Գոգոլ

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 14

Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ

(1809-1852)
Կենսագրությունը: Գոգոլը ծնվել է 1809 թվականի մարտի 20-ին Պսյոլ գետի մոտ՝
Պոլտավայի մարզի Միրգորոդի շրջանում՝ սնանկացած կալվածատիրոջ ընտանիքումֈ
Նիկոլայ նրան անվանել են Նիկոլայ Լուսավորչի պատվինֈ
1818-19թթ. սովորել է Պոլտավայի գավառական ուսումնարանում, 2 տարի անց՝
1821թ., ընդունվել Նեժինի բարձրագույն գիտություննների գիմնազիանֈ Քանի որ հորից
զրկվել էր, երբ դեռ 15 տարեկան էր, նրա կանոնավոր կրթությունը հիմնականում
ապահովել է մայրը՝ իր մի կերպ խնայած գումարովֈ
Գիմնազիան ավարտելուց հետո մեկնում է Պետերբուրգ՝ հռչակ ձեռք բերելու մեծ
տենչը սրտումֈ Չնայած ձեռնարկած բազմաթիվ փորձերին՝ այդպես էլ չհաջողվեց որևէ
թատրոնում դերասան ընդունվելֈ Պետական ծառայողի գործն էլ շատ արագ
հիասթափեցրեց, և Գոգոլը որոշեց ուժերը փորձել գրականության ասպարեզում։ Թեև
այստեղ էլ առաջին փորձը ձախովեց, այնուամենայնիվ, Գոգոլին հաջողվեց մուտք գործել
գրական շրջանակներ, կապեր հաստատել ճանաչված գրողների հետ, որոնք նրան
ծանոթացրին Պուշկինի հետ։
1827-ին գրել է «Հանց Կյուխելգարտեն» պոեմը, որը հաջողություն չունեցավ: Գրողի
իսկական ծնունդը եղավ «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» պատմվածաշարը,
որը արժանացավ Ա.Պուշկինի հիացական ընդունելությանը և Գոգոլին մեծ ճանաչում
բերեց:
«Հնաշխարհիկ կալվածատերեր», «Պատմվածք այն մասին, թե ինչպես գժտվեցին
Իվան Իվանովիչն ու Իվան Նիկիֆորովիչը» երկերում Գոգոլն անդրադարձել է իր
ստեղծագործության գլխավոր խնդրին՝ ժամանակի «աղոտ» իրականության մեջ անհատի
մանրացման, խաթարման պրոցեսի վերլուծական պատկերմանը՝ առաջինը ռուս
գրականության մեջ ընկալելով ու գեղարվեստորեն վերստեղծելով կյանքի երևույթների
սոցիալական պայմանավորվածությունը: Գոգոլը հանդես է եկել որպես ռեալիզմի
տեսաբան՝ Բելինսկու հետ մշակելով ռեալիզմի գեղագիտական հիմնական հարցերը:

1
Արվեստի խնդիրների, մասնավորապես ժողովրդայնության խնդրի ըմբռնումով, նա
համամիտ է եղել Բելինսկուն: Ժողովուրդը, որպես պատմության հերոս, ազգային
ինքնագիտակցության կրող է ներկայացված Գոգոլի «Տարաս Բուլբա» վիպակում, որտեղ
Ուկրաինայի հերոսական անցյալի՝ կազակական ազատավայրերի ֆոնի վրա ուրվագծված
են էպիկական խառնվածքներ: Նույն գաղափարները արտացոլված են «Պետերբուրգյան
պատմվածքներ»-ում («Նևսկի պողոտան», «Դիմանակարներ», «Խելագարի
հիշատակարանը», «Քիթը», «Շինելը»):
«Շինելը» ռուս գրականության, նրա հումանիստական պաթոսի համար
արմատական նշանակություն ունեցող «փոքր մարդու» թեմայի շարունակությունն ու
զարգացումն է:
1830-ական թթ. սկզբին Գոգոլը դիմել է դրամատուրգիային: 1836-ին գրել է
«Ռևիզոր»-ը, որն իր էությամբ նորարական, սոցիալական կատակերգություն է: «Ոչ ոք և
երբեք նրանից առաջ,- գրել է Գերցենը,- չի կարդացել այդպիսի ամբողջական պաթոլոգա-
անատոմիական դասընթաց ռուս չինովնիկի մասին: Քրքիջը բերանին նա անողոք
թափանցել է չինովնիկական անմաքուր, քինոտ հոգու ամենախոր ծալքերը»:
Գոգոլի «Մեռած հոգիներ» վեպը ոչ միայն մերկացնում էր ժամանակի Ռուսաստանը,
այլև արտահայտում էր ժողովրդի կենդանի ուժերի նկատմամբ գրողի խոր հավատը:
1842-ից հետո Գոգոլը նահանջեց քննադատական ռեալիզմի դիրքերից և ապրեց
հոգեկան ծանր դրամա, որը և կանխորոշեց նրա գեղարվեստական տաղանդի անկումը,
հոգևոր կործանումը: Գոգոլի հոգևոր ճգնաժամի արտահյտությունն էր «Ընտիր
հատվածներ բարեկամների հետ ունեցած նամակագրությունից» գիրքը, որն առաջացրեց
Ռուսաստանի առաջավոր հասարակական շրջանների վրդովմունքը. կրքոտ բողոքով
հանդես եկավ Բելինսկին՝ «Նամակ Գոգոլին» հանրահայտ երկով: Կյանքի վերջին
շրջանում Գոգոլը հոգեկան ծանր ապրումների մեջ այրեց «Մեռած հոգիների» երկրորդ
հատորը:
Գոգոլը տառապել է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզովֈ Առաջին նոպան վերապրել է
1840-ին՝ 31 տարեկանում, երբ գտնվում էր Հռոմում։ 2 տարի անց՝ 1842-ին, նոպայի

