Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 21

Բովանդակություն

Ներածություն
Ինդեքսների սահմանումը
Տնտեսական ինդեքսների դասակարգումը
Անհատական ինդեքսներ
Ընդհանուր ինդեքսներ
Բազիսային և շղթայական ինդեքսներ
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

1
Ներածություն

Ինդեքսը լատիներեն բառ է, որն ունի մի քանի նշանակություն` «ցուցանակ»,


«ցուցանիշ», «ցուցակագիր»: Ինդեքսը հարաբերական ցուցանիշ է, որը բնութագրում է
ուսումնասիրվող երևույթի մեծությունների հարաբերակցությունն ժամանակի,
տարածության մեջ կամ որևէ չափանիշի համեմատությունը ցանկացած չափանմուշի
հետ: Ինդեքսային մեթոդը իրենից ներկայացնում է գործողությունների ամբողջություն,
որը պատմականորեն առաջացել է տնտեսական երևույթների դինամիկան չափելու
համար, այսինքն` այն բանի համար, որ բնութագրի, օրինակ, արտադրանքի շարժման
ծավալը, գների, աշխատանքի արտադրողականության, ինքնարժեքի և այլնի
փոփոխությունը: Ինդեքսներն արտահայտվում են հարաբերական ցուցանիշներով:
Ինդեքսային մեթոդը համեմատաբար երիտասարդ է վիճակագրության մեջ:
Պարզեցված ձևով այն սկսվեց օգտագործվել ավելի քան 100 տարի առաջ, սակայն
իրական կերպով ու նշանակությամբ այս մեթոդը սկսեց զարգանալ բավականին ուշ,
այն ժամանակ, երբ ոլորտում կատարվեցին մեծամաշտաբ գործնական
հետազոտություններ ու համապատասխանաբար գրվեցին մեծ թվով տեսական
աշխատություններ: Ինդեքսները լայնորեն կիրառվեցին ոչ միայն տնտեսական
երևույթների ու գործընթացների դինամիկայի վերլուծության մեջ, այլև տարածքային
ոլորտի ցուցանիշների մակարդակների համեմատության, նաև ժամանակի ու
տարածության մեջ երևույթների փոփոխության գործոնների վերլուծության համար:
Ինդեքսները կարելի է դասակարգել ըստ հետևյալ ցուցանիշների`
1.երևույթների ընդգրկման աստիճանի,
2.համեմատման բազայի,
3.կշիռների ձևի` չափակցելիությոան,
4.կառուցման տեսքի,
5.հետազոտության օբյեկտի բնույթի,
6.հետազոտության օբյեկտի,
7.երևույթների կազմի,
8.հաշվարկման ժամանակաշրջանի:

2
Ըստ երևույթների ընդգրկման աստիճանի` ինդեքսները լինում են անհատական և
ընդհանուր: Անհատական ինդեքսները բնութագրում են երևույթի մակարդակների
հարաբերակցությունը ըստ համակցության առանձին տարրերի: Օրինակ`
արտադրանքի առանձին տեսակների արտադրության ծավալների կամ տվյալ
տեսակի արտադրանքի միավորի ինքնարժեքի մակարդակների
հարաբերակցությունը: Ընդհանուր ինդեքսները բնութագրում են բարդ, մի քանի
անմիջականորեն չհամադրվող տարբեր տեսակի միավորներից բաղկացած
երևույթների մակարդակների հարաբերակցությունը: Եթե ինդեքսները ընդգրկում են
բարդ երևույթների ոչ բոլոր տարրերը, այլ միայն մի մասը, ապա կոչվում են խմբային
կամ սուբինդեքսներ:

3
Ինդեքսներ
Ինդեքսների սահմանումը:
Ինդեքսը լատիներեն բառ է, որն ունի մի քանի նշանակություն` «ցուցանակ»,
«ցուցանիշ», «ցուցակագիր»: Ինդեքսը հարաբերական ցուվանիշ է, որը բնութագրում է
ուսումնասիրվող երևույթի մեծությունների հարաբերակցությունն ժամանակի,
տարածության մեջ կամ որևէ չափանիշի համեմատությունը ցանկացած չափանմուշի
հետ:

Միջազգային պրակտիկայում ընդունված է ինդեքսները նշանակել i կամ l


սիմվոլներով: «i» տառով նշանակում են ընդհանուր, «l» տառով անհատական
ինդեքսները: Դրանք ուղեկցվում են ինդեքսավորվող ցուցանիշների տողատակ
պայմանանիշով:

Բազիսային ցուցանիշները, որոնց հետ կատարվում է համեմատությունը,


ուղեկցվում են «0», իսկ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշները «1»
պայմանանիշով:

