Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 7

Միջանկյալ բանավոր քննության հարցաշար

1. Փիլիսոփայության ծագումն ու հիմնական հարցադրումները ,


Փիլիսոփայությունը գոյություն ունի ավելի քան 2500 հազար տարի և
գոյություն կունենա այնքան ժամանակ քանի կա մարդկությունը :
Փիլիսոփայություն բառն ունի հունական ծագում։Առաջացել է հունարեն
սիրել և իմաստություն բառերից։Այսինքն Փիլիսոփայություն նշանակում է
իմաստության հանդեպ սեր։Այն սկիզբ է առել մթա 6 դդ
Փիլիսոփայության սահմանումները բազմազան են ինչը վկայում է
փոլիսոփայության բարդ և բազմակողմանի լինելը: Կարելի է փորձել
սահմանել ըստ այն խնդիրների, որոնց նա փորձում է պատասխանել : Կան
փիլիսոփայության երեք ելակետային հարցեր կամ հարցադրումներ
1.ինչ կա իրականում/Ինչ գոյություն ունի
2.ինչպես պետք է մարդ ապրի
3 Ճանաչելի է արդյոք գոյություն ունեցողը և եթե գոյություն ունի ապա
ինչպես կարելի է այն ճանաչել,ինչպես կարելի է իմանալ թե ինչ կա
իրականում կամ թե ինչպես պետք է ապրել

2. Փիլիսոփայության սահմանումները (Դավիթ Անհաղթ),


Դավիթ Անհաղթը նշում է որ ՓիլիսոփայությունըՓիլիսոփայությունը գոյերի
գիտություն է,սակայն նա չի բավարարվում միայն այս պնդմամբ և տվել 6
սահմանումներ՝
1.Փիլիսոփայությունը գիտություն է գոյերի մասին
2. Փիլիսոփայությունը գիտություն է աստվածային և մարդկային
իրողությունների մասին
3.Փիլիսոփայությունը խորհում է մահվան մասին
4. Փիլիսոփայությունը մարդկային ձգտումն է նմանվելու և հասնելու ըստ մեր
կարողության
5. Փիլիսոփայությունը գիտությունների գիտությունն է և արվեստների
արվեստը
6. Փիլիսոփայությունը սեր է իմաստության հանդեպ
Դավիթ Անհաղթը իր Փիլիսոփայության սահմանումները գրքում
Փիլիսոփայությունը համարել է մարդկային զբաղմունքներից
ամենագեղեցիկը

3. Աշխարհայացքի էությունն ու տեսակները,


Աշխարհայացքը իրականության վերաբերյալ համոզմունքների և
արժեքային դիրքորոշումների,այդ իրականության մեջ մարդու տեղի և
դերի վերաբերյալ պատկերացումների ամբողջությունն է։Մարդու
աշխարհայացքը ենթադրում է Փիլիսոփայական բազում հարցերի
պատասխաններ։Աշխարհայացքային առանձին հարց է
Փիլիսոփայության արժեքի հարցը։Ցանկացած աշխարհայացքի
կառուցվածքի մեջ մտնում են պատկերացում աշխարհի
մասին,որոշակի գնահատական և սեփական տեղի ու դերի
գիտակցում։Աշխարհայացքի հիմնական հարցը մարդու և աշխարհի
փոխհարաբերության հարցն է։Գոյություն ունի աշխարհայացքի 4
տարատեսակ՝
1․ առօրեական աշխարհայացք-ծագում է մարդկանց կենսափորձից
2․ դիցաբանական աշխարհայացք-այն կրոնական հավատալիքների ու
գեղարվեստական պատկերների միաձուլման արդյունքն է
3․ կրոնական աշխարհայացք- պատկերացումների մի ամբողջություն է
բնական ու գերբնական աշխարհների,աստծո և սատանայի մասին
4․ Փիլիսոփայական- հիմնված է բանականության և մտածողության
վրա