2
ժամանակ գրած մի նամակում նշում է. «Ինձ տիրել է ինձ համար արդեն սովորական
պերիոդիկ հիվանդությունը, որի ժամանակ ես գտնվում եմ անշարժ վիճակում սենյակում,
երբեմն 2-3 շաբաթվա ընթացքում։ Գլուխս փայտացել էֈ Աշխարհի հետ ինձ կապող
կապերը կտրվել են։ Չկա ավելի բարձր կոչում քան, ճգնավորի կոչումը»։ Բժիշկները
գրողին բուժում էին փաթաթելով թաց սավանի մեջ, իսկ հոգևոր ուսուցիչը՝ խիստ պասով:
Առաջին նոպայի ժամանակ իր վիճակը նկարագրել է հետևյալ կերպ. «Արևը, երկինքը՝
ամեն ինչ տհաճ էր ինձ։ Իմ խեղճ հոգի՝ նրան այստեղ չկա կացարան։ Ես հիմա ավելի շատ
մենաստանի եմ պիտանի, քան բարձր հասարակության կյանքի»։
Մի որոշ ժամանակ անց նրա ժամանակը հակադարձորեն փոխվում է, որն էլ երևում
է 1841-ին նրա գրած նամակների տողերից. «Այո՛, իմ ընկեր, ես խորապես երջանիկ եմ, ես
գիտեմ և լսում եմ, որ հրաշալի րոպեների ընթացքում, հրաշագեղ ստեղծագործությունը
արարվում և տեղի է ունենումիմ հոգում։ Իմ աշխատանքն ահռելի է, ստեղծագործությունս՝
փրկող։ Ահ, հավատա իմ խոսքերինֈ Բարձրագույն իշխանությամբ է օժտված այսուհետև իմ
բառը»։ Չիժի տեսանկյունից՝ Գոգոլի հոգեկան հիվանդությունը արտահայտվել է դեռ վաղ
երիտասարդության տարիներին, տևել է տասը տարի՝ մինչև կյանքի վերջին օրերըֈ
1852 թվականի հունվարի վերջին կոմս Ալեքսանդր Տոլստոյին հյուրընկալվում է
ավագ քահանա Մատվեյ Կոստանտինովիչին, որի հետ Գոգոլը ծանոթացել է 1849
թվականին, իսկ դրանից առաջ ծանոթ է եղել նամակագրությամբֈ Նրանց միջև ընթանում
էին բարդ, երբեմն էլ կոպիտ բանավեճեր, որտեղ հիմնականում չկային Գոգոլի
զիջողականությունը և բարեպաշտությունըֈ Խոմյակովի մահը, Կոստանտինովսկու
պարսավանքը և, հնարավոր է, այլ պատճառներ համոզեցին Գոգոլին հրաժարվել
ստեղծագործություններից և սկսեց պահել ծոմ՝ Մեծ Պահքից մեկ շաբաթ առաջֈ Փետրվարի
5-ին նա տալիս է կոմս Ալեքսանդր Տոլստոյին ձեռագիր թղթապանակը՝ Մոսկվայի
միտրոպոլիտ ֆիլարետին հանձնելու համար, սակայն կոմսը հրաժարվում է այդ
հանձնարարությունը կատարել, որպեսզի չխորացնի Գոգոլի մռայլ մտքերըֈ
Գոգոլը դադարում է դուրս գալ տնիցֈ 1852 թվականի փետրվարի 11-ի լույս 12-ի
գիշերը ժամը 3-ին՝ երկուշաբթի օրվա առաջին գիշերահավասարը մեծ պահքի, Գոգոլը

