Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 6

Մեծամոր

ԲՅՈՒՋԵ
Մեծամոր համայնքի 2022թ․ տարեկան բյուջեն եկամուտների գծով կազմում է
283.606.000 դրամ, որից սեփական եկամուտների բաժինը կազմում է 59.341.200 դրամ, ինչը
ընդհանուր բյուջեի 21%-ն է։

Աղյուսակ 2.6 Մեծամոր համայնքի բյուջեի եկամուտների տեսակարար կշիռը


2022 թ. դրությամբ
Բյուջե Գումարը (դրամ) Տոկոսային
հարաբերությունը
Վարչական 57383210.2 94.06 %
Ֆոնդային 3622601 5.94 %
Ընդամենը 61005811.2 100%

Ուսումնսիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Մեծամոր համայնքում


գյուղատնտեսական նշանակության հողակտորների մշակությամբ զբաղվող
տնտեսությունների հիմնական խնդիրները կապված են տնկիների, պարարտանյութերի
(կառավարությունն օժանդակում է ազոտային պարարտանյութերով, սակայն
սուպերֆոսֆատը և կալիումային աղը, որոնք նույնպես ոչ պակաս կարևոր են
գյուղատնտեսության համար՝ դժվարությամբ են կարողանում հայթայթել), հենասյուների
ձեռքբերման, մասնագիտական խորհրդատվության և հիվանդությունների ախտորոշման,
մասամբ էլ՝ բուժանյութերի հետ, շուկաներից ձեռք բերված դեղորայքը առանց երաշխիք է և
շատ հաճախ չեն տալիս ցանկալի արդյունք:
Ավելին, համայնքում գյուղատնտեսական բերքի զգալի մաս է կազմում պտուղ-
բանջարեղենի արտադրությունը․ հատկապես համայնքում շատ են ծիրանի և խաղողի
այգիները։ Սակայն, պետք է նշել, որ այդ այգիներից ստացվող բերքի զգալի մասը, շատ
հաճախ, ժամանակին անհնարինությունից ելնելով չմշակելու արդյունքում, փչանում է։
Մարդիկ ցանկանում են իրենց այգիների բերքը մեծ քանակությամբ միանգամից վաճառել
ինչ-որ կազմակերպության, սակայն պահպանման բավարար պայմանների բացակայության
պատճառով երբեմն այդ բերքի որոշ մասը փչանում է՝ չհասնելով գնորդին։
Համայնքում կյանքը ակտիվացնելու համար անհրաժեշտ է ներդրումներ
իրականացնել սպասարկման ոլորտում, հիմնականում սրճարանների բիզնեսում:
Ներդրումների ներգրավումը կհանգեցնի աշխատատեղերի ստեղծմանը,
երիտասարդության հետ կապի ամրապնդմանը: Սրճարանների բիզնեսի ծաղկումն էլ
կհանգեցնի համայնքի սեփական եկամուտների բարձրացմանը: Այսինքն՝ դրանք կգործեն
տարվա բոլոր եղանակներին, հետևաբար, համայնքի բյուջե, վճարումներ կիրականացնեն
12 ամիս՝ 4 ամսվա փոխարեն:
2015-2022 թթ. Մեծամոր քաղաքում փաստագրվել են 1200 ընտանիքներ, որոնցից 400-ը
ստացել են ընտանեկան նպաստներ: Մեծամորի համայնքապետարանը 4 տարիների
ընթացքում դրամական օգնություն է տրամադրել շուրջ 868 ընտանիքների, փաստացի
ծախսը կազմել է շուրջ 18289000 դրամ։ Յուրաքանչյուր նոր ծնված երեխայի և
նորապսակներին խրախուսման կարգով Մեծամորի համայնքապետարանը 2009թ.-ից
սկսած տրամադրվում է նվերներ: 2015-2022թթ. ընթացքում 611 նորածին երեխայի և 57
ամուսնացող զույգի տրամադրվել են նվերներ, որոնց ընդհանուր ծախսը կազմել է 3340000
դրամ։ Թաղման ծախսերի համար 2015-2015 թթ.. օգնություն են ստացել 21 ընտանիք, 567000
դրամի չափով: Բուժօգնություն ստանալու համար դիմել են 90 քաղաքացիներ, որոնց
համար փոխանցվել են շուրջ 9454000 դրամ:

Մեծամորի համայնքապետարանի կողմից տրամադրված դրամական


օժանդակությունների տեսակներն ու չափերը 2015-20229թ․ ընթացքում․
Օժանդակության Ստացողների թիվը Տրամադրված գումարի
տեսակը չափը
Ընտանեկան նպաստ 400 18289000
Նորածիններին և 611 նորածին և 57 3340000
ամուսնական զույգերի ամուսնացող զույգ
տրամադրվող օգնություն
Թաղման ծախսեր 21 567000
Բուժօգնության գծով 90 9454000
փոխհատուցում
Քաղաքապետարանի և սոցիալական հարցերով քաղաքացիների կապը
ամրապնդելու նպատակով մշակվել և կայքում բացվել է «Հաճախակի տրվող հարցեր
խորագիրը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկանալ իրենց հուզող
հարցերի պատասխաններին։
Մեծամոր քաղաքում գործում է Մեծամորի Բժշկական կենտրոն, Մեծամորի
ծննդատուն բժշկական հաստատությունները: Մեծամոր քաղաքում գործում են առևտրի
82 օբյեկտներ, սպառողական ապրանքների՝ 22, գյուղատնտեսական արտադրանքի՝ 5,
հանրային սննդի՝ 7 և կենցաղային ծառայություններ մատուցող՝ 13 օբյեկտներ։
Համայնքում գործող բոլոր առևտրի օբյեկտները իրականացնում են մանրածախ
առևտուր:
Համայնքում գործող հանրային սննդի 7 կետերն էլ հեռու են արդի ժամանակների
պահանջներից՝ չունեն բավարար հարմարավետություն, ինչն ուղղակիորեն
անդրադառնում է պահանջարկի վրա։ Համայնքում առկա 4 սրճարանները աշխատում են
մայիս ամսից մինչև սեպտեմբերը: Սրճարանների սպասարկումից օգտվում են
հիմնականում արական սեռի ներկայացուցիչները: Երիտասարդները նախընտրում են
իրենց ազատ ժամանակը անց կացնել մայրաքաղաք Երևանում:
Պարբերաբար քաղաքի ամբողջ տարածքում իրականացվել են փողոցների
բարեկարգման և փոսալցման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ 2012-2016թթ.
Ընթացքում կոպճապատվել է 21823քմ տարածք, որի համար ծախսվել է 11634000 դրամ:
Կոպճապատվել են Կասյան և Թումանյան փողոցների հատման մասից մինչ Կասյան
Սայաթ – Նովա փողոցների հատման հատվածը /830քմ/: Սայաթ – Նովա փողոցի
վերջնամասից մինչև Ս.Նիկողոսյան փողոցի հատման մասը /904քմ/: Ս. Նիկողոսյան 1-ին
նրբանցքից մինչև մարզադպրոցի հատող տարածքը /945քմ/: Պուշկին փողոցում
զինկոմիսարիատի դիմացի հրապարակը /42քմ/, Արցախի և Ավետիք իսահակյան փողոցի
հատման մասը /50քմ/: Իսահակյան և Եղ.Չարենց փողոցների հատման վայրից մինչև
Արցախի փողոց /384քմ/: Գայի և Կասյան փողոցի հատման խաչմերուկ, Հր.Ներսիսյան և
Դ.Վարուժան փողոցներն ամբողջությամբ /985քմ/: Հր.Ներսիսյան, Մ.Բաղրամյան,
Ս.Վարդանյան փողոցների հատման կետից մինչև Կասյան փողոցի հատման
խաչմերուկը/670քմ/: Ներսիկ Մկրտչյան փողոց /400քմ/, Խանջյան փողոց /700քմ/,
Գ.Գալստյան /700քմ/, Արարատյան 43, 49, 49/1բազմաբնակարան շենքերի տարածքները
/800քմ/:
Առաջիկա տարիներին նախատեսվում է շարունակել կոպճապատման և փոսալցման
աշխատանքները: Աշխատանքների իրականացման համար նախատեսվում է 7 մլն դրամ
փոսալցման և 7 մլն դրամ հարթեցման և կոպճապատման համար:
Ներկայումս Մեծամորի քաղաքապետարանն իրականացնում է աշխատանքներ՝
ուղղված քաղաքում ներդրումային դաշտի բարելավմանը: Մշակվել են պոտենցիալ
ներդրողներին ցուցաբերվող օժանդակության հնարավոր ուղղությունները: Մեծամորի
քաղաքապետարանը աջակցում է հետևյալ գործընթացներին.
- ներդրողի համար ընդունելի և ներդրումային ծրագրերի իրականացման համար
hամապատասխան հողատարածքների վերաբերյալ առաջարկների տրամադրում,
- աջակցություն ներդրողին՝ հողատարածքների իրավական կարգավիճակի մասին
լիարժեք և սպառիչ տեղեկատվություն ստանալու համար,
- աջակցություն ներդրողին՝ ներդրումային ծրագրերի իրականացման համար
անհրաժեշտ փաստաթղթերի (տեխնիկական առաջադրանք, անհրաժեշտ
թույլտվություններ և այլն) ձեռք բերման գործում,
- հողատարածքների օգտագործման վարձավճարների արտոնյալ կարգի հաստատման
հնարավորությունների ու պայմանների դիտարկում։
- Համայնքում գյուղատնտեսության զարգացում՝ պարարտանյութերի,
թունաքիմիկատների, սերմացուի, գյուղտեխնիկայի ձեռքբերման, գյուղացուն ձեռնտու
պայմաններով (երկարաժամկետ, շուկայականից ցածր տոկոսադրույքով, առանց գրավի)
գյուղատնտեսական վարկերի տրամադրման, գյուղատնտեսական աշխատանքների
կազմակերպման, խորհրդատվության ու աջակցության և այլ ուղղություններով,
- Առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում համայնքի
բնակչությանը հանրային ծառայությունների հասանելիության և մատուցման մակարդակի
բարձրացում՝ պետական պատվերի շրջանակներում,
- Աղետների ռիսկի կառավարման ոլորտում համայնքի բնակչության լայն իրազեկում,
արտակարգ իրավիճակներում համայնքի գործողությունների պլանի կազմում և
իրականացում, կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում և իրականացում:
- Հնարավոր այլ ծրագրեր ու միջոցառումներ:
Համայնքի բյուջեն 2022թ. դրությամբ կազմել է 283606000 դրամ, որից հարկեր և տուրքերը
կազմում են 59341200 դրամ: Պաշտոնական դրամաշնորհները 196551600 դրամ է , որից
դոտացիան կազմում է 192550600 դրամ/:
Մեծամոր համայնքի բյուջեի եկամուտները 2022թ. դրությամբ (դրամ)
2022 թ.

