Գյուղատնտեսության ոլորտի արդի մարտահրավերները Արցախի Հանրապետությունում

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 11

Գյուղատնտեսության ոլորտի արդի մարտահրավերները Արցախի

Հանրապետությունում
Իրինա Ավետիսյան
Արցախի պետական համալսարան
Տնտեսագիտության ֆակուլտետ
Ֆինանսներ (ըստ ոլորտի) 3-րդ կուրս
Գիտական ղեկավար՝ տ․ գ․ թ․ , դոցենտ Եվգենյա Հայրիյան
Հանգուցային բառեր՝ գյուղատնտեսություն, գյուղատնտեսական արտադրանք,
պետական աջակցություն, ծրագրեր:
Գյուղատնտեսության ոլորտը անկախացումից ի վեր համարվում է Արցախի
Հանրապետության տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություններից
մեկը։ Տարիների ընթացքում ԱՀ կառավարության կողմից միջոցառումներ են
ձեռնարկվել և շարունակվում են իրագործվել բազմաթիվ ծրագրեր գյուղատնտեսության
ոլորտը զարգացնելու համար։ 1985թ. ԼՂԻՄ-ում կային 33 կոլտնտեսություն, 40
խորհրդային տնտեսություններ (սովխոզներ) և 6 միջտնտեսային
ձեռնարկություններ: Տնտեսությունների հետագա խոշորացումն ու մասնագիտացումը,
ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը, արտադրության նյութատեխնիկական բազայի
ամրապնդումը կարճ ժամանակամիջոցում ապահովեցին բուսաբուծական ու
անասնապահական արտադրության կայուն աճ: Գյուղատնտեսության զարգացման
տեմպերը առավել բարձր էին 70-80 թվականներին, առանձնապես 80-90թթ.:
Հանրապետությունում (նախկին ԼՂԻՄ-ի տարածքում) 1971-1980թթ. հացահատիկի
միջին տարեկան արտադրությունը կազմել է 51.8 հազ. տոննա, իսկ 1981-90թթ.` 62.8
տոննա, խաղողինը` համապատասխանաբար 83.9 հազ. տոննա և 101.4 հազ. տոննա,
մսի արտադրությունը` 10 հազ. և 10.2 հազ. տոննա, կաթինը` 43.9 հազ. և 52.4 հազ.
տոննա, ձվինը` 26 մլն և 27.8 մլն հատ: Նշված աճը հիմնականում տեղի է ունեցել
ինտենսիվ` գյուղատնտեսական մշակաբույսերի ու անասունների մթերատվության
բարձրացման հաշվին: Այսպես, հացահատիկի և մի շարք մշակաբույսերի բերքի աճը
լիովին տեղի են ունեցել բերքատվության հաշվին, քանի որ 1971-1985թթ.
խաղողագործության զարգացման հետևանքով նրանց ցանքատարածությունները
կրճատվել են 30-50%: Հացահատիկի մեկ հեկտարի միջին տարեկան բերքատվությունը
9.4ց (1961-1970թթ.) բարձրացել և 1971-1980թթ. կազմել է 14.9ց, իսկ 1981-1990թթ.` 22ց,
բանջարեղենի բերքատվությունը` համապատասխանաբար 98.5ց 123 ց և 133.3ց,
խաղողինը` 44.1ց, 84.5ց, 73.3ց: Հացահատիկի արտադրության մակարդակը եղել է.
1988թ.` 107.8 հազ. տոննա, իսկ 1990թ.` 95.3 հազ. տոննա, մեկ հեկտարի
բերքատվությունը` համապատասխանաբար 27.3ց և 25.8ց: Հանրապետության
տնտեսությունների երկու երրորդը ունեին խաղողի այգիներ: Նրանց դրամական
եկամուտի 40-50%-ը (բուսաբուծություն` 90%-ը) ստացվել է խաղողագործությունից:
Խաղողագործության շահույթը փակում էր մնացած ճյուղերի վնասը[5]: Ինչպես երևում է,
գյուղատնտեսությունը այդ ժամանակշրջանում ցուցաբերել էր բավականին բարձր
ցուցանիշներ և մինչ այսօր այն ԱՀ –ի տնտեսության առանցքային ճյուղերց մեկն է:
Վերջին հինգ տարիների ընթացքում գյուղատնտեսական համախառն
արտադրանքի ցուցանիշը անկման միտում է դրսևորել։ Դրա հիմնական պատճառներն
էին բնական աղետները, 2016թ․ ապրիլյան պատերազմը, համավարակը և 2020թ․ 44-
օրյա պատերազմը։
Ստորև ներկայացված է ԱՀ գյուղատնտեսական համախառն արտադրանքի
մասնաբաժինը ՀՆԱ-ում 2015-2021թթ․։
35