3
արթնացնում է սպասավորին և պատվիրում բացել ծխնելույզի փականը, բերել
պահարանից թղթապանակըֈ Հանելով դրա միջից տետրերի տրցակը՝ դնում է քարի վրա և
այրումֈ Առավոտյան պատմում է կոմս Տոլստոյին, որ ուղղակի ցանկացել է այրել մի քանի
իրեր՝ նախապես պատրաստվածի փոխարեն չար ոգու ազդեցության տակ այրել է ամբողջըֈ
Չնայելով ընկերների հորդորներին՝ Գոգոլը շարունակում է պաս պահելը։ Փետրվարի 18-
ին պառկում է անկողնում և դադարում ուտելֈ Այդ ամբողջ ընթացքում գրողի ընկերներն ու
բժիշկները փորձում են օգնել նրան, սակայն նա հրաժարվում է օգնությունից՝ հոգեպես
պատրաստվելով մահվանֈ
Փետրվարի 20-ին բժիշկների խորհուրդը որոշում է հարկադրանքով բուժել Գոգոլինֈ
Արդյունքը եղավ վերջնականապես հյուծումը և ուժերի սպառվելը: Այդ օրվա երեկոյան
գրողն ուշագնաց եղավ, մահացավ 1852 թվականի փետրվարի 21-ի առավոտյան՝ չապրելով
մինչ իր 43-ամյակըֈ
Ընկերները ցանկանում էին հուղարկավորել հանգուցյալին Սուրբ Սիմեոնի կաթոլիկ
եկեղեցում, որը նա սիրում և այցելում էրֈ Մի մասը պնդում էր, որ նա ժողովրդի մարդ է և
պետք է հուղարկավորվի ծխական եկեղեցում, բայց թաղվում են Մոսկվայի Դանիլովյան
վանքի գերեզմանատանըֈ
Ստեղծագործությունը: Չերնիշևսկին ռուսական գրականության զարգացման իր
ժամանակի փուլն անվանել է «գոգոլյան շրջան» և նշել, որ վաղուց արդեն աշխարհում չի
եղել մի գրող, որն իր ժողովրդի համար այնպիսի կարևորություն ունենար, ինչպես Գոգոլը
Ռուսաստանի համարֈ Դա քննադատական ռեալիզմի սկիզբն էրֈ Դժվար է նույնիսկ
թվարկել ռուս այն բոլոր գրողներին, որոնց վրա ազդեցություն է թողել Գոգոլի
ստեղծագործությունը։ Դրա համար էլ Դոստոևսկին ասում էր. «Մենք բոլորս ելել ենք
Գոգոլի «Շինելից»»։
«Երեկոներ Դիկանկայի մերձակա խոտորում» գործում դրսևորվեց որպես մի գրող,
որի խոսքը խայտում է բոլոր գույներով: Այս պատմվածաշարում խոսքն ապրում է, շնչում,
չի ճկվում իմաստային ու ոճական հսկայական բեռի ծանրությունից: «Երեկոներ»-ում ուժեղ
է ֆոլկլորային տարերքըֈ Պուշկինն է հուշել նրան «Մեռած հոգիների» ու «Ռևիզորի»

4
սյուժեներըֈ Խորհրդանշական մի բան կա նրանում, որ հանճարի ծաղկման շրջանում հենց
Պուշկինն է օգնել և ձեռք մեկնել երիտասարդ Գոգոլին: Այդպես է եղել նաև Պուշկինի հետ.
գրեթե տառացիորեն նրան էր հանձնել իր քնարը Դերժավինը՝ 18-րդ դարի ռուս
խոշորագույն բանաստեղծըֈ
«Երեկոներ»-ից հետո՝ 1835թ., միանգամից լույս տեսան վիպակների երկու նոր
ժողովածուներ՝ «Միրգորոդը» և «Արաբենիքը»։ «Միրգորոդ»-ի մեջ ամփոփված վիպակները
մի կողմից կարծես «Երեկոներ»-ի շարունակությունն ու զարգացումն էին, բայց նաև
բացահայտում էին գրողի տաղանդի նոր կողմերըֈ
Եթե «Միրգորոդ»-ում Գոգոլը տխուր հեգնանքից մինչև սարկազմ հասնող ծաղրի
առարկա էր դարձրել գավառի կալվածատիրական տարերքը, ապա «Արաբենիքի»
վիպակները՝ «Նևսկի պողոտան», «Դիմանկարը» և «Խելագարի հիշատակարանը», ընկան
«Պետերբուրգյան պատմվածքներ» ցիկլի հիմքում, որոնք Գոգոլը զետեղել էր 1842թ.
կենդանության օրոք հրատարկված երկերի ժողովածուի 3-րդ հատորում, և որոնք ոչ միայն
գրողի ստեղծագործության, այլ ընդհանրապես ռուս գրականության զարգացման մեջ նոր
փուլ էին նշանավորումֈ Իսկ հետո Գոգոլի ուշադրության կենտրոնում առօրյա, իրական
կյանքն էր, որը պարուրված էր մանրուքների տիղմով, աղքատությամբ, աննշան ու ստոր
իրականության գորշությամբֈ Բելինսկին Գոգոլի արձակի այդ նոր հատկությունը
չափազանց ճշգրտորեն ձևակերպել է որպես «կոմիկական շնչավորում, որ մշտապես
տանուլ է տալիս թախծի ու տրտմությանխոր զգացումից»։ «Տխուր է այս աշխարհում,
պարոնա՛յք»,- ամփոփում է գրողը կյանքից ստացած իր տպավորությունները:
«Նևսկի պողոտայում» կտրուկ, դեմ առ դեմ ընդհարվում են վեհ իդեալիզմն ու «փոքր
մարդու» ճղճիմությունըֈ «Դիմանկարում» Գոգոլը հիանալի վարպետությամբ ցույց է
տալիս փողի քայքայիչ ազդեցությունը իսկական արվեստի վրաֈ
«Քիթը» վիպակում այդ ծաղրը առաջին պլան է մղվում՝ ընդունելով անսովոր,
գրոտեսկային ձևերֈ «Սայլակը» յուրահատուկ կենցաղային պատկեր է, «վարպետորեն
գրված համորիստական ակնարկ»։ Չափազանց հետաքրքրիր է «Խելագարի
հիշատակարանը»՝ և՛ բովանդակությամբ, և՛ ձևովֈ Այս վիպակում երևան է գալիս «փոքր

