Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 5

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ №____________ 9020252

Ք. Երևան
7
«___» 3
«______» 24
20___թ․
«ԷՖ ՆԵԹ» ՍՊԸ-ն, ի դեմս գլխավոր տնօրեն Գևորգ Ենգիբարյանի, այսուհետև`«Օպերատոր» գործելով
ընկերության կանոնադրության համաձայն, մի կողմից, և
Թամար Հարությունյան
_________________________________________________________________________ այսուհետև` «Բաժանորդ»
մյուս կողմից միասին հանդիսանալով, այսուհետև`«Կողմեր», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ


1.1. Օպերատորը պարտավորվում է Բաժանորդին սույն պայմանագիրը կնքելու պահից սույն պայմանագրի
անբաժանելի մասը կազմող հավելվածով (այսուհետ՝ նաև «Հավելված») սահմանված ժամկետով
(այսուհետ՝ նաև «Ժամկետ») կամ անորոշ ժամկետով մատուցել հեռուստաալիքների վերահաղորդման
ծառայություն (այսուհետ՝ նաև «Հեռուստաալիքներ») և/կամ մալուխի ﬕջոցով ինտերնետ կապի
մատուցման ծառայություն (այսուհետ՝ նաև «Ինտերնետ») (այսուհետ ﬕասին կամ առանձին՝ նաև
«Փաթեթ») և/կամ տեսախցիկների, և/կամ դոմոֆոնային և այլ ծառայություններ (այսուհետ՝ նաև
«Ծառայություն»), որոնց տեսակը/ները և դրա դիմաց վճարման ենթակա ամսական գումարի չափը/
չափերը նկարագրվում է սույն պայմանագրի անբաժանելի մասը համարվող Հավելվածով/
Հավելվածներով, իսկ Բաժանորդը պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով և չափով
վճարել դրա/դրանց դիմաց։
1.2. Օպերատորը Բաժանորդին յուրաքանչյուր Փաթեթի շրջանակում տրամադրում է ﬕնչև 3 հեռուստացույց
ﬕացնելու հնարավորություն։
1.3. Հեռուստաալիքներ ներառող Փաթեթներից օգտվելու դեպքում Բաժանորդը սույնով տալիս է իր
անվերապահ համաձայնությունն առ այն, որ Հեռուստաալիքների ցանկը սահմանվում և փոփոխվում է
Օպերատորի կողﬕց, Օպերատորի հայեցողությամբ:
1.4. Սույն պայմանագրով Ծառայությունից օգտվելու դեպքում Բաժանորդին տիրապետման և օգտագործման
իրավունքով տրամադրվում են սարքեր/սարքավորուﬓեր, որոնց քանակը և արժեքը սահմանվում են
Հավելվածով:

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


2.1. Օպերատորը պարտավոր է.
2.1.1. Սույն պայմանագրով սահմանված ծառայությունները մատուցել պատշաճ կարգով, ձևով և
ժամկետներում.
2.1.2. Ծառայությունների խափանման, ինչպես նաև ի հայտ եկած սխալների և անսարքությունների դեպքում
հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել վերականգնողական աշխատանքներ:
2.2. Օպերատորն իրավունք ունի.
2.2.1. Ինքնուրույն սահմանել և ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն պայմանագրի 1.1 կետում նշված
Ծառայությունների ցանկը, սակագնային պլանները/փաթեթները, դրանց մատուցման պայմանները,
կանոնները և գները: Օպերատորն իրավունք ունի փաթեթների և դրանց սակագների փոփոխության
վերաբերյալ ﬔկ աﬕս առաջ ծանուցել Բաժանորդին՝ առաջարկելով վերակնքել պայմանագիրը նոր
պայմաններով։ Բաժանորդի համաձայնությունը չստանալու և պայմանագիրը չվերակնքվելու դեպքում
ծանուցուﬓ ուղարկելուց ﬔկ աﬕսը լրանալուն հաջորդող հերթական վճարման օրվանից սույն
պայմանագիրը համարվում է լուծված, և Օպերատորը դադարեցնում է Բաժանորդին սույն
պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցումը։
2.2.2. Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով ծառայությունների ծավալների նկատմամբ կարճաժամկետ
սահմանափակուﬓեր իրականացնել, որը չի կարող գերազանցել 48 ժամը ﬔկ ամսվա ընթացքում, ինչը
չի դիտարկվում որպես ծառայությունների խափանում:
2.2.3. Հեռուստառադիոծրագրերի իրավատերերի հետ կնքված պայմանագրային պարտավորությունների
անհրաժեշտությունից ելնելով սահմանափակուﬓեր կիրառել մատուցվող ծառայությունների ծավալի
նկատմամբ:
2.2.4. Շաբաթը ﬔկ անգամ իրականացնել կանխարգելիչ պրոֆիլակտիկ աշխատանքներ, որի ժամանակ
հնարավոր է ծառայության ընդհատում:
2.2.5. Առանց Բաժանորդին ծանուցելու ﬕակողմանի հրաժարվել սույն պայմանագիրը կատարելուց՝
1
կասեցնելով կամ դադարեցնելով ծառայությունների մատուցումը, ապամոնտաժել մալուխները, սարքերն
ու դետալներ, եթե Բաժանորդը չի վճարում ծառայության դիմաց առնվազն 1/ﬔկ/ աﬕս կամ խախտել է
Պայմանագրի որևէ այլ պայման: Պայմանագրի լուծումը (դադարեցումը) չի հանգեցնում Բաժանորդի
կողﬕց սույն պայմանագրի հիման վրա Օպերատորի հանդեպ ունեցած պարտավորությունների
դադարմանը (վերացմանը):
2.2.6. Բաժանորդի կողﬕց պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում վերջինիս
նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրո
սահմանված պատախանատվության ﬕջոցներ, եթե այլ բան նախատեսված չէ սույն պայմանագրով:
2.3. Բաժանորդը պարտավոր է.
2.3.1. Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում վճարել սույն պայմանագրով մատուցվող
ծառայությունների դիմաց։
2.3.2. Ծառայությունից օգտվել բացառապես սպառողական (ոչ կոﬔրցիոն), ՀՀ օրենսդրությանը և սույն
պայմանագրին չհակասող նպատակով և բացառապես Պայմանագրում նշված հասցեում:
2.3.3. Չօգտագործել սույն պայմանագրով մատուցվող ծառայություններն այլ անձանց համանման
ծառայությունների մատուցման համար, չվերավաճառել կամ որևէ այլ իրավունքով չտրամադրել
ծառայություններն այլ անձանց:
2.3.4. Ժամկետային ծառայությունների դեպքում Հավելվածում նշված Ժամկետից շուտ Պայմանագրից
հրաժարվելու կամ Պայմանագրի 3.4 կետով սահմանված դեպքում Օպերատորի պահանջով 5 օրվա
ընթացքում վճարել Օպերատորի կողﬕց փաստացի կատարած ծախսերի հանրագումարը, որը կազմում
է 30.000 ՀՀ դրամ:
2.3.5. Պայմանագրի անբաժանելի մասը կազմող Հավելվածով իրեն հանձնված մալուխները, սարք
սարքավորուﬓերը, դետալները վերադարձնել պատշաճ և օգտագործման համար պիտանի վիճակում՝
հաշվի առնելով բնականոն մաշվածությունը:
2.4. Բաժանորդն իրավունք ունի.
2.4.1. Վաղաժամկետ՝ ﬕնչև սույն պայմանագրով սահմանված Ժամկետը լրանալը հրաժարվել բոլոր
Ծառայություններից կամ դրանց ﬕ մասից: Բաժանորդը ծառայությունից հրաժարման
պատճառաբանված հայտը/դիմումը պարտավոր է լրացնել Օպերատորի ցանկացած տարածքային
գրասենյակում։ Այն դեպքում, երբ Բաժանորդը հրաժարվում է այն ծառայություններից, որոնց
մատուցումը հանդիսանում է Բաժանորդի կողﬕց ընտրված մյուս ծառայություններից օգտվելու
նախապայման, ապա Բաժանորդը մյուս ծառայություններից ևս համարվում է հրաժարված:
Ժամկետային ծառայություններից հրաժարվելու դեպքում Բաժանորդը պարտավոր է Օպերատորի
պահանջով հատուցել Օպերատորի կողﬕց ծառայությունների մատուցման համար փաստացի
կատարած ծախսերը, որը կազմում է 30.000 ՀՀ դրամ: Ծառայությունների ﬕ մասից հրաժարվելու
դեպքում ﬓացած ծառայությունների մասով պայմանագրի գործողության ժամկետը շարունակում է
հոսել ընդհանուր կարգով:
2.4.2. Ժամանակավոր կասեցնել սույն Պայմանագիրը ﬕնչև 1 աﬕս ժամկետով, 12 ամսվա ընթացքում
առավելագույնը երկու մասով, յուրաքանչյուր անգամ ոչ պակաս, քան 15 օրով։ Ժամանակավոր կասեցման
հայտը/դիմումը Բաժանորդը կարող է լրացնել Օպերատորի ցանկացած տարածքային գրասենյակում։
Ժամանակավոր կասեցման ժամանակահատվածը չի ներառվում սույն պայմանագրի 1.1 կետում նշված
պայմանագրի գործողության Ժամկետում:
2.4.3. Օպերատորի կողﬕց սահմանված դեպքերում և կարգով փոփոխել Պայմանագրով ընտրված ծառայության
ծառայությունների տեսակը՝ սահմանված ընթացակարգով նոր պայմանագիր կնքելու կամ
պայմանագրում փոփոխություն կատարելու եղանակով։