30
30.8 29.8 28
25
23.9 20.8
20 20.6

15
12.2
10

0
2015 2016 2017 2018 2019 2020 2021

Գծապատկեր 1․ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի մասնաբաժինը ՀՆԱ-ում, %[2]

Նախ 2020թ․-ին 2015թ․-ի համեմատությամբ ԱՀ ՀՆԱ-ում գյուղատնտեսական


արտադրանքի մասնաբաժնի կրճատումը պայմանավորված է բուսաբուծության
համախառն արտադրանքի շուրջ 43,3 % կրճատումով։ Այս ցուցանիշի վրա ազդել է
բուսաբուծության գլխավոր արտադրանքի՝ հացահատիկի, բերքատվության և
համախառն բերքի կրճատումը։ Ինչ վերաբերում է 2021թ․ խիստ ցածր ցուցանիշին,
ապա այստեղ գլխավոր գործոնը պատերազմն է։
Պապերազմի հետևանքը հատկապես տեսանելի է 2021թ․ գյուղատնտեսական
համախառն արտադրանքի ցուցանիշում։ Բացարձակ արտահայտությամբ այն կազմել է
30310,8 մլն դրամ, որը 2․5 անգամ զիջում է 2015թ․ նույն ցուցանիշին։ Վերջին յոթ
տարիների ընթացքում ԱՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի մասնաբաժինը ՀՆԱ-
ում նվազել է 18,6 տոկոսային կետով։
Պատերազմի հետևանքով ամենամեծ անկումը գրանցվել է գյուղատնտեսության
ոլորտում, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ադրբեջանի կողմից
բռնազավթված տարածքներում են մնացել Արցախի վարելահողերի մոտ 75 տոկոսը,
արոտավայրերի 85 տոկոսը, պտղատու այգիների զգալի մասը, ինչպես նաև ոռոգովի
տարածքների մոտ 90 տոկոսը: Ավելի քան 50 տոկոսով կրճատվել է նաև
անասնագլխաքանակը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2020
թվականի համեմատ իրական արտահայտությամբ նվազել է 51.1 տոկոսով[6]:
Արցախի Հանրապետությունում մինչև 2020թ․ 44-օրյա պատերազմը
գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցությունը հիմնականում ուղղված էր
տարածքների համաչափ զարգացմանն ու գյուղատնտեսության ինտենսիվության
մակարդակի բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովմանը: Արցախի
Հանրապետությունում պարենային ինքնաբավության խնդիր առկա էր նաև Արցախյան
երրորդ պատերազմին նախորդած ժամանակահատվածում: Հանրապետությունն
ինքնաբավ էր միայն հացահատիկով, ինչպես նաև թռչնաբուծության արդյունքում
ստացված ձվի արտադրանքով։ Արցախում տարեկան արտադրվում էր միջինը՝ 100-120
հազար տոննա հացահատիկ, որի 60-70 տոկոսը իրացվում էր Հայաստանի
Հանրապետությունում՝ ներքին սպառման պահանջարկը որոշակիորեն ապահովելու
նպատակով։ Մնացած 30-40 տոկոսը բավարարում էր Արցախի բնակչության

