Բժշկական

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 11

45. Դեոնթոլոգիայի մասին ընդհանուր հասկացություն.

Յատրոգենիա ,
Յաթրոպաթիա

«Դեոնթոլոգիա» բառն առաջին անգամ օգտագործել է անգլիացի փիլիսոփա


Բենթամը (1748-1832): Դեոնթոլոգիա նշանակում է՝ դեոն-անհրաժեշտություն,
պարտք, լոգոս-գիտություն, ուսմունք, այսինքն՝ դեոնթոլոգիան պարտքի մասին
ուսմունք է, բարոյական պարտականությունների ամբողջություն,
մասնագիտական էթիկա (բարոյականություն):
Բժշկական հոգեբանական տեսանկյունից իր գործունեության ընթացքում բժիշկը
պետք է աշխատի մի շարք համընդհանուր սկզբունքներով եւ նորմերով:
Առաջնային են բարոյական չափանիշները, օգնության դիմած մարդկանց եւ
գործընկերների հետ ունեցած փոխհարաբերությունները, գիտության նորույթների
նկատմամբ ունեցած հետաքրքրությունը:
Չի թույլատրվում օգտվել մասնագիտական այնպիսի մեթոդներից, որոնք կարող
են ճնշել անձի արժանապատվությունը:
Քանի որ բժիշկը (կամ հոգեբանը) հաճախ կարող է տեղյակ լինել անձի
ամենանվիրական գաղտնիքներին, ուստի կարեւորագույն հարցերի թվում է նաեւ
կոնֆիդենցիալ մոտեցումը՝ գաղտնապահությունը, «բժշկական գաղտնիքը». չէ՞ որ
բժիշկ-հիվանդ եւ հոգեբան-այցելու փոխհարաբերությունը ստեղծվում է
վստահության սկզբունքի հիման վրա: Եթե անգամ այցելուի հետ առնչվող որեւէ
ինֆորմացիա բժիշկը (կամ հոգեբանը) պատրաստվում է օգտագործել
ուսումնասիրությունների կամ կլինիկական քննարկման համար, ապա նա
պարտավոր է տեղեկացնել այդ մասին եւ թույլտվություն խնդրել այցելուից:
Օգնելով հիվանդին՝ հարկավոր է զգույշ լինել բացատրությունների ժամանակ,
խորհուրդներ տալիս:

Յատրոգենիա

Դա հիվանդագին վիճակ է, որն առաջանում է բժշկի և բուժանձնակազմի կողմից


հիվանդի նկատմամբ թույլ տրված սխալ արտահայտությունից, անզգույշ խոսքից,
վարվելաձևից։ Հատկապես հեշտությամբ է առաջանում ներշնչվող
անձնավորությունների շրջանում։ Այն կարող է արտահայտվել կպչուն վախերի,
դեպրեսիվ վիճակների, հիպոխոնդրիկ ապրումների, գերարժեք մտքերի ձևով։
Օրինակ երբ համայցի ժամանակ բժիշկը հիվանդին անզգուշաբարասում է, «Ոչ
թե սիրտ ունես, այլ լաթի կտոր», ապա այդ խոսքերից հետո զարգանում է
դեպրեսիվ-տագնապային, հիպոխոնդրիկ վիճակ։

46.Ալկոհոլիզմ և թմրաոլություն: Տառապողների հոգեբանական


առանձնահատկություննե
Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային
ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական
ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական
ախտանիշն է սպիրտային խմիչքների հանդեպ ախտաբանական հակումը։ Այս
հիվանդության ընթացքում կարող են զարգանալ տարբեր փսիխոտիկ,
մարմնական և նյարդաբանական խանգարումներ, հոգեկան և սոցիալական
դեգրադացիա։

Ալկոհոլիզմը ձևավորվում է աստիճանաբար՝ սպիրտային խմիչքների տևական


չարաշահման ֆոնի վրա։ Այն մշտապես ուղեկցվում է բազմաթիվ անբարենպաստ
սոցիալական հետևանքներով, թե՛ հիվանդի, թե՛ հասարակության համար։

Ալկոհոլիզմի կլինիկական պատկերը և ընթացքը


Ալկոհոլիզմի տիպիկ դրսևորումներից են'

1. ախտաբանական հակումը ալկոհոլի նկատմամբ,


2. ալկոհոլի նկատմամբ տոլերանտության փոփոխումը,
3. ալկոհոլային աբստինենցիայի համախտանիշը,
4. ալկոհոլային ամնեզիան,
5. ալկոհոլ օգտագործելու ձևերի փոփոխությունը,
6. հիվանդության գիտակցման փոփոխությունը,
7. անձի փոփոխությունը։