5
մարդու» թեման։ Գեներալի թեթևամիտ ու չնչին դստեր նկատմամբ տածած սերը
խելագարեցնում է խորհրդական Պոպրիշչինինֈ Բայց նա ռոմանտիկական հերոս չէ.
Պոպրիշչինը ծիծաղելի է ու ողորմելի, թեև խղճահարություն ու կարեկցանք է առաջացնումֈ
Վիպակի վերջում Պոպրիշչինն ընկնում է մեծամոլական ցնորամտության մեջ։ Խիստ
երգիծանքով է նկարագրված և այն աշխարհը, որին այնպես ձգտում էր նա: Այդ աշխարհը
ներկայացված է գեներալի դստեր շնիկի՝ Մեջիի նամակներով։
«Փոքր մարդու» թեման իր հետագա զարգացումն է ստացել մեկ ուրիշ վիպակում՝
«Շինել»-ում: «Շինել»-ը Գոգոլի պետերբուրգյան պատմվածքներից է, լույս է տեսել Գոգոլի
ստեղծագործությունների ժողովածուի երրորդ հատորում, որը տպագրվել է 1842
թվականին և վաճառքի էդուրսեկել 1843 թվականիհունվարիվերջինտասնօրյակում: Ռուս
գրականության պատմության մեջ է մտել՝ որպես «անձի սոցիալական հավասարության և
անօտարելի իրավունքների մանիֆեստ»:
Ըստ Պավել Անենկովի հիշողությունների՝ սյուժեն ծնվել է գրասենյակային
անեկդոտից, մի աղքատ չինովնիկի մասին, ով կորցրել էր իր զենքը, որը գնելու համար նա
երկար ժամանակ գումար էր տնտեսել: Շինել գողացող չինովնիկի մասին պատմվածքի վրա
Գոգոլը աշխատել է դեռ 1839 թվականին: Առաջին խմբագրության հատվածի վրա, որը ավելի շատ
հումորային էր, քան վերջնական տարբերակը, այն Մարիենբադեյում ներկայացվել է Միխայիլ
Պոգոդինին այդ նույն տարվա հուլիս-օգոստոս ամիսներին: Պոգոդինյան ձեռագիրը Գոգոլի
ուղղումներով պահվում է Ռուսաստանի պետական գրադարանում:
Հետագայում՝ Վիեննայում և Հռոմում անցկացված մեկուկես տարվա ընթացքում՝ Գոգոլը ևս
երեք անգամ աշխատել է պատմվածքի վրա, սակայն կարողացել է ավարտել միայն 1841 թվականի
գարնանը, և այն էլ միայն Պոգոդինի ճնշման տակ: Միաժամանակ նա աշխատում էր նաև
Իտալիայի մասին տեքստի վրա: Երկրորդ խմբագրության ժամանակ գլխավոր հերոսը ստացավ
Ակակի Ակակևիչ Տիշկևիչ անունը, որը շուտով փոխվեց Բաշմաչկինի: Երրորդ խմբագրության
ժամանակ հումորայինը վերածվեց սենտիմենտալ և պաթետիկ ինտոնացիայի: Քանի որ ձեռագրի
մաքուր տարբերակը չի պահպանվել, գրականագետները դժվար են որոշում, արդյո՞ք պատմվածքը
հրապարակման ժամանակ ենթարկվել է վերաքննության գրաքննադատների կողմից: Ըստ

6
Նիկոլայ Պրոկոպովիչի՝ գրաքննադատ Ալեքսանդր Նիկիտենկոն թեև էական ոչինչ չի նկատել, բայց
ջնջել է շատ հետաքրքիր վայրեր:

«Շինելը» Բելինսկին համարում էր Գոգոլի ամենախոր ստեղծագործություններից


մեկը, իսկ Գերցենը՝ վիթխարի ստեղծագործությունֈ Վիպակն ունի պրոզայիկ անվանում՝
«Շինել», և պատմում է ոչնչով աչքի չընկնող ծիծաղելի անուն-հայրանունով՝ Ակակի
Ակակիևիչ և զվարճալի, շատ հասարակ ազգանունով՝ Բաշմաշկին, մանր մի չինովնիկի
անիմաստ կյանքի ու մահվան մասինֈ
Պատմում են՝ երբ մի անգամ Վիլյամ Սարոյանը Լենինգրադ էր եկել, եղանակը
բավական ցուրտ էր, և ուղեկիցներն առաջարկում են թեթև թիկնոցը փոխարինել ավելի
տաք մի բանով, նա հրաժարվում է՝ ասելով, որ ինքն ուզում է ապրել այն զգացողությունը,
ինչ ունեցել է Ակակի Ակակիևիչը իր հնամաշ շինելովֈ Գոգոլը նույնպես ծանոթ էր այդ
զգացողությանըֈ Պետերբուրգյան մանր չինովնիկ եղած ժամանակ նա նույնպես ստիպված
էր ամբողջ ձմեռ ման գալ ամառային շինելովֈ Ըստ Մկրտչյանի՝ «Շինել»-ի մեջ կարելի է
առանձնացնել մի քանի թեմաներ:
Առաջինը և անմիջապես աչքի ընկնողը մանր, շարքային չինովնիկի՝ աննկատելի ու
աղքատ, մի քանի կոպեկի համար գրասենյակային ծանր լուծը անտրտունջ քաշող մարդու
գոյության ողորմելիության, դժգունության թեման էֈ Ակակի Ակակիևիչը ստորացվել ու
դիմազրկվել է աղքատությունից, իր ճակատագրի ծանրությունից և ծառայության բութ
միօրինակությունիցֈ Բայց այս ամենի հետ նրա հոգում պահպանվել են մարդկային բոլոր
զգացմունքները։ Այն զրկանքների ու սահմանափակումների շղթան, որին նա ստիպված է
դիմել, ցնցում է իր դրամատիզմովֈ Նա նույնիսկ ընտելացել էր երեկոները քաղցած մնալունֈ
Պատմվածքը սկսվում է Ակակի Ակակիևիչի ծննդյան և անվան ընտրության
նկարագրությամբ: Մայրը ոչ մի կերպ չէր կողմնորոշվում ինչ անուն ընտրեր, և որոշվեց, որ
երեխան կկրի հոր անունը՝ Ակակի Ակակիևիչ:
Գրողը ներկայացնում է մի գրասենյակ, որտեղ Ակակին աշխատում է որպես
տիտուլյար խորհրդական: Գործընկերները ծաղրում են նրան, թղթեր նետում նրա վրա:
Ակակի Ակակիևիչի գործը արտագրությունն է, նա շատ է սիրում իր աշխատանքը և