պահանջարկը[7]։ Պարենային անվտանգության խնդիրն ավելի է կարևորվել

պատերազմից հետո, հացահատիկայինների` 2021 թվականի բերքատվության ու


ստացված բերքի ցուցանիշներն ինքնին վկայում են, որ առկա է հացահատիկի
ինքնաբավության խնդիր, հետևաբար ներմուծման անհաժեշտություն կար։
Հաշվի առնելով ԱՀ գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկությունները,
կարևորվում է գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությունն ու պետական
կարգավորման գործիքների կիրառումը։ Այդ նպատակով ԱՀ կառավարության կողմից
2006 թվականի հունվարի 24 – ին հիմնադրվել է Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը, որը իր
լայնածավալ գործունեությունը վերսկսեց 2007 թվականի վերջից` նոր թափ հաղորդելով
գյուղատնտեսության զարգացման տեմպերին: ԱՀ ԳԳԱՀ-ի նպատակն է երկրի
գյուղատնտեսական նշանակության հողերի լրիվ օգտագործման ապավովումը,
զբաղվածության բարձրացումն ու գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների
ներդրման խրախուսումը։
2020թ․
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությանը պ
ետական բյուջեից հատկացվել էր 8 մլրդ 327 մլն 546,7հազ դրամ:
Գյուղոլորտի հատկացումների կատարողականը կազմել է 87,4 տոկոս: Մի շարք
ծրագրեր չեղարկվել կամ մասնակիորեն են իրականացվել՝ պատերազմով ու
համավարակով պայմանավորված: «Աջակցություն գյուղի և գյուղատնեսության
աջակցության հիմնադրամին» ծրագրի իրականացման համար նախատեսված էր 1 մլրդ
5 մլն դրամ, սակայն աշնանացան սերմերի արժեքի փոխհատուցման և երաշտից
տուժած հողօգտագործողներին աջակցության նպատակով կատարվել է հաստատված
պլանի ճշգրտում, որի արդյունքում ծրագրի կատարմանը հատկացվել է 1 մլրդ 776 մլն
193,8 հազ դրամ:
Պետական աջակցության մոտ 643 հեկտարի վրա կատարվել էն բանջարեղենի և
կարտոֆիլի մշակություն: Բերքահավաքը հիմնականում իրականացվել է, սակայն
պատերազմական գործողությունների հետևանքով բանջարեղենի մշակման
տարածքները ընկել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև
բռնազավթված տարածքներում է մնացել ջերմատնային տնտեսությունների մի մասը:
Պատերազմի հետևանքով կորցնելով ենթակառուցվածքներ, գյուղատնտեսական
նշանակության հողեր և տնտեսական նշանակության օբյեկտներ՝ ԱՀ-ում գրանցվեց
22,4% տնտեսական անկում։
Տեղական հումքով գյուղատնտեսական արտադրանք արտադրելը տարիներ
շարունակ խրախուսվում էր նաև պետության կողմից՝ հարկային արտոնությունների
տրամադրման միջոցով:
ԱԱՀ օրենքի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում
գյուղատնտեսական արտադրանք արտադրողից ձեռք բերված հումքի բազայի վրա
գյուղատնտեսական մթերքների ավարտուն տեխնոլոգիական ցիկլ անցնող
վերամշակումը և վերամշակողի կողմից իրացումը ազատված է ԱԱՀ-ից:
Հաշվի առնելով հետպատերազմյա շրջանում հացահատիկի պակասուրդը և
նպատակ ունենալով կանխել հացի ու լավաշի գների բարձրացումը՝ 2022թ.-ի մայիսին
օրենքում կատարվել է փոփոխություն. ըստ որի՝ այդ արտոնությունը գործում է ոչ
միայն տեղական, այլ նաև ներմուծված հումքով արտադրված հացի ու լավաշի
օտարման դեպքում։ Պատերազմի հետևանքով մեծապես տուժել է նաև
գյուղատնտեսական հումքի վերամշակումը, այժմ գյուղատնտեսական հումքի
վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մի մասը գործունեություն չի
իրականացնում, մյուս մասն էլ գործում է ոչ լիարժեքորեն:
Գյուղատնտեսության զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ են նաև մի
շարք գործոններ ՝ ֆինանսներ, գյուղատնտեսական տեխնիկա, պարարտանյութեր,
համապատասխան դեղամիջոցներ, ցանքատարածությունների ջրարբիացում։ ԱՀ
գյուղնախարարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող կարևոր քայլերից է
գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ծրագրերը: 2021թ.-ին
հիմնադրամը տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացրել
է 8248163․6 հազար դրամի չափով աջակցություն: Աջակցության կեսից ավելին՝ 53
տոկոսը, ուղղվել է հողագործության զարգացմանն ուղղված ծրագրերի
իրականացմանը։
Հողագործության զարգացմանն ուղղված աջակցության
ծրագրեր