4. Փիլիսոփայության, կրոնի և գիտության փոխհարաբերությունները ,


Փիլիսոփայությունը երբեմն համարում են գիտություն։Բոլոր մասնավոր
գիտությունները կառուցվում են որոշակի Փիլիսոփայական դրույթնորի
վրա։Գիտության էական հատկություններն են համարվում գիտափորձերը ,
իսկ Փիլիսոփայության մեջ կիրառվում են միայն մտային փորձեր։Սա
կատարվում է այն ժամանակ,երբ գիտափորձ կատարելն անհնար է։Ինչպես
գիտությունը,այնպես էլ Փիլիսոփայությունը ձգտում է և ճշմարտության և
ճշգրտության։
Գոյություն ունեն նմանություններ կրոնի և Փիլիսոփայության միջև։Երկուսն
էլ ձգտում են հասկանալ կեցության գաղտնիքը ու մարդու գոյության
խորհուրդը։
Սակայն այս ամենի հետ մեկտեղ կան բազմաթիվ
տարբերություններ,որոնցից են՝
կրոնը երկրայինը ընկալում է երկնայինի միջոցով,Փիլիսոփայությունը
երկինքն է հանգեցնում երկրին
կրոնը զանգվածային գիտակցության ձև է,Փիլիսոփայությունը՝
էլիտար՝վերնախավային։

5. Անտիկ շրջանի փիլիսոփայության առանձնահատկությունները ,


Անտիկ Փիլիսոփայությունը ասելով հասկանում ենք Փիլիսոփայական
ուսմունքների այն ամբողջությունը,որը ձևավորվել և զարգացել է Հին
Հունաստանում մթա 6-ից մթ 6-րդ դ ընկած ժամանակահատվածում։Անտիկ
Փիլիսոփայությունը ունի մի շարք առանձնահատկություններ։Գլխավորն այն
է,որ այդ Փիլիսոփայությունը տիեզերակենտրոն էր։Անտիկ գոյաբանական
ուսմունքներում տիեզերքն ընկալվում է որպես կարգավորված և ներդաշնակ
ամբողջություն։Մյուս կարևոր առանձնահատկությունն այնն է , որ անտիկ
Փիլիսոփայությունն ընդհանուր առմամբ ռացիոնալիստական ու
մտահայեցողական բնույթ ունի։Այստեղ իմացության մեջ կարևոր տեղ ու դեր
է տրվում բանականությանը։Սա բացատրում է
ռացիոնալիստականությունը։ Իսկ այդ Փիլիսոփայությունը
մտահայեցողական էր,որովհետև իր առջև խնդիր էր դնում իրականությունը
ընդմենը տեսնել և իմաստավորել։

6. Միջնադարի փիլիսոփայության առանձնահատկությունները ,


Անտիկ դարաշրջանի վերջում աստիճանաբար սկսվեց ձևավորվել
միջնադարյան փիլիսոփայությունը,որը գոյատևեց մինչև 14-15-րդ
դդ։Միջնադարյան փիլիսոփայությունը ունի հետևյալ շրջանները՝
1․ ջատագովության և հայրաբանության շրջան 3-8-րդ դդ
2․ սխոլաստիկական փիլիսոփայության ձևավորման և զարգացման շրջան
9/13-րդ դդ
3․ միջնադարյան փիլիսոփայություն մայրամուտի շրջան 14-15-րդ դդ
Միջնադարյան փիլիսոփայությունը բնորոշ են մի շարք
առանձնահատկություններ։Ամենագլխավորն այնն է,որ փիլիսոփայություն
կախված էր կրոնական գաղափարախոսությունից և զարգանում էր
կրոնական մտածողության շրջանակներում։Իբրև կրոնական
փիլիսոփայություն՝միջնադարյան փիլիսոփայություն աստվածակենտրոն է։