3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՐԺԵՔԸ, ՎԱՅՐԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ


3.1. Սույն Պայմանագրի կատարման վայրը, արժեքը, վճարման կարգի առանձնահատկությունները
սահմանվում են սույն պայմանագրի Հավելվածով:
3.2. Բաժանորդի կողﬕց վճարուﬓերը կատարվում են կանխիկ՝ Օպերատորի կողﬕց լիազորված անձին
հանձնելու ﬕջոցով և/կամ անկանխիկ՝ Օպերատորի հաշվին փոխանցելու ﬕջոցով՝ (այդ թվում նաև՝ օնլայն
վճարային համակարգերով) Օպերատորի կողﬕց տրամադրված վավերապայմաններին համապատասխան:
3.3. Բաժանորդի կողﬕց ծառայությունների մատուցման համար վճարուﬓերը կատարվում են
կանխավճարային եղանակով: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատուցվելիք ծառայությունների համար
վճարումը կատարվում է ﬕնչև սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող Հավելվածով նշված օրը։
3.4. Այն դեպքում, երբ Բաժանորդը սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում չի կատարում կամ
ոչ պատշաճ է կատարում իր վճարման պարտականությունը, ապա Օպերատորն իրավունք ունի
2
դադարեցնել ծառայությունների մատուցումը և իրականացնել սույն պայմանագրի 2.2.5 կետով սահմանված
գործողությունները, ինչպես նաև ժամկետային Ծառայությունների դեպքում իր հայեցողությամբ պահանջել
վճարել սույն Պայմանագրի 2.3.4 կետով սահմանված գումարը, եթե սույն կետով սահմանված խախտումը
տեղի է ունեցել սույն պայմանագրով սահմանված Ժամկետի ընթացքում:
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Օպերատորը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողﬕց Ծառայությունների մատուցման
ընթացքում խոչընդոտներ առաջացնելու համար, ինչպես նաև երրորդ անձանց կողﬕց Օպերատորի ցանցի
ﬕջոցով Բաժանորդին հասցված որևէ ﬖասի համար:
4.2. Օպերատորը ոչ ﬕ վերահսկողություն չի իրականացնում Ծառայությունների մատուցման համար գործող
ցանցով տեղափոխվող տվյալների նկատմամբ և պատասխանատու չէ Բաժանորդի կողﬕց ստացված և
կամ ուղարկված տեղեկության և բովանդակության ճշտության և օրինականության համար: Օպերատորի
ցանցի ﬕջոցով տեղափոխվող ցանկացած տեղեկություն կամ բովանդակություն օգտագործվում է
Բաժանորդի ռիսկով և պատասխանատվությամբ:
4.3. Օպերատորը պատասխանատվություն չի կրում վճարուﬓերն ընդունող ﬕջնորդի կողﬕց սահմանված
կանոնների համաձայն որևէ լրացուցիչ ﬕջնորդավճարի գանձման համար:
4.4. Օպերատորը պատասխանատու չէ մատուցվող ծառայությունների հնարավոր խոտանի համար, եթե
Բաժանորդը հրաժարվել է 3.1 կետում նշված հասցեում ծառայության ﬕացման համար օգտագործվող
Օպերատորի կողﬕց տրամադրվող մալուխից։
4.5. Օպերատորը պատասխանատվություն է կրում բացառապես իր ﬔղքով ոչ պատշաճ որակի
ծառայությունների մատուցման համար:
Վերջին 10 տարիներից ավելի վաղ արտադրված, անհայտ ծագում ունեցող, ﬖասված կամ որևէ
անսարքություն ունեցող հեռուստացույցի դեպքում, Օպերատորը պատասխանատու չէ հեռարձակման
հնարավոր խոտանի համար։
4.6. Կողﬔրը գիտակցում և անվերապահորեն հավաստում են, որ.
ա/ Օպերատորը պատասխանատվություն է կրում այն սարքերի, սարքավորուﬓերի, մալուխների կամ այլ
տեխնիկական լուծուﬓերի և բացառապես դրանց ﬕջոցով ստացված Ծառայության որակի համար, որոնք
գտնվում են իր պատասխանատվության և վերահսկողության ներքո (ﬕնչև Օպերատորի վերջնական
սարք/սարքավորում/մալուխ)։
բ/ Օպերատորը պատասխանատվություն չի կրում Բաժանորդի սարքերի, սարքավորուﬓերի, մալուխների
կամ այլ տեխնիկական լուծուﬓերի և դրանց անսարքության հետևանքով Ծառայության որակի հետ
կապված խնդիրների համար:
4.7. Բաժանորդը տեղեկացված է մատուցվող ծառայությունների բնույթին, էությանը, բովանդակությանը և դա
համապատասխանում է իր կարիքներին:
4.8. Բաժանորդի կողﬕց 2.3.2 կետում նշված պարտավորությունը խախտելու դեպքում Օպերատորն իրավունք
ունի պահանջել վճարելու տույժ 20.000 ՀՀ դրաﬕ չափով:
4.9. Պայմանագրի 1.4. կետում նշված սարքերը Բաժանորդի ﬔղքով ﬖասվելու /կորսվելու/ և /կամ/ ոչ
Օպերատորի ﬔղքով որևէ հիմքով օգտագործման համար ոչ պիտանի դառնալու և /կամ/ Օպերատորի
պահանջով Օպերատորին չհանձնելու դեպքում Օպերատորն իրավունք ունի Բաժանորդից պահանջել
տվյալ սարքի արժեքն ամբողջությամբ՝ համաձայն տվյալ սարքերի՝ Հավելվածով սահմանված սակագների:
Օպերատորը, հաշվի առնելով սարքի ﬖասման հանգամանքները, իրավունք ունի ﬖասված սարքը
փոխարինել՝ գանձելով իր հայեցողությամբ սույն կետով սահմանվածի հաﬔմատ ավելի փոքր գումար:
4.10. Սույն պայմանագրից ծագող և/կամ/ սույն պայմանագրի առարկայի վերաբերյալ կողﬔրի ﬕջև առկա կամ
հնարավոր բոլոր վեճերը լուծվում են բանակցությունների ﬕջոցով, իսկ համաձայնության չգալու
դեպքում՝ դատական կարգով։

