Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 15

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ռուս հայտնի մանկավաժ Կ. Դ. Ուշինսկին համարվում է Ռուսաստանում՝


գիտական մանկավարժության հիմնադիր, հրաշալի կրթական գրքերի
հեղինակ, որոնք ոչ միայն Ռուսաստանում, այլև մի շարք երկրներում ևս,
միլիոնավոր մարդիկ ուսումնասիրել են ավելի քան 1 դար:Կրթության,
տեսության, դպրոցի գործնական աշխատանքի մասին գերազանց
իմացությունը, կրթության նպատակների ու խնդիրների վերաբերյալ
կարծիքների խորը վերլուծությունը, ժամանակակից գիտական մտքի
ձեռքբերումների լայն շրջանակը նրան թույլ տվեցին ստեղծել բազմաթիվ
աշխատանքներ, որոնք համապատասխանում էին ռուսական դպրոցի՝ այդ
ժամանակվա կարիքներին: Նրա տեսակետները , որոնք կենտրոնացված էին
‹‹Մարդը՝ որպես դաստիարակության առարկա›› գրքում, մեծ ազդեցություն
ունեցան Ռուսաստանում ՝ մանկավարժական մտքի հետագա զարգացման
վրա: Մոդալևսկին ՝1895 թվականին ՝ Ուշինսկու մահվան 25-րդ տարելիցին,
ասել է. ‹‹Ուշինսկին մեր ուսուցիչն է, ճիշտ այնպես, ինչպես Լոմոնոսովը՝ մեր
գիտնականը, Սուվորովը՝ մեր ազգային առաջնորդը, Պուշկինը՝ մեր ազգային
բանաստեղծը, իսկ Գլինկան ՝ մեր կոմպոզիտորը››: Իր գործունեությամբ
Ուշինսկին զգալիորեն բարելավել է տարրական դպրոցի կրթական
մակարդակը, ինչին հատկապես նպաստել է նրա դասագրքեր ‹‹Մանկական
աշխարհ››-ը և ‹‹Մայրենի լեզու››-ն: Նա ընդլայնել ու նոր հնարքներով է
հարստացրել տեսողական ուսուցման մեթոդիկան, որը նախկինում ստեղծվել
էր Կոմենսկու և Պեստալոցցու կողմից: Նա նաև բազմաթիվ նոր առաջարկներ
ներկայացրեց գիտակցության և մանրակրկտության սկզբունքների
կիռարման, ինչպես նաև անձի զարգացվածության վերաբերյալ: Հատկապես
արժեքավոր է Ուշինսկու՝ դպրոցը կյանքին կապելու նրա գաղափարը: Նա
ասել է, որ ‹‹ճշմարիտ դաստիարակությունը մի կողմից պետք է միջնորդ լինի
դպրոցի, մյուս կողմից՝ կյանքի ու գիտության միջև››:
Կ. Դ. ՈւՇԻՆՍԿՈՒ ԿՅԱՆՔՆ ՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ
ՀԱՅԱՑՔՆԵՐԸ

ԿՅԱՆՔԸ

Կոստանդին Դմիտրևիչ Ուշինսկին ծնվել է 1824 թվականին Տուլայում


(նախկին Չերնիգովի նահանգում): Մանկությունն անցել է
ՆովգորոդՍևերսկում ՝ ծնողների ոչ մեծ կալվածքում: Նա 12 տարեկան էր, երբ
մայրը մահացավ, և հայրը մոր մահից հետո գրեթե երբեք տանը չէր լինում,
այնպես որ նա ապրում էր իր փոքր եղբոր հետ միասին: Այս մասին Ուշինսկին
գրել է իր հուշերում: Ավարտել է տեղի գիմնազիան, այնուհետև փայլուն
գնահատականներով ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական
ֆակուլտետը և 1844 թվականին ավարտել այն: 2 տարի անց ՝ 1846 թվականին
նշանակվել է պրոֆեսորի պաշտոնակատար ՝ Յարոսլավլի իրավաբանական
լիցեյում: Երիտասարդ պրոֆեսորն առանձնանում էր իր համարձակությամբ և
հայացքներով:Նա իր դասախոսություններում հետաքրքիր կերպով
ներկայացրել է այդ ժամանակի առաջադեմ գաղափարները:1848 թվականի
մարտին եղել է ‘‘Ярославские губернские ведомости’’ թերթի ոչ պաշտոնական
հատվածի խմբագիրը: Դ. Ն. Իվանովը, ով ուսումնասիրում էր Յարոսլավում
մեծ ուսուցչի կյանքն ու գործունեությունը, գրում է. ‹‹Յարոսլավլի թերթի
համար ՝ Ուշինսկու կողմից գրված հոդվածները նրա առաջին գրական
ելույթներն էին: Դրանցում բավականաչափ վառ են արտացոլված նրա՝
սոցիալիստական-քաղաքական հայացքները: Դրանցում՝ հակառակ
տեղական թերթերի հրահանգների ու կանոնների , քննարկվել են ազգային
նշանակություն ունեցող հարցեր»։

Յարոսլավլյան շրջանը Ուշինսկու կյանքում մեծ նշանակություն ունեցավ.


