Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 5

Հեռավոր Արեւելքում «ռազմական տագնապի» ավարտը համընկավ Եվրոպայում

լարվածության պարպման հետ, որը կապված էր ԳՖՀ-ի (Արեւմտյան Գերմանիա)


արտաքին քաղաքական ուղենիշների փոփոխության հետ:
1967-1968թթ. հասարակաան-քաղաքական անկայունությունը հիասթափեցրեց
Քրիստոնյա դեմոկրատական ու քրիստոնյա սոցիալական միություններ բլոկի
ըտնտրողներին,ովքեր իշխանությունում էին ԳՖՀ-ի ձեւավորումից ի
վեր:Խնդիրները լուծելու անկարողությունից դժգոհ էր
հասարակությունը:Ղեկավարող բլոկին մեղադրում էին վերահաս սոցիալական
խնդիրները երկրում լուծել չկարողանալու եւ չցանկանալու մեջ, առաջնահերթ
երիտասարդության խնդիրները, ինչի հետեւանքով 1968 թ.-ին ԳՖՀ-ում կարող էր
տեղի ունենալ «հեղափոխություն»: Ղեկավարող կուսակցության
քննադատությունը իրենց օգտին օգտագործեցին սոցիալ-դեմոկրատները եւ
լիբերալները: Գերմանիայի սոցիալ- դեմոկրատական կուսակցության 1969թ.
սեպտեմբերի ընտրություներին նրանք պարտություն կրեցին,իսկ
կառավարություն կազմվեց հաղթող սոցիալ-դեմոկրատների ու լիբերալ
դեմոկրատների կոալիցիայից: Նոր ղեկավարը համարվում էր զուսպ քաղաքական
գործիչ, եւ, ինչը գլխավորն է, ԳՖՀ-ի՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման
կողմնակից: ԱՄՆ-ն Բրանդտի նկատմամբ մտավախություններ չուներ եւ կողմ էր
նրա նշանակմանը ԳՖՀ-ի կանցլեր ընտրություններից հետո։
Բրանդտի արտաքին քաղաքականության գաղափարների շրջանակը
բնութագրվում էր նրա՝ Արեւմտյան Բեռլինի քաղաքագլուխ եղած ժամանակ
ԽՍՀՄ-ի
ներկայացուցիչների հետ շփումների փորձով: Սոցիալ-դեմոկրատների լիդեր
Բրանդտը,ով Արեւմտյան Գերմանիայի բունգոմիստրն
էր(քաղաքագլուխ),հասկանում էր,որ ԽՍՀՄ-ի քաղաքականությունը ԳՖՀ-ի
նկատմամբ ավելի շատ պաշտպանողական է,քան
հարձակողական:հարձակվողական: Չնայած այն ձեւավորված էր այն ոգով, որը
դասական ռազմական տեսության մեջ (գերմանական եւ դրա ազդեցության ներքո
նաեւ սովետական) հաճախ անվանում էին ակտիվ պաշտպանություն:
Պաշտպանվելով այն բանից, ինչը Մոսկվայում համարում էին ԽՍՀՄ-ի
անվտանգության նկատմամբ ոտնձգություն, խորհրդային ղեկավարությունը 2
անգամ (1948 եւ 1961 թթ.-ին) «պաշտպանողական», իր տեսակետից, քայլեր է
կատարել, որոնք Արեւմուտքում գնահատվել են որպես «մարտահրավեր» եւ
մտադրությունների ագրեսիվության նշան: Բրանդտը ԽՍՀՄ-ին «դեւ» չէր
համարում, նա նաեւ չէր համարում այն իդեալական: Բրանդտը անխուսափելի եւ
անհրաժեշտ էր համարում ԽՍՀՄ-ի հետ գործ ունենալը՝ խոսել, առեւտրային
բանակցությունների մեջ մտնել, վիճել եւ պայմանավորվել: Դա բխում էր
իրականությունից, ինչը ընդունելը ԳՖՀ-ի նոր ղեկավարը նպատակահարամար էր
համարում: Բրանդտը բացահայտ ասում էր,որ Մոսկվայի հետ առճակատման ոչ
կոմպրոմիսային քաղաքականությունը Եվրոպայում իրավիճակը բարդացրել է:Նա
չէր հրաժարվում Գերմանիայի միավորումից՝ԳԴՀ-ն ԳՖՀ-ի կազմի մեջ մտցնելով:Նա
գտնում էր,որ լուծումը հնարավոր է այս պայմանների դեպքում.