7. Հայ միջնադարյան փիլիսոփայության ուրվագիծը,


Վաղ միջնադարում ձևավորվել և զարգացել է հայալեզու ազգային
Փիլիսոփայական միտքը,որր վերելքը պայմանավորված էր
պատմաքաղաքական,ազգային և հոգևոր-մշակութային
գործոններով։Ձևավորվեց 3 հիմնական ուղղություն
1․ քրիստոնեական ջատագովություն
2․ նորպլատոնականություն
3․բնափիլիսոփայություն
Քրիստոնեական ջատագովության հիմնադիրը Մեսրոպ Մաշտոցն է։Հայտնի
ներկայացուցիչներից էին Եզնիկ Կողբացին,Հովհան Օգնեցին ,Ստեփանոս
Սյունեցին և այլք։
Նորպլատոնականության խոշորագույն ներկայացուցիչը Դավիթ Անհաղթն է
Բնափիլիսոփայության հիմնադիրն է Անանիա Շիրակացին։Վերջինիս
բնափիլիսոփայական աշխատությունները մեծ դեր ունեցավ հայ
բնաբնափիլիսոփայական մտքի զարգացման գործում։

8. Վերածննդի փիլիսոփայության բնութագրիչ գծերը,


Վերածննդի դարաշրջանում փոխվում են տիեզերքի
հասարակության,բարոյականության կրոնի և հենց մարդու մասին
պատկերացումները։Վերածննդի դարաշրջանի մարդը չմերժելով կրոնական
ճշմարտությունը այնուհանդերձ ձգտում է սեփական ուժերով բացատրել
ճշմարտությունները։Վերածննդի դարաշրջանին բնորոշ են մի շարք
յուրահատկություններ՝
● Վերածննդի փիլիսոփայություն մարդակենտրոն բնույթ ուներ
● Վերածննդի փիլիսոփայություն հակասխոլաստիկական բնույթ ուներ
● Աչքի էր ընկնում իր փախզիջումային և ազատ բնույթով
● Վերածննդի փիլիսոփայությունը համադրական բնույթ ուներ
Իտալական վերածնունդ- 14-15դդ
Սկանդինավյան վերածնունդ - 15-17 դդ

9. Նոր շրջանի փիլիսոփայությունն ու նրա հիմնական հարցադրումները ,


17-րդ դարը համարվում է փիլիսոփայական հեղափոխության
դարաշրջան։Նոր ժամանակի փիլիսոփայությանը բնորոշ էր
տարանջատումը կրոնական գաղափարախոսությունից։Նոր ժամանակի
կարևոր առանձնահատկություններից մեկն այնն է,որ գոյաբանական
թեմատիկան իր տեղը զիջում է իմացաբանականին ու
մեթոդաբանականին։Այսինքն՝ առաջին պլան են մղվում ճանաչողության ,
գիտելիքի հիմնավորման,բնության ուսումնասիրության մեթոդաբանական
հարցերը։Նոր ժամանակի փիլիսոփայության մեջ առանձնահատուկ տեղ է
գրավում մարդաբանական և պատմափիլիսոփայական թեմատիկան։
Մարդը դիտվում է որպես բնության մասնիկ և առաջնահերթ խնդիր է
դառնում մարդ-բնություն հարաբերության պարզումը։Ոչ թե աստվածային
նախախնամությունը,այլ մարդիկ իրենք են կերտում իրենց պատմությունը։
10. ժամանակակից փիլիսոփայության բնորոշ գծերը, արդի
փիլիսոփայական ուղղությունների առանձնահատկությունները ,
19-րդ դարում մեծանում է հավատը գիտության անսահմանափակ
հնարավորությունների նկատմամբ։Այսինք՝ եթե 17-18 դդ փիլիսոփայություն
ու գիտությունը միասնական ճակատով պայքարում էին,19-րդ դ գիտությունը
փորձում է ազատվել փիլիսոփայության խնամակալությունից։Այսպիսով
ժամանակակից փիլիսոփայության մեջ ձևավորվում է երկու խոշոր
ուղղություն՝
Սիենցիստակական scientifical գիտապաշտական
Հակասիենցիստական հակագիտապաշտական
Սիենցիստական ուղղության դեպքում գիտությունն է ինքն իր համար
փիլիսոփայություն։Հակասիենցիստական ուղղության մեջ գլխավոր է
դառնում մարդու հիմնահարցը։