բարելավվեց նրա մանկավարժական հմտությունները, մշակվեցին առաջադեմ
մանկավարժական հայացքներ: Երիտասարդ պրոֆեսորի լիբերալ
տեսակետները, նրա ուսմունքը, աշակերտների հետ պարզ վարվելակերպը
առաջացրեց լիցեյի ղեկավարության դժգոհությունը, որն ի վերջո հանգեցրեց
իշխանության հետ կոնֆլիկտների և 1849 թվականին նա հեռացավ լիցեյից:
Սա մեծ կորուստ էր առաջադեմ ու զարգացած ժողովրդավարական
մտավորականության և Յարոսլավլի ուսանողության համար: ‹‹Մի լքեք մեզ,-
գրել են ուսանողները Ուշինսկուն,- մենք այնքան սովոր ենք Ձեր կենդանի
խոսքին, այնքան սիրեցինք Ձեզ, որ չենք ցանկանում հաշտվել այս բաժանման
մտքի հետ››: 1 Ուշինսկին գալիս է Ս. Պետերբուրգ, սակայն այստեղ, առանց
ծանոթության և կապերի , մեծ դժվարությամբ է կարողանում աշխատանքի
տեղավորվել վարչությունում՝ օտար դավանանքների բաժնում, որպես
ղեկավարի օգնական: 1854 թվականին, Յարոսլավլյան լիցեյից նախկին
գործընկերոջ հետ ունեցած հանդիպումը փոխեց ամեն ինչ: Դա իսկական
ամանօրյա նվեր էր. հանդիպում մի մարդու հետ, ով բարձր գնահատեց
Ուշինսկու տաղանդը և խոստացավ օգնել նրան՝ նոր աշխատանք գտնելու
հարցում: 1854 թվականի հունվարի 1-ին Ուշինսկին հեռացավ վարչությունից,
քանի որ նրան հնարավորություն ընձեռվեց աշխատելու Գատչինայի
որբանոցային համալսարանում, որպես ռուսաց լեզվի ուսուցիչ, այնուհետև ՝
տեսուչ: 1859 թվականին Ուշինսկին նշանակվում է ազնվազարմ օրիորդների ՝
Սմոլնիի ինստիտուտի դասարանների տեսուչ: Նա արմատապես փոխեց
ուսումնադաստիարակչական աշխատանքների դրվածքը, ձևակերպեց նոր
ուսումնական պլան՝ գլխավոր առարկան դարձնելով ռուսաց լեզուն:
Սանուհիները տոնական օրերը և արձակուրդները իրենց ծնողների հետ
անցկացնելու իրավունք ստացան: Նրանց օգտակար աշխատանքի
նախապատրաստելու համար ընդհանուր կրթական 7 դասարաններին
ավելացվեց ևս 2-ը:

Ինստիտուտում կատարած իր աշխատանքին զուգընթաց նա իր ձեռքն է


վերցնում ‹‹Ժողովրդական լուսավորության նախարարություն›› ամսագրի
խմբագրումը և այն, պաշտոնական հրահանգների, գիտական չոր հոդվածների
հավաքածուից վերածվում է մանկավարժական ամսագրի: Այդ ժամանակ
կրթության նախարար էր նշանակվել Է. Պուտյանինը, որին Ուշինսկին իր
գրվածքներից մեկում հատկանշել է այսպես. ‹‹Ամբողջ ռուսական կրթությունը
գտնվում է մի ապուշի ձեռքում….››: Նորարարությունները, սակայն, դուր
չեկան համալսարանի ղեկավարական կազմին և կոնֆլիկտ առաջացավ
համալսարանի կին-ղեկավար Մ. Լեոնտևի և Ուշինսկու միջև: Լեոնտևը
մեղադրեց Ուշինսկուն ՝ ազատամտության, վերադասների նկատմամբ ՝
անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, անաստվածության և անգամ
անբարոյականության մեջ: Բայց հենց այնպես, ինչպես Յարոսլավլյան
լիցեյում, Ուշինսկուն չէին կարող ազատել աշխատանքից. նրա անունը
չափազանց մեծ տարածում էր գտել Ռուսաստանում: Համալսարանի
ղեկավարական կազմը իշխանություններին առաջարկել էր ‹‹համոզիչ››
արդարացում. Ուշինսկու առողջական վիճակը: Իշխանություններն իրենց
հերթին խիստ ‹‹հոգացին›› Ուշինսկուն՝ երկարատև գործուղման ուղարկելու
մասին: Չնայած այն հանգամանքին, որ Ուշինսկին վայելում էր այդ
ժամանակի ազդեցիկ մարդկանց համակրանքը, այնուամենայնիվ, նա
ստիպված էր դուրս գալ համալսարանից և գնալ արտասահման: Փաստորեն,
դա աքսոր էր, որը տևեց 5 տարի: Ուշինսկին եղավ Շվեյցարիայում,
Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և Իտալիայում: Ուսումնասիրեց
կանանց կրթության վիճակը, տարրական ուսուցման դրվածքը ՝
մանկապարտեզներում և դպրոցներում: 1864 թվականին գրեց և
հրապարակեց ‹‹Մանկական աշխարհ›› և ‹‹Մայրենի լեզու›› գրքերը: Սրանք
առաջին ռուսերեն լեզվով դասագրքերն էին տարրական դպրոցի համար:
Հավատարիմ մնալով Կոմենսկու և Պեստալոցցու մանկավարժական
սկզբունքներին, Ուշինսկին առաջինը գրեց գրքեր՝ երեխաների համար:

Իր կյանքի վերջին տարիները, Ուշինսկին նվիրել է իր հիմնական


աշխատանքին. Նա գրում է ‹‹Մարդը՝ որպես դաստիարակության առարկա››
աշխատության 2 հատորները, և նյութեր է հավաքում 3-րդ հատորի համար:
Ծանր հիվանդ Ուշինսկին, 1867 թվականին վերադառնում է Ռուսաստան և 3
տարի անց՝ 1870 թվականին մահանում է ՝ 47 տարեկան հասակում:

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ

Ուշինսկին որպես մեթոդաբան, մշակել է ուսումնական գործընթացի


էությունը, սկզբունքները, հատուկ ուսուցման մեթոդները: Գրել է հրաշալի
դասագրքեր ‹‹Մայրենի լեզու››-ն և ‹‹Մանկական աշխարհ››-ը, որոնք,
հետազոտող Բելյավսկու խոսքերով, նոր դարաշրջան են սկզբնավորել
մանկավարժական գրականության մեջ: Որպես մանկավարժ-հոգեբան, նա
մշակեց ուսումնառության հոգեբանական սկզբունքները, ուրվագծեց
հոգեբանական համակարգի գաղափարները (տվեց մտածողության,
հիշողության, ուշադրության, երևակայության, կամքի և զգացմունքների
բնութագիրը): Ուշինսկին ուսումնասիրել է համաշխարհային
մանկավարժության ներկայացուցիչների ՝ Ջ. Լոկկի,Ժ. Ժ. Ռուսոյի,
Պեստալոցցու, Սպենսերի և այլոց աշխատանքները: Նա իր դիտարկումների, և
մանկավարժական փորձի հիման վրա գրում է իր հոգեբանական-
մանկավարժական թեզը՝ ‹‹Մարդը՝ որպես դաստիարակության առարկա››-ն:
Ուշինսկին լուսավորիչ-դեմոկրատ էր, նրա կարգախոսն էր ‹‹արթնացնել
մարդկանց մեջ գիտելիքի ծարավը…››: 2 Ելնելով իր առաջադեմ
տեսակետներից, Ուշինսկին մանկավարժությանը նայում էր որպես
գիտության:

Ըստ նրա, մանկավարժությունը պետք է հիմնված լինի մարդու գիտելիքների և


անտրոպոլոգիական գիտությունների լայն շրջանակի վրա, որոնց մեջ է
մտնում անատոմիան, ֆիզիոլոգիան, հոգեբանությունը, տրամաբանությունը,
բանասիրությունը, աշխարհագրությունը, վիճակագրությունը,
գրականությունը և արվեստը: Հայտնի գիտնական Անանևը ՝ գնահատելով
Ուշինսկու՝ մարդկային անձի հանդեպ ամբողջական մոտեցումը, ընդգծում է
նրա մտածողությունն ու մանկավարժական հայացքները, որոնք կարողացան
հիմնավորել 1 դար առաջ առկա խնդիրները, և որոնց ժամանակակից
գիտությունը համարում է փիլիսոփայության, բնական գիտությունների և
հոգեբանության հիմնարար խնդիրները: Ուշինսկու մանկավարժական
համակարգի հիմքում ընկած մեկ այլ առաջատար գաղափար էր
դաստիարակությունը և դրա հասկացությունը: Նրա կարծիքով,
մանկավարժություն գիտությունը պետք է կառուցվի ժողովրդի ազգային
առանձնահատկությունների հիման վրա և արտացոլի ազգային մշակույթի և
կրթության յուրահատկությունները: ‹‹Ժողովրդայնությունը հասարակական
դաստիարակության մեջ›› հոդվածում Ուշինսկին խորը վերլուծություն է
տալիս ազգային ոգուն: Ըստ նրա՝ ժողովրդի պատմությունը, բնութագիրը,
մշակույթը և անգամ աշխարհագրական ու բնակլիմայական պայմանները մեծ
և կարևոր դեր են ունենում կրթության ճիշտ կողմնորոշման վրա: Ուշինսկին՝
լինելով ռուսական մանկավարժության հիմնադիրը, անհնար է համարում
մեխանիկորեն նմանեցնել այլ ազգերի կրթական սկզբունքները, քանի որ ըստ
նրա՝ յուրաքանչյուր ազգ իր սեփական ազգային հատկանիշներով և
ստեղծագործական դրսևորումներով է ստեղծում կրթության և
վերապատրաստման իր սեփական համակարգը: Միևնույն ժամանակ, նա չի
ժխտում այլ ազգերի՝ մանկավարժության ոլորտում ձեռք բերված
նվաճումների օգտագործման հնարավորությունը:
Ուշինսկու մեկնաբանության մեջ, ազգային դաստիարակությունը
բացահայտվում է, որպես ողջ կրթական համակարգի փոխակերպման
սկզբունք, ինչը կապված է կյանքի հետ:

Ըստ նրա՝

 Կրթությունը պետք է լինի ինքնատիպ,

 Հանրային կրթությունը ամբողջովին պետք է լինի ժողովրդի ձեռքում, որն էլ


կզբաղվի դրա կազմակերպմամբ, տնօրինմամբ և կառավարմամբ,

 Ժողովուրդն է սահմանում կրթության բովանդակությունը և բնույթը,

 Տղամարդկանց կրթությանը զուգահեռ կարևոր է նաև կանանց կրթությունը,

 Ազգությունը պետք է կրթվի նախ և առաջ և հիմնականում իր մայրենի


լեզվով:

Իր ‹‹Մայրենի լեզու›› հոդվածում, Ուշինսկին, ժողովրդի լեզուն համեմատում է


նրա հոգևոր կյանքի երբեք չթոշնող և հավերժականորեն վերաբացվող ծաղկի
հետ. ‹‹….Լեզուն ամենաամուր կենդանի կապն է, որը միավորում է անցյալը,
ներկան և ապագան: Լեզուն ժողովրդի լավագույն դաստիարակն է: Այն
ժամանակ, երբ չի եղել ո՛չ գիրք, ո՛չ դպրոց, ժողովրդին ամեն բան սովորեցնողը
լեզուն է եղել››,- գրել է նա: Կրթության սկզբունքը կապված է անհատի
ձևավորման, երեխաների՝ հայրենիքի հանդեպ սիրո, աշխատասիրության,
ինքնդրսևորման, պատասխանատվության զգացման, կամքի հետ, և այս բոլոր
հատկանիշները, որոնք գալիս են ժողովրդից և փոխկապակցվում են իր
սովորույթներին ու բնավորությանը, օգնում են ձևավորել ազգային
ինքնագիտակցություն:

Ուշինսկին մանկավարժության հիմք է ընդունում նաև տեսության և


պրակտիկայի միասնությունը: Մանկավարժությունը կարող է զարգանալ
միայն տեսության և պրակտիկայի միջև կապի հիման վրա. ‹‹….տեսությունը չի
կարող հրաժարվել իրականությունից, փաստը՝ մտածողությունից››:
Մանկավարժական գիտության եւ գործնականի(պրակտիկայի) օրենքների
կիրառելիությունը, նրան թույլ է տալիս մանկավարժություն անվանել
«դաստիարակության արվեստը»: Մանկավարժական գործունեությունում,
որը հիմնված է գիտական հիմունքների վրա, անհնար է ժխտել ուսուցչի
անհատական հմտությունը եւ ստեղծագործական միտքը:Ուշինսկին նշում է,
որ «ուսուցիչը արվեստագետ է, աշակերտը՝ արվեստի գործ , իսկ դպրոցը ՝
արհեստանոց››: Այսօր ակտուալ է հնչում, Ուշինսկու դիրքորոշումը այն
մասին, որ ‹‹փոխանցվում է փորձից ստացված գաղափարը, բայց որ փորձը››:

1. Բարոյական դաստիարակության նպատակներն ու միջոցները

Ուշինսկին մանկավարժության կարևոր հիմք է համարում անհատի


ձևավորումը և ակտիվությունը. ‹‹երեխաների ձգտումը,մի շարք
գործողությունների հանդեպ, բնորոշ է ցանկացածին, և դա հոգեբանության
հիմնական օրենքն է››,- ասել է նա: Իր ‹‹Աշխատանքն իր հոգեբանական ու
դաստիարակչական նշանակությամբ›› հոդվածում, նշում է որ աշխատանքն
առաջին հեթին նյութական կյանքի հիմքն է և ֆիզիկական, գեղագիտական,
մտավոր և բարոյական զարգացման համար անհրաժեշտ պայման:

Բացի այդ, աշխատանքը համարվում է նաև ճանաչողական, հուզական և


կամային գործընթացների զարգացման, երեխայի կարողությունների և
խառնվածքի ձևավորման կարևոր նախապայման: Դպրոցը պետք է անհատին
պատրաստի ազատ և ստեղծագործական աշխատանքին, ներշնչի իր մեջ
‹‹ուսման ծարավը››, ձևավորի սովորելու խիստ ցանկությունը:
Դաստիարակությունը Ուշինսկու կողմից դիտվում է, որպես ‹‹անձի
կառավարմանը›› նպատակաուղղված, դիտավորյալ գործընթաց, որի
նպատակն է մարդուն պատրաստել կյանքի ռեժիմին և ակտիվ
աշխատանքային գործունեությանը: Ըստ Ուշինսկու, կրթության
բաղադրատարրերից ամենակարևորը բարոյական դաստիարակությունն է:
Այն իր մանկավարժական հայեցակարգի կորիզն է, և ‹‹դա ավելի կարևոր է,
քան գլուխը գիտելիքներով լցնելը››: Կրթությունը, որը զուրկ է բարոյական
հատկանիշներից, ոչնչացնում է մարդուն: Բարոյական դաստիարակությունը
երեխայի մեջ պետք է զարգացնի հայրենասիրություն, մարդասիրություն,
ազնվություն, ուղղամտություն, աշխատասիրություն,
պատասխանատվություն, կարգապահություն, սեփական
արժանապատվության զգացում, համեստություն, ուժեղ բնավորություն և
իհարկե, կամք, որը հզոր լծակ է և կարող է փոխել ոչ միայն հոգին, այլև
մարմինը։

