Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 7

Ավետիք Իսահակյան

(1875-1957)

1)Ավետիք Իսահակյանի կենսագրական տվյալներ


Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում
(այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է Արագածի հայացքի
տակ՝ Ախուրյանի ափին՝ Ղազարապատ գյուղում, ուր հայրն
ուներ փոքրիկ ջրաղաց՝ շրջապատված ուռիների ու
բարդիների գողտրիկ պուրակով:
Գրաճանաչություն սովորել է հայրենի քաղաքում: Ուսումը
շարունակել է Հառիճի վանքի դպրոցում և Էջմիածնի
Գևորգյան ճեմարանում, որտեղ նրա ուսուցիչը եղել է
անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա է
խրախուսել պատանի Ավետիքի առաջին
բանաստեղծական քայլերը: Իսահակյանը մեր այն
սակավաթիվ բանաստեղծներից է, որոնց բախտ է
վիճակվել հիմնավոր համալսարանական կրթություն
ստանալ: Նա 1893-1895 թթ. սովորել է Լայպցիգի
(Գերմանիա), համալսարանում՝ որպես ազատ ունկնդիր:
Գրական գործունեությանը զուգնթաց վաղ
երիտասարդական տարիներից զբաղվել է նաև
քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով
Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության
Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել
Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող
զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների
հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի
արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց
հետո տպագրել է իր բանաստեղծությունների առաջին
ժողովածուն, որը կոչվում է «Երգեր և վերքեր» (1897),
սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական
միապետության դեմ պայքարող «Ընդհատակյա
հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ,
աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման,
Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և
փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է
հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին
ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների
շարքը, որը դարձել է հայ ֆիդայական պայքարի անդրանիկ
արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի
դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ
մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է
«դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի
բանտում մնալուց հետո, խոշոր գրավով ազատվել
կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին
Իսահակյանը տարագվել է:

Կյանքի հանգամանքները հարկադրել են բանաստեղծին


երկար տարիներ ապրել հայրենիքից հեռու՝ Գերմանիայում,
Շվեյցարիայում, Ֆբանսիայում, Իտալիայում և այլուր:
Երկրեերկիր այդ թափառումները նրա համար աշխարհը և
մարդկանց ճանաչելու իսկական դպրոց են եղել:
1926թ.-ին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։
Այստեղ նա հրատարակել է նոր բանաստեղծությունների
հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝
«Համբերանքի չիբուխը» 1928)։ Սակայն 1930 թ.-ին
վերադարձել է արտասահման և ապրել այնտեղ մինչ
1936թ.՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության
կողմնակից։
Իսահակյանը 1936 թ. վերադառնում է հայրենիք: Նրա
կյանքի վերջին տարիներն անցնում են
համաժողովրդական սիրո ու մեծարանքի մեջ: ժողովուրդը
նրան տվել է Վարպետ պատվանունը, իսկ 1946թ. նա
ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946–57թթ. եղել է
Հայաստանի գրողների միության նախագահ։
Իսահակյանը վախճանվել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին և
հանգչում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում՝ հայոց
մեծերի պանթեոնում:

