Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 4

2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(ՀՀ կառավարության 03.10.2023թ․ N 1675-Լ որոշում)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Դիմումը լրացվում է բացառապես անչափահասների համար։


Չափահաս անձանց աջակցությունը նշանակվում է առանց դիմումի՝ առկա տվյալներով:

1. Մուտք գործել ծրագրային գործիքի համապատասխան բաժին

2. Շարունակել «Դիմումի մուտքագրում» կոճակով՝

3. Լրացնել համապատասխան էլեկտրոնային հասցեն՝

և «Շարունակել»

4. Տրվում է հաղորդագրություն՝ «Ստուգման կոդն ուղարկվել է Ձեր Էլ. փոստին».


Ձեր Էլ. փոստին գալիս է հաղորդագրություն ՝

Հարգելի օգտվող, մուտքագրեք այս կոդը դիմումների համակարգի համապատասխան դաշտում՝


դիմումի մուտքագրումը շարունակելու համար – XXXXX

Հսկիչ կոդը գրանցել համապատասխան դաշտում և շարունակել գրանցումը:

Ուշադրություն՝ Նույն Էլ. փոստով այլ դիմումների գրանցման ժամանակ ևս օգտագործվում է այդ
կոդը:

5. Բացված էկրանում գրանցվում են այն չափահաս շահառուի տվյալները, ում երեխաների համար
պետք է գրանցվի դիմում:

Անհրաժեշտ բոլոր դաշտերը ճիշտ լրացնելուց և հաստատելուց հետո պետք է գրանցել երեխաների
տվյալները:

6. Երեխաների տվյալները գրանցել՝ «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները»


կոճակով բացվող էկրանում՝
7. Գրանցել երեխայի պահանջվող տվյալները՝

և «Հաստատել տվյալները» կոճակով ամրագրել:

8. Հաստատելուց հետո անհարժեշտ է կցել՝

8.1 ծննդյան վկայականի պատճենը, եթե դիմումատուն մայրն է;

8.2 ծննդյան վկայականի պատճենը և խնամակալության փաստաթղթի պատճենը, եթե


դիմումատուն խնամակալ է:

Համապատասխան պատուհանից կցել անհրաժեշտ փաստաթուղթը և հաստատել (սխալ


փաստաթուղթ կցելու դեպքում՝ չեղարկել)
Փաստաղթերը կցելուց հետո՝

շարունակել լրացնել հաջորդ երեխայի տվյալները կամ ավարտել տվյալ դիմումի մուտքագրումը:

9. Դիմումի մուտքագրումն ավարտելուց հետո գրանցված տվյալները կփոխանցվեն մշակման փուլ:

10 . Կառավարության որոշմամբ սահմանված բոլոր այն դեպքերի համար, երբ դիմումը ենթակա է
մերժման, տվյալների գրանցման ընթացքում տրվում է համապատասխան հաղորդագրություն և
դիմումի մերժման պատճառն ուղարկվում է գրանցված էլ. փոստի հասեին:

You might also like