Անի Ստեփանյան մոդել

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 5

Ֆակուլտետ- Սոցիոլոգիա

Բաժին- Սոցիալական աշխատանք

Կուրս- 2-րդ, առկա

Առարկա- Սոցիալական աշխատանքի մոդելներ

Ուսանող(ուհի)- Անի Ստեփանյան

Թեմա- Համառոտ ներկայացնել ընդհանուր համակարգային տեսությունը


և հակախտրականանական և հակաճնշումային մոտեցումը սոցիալական
աշխատանքում և կատարել դրանցից յուրաքանչյուրի կողմից
առաջարկված սոցիալական աշխատանքի նպատակների
համեմատական վերլուծություն։

Տարրբերակ` I, Մատյանի համար՝ 29

Երևան 2024

Ընդհանուր համակարգային տեսություն


Ընդհանուր համակարգային տեսությունը իր ծագումով կենսաբանական է, իսկ
սոցիալական ոլորտ տեղափոխվել է ավելի ուշ և զարգացվել Թոլքոտ Փարսոնսի
աշխատություններում։ Ըստ այս տեսության՝ մարդը ենթահամակարգերից կազմված
համակարգ է, որն իր հերթին հանդիսանում է հասարակության ենթահամակարգ։
Համակարգ է համարվում այն միավորումը, որտեղ ամբողջի փոփոխությունը բերում է
տարրերի փոփոխության, և հակառակը։ Այս տեսության շրջանակում համակարգ
հասկացությունը ներկայացվում է հետևյալ 5 բնութագրիչներով․ էներգիա ընդունելու
և օգտագործելու ունակություն, հավասարակշռություն, այսինքն՝ սկզբնական
իրավիճակը պահպանելու ունակություն, տարբերակվածություն, ոչ
սումմատիվություն, փոխադարձություն, որի հետևանք են հանդիսանում
հավասարավերջությունը և բազմավերջությունը։ Համակարգն ունի սահմաններ և
կապեր, որոնց միջոցով փոխանակում է էներգիա։ Կարելի է առանձնացնել բաց և
փակ համակարգեր․ բաց համակարգերում սահմաններն անցանելի են, այսինքն՝
սոցիալական խմբում ցանկացած ժամանակ կարող են անդամ հավաքագրել, իսկ
փակ համակարգերում սահմանները հնարավոր չեն անցնել, քանի որ անդամ են
հավաքագրում միայն ստեղծման ժամանակահատվածում։Այս մոտեցման
շրջանակներում Գրիֆը և Լինչը առանձնացրել են հետևյալ կարևոր
հասկցությունները․ ներմուծում, օգտագործում, արտահանում, հետադարձ
կապ և էնտրոպիա։ Ընդհանուր համակարգային տեսւթյունը հետագայում ավելի
զարգացվեց Պինկուսի և Մինահանի կողմից և ստացավ լայն տարածում։ Վերջիններս
առանձնացնում են 3 տիպեր, որոնք աջակցում են անհատին, խմբին, ընտանիքին և
համայնքին, որպեսզի զարգանան և բավարարեն իրենց կարիքները, դրանք են․ ոչ
ձևայնացված համակարգեր (ընտանիք, ընկերներ), ձևայնացված համակարգեր
(աշխատանքային խմբեր) և սոցիետալ համակարգեր (հասրակական
ինստիտուտներ)։ Համակարգային տեսության կողմանկիցները համարում են, որ
սոցիալական հիմնախնդիրների առաջացումը կապված է համակարգերի՝ մարդկանց
համար չգործելու հետ, ինչպես նաև հնարավոր է, որ մարդիկ չեն կարողանում
օգտագործել օգնող համակարգերը։

Հակախտրական և հակաճնշումային մոտեցում

Հակախտրական և հակաճնշումային մոտեցումների առաջացումը սերտորեն


կապված է սոցիալական և հոգեբանական այն տեսությունների հետ, որոնք քննարկել
են ռասայական և էթնիկ առանձնահատկությունները որպես սոցիալական
կառուցվածքի ձևավորման վրա ազդեցություն ունեցող կարևոր գործոններ։
Հակաճնշումային մոտեցման հիմնադիրներից է Բոնտոնը, ով իր
աշխատություններում ցույց էր տալիս <<ռասա>> հասկացությունը անցյալում
ինչպիսի ազդեցություն է ունեցել հասարակական հարաբերությունների վրա։
Խտրականությունը համարվում է մի իրավիճակ,երբ որոշակի բնութագիր ունեցող
անհատների և խմբերի նկատմամբ դրսևորվում է վատ վերաբերմունք,քան ավելի
արժեքավոր բնութագրիչ ունեցողների նկատմամբ։ Հակխտրական մոտեցման վառ
ներկկայացուցիչներն են․

