Կարապետյան 1

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 35

Մասնագիտական ներածություն

I միջանյալ

03/04/2019

1. Միջազգային հարաբերություններում ուսումնասիրություններ կատարելու


մեթոդոլոգիան։
Հետազոտական աշխատանք կատարելու համար անհրաժեշտ է օգտվել որոշակի
մեթոդներից, որ կիրառելի են տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ միջազգային
հարաբերությունների ոլորտում։

Հետազոտություն կատարելիս նախ և առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ոլորտը և


հավաքել ինֆորմացիա։ Տեղեկատվության ստացման աղբյուրները լինում են
առաջնային և երկրորդային։

Առաջնային աղբյուրներ կամ սկզբնաղբյուրներ են փաստաթղթերը, պայմանագրերը,


հայտարարության տեքստերը, ճառերը,մամլո ասուլիսները, փորձերը և այլն։ Այս
տիպի տեղեկատվությունները նախկինում մշակման , վերլուծություն չենթարկված,
<<առաջին ձեռքի>> տվյալներն են։

Երկրորդային ինֆորմացիոն աղբյուրներ են այն տվյալները, որոնք արդեն իսկ


մշակման են ենթարկված։ Օրինակ՝ վերլուծական հոդվածները , գրքերը,
մենագրությունները, հարցազրույցները, լուրերի թողարկումները հանդիսանում են
երկրորդային աղբյուրներ ։

Համագիտական մեթոդները, որոնք նաև կիրառելի են միջազգային


հարաբերություններում՝

ԱՆԱԼԻԶ(վերլուծական մեթոդ)․ մեթոդի հիմնական էությունը եղած ամբողջական


նյութի մաս-մաս բաժանումն ու առանձին-առանձին վերլուծություն կատարելն է։

ՍԻՆԹԵԶ․ որևէ երևույթի շրջանակներում կայացած տարբեր իրադարձությունների


միավորումը և ընդհանուր գաղափարի հանգման մեթոդն է։

ԻՆԴՈՒԿՑԻԱ․ մասնավոր դեպքերի ուսումնասիրությամբ ընդհանուր


եզրակացություն կայացնելու մեթոդն է։

ԴԵԴՈՒԿՑԻԱ․ընդհանուր բնույթի տեղեկույթից մասնավոր եզրակացությունների


կայացումն է։

ԱՆԱԼՈԳԻԱՅԻկամ նմանությունների մեթոդը․ տարբեր իրադարձությունների միջև


համեմատականների անցկացումը, նմանություններ և առանձնացումը։

+ Համեմատություն, Ընդհանրացում

Կան մեթոդներ, որ կիրառելի են միայն միջագային հարաբերությունների


ուսումնասիրության մեջ։

ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ մեթոդ․ Օգտագործվում է կոնֆլիկտների ուսումնասիրության


ժամանակ։ Կիրառման ժամանակ հակամարտությունը բաժանում ենք երեք մասի՝
Նախակոնֆլիկտային փուլ․ մինչև թեժ ռազմական գործողություններն ընկած
ժամանակահատվածը։ Հետազոտության ժամանակ պետք է ուսումնասիրել հետևյալ
հարցերը՝

Ի՞նչ հիմնական էթնոկրոնական համայնքներ էին ապրում։Ի՞նչ ժողովրդագրական


պատկեր կար տարածաշրջանում։ Ո՞ր համայնքն է պետականություն ունեցել։

Կոնֆլիկտային փուլ․ ռազմական գործողությունների փուլը՝պատերազմը

Ի՞նչ ընթացք է ունեցել պատերազմը։ Որ կողմը ո՞ր պետությունների աջակցությունն


էր վայելում։ Պատերազմական գործողությունների դինամիկան։ Ուժերի բալանսը ի՞նչ
վիճակում էր։ Հրադադարի ի՞նչ պայմանագիր է կնքվել։

Հետկոնֆլիկտային փուլ․ Այս փուլում պետք է ուսումնասիրել բանակցությունների


սեղանին եղած փաստաթղթերը, այլ պետությունների արձագանքները ,
դիրքորոշումները, սահմանի իրավիճակը։

Ի վերջո պետք է գալ եզրահանգման, թե որը պետք է լինի հակամարտության


կարգավորման բանալին։

Կոսովոյի հակամարտտության օրինակով նախակոնֆլիկտային փուլը ներառում է


1918 թվականից(երբ Հարավսլավիայի կազմում Կոսովոն ինքնավար մարզի
կարգավիճակով անցավ Սերբիային) մինչև 1981 թվական,երբ սկսվում են զինված
բախումները։

Կոնֆլիկտային փուլը ներառում է 1981-ից մինչ 1999 թվականը,երբ Կոսովոն ՄԱԿ-ի


վերահսկողության տակ անցավ։

Հետկոնֆլիկտային փուլը ներառում է մինչ օրս ընկած ժամանակահատվածը։


Հատկանշական է, որ 2008 թվականին Կոսովոյի իրեն անկախ հռչակելուց ի վեր
արդեն 108 ՄԱԿ անդամ պետություն ճանաչել է վերջինիս անկախ կարգավիճակը։

Կոնտենտ անալիզ կամ բովանդակային վերլուծություն․Մեթոդը մշակվել է ԱՄՆ-ի


հատուկ ծառայությունների կողմից։ Անհրաժեշտ է վերցնել իրադարձությունը,
ուսումնասիրել դրա հետ կապված բոլոր բովանդակային փաստաթղթերը,
ելույթները, հայտարարությունները, կետ առ կետ վերլուծել պայմանագրերի բոլոր
կետերը։

Oրինակ՝ այն փաստը, որ ժողովրդավարություն բառը ամենաշատն է օգտագործվել


ԱՄՆ արտաքին քաղաքական դոկտրինայում , հիմք է տալիս մտածել, որ
դեմոկրատիայի տարածումը ԱՄՆ-ի թիվ մեկ առաջնահերոթությունն է։

Իվենթ անալիզ կամ իրադարձային վերլուծություն․


Այս մեթոդով աշխատելու համար անհրաժեշտ է ուսումնասիրության առարկան
հետազոտել դրա հետ կապված բոլոր իրադարձությունների շղթայում։

Օրինակ՝ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել այդ հարցի շրջանակներում, ի՞նչ


կողմեր են մասնակցել, ո՞ր կողմն է եղել նախաձեռնողը։

Այս ամենի ուսումնասիրությանը հաջորդում է իմաստավորումը և վերլուծությունը։

2. Միջազգային հարաբերությունների շուրջ դասական տեսական մոտեցումների


ձևավորումը(ռեալպոլիտիկ)

Միջազգային հարաբերությունների ուսումնասիրությունների մասին տեսությունները


կարելի է բաժանել երկու խմբի՝ունիվերսալ տեսական մոտեցումներ (դասական) և ոչ
ունիվերսալ տեսական մոտեցումներ (մասնավոր)։

Ունիվերսալ տեսական մոտեցումներն են ռեալիստական տեսական մոտեցումը և


լիբերալիստական տեսական մոտեցումը։ Սրանք ամբողջական պատկերացում են
տալիս միջազգային հարաբերությունների բոլոր ուղղություններով և ոլորտներով։

Մասնավոր տեսական մոտեցումները ավելի նեղ ոլորտ են ուսումնասիրում։

Ռեալիստական տեսական մոտեցումը առաջացավ 16-րդ դարում՝ ուշ միջնադարում։


Հենվում է առկա փաստերի վրա, կանխատեսումներ չի անում։ Նման մոտեցումներ
դեռևս առաջարկել է Պելոպոնեսյան պատերազմների ժամանակակից Թուկիդիդեսը
՝ասելով, որ միջազգային հարաբերություններում գլխավոր գործող օրենքը այն է, որ
պետք է քո ուժերի ներածին չափով իշխես մյուսներին։

Հիմնական տեսությունն ամփոփված է Նիկոլլո Մաքիավելիի <<Տիրակալը>>


աշխատության մեջ։

Առաջին հիմնական գաղափարը պետական շահի գաղափարն է։ Նա ասում էր, որ


չկա ավելի բարձր արժեք, քան պետական շահի իրացումը։Հասարակության,
անհատի շահը միշտ ստորադասվում է պետական շահին։

Միջազգային հարաբերություններում բարոյական նորմերը երբեք չպետք է ուղենիշ


լինեն տիրակալի համար, եթե դրանից տուժելու է պետական շահը։

Պատերազմի արդարացվածության գաղափարը ևս հիմնաքարային սկզբունք էր։


Արդարացի է ցանկացած պատերազմ, որը արվում է հանուն պետական շահի և որի
արդյունքում պետությունը տարածքներ և ռեսուրսներ է նվաճում։ Եթե պատերազմի
արդյունքում դու տարածք կամ ռեսուրս չես նվաճում, ապա անգամ հաղթելու
դեպքում քո հաղթանակն արժեք չունի։
Բոլորը բոլորի դեմ սկզբունքը ևս տեսության էական առանցքներից էր։Միջազգային
հարաբերություններում չկան մշտական դաշնակիցներ կամ թշնամիներ։ Ցանկացած
այլ պետություն քո երկրի պոտենցիալ թշնամին է, հետևաբար ցանկացած պետության
թուլացում քո ուժեղացումն է։

Քաղաքական ռեալիզմին անդրադարձել է նաև Հոբսը։ Նա ասում էր,որ միջազգային


հարաբերությունները բոլորը բոլորի դեմ աշխատող անարխիստական համակարգ է։
Մեծ ռազմաբազա, որտեղ բոլոր պետությունները պայքարում են մեկը մյուսի դեմ։Նա
նաև նշում էր, որ մարդը ինքնին եսասեր էակ է, որը ձգտում է իշխանության,
հետևապես անարխիան համարում է բնական։

Հեգելը հիմնականում անդրադառնում էր հիմնականում միջազգային


հարաբերություններում իրավունքի նորմերին։ Նա ասում էր, որ եթե դու ունես ուժ,
ապա ունես նաև իրավունք։Ուժն է ծնում րավունք։ Իրավունքը կարող է իրեն
պահպանել միայն հենվելով ուժի վրա։ Հեգելը, սակայն, չէր խրախուսում
միջազգային համագործակցության գաղափարը։

3. Միջազգային հարաբերությունների շուրջ դասական տեսական մոտեցումների


ձևավորումը(լիբերալպոլիտիկ)
Լիբերալպոլիտիկի առանցքն այն էր, որ պետության հիմնական խնդիրը
հասարակության շահերի բավարարումն է։ Պետության կենտրոնում մարդն է։

Լիբերալպոլիտիկի հիմնադիրը համարվում է Է․ Ռոտերդամցին, ով պնդում էր, որ


պետության հիմնական խնդիրը մարդ-անհատի պահանջմունքների բավարարումն է։
Քանի որ մարդը բուրգի գագաթին մարդն է, ով հակված է խաղաղության, իսկ
պետությունն էլ առաջնորդվում է անհատի շահերով, ապա պատերազմների
հավանականությունը ընկնում էր։