11. Թովմա Աքվինացու՝ Աստծո գոյության հինգ ապացույցները,


Աստծո գոյության հարցը ամենաշատ քննարկված հարցն է
փիլիսոփայության մեջ։Թովմա Աքվինացին տվել է աստծո գոյության 5
ապացույցներ՝
1․ Ապացույց շարժումմից։Ըստ Աքվինացու՝ակնհայտ է, որ աշխարհում որոշ
առարկաներ շարժվում են։Քանի որ շարժումը ինչ-որ բան հնարավորից
իրական դարձնելն է ,այն ինչ շարժվում է․շարժման մեջ է դրվել մեկ այլ
առարկայի կողմից։Այսինքն՝ կա առաջնաշարժիչ,որն էլ ըստ Թ․Աքվինացու ,
կոչվում է Աստված։
2․ Ապացույց պատճառականությունից։Ամեն ինչ ունի իր պատճառը,սակայն
այդ պատճառը ինքն էլ ունի րի պատճառը։Պատճառների այս հետընթացը չի
կարող անվերջ շարժվել։Հետևաբար պետք է լինի առաջնային
պատճառ,որին բոլորն անվանում են Աստված։
3․ Ապացույց հնարավորությունից և անհրաժեշտությունից։Բնության մեջ
կան իրողություններ,որոնք սոսկ հնարավոր են կարող են լինել և կարող են
նաև չլինել։Ըստ Աքվինացու՝ եթե լինեին միայն հնարավոր
առարկաներ,կարող է գալ մի պահ,որ ոչինչ չլիներ։Հետևաբար՝ ոչ բոլոչ
առարկաններն են հնարավոր․կան իրողություններ,որոնց գոյությունն
անհրաժեշտ է։Սակայն այս դեպքում էլ պետք է գոյություն ունենա ինչ -որ
ինքնին անհրաժեշտ էակ,որն անհրաժեշտ է դարձնում մնացած ամեն մի
անհրաժեշտ առարկա։Այս անհրաժեշտ էակին անվանում են Աստված
4․ Ապացույց առարկաների աստիճանակարգությունից։Ըստ Թ․Աքվինացու՝
պետք է լինի իդեալական առարկա,որը կծառայի որպես չափանիշ։Այս
իդեալական առարկան հիմք է հանդիսանում մյուս առարկաների համար և
Աքվինացին այդ իդեալակին անվանում է Աստված։
5․ Ապացույց աշխարհի նպատակից։Բնական առարկաները ձգտում են ինչ -
որ նպատակի։Ըստ Աքվինացու՝ այն ինչ բանականություն չունի չի կաչող
ձգտել որևէ նպատակի,մինչև նրան ինչ-որ բանական էակ
չոըղղորդի։Գոյություն ունի մի բանական էակ,որը կառավարում է բոլոր
բնական առարկաները։Այդ բանական էակն Աստվածն է։

12. Անսելմ Քենթրբերացու՝ Աստծո գոյության «գոյաբանական»


ապացույցը,
Գոյաբանական ապացույցը ձևավորել է Պլատոնը,սակայն այն ամբողջական
տեսքի է բերել Ա․Քենթրբերացին բավականին բարդ մտակառուցումների
միջոցով,այդ պատճառով հիմնականում օգտագործվում է դրա դեկարտյան
տարբերակը։Ըստ այս ապացույցի՝ աստծո մասին մեր ունենցած
գաղափարը կատարյալ գոյի գաղափար է։Ավելի լավ է գոյություն ունենալ
իրականության մեջ,քան ինչ-որ մեկի մտքում։Այդ պատճառով իրականում
գոյություն ունեցողը կատարելություն է։Հետևաբար կատարյալ գոյություն
ունեցողը,որը Աստվածն է,գոյություն ունի իրականում։Աստծո ողջ իմաստն
այն է,որ աստծո մասին գաղափարը հիմք է ծառայում աստծո իրական
գոյության համար։Գաղափարի գոյությունից բխեցվում է անձի գոյությունը։

