Ռեֆերատի տեքստի ձևավորման պահանջները 1

You might also like

Download as doc, pdf, or txt
Download as doc, pdf, or txt
You are on page 1of 9

Ռեֆերատի ձևավորման պահանջները

(7-10 էջ)
1. Վերլուծական աշխատանքի տեքստը պետք է ներկայացված լինի A4 ֆորմատի
սպիտակ թղթի վրա (210 X 297) 1.5 միջակայքով, սև հիմնագույնով, Sylfaen 12
տառաչափով:
2. Կուրսային աշխատանքի էջերի լուսանցքները պետք է կազմվեն հետևյալ
չափանիշներով՝
 վերևից՝ 20 մմ
 ներքևից՝ 25 մմ
 ձախից` 30 մմ
 աջից՝ 10 մմ:
3. Տիտղոսաթերթը և բովանդակությունը չեն էջակալվում:
4. Աշխատանքի էջակալումը սկսվում է երրորդ էջից, այն է՝ աշխատանքի
ներածությունից: Աշխատանքի հաջորդող բոլոր էջերը, ներառյալ աղյուսակները,
հավելվածը և այլն, համարակալվում են:
5. Վերլուծական աշխատանքի ներածությունը, գլուխները, եզրակացությունը,
օգտագործված գրականության ցանկը պետք է սկսվեն նոր էջից: Աշխատանքի
ենթագլուխները պետք չէ սկսել նոր էջից:
6. Աշխատանքի ներածությունը, գլուխների անվանումները, եզրակացությունը,
օգտագործված գրականության ցանկը և հավելվածները գրվում են թավ
գլխատառերով (ամբողջությամբ մեծատառերով)՝տառաչափը` Sylfaen 14, իսկ
ենթագլուխների տառաչափը` Sylfaen 12 թավ (միայն առաջին բառի առաջին
տառն է գլխատառ):
7. Աշխատանքի տեքստը պետք է համապատասխանի գիտական լեզվի
չափանիշներին, պետք է պահպանված լինի տրամաբանական կապը և
հաջորդականությունը: Տեքստում չպետք է լինեն ոճային և քերականական
սխալներ:
8. Հեղինակային կարծիքը ներկայացնելիս` հարկավոր է խուսափել «իմ կարծիքով»,
«մեր կարծիքով» և այլ նմանատիպ արտահայտություններից:
9. Աշխատանքում անհրաժեշտ է բացատրել անծանոթ տերմիներն ու նշանները
տեքստում առաջին անգամ հիշատակելիս:
10. Աշխատանքում հապավումների օգտագործումը պետք է կատարվի հետևյալ
ընթացակարգով. առաջին անգամ հարկավոր է նշել ամբողջական անունը և
փակագծերում ներկայացնել հապավումը` օրինակ` Միավորված ազգերի
կազմակերպություն (ՄԱԿ), այնուհետև կարելի է օգտագործել միայն հապավումը:
11. Աշխատանքում անհրաժեշտ է խստորեն պահպանել հապավումների և նշանների
միատեսակությունը:
12. Աշխատանքում ուսանողը պարտավոր է հղումների (footnote) տեսքով
վկայակոչել այն նյութերը, աղբուրները կամ առանձին տեղեկությունները,
որոնցից օգտվել է, կամ որոնցում տեղ գտած մտքերի և հետևությունների հիման
վրա մշակվել և լուծումներ են ներկայացվել հետազոտվող հիմնախնդիրների ու
հարցերի վերաբերյալ:
13. Տեքստում այլ հեղինակների աշխատանքները մեջբերելիս` գերադասելի է
անուղղակի հղման տարբերակը, այսինքն ուսանողը պետք է փորձի իր բառերով
վերաձևակերպել և ներկայացնել այն միտքը, որին հղում է տրվում:
Անհրաժեշտության դեպքում տեքստում կարող են տրվել նաև ուղիղ հղումներ
(սույն դեպքում հեղինակի բառերը պետք է ներկայացված լինեն չակերտներում):
Երկու դեպքում էլ պարբերության ավարտին (վերջակետից առաջ) պետք է հղում
(fotenoot) տրվի, այլապես հղման բացակայությունը որակավորվում է որպես
գրագողություն (նման խախտումների բացահայտման դեպքում ուսանողին չի
թույլատրվում մասնակցել կուրսային աշխատանքների պաշտպանությանը):
14. Աշխատանքում աղյուսակներն ու դիագրամները կարելի է օգտագործել միայն այն
դեպքում, եթե դրանք օժանդակում են բովանդակության բացահայտմանը կամ
կրճատում են աշխատանքի ծավալը: Տեղեկատվական բնույթի աղյուսակները
պետք է ներկայացվեն հավելվածում:
Վերլուծական աշխատանքը պետք է ունենա հետևյալ բաղադրիչ մասերը`
 սահմանված ձևի տիտղոսաթերթ (տես ՀԱՎԵԼՎԱԾ 1),
 բովանդակություն (տես ՀԱՎԵԼՎԱԾ 2),
 ներածություն,
 հիմնական կառուցամաս՝ ենթագլուխներով,
 եզրակացություն,
 օգտագործված գրականության ցանկ:
Բովանդակությունում ներկայացվում է աշխատանքի պլանը՝ ընդգրկելով աշխատանքի
ներածությունը, բոլոր գլուխների և ենթագլուխների անվանումները, եզրակացությունը,
օգտագործված գրականությունը ցանկը, հավելվածների անվանումները և նրանց
էջակալումը: Բովանդակությունը չի ներառում տիտղոսաթերթը:
Ներածությունում ներկայացվում է՝
 վերլուծական աշխատանքի թեմայի արդիականությունը,
 աշխատանքի նպատակն ու խնդիրները,
 հետազոտության օբյեկտի և առարկայի նկարագրությունը,
 աշխատանքում օգտագործվող հետազոտության մեթոդները,

Եզրակացությունում`
 ամփոփվում են անցկացված հետազոտության արդյունքները` ներածությունում
ամրագրված խնդիրների տրամաբանական հաջորդականությամբ,
 սահմանվում է թեմայի հետագա հետազոտության հեռանկարները:
 եզրակացությունները պետք է լինեն հակիրճ և հստակ,
 պետք է ներկայացված լինեն կետանիշերով (bullets):
Օգտագործված գրականության ցանկում տեղ են գտնում միայն այն աղբյուրները,
որոնցից աշխատանքում մեջբերումներ են կատարվել: Օգտագործված գրականության
ցանկում տեղ գտած աղբյուրները պետք է ներկայացվեն այբբենական կարգով:
Օգտա գործված աղբյուրները նշվում են հետևյալ կերպ`
Մենագրություններ
Օգտագործված գրականության ցանկում նշվում է հեղինակի ազգանունը, անվան
առաջին տառը, աշխատանքի վերնագիրը, հրատարակչությունը, հրատարակման
վայրը, տարեթիվը և գրքի էջերի ընդհանուր քանակը:
1. Թորոսյան Տ., Լեռնային Ղարաբաղ և Կոսովո. հակամարտություններ,
բանակցություններ, աշխարհաքաղաքականություն, Տիգրան Մեծ հրատ., Երևան,
2012, 408 էջ:
2. Օրդուխանյան Է., Իշխանափոխության և ընդդիմություն. քաղաքական խոսույթի
վերլուծություն, Լիմուշ, Երևան, 2010, 228 էջ:
3. Мелешкина Е., Формирование новых государств в Восточной Европе, ИНИОН РАН,
Москва, 2012, 252 с.
4. Мельвиль А., Ильин М., Мелешкина Е. и др., Политический атлас современности:
Опыт многомерного статистического анализа политических систем современных
государств, МГИМО Университет, Москва., 2007, 272 с.
5. Brzezinski Z., The Grand Chessboard: America Primacy and its Geostrategic Imperatives,
Perseus Books Group, 1997, 240 p.
6. Linz J., Stepen A., Problems of democratic transition and consolidation: Southern
Europe, South America and postcommunist Europe, The John Hopkins university,
Baltimore, London., 1996, 479 p.
Հղումներում (footnote) նշվում է հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը,
աշխատանքի վերնագիրը, հրատարակչությունը, հրատարակման վայրը, տարեթիվը և
գրքի այն էջը կամ էջերը, որոնց հղում է կատարվում:
Օրինակ`
Թորոսյան Տ., Լեռնային Ղարաբաղ և Կոսովո. հակամարտություններ,
բանակցություններ, աշխարհաքաղաքականություն, Տիգրան Մեծ հրատ., Երևան, 2012,
էջ 213-214:
Գիտական հոդվածներ
Հղումներում և օգտագործված գրականության ցանկում նշվում է հեղինակի
ազգանունը, անվան առաջին տառը, հոդվածի վերնագիրը, ամսագրի (ժողովածուի)
վերնագիրը (շեղատառերով՝ Italic), ամսագրի համարը, տարեթիվը և ամսագրում
հոդվածի էջերի ընդհանուր քանակը:
Օրինակ`
1. Թորոսյան Տ., Հասարակական գիտությունների և այդ ոլորտում բարձրագույն
կրթության հիմնախնդիրների առանձնահատկություններն ու լուծման
հնարավորությունները հետխորհրդային երկրներում, Հայկական
քաղաքագիտական հանդես, 1 (1), 2014, էջ 5-19:
2. Պողոսյան Լ., Բազմակուսակցական համակարգի ինստիտուցիոնալացման
գնահատման չափանիշներն ու դրանց օպտիմալացման խնդիրները
հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրներում, Հայկական քաղաքագիտական
հանդես, 1 (1), 2014, էջ 34-55:
3. Стукал Д., Хавенсон Т., Моделирование государственной состоятельности
постсоциалистических стран, ПОЛИТЕКС, № 1, 2012, С. 238-264.
4. Ильин М., Мелешкина Е., Мельвиль А., Формирование новых государств: внешние
и внутренние факторы консолидации, Полис, №3, 2010, С. 26-39.
5. Butler M., Crisis Bargaining and Third-Party Mediation: Bridging the Gap, International
Negotiation, № 12, 2007, pp. 249-274.
6. Lanskoy M., Areshidze G., Georgia’s year of turmoil, Journal of Democracy, October
2008, Volume 19, pp. 154-168.

