Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 16

Վ․ Բրյուսովի անվան պետական

համալսարան

Ռեֆերատ

Ֆակուլտետ` ՀՀՍ
Բաժին` Զբոսաշրջություն
Կուրս` 2-րդ հեռակա
Առարկա` Հաշվարկային հիմունքներ
Թեմա` Ֆինանսական
հաշվետվությունների պատրաստման և
ներկայացման ընդհանրական
պահանջները
Դասախոս` Աննա Մելքոնյան
ՈՒսանողուհիներ` Ռաիսա Ալեքսանյան,
Անժելա Մաչկալյան
ԵՐԵՎԱՆ 2024

Ֆինանսական հաշվետվության
հայեցակարգային հիմունքներ

Ֆինանսական հաշվետվության
հայեցակարգային հիմունքների (այսուհետ՝
«Հիմունքներ») ձևավորման հիմքը ընդհանուր
նշանակության ֆինանսական
հաշվետվությունների նպատակն է:
Հիմունքների մյուս
առանձնահատկությունները, ինչպիսիք են
օգտակար ֆինանսական տեղեկատվության
որակական բնութագրերը և ծախսերի
սահմանափակումը, հաշվետու
կազմակերպություն հասկացությունը,
ֆինանսական հաշվետվությունների տարրերը,
ճանաչումը և ապաճանաչումը, չափումը,
ներկայացումը և բացահայտումը,
տրամաբանորեն կապված են և առաջանում են
այդ նպատակից:

Հիմունքների կարգավիճակը և
նպատակը

Հիմունքները սահմանում են արտաքին


օգտագործողների համար նախատեսված
ֆինանսական հաշվետվությունների
2
պատրաստման ու ներկայացման հիմքում
գտնվող հայեցակարգերը: Հիմունքների
նպատակն է՝
 օժանդակել Հաշվապահական հաշվառման
միջազգային ստանդարտների խորհրդին
(այսուհետ՝ «Խորհուրդ»)՝ հետևողական
սկզբունքների վրա հիմնված ապագա
հաշվապահական հաշվառման միջազգային
ստանդարտների մշակման հարցում,
 օժանդակել ֆինանսական
հաշվետվություններ պատրաստողներին
միջազգային հաշվապահական
ստանդարտների կիրառման հարցում, երբ
տվյալ գործարքի կամ իրադարձության
նկատմամբ որևէ ստանդարտ կիրառելի չէ, կամ
երբ ստանդարտը թույլ է տալիս
հաշվապահական հաշվառման
քաղաքականության ընտրություն,
 աջակցել բոլոր կողմերին՝ ստանդարտների
ըմբռնման ու մեկնաբանման հարցում:
Հիմունքները ստանդարտ չեն, և դրանք չեն
փոխարինում որևէ ստանդարտի:
Հիմունքները վերաբերում են ընդհանուր
նշանակության ֆինանսական
հաշվետվություններին, որոնք օգտակար են մի
շարք օգտագործողների համար: Հիմունքները
ներկայացնում են առաջնային
օգտագործողներին որպես առկա և հնարավոր
ներդրողներ, վարկատուներ և այլ
պարտատերեր, ովքեր պետք է հիմնվեն
ընդհանուր նշանակության ֆինանսական
3
հաշվետվությունների վրա՝ տեղեկատվություն
ստանալու համար: Մյուս կողմերը, ինչպիսիք են
աշխատողները, մատակարարները,
հաճախորդները, կառավարությունները և
դրանց գործակալությունները, կարգավորող
մարմինները և հանրությունը, կարող են
օգտակար համարել ընդհանուր նշանակության
ֆինանսական հաշվետվությունները:
Այնուամենայնիվ, ընդհանուր նշանակության
ֆինանսական հաշվետվությունները
հիմնականում չեն նախատեսվում այդ կողմերի
համար:

Ընդհանուր նշանակության
ֆինանսական հաշվետվության
նպատակը, օգտակարությունն ու
սահմանափակումները

Ընդհանուր նշանակության ֆինանսական


հաշվետվության նպատակն է ֆինանսական
տեղեկատվություն տրամադրել հաշվետու
կազմակերպության մասին, որը օգտակար
կլինի առկա և հնարավոր ներդրողներին,
վարկատուներին և այլ պարտատերերին՝
կազմակերպությանը միջոցներ տրամադրելու
վերաբերյալ որոշումներ կայացնելիս: Այդպիսի
որոշումները կարող են լինել հետևյալի մասին՝
 բաժնեմասային և պարտքային ֆինանսական
գործիքների ձեռքբերում, վաճառք կամ
պահպանում,
4
 վարկերի և փոխառության այլ ձևերի
տրամադրում կամ մարում; կամ
 կազմակերպության տնտեսական միջոցների
(ռեսուրսների) օգտագործման վրա
ազդեցություն ունեցող՝ ղեկավարության
գործողությունների վերաբերյալ քվեարկելու
կամ այլ կերպ ազդելու իրավունքի
իրականացում:
Այս որոշումները կախված են այդ գործիքներից
ակնկալվող եկամուտներից (մասնավորապես,
շահաբաժիններից, մայր գումարի ու
տոկոսների վճարումներից և շուկայական
գների աճից)։ Եկամուտների հետ կապված
ակնկալիքները կախված են ապագա զուտ
դրամական միջոցների ներհոսքի գումարի,
ժամանակային բաշխման և անորոշության
գնահատման և կազմակերպության
տնտեսական ռեսուրսների կառավարման
արդյունքներից: Այդպիսի որոշումներ
կայացնելու համար օգտագործողները պետք է
տեղեկատվություն ունենան
կազմակերպության տնտեսական
ռեսուրսների, դրա նկատմամբ պահանջների,
ռեսուրսների և պահանջների
փոփոխությունների մասին, ինչպես նաև այն
մասին, թե որքան արդյունավետ ու շահաբեր է
ղեկավարությունն ու կառավարման
խորհուրդը օգտագործել կազմակերպության
ռեսուրսները:
Ընդհանուր նշանակության ֆինանսական
հաշվետվությունների առաջնային
5
օգտագործողներն են առկա և հնարավոր
ներդրողները, վարկատուները և այլ
պարտատերերը, որոնք չեն կարող պահանջել,
որպեսզի կազմակերպությունները
տեղեկատվությունն անմիջապես իրենց
տրամադրեն և, հետևաբար, անհրաժեշտ
տեղեկատվությունն ստանալու համար նրանք
ստիպված են ապավինել ընդհանուր
նշանակության ֆինանսական
հաշվետվություններին: Ընդհանուր
նշանակության ֆինանսական
հաշվետվությունները նախատեսված չեն
հաշվետու կազմակերպության արժեքը
ներկայացնելու համար: Նրանք
տեղեկատվություն են
տրամադրում`աջակցելու առկա և հնարավոր
ներդրողներին, վարկատուներին և այլ
պարտատերերին կազմակերպության արժեքի
գնահատման հարցում: Հիմունքները
սահմանում են այնգնահատումների,
դատողությունների ևմոդելներիհիմքում դրված
հայեցակարգերը, որոնց վրա են հիմնված
ֆինանսական հաշվետվությունները:

Հաշվապահական հաշվառում՝
հաշվեգրման հիմունքով

Հաշվեգրման հիմունքով վարվող


հաշվապահական հաշվառումը ներկայացնում է
գործարքների, իրադարձությունների և

6
հանգամանքների ազդեցությունը տնտեսական
ռեսուրսների և պահանջների վրա այն
ժամանակաշրջանում, որում գործում է այդ
ազդեցությունը, անկախ այն հանգամանքից,
թե որ ժամանակաշրջանում են տեղի ունենում
համապատասխան դրամական մուտքերն ու
ելքերը: Եկամուտներն ու ծախսերը կարող են
միաժամանակ ճանաչվել, եթե այդ ճանաչումը
բխում է ակտիվների և պարտավորությունների
փոփոխություններից, ինչպես օրինակ այն
դեպքում, երբ կանխիկով ապրանքի վաճառքը
հանգեցնում է ինչպես եկամտի (մեկ
ակտիվի`դրամական միջոցի, ճանաչման
արդյունքում), այնպես էլ ծախսի (մեկ այլ
ակտիվի` վաճառված ապրանքի,
ապաճանաչման արդյունքում) ճանաչմանը:
Եկամուտների ու ծախսերի միաժամանակյա
ճանաչումը համապատասխանեցնում է
ծախսերը եկամուտին: Սակայն Հիմունքների
նպատակը ծախսերը եկամուտին
համապատասխանեցնելը չէ: Հիմունքները թույլ
չեն տալիս ճանաչել հաշվեկշռում ակտիվի,
պարտավորության կամ սեփական կապիտալի
սահմանմանը չհամապատասխանող
հոդվածները:

Օգտակար ֆինանսական
տեղեկատվության որակական
բնութագրերը

7
Որպեսզի ֆինանսական տեղեկատվությունը
օգտակար լինի, այն պետք է լինի տեղին և
ճշմարիտ ներկայացնի այն, ինչը ներկայացման
նպատակն է։ Ֆինանսական տեղեկատվության
օգտակարությունը մեծանում է, եթե այն
համեմատելի է, ենթակա է ստուգման, տրվում է
ճիշտ ժամանակին և հասկանալի է։ Տեղին
լինելը և ճշմարիտ ներկայացումը
ֆինանսական տեղեկատվության հիմնական
որակական բնութագրերն են։ Գործին
չվերաբերող տեղեկատվության ճշմարիտ
ներկայացումը կամ համապատասխան
տեղեկատվության անստույգ ներկայացումը չի
նպաստում օգտագործողների կողմից ճիշտ
որոշումների կայացմանը:
Տեղին լինելը ենթադրում է, որ
տեղեկատվությունը կարող է ազդեցություն
գործել օգտագործողների կողմից կայացվող
տնտեսական որոշումների վրա՝ օժանդակելով
անցյալում, ներկայում կամ ապագայումտեղի
ունեցող իրադարձությունների գնահատմանը
կամ հաստատելով այն։ Ենթադրվում է, որ
ֆինանսական տեղեկատվությունը ունակ է
փոխել օգտագործողների կողմից կայացվող
որոշումները, եթե այն ունի կանխատեսող
արժեք, հաստատող արժեք, կամ երկուսը
միասին։
Էականությունը տեղին լինելը լրացնող
հայեցակարգ է: Այն տեղին լինելու՝
կազմակերպությանը բնորոշ տեսակ է, որը
հիմնված է այն տարրերի բնույթի կամ
8
մեծության, կամ միասին այդ երկուսի վրա,
որոնց վերաբերում է տվյալ տեղեկատվությունը
առանձին կազմակերպության ֆինանսական
հաշվետվությունների համատեքստում:
Տեղեկատվությունը էական է, եթե դրա
բացթողումը կամ սխալ ներկայացումը կարող է
ազդել այն որոշումների վրա, որոնք կայացվում
են ընդհանուր նշանակության ֆինանսական
հաշվետվությունների հիմնական
օգտագործողների կողմից՝ տվյալ հաշվետու
կազմակերպության մասին ֆինանսական
տեղեկատվություն տրամադրող
հաշվետվությունների հիման վրա:

Օրինակ 1 – Էական և ոչ էական


տարրեր

Տեղեկատվության բնույթն ու էականությունը


ազդեցություն ունեն դրա տեղին լինելու վրա,
իսկ տեղեկատվության բնույթը, առանձին
վերցրած, կարող է բավարար լինել
տեղեկատվության տեղին լինելը որոշելու
համար: Տեղեկատվության էական կամ ոչ
էական լինելու վերաբերյալ որոշումը
մասնագիտական դատողության խնդիր է:
Ստորև բերված տարրերը հաճախ որակվում են
որպես էական՝ անկախ դրանց անհատական
մեծությունից:
 կապակցված կողմերի միջև գործարքներ,