Պատերազմներից խուսափելուհամար առաջարկում էր վերացնել պատերազմների


հիմքերը։ Ըստ նրա՝ պատերազմների հիմնական պատճառներից մեկը սահմանների
անհստակությունն էր։ Առաջարկում էր նաև ֆեոդալներին զրկել տարածքներ
նվիրաբերելու իրավունքից, քանի որ դա ևս հիմնական պատճառ էր։

Հուգո Հրոցիուսը իր <<Պատերազմի և խաղաղության իրավունքի մասին>>


աշխատության մեջ ասում էր, որ պետությունները չպետք է ունենան պատերազմ
սկսելու իրավունք։ Անարդարացի էր համարում անգամ քրիստոնեության
տարածմանն ուղղված կամ հետամնաց ցեղերի հետ պատերազմները։ Նա
պատերազմը արդարացի էր համարում միայն երկու դեպքում․

1)Եթե սպանել են քո դեսպանին,

2)Եթե հարձակվել էին քո առևտրական նավերի վրա( սա բխում էր Հոլանդիայի


պետական շահերից)

Իմմանուիլ Կանտը գտնում էր, որ պետության հիմնական ֆունկցիան խաղաղության


ապահովումն է, և դեմոկրատական արժեքները պետք է վեր դասվեն ամեն ինչից։ Եթե
կառավարությունը դեմոկրատական է, ապա պատերազմներ չեն լինի։

Ջերեմի Բենտամը, ով <<միջազգային հարաբերություններ տերմինի հեղինակն է,


նշում էր, որ այդ հարաբերություններում պետությունները պետք է առաջնորդվեն
համագործակցության սկզբունքով, պետության համար առաջնահերթություն պիտի
լինի անհատի երջանկությունը։ Նա նաև առաջարկում էր մմիջազգային
կազմակերպություն ստեղծել,որը կհամակարգի պետությունների քայլերը։

Նեոլիբերալիզմի տեսանկյունից՝ միջազգային հարաբերությունների գլխավոր


սուբյեկտները միջազգային կազմակերպություններն են, քանի որ մտնելով այդպիսի
կազմակերպության մեջ պետությունն իր ինքնիշխանության մի մասը տալիս է
վերջինիս։

XX դարի սկզբին ձևավորվեցին լիբերալիզմի երեք ուղղությունները։

Միջազգային իրավունքի վրա հիմնված ուղղություն,սպառազինությունների


կրճատման վրա և միջազգային պայմանագրերի վրա հիմնված ուղղություն։ Այս
ուղղություններն առաջարկում էին պատերազմների կանխերգալման
ամենանպաստավոր տարբերակը հենց համանուն երեք սկզբունքները։

Ռեալպոլիտիկ Լիբերալպոլիտիկ
Բոլոր պետությունները քո երկրի Գլոբալիզացիայի համատեքստում
պոտենցիալ թշնամիներն են, ցանկացած պետության թուլացում
հետևապես ցանկացած երկրի նաև քո պետության թուլացումն է,
թուլացում քո ուժեղացումն է։ քանզի բոլոր պետությունները
գնալով ավելի ու ավելի կապված են
դառնում։
Ռեալիստական մոտեցումը Լիբերալ մոտեցումը հենվում է
կանխատեսումներ չի անում և քաղաքական կանխատեսումների
հենվում է իրական փաստերի վրա։ վրա։
Հիմնական գերակայությունը Հիմնական գերակայությունը
պետական շահն է։ մարդն է՝ իր պահանջմունքներով։
4. Ֆ․ Ֆուկույամայի մոտեցումները արդի միջազգային հարաբերությունների
շուրջ։
Ֆ․ Ֆուկույամայի <<Պատմության ավարտը և վերջին բնակիչը>>
աշխատությունն անդրադառնում է երկբևեռ աշխարհի վերացմանը և լիբերալ-
դեմոկրատիայի հաղթանակին։ Գրքում, որը հրատարակվել է 1992 թվականին,
Ֆուկույաման նշում է, որ սառը պատերազմի ավարտը,կոմունիզմի փլուզումը,
որը մեզ հասած ամենատարածված տարբերակի համաձայն, տեղի է ունեցել
ԽՍՀՄ փլուզմամբ, ազդարարեց <<պատմության ավարտը>>՝ նշանավորելով
լիբերալ ժողովրդավարական համակարգի լիակատար հաղթանակը։ Վերջին
բնակիչ ասելով՝ Ֆուկույաման հասկանում էր ավտորիտարիզմի արժեքները
կրող վերջին մնացուկին, որը, ըստ էության, այլևս տեղ չուներ նոր
համակարգում։ Պատմությունը ինքնին գաղափարախոսությունների պայքար
է։Նա գտնում էր, որ լիբերալ դեմոկրատիան այն մաքսիմումն է, որին հասել է
մարդկությունը՝ դառնալով կատարյալ
գաղափարախոսություն,<<պատմության ավարտ>>։ Այսինք, հետայսու ԱՄՆ-ն՝
որպես դեմոկրատիայի ջատագով, պետք է աշխարհում տարածեր
դեմոկրատիա և այլևս պատերազմներ չլինեին։

Այնուամենայնիվ այս տեսությունը ունի բազմաթիվ քննադատներ, ովքեր պնդում


են, որ կոմունիզմի վերացումը և առհասարակ այլընտրանքային
գաղափարախոսության բացակայությունը չբերեցին կոնֆլիկտների,
հակամարտությունների վերջի՝<<պատմության ավարտի>>։

Եկեք դիտարկենք ներկայիս դրությունը։ Արդյո՞ք իրատեսական է պատմության


ավարտ կոչվածը։ Կարելի է հակադարձել, որ Ֆուկույաման հաշվի չէր առել, որ
լիբերալիզմի վերջնական հաղթանակը դեռ չէր նշանակում վերջինիս
համակարգային արմատացում բոլոր երկրներում։ Քարտեզի վրա դեռ քիչ չեն այն
կետերը, որտեղ լիբերալիզմը արմատավորված չէ։ Հետևապես, դեռ <<մեղմ
ասած>> շատ վաղ է պատմության ավարտի մասին խոսելու համար։
Մասնավորապես կարելի է առանձնացնել ավտորիտար պետությունները։ Եթե
նայենք “Freedom House”-ի տվյալներին, ապա աշխարհի 197 ՄԱԿ-ի անդամ
պետություններից 91-ում հիբրիդային կամ ավտորիտար վարչակարգ է իշխում։

Այս պայմաններում հնարավո՞ր է արդյոք խոսել պատմության ավարտի մասին։

Հենց իր՝ Ֆուկույամայի խոսքով, <<Պատմության ավարտը>> գրքի հիմնական


կոնտրարգումենտը Չինաստանն է, որը չի կարող <<տեղավորվել>>
ժամանակակից լիբերալ աշխարհում։

Ըստ էության՝ Ֆուկույաման կանխագուշակում էր մեծ պետությունների


իմպերիալիստական հակումները նվազելը ,Երրորդ համաշխարհային
պատերազմի հավանականության քչացումը, ինչպես նաև միջազգային
իրադրության լարման և դինամիկայի անկումը։ Սակայն ժամանակը ցույց տվեց,
որ ամեն ինչ այդքան հարթ ու խաղաղ ընթացք չստացավ։ Եթե նայենք
վիճակագրությունը, կտեսնենք, որ 1990-ականներին ավելի շատ պատերազմներ
են եղել, քան 1945-1990թվականներին։

5. Ս․ Հանդինգթոնի մոտեցումները արդի միջազգային հարաբերությունների


շուրջ
1993թ տպագրվեց Սամուել Հանդինգթոնի <<Քաղաքակրթությունների
բախումը>> հայեցակարգը։ Ըստ Հանդինգթոնի՝ միջազգային
հարաբերությունների դինամիկայի առանցքը հակամարտություններն են։
Նախկինում դրանք միապետությունների միջև էին, այնուհետև Ֆրանսիական
հեղափոխությունից հետո ազգ-պետությունների միջև։ 1917թ-ի ռուսական
հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխարհը պառակտվեց
գաղափարական ճամբարների, և հակամարտության առանցքը դարձավ հենց
գաղափարախոսությունների բախումը։Սառը պատերազմի ավարտից հետո այս
պառակտումը ևս ավարտվեց։ Ըստ Հանդինգթոնի՝ պատմական այս բոլոր
հակամարտությունները տեղի ունեցան միջազգային քաղաքականության
զարգացման արևմտյան փուլի շրջանակներում։ Սառը պատերազմի ավարտից
հետո առաջ է գալիս նաև ոչ արևմտյան քաղաքակրթությունների հետ
փոխներգործությունը։

Քաղաքակրթությունը լեզվական, կրոնական, մշակութային, սովորույթային


նորմերով միմյանց կապող ազգերի և ժողովուրդների ամբողջությունն է։

Սամուել Հանդինգթոնը առանձնացնում էր 8 քաղաքակրթություններ՝


արևմտաքրիստոնեական, ճապոնական, աֆրիկյան, լատինամերիկյան, իսլամական,
ուղղափառ-քրիստոնեական, կոնֆուցիական,հինդուիստական։

Կան նաև խաչմերուկային քաղաքակրթություններ։ Օրինակ՝ Մեքսիկան,


Հունաստանը, Հայաստանը։

Հանդինգթոնը բացառում է քաղաքակրթություննեերի միաձուլումը կամ


ներթափանցումը իրար մեջ։ Սովորաբար քաղաքակրթությունների հատման
կետերում բախումների օջախ է ձևավորվում։ Դիցուք Բալկանները, Մերձավոր
Արևելքը, Կովկասը։ Քաղաքակրթական իդենտիֆիկացիայի առումով
Հանդինգթոնը համաչափ էր համարում Ղրիմի միացումը Ռուսաստանին,
քանզի այն պատկանում էր ուղղափառ-քրիստոնեական քաղաքակրթությանը։
Այս դեպքում հարց է ծագում․ չէ՞ որ արևմտյան արժեքները, գաղափարները
տարածվում են ամբողջ աշխարհում և շատ պետություններ ձգտում են
արևմտյան արժեքներին։ Բանն այն է, որ չպետք է շփոթել մոդեռնիզացիան
վեստերնիզացիայի հետ։ Վեստերնիզացիան հենց մշակույթի,
քաղաքակրթության տարածումն է, որը գրեթե հավանական չէ։
Մոդեռնիզացիան նոր տեխնոլոգիաների, կյանքի որակի բարելավման
գործիքակազմի տարածումն է, որին էլ հենց ձգտում են ոչ արևմտյան
պետությունները։
Հանդինգթոնին կարելի է հակադարձել հետևյալ հակափաստարկով։ Դիցուք՝
Վրաստանը և Ռուսասանը, լինելով միևնույն քաղաքակրթության
ներկայացուցիչ, չունեն բարեկամական հարաբերություններ, մինչդեռ
Ռուսաստանն ու Ադրբեջանը, լինելով տարբեր քաղաքակրթությունների
ներկայացուցիչ, ունեն շատ ջերմ հարաբերություններ։ Մեկ այլ օրինակ․
արևմտյան պետությունների ռազմական գործողություններին Մերձավոր
Արևելքում աջակցում են մահմեդական մի շարք պետություններ,
մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան։ Այլ օրինակ․ չէ՞ որ սուննիները և
շիաները նույն քաղաքակրթության ներկայացուցիչներ են։ Ակնհայտ է, որ
նրանք հաճախ ավելի սուր հակասություններ են ունենում, քան այլ
քաղաքակրթությունների հետ։ Այս օրինակները ցույց են տալիս, որ
քաղաքական և տնտեսական շահը գերակա է քաղաքակրթության գործոնին։
Հանդինգթոնի պնդմամբ ամենամեծ լարումն առկա է իսլամական և
արևմտաքրիստոնեական քաղաքակրթությունների միջև, քանզի հենց նրանք
ունեն ծավալապաշտական նկրտումներ և ձգտում են էքսպանիսիայի։

