Headway

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 3

http://www.arlis.am/DocumentView.aspx?

DocID=171523 1/3

Համարը N 81-Ն Տ եսակը Հիմնական

Տ իպը Հրաման Կարգավիճակը Գործում է
Սկզբնաղբյուրը Միասնական կայք 2022.12.12- Ընդունման վայրը Երևան
2022.12.25 Պաշտոնական
հրապարակման օրը 13.12.2022
Ընդունող մարմինը Կրթության, գիտության, Ընդունման ամսաթիվը 09.12.2022
մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրող մարմինը Կրթության, գիտության, Ստորագրման ամսաթիվը 09.12.2022
մշակույթի և սպորտի նախարար
Վավերացնող մարմինը Վավերացման ամսաթիվը
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 14.12.2022 Ուժը կորցնելու ամսաթիվը
Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏ ՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏ Ի ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԱՅԼԸՆՏ ՐԱՆՔԱՅԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ)
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ Տ ԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ
09 դեկտեմբերի 2022 թ. N 81-Ն

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԱՅԼԸՆՏ ՐԱՆՔԱՅԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ)

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ Տ ԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 22-րդ կետերի
պահանջները՝

Հ րամայում եմ
1. Հաստատել նախադպրոցական լրացուցիչ և այլընտրանքային (բացառությամբ միջազգային) կրթական ծրագրերը
և սահմանել դրանց տևողությունը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Վ. Դումանյան
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171523 2/3
Հավել ված
Հայաստ անի Հանրապետ ության կրթության,
գիտ ության, մշակույթի և սպորտ ի նախարարի
2022 թվականի դեկտ եմբ երի 9-ի
N 81-Ն հրամանի

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԱՅԼԸՆՏ ՐԱՆՔԱՅԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ)

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ Տ ԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
1. Բովանդակությանը ներկայացվող պահանջները

1. Նախադպրոցական կրթական լրացուցիչ և այլընտրանքային (բացառությամբ միջազգային) լիցենզավորման

ենթակա ծրագրերը (այսուհետ՝ ծրագիր) կարող են լինել համալիր (հիմնական) և ըստ կրթական առանձին
բովանդակային բաղադրիչների:
2. Ծրագրի անբաժանելի մասն է գործունեության տարբեր ձևերի հերթագայումը, խաղային և ուսումնական
գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը:
3. Ծրագրով կարող են նախատեսվել սանի առօրյայի կազմակերպման ստորև նշված ձևերի կամ դրանցից որևէ մեկի
կիրառումը`
1) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.
2) խաղային գործունեության տեսակներ.
3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում:
4. Ծրագրի բովանդակությունը կարող է ուղղված լինել զարգացման նշված մեկ կամ մի քանի հիմնական
բնագավառներին (ուղղություններին)՝
1) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության, ընդհանուր
ճանաչողության զարգացում.
2) հուզակամային և սոցիալ-անձնային զարգացում.
3) շարժողական և ֆիզիկական զարգացում.
4) աշխարհաճանաչման, ինքնուրույնության, ստեղծագործական ունակությունների և հնարամտության զարգացում.
5) բարոյական, ազգային, էկոլոգիական, իրավական գիտակցության և մտածելակերպի զարգացում՝ արժեքային
հիմունքների փոխանցմամբ:
5. Ծրագրերին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
1) համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին.
2) կրթության աշխարհիկ բնույթը.
3) սաների և մեծահասակների փոխգործունեության անհատակողմնորոշիչ (երեխայակենտրոն) մոտեցման
ապահովումը.
4) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը.
5) նախադպրոցական կրթության բովանդակության մեջ սանի խոսքի, տրամաբանության, ֆիզիկական, մտավոր,
գեղագիտական զարգացման, իրավունքներին և պարտականություններին, բնագիտության հիմունքներին ծանոթացման
ներառումը:
6. Ծրագիրը, որպես անբաժանելի մաս, պետք է ունենա թեմատիկ պլանավորում (Ձև 1):

2. Տ ևողությունը

7. Ծրագրի տևողությունը կարող է սահմանվել՝

1) առավելագույնը 4 ժամ.
2) 5-ից 9 ժամ.
3) 12 ժամ:
8. Ծրագիրը կարող է իրականացվել հետևյալ պլանավորմամբ (պարբերականությամբ)՝
1) շաբաթվա ընթացքում 1-2 անգամ.
2) շաբաթվա ընթացքում 3-4 անգամ.
3) շաբաթվա ընթացքում 5-6 անգամ.
4) ծնողի հետ համաձայնեցված ժամանակացույցով:

3. Մարդկային ռեսուրսները և նյութատեխնիկական հագեցվածությունը

9. Ծրագրին համապատասխան որակավորմամբ (միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությամբ)

մասնագետ:
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171523 3/3
10. Սանի կրթական և զարգացման գործունեությանն անմիջական աջակցող անձնակազմ:
11. Ծրագրի բովանդակությանը համապատասխան նյութատեխնիկական բազա և տարածք:
Ձև 1

1. Տարիքային խումբ ------------------

2. Ծրագրի կազմման մանկավարժահոգեբանական հիմունքները՝ --------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------

3. Ծրագրի բաշխումը՝ ըստ ծրագրային բաղադրիչների Ժամաքանակը՝ շաբաթական կտրվածքով

1) --------------------------------- թեմատիկ պլանավորում
(Ծրագրային բաղադրիչի անվանումը)

ա. թեմա

բ. նպատակ

գ. վերջնարդյունք(ներ)

դ. մեթոդներ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2022 թվական:

You might also like