9
 գործարք կամ ճշգրտում, որը շահույթը
վերափոխում է վնասի, և հակառակը,
 գործարք կամ ճշգրտում, որի արդյունքում
զուտ ընթացիկ ակտիվներ ունեցող
կազմակերպությունը դառնում է զուտ
ընթացիկ պարտավորություններ ունեցող
կազմակերպություն, և հակառակը,
 գործարք կամ ճշգրտում, որն ազդեցություն
ունի կազմակերպության՝ վերլուծաբանների
համակարծության ակնկալիքներին
համապատասխանելու կարողության վրա,
 գործարք կամ ճշգրտում, որը քողարկում է
եկամուտների ստացման կամ այլ միտումների
փոփոխությունը,
 գործարք կամ ճշգրտում, որը վերաբերում է
կազմակերպության բիզնեսի առանձին
սեգմենտին կամ որևէ այլ հատվածին, որը
ճանաչվել է որպես կազմակերպության
գործունեության կամ շահութաբերության
համար կարևոր դեր խաղացող,
 գործարք կամ ճշգրտում, որն ազդեցություն
ունի կազմակերպության վարկային
համաձայնագրերի կամ այլ պայմանագրային
պահանջների վրա,
 գործարք կամ ճշգրտում, որը հանգեցնում է
ղեկավարության փոխհատուցման
բարձրացման (օրինակ, պարգևավճարների
տրամադրման պահանջները բավարարելու
միջոցով),
 օրենքների և կանոնակարգերի
փոփոխություններ,
10
 օրենքներին և կանոնակարգերին
անհամապատասխանություն,
 կազմակերպության նկատմամբ
պատժամիջոցների կիրառում,
 դատական գործեր,
 հիմնական առանձին կամ խմբային
մատակարարների, հաճախորդների կամ
աշխատողների հետ փոխհարաբերությունների
վատթարացում,
 կախվածություն առանձին մատակարարից,
հաճախորդից կամ աշխատողից:
Ոչ էական տարրը տեղին տեղեկատվություն չի
համարվում, այն չի կարող ազդել
օգտագործողի կողմից կայացված որոշումների
վրա և կարիք չունի ներկայացվելու
ֆինանսական տեղեկատվության մեջ: Եթե
ֆինանսական տեղեկատվության մեջ
ներկայացվեն ոչ էական տարրեր, դրանք կարող
են խանգարել որոշումների կայացմանը, քանի
որ ավելորդ մանրամասները կարող ենծածկել
տեղին տեղեկատվությունը: Քանի
որտեղեկատվության էական կամ ոչ էական
լինելու վերաբերյալ որոշումը մասնագիտական
դատողության խնդիր է, ապա
նպատակահարմար չի լինի սահմանել ֆիքսված
դրամական սահմանափակումներ կամ
կանոններ:
Ձևի նկատմամբ բովանդակության
գերակայության հայեցակարգը
ամփոփված է ներկայացման ճշմարիտության
գաղափարում: Չնայած տնտեսական
11
իրադարձության բովանդակությունը և դրա
իրավական ձևը կարող են նույնը լինել,
բազմաթիվ հանգամանքներ են հանդիպում,
որոնցում բովանդակությունը և իրավական
ձևը տարբեր են: Այդպիսի դեպքերում, միայն
իրավական ձևի վերաբերյալ տեղեկատվության
տրամադրման պարագայում տնտեսական
երևույթը չի կարող ճշմարիտ ներկայացվել:
Օգտակար լինելու համար տեղեկատվությունը
ոչ միայն պետք է ներկայացնի գործարքների և
այլ իրադարձությունների ու պայմանների
համապատասխան հետևանքները, այլև պետք
է ճշմարիտ ձևով ներկայացնի գործորքների և
այլ իրադարձությունների ու պայմանների այն
հետևանքները, որոնք նպատակադրվել է
ներկայացնել: Որպեսզի տեղեկատվությունը
ճշմարիտ ներկայացվի, այն պետք է ունենա
հետևյալ երեք հատկանիշները`
ամբողջականություն, չեզոքություն և
անսխալություն: Խորհրդի նպատակն է
հնարավորինս առավելագույնի հասցնել այդ
հատկանիշները:
Ամբողջականությունը վերաբերում է
օգտագործողի համար անհրաժեշտ ամբողջ
տեղեկատվության ներառմանը՝ ներկայացված
գործարքները և այլ իրադարձություններն ու
հանգամանքները հասկանալու համար,
ներառյալ բոլոր անհրաժեշտ
նկարագրություններն ու պարզաբանումները:
Որոշ դեպքերում ամբողջական
նկարագրությունը կարող է ներառել նաև
12
տարրերի որակին ու բնույթին վերաբերող
կարևոր փաստերի բացատրությունները,
գործոններն ու հանգամանքները, որոնք կարող
են ազդել տարրերի որակի և բնույթի վրա,
ինչպես նաև գումարային նկարագրությունը
ստանալու համար կիրառվող գործւնթացը:
Չեզոքությունը վերաբերում էֆինանսական
տեղեկատվության անկողմնակալ
ընտրությանը կամ ներկայացմանը:
Ֆինանսական տեղեկատվությունը չի շեղվում,
չի գերագնահատվում, չի շեշտվում, չի
անտեսվում կամ այլ կերպ աղավաղվում`
ֆինանսական տեղեկատվությունն
օգտագործողների համար բարենպաստ կամ ոչ
բարենպաստ լինելու հավանականությունը
մեծացնելու նպատակով: Տեղեկատվության
չեզոքլինելը չի նշանակում, որ այն չունի
նպատակ կամ չունի ազդեցություն
վարվելակերպի վրա:
Հաշվենկատությունը չեզոքությանը լրացնող
հայեցակարգ է: Դա անորոշության
պայմաններում դատողություններ անելու
ժամանակ զգուշության ցուցաբերումն է:
Զգուշավոր հաշվենկատության ցուցաբերումը
նշանակում է, որ ակտիվներն ու
պարտավորությունները ոչ գերագնահատվում
են, ոչ էլ թերագնահատվում: Չկա ակտիվների
ու եկամուտների ճանաչումը հիմնավորելու
համար ավելի համոզիչ ապացույցների
մշտական անհրաժեշտություն՝ ի
տարբերություն պարտավորությունների ու
13
ծախսերի: Այնուամենայնիվ, առանձին
ստանդարտներ կարող են պարունակել
անհամաչափ պահանջներ` տեղին և
ներկայացուցչական լինելու տեսակետից
ճշմարիտ տեղեկատվություն ապահովելու
համար:
Ճշմարիտ ներկայացումը չի նշանակում, որ
տեղեկատվությունը բոլոր առումներով ճշգրիտ
է: Սխալներից զերծ լինելը նշանակում է, որ
գործարքների հետևանքների և այլ
իրադարձությունների ու պայմանների
նկարագրության մեջ որևէ սխալ կամ
բացթողում չկա, և որ ներկայացված
տեղեկատվությունը պատրաստելու համար
օգտագործված գործընթացը ընտրվել և
կիրառվել է առանց որևէ սխալի:
Կազմակերպություններին անհրաժեշտ է
կատարել ողջամիտ գնահատումներ, երբ
դրամական գումարները ուղղակիորեն
դիտարկելի չեն: Այդ գնահատումները կարող են
օգտակար լինել, եթե դրանք հստակ ու ճշգրիտ
բացատրված են: Անորոշության բարձր
մակարդակը չի խոչընդոտում գնահատման
օգտագործմանը, սակայն կարևոր է հաշվի
առնել, թե արդյո՞ք մեկ այլ տեղեկատվություն
կարող է ավելի օգտակար լինել:

Հիմունքներում նշվում է, որ հիմնարար


որակական բնութագրերի (տեղինության ու
ճշմարիտ ներկայացման) կիրառման առավել

14
արդյունավետ ու շահաբեր միջոցը եռափուլ
գործընթացին հետևելն է, այն է.
 բացահայտել տնտեսական երևույթը, որի
պարունակած տեղեկատվությունը կարող է
օգտակար լինել ֆինանսական
տեղեկատվության օգտագործողների համար,
 բացահայտել երևույթի վերաբերյալ
ֆինանսական տեղեկատվության տեսակը, որն
առավել տեղին է,
 պարզել, թե արդյո՞ք այդ տեղեկատվությունը
հասանելի է, և արդյո՞ք այն ճշմարիտ է
ներկայացնում տնտեսական երեւույթը:
Տեղին լինելու և ճշմարիտ ներկայացման
հիմնարար որակական բնութագրերը
կիրառելիս կարող է առաջանալ ընտրության
անհրաժեշտություն (օրինակ, եթե չափից ավել
տեղին համարվող տեղեկատվությունը
պարունակում է չափման բարձր աստիճանի
անորոշություն ունեցող գնահատումներ): Որոշ
դեպքերում գնահատված գումարի ճանաչումը
կարող է օգտակար լինել՝
ծանոթագրություններում ներկայացնելով
համապատասխան ուղեկցող
տեղեկատվություն: Այլ դեպքերում, խիստ
անվստահելի գնահատման օգտագործմամբ
ճանաչումը կարող է նպատակահարմար չլինել՝
այլ տեսակի գնահատում կիրառելու և/կամ
ծանոթագրություններում համապատասխան
տեղեկատվություն տրամադրելու
համեմատությամբ:

15
Գրականության ցանկ

https://minfin.am/website/images/website/h.h.
%20nerqin%20audit/IFRS%20Manual
%20ARM.pdf

16

You might also like