Բարոյական դաստիարակության գործընթացում անհրաժեշտ է նաև


հաղթահարել նման երևույթները, ինչպիսիք են ՝ ծուլությունը, ձանձրույթը,
եսասիրությունը, կեղծավորությունը և այլն:

Բարոյական դաստիարակության կարևորագույն միջոցներն են.

 ուսուցումը,

 ուսուցչի աձնական օրինակը(իր պատկերացմամբ՝ դա ‹‹արևի պտղաբեր


ճառագայթն է երիտասարդ հոգու համար, որը հնարավոր չէ փոխել ոչնչով››),

 համոզմունքը,

 հմուտ վերաբերմունքը սովորողների նկատմամբ,

 խրախուսանքն ու պատիժները,

 նախազգուշացման միջոցները:

Բարոյահոգեբանական դաստիարակությունը չպետք է կառուցվի պատժի


վախից: Դաստիարակության մեթոդներն ու միջոցները կախված են դրա
բովանդակությունից և նպատակից: Դաստիարակման հարցում կարևոր դեր է
խաղում հատկապես միջավայրն ու բարենպաստ մթնոլորտը: Ուշինսկին
դաստիարակության հզոր միջոցներից մեկն է համարում նաև բնությունը.
‹‹Կոչե՛ք ինձ բարբարոս՝ մանկավարժության մեջ, բայց ես համոզվեցի
նրանում, որ գեղեցիկ բնապատկերը մեծ դաստիարակչական ազդեցություն
ունի երիտասարդ ոգու զարգացման վրա, և որի հետ դժվար կարողանա
մրցակցել մանկավարժի ազդեցությունը››:

2. Ուշինսկու դիդակտիկան և դիդակտիկական սկզբունքները

Ուշինսկին մեծ ներդրում է ունեցել դիդակտիկայի զարգացման գործում: Նա


հատուկ ուշադրություն է դարձրել կրթական բովանդակության խնդիրներին:
Դրանք իրենց լուծումը ստացան XIX դարի 60-ականների սոցիալ-
մանկավարժական սկզբունքների զարգացման պայմաններում: Ռուսաստանի
կրթական համակարգը՝ իր անտիկ, դասական կողմնորոշմամբ, Ուշինսկին
համարում էր ‹‹նախապապերի հագուստ››, որից ժամանակն էր հրաժարվելու
և նոր հիմքերի վրա՝ նոր դպրոց հիմնելու: Կրթության բովանդակության մեջ
առաջին հերթին պետք է ներառել մայրենի լեզվի ուսումնասիրությունը, քանի
որ ‹‹մայրենի խոսքը մտավոր զարգացման հիմքն է, և բոլոր գիտելիքների
գանձը››, ինպես նաև այնպիսի առարկաներ, որոնք բացահայտում են մարդուն
և բնությունը՝ պատմություն, աշխարհագրություն, բնական գիտություններ և
մաթեմատիկա: Ուշինսկին առանձնահատուկ տեղ էր հատկացնում բնության
ուսումնասիրմանը, այն անվանելով՝ ‹‹մարդկության մեծագույն
դաստիարակ››, ոչ միայն այն պատճառով որ բնության ‹‹տրամաբանությունը
›› առավել հասանելի է երեխային, այլև իր ճանաչողական ու
դաստիարակչական բնույթի պատճառով: Ըստ Ուշինսկու՝ նախ և առաջ,
դպրոցում պետք է հաշվի առնել սովորողի հոգեբանությունը, իսկ
գիտելիքներն ու գաղափարները պետք է կառուցվեն աշխարհի և նրա կյանքի
լայն տեսանկյունից: Ֆորմալ (ձևական) ուսուցման մասին ասել է, որ ‹‹միտքը
զարգանում է միայն իրական գիտելիք ստանալիս…››: Ելնելով այն
հանգամանքից, որ դպրոցը չի ուսումնասիրում գիտությունը, այլ
ուսումնասիրում է դրա հիմունքները, Ուշինսկին տարբերեց ‹‹գիտություն›› և
‹‹առարկա›› հասկացությունները, և միևնույն ժամանակ ընդգծեց դրանց
ընդհանրությունները: Նա զբաղվում էր գիտական համակարգի
վերամշակմամբ, և դրա՝ դիդակտիկ ձևի վերածելով: Սովորելը, որպես
ճանաչման գործընթացի հատուկ ձև, ունի իր տրամաբանական կառուցվածքը:
Ուշինսկին տարբերում էր ուսուցման 2 փուլ. 1-ին փուլի ժամանակ
երեխաները ուսուցչի ղեկավարությամբ դիտում են առարկաները կամ
երևույթները, կազմում ընդհանուր հասկացողություն դրա մասին: Այդ փուլն
ունի 3 աստիճան. 1-ին աստիճանի ժամանակ երեխաները անմիջապես
ընկալում են առարկան կամ երևույթը, 2-րդ աստիճանի ժամանակ
տարբերում, զանազանում, համադրում ու հակադրում են ուսումնասիրվող
առարկայի կամ երևույթի մասին ստացած ինֆորմացիան և կազմում են
որոշակի հասկացողություն դրա վերաբերյալ, իսկ 3-րդ աստիճանի ժամանակ
մանկավարժը իր պարզաբանումներով լրացնում է երեխայի կազմած
հասկացությունները, համախմբում է դրանք՝ առաջնայինը առանձնացնելով
երկրորդականից: 2-րդ փուլը ձեռք բերված գիտելիքների ամրապնդումն է ու
ընդհանրացումը:
3. Ուշինսկին նախադպրոցական մանկավարժության մասին