7
նույնիսկ տանն է զբաղվում արտագրությամբ: Մի անգամ գրասենյակի ղեկավարը նրան
ուրիշ աշխատանք է հանձնարարում, և նա ընդամենը պետք է փոխեր տեքստի
նախադասության ժամանակաձևերը և որոշ բառեր: Սակայն Ակակին դժվարանում է և
ասում, որ իրեն արտագրելու ինչ որ բան տան:
Նա շատ խաղաղ է ապրում: Մինչև որ ցուրտը հասնում է ոսկորներին: Նա զննում է
իր շինելը, տեսնում, որ նորոգման կարիք ունի: Ակակին գնում է դերձակ Պետրովիչի մոտ,
ով մերժում է նորոգել շինելը և ասում է, որ նորի ժամանակն է:
Պետրովիչը 80 ռուբլի է ուզում նոր շինելի համար, և Ակակին մտածում է, որ կեսը
ունի (հավաքած մի փոքրիկ գումար ուներ), մնում էր մյուս կեսը: Նրա աշխատավարձը 20
ռուբլի ավելացնում են, և նա կարողանում է վճարել: Նրանք լավ կտոր են ընտրում, և
դերձակն էլ շատ արագ ու հիանալի շինել է կարում: Դերձակը շինելը ուղարկում է
Ակակիևիչի տուն:
Ոչ պակաս ցնցող ուժով են նկարագրված Բաշմաչկինի ցնծությունն ու
երջանկությունը, երբ նոր զգեստը պատրաստ էֈ Բավական է, որ Ակակի Ակակիևիչը մի
կարգին շինել ունենա, և նրա մեջ սկսում է արթնանալ կյանքըֈ Դրանից հետո մեծ
իրադարձություն տեղի ունեցավ. նա ճաշեց տանըֈ Նա հագնում է և գնում աշխատանքի:
Բոլորը հիանում են նոր շինելով, և պահանջում նշել այն: Նրանք հավաքվում են
ծառայակիցներից մեկի տանը և նշում:
Երեկոյան Ակակի Ակակիևիչը այդ հրավերից վերադառնում է տուն: Նա
հափշտակված նայում էր ցուցափեղկերին, մի բան, որ առաջ երբեք չէր անում։ Ավելին, ետ
վերադառնալիս նա, հայտնի չէ ինչու, հանկարծ փորձեց աճապարել մի կնոջ ետևից։
Սակայն, անմարդաշատ փողոց դուրս գալով, վախ է զգում և սկսում է շտապել տուն:
Ամայի մի հրապարակում նրան կանգնեցնում են և շինելը գողանում: Ու ամեն ինչ փուլ
եկավֈ
Սկսվում են Ակակիևիչի տառապանքները: Գնում է ոստիկանապետի մոտ, սակայն
օգնություն չի ստանում: Աշխատավայրում նրան խղճում են և նույնիսկ փոքրիկ գումար են