6. Զ․ Բժեզինսկու մոտեցումները արդի միջազգային հարաբերությունների շուրջ։


Զբիգնեվ Բժեզինսկին իր “Велткая шахматная доска գրքով առաջ քաշեց մի
հայեցակարգ, ըստ որի Եվրասիան շախմատային տախտակ է, որի վրա
բախվում են մի շարք պետությունների շահերը։
Ի՞նչու հենց Եվրասիան։ Քանի որ պատմության ընթացքում միշտ հենց այս
ռեգիոնի պետություններն են եղել դոմինանտ(բացառությամբ ԱՄՆ դերի
մեծացման ժամանակաշրջանի)։
Բժեզինսկու հայեցակարգը հենվում էր այն իրողության վրա, որ ԱՄՆ-ն պետք է
լինի միաբևեռ աշխարհի կենտրոնը և վերահսկող օղակը։ Հակառակ դեպքում՝
աշխարհը կարող է փլուզվել։Հետևաբար ԱՄՆ-ի միակ բևեռ դառնալուն պետք է
աջակցեն բոլոր պետությունները, քանզի դա բխում է աշխարհի ժողովուրդների
շահերի տեսանկյունից։
Նա փաստում է, որ միակ ժողովրդավարական երկիրը, որ ունի բավարար
ներուժ (ֆինանսական,ռազմական, ռեսուրսներ) դառնալու դոմինանտ ուժ
ԱՄՆ-ն է։ Բազմաբևեռ աշխարհում չի կարող լինել խաղաղություն, հետևաբար
նա կողմնակից է միաբևեռ աշխարհի։ Նա նշում էր, որ միակ պետությունը, որ
կարող է հակակշռել ԱՄՆ-ին՝ Ռուսաստանը,որը եղել է կայսրություն և կարող
է վերականգնել այդ կարգերը։ Սակայն վերջինս ավտորիտար պետություն է և
նրա բևեռ դառնալը կվտանգի համաշխարհային խաղաղությունը։ Հետևաբար
ամեն կերպ պետք է թուլացնել ու մասնատել Ռուսաստանը և կտրել այն բոլոր
ռեգիոններից, որ իրեն կարող են տալ կայսերական կարգավիճակ։ Հիմնական
ռեգիոնները, որ թիրախավորել է Բժեզինկին երեքն են՝ Ուկրաինա,
Ուզբեկստան, Ադրբեջան։ Ի՞նչու հենց այս երեքը։
Ուկրաինան կարևոր է,որովհետև՝
1) հանդիսանում է սլավոնական երկրորդ խոշոր պետությունը։
2) հանդիսանում է առանցք Ռուսաստանի համար դեպի Եվրոպա։
3) Ուկրաինան ունի մեծ ռեսուրսներ, որոնց կորուստը աղետալի է
Ռուսաստանի համար։
4) Գաղափարական տեսանկյունից՝ Ուկրաինայի անջատումը Ռուսաստանից
ենթադրում է սլավոնական աշխարհի մասնատում։ Ուկրաինա-
Ռուսաստան-Բելառուս եռյակը կփլուզվի։
Ուզբեկստանը թիրախավորված է, քանզի
1)Միջին Ասիայի ամենամեծ բնակչություն ունեցող պետությունն է,
2)արհեստականորեն ստեղծված պետություն չէ, ինչպես տարածաշրջանի այլ
պետությունները։
Ադրբեջանը թիրախավորված է, քանի որ
1)Վրաստանը ինքնին պրոարևմտյան կողմնորոշում ունի,
2)Հայաստանը, նախկին ԽՍՀՄ պետություն հանդիսանալով, շատ թելերով է
կապված Ռուսաստանին և ունի պրոռուսական կողմնորոշում։
3)Ադրբեջանը ունի նավթ և Ղարաբաղյան կոնֆլիկտ, որի վրա խաղալով, ԱՄՆ-
ն կարող է իր կողմը քաշել Ադրբեջանին։
Բժեզինսկին նշում էր, որ վտանգավոր է նաև Չինաստան և Ռուսաստան
առանցքի ձևավորումը, որը կարող է լինել ավտորիտարիզմի հիմք և հավակնել
աշխարհում դոմինանտության։ Սակայն բոլոր մնացած պետությունները պետք
է խափանեն այս հնարավոր սցենարը,որովհետև ավտորիտարիզմը չի կարող
լինել դեմոկրատիայից նախընտրելի։

Սակայն անհրաժեշտ է նշել,որ Բժեզինսկին մեծացել է Լեհաստանից գաղթած


հրեական արմատներով ընտանիքում։ Աշխատել է պետական ապարատում
՝պետդեպարտամենում և ԱՄՆ հատուկ ծառայություններում։Հետևաբար կարելի է
վստահաբար փաստել, որ նրա ամբողջ հայեցակարգը բխում է ԱՄՆ ազգային
անվտանգության և պետական շահերի տեսանկյունից։
7. Միջազգային հարաբերությունների բնույթը հին ժամանակներում և
միջնադարում

Միջազգային հարաբերությունները որպես գործընթաց ձևավորվել է առաջին


պետությունների կազմավորումից հետո։ Ցեղային կամ էթնիկ խմբերի միջև
հարաբերությունները միջազգային հարաբերությունների դրսևորում չեն եղել։

Դասական առումով միջազգային հարաբերությունների ձևավորումը բնորոշ է


Ֆրանսիական բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո ընկած
ժամանակահատվածին, որովհետև միայն այդ ժամանակ ձևավորվեց ազգ-
պետություն գաղափարը։ Ազգը դրվեց պետության հենքում։

Ազգը միություն է, որին բնորոշեն են նույն լեզուն, կրոնը, մշակույթը,ճակատագիրը,


ձգտումը՝ ունենալու պետություն։ Հենց պետություն ստեղծելու ձգտումն է
տարբերակում ազգը էթնոսից։ Ազգի մեկ այլ բնորոշիչ է նաև մնացածի նկատմամբ
պատասխանատվության կամ պարտավորության զգացումը։

Միջպետական հարաբերությունների ձևավորման հիմքում ընկած էր պատերազմը։


Պատերազմները ունեին նվաճողական բնույթ։Պատերազմ մղելով լուծում էին երկու
հիմնական խնդիր՝ ստանում էին ռեսուրսներ,անվտանգության պահպանման
նկատառումներն էին իրացնում։ Ինչքան մեծ է պետության տարածքը, այնքան ավելի
դժվար է այն ոչնչացնել։

Միջնադարում միջազգային հարաբերությունների բնույթը փոխվեց։ Նախևառաջ


փոխվեց պատերազմների տրամաբանությունը։Պատերազմները ստացան
գաղափարական, հիմնականում՝ կրոնական երանգ։ Լեգիտիմ կամ իրավաչափ էին
համարվում այն պատերազմները, որ կրոնական հողի վրա էին արվում։ Դիցուք
խաչակրաց արշավանքները, պայքարը կաթոլիկ և բողոքական թևերի միջև։ Փոխվեց
նաև պատերազմների վարման ձևը։ Միջնադարյան պատերազմները թալանչիական
բնույթի պատերազմներ էին(նույն խաչակրաց արշավանքները)։

Միջնադարի մյուս առանձնահատկությունը Եվրոպայի քաղաքական քարտեզի


փոփոխությունն էր։ Մասնավորապես՝ Եվրոպայի տարածքի մասնատումը։
Գերմանաիայում, Իտալիայում առկա մանր քաղաք-պետությունների ձևավորումը։

Ընդ որում՝ աշխարհի քաղաքական քարտեզի պետությունները պարբերաբար


միավորվում և մասնատվում էին։ Եթե միջնադարում պետությունները մասնատված
էին, ուշ միջնադարում սկսվեց միավորման գործընթացը։

Միջնադարի մյուս առանձնահատկությունը մասնավոր պատերազմի իրավունքի


ձևավորումն էր։ Այս իրավունքով բոլոր իշխանությունները իրավունք էին ստանում
առանց միապետի համաձայնության պատերազմներ վարելու։Սա բերեց նրան, որ
թուլացավ միապետի իշխանությունը։ Այս իրավունքը սահմանափակվեց
Վեստֆալյան պայմանագրով։

Ուշ միջնադարում ձևավորվեց բացարձակ միապետության գաղափարը։ Բացարձակ


միապետությունը ենթադրում էր, որ միապետի իշխանությունը ենթակա չէր ոչ մի
սահմանափակման։ Այս գաղափարը առաջինը սկսեց կիրառվել Ֆրանսիայում։ Ժան
Բոդենը նշում էր, որ պետության սուվերենությունը պետության տարածքում
միապետի բացարձակ գերիշխանությունն է, որովհետև պետական իշխանությունը
պատկանում է Աստծուն, իսկ թագավորը Աստծու ներկայացուցիչն է։

Մյուս առանձնահատկությունը գաղութատիրական համակարգի ձևավորումն էր։


Գաղութատիրությունը մետրոպոլիաների համար դրական էր, քանի որ ձեռք էին
բերում մարդկային և նյութական ռեսուրսներ։ Սակայն մետրոպոլիաների համար
բացասական կողմ նույնպես կար, քանի որ գաղութների էժան արտադրանքն ու
աշխատուժը արժեզրկում էին հենց գաղութատեր պետության ներքին ռեսուրսները։
Հենց գաղութային համակարգը հիմք դարձավ բուրժուական հեղափոխությունների
համար։

