Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 3

Աղբյուր Սերոբ

Աղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից

է:
Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող Սերոբ:
Նա հայտնի է նաև Նեմրութի հսկա, Նեմրութի Ասլան անուններով:
Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և,
խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների
օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և
անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած
հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել
է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը:
Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի Մուշեղը,
Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների
հրամանատարներ: Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը:
1896 թ-ին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց
տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից: 1897 թ-ին կռվել է Թեղուտում
(Բիթլիսի նահանգ) և Սոխորթում: Ֆիդայական շարժման պատմության հերոսական
էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից
ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ: Մարտը տևել է մինչև ուշ երեկո. հակառակորդն
ունեցել է բազմաթիվ զոհեր:
Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է
Սերոբին: Հեռանալով Խլաթից` նա ապաստանել է Սասունում: 1899 թ-ի նոյեմբերին
Սերոբը զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզան գյուղում: Թուրքերին հաջողվել
է դավադիրների միջոցով թունավորել նրան, սակայն մինչև վերահաս մահը Սերոբը
շարունակել է մարտը: Նրա դին ընկել է թշնամու ձեռքը և գլխատվել: Կռվում զոհվել
են նաև Սերոբի որդին ու երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է
Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում:
Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝
խմբի միակ կին հայդուկը` Սոսեն, սակայն շուտով ազատվել է: Ժողովուրդը նրան
օծել է Մայրիկ պատվանունով: Սոսե Մայրիկը 1904 թ-ի Սասունի
ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս: Նրա մյուս որդին՝
Սամսոնը, զոհվել է Կարինում:
1920 թ-ի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա
հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ 1953 թ-ին
վախճանվել է: 1998 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել
Եռաբլուրում:
Ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի
սխրանքների մասին:

You might also like