Professional Documents
Culture Documents
Հաշվարկ
Հաշվարկ
համալսարան
Ռեֆերատ
Ֆակուլտետ` ՀՀՍ
Բաժին` Զբոսաշրջություն
Կուրս` 2-րդ հեռակա
Առարկա` Հաշվարկային հիմունքներ
Թեմա` Ֆինանսական
հաշվետվությունների պատրաստման և
ներկայացման ընդհանրական
պահանջները
Դասախոս` Աննա Մելքոնյան
ՈՒսանողուհիներ` Ռաիսա Ալեքսանյան,
Անժելա Մաչկալյան
ԵՐԵՎԱՆ 2024
Ֆինանսական հաշվետվության
հայեցակարգային հիմունքներ
Ֆինանսական հաշվետվության
հայեցակարգային հիմունքների (այսուհետ՝
«Հիմունքներ») ձևավորման հիմքը ընդհանուր
նշանակության ֆինանսական
հաշվետվությունների նպատակն է:
Հիմունքների մյուս
առանձնահատկությունները, ինչպիսիք են
օգտակար ֆինանսական տեղեկատվության
որակական բնութագրերը և ծախսերի
սահմանափակումը, հաշվետու
կազմակերպություն հասկացությունը,
ֆինանսական հաշվետվությունների տարրերը,
ճանաչումը և ապաճանաչումը, չափումը,
ներկայացումը և բացահայտումը,
տրամաբանորեն կապված են և առաջանում են
այդ նպատակից:
Հիմունքների կարգավիճակը և
նպատակը
Ընդհանուր նշանակության
ֆինանսական հաշվետվության
նպատակը, օգտակարությունն ու
սահմանափակումները
Հաշվապահական հաշվառում՝
հաշվեգրման հիմունքով
6
հանգամանքների ազդեցությունը տնտեսական
ռեսուրսների և պահանջների վրա այն
ժամանակաշրջանում, որում գործում է այդ
ազդեցությունը, անկախ այն հանգամանքից,
թե որ ժամանակաշրջանում են տեղի ունենում
համապատասխան դրամական մուտքերն ու
ելքերը: Եկամուտներն ու ծախսերը կարող են
միաժամանակ ճանաչվել, եթե այդ ճանաչումը
բխում է ակտիվների և պարտավորությունների
փոփոխություններից, ինչպես օրինակ այն
դեպքում, երբ կանխիկով ապրանքի վաճառքը
հանգեցնում է ինչպես եկամտի (մեկ
ակտիվի`դրամական միջոցի, ճանաչման
արդյունքում), այնպես էլ ծախսի (մեկ այլ
ակտիվի` վաճառված ապրանքի,
ապաճանաչման արդյունքում) ճանաչմանը:
Եկամուտների ու ծախսերի միաժամանակյա
ճանաչումը համապատասխանեցնում է
ծախսերը եկամուտին: Սակայն Հիմունքների
նպատակը ծախսերը եկամուտին
համապատասխանեցնելը չէ: Հիմունքները թույլ
չեն տալիս ճանաչել հաշվեկշռում ակտիվի,
պարտավորության կամ սեփական կապիտալի
սահմանմանը չհամապատասխանող
հոդվածները:
Օգտակար ֆինանսական
տեղեկատվության որակական
բնութագրերը
7
Որպեսզի ֆինանսական տեղեկատվությունը
օգտակար լինի, այն պետք է լինի տեղին և
ճշմարիտ ներկայացնի այն, ինչը ներկայացման
նպատակն է։ Ֆինանսական տեղեկատվության
օգտակարությունը մեծանում է, եթե այն
համեմատելի է, ենթակա է ստուգման, տրվում է
ճիշտ ժամանակին և հասկանալի է։ Տեղին
լինելը և ճշմարիտ ներկայացումը
ֆինանսական տեղեկատվության հիմնական
որակական բնութագրերն են։ Գործին
չվերաբերող տեղեկատվության ճշմարիտ
ներկայացումը կամ համապատասխան
տեղեկատվության անստույգ ներկայացումը չի
նպաստում օգտագործողների կողմից ճիշտ
որոշումների կայացմանը:
Տեղին լինելը ենթադրում է, որ
տեղեկատվությունը կարող է ազդեցություն
գործել օգտագործողների կողմից կայացվող
տնտեսական որոշումների վրա՝ օժանդակելով
անցյալում, ներկայում կամ ապագայումտեղի
ունեցող իրադարձությունների գնահատմանը
կամ հաստատելով այն։ Ենթադրվում է, որ
ֆինանսական տեղեկատվությունը ունակ է
փոխել օգտագործողների կողմից կայացվող
որոշումները, եթե այն ունի կանխատեսող
արժեք, հաստատող արժեք, կամ երկուսը
միասին։
Էականությունը տեղին լինելը լրացնող
հայեցակարգ է: Այն տեղին լինելու՝
կազմակերպությանը բնորոշ տեսակ է, որը
հիմնված է այն տարրերի բնույթի կամ
8
մեծության, կամ միասին այդ երկուսի վրա,
որոնց վերաբերում է տվյալ տեղեկատվությունը
առանձին կազմակերպության ֆինանսական
հաշվետվությունների համատեքստում:
Տեղեկատվությունը էական է, եթե դրա
բացթողումը կամ սխալ ներկայացումը կարող է
ազդել այն որոշումների վրա, որոնք կայացվում
են ընդհանուր նշանակության ֆինանսական
հաշվետվությունների հիմնական
օգտագործողների կողմից՝ տվյալ հաշվետու
կազմակերպության մասին ֆինանսական
տեղեկատվություն տրամադրող
հաշվետվությունների հիման վրա:
9
գործարք կամ ճշգրտում, որը շահույթը
վերափոխում է վնասի, և հակառակը,
գործարք կամ ճշգրտում, որի արդյունքում
զուտ ընթացիկ ակտիվներ ունեցող
կազմակերպությունը դառնում է զուտ
ընթացիկ պարտավորություններ ունեցող
կազմակերպություն, և հակառակը,
գործարք կամ ճշգրտում, որն ազդեցություն
ունի կազմակերպության՝ վերլուծաբանների
համակարծության ակնկալիքներին
համապատասխանելու կարողության վրա,
գործարք կամ ճշգրտում, որը քողարկում է
եկամուտների ստացման կամ այլ միտումների
փոփոխությունը,
գործարք կամ ճշգրտում, որը վերաբերում է
կազմակերպության բիզնեսի առանձին
սեգմենտին կամ որևէ այլ հատվածին, որը
ճանաչվել է որպես կազմակերպության
գործունեության կամ շահութաբերության
համար կարևոր դեր խաղացող,
գործարք կամ ճշգրտում, որն ազդեցություն
ունի կազմակերպության վարկային
համաձայնագրերի կամ այլ պայմանագրային
պահանջների վրա,
գործարք կամ ճշգրտում, որը հանգեցնում է
ղեկավարության փոխհատուցման
բարձրացման (օրինակ, պարգևավճարների
տրամադրման պահանջները բավարարելու
միջոցով),
օրենքների և կանոնակարգերի
փոփոխություններ,
10
օրենքներին և կանոնակարգերին
անհամապատասխանություն,
կազմակերպության նկատմամբ
պատժամիջոցների կիրառում,
դատական գործեր,
հիմնական առանձին կամ խմբային
մատակարարների, հաճախորդների կամ
աշխատողների հետ փոխհարաբերությունների
վատթարացում,
կախվածություն առանձին մատակարարից,
հաճախորդից կամ աշխատողից:
Ոչ էական տարրը տեղին տեղեկատվություն չի
համարվում, այն չի կարող ազդել
օգտագործողի կողմից կայացված որոշումների
վրա և կարիք չունի ներկայացվելու
ֆինանսական տեղեկատվության մեջ: Եթե
ֆինանսական տեղեկատվության մեջ
ներկայացվեն ոչ էական տարրեր, դրանք կարող
են խանգարել որոշումների կայացմանը, քանի
որ ավելորդ մանրամասները կարող ենծածկել
տեղին տեղեկատվությունը: Քանի
որտեղեկատվության էական կամ ոչ էական
լինելու վերաբերյալ որոշումը մասնագիտական
դատողության խնդիր է, ապա
նպատակահարմար չի լինի սահմանել ֆիքսված
դրամական սահմանափակումներ կամ
կանոններ:
Ձևի նկատմամբ բովանդակության
գերակայության հայեցակարգը
ամփոփված է ներկայացման ճշմարիտության
գաղափարում: Չնայած տնտեսական
11
իրադարձության բովանդակությունը և դրա
իրավական ձևը կարող են նույնը լինել,
բազմաթիվ հանգամանքներ են հանդիպում,
որոնցում բովանդակությունը և իրավական
ձևը տարբեր են: Այդպիսի դեպքերում, միայն
իրավական ձևի վերաբերյալ տեղեկատվության
տրամադրման պարագայում տնտեսական
երևույթը չի կարող ճշմարիտ ներկայացվել:
Օգտակար լինելու համար տեղեկատվությունը
ոչ միայն պետք է ներկայացնի գործարքների և
այլ իրադարձությունների ու պայմանների
համապատասխան հետևանքները, այլև պետք
է ճշմարիտ ձևով ներկայացնի գործորքների և
այլ իրադարձությունների ու պայմանների այն
հետևանքները, որոնք նպատակադրվել է
ներկայացնել: Որպեսզի տեղեկատվությունը
ճշմարիտ ներկայացվի, այն պետք է ունենա
հետևյալ երեք հատկանիշները`
ամբողջականություն, չեզոքություն և
անսխալություն: Խորհրդի նպատակն է
հնարավորինս առավելագույնի հասցնել այդ
հատկանիշները:
Ամբողջականությունը վերաբերում է
օգտագործողի համար անհրաժեշտ ամբողջ
տեղեկատվության ներառմանը՝ ներկայացված
գործարքները և այլ իրադարձություններն ու
հանգամանքները հասկանալու համար,
ներառյալ բոլոր անհրաժեշտ
նկարագրություններն ու պարզաբանումները:
Որոշ դեպքերում ամբողջական
նկարագրությունը կարող է ներառել նաև
12
տարրերի որակին ու բնույթին վերաբերող
կարևոր փաստերի բացատրությունները,
գործոններն ու հանգամանքները, որոնք կարող
են ազդել տարրերի որակի և բնույթի վրա,
ինչպես նաև գումարային նկարագրությունը
ստանալու համար կիրառվող գործւնթացը:
Չեզոքությունը վերաբերում էֆինանսական
տեղեկատվության անկողմնակալ
ընտրությանը կամ ներկայացմանը:
Ֆինանսական տեղեկատվությունը չի շեղվում,
չի գերագնահատվում, չի շեշտվում, չի
անտեսվում կամ այլ կերպ աղավաղվում`
ֆինանսական տեղեկատվությունն
օգտագործողների համար բարենպաստ կամ ոչ
բարենպաստ լինելու հավանականությունը
մեծացնելու նպատակով: Տեղեկատվության
չեզոքլինելը չի նշանակում, որ այն չունի
նպատակ կամ չունի ազդեցություն
վարվելակերպի վրա:
Հաշվենկատությունը չեզոքությանը լրացնող
հայեցակարգ է: Դա անորոշության
պայմաններում դատողություններ անելու
ժամանակ զգուշության ցուցաբերումն է:
Զգուշավոր հաշվենկատության ցուցաբերումը
նշանակում է, որ ակտիվներն ու
պարտավորությունները ոչ գերագնահատվում
են, ոչ էլ թերագնահատվում: Չկա ակտիվների
ու եկամուտների ճանաչումը հիմնավորելու
համար ավելի համոզիչ ապացույցների
մշտական անհրաժեշտություն՝ ի
տարբերություն պարտավորությունների ու
13
ծախսերի: Այնուամենայնիվ, առանձին
ստանդարտներ կարող են պարունակել
անհամաչափ պահանջներ` տեղին և
ներկայացուցչական լինելու տեսակետից
ճշմարիտ տեղեկատվություն ապահովելու
համար:
Ճշմարիտ ներկայացումը չի նշանակում, որ
տեղեկատվությունը բոլոր առումներով ճշգրիտ
է: Սխալներից զերծ լինելը նշանակում է, որ
գործարքների հետևանքների և այլ
իրադարձությունների ու պայմանների
նկարագրության մեջ որևէ սխալ կամ
բացթողում չկա, և որ ներկայացված
տեղեկատվությունը պատրաստելու համար
օգտագործված գործընթացը ընտրվել և
կիրառվել է առանց որևէ սխալի:
Կազմակերպություններին անհրաժեշտ է
կատարել ողջամիտ գնահատումներ, երբ
դրամական գումարները ուղղակիորեն
դիտարկելի չեն: Այդ գնահատումները կարող են
օգտակար լինել, եթե դրանք հստակ ու ճշգրիտ
բացատրված են: Անորոշության բարձր
մակարդակը չի խոչընդոտում գնահատման
օգտագործմանը, սակայն կարևոր է հաշվի
առնել, թե արդյո՞ք մեկ այլ տեղեկատվություն
կարող է ավելի օգտակար լինել:
14
արդյունավետ ու շահաբեր միջոցը եռափուլ
գործընթացին հետևելն է, այն է.
բացահայտել տնտեսական երևույթը, որի
պարունակած տեղեկատվությունը կարող է
օգտակար լինել ֆինանսական
տեղեկատվության օգտագործողների համար,
բացահայտել երևույթի վերաբերյալ
ֆինանսական տեղեկատվության տեսակը, որն
առավել տեղին է,
պարզել, թե արդյո՞ք այդ տեղեկատվությունը
հասանելի է, և արդյո՞ք այն ճշմարիտ է
ներկայացնում տնտեսական երեւույթը:
Տեղին լինելու և ճշմարիտ ներկայացման
հիմնարար որակական բնութագրերը
կիրառելիս կարող է առաջանալ ընտրության
անհրաժեշտություն (օրինակ, եթե չափից ավել
տեղին համարվող տեղեկատվությունը
պարունակում է չափման բարձր աստիճանի
անորոշություն ունեցող գնահատումներ): Որոշ
դեպքերում գնահատված գումարի ճանաչումը
կարող է օգտակար լինել՝
ծանոթագրություններում ներկայացնելով
համապատասխան ուղեկցող
տեղեկատվություն: Այլ դեպքերում, խիստ
անվստահելի գնահատման օգտագործմամբ
ճանաչումը կարող է նպատակահարմար չլինել՝
այլ տեսակի գնահատում կիրառելու և/կամ
ծանոթագրություններում համապատասխան
տեղեկատվություն տրամադրելու
համեմատությամբ:
15
Գրականության ցանկ
https://minfin.am/website/images/website/h.h.
%20nerqin%20audit/IFRS%20Manual
%20ARM.pdf
16