Թոմպսոն-ըստ նրա՝ խտրականության բոլոր ձևերը վտանգավոր են, քանի որ մեկը


կարող է բերել մյուսի առաջացմանը և պետք է դրանց բոլորի դեմ պայքարել
միաժամանակ։ Նա առանձնացնում է խտրականության արտահայտման հետևյալ
մակարդակները․ անհատական կամ հոգեբանական, մշակութային, սոցիալական
կամ ինստիտուցիոնալ։

Նորման-ներկայացրել է <<բազմակի>> խտրականության երևույթը, երբ


խտրականության ռիսկ հանդիսացող գործոնները միաժամանակ են ազդում մարդու
վրա։

Դալրիմփլ և Բուրկե-նրանց կողմից առաջադրվող հակաճնշւմային պրակտիկան


ենթադրում է ակտիվացման մոտեցում, որը հնարավոր է շահառուի հետ
համագործակցության մոտեցման դեպաքում։ Այս մոտեցումն
առանձնացնում է միջամտության հետևյալ մակարդակները․

Առաջնային-ծագող հիմնախնդրի կանխարգելում

Երկրորդային-սրացումը թույլ չտալու նպատակով՝ աշխատանք


հիմնախնդրի շուրջ

Երրորդային-հիմնախնդիրների նպատակները չեզոքացնելու համար


միջամտություն։

Խտրականության արտահայտման տեսակներն են՝ ռասիզմ, սեքսիզմ,


կրոնական, էթնիկ, մարմնի վիճակի հետ կապված, էյջիզմ,
կագավիճակային և այլն։

Համեմատական վերլուծություն ընդհանուր համակարգային տեսության և


հակախտրական ու հակաճնշումային մոտեցման կողմից առաջադրված
նպատակաների միջև

Տարբերություններ

Հակախտրական և հակաճնշումային գաղափարախոսությունները հակասում են


մարդու իրավունքների հայեցակարգին, ուստի մոտեցման նպատակներից է
պաշտպանել խտրականության ենթարկված օբյեկտի (անհատ, խումբ, ընտանիք կամ
համայնք) իրավունքները, իսկ համակարգային մոտեցման նպատակներից է՝ օգնել
շահառուին զարգացնել հիմնախնդրի լուծման հմտությունները։ Երբ օգնող
համակարգերը ճիշտ են գործում, ցանկացած հիմնախնդիր կարող է գտնել իր
լուծումը, ուստի ընդհանուր համակարգային տեսությունն ունի նպատակ՝
վերափոխել և բարելավել շահառուի և համակարգերի միջև, ինչպես նաև շահառու և
սոցիալական աշխատող համագործակցությունը, իսկ հակախտրկան մոտեցումը
բացի անմիջապես շահառուի հետ համագործակցությունից, ունի նպատակ՝ աջակցել
մարդկանց գիտակցության մեջ արմատավորված պատկերացումների
հաղթահարմանը։
Նմանություններ

Ընդհանուր համակարգային Հակախտրական և


տեսություն հակաճնշումային մոտեցում
Տարբեր տիպի ռեսուրսների Ապահովել լայն իմաստով տարբեր
հայթայթում և տրամադրում՝ տալով ռեսուրսների հասանելիությունը
շահառուի համակարգին էներգիա՝ խտրականացված խմբերի
հավասարակշռությունը պահելու համար։
համար։
Նախաձեռնել և աջակցել Որոշ փոփոխությունների և
սոցիալական քաղաքականության քաղաքական բարեփոխումների
փոփոխությանը, այսինքն՝ միջոցով հասնել խտրականացված
համակարգերի զարգացմանը։ խմբերի իրավունքների
իրացմանը։
Խտրականության դրսևորումները նաև խոչընդոտում են հասարակական
զարգացմանը, համընդհանուր բարեկեցությանն ու սոցիալական
պետության գաափարներին, արտահյտովում է նաև ամենատարբեր
ոլորտներում՝ կրթությունից մինչև քաղաքական մասնակցություն։
Հակախտրական և հակաճնշումային մոտեցման բոլոր նպատակների
միասնական իրականացումը պետք է բերի այնպիսի իրավիճակի ստեղծման,
երբ խտրականությունը, որպես երևույթ, անընդունելի կդառնա։ Եզրափակելով՝ երկու
տեսությունների առաջնային նպատակը մարդու կյանքը ավելի արդյունավետ
դարձնելն է, նրան դեպի դրական փոփոխություններ ուղեկցելը։

You might also like