5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ


5.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում
Օպերատորը կամ Բաժանորդն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի
ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Օպերատորը կամ
Բաժանորդը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Մասնավորապես` այդպիսի իրավիճակներն են
երկրաշարժը, սողանքը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը,
քաղաքական հուզուﬓերը, գործադուլները, հաղորդակցության ﬕջոցների աշխատանքի դադարեցումը,
մայրուղային ենթակառուցվածքների խաթարուﬓ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարﬓի
կողﬕց ընդունված ակտը և այլն, որոնք անհնար են դարձնում Պայմանագրով պարտավորությունների
կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա
3
Օպերատորը կամ Բաժանորդն իրավունք ունեն լուծել Բաժանորդային պայմանագիրը՝ այդ մասին
նախապես 5 (հինգ) օր առաջ գրավոր ծանուցելով մյուս կողﬕն:
6. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
6.1. Կողﬔրը փոխադարձ համաձայնությամբ սույնով սահմանում են օրենքով կամ պայմանագրով իրենց
վերապահված իրավունքների ու պարտականությունների իրացման, սույն պայմանագրի վերաբերյալ
ցանկացած տեղեկատվության, հայտարարության, դիմուﬕ, ակտի, հաշվարկայի փաստաթղթի կամ այլ
խնդրի մասին ﬕմյանց ծանուցման հետևյալ կարգը, որի պահպանումը պարտադիր է կողﬔրի, իսկ
օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորության դեպքում՝ նաև այլոց համար: Կողﬔրը իրենց
ընտրությամբ ծանուցուﬓերը կարող են ուղարկել էլեկտրոնային եղանակով, փոստով կամ հանձնել
առձեռն դրա ստանալու իրավունքն ունեցող անձանց: Փոստային ծանուցուﬓերը ուղարկվում են սույն
պայմանագրում նշված հասցեներով: Փոստով ուղարկված ծանուցուﬓերը համարվում են ստացված
ծանուցումը ուղարկելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, եթե չի ապացուցվում, որ
փաստացի ուշ ստանալը եղել է փոստային ծառայության ﬔղքով: Էլեկտրոնային եղանակով
ծանուցուﬓերը ուղարկվում են պայմանագրում նշված կողﬔրի էլեկտրոնային հասցեներին: Էլեկտրոնային
եղանակով ուղարկված ծանուցումը համարվում է ստացված ուղարկելուց հետո ﬔկ աշխատանքային օրվա
ընթացքում:
7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
7.1. Պայմանագիրը ուժի ﬔջ է մտնում և Կողﬔրի համար պարտադիր է դառնում այն Կողﬔրի կողﬕց
սահմանված կարգով ստորագրվելու պահից: Սույն պայմանագրի կնքմամբ Կողﬔրի ﬕջև սույն
պայմանագրով սահմանված ծառայությունների վերաբերյալ կնքված այլ պայմանագրերը և
համաձայնագրերը համարվում են լուծված:
7.2. Սույն պայմանագրի 1.4 կետում նշված սարքը/սարքերը Բաժանորդի հասցեում տեղադրվում է Բաժանորդի
կողﬕց մատնանշված և Օպերատորի հետ համաձայնեցված մասում։
7.3. Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ
սահմաված կարգով համաձայնագրեր կնքելու եղանակով, որոնք հանդիսանում են Պայմանագրի
անբաժանելի մաս:
7.4. Սույն Պայմանագիրը կնքված է հայերենով:
7.5. Օպերատորի կողմից լիազորված անձ է համարվում․
Թադևոս Մալխասյան
_________________________________________________________________________________Ա․Ա․Հ
0.00
7.6. Բաժանորդը վճարել է ________________________________ ՀՀ դրամ մատուցվող ծառայությունների
համար։
7.7. Ստորագրելով սույն պայմանագիրը, Բաժանորդը Օպերատորին լիազորում է ստեղծել Բաժանորդի համար
և տրամադրել մուտք դեպի պարզ էլեկտրոնային ստորագրություն՝ համաձայն Էլեկտրոնային
համագործակցության պայմանների (այսուհետև՝ Պայմաններ): Բաժանորդը համաձայնվում է Օպերատորի
հետ գործարքներ կնքելիս, փոխելիս, դադարեցնելիս/լուծելիս օգտագործել նաև պարզ էլեկտրոնային
ստորագրությունը՝ որպես ձեռագիր ստորագրության անալոգ:
7.8. Պարզ էլեկտրոնային ստորագրության ﬕջոցով ներկայացված Բաժանորդի դիմուﬓերը, հրահանգները և
այլ գործողությունները գործողություններ են, որոնք արտացոլում են Բաժանորդի համապատասխան
իրական կամքը և ունեն լիարժեք ապացուցողական և իրավաբանական ուժ:
Սույն պայմանագրի անբաժանելի մասն է կազմում Էլեկտրոնային համագործակցության պայմանները,
որոնց Բաժանորդը ծանոթ է, համաձայն է և պարտավորվում է հետևել:
Կողﬔրը համաձայնվել են փաստաթղթերը (ներառյալ պայմանագրի հավելվածը, կատարված
աշխատանքների վերաբերյալ ակտերը և այլ փաստաթղթերը) ստորագրել էլեկտրոնային
փաստաթղթաշրջանառության ﬕջոցով՝ օգտագործելով սույն պայմանագրով ստեղծված Բաժանորդի
պարզ էլեկտրոնային ստորագրությունը:
7.9. Եթե Բաժանորդը սույն պայմանագրով Ժամկետով ծառայություններից օգտվելու դեպքում, սահմանված
Ժամկետը լրանալուց հետո շարունակում է սույն պայմանագրի 3.3 կետի պահպանմամբ օգտվել սույն
պայմանագրով Օպերատորի կողﬕց մատուցվող ծառայություններից, ապա սույն պայմանագիրը
համարվում է երկարաձգված ﬕևնույն պայմաններով և ﬕևնույն ժամկետներով: Պայմանագրի՝ նման
եղանակով երկարաձգուﬓերի քանակն անսահմանափակ է:

4
8. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օպերատոր՝ Բաժանորդ՝

Թամար Հարությունյան
Անուն, Ազգանուն, Հայրանուն_______________________________________
«ԷՖ ՆԵԹ» ՍՊԸ
ՀՎՀՀ՝ 00868357
014711295
Անձ.____________________________տրված 005 10.03.2022
______կողմից __________թ.
Գործ․ հասցե․ Ք․Երևան
Զավարյան 57/4 ՀԾՀ՝ _________________________________
Հեռ. (+374) 10/11 57 16 16, ք, Երևան, Գալշոյան 38/1,91բն
Հաշվ. հասցե`____________________________________
Կայք՝ www.fnet.am
e-mail: info@fnet.am
Բն. (ծանուցման) հասցե՝ _________________________________
Գլխավոր տնօրեն` Էլ. հասցե՝__________________________________________________
Գ.Ենգիբարյան Հեռ. 374 ______________ ստ.` ____Պ

You might also like