1. Ախտաբանական հակում ալկոհոլի հանդեպ


Ալկոհոլիզմի սկզբնական փուլերում ալկոհոլի հանդեպ դրսևորվող
հակվածությունը կրում է իրավիճակային բնույթ և առաջանում է այն
իրավիճակներում, որոնք, սովորաբար, բոլորի մոտ ենթադրում և թելադրում են
խմիչքի գործածում։ Սակայն նրանց մոտ խմիչքի օգտագործումն ուղեկցվում է
ընդգծված ակտիվությամբ, տրամադրության բարձրացումով և հնարավոր
խոչընդոտների հաղթահարումով։ Հաջորդ փուլում այս հիվանդներն արդեն իրենք
են առիթներ փնտրում կամ իրավիճակներ ստեղծում։ Սակայն դեռևս կարողանում
են իրենց «չափի մեջ պահել» և էքսցեսներ թույլ չեն տալիս (բնորոշ է ալկոհոլիզմի
երկրորդ փուլին)։ Հետագայում հակվածությունը դառնում է անհաղթահարելի,
հիվանդները «կորցնում են չափը», անտեսում են բոլոր բարոյական և էթիկական
նորմերը, միայն թե՝ բավարարեն իրենց ալկոհոլային «ծարավը կամ քաղցը»։
Բնորոշ է ալկոհոլիզմի երկրորդ և երրորդ փուլերին։

Դեռևս հիվանդության առաջին փուլում առաջանում է քանակական


վերահսկողության նվազում, այն է' հիվանդները հարբածության հասնելու
նպատակով ավելացնում են օգտագործվող ալկոհոլի քանակը, ինչն
արտահայտվում է «կենացների» հաճախացմամբ, բաժակները «մինչև հատակը»
դատարկելու ձգտումով, լի շշերը «երկրորդ օրը չթողնելու» ցանկությամբ, խմիչքի
տեսակի և որակի նկատմամբ անտարբերությամբ։ Հիվանդները հաջորդ փուլում
կորցնում են քանակական վերահսկողությունը (կրիտիկական դոզայի ախտանիշ)'
գերազանցում են իրենց բնորոշ ալկոհոլի որոշակի քանակն ու խմում մինչև խորը
հարբածություն։ Բնորոշ է ալկոհոլիզմի առաջին և երկրորդ փուլերին։ Սրան
հաջորդող փուլում ալկոհոլի գործածումը դառնում է ինքնանպատակ,
հիվանդները խմում են ուր պատահի և ինչ պատահի' չկարողանալով կանխել
արտահայտված հակումը։ Նման իրավիճակային վերահսկման կորստով ընթացող
ախտաբանական հակումը բնորոշ է երկրորդ և, հատկապես՝ երրորդ փուլին։

2. Ալկոհոլի հանդեպ տոլերանտությանփոփոխումը կախված է ալկոհոլիզմի


փուլերից և դրսևորվում է տարբեր ձևերով։ Հիվանդության սկզբում
տոլերանտությունն ալկոհոլի նկատմամբ աստիճանաբար աճում է և
արտահայտվում է նրանով, որ ալկոհոլի նախկին քանակը որևէ արդյունք չի
տալիս և հիվանդները հետզհետե ավելացնում են օգտագործվող խմիչքի քանակը,
որին զուգահեռ մարում է պաշտպանական բնույթ կրող փսխման ռեֆլեքսը։
Երբեմն հիվանդներն անցնում են ավելի թունդ խմիչքների օգտագործմանը։

Այնուհետև ձևավորվում է մի վիճակ, որն արտահայտվում է տոլերանտության


կայունությամբ որոշակի ժամանակահատվածում' հարբածության հասնելու
համար հարկ չկա ավելացնել խմիչքի քանակը, քանի որ այն արդեն հասել է
անհատական գագաթնակետին՝ հիվանդի «ալկոհոլային կենսագրության»
ընթացքում։ Այս վիճակը կոչվում է «տոլերանտության պլատո» և բնորոշ է
ալկոհոլիզմի երկրորդ փուլին։ Տոլերանտության աճին և հետագա «պլատոյին»
հաջորդում է անկումը' հարբածությունը սկսում է ի հայտ գալ արդեն ալկոհոլի
ավելի փոքր քանակից, ընդ որում՝ թե՛ միանվագ օգտագործման, թե՛ օրական։
Հիվանդներն անցնում են ալկոհոլի ավելի քիչ քանակներ պարունակող խմիչքների
օգտագործմանը։ Այս վիճակը բնորոշ է ալկոհոլիզմի երրորդ փուլին։