Համայնքի բյուջեն՝ 283606000


Որից

Հարկեր և տուրքեր 59341200

Պաշտոնական դրամաշնորհները 196551600

Դոտացիա 192550600

Հայտնի է նաև, որ ծիրանի և խաղողի բերքի երկարաժամկետ պահպանման մի եղանակ


էլ հանդիսանում է դրա չորացումը՝ ծիրանի չրի և չամիչի պատրաստումը, ինչը մեծ
պահանջարկ է վայելում ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաներում։
Ելնելով վերոշարադրյալից՝ համայնքում գյուղատնտեսության ոլորտում առաջնային
խնդիր է խրախուսել և աջակցել այն գյուղացիական տնտեսություններին, որոնք
կցանկանան համայնքում ստեղծել սառնարանային տնտեսություններ, ինչպես նաև
չորանոցներ: Սառնարանային տնտեսությունների և չորանոցների հիմնումը կստեղծի նոր
աշխատատեղեր, իսկ գյուղացիական տնտեսությամբ զբաղվող ընտանիքների համար
կդառնա սեփական եկամուտների աճի գրավական: Համայնքում առկա չմշակվող
վարելահողերը գյուղացիական տնտեսությունները կփոխարինեն խաղողի և պտղատու
այգիների, ինչի արդյունքում կբարձրանա հողի արժեքը:
Մեծամորի համայնքապետարանի ենթակայությամբ գործում են 3 համայնքային
նախադպրոցական ուսումնական հաստատություններ, երեխաների ցուցակային թիվը
կազմում է 480 երեխա, մանկավարժական անձնակազմը՝ 36 մարդ։ Մեծամոր քաղաքում
գործում են երեք դպրոցներ, որից մեկը` ավագ, երկուսը հիմնական: Դպրոցներում
սովորողների թիվը 2800 մարդ է: Դպրոցն ավարտածները հիմնականում շարունակում են
ուսումը Երևան քաղաքում:
Մեծամոր քաղաքի բնակչության կրթական ցենզը 2022թ. դրությամբ, %

90
80 Միջնակարգ
70 մասնագիտական
Բարձրագույն
60
50 Ընդհանուր տարրական
40
Ընդհանուր միջնակարգ
30
20 Ընդհանուր հիմնական
10
0

Մեծամոր քաղաքի 3 դպրոցներն էլ գտնվել են համայնքապետարանի ուշադրության


կենտրոնում: 2016թ. դպրոցներին է տրամադրվել սառնարաններ և խմելու ջրի ապարատ:
Մեծամոր քաղաքում գործում են 3 արտադպրոցական կրթական հաստատություններ:
Դրանք են` երաժշտական դպրոցը, գեղարվեստի և սպորտ դպրոցները: Յուրաքանչյուր
տարի շուրջ 700 երեխա օգտվում են այդ դպրոցներից: Մեծամոր քաղաքում երեխաները
կարող են ձեռք բերել գոբելենի, նկարչության, ասեղնագործության, ժայնակագործության,
քանդակագործության մասնագիտական գիտելիքներ, ինչպես նաև երաժշտության,
բազմաբնույթ սպորտաձևերի և պարարվեստի հմտություններ:

You might also like