2)Ավետիք Իսահակյանի ստեղծագործության


ընդհանուր բնութագիր
Ավետիք Իսահակյանը հեքիաթի ժանրում սկսել է
աշխատել 1900-ական թվականների սկզբից «Աշխարհի
գեղեցկուհին», 1900-ական թվականներ, «Ամենապիտանի
բանը», 1904, «Արևի մոտ », 1905, «Հողն է մարդու աչքը
կշտացնում», 1906, «Հեքիաթ», 1910 (վերամշակվել է
1924 թվական), «Աղա Նազար», 1911, «Մաղասաբերդի
տիրուհին», գրվել է 1920-ական թվականների առաջին
կեսին, «Գասպարը», գրության ժամանակը հայտնի չէ.
առաջին անգամ տպագրվել է 1938 թվականին, «Արդար
մարդը», 1940, «Նուկիմ քաղաքի խելոքները», 1940՝
ստեղծելով հիմնականում իրապատում հեքիաթներ և
հրաշապատում հեքիաթների տարրերով գործեր։
Իսահակյանի հեքիաթներն առանձնանում են
մարդկային բնավորությունների հակադրությամբ,
սոցիալական պախարակելի կողմերի լուսաբանմամբ,
ինչպես նաև հասարակության և անհատի համար
կարևորագույն այնպիսի արժեքների փառաբանությամբ,
ինչպիսիք են՝ խոսքի և իրավունքի ազատությունը,
իրավահավասարությունը, քաղաքացիական
գիտակցությունը,հասարակության յուրաքանչյուր
անհատի կրթություն ստանալու իրավունքն ու
պաշտպանվածությունը։ Բանաստեղծն իր
հեքիաթներում կարևորագույն արժեք է հռչակում
«գիտության լույսը» («Ամենապիտանի բանը») անկեղծ
հիանում անհաշվենկատ սիրո հավերժությամբ
(«Հեքիաթ») և ուրախանում անօգնական որբուկի
երջանկությամբ («Արևի մոտ»)։
Ավետիք Իսահակյանը իր գրական գործունեության
ամբողջ ընթացքում արժևորել և կարևորել է
համաշխարհային էպոսների դերն ու նշանակությունը։
Էպոսների հանդեպ ցուցաբերած նրա
հետաքրքրությունների շրջանում են հայտնվել
գերմանա-սկանդինավյան աշխարհի գրական
հուշակոթողներ «Ավագ Էդդան» և «Նիբելունգների
երգը»։

Իսահակյանի կողմից չի անտեսվել նաև կարելա -


ֆիննական ազգային էպոսը՝ «Կալևալան»։ 1949
թվականին՝ «Կալևալայի» հարյուրամյակին նվիրված իր
խոսքում, Վարպետը ասում է.
«Կարելո-ֆիննական ազգային էպոսը, Կալևալան, արդեն
անվիճելիորեն դասվում է համաշխարհային էպոսների
շարքին — Հոմերոսի, «Էդդայի», «Նիբելունգների երգի» ։

3)<Սաադիի վերջին գարունը> ստեղծագործության


վերլուծությունը
<Սաադիի վերջին գարունը> ստեղծագործության մեջ
Իսահակյանը փառաբանում է կյանքի հավերժական
գեղեցկությունը։ Սաադին ապրել է երկար, բայց հիմա նա
զգում է, որ իր ամբողջ կյանքն անցել է <մի գիշերվա
պես>։
Գարնան զարթոնքը ոգևորում է նրան։ նշանակում է
կյանքը շարունակվում է։ Բայց նա գիտի որ դա իր կյանքի
վերջին գարունն է։ Աշխարհի գեղեցկությամբ տարված
բանաստեղծը թեև զգում է, որ սա իր վերջին գարունն է,
բայց ցավի հետ մեկտեղ ապրում է նաև կյանքի
բերկրանքը։