3.Ալկոհոլային աբստինենցիայի համախտանիշը(դադարեցման համախտանիշը)


ալկոհոլիզմի երկրորդ փուլի ամենաբնորոշ և հավաստի դրսևորումն է։ Այն
արտահայտվում է հոգեկան, սոմատովեգետատիվ և նյարդաբանական
խանգարումներով։ Ալկոհոլային աբստինենցիայի համախտանիշի հիմնական
նշանն այն է, որ նախորդ ալկոհոլային թունավորումից առաջացած
խանգարումները թեթևանում կամ լրիվ անցնում են ալկոհոլի որոշակի քանակ
օգտագործելուց հետո:

Սկզբնական շրջանում այն արտահայտվում է գերազանցապես վեգետատիվ և


ասթենիկ խանգարումներով՝ գինարբուքից կամ տևական անընդմեջ
հարբեցողությունից հետո։ Ասթենիկ ֆոնի վրա առաջանում են
քրտնարտադրություն, հաճախասրտություն, բերանի խոռոչում արտահայտված
չորության զգացում, զզվանք սննդի հանդեպ։ Այս վիճակը զարթխումի պահանջ է
առաջացնում, որը, սովորաբար, բավարվարվում է երեկոյան կամ հաջորդ
առավոտյան։
Գինարբուքների հաճախացման և հարբեցողության երկարաձգման հետ կապված
վեգետատիվ խանգարումներն ավելի են խորանում և շատանում (հիպերեմիա,
ակնագնդերի կարմրություն, դեմքի ուռածություն, հաճախասրտություն
էքստրասիստալիաներով, ցավ և տհաճ զգացողություններ կրծքավանդակում,
ծանրություն գլխում, քրտնարտադրություն, դող)։ Սրանք ուղեկցվում են
արտահայտված դիսպեպտիկ խանգարումներով (անոռեքսիա, սրտխառնոց, լուծ,
փորկապություն և այլն), ինչպես նաև՝ նյարդաբանական ախտանիշներով
(մատների և, ընդհանրապես, վերջույթների, լեզվի դող, ատաքսիա, շարժումների
և գործողությունների անհամաչափություն, ջլային ռեֆլեքսների ակտիվացում)։
Խանգարվում է քունը, սրվում են նախկին հիվանդությունները՝ անկախ դրանց
պատճառներից։ Նման վիճակները կարող են ձգձգվել մի քանի օր։ Զարթխումի
պահանջն ավելի է մեծանում, այն գրեթե մշտական է դառնում։

Որոշ դեպքերում աբստինենցիայի համախտանիշը բարդանում է փսիխոտիկ


խանգարումներով, հիմնականում՝ տագնապային և պարանոիդ ուղղվածությամբ
(Ս.Գ. Ժիսլին)։ Հուզական ֆոնը դեպրեսիվ-տագնապային է, որն ուղեկցվում է
լարվածությամբ, վախկոտությամբ, անորոշ կամ կոնկրետ մտավախություններով
(առողջության կամ ստեղծված իրավիճակի հանդեպ), անհանգստությամբ,
սենսիտիվ բնույթի մտքերով (իրենց մեղադրում են, հեգնում, դատապարտում)։
Ավելի արտահայտված դեպքերում ձևավորվում է անելանելիության զգացում,
ինքնասպանության մտքեր։

Ալկոհոլային աբստինենցիայի համախտանիշը կարող է ընթանալ նաև


ցնցումային խանգարումներով, որոնք ի հայտ են գալիս հարբեցողությունն
ընդհատելուց հետո առաջին օրերին, ինչպես նաև՝ փսիխոօրգանական
խանգարումներով, որոնք արտահայտվում են մնեստիկ խանգարումներով,
թուլահոգությամբ, հոգեկան անօգնականությամբ։

Հոգեկան խանգարումների առկայությունը կամ սրանց գերակայումը վեգետատիվ


և նյարդաբանական խանգարումների հանդեպ վկայում է ալկոհոլի ավելի ծանր
ընթացքի մասին։

4.Ալկոհոլային ամնեզիա
Ընդունված է առանձնացնել ամնեզիաների (պոլիմպսեստների) հետևյալ
տեսակները'