Ուշ միջնադարի մեկ այլ առանձնահատկություն էին բուրժուական , ավելի ուշ նաև
բուրժուադեմոկրատական հեղափոխությունները ։ Տեղի է ունեցել 3 նման
հեղափոխություն՝ Հոլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում։ Առաջին երկուսի
դեպքում հեղափոխության արդյունքում իշխանության եկավ բուրժուազիայի խավը,
այստեղից էլ ծագել է անունը։ Վերջինի դեպքում իշխանությունը փոխանցվեց
<<ժողովրդին>>։ Դրա համար էլ համակարգը դեմոկրատիզացվեց։

Ամփոփելով կարող ենք նշել,որ միջնադարը ավելի հետադիմական


ժամանակահատված էր, քանի որ համակարգը ավելի հետընթաց ապրեց
զարգացվածության առումով։

8.Միջազգային հարաբերությունների Վեստֆալյան համակարգի


առանձնահատկությունները։

1648թ կնքվեց Վեստֆալյան հաշտությունը, որը վերջ դրեց երեսնամյա


պատերազմին։Երեսնամյա պատերազմը, ըստ էության, կաթոլիկ և բոոքական
ուղղությունների միջև էր ընթանում և ներառել էր եվրոպայի մի շարք
պետությունների, ինչի արդյունքում Եվրոպայի բնակչության մեկ որրորդը ոչնչացել
էր։

Վեստֆալյան համակարգով եղան մի շարք փոփոխություններ՝


1) Հստակեցվեցին եվրոպական պետությունների միջև սահմանները։ Եթե մինչ այժմ
սահմանները միայն մոտավորապես էին, ինչը ավելի էր մեծացնում բախումների
հավանականությունը, ապա այժմ արդեն այդ խնդրի լուծմանն ուղված մեծ քայլ
կատարվե։

2)Ավարտվեց երկարատև կրոնական պատերազմների ժամանակահատվածը։


Կաթոիլիկությունը ընդունեց, որ մյուս քրիստոնեական ուղղությունները ևս ընդունելի
են։ Պետությունների ընդհանուր համոզում եղավ արտաքին քաղաքականության մեջ
կրոնի գործոնի բացառումը։

3) Հաբսբուրգների իշխանությունը թուլացավ և նոր աշխարհակարգի ձևավորվեց ՝ ի


դեմս ֆրանսիական գերիշխանության։

Եթե նախկինում Հաբսբուրգների տարբեր ճյուղերը իշխում էին գրեթ ողջ


Եվրոպայում, ապա Վեստֆալյան դաշինքով նրանք զգալիորեն թուլացան և
աստիճանաբար գերակայություն ձեռք բերեց Ֆրանսիան։

4) Ավարտվեց Եվրոպայում երկարատև պայքարը Հռոմեական կայսրության


ժառանգության համար։

Առհասարակ Վեստֆալյան համակարգը նշանավորվեց նաև ինքնիշխանության


սկզբունքի առաջ քաշմամբ։ Սկզբունքը ձևակերպված էր այսպես՝<<Чья страна, того и
вера>>։Սա նշանակում էր,որ պետությունները իրենց ամբողջ տարածքում ունեն
գերակայություն։ Սա ինչ-որ առումով օրինական ձևակերպում տվեց նաև մասնավոր
պատերազմի իրավունքին։ Հետագայում պետական ինքնիշխանություն սկզբունքից
ուղղակիորեն բխեցին նաև պետությունների իրավահավասարության և ներքին
գործերին չմիջամտելու սկզբունքները։

Ազգային շահի գերակայության սկզբունքը ևս ամրագրվեց ու իրավական


ձևակերպում ստացավ Վեստֆալյան երկու համաձայնագրերով։ Ըստ էության՝
ինքնիշխանության սկզբունքը հանգեցրեց նաև ներքին և արտաքին
քաղաքականությունների տարանջատման։

Վեստֆալյան համակարգով միջազգային հարաբերությունների առանցքը դարձավ


սուվերեն պետությունը, որի գլխավոր նպատակը սեփական անվտանգության
ապահովումն է։ Այդ անվտանգությունն ապահովելու հիմնական ճանապարհը
միջազգային հարաբերություններում ուժերի բալանսն ապահովելն է։

9.Միջազգային հարաբերությունների Վերսալ-Վաշինգթոնյան համակարգը։

Վերսալ-Վաշինգթոնյան համակարգը ձևավորվեց Առաջին համաշխարհային


պատերազմից հետո։ Վերսալյան դաշինքը կարգավորում ներեվրոպական, այսինքն
ցամաքային գործընթացները։ Մասնավորապես՝ Գերմանիայի, Ավստրո-
Հունգարիայի,Իտալիայի, Թուրքիայի հետ հաղթող պետությունների պայմանագրերը։

Երկու տարի անց Վաշինգթոնում գումարվեց կոնֆերանս, որտեղ կանոնակարգվեցին


ծովային և գաղութային հարցերը։ Որոշվեցին ծովային սահմանները,
պետությունների նավատորմի չափը և այլն։

Առանձնացնենք Գերմանիային պարտադրված հիմնական պահանջները՝

- Գերմանիան զրկվում էր զգալի տարածքներից, որոնք հիմնականում անցնում էին


Ֆրանսիային

-Գերմանիան զրկվում էր բոլոր գաղութներից

- Գերմանիայի բանակը չէր կարող գերազանցել 100.000-ը

-Պարտավորվում էր հաղթող պետություններին վճարել զգալի ռեպարացիաներ

Համակարգի հիմնական սկզբունքները հետևյալն էին՝

-Անվտանգության ապահովումը միջազգային հարաբերությունների ունիվերսալ


մարմնի՝ Ազգերի Լիգայի միջոցով, status-quo-ի պահպանումը

-Միջազգային իրավունքի նորմերին խստորեն հետևելը,

-Ընդհանուր առմամբ իմպերիալիզմը և գաղութատիրությունը ճնշումը

-Ապառազմականացման գործընթացի սկզբունքը նախորոշումը։ Ընդունվեց, որ


պետությանը անհրաժեշտ է այնքան զորք, ինչքան անհրաժեշտ է սահմանների
անվտանգության համար։

- Ամրապնդվեց որոշումների ընդունման կոլեգիալ սկզբունքը։ Այսինքն, բոլոր


միջազգային հարցերը պետք է որոշվեին եվրոպական պետությունների
փոխհամաձայնությամբ։

Այնուամենայնիվ համակարգը կարճ ժամանակ անց փլուզվեց, որովհետև․

1) Ազգերի լիգան՝ որպես միջազգային անվտանգության առաջին ունիվերսալ


մարմին, ձախողվեց, քանի որ նրա մեջ չէին մտնում հենց ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ն,
Գերմանիան, Ճապոնիան։ Այս պայմաններում վերահսկողություն կամ
խաղաղություն երաշխավորելը անհնար էր։ Սա էլ հենց հող
նախապատրաստեց Երկրորդ համաշխարհային պատերազմի համար։
2) Համակարգի երկրորդ խոշոր թերությունը տնտեսական կապերի և
համագործակցության թերի համակարգն էր։ Բացակայում էր մեկ ընդհանուր
տնտեսական շուկան, դրա փոխարեն կային բազում մանր, թույլ
տնտեսություններ։ Արդյունքում Եվրոպայում տնտեսական պառակտում եղավ։

10.Երկբևեռ աշխարհի էությունը

Երկրորդ համաշխարհային պատերզմից հետո ձևավորվեց երկբևեռ աշխարհակարգը։


Սա, ըստ էության, առաջին համակարգն էր, որ չէր տարածվում միայն Եվրապա
աշխարհամասի շրջանակներում։ Հիմնական խաղացողները արևմտյան բլոկն էր՝
ԱՄՆ-ի գլխավորությամբ և արևելյան բլոկը՝ ԽՍՀՄ-ի գլխավորությամբ։
Գաղափարական տեսանկյունից երկբևեռ համակարգը արտացոլում էր
կապիտալիզմի և սոցիալիզմի (կոմունիզմի դրսևորմամբ) բախումը։

Երկրորդ համաշխարհայինից հետո ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև սկսվեց


սպառազինությունների, տնտեսության, դիվանագիտական, գաղափարական,
գիտական ,քաղաքական մրցավազք։ Ընդունված է այդ մրցավազքն անվանել <<սառը
պատերազմ>>։

Ձևավորվեցին նաև ռազմական դաշինքներ՝ ՆԱՏՕ-ն 1949թ-ին, Վարշավյան


դաշինքը՝1955-ին։ Այս դաշինքների ձևավորումը ևս քայլ էր՝ ուղղված
հավասարակշռության ապահովմանը։ Զարգացումը կամ առնվազն բալանսի
ապահովումը միշտ երկու բևեռների հիմնական խնդիրն էր։

Հետպատերազմյան հիմնական գործիքը, որ ստեղծվեց բալանսի ապահովման


համար ՄԱԿ-ն էր,որը ստեղծված էր նախ և առաջ խաղաղություն ապահովելու։

•Իրավական բազայի բացակայությունը, ինչը համակարգը շատ խոցելի էր դարձնում


քննադատության առաջ։

Ի տարբերություն օրինակ Վերսալ-Վաշինգթոնյան համակարգի, որի դեպքում կային


հստակ պայմանագրեր, որոնց կետերը չկատարելու դեպքում կարելի էր ինչ-որ
գործիքակազմ կիրառել պետության դեմ, ապա երկբևեռ աշխարհակարգը ոչ մի
փաստաթղթով չէր կանոնակարգվում, ինչն էլ հենց ապակայունացնում էր
իրավիճակը։

Երկբևեռ աշխարհակարգի բնորոշիչ գծերը․

•Հիմնական մրցավազքը երկու պետությունների միջև էր՝ ԱՄՆ և ԽՍՀՄ։ Հենց այս
պետությունների շուրջ էին ձևավորվել պետությունների բլոկերը։ Ընդ որում
հակամարտությունը ոչ միայն ռազմական սպառազինության տեսանկյունից էր, այլև
սոցիալ-քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, մշակութային,
գաղափարական և այլն։
Սակայն պետք է նաև նշել, որ ձևավորվել էր նաև <<երրորդ աշխարհը>>։ Այս բլոկի
մեջ այն պետություններն էին, որոնք հակված չէին կողմերից ոչ մեկին և չեզոքություն
էին պահպանում ինչքանով դա հնարավոր էր։

•Միջուկային զենքի գործոնը։

Միջուկային զենքի մրցավազքի սկիզբը դրվեց Մանհեթենյան նախագծով, որը


նախաձեռնեց ԱՄՆ-ն։ Աշխարհում առաջին անգամ ԱՄՆ-ն փորձարկեց միջուկային
զենք 1945 թվականին։ ԽՍՀՄ-ի առաջին փորձարկումը եղավ միայն 1949-ին։
Ժամանակի ընթացքում պետությունները պարբերաբար թարմացնում էին
սպառազինությունը և նոր փորձարկումներ անում։ Իրավիճակի կուլմինացիան 1962թ-
ի Կարիբյան ճգնաժամն էր, որտեղ աշխարհը կանգնեց միջուկային պատերազմի
շեմին։ Այնուամենայնիվ 1963թ-ի Մոսկովյան համաձայնագրով միջուկային զենքի
փորձակումները արգելվեցին տիեզերքում, մթնոլորտում և ջրում։ 1968թ ստորագրվեց
Non-proliferation treaty-ն (հայերեն պաշտոնականը նայել) Հետագայում՝ 1996թ այս
համաձայնագիրը ընդլայնվեց՝ արգելելով փորձարկումներն ընդհանրապես։ Պետք
է հաշվի առնել, որ միջուկային զենքի գործոնը ուներ ոչ միայն անվտանգության
նկատառումներ։