Ինդեքսային մեթոդի օգտագործման ժամանակ կիրառվում է որոշակի տառային


նշանակումների համակարգ, որի օգնությամբ ինդեքսների բանաձևերի կառուցումը և
գրառումը դառնում է հակիրճ:

Յուրաքանչյուր ինդեքսավորվող ցուցանիշ, որի մակարդակների


հարաբերակցությամբ բնութագրվում է ինդեքսը, ընդունված է նշանակել որոշակի
տառերով: Այսպես`

q-ն թողարկված արտադրանքի կամ վաճառված ապրանքների տվյալ տեսակի


քանակն է (ծավալը) բնեղեն արտահայտությամբ (ծավալային ցուցանիշ),

p-ն` արտադրանքի կամ ապրանքի միավորի գինը (որակական ցուցանիշ),

z-ը` արտադրանքի միավորի ինքնարժեքը (որակական ցուցանիշ),

t=T:q-ն` տվյալ տեսակի արտադրանքի միավորի արտադրության վրա


աշխատաժամանակի (աշխատանքի) ծախսումները, այսինքն` արտադրանքի
միավորի աշխատատարությունը (որակական ցուցանիշ)
4
T-ն` տվյալ տեսակի արտադրանքի արտադրության վրա ժամանակի
(աշխատանքի) ընդհանուր ծախսումները կամ ձեռնարկության բանվորների
թվաքանակը, միջին ցուցակային թիվը (),

W=q:T-ն` տվյալ տեսակի արտադրանքի թողարկումը աշխատաժամանակի


միավորի ընթացքում , այսինքն` աշխատանքի արտադրողականության մակարդակը
արժեքային արտահայտությամբ (որակական ցուցանիշ),

V-ն մեկ աշխատողի աշխատանքի արտադրողականությունն է բնեղեն


արտահայտությամբ կամ միավոր ժամանակում թողարկվող արտադրանքը
(որակական ցուցանիշ),

F=zq-ն` տվյալ տեսակի արտադրանքի ընդհանուր ինքնարժեքը, այսինքն` այդ


արտադրանքի արտադրության վրա կատարված դրամական ծախսումները
(ծավալային ցուցանիշ),

Q=pq-ն տվյալ տեսակի թողարկված արտադրանքի կամ վաճառված ապրանքների


ընդհանուր արժեքը կամ ապրանքաշրջանառությունը (ծավալային ցուցանիշ):

Տնտեսական ինդեքսների դասակարգումը:


Տնտեսական ինդեքսները կարելի է դասակարգել ըստ հետևյալ ցուցանիշների`

✓ Երևույթների ընդգրկման աստիճանի,


✓ Համեմատման բազայի,
✓ Կշիռների ձևի` չափակցելիությոան,
✓ Կառուցման տեսքի,
✓ Հետազոտության օբյեկտի բնույթի,
✓ Հետազոտության օբյեկտի,
✓ Երևույթների կազմի,
✓ Հաշվարկման ժամանակաշրջանի:

Ըստ երևույթների ընդգրկման աստիճանի` ինդեքսները լինում են անհատական և


ընդհանուր: Անհատական ինդեքսները բնութագրում են երևույթի մակարդակների
5
հարաբերակցությունը ըստ համակցության առանձին տարրերի: Օրինակ`
արտադրանքի առանձին տեսակների արտադրության ծավալների կամ տվյալ
տեսակի արտադրանքի միավորի ինքնարժեքի մակարդակների
հարաբերակցությունը: Ընդհանուր ինդեքսները բնութագրում են բարդ, մի քանի
անմիջականորեն չհամադրվող տարբեր տեսակի միավորներից բաղկացած
երևույթների մակարդակների հարաբերակցությունը: Եթե ինդեքսները ընդգրկում են
բարդ երևույթների ոչ բոլոր տարրերը, այլ միայն մի մասը, ապա կոչվում են խմբային
կամ սուբինդեքսներ:

Ըստ համեմատական բազայի` ինդեքսները կարելի է բաժանել երկու խմբի`


դինամիկ (ժամանակային) և տարածքային:

Դինամիկ ինդեքսները հաշվարկելիս համեմատում ենք հաշվետու


ժամանակաշրջանի ցուցանիշները նախորդ ժամանակաշրջանի ցուցանիշների հետ
(բազիս): Որպես բազիս կարելի է օգտագործել նաև կանխատեսվող և պլանային
ցուցանիշները:

Դինամիկ ինդեքսները լինում են բազիսային և շղթայական:

Տարածքային ինդեքսները կիրառվում են միջտարածաշրջանային


համեմատությունների համար: Դրանք կարևոր դեր են խաղում միջազգային
վիճակագրությունում` տարբեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման
ցուցանիշները համեմատելիս:

Ըստ կշիռների ձևի`ինդեքսները լինում են հաստատուն և փոփոխական


կշիռներով:

Կախված կառուցման տեսակից` տարբերում են ագրեգատային և միջին


ինդեքսներ:

Միջին ինդեքսները լինում են թվաբանական և հարմոնիկ:

Ընդհանուր ինդեքսների ագրեգատային տեսքը տնտեսական ինդեքսների


հիմնական ձևն է:

6
Միջին ինդեքսները ածանցված են, ստացվում են ագրեգատային ինդեքսների
ձևափոխության արդյունքում:

Ըստ հետազոտության օբյեկտի բնույթի` ընդհանուր ինդեքսները


ստորաբաժանվում են քանակական (ծավալային) և որակական ցուցանիշների:

Ըստ հետազոտության օբյեկտի` ինդեքսները լինում են աշխատանքի


արտադրողականության, ինքնարժեքի, արտադրանքի ֆիզիկական ծավալի,
արտադրանքի արժեքի և այլն:

Ըստ երևույթների կազմի` առանձնացվում են ինդեքսների երկու խմբեր`


հաստատուն (ֆիքսված) կազմով և փոփոխական կազմով:

Ըստ ժամանակաշրջանի հաշվարկման` ինդեքսները լինում են տարեկան,


եռամսյակային, ամսական և շաբաթական:

Տնտեսական ինդեքսների օգնությամբ լուծվում են հետևյալ խնդիրները`

• Սոցիալ-տնտեսական երևույթների դինամիկայի փոփոխությունը երկու և


ավելի ժամանակաշրջաններում,
• Միջին տնտեսական ցուցանիշների դինամիկայի փոփոխությունը,
• Տարբեր տարածաշրջանների ցուցանիշների փոփոխման
հարաբերակցությունը,
• Ցուցանիշների մի տեսակի փոփոխության ազդեցության աստիճանի
որոշումը մյուսների դինամիկայի վրա,
• Մակրոտնտեսական ցուցանիշների արժեքների վերահաշվարկը փաստացի
գներից համադրելի գների:

7
Անհատական և ընդհանուր ինդեքսներ
Անհատական ինդեքսներ:
Անհատական ինդեքսները սովորական հարաբերական մեծություն է կամ
դինամիկայի հարաբերական մեծություն, որը ստացվում է նույնանուն երևույթների
տարբեր մակարդակների հարաբերության արդյունքում: Անհատական ինդեքսները
համակցության առանձին միավորների համեմատության արդյուքն են: Օրինակ`
բուսական յուղի գնի ինդեքսը որոշվում է այդ ապրանքի գնի ընթացիկ և բազիսային
ժամանակաշրջանի մակարդակների հարաբերությամբ: Դրանք կարող են
ներկայացնել դինամիկայի, պլանի կատարման, համեմատության հարաբերական
մեծություններ:

Կախված տնտեսական ուղղվածությունից` անհատական ինդեքսները լինում են


արտադրանքի ֆիզիկական ծավալի, ինքնարժեքի, գնի, աշխատունակության և այլն:

Արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

𝑞1
𝑖𝑞 =
𝑞0

Այդ ինդեքսը ցույց է տալիս, թե որևէ տեսակի արտադրանքի թողարկումը հաշվետու


ժամանակաշրջանում քանի անգամ կամ քանի տոկոսով է աճել կամ նվազել
բազիսայինի համեմատությամբ: Եթե ինդեքսի նշանակությունից` արտահայտված
տոկոսով, համենք 100, ապա ստացված մեծությունը ցույց կտա, թե քանի տոկոսով է
աճել կամ նվազել արտադրանքի թողարկումը: Հաըտարարում կարող է լինել ոչ միայն
նախորդ ժամանակաշրջանում արտադրված արտադրանքի քանակը, այլ նաև

պլանային առայադրանքը` 𝑞պլ , նորմատիվայինը` 𝑞ն , կամ էլ էտալոնային

նշանակությունը, որը ընդունվում է որպես համեմատման հիմք` 𝑞𝑡 : Բանաձևերը,

համապատասխանաբար, կընդունեն հետևյալ տեսքը.