Անասնապահության զարգացմանն ուղղված աջակցության


ծրագրեր

Մատուցվող գյուղատնտեսական մեքենայացված


ծառայությունների արդյունավետության բարձրացման
ուղղված աջակցություն
6% 9% 3%
Գյուղատնտեսական մթերքների մթերման, պահպանման,
վերամշակման և իրացման ենթակառուցվածքների
զարգացմանն ուղղված աջակցության ծրագիր

Այլ ծրագրեր
53%

29%

Գծապատկեր 2․ ԱՀ գյուղատնտեսության աջակցման ծրագրերի կառուցվածքը, 2021թ․, %[4]

Հողագործությունը ԱՀ-ի համար մնում է գյուղատնտեսության այն առանցքային


ենթաճյուղը, որի զարգացումից է մեծապես կախված գյուղատնտեսության, մասամբ նաև
տնտեսության կայունությունը: Այդ ուղղությամբ պետական աջակցության
իրականացումը նպատակ ունի ապահովել հողակտորների լրիվ օգտագործում, որը
կապահովի ինչպես գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճ, այնպես էլ
զբաղվածության, ուստի նաև բնակչության եկամուտների մակարդակի աճ։ Դրանով իսկ
գյուղատնտեսության զարգացման համար ավելի ամուր հիմքեր կստեղծվեն, քանի որ
գյուղական վայրերի սոցիալական զարգացման դանդաղ տեմպերը միշտ էլ արգելակում
են գյուղանտեսության նորմալ զարգացումը։
Փոխառություններ
Առևտրային բանկերի կողմից տրամադրվող
վարկերի տոկոսադրույքների մասնակի
սուբսիդավորում
Անհատույց
15% աջակցություն
7%
Ուղղակի առքուվաճառք
Արժեքի մասնակի սուբսիդավորում

58%
16%

4%

Գծապատկեր 3․ ԱՀ գյուղատնտեսության աջակցության ծրագրերի աղբյուրների կառուցվածքը, 2021թ․,


%[4]