Էլեկտրոնային աղբյուրներ
Հղումներում և օգտագործված գրականության ցանկում նշվում է հեղինակի
(առկայության դեպքում) ազգանունը, անվան առաջին տառը, աշխատանքի վերնագիրը,
էլեկտրոնային հասցեն: Էլեկտրոնային հղումների վերջում պարտադիր է նշել աղբյուրի
հղումից օգտվելու ամսաթիվը (փակագծերում):
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,
http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm, (25.09.2014).
2. Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պետական Անկախության
մասին, http://www.president.nkr.am/am/nkr/nkr2, (25.09.2014).
3. Торосян Т., Косово и Нагорный Карабах: сравнительный анализ конфликтов и
процессов урегулирования, http://www.regnum.ru/news/polit/1317218.html,
(25.09.2014).
4. Декларация Азербайджанской Республики, Республики Армения и Российской
Федерации, http://archive.kremlin.ru/text/docs/2008/11/208670.shtml, (25.09.2014).
5. Ferrari B., Geopolitics. A Critical Assessment of the Great Game: In and Around the
Capsian Sea, http://www.ciari.org/investigacao/geopolitics_greatgame_caspiansea.pdf,
(25.09.2014).
6. Helsinki Final Act, http://www.osce.org/mc/39501, (25.09.2014).
ՀԱՎԵԼՎԱԾ 1

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 1
ԳԼՈՒԽ 1. ԱՆՎԱՆՈՒՄԸ 1
1.1. Ենթագլխի անվանումը 1

1.2. Ենթագլխի անվանումը 1

ԳԼՈՒԽ 2. ԱՆՎԱՆՈՒՄԸ 1
2.1. Ենթագլխի անվանումը 1

2.2. Ենթագլխի անվանումը 1

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 1
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ 1
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ 1

ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հետազոտության թեմայի արդիականությունը:


Հետազոտության նպատակն ու խնդիրները: Հետազոտության նպատակն է
վերլուծել………
Հետազոտության նպատակի իրագործման համար առաջադրված են
հետազոտության հետևյալ խնդիրները`
 ……….,
 ………….,
 …………,
 ……….,
Վ․ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ
ՖԱԿՈՒԼՏԵՏ
ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՄԲԻՈՆ

ՌԵՖԵՐԱՏ

Թեմա՝
Մասնագիտություն՝
Առարկա՝ Քաղաքագիտություն
Ուսանողուհի՝
Դասախոս՝ Պետրոսյան Մարգարիտա, ք. գ. թ., դոցենտ

Երևան 2024

You might also like