13. Աստծո գոյության բարոյական հիմնավորումն ըստ Կանտի,


Ըստ Կանտի՝ բարոյականն այն վարքագիծն է,որը կատարվում է առանց
որևէ շահախնդրության։Նման պահանջը հիշեցնում է Քրիստոսի
ողորմության գաղտնաբառը,ըստ որի՝ աջ ձեռքը չպետք է իմանա,թե ինչ
ողորմություն է տալիս ձախը,սակայն բարոյական չէ <<բարերարների >>
վարքագիծը։Ըստ Կանտիէ գոյություն ունի մի ամենակարող բարոյական
էություն,որի նախախնամությամբ էլ տեղի է ունենում ամեն ինչ։Այսինքն
բարոյախոսությունը անխուսափելիորեն տանում է դեպի կրոն։Կանտը
մինչև վերջ չկարողացավ հավատարիմ մնալ իր տեսակետին և ի վերջո
բարոյախոսությունը կապեց աստծո նկատմամբ ունեցած հավատին։Պետք է
բարի լինել՝ վստահելով արարչի բացարձակ արդարությանը։

14. Իմացության օբյեկտ և սուբյեկտ,


Իմացաբանությունը ուսմունք է գիտելիքի էության հավաստիության և
համոզմունքի ռացիոնալության մասին։Այն հասցեագրված է այնպիսի
հարցերի,ինչպիսիք են՝ ինչ է նշանակում ասել,որ մենք գիտենք որևէ բան , և
հիմնահարցը՝ ինչպես մենք գիտենք,որ գիտենք։
Իմացության օբյեկտները բոլոր առարկաներն են,որոնք մենք փորձում ենք
ճանաչել,իսկ մեզանից յուրաքանչյուրը սուբյեկտ է,ումից էլ բխում է
ճանաչողությունը։
Սակայն աշխարհում կան բազմաթիվ երևույթներ,որոնց գոյության մասին
մարդը չգիտի,բնականաբար դրանք չեն կարող համարվել օբյեկտ,օրինակ՝
ատոմի կառուցվածքը,տարրական մասնիկների աշխարհը,ջրի
ջերմամիջուկային էներգին մինչև 20-րդ դարը իմացության օբյեկտ չեն
եղել,անծանոթ՝սուբյեկտներին։

15. Ճանաչողության հնարավորության և սահմանների հարցը,


Իմացաբանությունը պատասխանում է այնպիսի հարցերի,ինչպիսիք են՝ ինչ
է ճանաչողությունը,ինչն է հնարավոր ճանաչել,ունի արդյոք մարդկային
ճանաչողությունը սահմաններ։Մարդն իրականությունը ճանաչում է մի քանի
կարեղությունների
միջոցով՝զգայություններ,մտածողություն,հավատ,ինտուիցիա և
այլն։Ճանաչողությունը մարդկային մտածողության մեջ իրականության
արտացոլումն է և վերարտադրման պրոցեսն է։Ճանաչողության պրոցեսում
մարդը ձեռք է բերում գիտելիքներ,հասկացություններ իրական երևույթների
մսին։Դեկարտը ճանաչողության նմատակը տեսնում է բնության ուժերին
տիրապետելու և մարդու բնության կատարելագործման մեջ
16. Զգայական և ռացիոնալ ճանաչողություն,
Կա ճանաչողության երկու ձև՝ զգացական և ռացիոնալ
Զգացական է մարդու 6 զգայությունների միջոցով իրականացվող
ճանաչողությունը։Սրա միջոցով սուբյեկտը բացահայտում է շրջապատի
առարկաների գույնը,արձակած ձայները,ջերմաստիճանը,համային
առանձնահատկությունները․յուրահատուկ բույրը ևն։
Ռացիոնալ է բանականության գործունեության միջոցով իրականացված
ճանաչողությունը։Այստեղ սուբյեկտը բացահայտում է իր շուրջը տեղի
ունեցող իրադարձությունների
օրինաչափությունները,պատճառահետևանքային կապերը և
այլն։Գիտնականների մի խումբ առաջնային է համարում զգայական
ճանաչողությունը։Որպեսզի սուբյեկտը ձեռք բերի գիտելիք ,նա պետք է
զգայարանների միջոցով ձեռք բերի նախնական գիտելիք,այնուհետև
սինթեզելով բնական գիտելիք՝ վերլուծի նախնականի։Այս տեսակետը կոչվեց
սենսոալիզմ։Զգայական ճանաչողությունն ունի 3 փուլ՝ զգայություն , ընկալում
և մտապատկերում