- Նարկոտիկ ամնեզիայի ախտանիշ՝ գինարբուքի վերջին փուլի


իրադարձությունների մոռացում։ Առաջանում է դրվագային ձևով, միայն ալկոհոլի
մեծ քանակի ազդեցության ներքո։ Բնորոշ է ալկոհոլիզմի առաջին փուլին։

- Լակունար ամնեզիայի ախտանիշ՝ գինարբուքի ողջ ընթացքի առանձին


դրվագների մոռացում։ Նույնպես առաջանում է ալկոհոլի մեծ քանակից։ Դիտվում
է ալկոհոլիզմի երկրորդ և երրորդ փուլերում։
- Տոտալ ամնեզիայի ախտանիշ՝ մոռացվում է գինարբուքի և հարբածության
ամբողջ շրջանը (կամ մեծ մասը)։ Առաջանում է ալկոհոլի չնչին քանակներից։
Դիտվում է ալկոհոլիզմի երրորդ փուլում։

5. Ալկոհոլը չարաշահելու ձևերը


Ալկոհոլը չարաշահելու ձևերը հիվանդության ընթացքում փոփոխական են։
Ալկոհոլիզմի առաջին փուլում խմիչքի օգտագործումը, հիմնականում,
սահմանափակվում է մեկ օրով, հետագա ընդմիջումներով, որոնք կարող են տևել
մի քանի օր։ Երկրորդ փուլում ալկոհոլի օգտագործումը դառնում է ավելի
հաճախակի, այն տևում է 2-3 օրից մինչև 1 շաբաթ։ Հիվանդության այս փուլում
ալկոհոլը օգտագործվում է գրեթե ամեն օր։ Տոլերանտությունը հասնում է իր
գագաթնակետին և ձևավորվում ու պահպանվում է «պլատոն»։ Ալկոհոլի մեծ
մասն օգտագործվում է օրվա երկրորդ կեսին։ Երրորդ փուլի շեմին և նրա
ընթացքում ալկոհոլի տանելիությունը նվազում է և հիվանդները սկսում են ավելի
քիչ այն օգտագործել։ Խմիչքի օգտագործումը ձեռք է բերում պարբերական
գինեմոլության ձև (ջՈտՏռ), ուղեկցվում է աֆեկտիվ լարվածությամբ, ներքին
դիսկոմֆորտով։ Պարբերական գինեմոլության վերջում ձևավորվում է
հոգեֆիզիկական հյուծվածություն, զզվանք խմիչքի հանդեպ, ինչն էլ
պայմանավորում է դադարը։ Պարբերական գինեմոլությունը կարող է տևել մինչև
2 շաբաթ։ Հետագա «լուսավոր» շրջանը ձգվում է մինչև 2-3 ամիս, որից հետո
կրկին սկսվում է պարբերական գինեմոլությունը։ Հիվանդների որոշ մասի մոտ
պարբերական գինեմոլություն չի դիտվում, նրանք օրվա ընթացքում խմիչքն
օգտագործում են «կոտորակված» (անգամ գիշերը)։ Եվ միշտ թեթև հարբածության
վիճակում են։

6. Հիվանդության գիտակցման խանգարումը կամ դրա մերժումը որևէ ձևով միշտ


առկա է ալկոհոլիզմի կլինիկայում և սրա առկայությունը կարելի է համարել
պարտադիր ախտանիշ։ Ալկոհոլիզմով հիվանդները միշտ մշակում
են «հոգեբանական պաշտպանության համակարգ», որով փորձում են
պաշտպանվել հասարակության մեղադրանքներից և դատապարտումներից։

Սովորաբար, ոգելից խմիչքների հանդեպ մարդն ունի կամ անտարբեր


(ինդիֆերենտ), կամ անկախ-դրական վերաբերմունք, ինչն էլ պայմանավորում է
նրա քննադատական վերաբերմունքը խմիչքին, դրա օգտագործմանը,
քանակներին։ Ալկոհոլի հանդեպ հակման ձևավորումը ծնում է դրական
կախվածություն և քննադատական համակարգի փլուզում։ Դրա դրսևորումներն
են'

1. Դիսսիմուլյացիան կամ ախտանիշների օտարացումը՝ աղավաղում են


անամնեզը, մեղմացնում են ախտանիշների նշանակությունն ու
արտահայտվածությունը, թաքցնում են որոշ հանգամանքներ, շեշտադրում
են ֆիզիկական տկարությունը' ժխտելով կախվածությունը, զանազան
բացատրություններ են գտնում, ընդհուպ մինչև լիակատար ժխտում։
2. Հիվանդության վնասի մերժում՝ արտահայտվում է, հիմնականում,
կախվածության հանդեպ անտարբեր և պասիվ վերաբերմունքով։
Հետագայում կախվածությունը համարում են «բարիք», որը թույլ է տալիս
լուծել «դժվար» և «բարդ» կյանքի խնդիրները։
3. Բուժման մերժում՝ սա կարող է դրսևորվել բևեռային տարբերակներով'
համատարած մերժումից մինչև «շահագրգիռ համագործակցում» բժշկի
հետ։

7. Անձի փոփոխությունները դասական հոգեբուժության մեջ դիտվում են որպես


«ալկոհոլային թուլամտություն» (Օսիպով Վ.Պ. 1931), «ալկոհոլային հոգեկան
դեգրադացիա» (Գիլյարովսկի Վ.Ա., 1935), «ալկոհոլային դեգրադացիա»
(Գուրովիչ Մ.Օ., Սերեյսկի Մ.Յա.,1947)։

Այն ընդգրկում է բարոյաէթիկական, սոցիալ-հոգեբանական և ինտելեկտուալ


իջեցումը։ Սրանց ձևավորմանը նպաստում են մի շարք գործոններ' ալկոհոլային
թունավորումը, կոնստիտուցիոնալ առանձնահատկությունները, ալկոհոլիզմին
ուղեկցող մշտական հոգեբանական և իրավիճակային ընդհարումները,
մարմնական հիվանդությունները, գլխուղեղի օրգանական ախտահարումները։
Ալկոհոլիզմի հարաճուն զարգացման հետ զուգահեռ այս խանգարումներն ավելի
են ընդգծվում և խորանում։

Ալկոհոլիզմի առաջին փուլում անձի փոփոխությունները դրսևորվում են,


հիմնականում, ասթենիկ և դեպրեսիվ խանգարումներով, որոնք արտահայտվում
են դյուրագրգռությամբ, անզսպությամբ, անհամբերությամբ, աշխատունակության
անկումով, դիսֆորիկ երևույթներով։

Հիվանդության երկրորդ փուլում ձևավորվում է, այսպես կոչված, ալկոհոլային


բնավորությունը, որը բնորոշվում է բևեռային հույզերի անկայունությամբ և
աֆեկտիվ ռեզոնանսի ուժեղացումով։ Այս հուզականությունն էլ կանխորոշում է
հիվանդների դատողություններն ու գործողությունները' հեշտությամբ ներշնչվում
են, ոգևորվում, հակադրվում միջավայրին, անկեղծորեն շփվում են շրջապատի
հետ, սակայն նույն անկեղծությամբ էլ ստում։ Անկախ դաստիարակությունից և
ինտելեկտից՝ բոլորի բնավորությունը ենթարկվում է նմանատիպ
փոփոխությունների։

Հիվանդության երկրորդ փուլում ալկոհոլային բնավորությունից զատ ձևավորվում


են նաև անձնային և նևրոտիկ խանգարումներ, որոնք դասակարգվում են հետևյալ
ձևերի' ասթենիկ, էքսպլոզիվ, սինտոն, դիսթիմիկ, հիստերիկ և շիզոիդ։

Թմրամոլություն
Պաթոգենեզ
Թմրամոլությունը սկսվում Է թմրանյութերի կրկնակի ընդունումից, որը
պայմանավորված է հարբեցման զգացողությունը նորից ու նորից ճաշակելու
ցանկությամբ։ Թմրանյութ չընդունած ժամանակ մարդն զգում է
անբավարարվածություն, նրան <<ինչ-որ բան չի բավականացնում>>։
Հանգստություն ու բավարարվածություն է բերում թմրանյութի հերթական
ընդունումը։ Այդպես ձևավորվում է բուռն հակում (մոլություն) թմրանյութի
հանդեպ, հիվանդագին հակում, որն աստիճանաբար ընկճում և դուրս է մղում
մարդու բնականոն հակումները։ Օգտագործմանը զուգընթաց թմրանյութի
ազդեցությունը թուլանում է, և թմրամոլը նախկին արդյունքին հասնելու համար
ստիպված է ավելացնել թմրանյութի դեղաչափը։ Աստիճանաբար
զգացողությունների ուժգնությունն անխուսափելիորեն ընկնում է, հարբեցումը
դառնում Է դուրեկան ամենից առաջ այն պատճառով, որ տհաճ է սթափ վիճակը,
հիվանդն անհանգիստ Է, լաիված, որևէ բանի նկատմամբ կենտրոնանալու և
թմրանյութի մասին մտքերից շեղվելու անընդունակ։