•Գաղափարական հակամարտությունը։ Այս տեսանկյունից սառը պատերազմի ողջ


ընթացքում ակտիվ հակաքարոզչություն էր գնում հակառակ բլոկի և նրա
գաղափարախոսության նկատմամբ։ Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Թրումանի
դոկտրինայում կոմունիզմը համարվում է <<համաշխարհային չարիք>>,որի դեմ
պետք է պայքարել։

•Միջազգային հարաբերությունների կառավարելիությունը երկու գերտերությունների


կողմից։

Ինքնին պարզ է, որ բլոկերի ձևավորումը և պետությունների համախմբումը ԱՄՆ-ի և


ԽՍՀՄ-ի շուրջ, զրկում էին այլ պետություններին քաղաքական կշռից և վերջիններս
առաջնորդվում էին վերոնշյալ երկու պետություններին համապատասխան։Սա ինչ-
որ չափփով ոչ արդյունավետ էր դարձնում միջազգային հարաբերությունները։ Հենց
սրանով էլ բնութագրվում է երկբևեռ աշխարհը։

Այս ժամանակ ձևավորվեցին ունիվերսալիզմ և ռեգիոնալիզմ ուղղությունները, որոնք


տրամագծորեն հակառակ տեսակետ էին արտահայտում։ Եթե ունիվերսալիստները
կարծում էին, որ անհրաժեշտ է իրականցնել հավաքական անվտանգություն ՄԱԿ-ի
միջոցով, ինչպես նաև տնտեսական ինտեգրացիան իրականացնել գլոբալ
մակարդակով, ապա ռեգիոնալիստները գտնում էին, որ դա անհնար է և ոչ էֆֆեկտիվ։

Տրանսակցիոնալիզմի կողմնակից Կառլ Դոյչը գտնում էր, որ անվտանգության


միությունը մի համակրգ է, որտեղ պետությունների ինտեգրացիան այնքան բարձր
մակարդակի է, որ բացառում է պատերազմի հնարավորությունը։
11.<< Դեմոկրատական>> աշխարհի էությունը և դեմոկրատացումը

Ժողովրդավարության գաղափարը, իհարկե, ծանոթ էր հին աշխարհին: Հույների և


հռոմեացիների ժողովրդավարությունը, սակայն, կանանց, ստրուկներին և մի շարք
այլ կատեգորիաների պատկանող մարդկանց խմբերին դուրս էր թողնում
քաղաքական գործընթացներից:
Ժամանակակից ժողովրդավարության առաջացումը պայմանավորված է անկախ
պետությունների զարգացմամբ: Այն նույնը չէ, ինչ եղել է գյուղական, ցեղային
միավորներում կամ քաղաք-պետություններում: Արևմուտքում ժողովրդավարացման
առաջին քայլերը տեղի են ունեցել 17-րդ դարի առաջին կեսին: Անգլիական
հեղափոխության ժամանակ ժողովրդավարական գաղափարները և
ժողովրդավարական շարժումները կարևոր դերակատարում են ունեցել, սակայն
առանցքային դերակատարում չեն ունեցել:
Ընդհանուր առմամբ, պուրիտանական ցնցումները ո՛չ Անգլիայում, ո՛չ
Ամերիկայում ժողովրդավարական ինստիտուտների տեսքով ժառանգություն չեն
թողել: 1660 թվականին հաջորդող դարում այս երկու երկրների իշխանությունները
համեմատաբար դարձել են էլ ավելի փակ և չեն ներկայացրել ժողովրդի շահերը:
Տարբեր դրսևորումներով կրկին ի հայտ եկան արիստոկրատական ու օլիգարխիկ
համակարգեր: Արևմտյան երկրներում 1750 թվականին ազգային մակարդակում որևէ
ժողովրդավարական ինստիտուտ գոյություն չուներ: Իսկ արդեն 1900 թվականին
նմանտիպ ինստիտուտներ գոյություն ունեին բազմաթիվ երկրներում: Մինչ 20-րդ
դարավերջ շատ ավելի մեծ թվով պետություններում ստեղծվեցին
ժողովրդավարական ինստիտուտներ: Վերջիններս ի հայտ եկան
ժողովրդավարացման ալիքների ընթացքում։
Ժողովրդավարացման գործընթացը հիմնականում եղել է ալիքների միջոցով։
Ժողովրդավարական ալիքը քաղաքական այլ վարչակարգերից դեպի
ժողովրդավարականի անցումների համախումբն է, որը տեղի է ունենում կոնկրետ
ժամանակահատվածում և զգալիորեն գերազանցում է այդ ժամանակահատվածում
հակառակ ուղղությամբ տեղի ունեցող անցումներին: Ալիքը սովորաբար ներառում է
նաև այն քաղաքական համակարգերի ազատականացումը կամ մասնակի
ժողովրդավարացումը, որոնք ամբողջությամբ ժողովրդավարական չեն դառնում:

Մինչ օրս աշխարհում տեղի է ունեցել ժողովրդավարացման երեք ալիք:


Յուրաքանչյուր ալիք իր ազդեցությունն է թողել համեմատաբար քիչ թվով
պետությունների վրա: Այդ երեք ալիքներից յուրաքանչյուրի ժամանակ էլ տեղի են
ունեցել անցումներ դեպի ոչ ժողովրդավարական քաղաքական վարչակարգերի:
Պատմությունը մեկ ուղղությամբ չի ընթանում: Ժողովրդավարացման առաջին երկու
ալիքներին էլ հաջորդել են հետալիքներ, որոնց ընթացքում որոշ ժամանակ առաջ
ժողովրդավարացված պետություններից որոշները կրկին դարձել են ոչ
ժողովրդավարական: Տեղին չի լինի փորձել հստակ ասել տեղի ունեցած
ժողովրդավարացման ալիքների ու հետալիքների կոնկրետ ամսաթվերը, քանի որ
ժողովրդավարացման ալիքի սկիզբն ու վերջը որոշելը բավականին բարդ է:
Այնուամենյանիվ, մինչ օրս տեղի ունեցած ժողովրդավարացման ալիքների ու
հետալիքների տարեթվերը հետևյալն են՝

 ժողովրդավարացման առաջին, երկար ալիք՝ 1828-1926թթ.,


 առաջին հետալիք՝ 1922-1942թթ.,
 ժողովրդավարացման երկրորդ, կարճ ալիք՝ 1943-1962թթ.,
 երկրորդ հետալիք՝ 1958-1975թթ.,
 ժողովրդավարացման երրորդ ալիք՝ 1974թ.-մինչ օրս:
Որպես ընդհանրացում՝ ժողովրդավարացման ալիքները և հետալիքները
առաջարկում են «2 քայլ առաջ, մեկ քայլ հետ» պատկերը:

Եթե նայենք Freedom House-ի տվյալներին, ապա պետության ժողովրդավարության


ինդեքսը որոշվում է՝ հաշվի առնելով հետևյալ չափանիշները․

-ընտրական գործընթաց և բազմակարծություն,

- քաղաքացիական ազատություններ,

-կառավարության գործունեություն,

- քաղաքական գործընթացներում մասնակցություն,

- քաղաքական մշակույթ
2018թ տվյալներով՝ աշխարհի երկրների 25%-ը ոչ ժողովրդավար են, 30%-՝ մասամբ
ժողովրդավար, 45%-ը՝ ժողովրդավար։

Առհասարակ, ժողովրդավարության կատարելատիպը լիբերալ դեմոկրատիան է։ Շատ


հետազոտողների կարծիքով լիբերալ ավտորիտարիզմը ավելի նախընտրելի է,քան ոչ
լիբերալ ժողովրդավարությունը։ Դիցուք Հիտլերը վայելում էր ժողովրդի մեծամասնության
աջակցությունը, սակայն նրա կառավարումը դժվար թե ժողովրդավարական կոչենք։

ԱՄՆ-ի կողմից հատկապես շատ շահարկվեց այն միտքը, որ <<ժողովրդավարությունները


չեն պատերազմում իրար դեմ>>։ Այս պնդումը առաջ էր քաշել Իմանուիլ Կանտը, այնուհետև
զարգացրել էին այլ հետազոտողներ՝ հիմք ընդունելով այն, որ ժողովրդավար
կառավարությունը պատերազմ սկսելուց առաջ դիմում է ժողովրդին, իսկ մարդը, հակված
լինելով խաղաղության, միշտ դեմ է պատերազմին։ Ահա այս պնդումն էլ հենք դարձավ,
որպեսզի ժողովրդավարացման տարածմանն ուղղված պատերազմները համարվեն
արդարացի։ Այսինքն, պետությունները, դառնալով ժողովրդավար, այլևս չեն պատերազմի
իրր հետ և աշխարհում խաղաղություն կհաստատվի։ Ռեա՞լ է արդյոք սա։ Նայենք Իրաքին և
Աֆղանստանին․ արդյո՞ք ԱՄՆ ներխուժումները, որ ուղղված էին ոչ ժողովրդավար ռեժիմի
տապալմանը, արդյունք տվեցին։ Հանդինգթոնը նշում է, որ անցումը ոչ ժողովրդավարական
համակարգից ժողովրդավարականի ապակայունացնում է երկիրը։ Անցումային երկրները
շատ ավելի հաճախ են հակամարտությունների առաջ կանգնում։

12. Միջազգային հարաբերությունների արդի համակարգի բնորոշիչները

Սառը պատերազմի ավարտից հետո ավարտ դրվեց նաև երկբևեռ աշխարհակարգին։


Երբ 1990-ականներին քննարկվում էր միջազգային հարաբերությունների նոր
աշխարհակարգի հարցը, հիմնականում ռեալիստ հետազոտողներ դիտարկում էին
երկու տեսակետ՝

-մոնոպոլ/միաբևեռ աշխարհի ձևավորում

-բազմաբևեռ աշխարհի ձևավորում

Ըստ առաջին կետի՝ սառը պատերազմից հետո աշխարհի միակ բևեռը մնաց
Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այս միտքը արտահայտել էր Ջորջ Բուշը
Պարսից ծոցի ճգնաժամի ժամանակ նշեց, որ ԽՍՀՄ փլուզումով վերացավ աշխարհի
բևեռներից մեկը։ Այս միտքը հետագայում զարգացրեց Զբիգնև Բժեզինսկին իր
<<Շախմատային տախտակ>> գրքում։Նա նշում էր, որ ԱՄՆ-ն աշխարհի միակ
գերտերությունն է և վերջինիս դերը դժվար թե նվազի։ Հետագայում առաջ քաշվեց Pax
Americana ձևակերպումը , որը ենթադրում էր միաբևեռ աշխարհ՝ԱՄՆ-ի
գլխավորությամբ։

