Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

Հասարակագիտություն

Լուսանկարչություն
10րդ դասարան
Աշակերտ՝ Տոնոյան Ռոբերտ
Ուսուցչուհի՝ Արշակյան Խանում
1839 թվականին ֆրանսիացի գյուտարար
Դագերն առաջին անգամ հանրության
դատին ներկայացրեց արծաթյա թիթեղների
վրա պատկերված պատկերներ։ Դրանք
առաջին լուսանկարներն էին, որոնց վրա
պատկերված էին Լուվրը, Փարիզի
Աստվածամոր տաճարը, Սենայի ափը և
այլն։ Այդ ժամանակից ի վեր
լուսանկարչական ապարատները մեծ
զարգացում են ապրել։ Այսօր արդեն
լուսանկարել կարող են բոլորը, բայց
յուրաքանչյուր լուսանկար արվեստ չէ։
Լուաանկարչական արվեստի խնդիրն է
հոգևոր բովանդակություն դնել
արտապատկերվող իրականության մեջ,
դիտորդին փոխանցել ոչ միայն և ոչ այնքան
իրականության արտապատկերը, որքան
այդ իրականության հանդեպ լոգսանկարիչ-
հեղինակի վերաբերմունքը։ Հետևապես
զարմանալի չպետք է լինի, որ
լուսանկարչական արվեստում չեն
բավարարվում բնության մարդու կամ
մարդու ստեղծած հրաշալիքների
արտացոլմամբ, այլ օգտագործում են մի
շարք հնարքներ։ Համակարգչի միջոցով
կարելի է իրար կպցնել լուսանկարների
ցանկացած դետալներ, սակայն դա արվեստ
կհամարվի միայն այն դեպքում, երբ
պարունակի իրականության ստեղծման կամ
վերարտադրման հոգևոր տարր, երբ
դիտորդին դրդի մտածել։
Լուսանկարչության տեխնոլոգիայի հիման
վրա ստեղծվել է օպերատորական
արվեստը, որը կերպարվեստի ճյուղ է
համարվում։ Եվ առաջին կայուն պատկերը
ստեղծել է Ժոզեֆ Նյեպսը՝ 1822 թվականին
Ֆրանսիայում, ցավոք այդ պատկերից ոչինչ
չի պահպանվել։

You might also like