Հոգեկան հյուծումը բնորոշվում է հուզական ոլորտի խոր խանգարումներով,


հիվանդների մոտ առաջանում Է ընկճվածություն, որի ժամանակ կարող են
ինքնասպանություն գործել։ Օրգանիզմի թուլացումը նպաստում է վարակիչ
հիվանդությունների առաջացմանը, նույնիսկ թեթև հիվանդությունները կարոդ են
մահվան հասցնել։ Թմրամոլը հարբեցման վիճակում կարող է հեշտությամբ
դժբախտ պատահարի զոհ դառնալ։ Թմրամոլության դեմ պայքարի գործում մեծ է
հասարակության դերը, բոլոր երկրներում քրեական պատժի ենթակա են այն
անձինք, ովքեր անօրինականորեն թմրանյութեր են արտադրում կամ տարածում։
Բազմաթիվ երկրներում քրեական պատժի է ենթարկվում բուժումից խուսափող
թմրամոլը։ Նա խորտակում Է ոչ միայն իր առողջությունը, տուժում է նաև ողջ
ընտանիքը, թմրամոլից ծնված երեխաները լինում են թուլակազմ, ենթակա են
հոգեկան ու ֆիզիկական թերզարգացման, դաստիարակվում են ծանր
պայմաններում։ Շատ մեծ են նաև սոցիալական կորուստները։ Հիվանդն արագ
կորցնում է հետաքրքրությունը բոլոր այն երևույթների նկատմամբ, որոնք
կապված չեն թմրամոլության հետ։ Թմրամոլի բարոյական անկումն սկսվում է
թմրանյութ ձեռք բերելու համար հարկադրաբար կատարած անօրինական
գործողություններից։ Կամային և հոգեկան ոլորտի թուլացումը, Թմրամոլության
որոշ ձևերի դեպքում նաև մտավոր կարողությունների նվազումն արագացնում են
բարոյական ու սոցիալական անկումը։ Միջավայրը, ուր մտնում Է թմրամոլը (կամ
ձևավորում է ինքը), նվազեցնում է բարոյականության չափանիշները,
բարձրացնում հանցագործությունների թիվը։ Թմրամոլները հաճախ ներգրավում
են նաև իրենց մերձավորներին։ Այսպիսով՝ թմրամոլի կինը ոչ միայն դադարում Է
խոչընդոտել ամուսնու թմրամոլությանը, այլև նպաստում է դրան։

47. Պատրանքներ, հալուցինացիաեր, իրարից տարբերությունները և տեսակները:


Հալյուցինացիաները ընկալման նման փորձառություններ են, որոնք տեղի են
ունենում առանց արտաքին խթանի։ Դրանք վառ են ու պարզ՝ նորմալ
ընկալումների ողջ ուժով ու ազդեցությամբ, և ոչ կամավոր հսկողության տակ։
Դրանք կարող են առաջանալ ցանկացած զգայական եղանակով, սակայն
լսողական հալյուցինացիաները ամենատարածվածն են շիզոֆրենիայի և հարակից
խանգարումների դեպքում։ Լսողական հալյուցինացիաները սովորաբար զգացվում
են որպես ձայներ՝ ծանոթ թե անծանոթ, որոնք ընկալվում են տարբերվում է
անհատի սեփական մտքերից։ Հալյուցինացիաները պետք է առաջանան հստակ
զգայականության համատեքստում. նրանք, որոնք տեղի են ունենում քնելու
(հիպնագոգիկ) կամ արթնանալու ժամանակ (հիպնոպոմպիկ) համարվում են
նորմալ փորձառության սահմաններում։ Հալյուցինացիաներ որոշ մշակութային
համատեքստերում կարող է լինել կրոնական փորձի նորմալ մասը։
Հայուցինացիաներ։

Ինչով է պատրանքը տարբերվում հալուցինացիայից։ Օրինակ գտալը ջրի մեջ


տեսնելը պատրանք է, պատրանք տեսնողը շտկում է իր տեսածը։ Հալուցինացիներ
ունեցող անձը չի շտկում անգամ զարմանում է որ ուրիշները չեն տեսնում դա։
Տեսողական հալուցինացի։ Ճնշող մեծամասնությունը տեսողական է։ Սկսած
ամենաբարդ բանից, մինչև ամենապարզ կարող են տեսնել։

Լսողական հալուցինացիա։ Սրանք ավելի հազվադեպ են։ Նույնպես հարող են լսել


ամենինչ։

Հոտառական հալուցինացիա։ Զգում են հոտեր որոնք չկանԼ մտածում են հատեւկ է


արված, որ իրենց վնասեն։

Ճաշակելիքի հալուցինացիա։ Համ են առնում բերանի մեջ։ Շոշափելիքի


հալուցինացիա։ Սենսորները խանգարված են ձեռքի տակ իրեր են զգում։

Պատրանք, արտաքին աշխարհի առարկանների և երևույթների


աղճատված արտացոլման տեսակներից մեկը։
Պատրանքները հոգեկան այն պատկերներն են, որոնք առաջ են գալիս
որոշակի առարկաներ ընկալելիս և դրանց պատկերների
աղճատումներն են։ Պատրանքային պատկերները տեղորոշվում
են անձից դուրս, շատ ցայտուն են և մարդիկ առանց հատուկ
բացատրությունների և զննումների չեն կարողանում գիտակցել , իրենց
ունեցած հոգեկան պատկերը իրականության ճիշտ արտացոլումը չէ։
(Օրինակ, գիշերը ճանապարհ գնալիս հեռվից հազիվ նշմարվող ծառը
կարող է մարդ թվալ)։
Պատրանքները հալյուցինացիաներից(զգայապատրանքներից,
զգայախաբկանքներից) տարբերվում են նրանով, որ այս դեպքում
ընկալվող օբյեկտները իսկապես կան և գտնվում են մարդու առջև։
Պատրանքները ամենից առաջ լինում են ընկալման գործընթացներում։

 տեսողական
 լսողական
 հոտառական
 ճանաչման
 հիշողության
 դատողության

48. Պաթոգենեզ, էթոլոգիա, կոմորբիտ հասկացությունները


Պաթոգենեզ
Ուսումնասիրում է հիվանդությունների հիմքում ընկած
ախտաբանական երևույթների ծագման և զարգացման ներքին
մեխանիզմները, որոնք բարդ պրոցեսներ են։ Ախտածին ազդակի
գործունեությունը հիվանդության ծագման միայն սկզբնապատճառն է։
Ախտաբանական երևույթների զարգացումը հիմնականում
պայմանավորված է օրգանիզմի ներքին առանձնահատկություններով ,
ընդհանուր վիճակով,
ռեակտիվականությամբ, ժառանգականությամբ և այլն։
Ախտածին գործոններն օրգանիզմի վրա ազդում են ռեֆլեկտոր,
հումորալ և տեղական (անմիջական) ճանապարհներով։ Ռեֆլեկտորի
դեպքում ախտածին գործոնը գրգռում է նյարդային վերջույթները ,
այնուհետև ռեֆլեկտոր ճանապարհով ծագում է պատասխան
ռեակցիա, որն արտահայտվում է օրգանիզմի որևէ համակարգի
(նյարդային, սիրտ-անոթային, շնչառական) ախտահարումով կամ
ախտածին ազդակի գործողությունը սահմանափակող
պաշտպանողական-ֆիզիոլոգիական երևույթներով։
Հումորալի ժամանակ օրգանիզմի հեղուկներում (արյուն, ավիշ)
առաջացած մի շարք վնասակար նյութեր ազդում են օրգանների
և հյուսվածքներիվրա, պատճառ դառնում դրանց
կենսագործունեության խանգարման։
Սակայն, գիտական արդի պատկերացմամբ, օրգանիզմում ախտածին
գործոնների զուտ (մեկուսացված) ռեֆլեկտոր կամ զուտ հումորալ
ազդեցությունը ժխտվում է և ընդունվում ազդեցության
նյարդահումորտլ մեխանիզմը։