Գիտության մեջ կա նաև այլ տեսակետ, որը նշում է, որ աշխարհը այժմ ոչ թե միաբևեռ
է, այլ բազմաբևեռ։ Ըստ Խրուստալևի՝ կա ոչ թե մեկ, այլ մի քանի ուժային
կենտրոններ, որոնք համաձայնեցված են կառավարում աշխարհը։ Ի նկատի է
առնվում G7(G8) խումբը։

Հետաքրքրական է նաև միակողմանի քաղաքականություն՝ unilateralism կոչվածը, որը


ենթադրում է, որ որոշումները կայացվում են առանց հաշվի առնելու այլ
պետությունների դիրքորոշումը։ Օրինակ՝ ԱՄՆ ներխուժումը Իրաք 2003-ին։
Հանդինգթոնը ԱՄՆ-ի այս միակողմանի քաղաքականությունը և գերակայությունը
մեկնաբանում էր նրանով, որ այն լիբերալ երկիր է։ Այստեղ կա նաև այն
հանգամանքը, որ լիդերության հետԱՄՆ-ն ստանձնում է նաև աշխարհի համար
պատասխանատվություն։ Այստեղից էլ առաջացել է Ամերիկայի՝<<համաշխարհային
ոստիկանի>> գաղափարը։

Ռուս հետազոտող Պրիմակովը նշում էր, որ սառը պատերազմից հետո թուլացան


ուժային կենտրոնները և առաջացան նոր կենտրոններ՝ Չինաստան ,Արևմտյան
Եվրոպա։Պրիմակովը հակված էր բազմաբևեռ աշխարհին, քանի որ այն
հնարավորություն կտար ապահովել բալանսը։

Ջ․ Ռուրկեն , ամբողջացնելով բևեռների համակարգերը, առանձնացրել է


յուրաքանչյուրի համար բնորոշ գծեր։

Միաբևեռ․

1)կենտրոնական իշխանությունը սահմանում է խաղի կանոնները և գերիշխում է՝


կիրառելով քաղաքական և տնտեսական լծակներ

2)Կենտրոնական ուժը լուծում է այլ պետությունների միջև վեճերը

3)Կենտրոնական ուժը կանխում է ենթակաների անկախության նկրտումները


Երկբևեռ․

1)Բևեռների միջև թշնամական հարաբերություններ

2)Փորձեր՝ թուլացնելու հակառակ բլոկի ազդեցությունը

3)Ուժի գերակայություն մյուս բլոկի նկատմամբ նոր անդամներ ՝ավելացներու


հաշվին

Եռաբևեռ

1) Երկու մյուս մասնակիցների հետ լավ հարաբերությունների պահպանում կամ


առնվազն թշնամական հարաբերությունների կանխում

2)Հակում ՝ թույլ չտալու մյուս երկու բևեռների մերձեցմանը


Բազմաբևեռ

1)Այլ մասնակիցների լիդեր դառնալու քայլերի կանխումը

2) Սեփական դիրքորոշման ամրապնդման ձգտումը

3)Համակարգի ապակայունացման կանխումը

Ընդ որում՝ եթե առաջ <<բևեռ կոչվելու>> համար դիտարկվում էր միայն


ռազմաքաղաքական ասպեկտը, ապա այժմ դիտարկվում է նաև լրացուցիչ երկու այլ
մակարդակ՝տնտեսականը և անդրազգային հարաբերությունները(առաջարկվել է
Ջոզեֆ Նայի կողմից)։

Որոշումների կայացման հիմնական ակտորներն են միջազգային


կազմակերպությունները և կառավարությունները, սակայն չի կարելի չառանձնացնել
նաև հասարակությունների դերը։

Ըստ իս՝ ամենաէֆֆեկտիվ համակարգը բազմաբևեռն է, որի դեպքում պահանվում են


հակակշիռների և զսպման մեխանիզմները։ Այս դեպքում որևէ բևեռի կողմից ուժի
շահարկումը ավելի քիչ հավանական է դառնում։ Եթե այսպիսի համակարգում
ապրեինք, միգուցե ԱՄՆ-ի նկրտումները Իրաք ներխուժելու հարցում կասեցվեին և
ուժի անտեղի շահարկում չլիներ վերջինիս կողմից։

13. Արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքական հայեցակարգ

Յուրաքանչյուր պետություն իր արտաքին քաղաքականության իրականացման


ընթացքում մշակում է որոշակի սկզբունքներ, դնում է իր առջև նպատակներ և
որոշում մեխանիզմներ, որոնցով պետք է իրացնի այդ նպատակները։ Այլ կերպ ասած՝
մշակում է արտաքին քաղաքականության հայեցակարգ։
Արտաքին քաղաքականության հայեցակարգը պետության արտաքին քաղաքական
նպատակների, խնդիրների, ուղղությունների, ինչպես նաև դրանց հասնելու
մեխանեզմների ամբողջությունն է։

Սակայն չպետք է շփոթել արտաքին քաղաքական գաղափարախոսությունը


հայեցակարգի հետ։ Գաղափարախոսությունն արտահայտում է հեռանկարային
նպատակներ և սկզբունքներ, իսկ հայեցակարգը ներկայացնում է երկարաժամկետ
կամ միջնաժամկետ նպատակներ և համապատասխան ռազմավարություններ։
Դւկտրինան ավելի կոնկրետ է և հստակ։

Հայեցակարգերը կարող են լինել գրավոր և բանավոր։

Կայացած պետությունները ունենում են գրավոր դոկտրինաներ։ ՀՀ-ն դեռևս չունի


արտաքին քաղաքականության գրավոր հայեցակարգ, քանի որ մի շարք հարցերում
չկա հստակ կողմնորոշում(Արցախի կարգավիճակը, ցեղասպանության խնդիրը)։

Բանավոր հայեցակարգերը ձևավորվում են պետության ղեկավարների, արտաքին


քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունների հիման
վրա։

Դիցուք Հայաստանի կողմը միշտ հայտարարում է, որ պետք է առանց


նախապայմանների հարաբերություններ ունենա բոլոր հարևանների հետ,
նշանակում է որ ցեղասպանության ճանաչման խնդիրը որպես նախապայման չենք
պարտադրում։

Հայաստանի երրորդ նախագահը բազմիցս նշել է,որ ՀՀ-ի ապագան տեսնում է


Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում, հետևաբար մենք առավելություն
ենք տալիս ոչ թե ԵՄ-ին,այլ ԵԱՏՄ-ին։

Հայեցակարգերը լինում են կարճաժամկետ, միջնաժամկետ , երկարաժամկետ և


հեռանկարային։

Կարճաժամկետ հայեցակարգերը նախատեսված են երկու-երեք տարվա համար։

Միջնաժամկետ հայեցակարգերը նախատեսված են տասը-տասնհինգ տարվա


համար։

Երկարաժամկետ հայեցակարգերը ընդգրկում են քսանհինգից մինչջ հիսուն տարի


ժամանակահատված, հեռանկարայինը՝ մինչև հարյուր տարի։ Հեռանկարային
ծրագիր ունենալու համար պետությունը պետք է ունենա բավական մեծ ռեսուրսներ։
Սովորաբար երկարաժամկետ և հեռանկարային հայեցակարգերը հրապարակման
ենթակա չեն։
Յուրաքանչյուր պետություն ունի իր առանձնահատուկ հայեցակարգը, սակայն կան
ունիվերսալ հայեցակարգեր, որոնք պատմական տարբեր
ժամանակահատվածներում կիրառվել են։

<<Բաժանիր և տիրիր>> (divide et impera) հայեցակարգը ենթադրում էր, որ ինչ-որ


պետությանը տիրելու համար անհրաժեշտ է այն նախ մասնատել, ապա միայն
առանձին-առանձին գրավել։

Այս հայեցակարգը կիրառում էր դեռևս Հռոմեական կայսրությունը գալլական ցեղերի


դեմ։ Հետագայում Փիլիպոս Երկրորդ Մակեդոնացին հունական քաղաք-
պետությունների նկատմամբ, Մեծ Բրիտանիայի քաղքականությունը իր բազմաթիվ
գաղութների նկատմամբ, ավելի ուշ՝ ԱՄՆ-ն ԽՍՀՄ-ի նկատմամբ։

Մոնրոյի դոկտրինը ևս ունիվերսալ հայեցակարգ էր։ Այն ընդունվեց 1823 թվականին։


ԱՄՆ նախագահ Մոնրոյն ասում էր<<Ամերիկան ամերիկացիների համար, Եվրոպան՝
եվրոպացիների>>։ Սա առաջին հերթին նշանակում էր աշխարհի ազդեցության
գոտիների բաժանում, երկրորդ հերթին՝ ԱՄՆ իզոլացում կամ մեկուսացում։ Այս
դոկտրինան ծառայեց Ամերիկա աշխարհամասում ԱՄՆ-ի ամրապնդմանը։

Ուժերի հավասարակշռության դոկտրինա։Այս հայեցակարգը առաջացել է Երկրորդ


համաշխարհային պատերազմից հետո՝ սառը պատերազմի ընթացքում։Հայեցակարգի
էությունը այն էր, որ կային երկու հավասարակշռված բևեռներ և մեկի բացահայտ
առավելությունը կառող է հանգեցնել պատերազմի։ Ներկայումս այս
քաղաքականությունը վարման օրինակ է ԱՄՆ-ը քաղաքականությունը Քաշմիրի
կոնֆլիկտի նկատմամբ։ Ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ն վարում է պրոհնդկական,
այնուհետև պրոպակիստանյան քաղաքականություն։ Քանի որ Հնդհաստանը ուներ
միջուկային զենք, թույլատրվեց նաև Պակիստանին ունենալ միջուկային զենք՝
հակակշիռ դառնալու նկատռումներով։ Այլ օրինակ է ՌԴ-ի քաղաքականությունը
Արցախյան կոնֆլիկտի նկատմամբ։ Վերջինս Ադրբեջանին որոշակի հարձակողական
զենք վաճառելուց հետո ինչ-որ չափի պաշտպանողական զենք էլ Հայաստանին է
նվիրաբերում՝ բալանս պահպանելու նպատակով։

