Դպրոցներում հոգեբանի հիմնական գործառույթները կարելի է բաժանել 5
հիմանկան խմբի: Առաջին, որի ժամանակ հոգեբանը ախտորոշում է տվյալ ուսումանական հաստատությունում սովորող աշակերտի անձնային-անհատական առանձնահատկությունները: Հաջորդը, երբ ուսումանական պրոցեսի ընթացքում առաջանում են որոշակի վարքային-հուզական խնդիրներ, հոգեբանը կատարում է անհատական աշխատանքներ, որպեսզի շտկի խնդիրը։ Ծնողների և ուսուցիչների խորհրդատվություն. սա, թերևս, ամենադժվար աշխատանքն է, քանի որ շատ ժամանակ ծնողը կամ ուսուցիչը չեն ցանկանում ընդունել, որ առաջացած խնդրի պատճառը թաքնված է հենց իրենց ներսում: Մյուսը հոգեբանության մասին տեղեկատվության տրամադրումն է։ Եվ վերջինը` ԱՈՒՊ-ների (անհատական ուսումանահան պլան) կազմումը։ Ինչպես գիտենք շատ ուսումանական հաստատություններում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաններ, և նրանց ուսումնական գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ են անհատական պայմաններ և մոտեցում։ Այս հիմանական գործառութներից բացի՝ հոգեբանը նաև պետք է պարտադիր ներկայություն ունենա ուսուցիչների, ծնողների հավաքներին, ինչպես նաև մասնակցի առաջին դասարանցիների ընդունելության գործընթացին։ Դպրոցահասակ երեխաների մոտ, սովորաբար հոգեբանական խնդիրներ են առաջանում: Խնդիրները բազմազան են, սակայն նշեմ դրանցից ամենահաճախ հանդիպողները: Օրինակ` վարքային փոփոխություն է, երբ երեխան դասի ընթացքում անուշադրություն և անհետաքրքրություն է ցուցաբերում դասի նկատմամբ, խանգարում է ուսումանական պրոցեսը, կամ, օրինակ` երեխայի առաջադիմության նվազումը, դպրոց գնալու ցանկության կորուստը, բարձր լարվածությունը, ագրեսիվությունը կամ, ներամփոփությունը: Հիմնականում այս խնդիրներն են հաճախ հանդիպում: