Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 11

ՀԱՐՑԱՇԱՐ

Հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները շինարարական կազմակերպություններում

1. «Շինարարություն», «Շինարարության գործընթաց», «Քաղաքաշինություն» հասկացությունների


բնորոշումն ըստ իրավական ակտերի:
Շինարարությունը շենքերի, կառույցների, սարքավորումների կառուցումն է, ինչպես նաև դրանց կապիտալ
ու ընթացիկ նորոգումը, վերակառուցումը, վերականգնումը և վերանորոգումը, իսկ շինարարության
գործընթացը ներառում է կազմակերպչական, հետազոտական, նախագծային, շինմոնտաժային, քանդման,
շահագործման հանձնման աշխատանքների կատարման նպատակով իրավասու մարմինների
համագործակցություն: Քաղաքաշինությունը քաղաքների պլանավորման և կառուցման տեսական ու
գործնական բնագավառն է, որն ընդգրկում է կապիտալ շինարարության ընթացքում ծագող հասարակական,
տնտեսական, շինարարատեխնիկական, ճարտարապետական, սանիտարական և մի շարք այլ խնդիրների
ուսումնասիրությունը: Սրանք սահմանումներ են վերցված այլ աղբյուրներից: «Քաղաքաշինության մասին»
օրենքում նշված է. «Քաղաքաշինությունը ՀՀ-ում թե պետության, թե ֆիզիկական ու իրավաբանական անձանց
կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման
նպատակով գործողությունների համախումբ է, որում մի շարք գործողությունների հետ մեկտեղ ներառվում են
նաև շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, արդիականացման և
բարեկարգման, քանդման փոփոխությունների բոլոր այն տեսակները, որոնք վերաբերում են նշյալ օբյեկտների
նշանակությանը, տեսքին, չափերին և սահմաններին»:

2. Շինարարական գործունեության օբյեկտները:


Քաղաքաշինական (շինարարական) գործունեության օբյեկտներն են՝ ՀՀ բնակավայրերը՝ դրանց առանձին
թաղամասերը և գոտիները, առանձին հողակտորները, շենքերը, շինությունները, պաշտպանական
նշանակության, մաքսային սպասարկման, այգեգործական, ամառանոցային և այլ գործառնական
տարածքները, արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ,
գիտատեխնիկական համալիրները և հանգույցները, հանգստի և ժամանցի գոտիները, ջրատարածքները,
արգելոցները, հատուկ պահպանության գոտիները, ճարտարապետական համալիրները, պատմության և
մշակույթի անշարժ հուշարձանները, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքները, քաղաքաշինական
փաստաթղթերը:

3. Շինարարական արտադրանքի տեսակները:


Շինարարական գործունեության վերջնական արտադրանք են համարվում ավարտված և շահագործման
հանձնման ենթակա արտադրական, հասարակական, բնակելի նշանակության շենքերն ու շինությունները,
կառուցվածքները, փոխանցող հարմարանքները, ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները և այլ
օբյեկտներ:
Կարելի է առանձնացնել շինարարական արտադրանքի մի քանի տեսակները.
 խոշոր օբյեկտների շինարարություն՝ ըստ անհատական նախագծերի և սահմանափակ թվով
աշխատանքների, որոնց մեծամասնությունն ունի զանգվածային բնույթ (հիդրոէլեկտրակայաններ,
ջերմաէլեկտրակայաններ, օդանավակայաններ և այլն):
 գծային շինարարություն (ավտոճանապարհային, երկաթուղային, նավթային, գազային և այլ ուղիներ):
 անհատական նախագծերով կառույցների շինարարություն (արդյունաբերական
կազմակերպություններ, խոշոր կամուրջներ, բնակելի շենքեր և այլն):
 ըստ տիպային նախագծերի՝ խիտ տեղադրված շենքերի շինարարություն՝ բաղկացած միատեսակ
հատվածներից, այսինքն՝ բնակելի թաղամասեր (բնակելի շենքեր, կենցաղային նշանակության շենքեր,
դպրոցներ, հիվանդանոցներ, հանգստյան տներ և այլն):

4. Շինարարության ուղղությունները:
Շինարարության բնորոշման մեջ արդեն իսկ առկա է նորի կառուցման դրույթը, սակայն, միաժամանակ,
նշվում է վերակառուցման՝ որպես նախկինում կառուցվածի վերստին կառուցման, ինչպես նաև գործող
հզորությունների պահպանման, ընդլայնման, վերազինման մասին, որոնք նույնպես համարվում են
շինարարոթյուն: Այսպիսով, շինարարության ուղղություններն են.
 Նոր շինարարություն,
 Գործող կազմակերպությունների տեխնիկական վերազինում, վերակառուցում,
 Գործող կազմակերպությունների ընդլայնում,
 Գործող հզորությունների պահպանում,
 Այլ ուղղություններ:

5. Շինարարական արտադրության առանձնահատկությունները:


Շինարարության, որպես նյութական արտադրության ոլորտի, առանձնահատկությունները հետևյալն են.
1. Շինարարության արտադրանքն անշարժ է: Շինարարության արտադրանքը հողից անշարժ է և
օգտագործվում է հենց կառուցման վայրում, հետևաբար՝ շին. արտադրանքն արտադրելիս բացակայում է նույն
տեղում արտադրական փուլի անընդհատ կրկնությունը, քանի որ նույն շենքի կառուցումը նույն տեղում
կրկնվել չի կարող: Սրա էությունն այն է, որ այդ արտադրանքը հողից անշարժ է և պատկանում է գույքի
անշարժ տեսակին:
2. Շինարարությունը պահանջում է զգալի ֆինանսավորում: Շին. արտադրանք արտադրելու համար
պահանջվում են հսկայական ֆինանսական միջոցներ. շինարարության արտադրանքի սեփականատերը և
օգտագործողը նրանք են, ում միջոցներով և ում համար ստեղծվում են այդ շինարարական օբյեկտները:
Շինարարության արտադրանքը պատկանում է նրանց, ովքեր ներդրումներ են կատարում շին. օբյեկտների
կառուցման նպատակով: Դրանք են.
 ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձինք,
 Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք,
 ՀՀ պետական մարմինները,
 ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները,
 Օտարերկրյան պետություններն ու միջազգային կազմակերպությունները:
3. Շինարարությանը բնորոշ է աշխատանքների մեծ բազմազանությունը: Շին. արտադրանքի
արտադրության գործընթացը բաղկացած է շինարարության տեխնոլոգիական գործընթացին բնորոշ
բազմատեսակ և բազմաքանակ աշխատանքներից, որոնք կատարվում են հետևյալների գծով.
 հորատում,
 հիմքեր,
 պատեր և միջնապատեր,
 միջհարկային ծածկ և աստիճաններ,
 տանիք,
 հարդարում,
 դռներ և պատուհաններ,
 սանտեխնիկաէլեկտրականություն,
 և այլն:
4. Շինարարությանը բնորոշ են տեղանքի ուսումնասիրումը և նախապատրաստումը: Քանի որ
շինարարական արտադրանքի արտադրությունը մշտապես կախված է տեղանքի ռելիեֆից, երկրաբանական,
կլիմայական, հիդրոլոգիական և այլ պայմաններից, հետևապես՝ դրանց հետ կապված նախապես անհրաժեշտ
է կատարել հետազոտական աշխատանքներ: Բացի այդ, հարկավոր է նաև նախապես պատրաստել կառույցի
տեղանքը, որի դեպքում մինչ նոր շենքի կառուցումը նախապատրաստվում են ազատ հողատարածքը: Այն
կոչվում է՝ շինարարական կառույցի հրապարակ և ներառում է այնպիսի գործողությունների համար
նախատեսված տարածքներ, որոնք ծառայում են բեռնման, բեռնաթափման, ավտոմեքենաների կայանման,
պահեստի հատկացման և այլ նպատակների:
5. Շինարարությանը բնորոշ է արտադրակազմակերպական հատուկ ձևերի կիրառումը: Շինարարության
կազմակերպումն իրականացվում է երկու հիմնական եղանակով.
 կապալառուական եղանակով, որի դեպքում պայմանագրի համաձայն շինմոնտաժային
աշխատանքները կատարվում են կապալառու շին. կազմակերպության միջոցով, իսկ պատվիրատուի
գործառույթները կատարվում են կամ անմիջականորեն ներդրողի կողմից կամ հատուկ մասնագիտացված
կազմակերպության կողմից: Կապալառուն պարտավորվում է կառուցել պայմանագրային օբյեկտը կամ
ներկայացնել աշխատանքները լրիվ և ավարտուն տեսքով:
 տնտեսվարական եղանակով, երբ պատվիրատուի և կապալառուի գործառույթները կատարում է
ներդրողը, որը պետք է ունենա հատուկ մասնագիտացված ստորաբաժանումներ: Այս դեպքում բոլոր շին.
աշխատանքները կատարում շին. տեղամասը, արտադրամասը:

6. Շինարարության ընթացակարգը:
Շինարարության ընթացակարգը հետևյալն է.
Հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունք. սեփականության կամ վարձակալության
վկայական,
Նախագծման թույլտվություն, Երևանում թույլտվությունը տրվում է Երևանի քաղաքապետարանի «Մեկ
պատուհան» ծառայության կողմից, համայնքներում՝ համայնքի ղեկավարի կողմից:
Նախագծի մշակում, լիցենզավորված նախագծային կազմակերպության կողմից,
Շինարարության թույլտվություն, այն տրվում է ճարտարապետաշինարարական նախագծային
փաստաթղթերի հաստատումից հետո: Երևանում տրվում է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան»
ծառայության կողմից, համայնքներում՝ համայնքի ղեկավարի:
Շինարարության իրականացում, շինարարական արտադրության կազմակերպումը՝ սահմանված
ժամկետում և պատշաճ որակով օբյեկտի շահագործման ապահովումն է, որն իրականանում է մի շարք
նպատակաուղղված միջոցառումների կիրառման արդյունքում: Տևողությունը ըստ լիցենզավորված մասնավոր
կազմակերպության հետ կնքած պայմանագրի:
Տեխնիկական հսկողության իրականացում, իրականացվում է ըստ լիցենզավորված մասնագիտական
կազմակերպության հետ կնքված պայմանագրի: Այն միջոցառումների համալիր է, որն իրականացվում է
շինմոնտաժային աշխատանքների կատարման բոլոր փուլերում և ուղղված է պարզելու իրականացվող
աշխատանքների համապատասխանությունը որակի ստանդարտներին, շին. նորմերին և կանոններին:
Միացում, իրականացվում է էլէկտրական, ջրի, կոյուղու, հեռախոսակապի ծառայություններին
միացման աշխատանքներ, որոնց ընթացքում պետք է ապահովվի շահագործող կազմակերպության
սպասարկող անձնակազմի զննման և վերանորոգման համար անխափան աշխատանքի հնարավորությունը:
Ստուգում շինարարության ավարտական փուլում, ՀՀ քաղաքաշինության նախարարության
քաղաքաշինական պետական տեսչության կողմից շինարարության ստուգումը նախատեսված է ավարտված
շին. օբյեկտն ընդունող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու միջոցով:
Ավարտված շինարարության փաստագրում, այն կատարվում է ավարտական ակտով, որը Երևանում
տրվում է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» ծառայության կողմից, համայնքում՝ համայնքի
ղեկավարի, իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետի կողմից:
Ավարտված շինարարական օբյեկտի պետական գրանցում, այս հատվածում կառուցապատողի դիմումի
համաձայն իրականացվում է կառույցի չափագրություն ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
կողմից:

7. Շինարարական գործունեության իրավական կարգավորումը:


Շինարարությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է: Քաղաքաշինության ոլորտում
լիցենզավորման ենթակա են գործունեության հետևյալ տեսակները՝
 քաղաքաշինական փաստաթղթերի մշակում,
 շինարարության իրականացում,
 միջնորդական ծառայություններ:
Լիցենզիան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող
պաշտոնական թույլտվություն է: Ըստ քրեական օրենսգրքի, առանց պետական գրանցման կամ առանց
հատուկ լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն
իրականացնելը, համարվում է ապօրինի և պատժվում է տուգանքով կամ կալանքով: Լիցենզիան տրվում է 3
տարի ժամկետով, որը տալու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:
Պետական տուրքը գանձվում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության
յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան 40,0 հզ. դրամի չափով, շինարարության իրականացման
յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան 80,0 հզ. դրամի չափով, շինարարության որակի տեխնիկական
հսկողության յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան 50,0 հզ. դրամի չափով, ինժեներական հետազննման
համար տարեկան 50,0 հզ. դրամի չափով, շենքերի, շինությունների տեխնիկական վիճակի հետազննության
համար տարեկան 100,0 հզ. դրամի չափով:
Քանդման թույլտվության համար նույնպես տեղական տուրք է սահմանված 5,0 հզ. դրամի չափով:

8. Շինարարական գործունեության սուբյեկտները:


Քաղաքաշինության գործունեության սուբյեկտները հանդիսանում են շինարարության մասնակիցներ,
որոնք հանդես են գալիս որպես.
 Կառուցապատող: Որպես այդպիսին կարող են հանդես գալ այն սուբյեկտները, որոնք սեփականության
իրավունքով իրենց պատկանող հողամասում կամ իրենց ամրակայված գույքի նկատմամբ իրականացնում են
քաղաքաշինական գործունեություն (բացի շահագործումից), ինչպես նաև նրանք, ովքեր օժտված են անշարժ
գույքը փոփոխությունների ենթարկելու իրավազորությամբ, քանի որ կառուցապատողը իր իրավունքները
սահմանված կարգով կարող է փոխանցել այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց:
 Փաստաթղթեր մշակող: Փաստաթղթերի մշակումը հանդիսանում է հեղինակային իրավունքի օբյեկտ:
Այս մասնակիցները պարտավոր են.
 օրենքով նախատեսված դեպքերում ունենալ համապատասխան գործունեության իրավունքի
լիցենզիա,
 կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման առաջադրանքների պահանջները,
 կատարել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:
 Շինարարություն իրականացնող: Այս մասնակիցներն իրավունք ունեն.
 հրաժարվել կառուցապատողի տրամադրած շինանյութերը, շինվածքները, ինժեներական
սարքավորումներն օգտագործելուց, եթե դրանք գործող ստանդարտներին չեն համապատասխանում,
 ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ
հայտնաբերելիս դադարեցնել շին. աշխատանքները և պահանջել նախագծային փաստաթղթերի
այլընտրանքային փորձաքննություն:
Շինարարություն իրականացնողները պարտավոր են.
 ունենալ համապատասխան գործունեության լիցենզիա,
 շինարարության ընթացքում պահպանել հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական
փաստաթղթերի պահանջները,
 սեփական միջոցներով վերացնել պայմանագրով նախատեսված ժամկետում հայտնաբերված
թերությունները, եթե դրանք առաջացել են իրենց մեղքով:
 Վերահսկողություն իրականացնող: Այս մասնակիցներն են.
 քաղաքաշինական պետական տեսչությունը, վերահսկում է քաղաքաշինական գործունեության
բնագավառում իրավական ակտերի, փաստաթղթերի պահանջների կատարումը,
 մարզի տարածքում՝ մարզպետը, վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը այդ
բնագավառում,
 քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում՝ համայնքի ղեկավարը, վերահսկում է
կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի
քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը:

9. Շինարարության մասնակիցները որպես պայմանագրային հարաբերությունների կողմեր:


Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, շինարարության իրականացման ժամանակ հանդես են գալիս երկու
կողմեր, որոնցից մեկը պատվիրողն է, իսկ մյուսը՝ կատարողը, որոնց միջև և կնքվում է կապալային
պայմանագիրը:
Ստեղից ներքև մինչև 22 հարցն ընկած հատվածի եղած-չեղածը ստեղ կարանք պատմենք:

10. Պատվիրատուի բնորոշումն ըստ իրավական ակտերի:


11. Կապալառուի բնորոշումն ըստ իրավական ակտերի:
12. Պատվիրատուի և կապալառուի գործառույթները:
Պատվիրատուն իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, որի հիմնական գործունեությունը հանդիսանում
է շինարարության կազմակերպումը և շինարարության ընթացքի հսկողությունը: Պատվիրատուի խնդիրներն
ու ֆունկցիաները, ինչպես նաև նրա իրավունքներն ու պարտականությունները նախատեսված են
պայմանագրում:
Կապալառուն ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կնքում է պայմանագրեր պատվիրատուների
հետ և այդ կապալային պայմանագրերի հիման վրա կատարում է աշխատանքներ, ինչպես նաև ներգրավում է
ենթակապալառուներին առանձին շինարարական աշխատանքների կատարման համար:
Պատվիրատուի տնտեսական գործառնությունների արտացոլումը կատարվում է հետևյալ կտրվածքով.
 շինարարության նախագծի մշակման և պատրաստման փուլի գործառույթներ,
 շինհրապարակի նախապատրաստման և օգտագործման փուլի գործառույթներ,
 շինարարության ընթացքի հսկողության փուլի գործառույթներ:
Պատվիրատուն իրականացնում է շին. պրոցեսի կազմակերպումը, հիմնական գործունեությունը
հանդիսանում է շինարարության կազմակերպումը, ընթացքի հսկողությունը, կատարվող ծախսումների
հաշվառումը:
Պատվիրատուի և կապալառուի գործառույթները համընկնում են.
 շինարարության ընթացքի վերահսկողություն և հսկողություն,
 շենքերի և սարքավորումների պահպանություն,
 աշխատանքների վերահսկման գրաֆիկների հաստատում,
 նախագծանախայաշվարկային փաստաթղթերում փոփոխությունների իրականացում,
 շինարարության ընթացքի ֆինանսավորում,
 շինարարության թույլտվության հիման վրա շինարարության իրականացում,
 միջանկյալ վճարումների և վերջնական հաշվարկի պայմանների հաստատում,
 քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության ապահովում,
 ենթակապալառուների ներգրավում,
 շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցում:

13. Կապալի բնորոշումը և տեսակները:


Կապալը մի պայմանագիր է, որը կնքվում է գրավոր, երկու կողմերի՝ պատվիրատուի և կապալառուի միջև,
երբ «… մի կողմը (կապալառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) առաջադրանքով կատարել
որոշակի աշխատանք և դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ
պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձրատրել դրա համար»,
միաժամանակ պատվիրատուն նաև պարտավորվում է կապալառուի համար ստեղծել աշխատանքը
կատարելու համար անհրաժեշտ պայմաններ: Կապալի տեսակներն են.
 նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի դեպքում կապալառուն մշակում է
պատվիրատուի հանձնարարությամբ նախագծային փաստաթղթերը և կատարում է հետազոտական
աշխատանքներ, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել դրանք և վճարել դրանց համար:
 շինարարական կապալ: Պայմանագրի առարկան հանդիսանում է շենքի, շինության կամ այլ օբյեկտի
շինարարության, մոնտաժման, գործարկման և այլ աշխատանքները:
 կենցաղային կապալ,
 պետական կարիքների համար աշխատանքների կապալ:

14. Շինարարական կապալի պայմանագրի կառուցվածքը:


15. Շինարարական կապալի պայմանագրի առարկան:
16. Շինարարության կազմակերպման պարզ համակարգը:
Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է կապալառուի և պատվիրատուի միջև: Կապալառուն
պայմանագրում նշված աշխատանքների անմիջական կատարողն է, սակայն կապալառուն կարող է հանդես
գալ որպես գլխավոր կապալառու և իրականացնել շինարարական օբյեկտի կառուցումը, արդիականացումը,
վերականգնումը: Կապալառուն պատվիրատուի առաջադրանքը կատարելու եղանակները որոշում է
ինքնուրույն, իսկ ժամկետների մասին պարտադիր նշում է պայմանագրում: Շինարարական կապալի
պայմանագրի առարկա են համարվում կապալառուի հետևյալ պարտականությունները.
 սարքավորումներով ապահովել շինարարության գործընթացը,
 հետևել աշխատանքների առանձին տեսակների հաջորդական կատարմանը,
 ենթակապալառուին փոխանցել հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերը,
 ժամանակին հայտնաբերել անհրաժեշտ աշխատանքները,
 կատարել աշխատանքների անընդհատ ֆինանսավորում,
 ընդունել և վճարել ավարտված աշխատանքները,
 կազմակերպել տեխնիկական հսկողությունը:
Պատվիրատուն, որի միջոցներով իրականացվում է կառուցապատումը, ակնկալում է, որ կապալառուն
սեփական ուժերով կիրականացնի կապալառուական աշխատանքներ:

17. Շինարարության կազմակերպման երկկողմ համակարգը:


Եթե շին. աշխատանքների կապալի պայմանագրից չի բխում կապալի պայմանագրում նշված աշխատանքն
անձամբ կատարելու՝ կապալառուի պարտականությունը, ապա նա իրավունք ունի իր
պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել այլ անձանց (ենթակապալառուների): Այս դեպքում
կապալառուն հանդես է գալիս որպես գլխավոր կապալառու, որը կառուցապատումն իրականացնելու համար
առնչվում է շինանյութերի և այլ անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև չունեցած անհրաժեշտ մեքենաների և
սարքավորումների ձեռքբերման կամ վարձակալության գծով բազմաթիվ մատակարարների հետ: Եթե
շինարարությունն իրականացվում է գլխավոր կապալառուի միջոցով, ապա գլխավոր կապալառուն
շինարարական աշխատանքները ղեկավարելու համար կրում է ընդհանուր պատասխանատվություն, իսկ
կողմերը երկուսն են՝ պատվիրատուն և կապալառուն: Շինարարության կազմակերպման այս ձևը
երկկողմանի է, քանի որ պայմանագիրը կնքվում է երկու կողմերի միջև՝ պատվիրատուի և կապալառուի:

18. Շինարարության կազմակերպման բազմակողմ համակարգը:


Պատվիրատուն պարտավոր է կապալի պայմանագրում սահմանված դեպքերում, ծավալով և կարգով՝
կապալառուին աջակցել աշխատանքները կատարելիս, իսկ շինարարությունը նյութերով ապահովելու
պարտականությունը կրում է կապալառուն: Երբ շինարարությունը իրականացվում է պատվիրատուի
նյութերով, կապալառուն պարտավոր է պատվիրատուի տրամադրած նյութերն օգտագործել խնայողաբար,
աշխատանքի ավարտից հետո պատվիրատուին հաշվետվություն ներկայացնել այդ նյութերը ծախսելու
մասին: Եթե աշխատանքները կատարվում են ոչ միայն կապալառուի ուժերով, նյութերով և միջոցներով, ապա
կապալառուն պատասխանատվություն է կրում միայն իր տրամադրած նյութերի և սարքավորումների որակի
համար, իսկ եթե պատվիրատուն իր կողմից ընտրված նախագծողի և իր կողմից ընտրված շինարարության
խորհրդատուի միջոցով, արդեն կազմել է նախագիծը, իսկ թե որ կազմակերպությունն է լինելու կապալառուն՝
որոշվում է մրցույթի միջոցով, ապա սա շինարարության կազմակերպման եռակողմ համակարգն է: Այս
դեպքում աշխատանքները կատարվում են կապալառուի ուժերով, նյութերով և միջոցներով, կապալառուն
պատասխանատու է իր տրամադրած նյութերի և սարքավորումների որակի, ինչպես նաև այնպիսի նյութեր և
սարքավորումներ տրամադրելու համար, որոնց նկատմամբ երրորդ անձինք ունեն իրավունքներ: Ընդ որում,
պատվիրատուն և ենթակապալառուն իրավունք չունեն միմյանց պահանջներ առաջադրել գլխավոր
կապալառուի հետ նրանցից յուրաքանչյուրի կնքած պայմանագրի խախտման կապակցությամբ: Եթե գլխավոր
կապալառուի համաձայնությամբ՝ պատվիրատուն իրավունք ունի առանձին աշխատանքների կատարման
պայմանագրեր կնքել այլ անձանց հետ, ապա այդ դեպքում նշված անձինք աշխատանքը չկատարելու կամ
անպատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում անմիջականորեն պատվիրատուի առջև:

19. Շինարարական կազմակերպության գործառույթները «Պատվիրատու- գլխավոր կապալառու-


ենթակապալառու շղթայում»:
20. Գլխավոր կապալառուի գործունեության հաշվառման առանձնահատկությունները:
21. Ենթակապալառուի գործունեության հաշվառման առանձնահատկությունները:
Էս հարցերը 9-ի նման 9ից մինչև ստեղ եղածների մեջից պատմենք:

22. ՖՀՄՍ 15 «Հաճախորդների պայմանագրերից հասույթ» ստանդարտի պահանջները շինարարության


ոլորտի համար:
23. Շինարարական կազմակերպություններում հասույթի ճանաչման քայլերը ըստ ՖՀՄՍ 15-ի պահանջների:
Այս ստանդարտի նպատակն է սահմանել սկզբունքներ, որոնք կազմակերպությունը պետք է կիրառի
ֆինանսական հաշվետվություններն օգտագործողներին՝ գնորդի հետ պայմանագրից առաջացող հասույթի և
դրամական հոսքերի բնույթի, գումարի, ժամկետի և անորոշությունների վերաբերյալ օգտակար
տեղեկատվություն տրամադրելու համար:
Այս ստանդարտը հասույթի ճանաչման համար «հինգքայլանի» մոդել է ներմուծում: Այլ կերպ, հասույթի
ճանաչման համար պետք է կիրառել 5 որոշակի գործողություն.
1. Պայմանագրի կնքում: Պայմանագիրը երկու կամ ավելի կողմերի միջև համաձայնություն է, որը
իրավաբանորեն ապահովում է, ամրագրում է կողմերի իրավունքները և պարտավորությունները: Այն
ապրանքների ու ծառայությունների փոխանցման, մատակարարման, մատուցման վերաբերյալ խոստում է:
2. Պարտավորությունների հստակեցում կամ տարբերակում: Եթե այդ ապրանքներն ու ծառայություններն
իրարից տարբերակելի են, առանձնացվելի են, տարբեր են, ապա դրանց փոխանցման մասին խոստումները
առանձին պարտավորություններ են և պետք է հաշվառվեն առանձին:
3. Գործարքի գնի որոշումը: Գործարքի գինը պայմանագրով ամրագրված հատուցման գումարն է, որը
կազմակերպությունը՝ մատակարարը ակնկալում է ստանալ փոխանած ապրանքների ու ծառայությունների
դիմաց:
4. Կատարման ենթակա պարտավորությունների միջև գործարքի գնի բաշխումը: Բաշխումը տեղի է
ունենում ապրանքների և ծառայությունների գնի առանձնացման հետ կապված: Եթե կիրառվում են զեղչեր,
ապա այն կարող է բաշխվել կամ բոլոր պարտավորությունների միջև համամասնորեն կամ որոշ
պարտավորությունների միջև:
5. Հասույթի ճանաչումը: Հասույթը պետք է ճանաչվի կամ ժամանակի կոնկրետ՝ տվյալ պահին կամ էլ
ելնելով նրանից, թե կազմակերպությունը ինչ չափով է պարտավորությունը կատարելու:

24. Շինարարական կազմակերպություններում պայմանագրային գնի որոշումը ըստ ՖՀՄՍ 15-ի


պահանջների:
Գործարքի գինը որոշելիս՝ կազմակերպությունը պետք է դիտարկի պայմանագրի պայմանները և իր
սովորական բիզնես գործելակերպը: Գործարքի գինը հատուցման այն գումարն է, որը կազմակերպությունն
ակնկալում է ստանալ, որպես փոխանակում, գնորդին խոստացված ապրանքները կամ ծառայությունները
փոխանցելու դիմաց: Հատուցումը, որը խոստացվել է գնորդի հետ կնքած պայմանագրով, կարող է ներառել
հաստատուն գումարներ, փոփոխուն գումարներ կամ երկուսը միասին: Հատուցման գումարը կարող է
տատանվել զեղչերի, միջոցների ետ վերադարձի, արդյունքների համար բոնուսների և այլ իրավիճակների
դեպքում:
Խոստացված հատուցումը նույնպես կարող է տատանվել, եթե կազմակերպության հատուցման իրավունքը
պայմանավորված ապագա իրավիճակների տեղի ունենալով կամ տեղի չունենալով:
Փոփոխվող հատուցման գնահատումը տեղի է ունենում երկու մեթոդների մեկով.
 Սպասվելիք արժեքի մեթոդ,
 Առավել հավանական մեծության մեթոդ:
ՖՀՄՍ 15 ստանդարտում հստակորեն ներկայացվում է երկու նոր հաշիվների ներմուծման
անհրաժեշտությունը: Դրանք են.
 Պայմանագրային ակտիվը կազմակերպության իրավունքն է ստանալու հատուցում կամ
պարգևատրություն գնորդին փոխանցած ապրանքների ու մատուցած ծառայությունների դիմաց, որոնք
պայմանավորված են ժամանակի ընթացքում տեղի ունենալիք իրադարձություններով:
 Պայմանագրային պարտավորությունը կազմակերպության պարտավորությունն է՝ փոխանցել
ապրանքներ կամ ծառայություններ, որոնց համար կազմակերպությունը գնորդից ստացել է հատուցում կամ
պարգևատրություն կամ ստանալու է հատուցում կամ պարգևատրություն՝ մինչ կատարման ենթակա
պարտավորությունների կատարումը:
Փոփոխուն հատուցման մի մասը ներառվում է գործարքի գնի մեջ միայն այն գումարով, որը հետագայում
փոփոխության չպետք է ենթարկվի: Այսինքն՝ եթե վաճառող կազմակերպությունը հաստատ համոզված է
հատուցման գումարի մեջ, ապա այդ գումարը կարող է ճանաչվել որպես հասույթ: Փոփոխուն հատուցման
մնացած մասը կարող է ճանաչվել որոշակի հստակեցումներից հետո:
Պայմանագրային ակտիվը հաշվառվում է 262 հաշվով: Պայմանագրային ակտիվի արտացոլման գծով
թղթակցությունն է.
Դտ 262 Պայմանագրային ակտիվ
Կտ 6113 Աշխատանքների կատարումից հասույթ
Պայմանագրային եկամտի ստացման իրավունքը վաստակելիս.
Դտ 252 Հաշվարկային հաշիվ
Կտ 262 Պայմանագրային ակտիվ:
Պայմանագրային պարտավորության հաշվառման հաշիվն է 544-ը: Պայմանագրային պարտավորության
արտացոլման գծով թղթակցությունը հետևյալն է.
Դտ 221 Դեբիտորական պարտք
Կտ 544 Պայմանագրային պարտավորություն
Պայմանագրային պարտավորությունը կատարելիս կամ դրա մի մասը կատարելիս.
Դտ 544 Պայմանագրային պարտավորություն
Կտ 6113 Աշխատանքների կատարումից հասույթ:

25. Շինարարական կազմակերպությունների պայմանագրի գնի բաշխման մեխանիզմները ըստ ՖՀՄՍ 15-ի
պահանջների:
Վերահսկման իրավունքի մոտեցմանն անցնելիս վաճառողի մոտ կլինեն երկու պարտավորություն՝
1. ապրանքի մատակարարում,
2. ծառայության մատուցում:
Բաշխումը տեղի է ունենում ապրանքների և ծառայությունների ընդհանրացված՝ ընդհանուր գնի
պայմաններում: Եթե զեղչ կա, ապա այն պետք է բաշխվի առանձնացված պարտավորություններին
համամասնորեն:
Տեսակարա Պայման
Առանձնացվ Առանձնացված Տես Գնի բաշխում
Պայմ ր կշիռը ագրային
ած պարտավորության ակար պայմանագրային
անագրա յուրաքանչյուր պարտավո
պարտավորությ ընդհանուր ար պարտավորությո
յին գին պարտավորու րություննե
ուն վաճառքի գին կշիռ ւնների միջև
թյան րի արժեք
83.3
ապրանք 700 000 83.33 810 000 x 83.33 675 000
3
ծառայությու 16.6
140 000 16.67 810 000 x 16.67 135 000
ն 7
100. 810
ընդամենը 840 000 100.0 100.0 810 000
0 000
1. Դտ Դեբիտորական պարտք 625 000
Կտ Հասույթ 625 000