Զսպման դոկտրինա։ Մշակվել է ԱՄՆ-ում սառը պատերազմի տարիներին։ Էությունն


այն է, որ չպետք է թույլ տալ, որ գործը հասնի պատերազմի, այլ անհրաժեշտ է
ագրեսորին զսպել,սանձահարել։ Սակայն այս դոկտրինայի նպատակը շատ
հետազոտողներ համարում են ԱՄՆ-ի ազդեցության տարածումը և ամրապնդումը։
Դիցուք ԱՄՆ-ն Իրանի և Սիրիայի նկատմամբ վարում է այս քաղաքականությունը
կլինի տնտեսական պատժամիջցների թե ռազմական գործողությունների միջոցով։
Ըստ էության ԱՄՆ-ն ձգտում է տարածաշրջանում ամրապնդել իր ազդեցությունը և
տիրանալ նավթային պաշարներին։
14.Արտաքին քաղաքականության նպատակների, խնդիրների, ուղղությունների և
տարածքային չափման հիմնահարցի սահմանումը։

Արտաքին քաղաքական խնդիրները և նպատակները, ըստ կարևորության, լինում են


ռազմավարական, առաջնային կամ հիմնական, երկրորդային կամ ոչ կարևոր։

Նպատակը կարող է արտահայտել ազդեցություն ներպետական(ներքաղաքական)


մակարդակով և միջազգային հարաբերությունների այլ սուբյեկտերի մակարդակով
(արտաքին քաղաքական)։ Երկու դեպքում էլ նպատակը կարող է լինել ուղղված status
quo-ի պահպանմանը կամ դրա փոփոխմանը։ Առաջին տեսակը կոչվում է
պաշտպանողական, երկրորդը՝ ակտիվ։ Իր հերթին այլ սուբյեկտի մակարդակով
նպատակը կարող է լինել վճռական և սահմանափակ։ Առաջինի դեպքում նպատակը
կապված է սուբյեկտի ներքին կարգավիճակի փոփոխման հետ(օրինակ ՝ սուբյեկտի
ոչնչացում ), երկրորդի դեպքում՝ սուբյեկտի վարքի փոփոխության։

Նպատակ
արտաքին քաղաքական

վճռական

սահմանափակ

ներքին
քաղաքական

ակտիվ

պահպանողական

Ռազմավարությունը(ստրատեգիան) իրացվում է ակցիաների և օպերացիաների


զուգակցմամբ։ Ակցիան մեկանգամյա գործողություն է, օպերացիան՝ կապված և
համաձայնեցված ակցիաների ամբողջություն է։ Ակցիաները լինում են
դիվանագիտական, ռազմական, տնտեսական, քաղաքական, պրոպագանդայի և
հատուկ։ Ակցիաները լինում են սեփական նախաձեռնության և ի պատասխան։ Ընդ
որում՝ եթե ակցիան սեփական նախաձեռնության է, սա վկայում է ակտիվ
տակտիկայի մասին, եթե պատասխանական է, ապա գործ ունենք պասիվ
տակտիկայի հետ։

Տարածքային չափման հիմնահարցը ևս առանձնահատուկ նշանակություն ունի։ Այս


տեսանկյունից հայեցակարգերը լինում են լոկալ, ռեգիոնալ, սուբկոնտինենտալ,
կոնտինենտալ և գլոբալ։ Փոքր և միջին պետությունները սովորաբար
սահմանափկվում են մինչև ռեգիոնալ մակարդակ, մեծերը՝ սուբկոնտինենտալ,
գերտերությունները հասնում են մինչև գլոբալ մակարդակ։ Ըստ էության ներկայումս
այդիպիսին է միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը շահեր ունի անխտիր
բոլոր մայրցամաքներում։ Ռուսաստանի հայեցակարգը կարելի է համարել
սուբկոնտինենտալ, որովհետև նրա ազդեցություն և շահեր ունի հիմնականում
նախկին ԽՍՀՄ տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում։

Ըստ ժամանակային գործոնի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ և


հեռանկարային՝ համապատասխանաբար 1-2,5,10-15,տասնյակ տարիներ
ժամանակին ինտերվալներով։
15. Արտաքին քաղաքական կուրսի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ։
Արտաքին քաղաքականության տակտիկա։

Արտաքին քաղաքական կուրսը պետության արտաքին քաղաքական օրակարգն է։


Այսինքն պետությունը ինչ հարցեր ունի իր առջև դրված և ինչպես է աշխատում այդ
հարցերի հետ։

Այդ կուրսի իրացման համար պետությանն անհրաժեշտ են ռեսուրսեր։ Ռեսուրս


ասելով՝ հասկանում ենք այն ամենը, ինչ հնարավորություն էտալիս դիմացինի վրա
ազդել։ Արտաին քաղաքական կուրսի մշակման համար առաջնային դեր ունի շահը,
սակայն ռեսուրսները սահմանափակում կամ խթանում են շահի իրացումը։

Նպատակ=շահ+ռեսուրսներ

Սխեմայից պարզ է դառնում ռեսուրսների, շահերի, նպատակների ու


գործողությունների փոխկապակցվածությունն ու փոխներգործությունը պետության և
արտաքին քաղաքականության վրա։
Ռեսուրս ասելով հասկանում ենք այն ամենը, ինչը թույլ է տալիս պետությանը ազդել մնացած
պետությունների վրա։ Ընդ որում՝ ռեսուրսները լինում են նյութական և ոչ նյութական։

Նյութական
Տնտեսական ներուժ

Ռազմական ներուժ
Բնական հանածոներ

Մարդկային ռեսուրսներ
Բնական հանածոների առկայությունը մեծ ազդեցություն է ունենում արտաքին
քաղաքականության վրա այնքանով, որ ոչ միայն ֆինանսական աղբյուր է, այլև
ծառայում է որպես քաղաքական ազդեցության լծակ։ Խոսքը հիմնականում
վերաբերում է վառելիքաէներգետիկ ռեսուրսներին։

Գերմանիան գազի պահանջի 40%-ը ստանում է ՌԴ-ից։ Սա նշանակում է, որ


Գերմանիան արտաքին քաղաքականության վարման ընթացքում չի կարող հաշվի
չառնել Ռուսաստանի գործոնը։

Ադրբեջանական նավթի 40%-ը պատկանում է բրիտանական British petrolium-ին։ Սա


գործիք է, որով Ադրբեջանը ազդում է ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ Մեծ
Բրիտանիայի դիրքորոշման վրա։

Տնտեսական ներուժը պետություններին հնարավորություն է տալիս ներդրումներ


կատարել այլ երկրներում։ Ներդրումները ևս քաղաքական լծակ են։ Դիցուք
Հարավային Կորեայում թիվ մեկ ներդրողը ԱՄՆ-ն է,ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն
քաղաքական լծակ ունի Հարավային Կորեայում։ Նույն տրամաբանությամբ
Հյուսիսային Կորեայում ամենաշատ ներդրումներն ունեցող Չինաստանը այտեղ
քաղաքական լծակներ ունի։ Հակառակ էֆֆեկտի դեր ունեն տնտեսական
պատժամիջոցները։ Դիցուք ԱՄՆ սանկցիաներ Իրանի նկատմամբ մեծ ազդեցություն
են ունենում վերջինիս արտաքին քաղաքականության վրա։

Ռազմական ներուժը մեծ ազդեցություն ունի արտաքին քաղաքականության վրա։


Ռազմական բյուջջե, սպառազինության արդիականությունը, քանակը կազմում են
պետության ռազմական հզորությունը։ Քաղաքական տեսանկյունից կարևոր
նշանակություն ունի պետության օտարերկյա ռազմաբազաների առկայությունը։
Համեմատական կարգով՝ Ռուսաստանը ունի 30 ռազմաբազա 9 երկրներում, ԱՄՆ-ն՝
800 ռազմաբազա 70 երկրում։ Սրանք ևս քաղաքական մեծ լծակներ են։

Մարդկային ռեսուրսների տեսանկյունից մեծ կարևորություն ունի էթնոկրոնական


կազմը, կրթության որակը և մակարդակը, բնակչույթան քանակը, ազգային
սովորույթները ։ Այս գործոնները, հատկապես առաջինը, շատ կարևոր
նշանակություն ունեն արտաքին քաղաքականության կուրսի մշակման վրա։

Օգտագործելիության տեսանկյունից ռեսուրսները կարող են լինել պոտենցիալ և


ռեալ։ Ըստ երևույթին ավելի առանցքային նշանակություն ունեն ռեալ ռեսուրսները,
սակայն պետությունները ավելի հակված են զարգացնելու պոտենցիալ ռեսուրսները։

Ռեսուրսները առհասարակ նախատեսված են շահերի բավարարման համար և հենց


շահերի տեսանկյունից կարող են լինել բավարար, ոչ բավարար և ավելցուկային։

Ոչ նյութական ռեսուրսներից առանձնանում է աշխարհագրական դիրքը։ Այս


տեսանկյունից պետք է հաշվի առնել, թե արդյոք պետությունը ելք ունի դեպի ծով, ինչ
տարածաշրջանում է գտնվում, ինչ հանածոներ կան և այլն։ Քաթար պետությունը,
գտնվելով Քաթարի թերակզղու վրա, ցամաքային սահման ունի միայն մեկ
պետության՝ Սաուդյան Արաբիայի հետ։ Սակայն հարաբերությունների լարման
պայմաններում 2017 թվականին սահմանը փակվեց։ Թեպետ մի քանի ամիս Քաթարը
ճգնաժամի մեջ էր , այնուամենայնիվ տնտեսական ներուժը և երեք կողմից Պարսից
ծոցի ջրերով շրջապատված լինելը հնարավորություն տվեցին Քաթարին
վերականգնել իր կարգավիճակը։ Ակնհայտ է, որ Քաթարի աշխարհագրական դիրքը
Սաուդյան Արաբիայի կողմից շահարկվեց որպես քաղաքական լծակ։

Այլ օրինակ է Վրաստանի քաղաքաաշխարհագրական դիրքը։ Օգտվելով


Հայաստանի և Թուրքիայի փակ սահմաններից, վերևինս միջնորդավորված առևտրի
միջոցով ֆինանսական օգուտ է ստանում։

Պարսից ծոցի պետությունները իրենց քաղաքաաշխարհագրական դիրքի պատճառոց


դարձել են մեծ պետությունների շահերի բախման թատերաբեմ։

Փափուկ ուժի քաղաքականությունը ևս ոչ նյութական ռեսուրս է։ Վերջինիս


հիմնական գործիքը պրոպագանդան է,որի միջոցով պետությունը կարողանում է իրեն
ձեռնտու ինֆորմացիան տարածել։

Արտաքին քաղաքականության տակտիկան

Ըստ տակտիկական մոտեցման՝ արտաքին քաղաքականությունը կարող է լինել


ակտիվ, պասիվ և սպասողական։ Ակտիվ քաղաքականությունը բնորոշ է խոշոր և մեծ
ռեսուրսներ ունեցող պետություններին, գլոբալ և ռեգիոնալ գերտերություններին։
Նման քաղաքականություն է վարում Մեծ Բրիտանիան Բրիտանական
համագործակցության տեսանկյունից, Ֆրանսիան Ֆրանկոֆոնիայի տեսանյունից,
ԱՄՆ-ն ժողովրդավարական արժեքների տարածման տեսանկյունից։ Հայաստանը ևս
դասվում է ակտիվ քաղաքականություն վարող երկրների շարքին, սակայն ոչ
դասական առումով, քանի որ չունի բավարար ռեսուրսներ։