𝑞1 𝑞1 𝑞1
𝑖𝑞 = , 𝑖𝑞 = , 𝑖𝑞 =
𝑞պլ 𝑞ն 𝑞𝑡

8
Մյուս ցուցանիշների ինդեքսները կառուցվում են նույն ձևով:

𝑝1
Գնի անհատական ինդեքսը` 𝑖𝑝 = , բնութագրում է որոշակի ապրանքի մեկ
𝑝0

միավորի գնի փոփոխությունը ընթացիկ ժամանակաշրջանում` բազիսայինի


համեմատությամբ:

𝑧1
Արտադրանքի միավորի ինքնարժեքի անհատական ինդեքսը` 𝑖𝑧 = , ցույց է տալիս
𝑧0

արտադրանքի միավորի ինքնարժեքի փոփոխությունը հաշվետու


ժամանակաշրջանում` բազիսայինի համեմատությամբ:

Աշխատանքի արտադրողականությունը չափվում է միավորի ժամանակում


արտադրված արտադրանքի քանակով`v, կամ արտադրանքի միավորի
արտադրության վրա ծախսված ժամանակով`t: Ուստի կարելի է կառուցել միավոր
աշխատաժամանակում արտադրված արտադրանքի քանակի ինդեքսը`

𝑣1 𝑞1 𝑞0
𝑖𝑣 = = ∶
𝑣0 𝑇1 𝑇0

Քանի որ միավոր ժամանակում արտադրված արտադրանքի և արտադրանքի


միավորի արտադրության վրա ծախսված աշխատաժամանակի միջև գոյություն ունի
1
հակադարձ կապ, այսինքն` t = ,ապա աշխատանքի արտադրողականության
𝑣

ինդեքսը, ըստ աշխատանքային ծախսումների, կորոշվի հետևյալ կերպ`

t0
𝑖t =
t1

Արժեքային արտահայտությամբ` աշխատանքի արտադրողականության


անհատական ինդեքսը որոշվում է`

w1 pq1 pq0
𝑖w = = ∶
w0 𝑇1 𝑇0

բանաձևով, որտեղ p-ն համադրելի գինն է:

Աշխատանքի արտադրողականության անհատական ինդեքսները ցույց են տալիս, թե


աշխատանքի արտադրողականությունը հաշվետու ժամանակաշրջանում քանի
անգամ է բարձր կամ ցածր բազիսայինից:
9
Աշխատատարության անհատական ինդեքսը կարելի է հաշվարկել հետևյալ
բանաձևով`

t1 𝑇1 𝑇0
𝑖t = = ∶ :
t0 q1 q0

Աշխատողների թվի և աշխատաժամանակի անհատական ինդեքսը կարելի է


հաշվարկել հետևյալ կերպ`

𝑇1 t 1 q1
𝑖𝑇 = =
𝑇0 t 0 q0

Արտադրանքի արժեքային արտահայտությամբ անհատական ինդեքսը որոշվում է


p1 q1
𝑖𝑝𝑞 = բանաձևով:
p0 q0

П1
Ցանքատարածության անհատական ինդեքսը հաշվարկվում է 𝑖П = բանաձևով և
П0

ցույց է տալիս, թե ինչքան է փոխվել ցանքատարածությունը հաշվետու


ժամանակաշրջանում` բազիսայինի համեմատությամբ:

𝑦1
Բերքատվության անհատական ինդեքսը հաշվարկվում է 𝑖𝑦 = բանաձևով և ցույց է
𝑦0

տալիս, թե ինչպես է փոխվել միջին բերքատվությունը հաշվետու


ժամանակաշրջանում` բազիսայինի համեմատ:

𝑓1
Աշխատավարձի անհատական ինդեքսը հաշվարկվում է 𝑖𝑓 = բանաձևով և ցույց է
𝑓0

տալիս, թո ինչպես է փոխվել միջին աշխատավարձը հաշվետու ժամանակաշրջանում`


բազիսայինի համեմատությամբ:

𝐻1
Ֆոնդահատույցի անհատական իդեքսը հաշվարկվում է 𝑖𝐻 = բանաձևով և ցույց է
𝐻0

տալիս, թե ինչպես է փոխվել ֆոնդահատույցը հաշվետու ժամանակաշրջանում`


բազիսայինի համեմատությամբ:

𝑙1
Ֆոնդատարության անհատական ինդեքսը հաշվարկվում է 𝑖𝑙 = բանաձևով և ցույց է
𝑙0

տալիս, թե ինչքանով է փոխվել ֆոնդատարությունը հաշվետու ժամանակշրջանում`


բազիսայինի համեմատությամբ:

10
p1 𝑧1
Արտադրանքի ծախսի ինդեքսը հաշվարկվում է 𝑖𝑝𝑞 = բանաձևով և ցույց է տալիս,
q0 𝑧0

թե ինչպես են փոխվել տվյալ տեսակի արտադրանքի արտադրության վրա կատարված


ծախսումները հաշվետու ժամանակաշրջանում` բազիսայինի համեմատությամբ:

𝑌1 П1
Համախառն բերքի անհատական ինդեքսը հաշվարկվում է 𝑖𝑌П = և ցույց է տալիս,
𝑌0 П0

թե ինչպես է փոխվել այս կամ այն մշակաբույսի համախառն բերքի չափը հաշվետու
ժամանակաշրջանում` բազիսայինի համեմատությամբ:

Օրինակ` ապրանքների վաճառքի վերաբերյալ տվյալները բերված են աղյուսակում:

Աղյուսակի տվյալներով հաշվարկվել են անհատական ինդեքսները, որոնք


ներկայացված են 7-9 սյունակներում:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ ավելի շատ մեծացել են Ա(կգ) ապրանքի գինը`


180%, Բ(կգ) ապրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը` 142.82% , և Ա(կգ) ապրանքի
ապրանքաշրջանառության ինդեքսը` 202.5%:

Վաճառված ապրանքի Արտադրանքի Վաճառված Անհատական ինդեքսներ %


քանակը(հազ.միավոր) միավորի գինը արտադրանքի
(դրամական արժեքը (հազ. դր.
միավոր) միավոր)
Ապրանքների Բազ. Հաշվ. Բազ. Հաշվ. Բազ. Հաշվ. Արտադր. Գնի Արժեքի
ֆիզիկ. 𝑖𝑝 p1 𝑞1
տեսակները 𝑖𝑝𝑞 =
ծավալի p0 𝑞0
𝑞1 𝑝1
q0 q1 P0 P1 P0 q0 P1 q1 𝑖𝑞 = =
𝑞0 𝑝0

Ա 1 2 3 4 5 6 7=2:1 8=4:3 9=6:5

Ա(կգ) 400 450 20 36 8000 16200 112.5 180 202.5


Բ(կգ) 350 500 36 32 12600 16000 142.86 88.89 126.98
200 220 12 12 2400 2640 110 100 110
Գ(լիտր)
Ընդամենը 23000 34840

11
Վաճառված Վաճառված
արտադրանքի արտադրանքի
արժեքը հաշվետու 𝑝1 𝑞1 արժեքը բազիսային
𝑖𝑞 𝑝0 𝑞0
ժամանակաշրջանում 𝑖𝑝 ժամանակաշրջանում
բազիսային գներով հաշվետու գներով
(հազ.միավոր ) (հազ.միավոր )
𝑝0 𝑞1 𝑝1 𝑞0
10 = 2 ∙ 3 11 = 7 ∙ 5 12 = 6 : 7 13 = 4 ∙ 1
9000 9000 9000 14400
18000 18000 18000 11200
2640 2640 2640 2400
29640 29640 29640 29640

Ընդհանուր ինդեքսներ:
Տնտեսագիտական հաշվարկներում ավելի հաճախ օգտագործվում են ընդհանուր
ինդեքսները, որոնց կառուցումն էլ ինդեքսային մեթոդաբանության բովանդակությունն
է: Ինդեքսային տեսության մեջ ձևավորվել է երկու հայեցակարգ` համադրական`
սինթետիկ, և վերլուծական` անալիտիկ:

Ըստ համադրական հայեցակարգի` ընդհանուր ինդեքսների


առանձնահատկությունն այն է, որ դրանք արտահայտում են բարդ երևույթների
փոփոխությունը, որոնց առանձին մասերը կամ տարրերը անմիջականորեն
անչափակցելի են, հետևաբար ինդեքսները համադրական ցուցանիշներ են:
Ընդհանուր ինդեքսների կառուցման մեթոդաբանությունը ամենից առաջ
նախատեսում է տարասեռ երևույթները համաճափելի դարձնել:

Ըստ վերլուծական հայեցակարգի` ուսումնասիրվող հատկանիշը դիտարկվում է


ոչ թե մեկուսացած, այլ ուրիշ հատկանիշների հետ փոխադարձ կապի մեջ: Այս
տեսության մեջ ինդեքսները մեկնաբանվում են որպես ցուցանիշներ, որոնք
անհրաժեշտ են երևույթի մակարդակների, բաղկացուցւչ մասերի վրա գործոնների
ազդեցության չափը որոշելու համար:

Այսպիսով` ընդհանուր ինդեքսները համադրական և վերլուծական ցուցանիշներ


են :

12
Բազիսային և շղթայական ինդեքսներ

Կախված համեմատության հիմքից` ինդեքսների համակարգերը լինում են


բազիսային և շղթայական:

Բազիսային ինդեքսների համակարգը միևնույն երևույթի հաջորդականորեն


հաշվարկված ինդեքսների շարք է, համեմատության կայուն հիմքով, այսինքն` բոլոր
ինդեքսների հայտարարում վերցվում է բազիսային ժամանակաշրջանի
ինդեքսավորվող մեծությունը: Շղթայական ինդեքսների համակարգը միևնույն
երևույթի ինդեքսների շարքն է` հաշվարկված ցուցանիշի փոփոխվող համեմատման
բազայով:

Տնտեսավիճակագրական հետազոտություններում ինդեքսների համակարգի


ընտրությունը (բազիսային կամ շղթայական) իրականացվում է` կախված
վերլուծության նպատակից:

Բազիսային կամ շղթայական ինդեքսների համակարգեր կարող են կառուցվել


անհատական և ընդհանուր ինդեքսների համար:

Արտադրանքի ֆիզիկական ծավալի (քանակի), գնի և արտադրանքի արժեքի


անհատական ինդեքսների համակարգը պարզ է ըստ կառուցման և կարելի է
պատկերել հետևյալ աղյուսակում`

Անհատական ինդեքսների համակարգը

Անհատական ինդեքսի Ինդեքսների համակարգ


անվանումը
Բազիսային Շղթայական
𝑞1 𝑞2 𝑞 𝑞1 𝑞2 𝑞𝑛
Ֆիզիկական ծավալի ; ;…..; 𝑞𝑛 ; ;…..; 𝑞
𝑞0 𝑞0 0 𝑞0 𝑞0 𝑛−1
(քանակի) ինդեքսը
Գնի ինդեքսը 𝑝1 𝑝2 𝑝𝑛 𝑝1 𝑝2 𝑝𝑛
; ;…..; ; ;…..;
𝑝0 𝑝0 𝑝0 𝑝0 𝑝0 𝑝𝑛−1

Արտադրանքի արժեքի 𝑞1 𝑝1 𝑞1 𝑝2 𝑞1 𝑝1 𝑞1 𝑝1 𝑞1 𝑝2 𝑞𝑛 𝑝𝑛
; ;…..; ; ;…..;
𝑞0 𝑝0 𝑞0 𝑝0 𝑞0 𝑝0 𝑞0 𝑝0 𝑞0 𝑝0 𝑞𝑛−1 𝑝𝑛−1
ինդեքսը

13
Բազիսային և շղթայական ինդեքսների միջև գոյություն ունեն տարբեր տեսակի
կապեր: Եթե հայտնի են շղթայական ինդեքսները, ապա դրանց հաջորդական
բազմապատկման միջոցով կարելի է ստանալ բազիսային ինդեքսները, օրինակ`

𝑝1 𝑝2 𝑝2 𝑞1 𝑞2 𝑞3 𝑞3
∙ = կամ ∙ ∙ = , իսկ եթե հայտնի են բազիսային
𝑝0 𝑝1 𝑝0 𝑞0 𝑞1 𝑞2 𝑞0

ինդեքսների հաջորդական նշանակությունները հեշտ է դրանց հիման վրա հաշվարկել


շղթայական ինդեքսները`

𝑝2 𝑝1 𝑝2 𝑞3 𝑞2 𝑞3
∶ = կամ ∶ = :
𝑝0 𝑝0 𝑝1 𝑞0 𝑞0 𝑞2

Համանման սկզբունքով կառուցվում է նաև մյուս ցուցանիշների անհատական


ինդեքսների համակարգը:

Բազիսային և շղթայական ինդեքսների համակարգը կարող է կառուցվել


ագրեգատային ինդեքսների համար:

Արտադրանքի արժեքի ինդեքսների համակարգը ունի հետևյալ տեսքը`

Շղթայական ինդեքսներ`

∑ 𝑝1 𝑞1 ∑ 𝑝2 𝑞2 ∑ 𝑝𝑛 𝑞𝑛
∑ 𝑝0 𝑞0
; ∑ 𝑝1 𝑞1
;….; ∑ 𝑝
𝑛−1 𝑞𝑛−1

Բազիսային ինդեքսներ`

∑ 𝑝1 𝑞1 ∑ 𝑝2 𝑞2 ∑ 𝑝𝑛 𝑞𝑛
∑ 𝑝0 𝑞0
; ∑ 𝑝0 𝑞0
;….; ∑
𝑝0 𝑞0

Ինդեքսների համակարգի ձևավորումը տարբերվում է ինդեքսների համակարգից,


քանի որ այս ինդեքսների համակարգը կառուցելիս կարելի է պգտագործել
հաստատուն և փոփոխական կշիռներ: Այսպիսով, ընդհանուր ինդեքսները, ըստ
կշիռների բնույթի, ստորաբաժանվում են հաստատուն և փոփոխական ինդեքսների:

Հաստատուն կշիռներով ինդեքսների համակարգում կշիռները չեն փոփոխվում


մեկ ինդեքսից նյուսին անցնելիս:

14
Հաստատուն կշիռները թույլ են տալիս բացառել ինդեքսի մեծության վրա
կառուցվածքի փոփոխության ազդեցությունը:

Օրինակ` արտադրանքի ֆիզիկական ծավալի բազիսային ինդեքսների

համակարգը` հաստատուն կշիռներով` 𝑝0 , ունի հետևյալ տեսքը`

∑ 𝑝0 𝑞1 ∑ 𝑝0 𝑞2 ∑𝑝 𝑞
∑ 𝑝0 𝑞0
; ∑ 𝑝0 𝑞0
;….; ∑ 𝑝0 𝑞𝑛
0 0

Իսկ շղթայական ինդեքսների համակարգը, այդ նույն հաստատուն կշիռներով,


կարելի է մերկայացնել այսպես`

∑ 𝑝0 𝑞1 ∑ 𝑝0 𝑞2 ∑ 𝑝0 𝑞𝑛
∑ 𝑝0 𝑞0
; ∑ 𝑝0 𝑞1
;….; ∑ 𝑝
0 𝑞𝑛−1

Փոփոխական կշիռներով ինդեքսների համակարգը իրենից ներկայացնում է


ամփոփ ինդեքսների համակարգ` հաշվարկված հաջորդականորեն փոփոխվող
կշիռներով: Փոփոխուն կշիռները հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշներն են:

Օրինակ` գների ինդեքսների համակարգը` փոփոխական կշիռներով հետևյալն է`

∑ 𝑝1 𝑞1 ∑ 𝑝2 𝑞2 ∑𝑝 𝑞
∑ 𝑝0 𝑞1
; ∑ 𝑝0 𝑞2
;….; ∑ 𝑝𝑛𝑞𝑛
0 𝑛

Գների շղթայական ինդեքսների համակարգը` փոփոխական կշիռներով հետևյալն


է`

∑ 𝑝1 𝑞1 ∑ 𝑝2 𝑞2 ∑ 𝑝𝑛 𝑞𝑛
∑ 𝑝0 𝑞1
; ∑ 𝑝0 𝑞2
;….; ∑ 𝑝
𝑛−1 𝑞𝑛

Մյուս ցուցանիշների ընդհանուր ինդեքսների համակարգը կառուցվում է


համանման ձևով:

Ագրեգատային ինդեքսների համակարգը ունի նույն հատկությունները, ինչը և


անհատական ինդեքսների համակարգը, այսինքն` իմանալով բազիսային
ինդեքսները, կարելի է հաշվարկել շղթայականը կամ շղթայական ինդեքսների
առկայության դեպքում հեշտ է ստանալ համապատասխան բազիսայինը: Այսպես`

15
∑ 𝑝1 𝑞1 ∑ 𝑝2 𝑞2 ∑ 𝑝2 𝑞2
∑ 𝑝0 𝑞0
∙ ∑ 𝑝0 𝑞0
= ∑ 𝑝0 𝑞0

∑ 𝑝0 𝑞1 ∑ 𝑝0 𝑞2 ∑ 𝑝0 𝑞3 ∑𝑝 𝑞
Կամ`
∑ 𝑝0 𝑞0
∙ ∑ 𝑝0 𝑞1
∙ ∑ 𝑝0 𝑞2
= ∑ 𝑝0 𝑞3
0 0

∑ 𝑝2 𝑞2 ∑𝑝 𝑞 ∑ 𝑝2 𝑞2
Կամ`
∑ 𝑝0 𝑞0
: ∑ 𝑝1 𝑞1 = ∑ 𝑝1 𝑞1
0 0

∑ 𝑝𝑛 𝑞𝑛 ∑ 𝑝𝑛−1 𝑞𝑛 ∑ 𝑝𝑛 𝑞𝑛
Կամ`
∑ 𝑝0 𝑞𝑛
∶ ∑ 𝑝0 𝑞𝑛
=∑
𝑝𝑛−1 𝑞𝑛

16
Եզրակացություն

Այսպիսով, ամփոփելով, որպես եզրակացություն կարելի է նշել, որ մի քանի բուն


ինդեքսներ, կատարում են միայն համադրության (սինթեզի) ընդհանրացման
ֆունկցիա, մի քանիսն էլ որոշակի պայմաններում կարող են երկու խնդիրն էլ
միաժամանակ լուծել: Այդ կապակցությամբ էլ բուն ինդեքսներին կարող է տրվել նրա