1.Հաշտեցում ԽՍՀՄ-ի հետ
2.Երկու մասերի ընդգրկում Եվրոպական համագործակցության գործընթացի
մեջ,որը հնարավորություն կտար գտնել գերմանական հարցի երկկողմանի
լուծում,հնարավոր է նաեւ եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին:
Գործնական հարթության վրա էր դրվում ԳՖՀ-ի՝ ԽՍՀՄ-ի, ինչպես նաեւ
Գերմանիայի արեւելյան հարեւանների՝ Լեհաստանի ու Չեխոսլովակիայի հետ
ունեցած հարաբերությունների պայմանագրային ձեւակերպման հարցը: Այս
գաղափարները այդ ժամանակ արեւմտագերմանական հանրության համար
բավականին համարձակ էին թվում, նրանք ԳՖՀ-ում սուր վեճեր էին առաջացնում:
Հաղթանակից հետո նոր կառավարությունը ներկայացրեց իր ծրագիրը,որտեղ
առաջին անգամ ճանաչում էր,որ ԳԴՀ-ն կա որպես անկախ պետություն:Իհարկե
սա չէր նշանակում, որ Արեւմտյան Գերմանիայն մտադիր է ճանաչելու ԳԴՀ-ն
պաշտոնապես, Բրանդտի ծրագիրը պարունակում էր կոչ՝ գտնել ճանապարհներ 2
Գերմանիաների հարաբերությունների բարելավման համար՝ զուգահեռաբար
խորացնելով համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Շուտով նոր կառավարությունը
նոտաներ է ուղարկում ԽՍՀՄ եւ Լեհաստան՝ առաջարկելով սկսել կողմերի միջեւ
գոյություն ունեցող չլուծված խնդիրների քննարկումներ, ինչին անմիջապես
ստանում է դրական պատասխաններ: 1969թ. նոյեմբերին ԳՖՀ-ի
կառավարությունը հայտնեց միջուկային զենքի չտարածման համաձայնագրին
միանալու մասին որպես ոչ միջուկային պետություն եւ հրաժարվեց այն ունենալու
հավակնությունից:Սա Մոսկվային հնարավորություն տվեց ազատ շունչ քաշել,
քանի որ վերացավ ԳՖՀ-ին չվստահելու գլխավոր պատճառներից մեկը:
1969թ. դեկտեմբերին ԳԴՀ-ն առաջարկ հղեց Բրանդտին՝ հարաբերությունները
բարելավելու համար: Այս առաջարկները սկսեցին քննարկվել, ինչից հետո 2
պետությունների միջեւ սկսվեցին անմիջական հարաբերություններ՝ երկրի
ղեկավարների մակարդակով: Նույն ամսում որոշվեց քառակողմ (ԽՍՀՄ,ԱՄՆ,Մեծ
Բրիտանիա,Ֆրանսիա) խորհրդակցություն սկսել Արեւմտյան Բեռլինի հարցը
քննարկելու համար: Այս փոփոխությունները արագացրեցին Եվրոպայի
անվտանգության եւ համագործակցության շուրջ Համաեվրոպական
խորհոդակցության հրավիրման կոմպրոմիսի կայացման գործընթացը:
1969թ․ՆԱՏՕ-ի դեկտեմբերի 4-5-ի նիստում որոշվեց ընդունել Վարշավյան
համաձայնագրի երկրների առաջարկը՝ հրավիրել համաեվրոպական
խորհրդակցություն,պայմանով,որ ԱՄՆ-ն եւ Կանադան հրավիրված են լինելու
եվրոպական երկրներին հավասար իրավունքներով: Եվ այսպիսով,1969 թ.-ից
փաստացիորեն Եվրոպայում սկսվեց Համաեվրոպական գործընթացը, որը իրենից
ներկայանցում էր բազմակողմանի երկխոսություն եւ համագործակցություն,
որում սկսել էին մասնակցություն ունենալ Եվրոպայի բոլոր երկրները՝ ինչպես
«կապիտալիստական», այնպես էլ «սոցիալիստական»: Արեւմտյան Եվրոպայում
ինտեգրման գործընթացը ընթանում էր Եվրոպայի արեւմտյան եւ արեւելյան
հատվածների բարելավմանն ուղղված համաեվրոպական գործընթացի հետ
համընթաց: Վ. Բրանդտի «նոր արեւելյան քաղաքականությունը» դրական
ազդեցություն ունեցավ մեծ տերությունների միջեւ հարաբերությունների վրա:
ԳՖՀ-ն դադարեց, ինչպես իր նախորդ ղեկավար Ադենաուերի ժամանակ, ԽՍՀՄ-ի եւ
ՆԱՏՕ-ի միջեւ լարվածության սերմանել:
1970 թ.- ի մարտի 26-ին 4 տերությունների ներակայացուցիչները (ԽՍՀՄ, ԱՄՆ,
Ֆրանսիա, ՄԲ) սկսեցին բեռլինյան հարցի շուրջ բանակցություններ, որոնց
նպատակն էր մշակել փոխընդունելի միջազգային-քաղաքական եւ իրավական
կարգավիճակ Արեւմտյան Բեռլինի համար: Բանակցությունները դանդաղ էին
ընթանում, սակայն հուսադրող էին: 1970թ. ապրիլի 11-ին Բրանդտը մեկնում է
ԱՄՆ՝Նիքսոնի հետ քննարկելու ԳՖՀ-ի հարաբերությունների բարելավումը
սոցիալիստական երկրների հետ, մասնավորապես ԽՍՀՄ-
ի,Լեհաստանի,Չեխոսլովակիայի: Դրա հիմքում ընկած էր գոյություն ունեցող
իրողությունների ճանաչման գաղափարը, որոնցից գլխավորը Գերմանիայի
արեւելյան սահմանների փոփոխությունն էր, եւ նրա կողմից Արեւելյան
Պրուսիայի, Սուդեթական մարզի, Սիլեզիայի ու Պոմերանիայի մի մասի կորուստը:
ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ կողմ էր «նոր արեւելյան քաղաքականությանը»
պայմանով, որ Արեւելքի հետ հարաբերությունների բարելավումը չի վնասի ԳՖՀ-ի
համագործակցության հիմքերը ՆԱՏՕ-ի հետ: Բայց Բրանդտ մոլի
<<ատլանտիատ>>էր, նրա պլանների մեջ չէր մտնում ԱՄՆ-ից հեռանալը: 1970թ.
օգոստոսին կանցլերը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա,որտեղ օգոստոսի
12-ին կնքվում է խորհրդա-արեւմտագերմանական համաձայնագիր,ըստ որի
ԳՖՀ-ն ճանաչում է Օդեր-Նեյսը իր արեւելյան սահման եւ հրաժարվում է նախկին
Գերմանիայի այն տարածքներից,որոնք անցել էին ԽՍՀՄ-ին եւ Լեհաստանին
Երկրորդ համաշխարհայինից հետո Կողմերը պարտավորվում էին պահպանել
եվրոպական երկրների այն սահմանների ամբողջականությունը, որոնք գոյություն
ունեին ստորագրման պահին, ներառյալ Գերմանիաների միջեւ սահմանները,
հրաժարվում էին դրանք փոփոխելու փորձերից, հայտարարում էին որեւէ երկրի
նկատմամբ տարածքային հավակնությունների բացակայության մասին եւ
հրաժարվում էին ապագայում այդպիսի բան հայտարարելու մտադրությունից:
ԽՍՀՄ-ն եւ Արեւմտյան Գերմանիան այդպիսով պաշտոնապես համաձայնվում էին
կառուցել հարաբերություններ ստատուս-քվոյի ճանաչման հիման վրա: Սա մի
խոշոր քայլ էր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը: Այս համաձայնագիրը
վավերացվեց 1972թ. մայիսին Բունդեսթագում:
1970թ. դեկտեմբերին Բրանդտը մեկնում է Վարշավա,որտեղ կնքվում է
լեհա-արեւմտագերմանական պայմանագիր՝ հիմնականում ԽՍՀՄ-ի հետ կնքված
պայամանգրին նման::Կողմերը ճանաչում էին նրանց միջեւ առկա սահմանները:
Այս 2 համաձայնագրերը կազմում էին արեւելյան քաղաքականության առաջին
մասը: Նրա 2-րդ մասը ներառում էր Արեւմտյան Բեռլինի, ներգերմանական
հարաբերությունների եւ Չեխոսլովակիայի հետ հարաբերությունների
բարելավման հարցերի կարգավորումը:
1971թ. սեպտեմբերի 13-ին Արեւմտյան Բեռլինում կնքվում է համաձայնագիր 4
կողմերի միջեւ,որի համաձայն Բեռլինի արեւմտյան հատվածը ճանաչվում էր
առանձին տարածքային միավոր՝ առանձնահատուկ միջազգային կարգավիճակով,
դաշնակից տերությունների ղեկավարությամբ:: Հատուկ նշվում է,որ այն չի