Պասիվ քաղաքականություն վարում են չեզոք և հաճախ նոր զարգացող


պետությունները։ Նման քաղաքականություն վարում է Շվեյցարիան։ Բնորոշ է նաև
աֆրիկյան պետություններին։

Սպասողական քաղաքականություն վարում են այն պետությունները, որ ժամանակ


առ ժամանակ պետք եղած դեպքում ակտիվանում են(Չինաստանը,Վենեսուելան)
Նման քաղաքականություն վարում են կոնֆլիկտներ ունեցող պետությունները։

17. <<Փափուկ ուժի>> հասկացությունը և իրացման գործիքակազմը։

<<Փափուկ ուժ>> տերմինի հեղինակն է ամերիկացի հետազոտող Ժոզեֆ Նայը, ով XX


դարավերջին, խոսելով ուժի դրսևորման մասին, ավանդական երկու
գործիքակազմերը՝ տնտեսականը և ռազմականը համարում է ուժի միայն մի կողմը։
Այս տեսակի դրսևորումը նա անվանում է կոշտ ուժի դրսևորում(hard power)։ Կա նաև
հակառակ կողմը՝ փափուկ ուժը(soft power)։

Փափուկ ուժի գաղափարը ամփոփված է նաև Լաո Ցզիի աֆորիզմի մեջ․


<<Աշխարհում ջրից նուրբ և թույլ առարկա չկա, բայց ժամանակի ընթացքում նա
կարող է ամենապինդ առարկան քանդել>>։

Փափուկ ուժի կիրառումը ոչ թե կառավարություն-կառավարություն երկխոսությունն


է, այլ մի երկրի կառավարության և մյուսի հանրության միջև երկխոսությունն է, որն էլ
պետք է ազդի նաև վերջինիս կառավարության վրա։ Դոգմատիկ է, որ
կառավարությունը պետք է արտահայտի ժողովրդի կամքը, հետևաբար ակնհայտ է,
որ աշխատելով հանրության կամքի վրա ՝ միջնորդավորված կերպով աշխատում ես
նաև կառավարության վրա։Առհասարակ փափուկ ուժի կիրառումը ազդելու
կարողությունն է ոչ թե ստիպելու միջոցով, այլ գրավելու։
Կա նաև այսպես կոչված <<խելացի ուժը>>, որը փափուկ և կոշտ ուժերի համադրումն
է ժամանակի ճիշտ պահի ընտրությամբ որոշակի նպատակի իրացման համար։
<<Խելացի ուժի>> իրացման օրինակ է ԱՄՆ ներխուժումը Իրաք 2003 թվականին, երբ
ԱՄՆ-ի ներխուժումը վայելում էր միջազգային հանրության եթե ոչ աջակցությունը
ապա առնվազն չեզոքությունը՝ չնայած դրսևորվում էր ռազմական
գործողություններով, այսինքն ԱՄՆ-ն կոշտ ուժով էր հասնում իր նպատակին։

Եթե պետութունը կիրառում և ամրապնդում է կոշտ ուժը, ապա հավանական է, որ


վախեցնի իր հարևաններին, բայց եթե այն միաժամանակ ամրապնդում է փափուկ
ուժը, ապա քիչ հավանական է, որ իր դեմ դաշինքներ կձևավորվեն։ Այս առումով
վերջնարդյունքը խելացի ուժն է։

Այսպիսով կոշտ և փափուկ ուժերի հմուտ զուգակցումը ռազմավարական ծրագրի


իրացման համար կոչվում է խելացի ուժ։

Ջոզեֆ Նայը առանձնացնում է փափուկ ուժի դրսևորման երեք


կոմպոնենտ՝զարգացվածություն, քաղաքական մշակույթ, արտաքին
քաղաքականություն։

Ուժը մեխանիզմների, գործիքների ամբողջություն է, որը հնարավորություն է տալիս


ստիպել դիմացինին կամ հակառակորդին հաշվի նստել քո շահերի հետ։
Փափուկ ուժի կիրառման դեպքում պետությունն առաջնորդվում է իր
զարգացվածությամբ,քաղաքական արժեքներով և արտաքին քաղաքականությամբ։

Ըստ Ջոզեֆ Նայի՝ փափուկ ուժի կիրառման համար պետությանը անհրաժեշտ է


ստեղծել ազգային բրենդ։ Ընտրություն կատարելիս պետք է դիտարկել, որ այդ բրենդը
ընկալելի լինի միջազգային հանրության համար։ Կարելի է առանձնացնել երեք
հիմնական օղակներ փափուկ ուժի իրացման գործընթացում։
Գործակալություններ

Ոլորտ(բրենդ)

Գործիքակազմ

Գործակալությունների օղակը այն հիմնական օղակն է, որը նախաձեռնում է բրենդի


ստեղծումը։ Նմանատիպ կարող են լինել կառավարությունը, հասրակական
կազմակերպությունները,մասնավոր սեկտորը, ազդեցիկ անհատները,
քաղաքացիական հասարակությունը։

Ոլորտը կամ ազգային բրենդը հաջորդ կարևոր օղակն է, որը վերաբերում է հենց
ստեղծվող բրենդին։ Լայն մակարդակով՝ ազգային բրենդ կարող են լինել
քաղաքական մշակույթը, զարգացվածությունը, արտաքին քաղաքականությունը։ Նեղ
մակարդակով՝ պատմությունը, կրթությունը և գիտությունը, տուրիզմը, սպորտը,
որակը, տեխնոլոգիաները, շրջակա միջավայրը։

Փափուկ ուժի գործիքակազմը ներառում է երեք ենթամակարդակ՝ լոբբինգ, հանրային


դիվանագիտություն, պրոպագանդա։

Փորձենք անդրադառնալ օրինակներով։

Լոբբիստական խմբերի գործունեությունը հատկապես ակնառու է ԱՄՆ-ում։

Ամենաազդեցիկ հրեական լոբբիստական կազմակերպությունն ԱՄՆ-ում Ամերիկայի


հրեական համագումարն է, որը ստեղծվել է 1918թ., իսկ արդեն 1936-ից հանդիսանում
է Համաշխարհային հրեական համագումարի մի մասը: Այս կազմակերպության
լոբբիստական ջանքերի շնորհիվ ԱՄՆ սենատը և ներկայացուցիչների պալատը մեկ
դարից ավելի նպաստում են ընդամենը երկրի բնակչության 2%-ը կազմող հրեական
համայնքի շահերից բխող որոշումների ընդունմանը։

Հարկ է փաստել, որ հայկական լոբբիզմի ջանքերի շնորհիվ ԱՄՆ Կոնգրեսի


ներկայացուցիչների պալատը, Եվրոպայի խորհրդարանն ու բազմաթիվ
հեղինակավոր կառույցները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր են
ընդունել:

Հանրային դիվանագիտության հիմնական խնդիրը սեփական ժողովրդի համար


ընկալելի և ընդունելի լինելն է։

Սա իրականացնելու համար կառավարությունները հիմնականում գործում են


զանգվածային լրատվամիջոցների միջոցով։ Գրեթե բոլոր երկրներում կան
պրոիշխանական լրատվամիջոցներ, որոնց միջոցով էլ իրականացվում է հանրային
դիվանագիտությունը։ Օրինակ՝ Հունգարիայում HIR.tv, ԱՄՆ-ում
Fox.news(հանրապետականների ժամանակ), Թուրքիայում՝ “Cumhuriyet”, “Vatan” և
այլն։

Պրոպագանդայի հիմնական խնդիրը այլ երկրների հանրության համար ընկալելի և


ընդունելի լինելն է։ Այս տեսանկյունից կարելի է դիտարկել ամենատարբեր
կոնֆերանսները, գիտաժողովները, կրթական փոխանակման ծրագրերը, ԶԼՄ-ները։

Օրինակ ԱՄՆ պետդեպարտամենտը տարեկան մեծ գումարներ է հատկացնում


այնպիսի ծրագրերի ֆինանսավորմանը, ինչպիսիք են <<Ազատություն>>,
<<Ամերիկայի ձայնը>>,<<Ազատ Եվրոպա>> ծրագրերը, որոնց միջոցով էլ հենց ակտիվ
պրոպագանդա են իրականացնում։ Հատկանշական է, որ <<Ամերիկայի ձայնը>>
հեռարձակվում է 49 լեզուներով։

Դիտարկենք փափուկ ուժի կիրառումը ԱՄՆ-ի կողմից։ ԱՄՆ-ի հիմնական ազգային բրենդը
ժողովրդավարությունն է։

Ինչ վերաբերում է ԱՄՆ գրավչությանը՝ որպես պետություն, չենք կարող չնշել,որ աշխարհի
վարկանիշային համալսարաններից շատերը գտնվում են ԱՄՆ-ում,որոնք էլ գրավում են
օտարերկրյա ուսանողներին։ 2018թ-ի դրությամբ ԱՄՆ-ում կան շուրջ մեկ միլիոնի հասնող
օտարերկրյա ուսանողներ, որոնք այն համարում են <<հնարավորությունների երկիր>>։ Բացի
այդ ամերիկյան ֆիլմ-ինդուստրիան, տեխնոլոգիաները, բրենդերը մնում են արդիական
աշխարհի մակարդակով։ Երկրի դրական իմիջի ձևավորման հարցում մեծ
նշանակություն ունեն մի շարք ընկերություններ․Apple, Google, Facebook, Microsoft
ընկերությունները անգերազանցելի են դարձնում ԱՄՆ տեխնոլոգիական վարկանիշը։
Սիլիկոնյան հովիտը՝ որպես գաղափարների և հնարավորությունների կենտրոն ունի շատ
մեծ նշանակություն։ԱՄՆ փափուկ ուժի հիմնական մեխանիզմը պրոպագանդան է։ ԱՄՆ-ի
համար պրոպագանդայի հիմնական գործիքը ԶԼՄ-ներն են(CNN,FOXnews,Voice of America,
Free Europe…): Այնուամենայնիվ պետք է նշել ,որ այն բանից հետո, երբ Թրամփի
ադմինիստրացիան կրճատեց պետդեպարտամենտի բյուջջեն և առաջ քաշեց “America first”
կարգախոսը, <<թուլացավ>> նաև փափուկ ուժը։

Սա արձագանք գտավ “Soft power 30” վարկանիշավորման վրա, որտեղ Ամերիկան


նկատելիորեն զիջեց իր դիրքը ՝ 2016թ-ին առաջին տեղից իջնելով մինչև չորրորդ տեղ 2018թ-
ին։

You might also like