Muradyan 16

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

տերը կատարում են ֆինանսաիրավական կարգավորման մեթոդի

շատ կարևոր տարրի գործառույթի դեր: Դա պայմանավորված է


նրանով, որ շատ բարձր է նրա իրավաբանական փաստերով
կարգավորվածության աստիճանը:
Ֆինանսական իրավունթում իրավաբանական փաստերը
կատարում են ակտիվ տեղեկատվական գործառոււթ, որը կապված
է իրավունքի նորմի հասարակական հարաբերությունների վրա
ունեցած նախնական ներգործությամբ: Ֆինանսական իրա-
վունքում իրավաբանական փաստերը ամրագրված են ֆինան-
սաիրավական նորմերում և դրանով իսկ ազդում են իրավական
հետևանքների վրա: Ֆինանսական իրավունքում նրա մի շարք
սուբյեկտներ կողմնորոշվում են դեպի ֆինանսական իրավունքի
այն նորմերը, որոնցում ամրագրված են իրավաբանական փաս-
տեր. ձգտում են խուսափել դրանցից, որպեսզի չծագեն ֆինան-
սական հարաբերություններ: Դրանք հարկատուներն են, որոնք
աշխատում են խուսափել այն իրավաբանական փաստերից, ո- րոնք
առաջացնում են հարկային իրավախտումներ և այլն:
Ֆինանսական իրավունքում, ինչպես նաև իրավունքի այլ
ճյուղերում իրավաբանական փաստերը կատարում են օրինա-
վախուքլան-.երսՀ?խավորի դեր: Նրանք ոչ միայն ֆինանսական
պարտականությունների և իրավունքների առաջացման նախադրյալ
են, այլև երաշխիք, որը թույլ է տալիս վերացնել պար-
տավորություններ ունեցող անձանց կամայականությունները
(մասնավորապես հարկատուների խուսափումը հարկերը վճա-
րելուց, բյուջետային միջոցների չհիմնավորված հատկացումը
և այլն):
Ֆինանսական իրավունքում իրավաբանական փաստերը
կատարում են խթանիչ գործառույթ: Շատ իրավաբանական փաստեր
խթանում են ֆինանսական իրավունքի սուբյեկտների
գործունեության այն տեսակները, որոնք սոցիալական տեսանկ-
յունից անհրաժեշտ են, նշանակալից, օգտակար տվյալ սուբյեկ-
տի համար: Առավելապես այդ գործառույթը դրսևորվում է այն
ի- րավաբանական փաստերում, որոնք առաջացնում են տարբեր
տեսակի արտոնություններ ստանալու հարաբերություններ:
§ 4. Ֆինանսական իրավունքի սուբյեկտների
իրավունքների իրավական պաշտպանությունը
Ֆինանսաիրավական նորմերի պահանջները խախտելու
դեպքում, ինչպես նաև ֆինանսական իրավահաբերության սուբ-
յեկտների իրավունքների պաշտպանության համար կիրառվում է

2
8
ֆինանսիրավական պատասխանատվություն:
Իրավաբանական պատասխանատվության ավանդական տեսակների
քրեականի, վարչականի, քաղաքացիաիրավակա- նի, նյութականի
կողքին ֆինանսական, մասնավորապես հարկային օրենսդրության
բուռն զարգացման հետ կապված, իրավագիտության մեջ որպես
իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ սկսել է
առանձնանալ ֆինանսաիրավական պատասխանատվությունը:
Ֆինանսաիրավական պատասխանատվությունը պարունակում է
իրավաբանական պատասխանատվության բոլոր հատկանիշները ա)
այն վրա է հասնում միայն իրավախախտման դեպքում, բ) այն
սահմանվում է պետության կողմից ևկապված է դրա համար
լիազորված սուբյեկտների կողմից իրավախախտների նկատմամբ
տուժամ՜իջոցների (սանկցիաների) կիրառման հետ, գ) այն
կապված է իրավախախտին որոշակի բացասական հետևանքներ
պատճառելու հետ, դ) այն իրականացվում է ընթացակարգային
եղանակով:/
Այսպիսով, ֆինանսաիրավական պատասխանատվությունը
կարելի է բնորոշել որպես ֆինանսաիրավական նորմերի խախ-
տողների նկատմամբ լիազորված պետական մարմինների կողմից
պետական հարկադրանքի կիրառում, որն իրավախախտի վրա դնում
է լրացուցիչ, գույքային բնույթի պարտավորություն:
Ֆինանսական իրավախախտումը ֆինանսաիրավական
պատասխանատվության հիմքն է:
Ֆինանսական իրավախախտումը ֆինանսական իրավունքի
նոյւմերք խախտող հակաօրինական, մեղավոր արարք է, որի
համար օրենսդրությամբ սահմանվում է ֆինանսաիրավական
պատասխանատվություն: Այն, ինչպես այլ իրավախախտում, ունի
այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են հակաիրավական,
հակահասարպկակախ բնույթը, մեղավորությունը և պատժե-
լիությունը:
Հակաիրավական բնույթը նշանակում է, որ անձի գործո-
ղությունը կամ անգործությունը դառնում են ֆինանսական
իրա-

2
9

You might also like