8
հավաքում նրա համար: Նրան խորհուրդ են տալիս դիմել նշանակալի անձի: Նշանակալի
անձը սիրում է միայն «խստություն, խստություն, խստություն»:
Ակակի Ակակիևիչը գալիս է նրա մոտ: Նշանակալի անձը ընկերոջ հետ
տեսակցություն է ունենում, և նրա ներկայությամբ փայլելու համար այնպես է շշպռում
Ակակի Ակակիևիչին, որ խեղճը ուշաթափվում է և ընկնում անկողին: Ակակի Ակակիևիչը
մի քանի օր տենդի մեջ անցկացնելուց հետո մահանում է, որի մասին աշխատակիցները
իմանում են 4 օր հետո: Հենց այստեղ է, որ ցայտուն կերպով դրսևորվում է «փոքր մարդու»
ողբերգական ավարտը:
Նշանավոր դեմքն ամեն ինչ փլուզեցֈ Ապարդյուն էր նրա բողոքը, երբ նա հոգեվարքի,
զառանցանքի մեջ անխնա հայհոյում էր այսպես կոչված նշանավոր դեմքին՝ չմոռանալով
նրան ձերդ գերազանցություն անվանելֈ
Ակակիևիչի մահից հետո, քաղաքում սարսափ է տիրում, և բոլորը խոսում են մի
մեռելի մասին, ով բոլորից խլում է իրենց շինելը: Քաղաքացիներից մեկն ասում է, որ
Ակակի Ակակիևիչն է:
Նշանակալի անձը իմանում է Ակակիևիչի մահվան մասին, մի փոքր սրտնեղում է և
վերադառնում իր բնականոն կյանքին: Մի օր տուն գնալու փոխարեն նշանակալի անձը
ուղևորվում է իր ծանոթ կնոջ Կարոլինա Իվանովնայի մոտ: Հանկարծ զգում է, որ մեկը
պինդ բռնել է օձիքից: Սարսափով ճանաչում է Ակակի Ակակիևիչին, ով հանում է նրա
վրայից շինելը: Սարսափելի վախեցած՝ տուն է վերադառնում և այլևս իրեն զսպված է
պահում իր ենթակաների նկատմամբ:
Մեռել-չինովնիկին այլևս չեն տեսնում: Վիպակն ավարտվում է ունևորների
աշխարհի խորհրդանշական դատաստանով։
Էյխենբաումը վիպակի վերաբերյալ գրել է. «Ծանրության կենտրոնը տեղափոխվում
է պատումի գրելաձևի վրա, գլխավոր կոմիկական դերը հատկացվում է բառախաղերին,
որոնք երբեմն սահմանափակվում են բառերի պարզ խաղով, երբեմն զարգանալով՝
դառնում են փոքր անեկդոտներ»։

9
«Տարաս Բուլբա» վիպակն առաջին անգամ հրատարակվել է 1835թ. «Միրգորոդ»
ժողովածուում: Հետագայում՝ «Մեռած հոգիներ»-ի առաջին հատորի վրա աշխատելիս,
Գոգոլը վիպակը հիմնական վերամշակման է ենթարկել, և 1842 թվականին լույս է տեսել
գրողի երկերի ժողովածուի 2-րդ հատորում՝ նոր, լուրջ ու մանրազնին խմբագրությամբֈ
1934թ. վիպակը հայերեն թարգմանել է Ակսել Բակունցը:
Վիպակում ժողովուրդը ներկայացված է որպես պատմության հերոս և ազգային
ինքնագիտակցության կրող: Հերոսը՝ Տարաս Բուլբան, վառ ներկայացուցիչն է: Նրա համար
իսկական կյանքը արշավն է, իսկ թույլատրելի ու հասկանալի գործողությունը՝
պատերազմը:
Վիպակի հիմքում դրված է շլյախտայական Լեհաստանի դեմ ուկրաինական
ժողովրդի ավելի քան 200-ամյա ազգային-ազատագրական պայքարըֈ «Տարաս Բուլբայի»
առաջին և գլխավոր հերոսը Զապորոժյան Սեչն էֈ Գոգոլն իր այդ ստեղծագործությունը
կատարելության է հասցրել մոտ 10 տարվա ընթացքումֈ Սակայն վիպակը կարծես գրված է
մի շնչովֈ Զապորոժյան Սեչը և նրա հասարակական կառուցվածքը տրված են այնպիսի
հակադրությունների դիալեկտիկական միասնության մեջ, ինչպիսին խիստ
կարգապահությունն ու կոզակային խիստ ազատ կյանքը, արդարամտությունն ու
դաժանությունը։ Բայց գլխավորը եղբայրությունն է հավասարների ու ազատների
միությունըֈ Ազատություն ու ընկերություն, ահա թե ինչն է, որ համախմբում ու միավորում
է Ուկրաինիայի ասպետների այդ խստաբարո եղբայրությունը, իսկ այն վեհ իդեալը, որի
համար նրանք պատրատ են զոհել ամեն բան, մարդու վրայից սրբում-տանում են այն
ամենը, ինչ մանր է, անարժան ու շահախնդիրֈ Այդ ամբողջ ընդհանուր հերոսական
զանգվածի միջից առաջին պլանի վրա են կանգնած Տարաս Բուլբան ու նրա որդիներըֈ
Բուլբայի երկու որդիները մարմնավորում են այն երկու ճանապարհները, որ իսկական
կյանքը գնում էր ուկրաինական ժողովրդի առաջ նրա պատմական զարգացման
ընթացքումֈ Ավագն ընդունում է ազնիվ ու ողբերգական ճակատագիրը, իսկ կրտսերը՝
ժողովրդի շահերին հակառակ գնացող, ավելի անհատապաշտական, դասային,
եսասիրական և, որ ամենակարևորն է, իր հարազատ ժողովրդին ուժ տվող մշակույթի հետ