‹‹Խաղը, ազատ և անկախ գործողություն է, որին դաստիարակը չպետք է


միջամտի…: Խաղալիքները մեծ նշանակություն ունեն››,-ասել է Ուշինսկին:
Ուշինսկին արժեքավոր ներդրում է ունեցել մանկավարժական մտքի
զարգացման մեջ, և խորը վերլուծել է ինչպես դպրոցականների կրթության,
դաստիարակության տեսությունն ու պրակտիկան, այնպես էլ
նախադպրոցականներինը: ‹‹Դաստիարակության առարկան մարդն է և եթե
մանկավարժությունը ցանկանում է դաստիարակել մարդուն՝ բոլոր
առումներով,նախ և առաջ պետք է ճանաչի նրան››: Ուշինսկին մեծ
ուշադրություն է դարձնում սկզբնական ուսուցմանը: Նա գրում է, որ ‹‹ինչքան
փոքր է տարիքը, այնքան մեծ պետք է լինի անձի մանկավարժական
վերապատրաստումը…սկզբնական դպրոցը պետք է դնի ընդհանուր դպրոցի
հիմքը և նպաստի անհատի դրական հատկանիշների առաջացմանը››:

Երեխայի անհատականությունը ձևավորվում է իր ակտիվ գործողությունների


միջոցով՝ գիտակցաբար փոխակերպվելով ինչպես շրջակա միջավայրի,
այնպես էլ նպատակային գործունեության ընթացքում: Նրա ‹‹Մայրենի
լեզվում›› ներկայացված են պատմություններ, բանաստեղծություններ,
հոդվածներ, որոնք հասկանալի են և հանդիսանում են երեխաների մտավոր,
բարոյական, էսթետիկ կրթության արժեքավոր միջոցները:

Մանկապարտեզների կրթական աշխատանքների բարելավվման վերաբերյալ


նրա մտքերը հետաքրքիր էին.

 Պետք չէ երեխային ծանրաբեռնել ‹‹նստակյաց զբաղմունքներով››,


անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ տալ ինքնուրույն գործողություններին,

 Վաղաժամ ուսուցումը հոգնեցնում է երեխայի ուղեղը, ներշնչում է


անվստահություն իր սեփական ուժերի նկատմամբ,

 Ուսման հետաձգումը հանգեցնում է երեխայի զարգացմանը


 Անհրաժեշտ է համարել զարգացնել երեխայի՝ կրթական առումով
ուսումնասիրությունները, նախքան գրքային ուսուցումը, և ոչկրթականը,
որոնք կապված են երեխայի խաղի հետ:

Այս դրույթներն օգնեցին ավելի ճշգրիտ որոշել մանկապարտեզի կրթական


աշխատանքների բովանդակությունը և հաստատել կապը ՝ մանկապարտեզի
ու դպրոցի շարունակականության միջև: Նա մեծ կարևորություն է տվել
ընտանիքին, նշել է ծնողների դերը երեխայի անձի զարգացման ու
դաստիարակության գործում: Ուշինսկու շատ մանկավարժական
հայտարարություններ արձագանքն են եղել սուր խնդիրների, դպրոցում և
ընտանիքում, այդ ժամանակաշրջանի նախադպրոցական
հաստատություններում անբավարար կրթական աշխատանքների
քննադատության, և դրանց բարելավվման գործնական առաջարկների: Մ.Ի.
Կալինին 1941 թ.-ին հանրային կրթության աշխատողների ժողովում, բարձր
գնահատեց Ուշինսկու գաղափարները՝ մատնանշելով նրա՝ մի քանի
խորհուրդներ՝ երեխաների դաստիարակության եւ կրթության վերաբերյալ:

4. Ուշինսկին դասի և ուսուցման մեթոդների մասին

Ուշինսկին մեծ ուշադրություն է դարձրել դասին: Նա դաս-դասարանային


համակարգի բնորոշ գծերից էր համարում դասարանը՝ աշակերտական
հաստատուն կազմով, և դասերի ճիշտ կազմակերպումն ու պահանջները,
որոնք պետք է խորը գիտելիքներ տան երեխային, սովորեցնեն ինքնուրույն
ձեռք բերել և զարգացնել ճանաչողական ուժերն ու ընդունակությունները:
Ուշինսկին դեմ էր շքեղություններին և ֆորմալիզմին: Նա հիմանդիրն է եղել
տարրական դպրոցում՝ գրագիտության դասավանդման ձայնային,
վերլուծական-սինթետիկ մեթոդի, ինչպես նաև բացատրական
ընթերցանության: Նա գտնում էր, որ պետք է ուսումնասիրել բնությունը և
օգտագործել այն որպես աշակերտի բազմակողմանի և համապարփակ
անհատականության և տրամաբանական մտածողության զարգացման միջոց,
քանի որ ‹‹բնության տրամաբանությունը առավել մատչելի և առավել
օգտակար է երեխաների համար››: Ուշինսկին մեծ տեղիք է տվել աշակերտի
ինքնուրույնությանը: Նա գտնում էր, որ դեռևս առաջին դասարանից
երեխաներին պետք է ընտելացնել ինքնուրույն աշխատանքին: Երեխաների
խոսքի զարգացման համար նա առաջարկում էր կատարել վարժություններ,
սկզբում ՝ բանավոր, ապա գրավոր՝ աստիճանաբար բարդացումով:

Ուշինսկին իր ‹‹Ռուսաց լեզվի սկզբնական ուսուցման մասին›› հովածում


տվել է մի քանի արժեքավոր ցուցումներ.

 Զարգացնել երեխայի խոսքը,

 Երեխային հասցնել մայրենի լեզվի գանձերին գիտակցաբար


տիրապետելուն,

 Յուրացնել տալ լեզվի քերականությունը:

5. Ուշինկսին մանկավարժության մասին

Ուշինսկին ‹‹Մանկավարժական գրականության օգուտի մասին›› հոդվածում


գրել է ‹‹ո՛չ բժշկությունը, ո՛չ էլ մանկավարժությունը չեն կարող անվանվել
գիտություն այդ բառի բուն իմաստով››: Այնուամենայնիվ նրան էին
պատկանում նաև հետևյալ խոսքերը ‹‹Մանկավարժությունը գիտություն չէ,
այլ արվեստ››: 19-րդ դարում շատ հաճախ կարելի էր լսել դատողություններ և
կարծես ոչ ոք, այդ թվում Ուշինսկին , հրաժարվեցին մանկավարժությունը
անվանել գիտություն: Ուշինսկին չի համաձայնվել այն գերմանացի
փիլիսոփաների և հոգեբանների հետ, որոնք ամեն բան կոչում էին գիտություն
և ինչի հետևանքով անհետացավ սահմանը գործնականի և գիտության միջև ,
իսկ կանոնները փոխվեցին օրենքների: Ուշինսկու կարծիքով գիտության
հիմնական առանձնահատկությունը դա հետազոտությունն է: Նա գրել է.
‹‹ցանկացած գիտության կողքին կարող է ձևավորվել արվեստ, ինչը ցույց
կտա, թե ինչպես կարող է մարդը օգուտ քաղել կյանքից՝ օգտագործելով
գիտության դրույթները, սակայն գիտությունն օգտագործելու այդ կանոնները
դեռևս գիտություն չեն համարվում››:

Իր տեսակետը ապացուցելու համար Ուշինսկին մեջբերել է փաստարկներ,


ըստ որի գիտության գործնական կիրառման արվեստը կարող է բաղկացած
լինել անսահման թվով, անվերջ փոփոխվող կանոններից, որոնք որոշվում են
մարդու կամայական ցանկությամբ: Գիտությունների եզրակացությունները
լիովին օբյեկտիվ են, մինչդեռ դրանց գործնական կիրառման արվեստում
սուբյեկտիվ սկզբունք է գերակշռում: Ի տարբերություն այն կանոնների, որոնք
կարող են փոխվել, կախված մարդու կամքից ու ցանկությունից, ‹‹գիտության
կանոնները չեն փոխվում կամայականորեն,դրանք միայն էլ ավելի են
զարգանում››: Ուշինսկին իր առանձին մոտեցումն է ունեցել
մանկավարժությանը, նրա կարծիքով այն պետք է լինի ‹‹փաստերի
հավաքածու, խմբավորված այնքանով, որքան հնարավոր կլինի››: Նա պնդում
էր, որ եթե գիտությունների մեծամասնությունը միայն բացահայտում է
փաստերն ու օրենքները, բայց չեն զբաղվում դրա գործնական
գործունեությամբ, ապա մանկավարժությունը զգալիորեն տարբերվում է այդ
առումով: Եվ, իհարկե, մանկավարժության գործնական նշանակությունը
կայանում է նրանում, որ «կրթության ոլորտում միջոցներ բացի այնպիսի անձի
համար, ով կկարողանա դիմակայել կյանքի բոլոր դժվարությունների
ճնշմանը, կփրկի մարդուն վնասակար ազդեցություններից և
հնարավորություն կտա նրան ՝ ստանալու բացառապես լավ արդյունքներ»:

6. Ուշինկսին ՝ ուսուցչի մասին

Մեր ժամանակներում ուսուցիչ ‹‹պատրաստելը›› սոցիալական եւ


մանկավարժական կարևորագույն խնդիրներից մեկն է: Ուշինսկին հատուկ
ուշադրություն է դարձրել այդ խնդիրներին և ուսուցման համակարգի վրա:
Այս հարցի վերաբերյալ դատողությունները նկարագրված են նրա մի շարք
գործերում:

Իր մանկավարժական գործունեության հենց սկզբում Ուշինսկին մի շարք


հոդվածներում մատնանշում է, որ հանրային կրթության հարցում
ամենակարևոր բացթողումը թերևս, լավ դասախոսների բացակայությունն է, և
որոնք հատուկ պատրաստված պետք է լինեն իրենց պարտականությունների
կատարման շրջանկներում: ‹‹Ուսուցիչ›› հասկացողությունը
մասնագիտական իմաստով բացակայում էր, քանի որ բացակայում էր նաև
դպրոցը: 60-ական թվականներին որպես ուսուցիչներ են աշխատել
սարկավագները, վանականները, զինվորականները, այսինքն այն մարդիկ,
ովքեր չեն ունեցել ընդհանուր և հատկապես մանկավարժական կրթություն:
‹‹Մանկավարժական գրականության օգուտի մասին›› հոդվածում Ուշինսկին
փորձում է բարձրացնել ուսուցչի հեղինակությունը, ցույց տալ իր հսկայական
դերը կրթության ոլորտում: Նրանում ներկայացված է ուսուցչի վառ կերպարը:
Ըստ Ուշինսկու ‹‹ուսուցիչը մանկավարժական գործընթացի ամենակարևոր
տարրն է››, ‹‹մանկավարժի անձի ազդեցությունը կրթական ուժն է, որը չի
կարող փոխարինվել դասագրքերով››:

Ուշինսկին մանկավարժության առջև առաջադրել է 3 խնդիր.

1. գիտության զարգացում,

2. ուսուցիչների վերապատրաստում

3. ուսուցիչների կողմից հասարակության մեջ մանկավարժական


գիտելիքների և համոզմունքների տարածում:

Ուշինսկին հաշվի է առել և կարևոր է համարել կանանց դերը երեխաների


դաստիարակության և կրթության հարցում: Նա խոսել է ի պաշտպանություն
կին ուսուցիչների, որոնք, նրա կարծիքով կարող են լինել գերազանց
ուսուցիչներ ոչ միայն տարրական դասարաններում, այլև բարձրագույն
հաստատություններում, և ավելին, դասավանդել այնպիսի առարկաներ՝
ինչպիսիք են քիմիան, ֆիզիկան, բարձրագույն երկրաչափությունը և այլն:

Ուշինսկին ընդգծում է, որ ուսուցիչը չպետք է սահմանափակվի իր


ձեռքբերված գիտելիքներով: Շատ կարևոր է նրանում զարգացնել գիտական եւ
մանկավարժական հորիզոնները մշտապես ընդլայնելու ունակությունը եւ
պատրաստակամությունը: ‹‹Ուսուցիչը հաջողությամբ սովորեցնում է այնքան
ժամանակ, որչափ ինքն է սովորում››:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ուշինսկին ռուսական մանկավարժության հիմնադիրն է, մասնավորապես


նախադպրոցական մանկավարժության: Նա արժեքավոր ներդրում է
կատարել համաշխարհային մանկավարժական մտքի զարգացման գործում:
Ուշինսկին խորը վերլուծեց կրթության տեսությունը եւ պրակտիկան,
նախադպրոցական կրթությունը, այս ոլորտում առկա ձեռքբերումներն ու
թերությունները, և ամփոփեց այլ ազգերի մանկավարժության զարգացումը:
Նա հիմնեց ազգային կրթության գաղափարը, որը հիմք ծառայեց ռուսական
մանկավարժության ստեղծման համար: Նրա տեսակետները մայրենի լեզվի
դերի, երեխաների մտավոր եւ բարոյական կրթության, դպրոցի մասին, մեծ
ազդեցություն ունեցավ ոչ միայն այդ ժամանակների, այլև ուսուցիչների
հետագա սերունդների վրա: Ուշինսկու մանկավարժական
հայտարարությունները արձագանքն են եղել ներկայիս սուր խնդիրների,
դպրոցում, ընտանիքում, այդ ժամանակաշրջանի նախադպրոցական
հաստատություններում անբավարար կրթական աշխատանքների, և դրանց
բարելավվման գործնական առաջարկներին: Ուշինսկու գաղափարները
պահպանում են իրենց հզորությունը և մանկավարժական ուսուցման ողջ
համակարգում ուսուցիչները մշտապես օգտագործում են Ուշինսկու
առաջադեմ կարծիքներն ու տեսակետները:

You might also like