անցնում ԳՖՀ-ի իշխանության տակ:Արեւմտյան Բեռլինի գլխավոր ղեկավարման
մարմին էր ճանաչվում արեւմտաբեռլինյան սենատը, որը պետք է
համագործակցեր էր 3 արեւմտաեվրոպական տերությունների իշխանությունների
հետ: Սրա հետ մեկտեղ, համաձայնագիրը սահմանում էր Արեւմտյան Բեռլինի եւ
Արեւմտյան Գերմանիայի միջեւ կապ պահպանելու պարզ ընթացակարգ եւ
երաշխավորում էր դրա հուսալիությունը: Կողմերը համաձայնում էին չկիրառել
ուժ Արեւմտյան Բեռլինի շրջանում, այդ թվում նաեւ նրա շուրջ գոյություն ունեցող
դրության որեւէ փոփոխոթյուն կատարել միակողմանի կարգով: Այլ կերպ ասած,
ԽՍՀՄ-ը պարտավորվում էր այլեւս չսահմանափակել Արեւմտյան Բեռլին մուտք
հնարավորությունները եւ չփոխել քաղաքի կարգավիճակը (ստատուսը)՝ այն
ԳԴՀ-ին միացնելու կամ այլ միջոցով: Բեռլինյան հարցում այսպիսով նույնպես
ստատուս-քվոն ամրապնդվեց: Այս խնդրի լուծումը արագացրեց երկու
գերմանիաների հարաբերությունների բարելավումը:
ԳՖՀ-ն հրաժարվեց Հալշտեյնի դոկտրինից,համաձայն որի ԳՖՀ-ն խզում էր կապը
բոլոր այն երկրների հետ,որոնք ճանաչում էին ԳԴՀ-ն: Դրա հետ մեկտեղ
պահանջվում էր պայմանագրորեն ձեւակերպել 2 Գերմանիաների
հարաբերությունները: Բայց ԳԴՀ-ի կառավարությունը խանդավառորեն չէր
ընդունում «երկու Գերմանիաների» հարաբերությունների բարելավման
հեռանկարը: Դա հատկապես բնորոշ էր Ուլբրիխտին, ով 78 տարեկանում դեռեւս
մնում էր Գերմանիայի սոցիալիստական միացյալ կուսակցության ղեկավար:
1973թ. ԳՍՄԿ ԿԿ առաջին քարտուղար դարձավ Էրիխ Հոնեքերը:1972 թ.-ի
դեկտեմբերի 21-ին կնքվեց ԳԴՀ-ի եւ ԳՖՀ-ի միջեւ հարաբերությունների հիմքերի
մասին պայմանագիր, որը սահմանում էր Գերմանիայի 2 հատվածների՝ որպես
փաստացիորեն իրարից անկախ քաղաքական միավորների միջեւ
հարաբերությունների զարգացման պայմաններն ու կարգը:
Պայմանագիրը նախատեսում էր ԳԴՀ-ի եւ ԳՖՀ-ի միջեւ հարաբերությունների
հաստատում իրավահավասարության, սուվերեն հավասարության,
ինքնուրույնության հարգման, տարածքային ամբողջականության եւ սահմանների
անքակտելիության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի այլ սզբունքների
հիման վրա, այդ թվում նաեւ ուժի կիրառումից հրաժարվելու եւ բոլոր վեճերը
խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքների հիմա վրա:
1973թ.սեպտեմբերի 18-ին երկու Գերմանիաներն էլ դարձան ՄԱԿ-ի անդամ:
լուծելու սկզբունքների հիմա վրա: Վերջապես, 1973 թ.-ի դեկտեմբերի 11-ին ԳՖՀ-ն
կնքեց պայմանագիր Չեխոսլովակիայի հետ, որով ԳՖՀ-ն ոչ միայն ճանաչում էր
Չեխոսլովակիայի՝ Արեւմտյան Գերմանիայի հետ ունեցած սահմանների
օրինականությունը, այլեւ համաձայնվում էր չեղյալ հայտարարել Մյունխենյան
գործարքը (1938 թ.-ին կնքված «մյունխենյան դավադրություն»), այն է՝
Սուդեթյան մարզի «կամավոր հանձնում» Չեխոսլովակիայից Գերմանիային:
Փաստացիորեն Գերմանիայի շուրջ իրավիճակը ամբողջությամբ
կարգավորված էր: Եվրոպայում խաղաղության ամրապնդման մեջ զգալի
ավանդ ունենալու համար 1971 թ.-ին Բրանդտը ստացավ խաղաղության նոբելյան
մրցանակ:

You might also like