Կյանքի անցողիկության, կյանքի և եևազի մասին նրա


իմաստուն մտքերը հաջորդում են մեկը մյուսին։
Նրան է այցելում Նազիաթը, ով իր գեղեցիկ գոյությամբ
լցնում էր նրա կյանքը։ Ահա Սաադին Նազիաթին
խնդրում է որ, նրա գրքի վերջին էջին գրի ասույթի
սեղմություն ունեցող և կյանքի իմաստը բանաձևող այս
խոսքերը․ <Ծնվում ենք ակամա , ապրում ենք զարմացած,
մեռնում ենք կարոտով ․․․>։ Այս իմաստությունն ասված է
մարդկային բոլոր սերունդների համար։
4)<Մի մրահոն աղջիկ> և <Ռավեննայում>
բանաստեղծությունների վերլուծությունը
<Մի մրահոն աղջիկ>
Սա քնարական բանաստեղծություն է, որի մեջ
կենսափորձով հարուստ մարդը և սիրո անմիջական
առարկան՝ մրահոն աղջիկը, պատահաբար հանդիպում
են Ռիալտոյի կամուրջին: Աղջիկը գեղեցկուհի է, և նրա
աչքերից, ամբողջ շարժուձևից սեր է հորդում: Նրանց
հայացքները հանդիպում են, և բանաստեղծի հոգին
փոթորկվում է՝ հիշելով իր պատանեկությունը, երբ նման
մի գեղեցկուհի կոտրել էր իր պատանի սիրտը:
Այստեղ բանաստեղծի անհատականությունն ավելի
ակնհայտ է, որովհետև տողերի մեջ առկա են
Իսահակյանի անձնական կյանքի մանրամասները.
հայտնի է, որ պատանեկության տարիներին նա
սիրահարված է եղել Շուշանիկ անունով մի աղջկա, ում,
սակայն, չի հասել: Եվ դրա համար էլ ասում է. «Մի
մրահոն կույս էր քեզ պես//Կոտրեց սիրտս պատանի…»
Եվ այսպես՝ բանաստեղծության հերոսներն են մի
անանուն մրահոն գեղեցկուհի, ով խորհրդանշում է
կանացի դյութանքը, և հեղինակը, ով արդեն կյանքի
փորձով հարստացած հասուն այր էր: Աղջկա
գեղեցկությունը ներկայացված է արտակարգ
գրավչությամբ: Իսահակյանն ասես նկարում է այդ
աղջկան: Մի՞թե լինում են սև արևներ: Այս դեպքում, այո՛,
լինում են, որովհետև աչքերի սև փայլը բանաստեղծը
համեմատում է արևի անշեջ բոցի հետ: Կան այսպիսի
արտահայտություններ՝ կրակ աչքեր, կրակված հայացք,
աչքերի բոց : Ահա այս վառվռուն սև աչքերի կրակն է, որ
աղջկա աչքերը դարձնում է սև արևներ:
<Ռավեննայում>
Իսահակյանն այս բանաստեղծությունը գրել է
հայրենիքից հեռու ՝ Ռավեննա քաղքում։ Այդ տարիներին
նա ապրում էր Վենետիկ քաղաքում։ Եվ նա ամբողջ
կյանքը ապրել է հայրենիքի կարոտը իր սրտում։ Որպես
հայրենիքի խորհրդանիշ՝ նա ապրում է Արարատի
առասպելական պատկերով։
Նա Արարատը ներկայացնում է որպես հավերժության
նշան , դարերը նրա վրայով վայրկյանների պես անցել են,
իսկ նա դիմացել է բոլոր փորձությունների՝ իր վրա
բեկելով բոլոր կայծակների սուրը։ Նրան որպես լույսի
փարոս նայել և անցել են մարդկյին բոլոր սերունդները։
Բանաստեղծության գաղափարը հավերժությունն է , որ
սերունդների կյանքի շղթան է ։

5) Բնութագրել Ավետիք Իսհակյանին


Ավետիք Իսահակյան հայ բանաստեղծ, արձակագիր,
թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ,
հրապարակախոս է։ ԽՍՀՄ Պետական մրցանակի
դափնեկիր (1946): 1935 թվականից ԽՍՀՄ գրողների
միության անդամ է դարձել։ Գրական ասպարեզ մտավ
<Երգեր և վերքեր> (1897) գրքով։ Նրա
բանաստեղծությունների հիման վրա ստեղծվեցին երգեր,
որոնք շատ արագ տարածվեցին և հեղինակին բերեցին
լայն ճանաչում։ Հետագայում նա գրեց նաև պոեմներ,
պատմվածքներ և հեքիաթներ և իր հաստատուն տեղն
ապահովեց հայ գրականության մեջ։ Երկար տարիներ
Իսահակյանը ապրել և ստեղծագործել է Եվրոպայում,
բայց մշտապես ապրել է հայրենիքի հիշատակներով։

You might also like