10
մերձենալու, միախառնվելու ուղինֈ Օստապը՝ այդ երիտասարդ Տարաս Բուլբան, Սեչի
ավանդույթների ժառանգորդն է ու շարունակողը, նա ժայռի պես ուժեղ էֈ Պատահական չէ,
որ այդքան նման են հոր և որդու մահվան տեսարաններըֈ Անդրին հիանալի ռազմիկ է, նա
գեղեցիկ է, անվեհերֈ Այդ բանը հենց ինքը՝ Տարասն է ընդունում։ Անդրին իր եղբորից ու
հորից ավելի մեղմ է, հուզականֈ Գեղեցիկի առաջ խոնարհվելու զգացումը, կնոջ նկատմամբ
ունեցած ամեն բան կլանող բուռն կիրքը նույնպես առանձնացնում են նրան ընդհանուր
զանգվածից։ Անդրիի ուժեղ, անձնուրաց սերը համակրանք է առաջացնում, ցույց է տալիս
նրա կերպարի խորությունը։ Սակայն կյանքը խիստ ու դաժան կերպով Անդրիին
կանգնեցնում է ընտրության առաջֈ Այդ բանը հասկանում է գեղեցիկ լեհուհին։ «Ասպե՛տ,
մի խաբիր ո՛չ քեզ, ո՛չ ինձ»։ Սե՞ր, թե՞ պարտականություն. ողբերգական բախման մեջ նա
ընտրում է սերըֈ Անդրին ոչ միայն դավաճանեց յուրայիններին, այլև նրանց դեմ կռվի
դուրս եկավֈ Եվ ահա Տարասը չէր կարող հանդուրժել այդ անպատվությունըֈ Վիպակի
հիմքում չի դրված որևէ կոնկրետ պատմական դեպք կամ հերոսֈ Սակայն
գեղարվեստական այս ընդհանրացումը ստեղծելու համար Գոգոլը ուսումնասիրել է
Զապորոժյան Սեչի մասին բազմաթիվ պատմական աշխատություններ, ինչպես նաև
տարեգրություններֈ Բայց նրա համար գլխավոր սկզբնաղբյուր է եղել ֆոլկլորըֈ
Իրադարձությունները տեղի են ունենում զապորոժյան կազակների միջավայրում
17-րդ դարի առաջին կեսին: Կազակների 1637-1638թթ. ապստամբության պատմությունը
Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբա» վիպակի հիմքը դարձավ:
Ծերունի գնդապետ Տարաս Բուլբայի 2 որդիները՝ Օստապը և Անդրին վերադառնում
են Կիևյան ակադեմիայից: Հայրը նրանց ծաղրում է, ասելով, որ հագուստը կարծես
քահանայի փարաջա լինի: Չդիմանալով հոր կատակներին, ավագ որդին ձեռնամարտի է
բռնվում հոր հետ: Հայրը սկսում է կրտսեր որդուն հրահրել, սակայն մայրը որդուն պահում
է: Տարաս Բուլբան կարգադրում է կնոջը սեղան պատրաստել: Երբ արդեն բավականին
խմել էին, Տարաս Բուլբան ասում է, որ մեկ շաբաթից որդիներին ուղարկելու է
Զապորոժիե՝ Սեչ, որովհետև տղամարդու տեղն այնտեղ է: Իսկ արդեն ամբողջովին
հարբելուց հետո հայտարարում է, որ ինքը ևս իր որդիների հետ վաղն ևեթ կճանապարհվի:

11
Օստապի համար սովորական է, նա սառնասիրտ է, իսկ Անդրին մտածում է
լեհուհու մասին, ում հանդիպել էր Կիևում: Սեչում ամեն ինչ ազատ է: Կազակները
սովորում են կռվել մարտերում: Տարաս Բուլբան որդիներին պարապությունից փրկելու
համար իր զինվորական ընկերներին համոզում է արշավանք կազմակերպել: Սկզբում
մերժում են, քանի որ հաշտություն էր կնքված: Ի վերջո Տարասը կարողանում է հասնել իր
նպատակին և արշավում են Լեհաստանի դեմ: Մտադրվում են գրավել Դուբնո քաղաքը:
Այն պաշարում են, սովի մատնում, դատարկում մերձակա գյուղերը: Որդիները
ձանձրանում են այդպիսի միապաղաղությունից, իսկ Բուլբան ասում է, որ թեժ մարտերը
առջևում են:
Կազակների զորքը հարբած և դաշտում փռված քնած է, միայն Անդրին չի
կարողանում քնել, հանկարծ նա իր դիմաց ստվեր է նկատում, կարծում է ուրվական է,
կարգադրում է հեռանալ: Սակայն ուրվականը (կնոջ տեսքով) ասում է, որ եթե Անդրին
գլուխը բարձրացնի ապա կհիշի իրեն: Անդրին մտաբերում է թաթարուհուն, ով իրեն մի
անգամ դուրս էր բերել լեհուհու ննջարանից (Կիևում): Թաթարուհին հայտնում է, որ
տիրուհին սովի է մատնված, և հեռվից նկատելով, որ Անդրին ևս զորքի խմբում է, իրեն
ուղարկել էմի կտոր հաց խնդրելու՝ իր մեռնող մոր համար: Անդրին մի քանի պարկ հաց
վերցնելով՝ հետևում է թաթարուհուն, ով գետնի տակով թաքուն ճանապարհով տանում է
նրան թշնամու կողմը: Անդրին հանդիպում է լեհուհուն, և նրանք զրուցում են. «Անդրին
լցված այն զգացումներով, որ անճաշակելի են այս երկրում, համբուրում էր այդ բուրավետ
շրթունքները, որոնք հպել էին նրա այտին, և անպատասխան չէին բուրավետ շրթունքները:
Նրանք արձագանք տվին նույն ձևով, և այդ երկուստեք միացած համբույրի մեջ զգացվում
էր այն, ինչ մարդ իր կյանքում զգում է միայն մի անգամ»:
Անդրին ուրանում է հայրենիքը: Այդ լուրը հասնում է հորը, սակայն նա չի
ցանկանում հավատալ, շատ ծանր է տանում: Կազականերին հանկարծակիի են բերում:
Լուր է ստացվում, որ Սեչում նրանց օգնության կարիքը կա, և կազակների զորքը
բաժանվում է երկու մասի, և մի մասը արշավում է թաթարների հետևից: Լեհերը տեսնում
են, որ կազակների զորքը կիսվել է, և որոշում են արշավել ու մարտի բռնվել:

12
Լեհերի բանակի առաջին շարքերում է Անդրին՝ շքեղ կեցվածքով և
առանձնահատուկ զարդարանքով: Տարաս Բուլբան տեսնելով որդուն՝ իր հետևից տանում
է անտառ և դեմ առ դեմ դուրս գալով որդու հետ սպանում է նրան: Սակայն գերի են
վերցնում ավագ որդուն՝ Օստապին, իսկ Տարաս Բուլբան վիրավորված տեղափոխվում է
Սեչ: Տարասը Յանկելին խնդրում է իրեն ուղարկել Վարշավա՝ որդու համար փրկագին
տալու և ազատելու համար: Սակայն ոչինչ չի հաջողվում Տարասին և նա ներկա է լինում
որդու հրապարակային մահապատժին:
Տարաս Բուլբան նոր զորք է հավաքում կազակների գլխավորությամբ և արշավում
լեհերի վրա: Իր ջոկատով Տարաս Բուլբան շրջում է Լեհաստանով և վրեժխնդիր լինում
որդու մահվան համար:
Պոտոցկին մեծ զորքով շրջապատում է Տարասին: Չորս օր մարտ է լինում:
Կազակներին հաջողվում է ճեղքել լեհերի բանակը: Սակայն Տարաս Բուլբան
վերադառնալով ծխամորճի հետևից՝ գերի է ընկնում: Նույնիսկ գերեվարված ժամանակ նա
ուղղություն էր տալիս իր ջոկատին, և նրան հաջողվում է ոմանց փրկել: Իսկ իրեն այրում
են կրակի վրա: Խարույկի վրա նա գուժում է թշնամիների մահը:
Գոգոլը ամբողջ կյանքում ձգտել է հրապարակայնորեն ազդարարել բարու,
արդարության ու գեղեցկության իդեալները, ձգտել է հենց բարոյախոսությանֈ Այդ ձգտումը
չէր կարող նրան չբերել թատրոն՝ որպես արվեստի այն ասպարեզը, որն ամենից
անմիջականորեն է ներգործում լայն շրջանների վրաֈ Գոգոլի դրամատուրգիական
ժառանգության մեջ կան Գոգոլյան հանճարի վրձնին վայել այնպիսի փայլուն փոքր
գլուխգործոցներ, ինչպես «Ամուսնությունը» և «Խաղամոլները», նաև փոքր երգիծական
պատկերներֈ
«Մեռած հոգիների» առաջին հատորի վրա Գոգոլը աշխատել է 5 տարի և ավարտել
1840 թվականին, լույս է տեսել միայն 1842 թվականին։ Ընդհանուր շատ բան կա
պատկերման նյութի կամ, ավելի ճիշտ, մերկացման նյութի մեջֈ Երկու դեպքում էլ մեր
առջև սոցիալական մի ամբողջ կոլեկտիվ էֈ Ե՛վ մեկում, և՛ մյուսում բավականաչափ
ինքնամփոփ շրջան է, հանգստության վրդովվիչը դրսից ժամանած մարդ էֈ «Մեռած

13
հոգիներ»-ում կա մի գործող անձ, որը «մտքի արտասովոր թեթևությամբ» շատ նման է
Խլեստակովի. Նոզդրյովն էֈ Գոգոլյան խարազանի գլխավոր թիրախը դարձավ իր դարն
ապրած, հասարակական զարգացման արգելակի վերածված կալվածատիրական,
ճորտատիրական տարերեքն է։ Առաջին հայացքից պոեմը «Մեռած հոգիներ» էր կոչվում
այն պատճառով, որ այդպես էին անվանում այն մեռած ճորտ գյուղացիները, որոնք դեռևս
չէին հանվել համապատասխան ցուցակներիցֈ Սակայն պատմության ամբողջ ընթացքում
Գոգոլը բերում է այն եզրակացությանը, որ մեռած հոգիները ոչ թե մեռած գյուղացիներն են,
այլ ամենից առաջ աշխարհն աննպատակ ծանրաբեռնող ճորտատերերը՝ ցարական
իրավակարգի հենարանըֈ Երկրորդ հատորը մշակույթի պատմության մեջ մտավ իբրև մեծ
գրողի ոգու ողբերգությունֈ Գոգոլն այն գրել է մի քանի տարվա ընթացքում և 1845
թվականին այրել պատրաստի ձեռագիրըֈ
Գերցենի կարծիքով՝ այս ստեղծագործությունը զարմանալի գիրք է դառը, բայց ոչ
անհույս նախատինք ժամանակակից Ռուսիայինֈ

14

You might also like