Էթոլոգիա

Էթոլոգիան այն գիտությունն է, որն ուսումնասիրում է կենդանիների վարքը: Դա ոչ


այլ ինչ է, քան մի տեսակ հոգեբանություն, որը կիրառվում է հենց կենդանիների
վրա: Էթոլոգի գործառույթը ոչ այլ ինչ է, քան լուծել որոշակի կենդանու ոչ
պատշաճ վարք կամ վարք:
Պետք է նշել, որ էթոլոգիայի շրջանակներում կա մի ճյուղ, որը ստանում է
կլինիկական էթոլոգիայի անվանումը, Դա անասնաբուժական բժշկության մեջ
մասնագիտություն է, որն ուսումնասիրում է տնային կենդանիների վարքն ու
վարքը: Այս կերպ, եթե շունը կամ կատուն ինչ-որ վախ կամ ֆոբիա ունենան, ապա
էթոլոգը կբուժի այն:
Կլինիկական էթոլոգիա
Էթոլոգիայի այս տեսակն այսօր ամենատարածվածն ու տարածվածն է: Այն
ներառում է տնային կենդանիների որոշակի վարքի կանխարգելում, ինչպես նաև
ախտորոշում և բուժում: Դա անպատշաճ վարքի տեսակ է, քանի որ վնասում է
մարդկանց կամ կենդանուն: Դրա օրինակ կարող է լինել շան հաչոցը կամ այն
փաստը, որ կատուն միզացնում է տան տարբեր տարածքներում: Էթոլոգի գործն է
վերջ տալ նման վարքին և գտնել համարժեք լուծում խնդրին:

Կոմորբիտ

49. Անամնեզ, կատամնեզ


Չնայած հետազոտման ժամանակակից մեթոդների հուսալիությանը և բարձր
տեղեկատվությանը, անամնեզի հավաքումը շարունակում է մնալ անփոխարինելի
ախտորոշման համակարգում։ Սրա կարևորությունը պայմանավորված է դրանով,
որ անամնեզի մանրակրկիտ հավաքումը թույլ է տալիս 50-70 տոկոսով ճիշտ
ախտորոշել և, որ ամենակարևորն է, օգնում է կազմել հետազոտման հետագա
պլան՝ լրացուցիչ հետազոտման մեթոդների նպատակասլաց օգտագործման
համար։

Անամնեզի տվյալների հավաքագրման գործընթացում անհրաժեշտ է հատուկ


ուշադրություն դարձնել հետևյալի վրա.
-գանգատներ,
-ընտանեկան անամնեզ,
-աշխատանքի, կենցաղի ու ապրելակերպին վերաբերող տվյալների
հավաքագրում,
-տարած հիվանդությունները,
-դաշտանային և վերարտադրողական /մանկածնման/ ֆունկցիան
-գինեկոլոգիական հիվանդություններ և սեռական օրգանների
վիրահատություններ,
-ներկա հիվանդության պատմությունը։
Հաղորդակցումը հիվանդի հետ պետք է իրականացնել բարյացակամության,
վստահության մթնոլորտում, պահպանելով հիվանդի մի շարք՝ մեկուսիության,
հարմարավետության, գաղտնապահության, արժանապատվության,
որոշումներին մասնակցելու, կարծիք հայտնելու, անվտանգության, արդյունավետ
բուժօգնություն ստանալու իրավունքները։ Անամնեզի հավաքումը իրագործվում է
հարց ու փորձի մեթոդով, որը կատարվում է որոշակի պլանով, որի ժամանակ
պարզաբանվում են
Կատամնեզ

Catamnesis (հունարեն այլ cata-նախածանցից, այստեղ նշանակում է գործողության


ավարտը, և μνημονεύω· հիշեք) հիվանդի մասին բոլոր բժշկական
տեղեկատվությունը, որը հավաքվել է մեկ կամ մի քանի անգամ նրա նախնական
դիտարկման ավարտից հետո: Հետազոտությունը կատարվում է հիվանդանոցից
դուրս գրվելուց, վերջին հետազոտությունից կամ որևէ բուժումից հետո և այլն:

Հետազոտության հավաքագրման աղբյուրներն են բժշկական հետազոտության և


հիվանդի հետ զրույցների տվյալները, բժշկական պատմության քաղվածքները,
ինչպես նաև հիվանդի հարազատներից և ընկերներից ստացված
տեղեկությունները: Հետագա տվյալները կարևոր են կլինիկական բժշկության
բոլոր ոլորտներում, բայց առավել արժեքավոր են հոգեբուժության մեջ:
Կատամնեզը թույլ է տալիս վերլուծել հոգեկան հիվանդների բժշկական
պատմությունը հիվանդության ողջ ընթացքում՝ հաշվի առնելով տրամադրվող
բուժումը:

Տերմինն առաջին անգամ օգտագործել է գերմանացի հոգեբույժ Հագենը (1814-1888


թթ.):

You might also like