2. Դտ Դեբիտորական պարտք 135 000


Կտ 544 Պայմանագրային պարտավորություն 135 000
Տարվա վերջի դրությամբ՝ (ծառայությունը մատուցվել է սեպտեմբերի 1-ից).
3. Դտ 544 Պայմանագրային պարտավորություն 135 000 / 24 x 4 = 5 625 x 4 =22 500
Կտ Հասույթ 22 500
Ֆինանսական վիճակի հաշվետվության մեջ (31.12.XXթ.).
Դեբիտորական պարտք 810 000
Պայմանագրային պարտավորություն 112 500 = 135 000 – 22 500
Իսկ հասույթը կկազմի.
Հասույթ 697 500 = 675 000 + 22 500:
Եթե ԱԱՀ-ն անտեսված չլիներ, ապա այս խնդիրը կլիներ.
1. Դտ 221 810 000 = 675 000 + 135 000 ԱԱՀ
Կտ 611 675 000
Կտ 5243 675 000 x 20% = 135 000
ԱԱՀ-ն ներառյալ.
2. Դտ 221 162 000 = 135 000 + ԱԱՀ
Կտ 544 162 000
Չորս ամսվա ծառայությունը մատուցելիս՝ նվազում է պայմանագրային պարտավորությունը 27 000
դրամով, իսկ մեկ ամսվա կտրվածքով այն կկազմի՝ 162 000 / 24 = 6 750 դրամ, որից 1 125 դրամը՝ ԱԱՀ-ն է,
ծառայության արժեքը՝ 5 625 դրամ:
3. Դտ 544 27 000 = 6 750 x 4 ամիս
Կտ 611 22 500 = 5 625 x 4 ամիս
Կտ 5243 3 750 = 1 125 x 4 ամիս:

26. Շինարարական կազմակերպությունների պայմանագրային պարտավորությունների հաշվառումը:


27. Շինարարական կազմակերպությունների պայմանագրային ակտիվի հաշվառումը:
28. Շինարարական կազմակերպությունների պայմանագրային ակտիվների և պայմանագրային
պարտավորությունների արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում:
24 ու 25 հարցերում էս 3ի պատասխանը կա, համ էլ պայմանագրային պարտավորությունների հաշվառումը
կարանք 29-41ի մեջից էլ պատմենք:

29. Շինարարական կազմակերպություններում պայմանագրային պարտավորությունների հաշվառումը ետ