2021թ․ հիմնադրամի կողմից իրականացված աջակցության գերակշիռ մաս են


կազմում փոխառությունների տրամադրումը, անհատույց աջակցությունը և ուղղակի
առքուվաճառքը։
2021թ․ պետական աջակցությամբ Արցախում հիմնվել են 75 հա նոր և
հատապտղատու այգիներ, արձանագրվել է անասնագլխաքանակի աճ ՝ 12-30 տոկոսով։
Իրականացվել են բազմաթիվ օժանդակության ծրագրեր՝ աշնանացան և գարնանացան
մշակաբույսերի սերմերի արժեքների փոխհատուցում, ջեռուցվող և չջեռուցվող
ջերմոցներին անհատույց աջակցության տրամադրում, տոհմային
անասնագլխաքանակի ներկրման դիմաց կենդանու արժեքի 50 տոկոսի
սուբսիդավորում, անասնաշենքերի արդիականացման ծախսերի զգալի մասի
փոխհատուցում, դրամաշնորհային նախագծի իրագործում և բազում այլ ծրագրեր:
2020թ․-ից տնտեսությունը փորձում էր որոշակիորեն կարգավորվել, սակայն 2022
թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի շրջափակումը վերականգնվող տնտեսությանը
մեծ վնասներ հասցրեց։ Դեկտեմբերի 12-ից դադարեցվեց ապրանքների (սնունդ,
տնտեսական ապրանքներ, դեղամիջոցներ, վառելիք, շինանյութ և այլն) ներկրումը
Արցախ։ Մինչ շրջափակումը Արցախ էր ներկրվում օրական շուրջ 400 տոննա բեռ։ Այս
ամենը հարված հասցրեց տնտեսության բոլոր ճյուղերին, ընդհուպ մինչև
գյուղատնտեսություն։ Գյուղատնտեսության ոլորտում սերմերի բացակայության,
վառելիքի սղության պատճառով հետաձգվում են գյուղատնտեսական աշխատանքները։
Շրջափակման յուրաքանչյուր օր խիստ բացասական է ազդում գյուղանտնեսական
ցանքատարածությունների աշխատանքների վրա։ Նման պայմաններում հաջորդ տարի
ԱՀ-ն կունենա ավելի քիչ գյուղատնտեսական արտադրանք, քան նախորդ տարի էր։
Չնայած ստեղծված պայմաններին պետությունը փորձում է աջակցել
հողօգտագործողներին։ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության
նախարարությունը հայտնել է, որ «Արցախի Հանրապետությունում
ցանքաշրջանառության խթանման ծրագրի» շրջանակներում 2023 թվականի բերքի տակ
գարնանացանի կազմակերպման նպատակով` արժեքի մասնակի սուբսիդավորմամբ,
որպես պետական աջակցություն, կտրամադրվեն բանջարաբոստանային և
գարնանացան մշակաբույսերի սերմեր:
Ինչպես նաև գարնանացանի աշխատանքների կազմակերպման համար կիրականացվի
անհրաժեշտ դիզելային վառելիքի կտրոնների տրամադրման գործընթացը։
Չնայած Արցախի Հանրապետությունը ունի հնարավոր բարենպաստ պայմաններ
գյուղատնտեսության զարգացման համար, այնուամենայնիվ կախվածության մեջ է ՀՀ-ից
ներկրվող գյուղատնտեսական արտադրանքից։ Ինչպես նշվել է ԱՀ գյուղի և
գյուղատնտեսության հիմնադրամը իրականացրել է մի շարք ծրագրեր․ վարկերի
տոկոսադրույքի սուբսիդավորում, տնկիների, մի շարք բուսաբուծական ապրանքների
տրամադրում։ Բուսաբուծության ոլորտում ջերմոցային տնտեսությունների
զարգացմանը ուղղված ծրագրերը միաժամանակ կարող են լուծել երկու խնդիր՝
զբաղվածության և պարենային ինքնաբավության հիմնախնդիրները։ Պետական
նպատակային ծրագրերը և գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող
աջակցությունը շարունակաբար աճում է, սակայն այդ քաղաքականությունը հաճախ չի
հասնում առաջադրված նպատակին։ Պետք է անընդհատ իրականացնել
մոնիթորինգներ, հատկապես ապաշրջափակումից հետո և հիմա, երբ այսօրվա
գյուղատնտեսական ապրանքների առաջարկը բավականին ցածր է։ Պետք է
իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնց միջոցով փորձենք իրացնել հայրենական
արտադրանքը և ապահովել ներքին շուկայի պահանջարկը և կանխենք պարենային
հիմախնդիրը։ Միաժամանակ պետք է իրականացնել գյուղատնտեսության
համապատասխան դասընթացներ տնտեսվարողների շրջանակում՝ նպաստելով
արդյունավետության բարձրացմանը։
Այսպիսով, գյուղատնտեսության ներկայիս զարգացման համար առկա են
հետևյալ մարտահրավերները՝
 նպատակային ծրագրերի ճկուն և արդյունավետ օգտագործումը,
 էքստենսիվ գյուղատնտեսության աճի ռազմավարությունից անցումը ինտենսիվ
գյուղատնտեսության ռազմավարությանը,
 միջազգային փորձի տեղայնացումը,
 համապատասխան մասնագետների ներգրավում,
 նորագույն տեխնոլոգիաների և կառավարման համակարգի կիրառում,
 նոր սարքավորումների ֆինանսավորման աղբյուրներ,
 գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության և կենդանիների
մթերատվության բարձր ցուցանիշների ապահովում։
Փաստորեն ներկա պահին մարտահրավերները առկա են ու գյուղատնտեսության
ոլորտում պետական կարգավորման լծակների արդյունավետության մակարդակը
պետք է բարձրացնել, որպեսզի գյուղատնտեսության աջակցության ծրագրերը լինեն
ուղորդված, հատուկ նպատակին ծառայող։ Ներկա պահին, այս բարդ
ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում նպատակային ծրագրերի
արդյունավետ իրականացման տեսանկյունից կարևորվում է պետական
վերահսկողությոն խստացումը։
Գրականություն
1. Ազգային ժողով. ԱՀ օրենքը «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում
փոփոխություն կատարելու մասին. 19 մայիսի 2022 թ.:
2. ԱՀ ազգային վիճակագրական ծառայություն, Գլխավոր էջ (stat-nkr.am)
3. ԱՀ ազգային վիճակագրական ծառայություն. ԱՀ վիճակագրական տարեգիրք
2021թ., http://stat-nkr.am/files/yearbooks/2021/Taregirq_2021_kr.pdf:
4. ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ, 2021թ. Տարեկան
հաշվետվություն, 2021 (agrofund.am)
5. Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում |
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (nkr.am)
6. Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում են մնացել Արցախի
վարելահողերի մոտ 75%-ը, արոտավայրերի 85%-ը, պտղատու այգիների զգալի մասը,
ոռոգովի տարածքների մոտ 90%-ը. նախարար - Լուրեր Հայաստանից - Թերթ.am
(tert.am)
7. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ
ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (artsakhtert.com)
8. https://tax.nk.am/index.php?name=static&id=185
9. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն | Գլխավոր
(nkr.am)
10. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների
համատեղ նիստերում շարունակվում են 2020թ. պետբյուջեի կատարողականների
քննարկումները (nankr.am)