բոլոր տեսակները ընդգրկող այսպիսի սահմանում. ինդեքսը հատուկ տեսակի

հարաբերական ցուցանիշ է, որի մեջ սոցիալ-տնտեսական երևույթների


մակարդակները դիտարկվում են ուրիշ երևույթների հետ շաղկապված,
ընդ որում, դրա փոփոխությունը բացառվում է: Ինդեքսավորվող ցուցանիշի
հետ կապված ցուցանիշները օգտագործվում են որպես ինդեքսի կշիռներ. իսկ կշռման
ու կշիռների փոփոխության բացառումը (ինդեքսային հարաբերության համարիչում ու
հայտարարում միևնույն մակարդակով դրանց կայունացումը) բուն ինդեքսի կամ
ինդեքսային մեթոդի առանձնահատկությունն է:

17
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՌՉՆԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ

(հունվարի 1-ի դրությամբ, 2019 2020 2021 2022 2023


1000գլուխ)

Խոշոր եղջերավոր 592.1 620.2 629.1 548.8 570.6


անասուններ

Ոչխարներ 591.6 632.9 637.1 559.2 511.0

Խոզեր 137.5 152.8 86.7 84.8 112.6

Թռչուններ 4954.1 4098.1 4018.2 4188.2 4134.6

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆ ԳՆԵՐԸ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԸ

2019 2020 2021 2022 2023

Տավարի միս 1426.8 1533.2 1551.1 1582.4 1613.3

Ոչխարի միս 1348.6 1423.3 1438.6 1687.0 1978.8

Խոզի միս 1895.4 1815.5 1618.9 2542.1 2419.5

Թռչնի միս 1158.0 1231.8 1286.0 1231.2 1336.4

18
𝑝1
Ինչպես արդեն գիտենք, գների անհատական ինդեքսը` 𝑖𝑝 = , հետևապես խոշոր
𝑝0

1533.2
եղջերավոր անասունների դեպքում այն հավասարվում է` 𝑖𝑝 = ∙ 100% =
1426.8

107.45%-ի, ընդ որում որպես բազիսային ժամանակաշրջան վերցված է


2019թվականը: Այս արդյունքից կարելի է միայն մի շատ պարզ հետևություն անել. մեկ
տարվա ընթացքում գները տավարի մսի նկատմամբ աճել են 7.45%ով: Որպեսզի
առավել ամբողջական պատկերացում ունենանք, թե վերջին հինգ տարիների
ընթացքում մեր հանրապետությունում ինչպիսին է եղել մսի տարբեր տեսակների գնի
դինամիկան, ստացված արդյունքները ներկայացնենք աղյուսակի տեսքով.

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գնի անհատական ինդեքս

2020 2021 2022 2023

Տավարի միս 107.45 101.16 102.01 101.95

Ոչխարի միս 105.53 101.07 117.26 117.3

Խոզի միս 95.78 89.17 157.02 95.17

Թռչնի միս 106.37 104.4 95.73 108.52

Իսկ որպեսզի պարզենք, թե ինչպես է փոփոխվել վաճառված ապրանքների քանակը,


պետք է կրկին անհատական ինդեքսներ որոշենք: Քանակությունը բազիսային

ժամանակաշրջանում նշանակվում է 𝑞0 , քանակությունը ընթացիկ

ժամանակաշրջանում` 𝑞1 : Քանակության անհատական ինդեքսը հաշվարկվում է


𝑞1
հետևյալ բանաձևով` 𝑖𝑞 = :
𝑞0

19
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Քանակության անհատական ինդեքս

2020 2021 2022 2023

Տավարի միս 104.74 101.43 87.23 103.97

Ոչխարի միս 106.98 100.66 87.77 91.38

Խոզի միս 111.12 56.74 97.80 132.78

Թռչնի միս 82.72 98.05 104.23 98.72

Իհարկե պարտադրի չէ տնտեսագիտական և վիճակագրական խորը մասնագիտական


գիտելիքներ ունենալը, այս ցուցանիշները հասկանալու և վերլուծելու համար:
Սակայն, ի տարբերություն դրա, այս պատրաստի արդյունքները ստանալը, մեղմ
ասած, այնքան էլ հեշտ գործ չէ: Իրականում Ազգային վիճակագրական ծառայության
կողմից հսկայական ծավալի աշխատանքներ են կատարվում` հանրության համար
պաշտոնական վիճակագրական տվյալներ հավաքագրելու, հրապարակելու և
տարածելու համար:

20
Օգտագործված գրականության ցանկ

1. Г. С. Кильдишев, В. Е. Овсиенко, П. М. Рабинович, Т. В. Рябушкин-«Общая теория


статистики», издательство «Статистика», 1980

2. И. И. Елисеева, М. М. Юзбашев-«Общая теория статистики», издательство


«Финансы и статистика», 2005

3. Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2010

21

You might also like