վերադարձման պայմանով:
30. Շինարարական կազմակերպություններում պայմանագրային պարտավորությունների հաշվառումը
հետաձգված վճարման պայմանով:
31. Շինարարական կազմակերպություններում պայմանագրային պարտավորությունների հաշվարկումը
անհատույց տրամադրման պայմանով:
32. Շինարարական կազմակերպություններում պայմանագրային պարտավորությունների հաշվառումը
անհատույց տրամադրման պայմանով:
33. Շինարարական կազմակերպություններում տարաբնույթ պայմանագրային պարտավորությունների
հաշվառումը և հաշվարկումը:
34. Շինարարական աշխատանքների գծով կազմված կատարողական ակտերի կառուցվածքը:
35. Շինարարական կազմակերպություններում վերամշակման ընդունված նյութերի հաշվառումը:
36. Շինարարական կազմակերպություններում վերամշակման հանձնված նյութերի հաշվառումը:
37. «Պատվիրատուի նյութեր» հասկացությունը:
38. Շինարարական կազմակերպություններում պատվիրատուի տրամադրած նյութերով շինարարական
աշխատանքների կատարման հաշվառումը:
39. Շինարարական կազմակերպություններում պատվիրատուի տրամադրած նյութերով վերամշակման
աշխատանքների հաշվառումը:
40. «Պատվիրատուի սարքավորումներ» հասկացությունը:
41. Շինարարական կազմակերպություններում պատվիրատուի տրամադրած սարքավորումներով
շինարարական աշխատանքների կատարման հաշվառումը:
Շինարարության ընթացքում կառուցվող օբյեկտի որակն ապահովելու կամ խնայողություն կատարելու
համար որոշ պատվիրատուներ կապալառուի հետ կնքում են կապալի այնպիսի պայմանագրեր, ըստ որոնց
իրենք են ձեռք բերելու շինանյութեր ու սարքավորումներ և հանձնելու կապալառուին, որպեսզի դրանցով
իրականացնի կառուցման աշխատանքներ: Կապալառուն պատասխանատվություն է կրում այն ամենի
համար, ինչ գտնվում է իր «տիրապետության տակ», սակայն սեփականության իրավունքով իրեն չի
պատկանում, այլ պատվիրատուին:
Այս առումով հնարավոր է 3 իրավիճակ.
1. շինանյութերով կամ սարքավորումներով ապահովումն ամբողջությամբ կարող է կատարվել
պատվիրատուի կողմից,
2. շինանյութերով կամ սարքավորումներով ապահովումը կարող է կատարվել կապալառուի կողմից, երբ
վերջինս դրանք ինքնուրույն է ձեռք բերում,
3. շինանյութերի կամ սարքավորումների մի մասի ապահովումը կարող է կատարվել պատվիրատուի
կողմից, իսկ մյուս մասի ձեռքբերումը՝ կապալառուի կողմից:
Կապալառուն պարտավոր է պատվիրատուի տրամադրած նյութերն օգտագործել խնայողաբար,
աշխատանքի ավարտից հետո պատվիրատուին հաշվետվություն ներկայացնել այդ նյութերը ծախսելու
մասին, ինչպես նաև նրան վերադարձնել դրանց մնացորդը կամ իր մոտ մնացած չօգտագործված նյութի
արժեքի հաշվառմամբ՝ պատվիրատուի համաձայնությամբ, նվազեցնել աշխատանքի գինը: Այսինքն՝
կապալառուն, պատվիրատուի նյութերը մինչ վերջինիս հանձնելը պատասխանատվություն է կրում ստացված
նյութերի և պատրաստի արտադրանքի համար (ընդունենք սա 29ը):
Պատվիրատուի շինանյութերը, սարքավորւմները հատուցման հիմունքով տրամադրվելու դեպքում
շինանյութերի, սարքավորումների վերահսկման իրավունքը պատվիրատուից անցնում է կապալառուին,
այսինքն՝ տեղի է ունենում դրանց իրացում՝ պատվիրատուի մոտ դրանց գծով ձևավորելով շահութահարկով
հարկվող եկամուտ:
Գործնականում լինում են շատ դեպքեր, երբ վերամշակման համար կատարվում է նյութերի հանձնում,
որոնց վերահսկման իրավունքը կապալառուին չի անցնում, և վերջինս իրեն հանձնված վերամշակման
ենթակա նյութերը պետք է արտացոլի արտահաշվեկշռային համապատասխան հաշիվներում: Այսինքն՝
կառուցման ընդունված նյութերը պետք է հաշվառվեն արտահաշվեկշռային հաշվում առաջարկվող
«Կառուցման համար ընդունված նյութեր» հաշվում, միևնույն ժամանակ՝ պատվիրատուն իր տրամադրած
նյութերը հաշվեկշռից չպետք է դուրս գրի՝ շարունակելով դրանք հաշվառել նյութերի մեջ առաջարկվող
«Կառուցման հանձնված նյութեր» ենթահաշվում: (այս պահերը արդեն 35.36.38.39 հարցերն ա): Եթե նյութերն
առանց պատվիրատուի հաշվեկշռից դուրս գալու օգտագործվել են կապալառուի կողմից կառուցվող օբյեկտի
կառուցման ընթացքում, ապա դրանց արժեքը պետք է ներառվի կառուցվող հիմնական միջոցի արժեքի մեջ:
Եթե նյութերը կառուցման համար լոկ փոխանցվում են կապալառուին, ապա նշանակում է, որ դրանց
սեփականության իրավունքը դեռևս պատկանում է պատվիրատուին, բացի այդ, նա ակնկալում է դրանց
ամբողջությամբ ետվերադարձը, արդեն՝ կառույցի տեսքով: Կապալառուի համար դրանք «պատվիրատուի
նյութեր» են: Հաշվային պլանում 913 «Վերամշակման ընդունված նյութեր» և 914 «Տեղակայման ընդունված
սարքավորումներ» հաշիվները նախատեսված են վերամշակման ընդունված նյութերի և տեղակայման
ընդունված սարքավորումների շարժն ու առկայությունը հաշվառելու համար: 913 հաշիվն ունի 9131
«Կառուցման համար ընդունված նյութեր» և 9132 «Վերամշակման համար ընդունված նյութեր»
ենթահաշիվները, որոնց միջոցով մենք կարող ենք հստակ հաշվառում իրականացնել:
Վերմշակման գործառնություններն իրականացնելիս պատվիրատուն նյութերն ու սարքավորումները
հաշվառում է 2118 «Վերամշակման հանձնված նյութեր» և 1189 «Տեղակայման հանձնված սարքավորումներ»
ենթահաշիվներում, մինչ դրանք կապալառուից ստանալը:
Կառուցման նպատակով կապալառուին տրամադրված՝ օգտագործման ենթակա այն նյութերը, որոնք
պայմանագրի հիման վրա ընդունվել են պատվիրատուից շինարարության արտադրանքի արտադրության
նպատակով՝ առանց դրանց համար վճարելու և պայմանագրի համաձայն կառուցված օբյեկտի տեսքով,
պատվիրատուին վերադարձվելու պայմանով, կոչվում են պատվիրատուի նյութեր: (37-րդ հարցն ա):
Վերամշակման համար հանձնված նյութերի հաշվառումն իրականացվում է հետևյալ կերպ.
Կապալառուի մոտ.
1. Ընդունված նյութերի գումարի արտացոլումն արտահաշվեկշռային հաշվում.
Դտ 9132 «Վերամշակման նպատակով ընդունված նյութեր»
2. Կատարած աշխատանքների արժեքի արտացոլումը.
Դտ 811 «Հիմնական արտադրություն»
Կտ 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
Կտ 527 «Պարտքեր աշխատավարձի գծով»
3. Աշխատանքներն ավարտելուց հետո տրամադրած նյութերի դուրս գրումը.
Կտ 9132 «Վերամշակման համար ընդունված նյութեր»
4. Կատարած աշխատանքների արժեքի դուրս գրումը.
Դտ 7113 «Կատարված աշխատանքների ինքնարժեք»
Կտ 811 «Հիմնական արտադրություն»
5. Կատարված աշխատանքների հասույթի արտացոլումն առանց նյութերի արժեքի.
Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Կտ 611 «Աշխատանքների կատարումից հասույթ»
Կտ 524 «Պարտքեր հարկերի գծով»:
Պատվիրատուի մոտ.
1. Մատակարարներից նյութերի ձեռքբերման արտացոլում.
Դտ 2116 «Շինանյութեր»
Դտ 226 «Հաշվանցման ենթակա անուղղակի հարկեր»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
2. Հաշվառման մեջ Վերամշակման հանձնած նյութերի արտացոլումը.
Դտ 2118 «Վերամշակման հանձնված նյութեր»
Կտ 2116 «Շինանյութեր»
3. Կապալառուից նյութերն ընդունելիս՝ առանց նյութերի արժեքի, այսինքն՝ աշխատանքների արժեքով.
Դտ 2118 «Վերամշակման հանձնված նյութեր»
Դտ 226 «Հաշվանցման ենթակա անուղղակի հարկեր»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
4. Վերամշակված նյութերը արդեն այլ արժեքով պահեստ ընդունելիս.
Դտ 2116 «Շինանյութեր»
Կտ 2118 «Վերամշակման հանձնված նյութեր»
5. Ընդունված աշխատանքների գծով կապալառուի հանդեպ պարտքի մարում.
Դտ 521 «Կրեդիտորական պատքեր գնումների գծով»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»:
Սարքավորումների դեպքում, ըստ լոգիկայի նույնը պետք ա լինի, ընդեղ ուղղակի 914 ու 1189 հաշիվներով:

42. Շինարարության նախահաշվային արժեքը:


Շինարարությունը արտադրության այն ոլորտներից է, որտեղ անհրաժեշտություն է առաջանում նախապես
որոշելու, կանխատեսելու կառուցվող շինօբյեկտի արժեքը, քանի որ միշտ էլ առկա է այն հարցադրումը, թե՝
որչա՞փ միջոցներ են անհրաժեշտ տվյալ մակերեսով օբյեկտի շինարարության նախագծին իրականացնելու
համար: Սրա համար էլ առանձնացնում են «նախահաշիվ» և «նախահաշվային արժեք» հասկացությունները:
Շինարարության ֆինանսավորման համար հիմք է հանդիսանում շինարարության նախահաշվային
արժեքի ամփոփիչ հաշվարկը՝ հաստատված սահմանված կարգով: Նախահաշվային հաշվարկի խնդիրն է՝
որոշել կառուցվող օբյեկտի կառուցման համար անհրաժեշտ բազմատեսակ ռեսուրսների պահանջը:
Շինարարության նախահաշվային արժեքը որոշվում է պատվիրատուի ելակետային տվյալների,
հատակագծերի, շինարարական և մոնտաժային աշխատանքների ծավալների ամփոփագրերի, գործող
նախահաշվային նորմատիվների, նախագծային այլ նյութերի հիման վրա, և անկախ մշակողներից՝
կազմողներից, համարվում է պատվիրատուի սեփականությունը:
Շինարարության նախահաշվային արժեքը որոշելու համար հիմք են հանդիսանում նախահաշվային
նորմատիվները (նախահաշվային նորմերը): Նախահաշվային նորմատիվը օգտագործվելիք ռեսուրսների
ամբողջությունն է: Այլ կերպ՝ նախահաշվային արժեքը հաշվարկվում է նախահաշվային նորմերի հիման վրա,
այն աշխատանքների մասով, որոնք անհրաժեշտ են շինարարություն իրականացնելու համար:
Կառուցվող օբյեկտի նախահաշվային արժեքը համարվում է այն «ռուբիկոնը», որ շին.
կազմակերպությունները ջանում են չանցնել:

43. Շինարարական արտադրանքի ինքնարժեքը և դրա հաշվառումը:


44. Շինարարական աշխատանքների ինքնարժեքն ըստ նորմատիվային ակտի:
45. Շինարարական կազմակերպությունների շահույթի հաշվարկման առանձնահատկությունները:
46. Շինարարական կազմակերպությունների հարկման առանձնահատկությունները:
Շինարարության պայմանագրային գինը փոխարինում է նախահաշվային արժեքին շինարարության
կապալային պայմանագիրը կնքելուց հետո: Պայմանագրային գինը համարվում է հիմնական իրավական
հիմք, որի միջոցով կարգավորում են արտադրատնտեսական և այլ հարաբերությունները տնտեսավարող
սուբյեկտների միջև:
Փաստացի ծախսումների հաշվառումն ու հաշվետվությունը կատարվում են միայն պայմանագրային գների
հիման վրա: Արդյունքում՝ պատվիրատուն կապալառուին վարձատրում է նախահաշվով նախատեսված
չափով՝ շին. կապալի պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով:
Շին. աշխատանքների ինքնարժեքը, որը պետք է կազմի աշխատանքի արժեքի մի մասը, կապալառու
կազմակերպության ծախսումներն են՝ օբյեկտի կառուցման և պատվիրատուին հանձնման հետ կապված:
Շինարարական աշխատանքների արժեքի կառուցվածքը հետևյալն է.
Ա=Ծ+Շ+Հ
որտեղ՝
Ա-արժեքն է, Ծ-ծախսերը, Շ-շահույթը, Հ-հարկերը:
ՀՀ շին. աշխատանքների ինքնարժեքում ծախսերի կառուցվածքը ներկայացված է հետևյալ բանաձևով.
Ծ = Ծ ու + Ծ վ + Ծ այլ
որտեղ՝
Ծ- շինաշխատանքների արժեքում հաշվի առնված ծախսերն են, Ծ ու - ուղղակի ծախսերն են, Ծ վ -վերադիր
ծախսերն են, Ծ այլ - այլ ծախսերն են:
Ուղղակի ծախսերին վերաբերում են այն ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են արտադրության հետ.
Ծ ու = Ա շ + Ա ն + Ա մեք
որտեղ՝ Ա շ - արտադրական գործընթացում զբաղված աշխատողների աշխատավարձն է, Ա ն - նյութերի,
պատրաստվածքների արժեքը, տեղակայման ենթակա սարքավորումների արժեքը, Ա մեք - անմիջապես
շինարարությանը մասնակցող մեքենաների փոխադրամիջոցների և այլ մեխանիզմների սպասարկման և
շահագործման հետ կապված ծախսերն են (արժեքը):
Վերադիր ծախսերին վերաբերում են աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը,
վարձատրում, շենքերի և կառուցվածքների ամորտիզացիոն ծախսեր, վարձավճարներ, պահպանման
ծախսեր, բանվորների աշխատավարձ և այլն:
Այլ ծախսերի մեջ մտնում են նրանք, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ: Սրանք հաշվի են
առնում աշխատանքների վրա ազդող հատուկ պայմանները:
Կառուցվող օբյեկտի ուղղակի ծախսումներին են վերաբերում շինանյութերի, կառուցվածքների գծով
ծախսումները, բանվորների աշխատավարձը, որոնք անմիջականորեն վերաբերում են պայմանագրի
առարկային:
Մնացածն առնչվում են անուղղակի ծախսումներին և ծախսերին՝ նախահաշվային հաշվարկներում
խմբավորվելով ըստ պատվիրատուին և կապալառուին պատկանելության:
Կառուցվող օբյեկտի կամ աշխատանքի արժեքը շինարարության տվյալ պայմաններում օբյեկտի
կառուցման, աշխատանքի կատարման ընթացքում կատարված ծախսումների և ծախսերի, նախահաշվային
շահույթի, սարքավորումների արժեքի և նախագծի արժեքի հանրագումարն է:
Շահույթը հաշվարկվում է ուղղակի և վերադիր ծախսերի արժեքից՝
�Ծու + Ծվ �11%
Շ=
100%
Ծ ու -ն և Ծ վ -ն արդեն գրած ա ինչ ա: Շինարարության համար սահմանված 10% շահութաբերությունն
ապահովելու դեպքում՝ շահույթը կկազմի ուղղակի և վերադիր ծախսերի գումարի 11%-ը (111% / 11% = 10%):
ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են այդ օրենսդրությամբ սահմանված կարգով:

You might also like