СОВРЕМЕННЫЕ ВЫЗОВЫ СЕЛЬСКОГО ХОЗЯЙСТВА В РЕСПУБЛИКЕ


АРЦАХ

Ирина Авестисян
Арцахский государственный университет
Факультет экономики
Финансы 3-й курс
Резюме
Ключевые слова: сельское хозяйство, сельскохозяйственная продукция,
государственная поддержка, программы․
С момента обретения независимости сельскохозяйственный сектор считается одним
из стратегических направлений развития экономики Республики Арцах. На протяжении
многих лет правительство Республики Арцах предпринимало меры и продолжает
реализовывать многочисленные программы для развития сельскохозяйственного
сектора. Эти программы направлены на пропорциональное развитие территорий и
повышение уровня интенсивности сельского хозяйства, обеспечение продовольственной
безопасности. Однако из-за войны и блокады сельскохозяйственный сектор столкнулся с
рядом проблем․
MODERN CHALLENGES OF AGRICULTURE IN THE REPUBLIC OF ARTSAKH
Irina Avetisyan
Artsakh state university
Faculty of economics
Finance 3rd course
Summary
Key words: agriculture, agricultural products, government support, programs.
Since independence, the agricultural sector has been considered one of the strategic
directions of the development of the economy of the Republic of Artsakh. For many years, the
Government of the Republic of Artsakh has taken measures and continues to implement
numerous programs for the development of the agricultural sector. These programs are aimed
at proportional development of territories and increasing the level of intensity of agriculture,
ensuring food security. However, due to the war and the blockade, the agricultural sector
faced a number of problems․

You might also like