17. Էմպիրիզմ և ռացիոնալիզմ,


Ըստ ռացիոնալիստների մարդն ունի աշխարհի վերաբերյալ գիտելիքներ
ձեռք բերելու որոշ կարևոր կարողություններ,որոնք անկախ են
զգայություններից և աշխարհը ճանաչելու գործում շատ ավելի կարևոր
են,քան զգայությունները։
Ըստ եմպիրիստներիէ զգայական տվյալներն են մարդու բոլոր
հասկացությունների և աշխարհի վերաբերյալ գիտելիքների միակ
աղբյուրը։Պարզ է դարձել,որ հնարավոր է լինել զուտ ռացիոնալ,բանական
գիտելիք,իսկ զգայական գիտելիքները չկան կամ խիստ սահմանափակ
են։Ռացիոնալիզմը և էմպիրիզմը մարդկային ճանաչողության և
գիտելիքների աղբյուրի վերաբերյալ տեսություններ են ,որոնք զարգանում են
մինչ օրս
Ռացիոնալիզմ- բանականություն
Էմպիրիզմ-զգայություն

18. Իմացաբանական լավատեսություն, սկեպտիցիզմ, ագնոստիցիզմ ,


Իմացաբանական լավատեսության համաձայն ճանաչողությունը հնարավոր
է։Իմացաբանական լավատեսության դրսևորումներից է
դոյմատիզմը,համաձայն որի իրականությունը ոչ միայն սկզբունքորեն
ճանաչելի է, այլև արդեն մասամբ ճանաչված։
Սկեպտիցիզմը իմացաբանական դիրքորոշում է, համաձայն որի արտաքին
աշխարհի վերաբերյալ գիտելիքը հավաստի համարելու հիմքեր
չկան։Հիմնադիրն է հին փիլիսոփա Պիրոնը։Մեկ այլ դիրքորոշում է
ագնոստիցիզմը,համաձայն որի աշխարհն հնարավոր չէ ճանաչել։Խոշոր
ներկայացուցիչն է ԳԵՐՄԱՆԱՑԻ փիլիսոփա Ի․Կանտը։
19. Դեկարտի չափավոր սկեպտիցիզմի տեսությունը,
20. Ճշմարտության չափանիշները,
21. Ճշմարտության համապատասխանության (կորեսպոնդենցիայի )
տեսությունը,
22. Ճշմարտության պրագմատիստական տեսությունը,
23. Ճշմարտության կոհերենտության տեսությունը,
24. Կոնվենցիոնալիզմ,
25. Գիտական գիտելիք. գիտելիքի գիտականության չափանիշները
(վերիֆիկացիա, ֆալսիֆիկացիա),
26. Գիտական առաջընթաց, գիտական հեղափոխություն (Թոմաս Կուն),
27. Դասական և ոչ դասական գիտություն: Էմպիրիկ և տեսական
գիտական մեթոդներ։
28. Կենսաէթիկա. Սահմանումը և հիմնահարցերը,
29. Բժշկական և առողջապահական էթիկա,
30. Էթիկական կոմիտեներ և խորհրդատվություն։

You might also like