Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 10

Սլայդ 1

Ավարտական աշխատանքի թեման է Զբոսաշրջային կրթության արդի


վիճակը և զարգացման միտումները ՀՀ-ում։

Սլայդ 2․

Ավարտական աշխատանքը ունի հետևյալ կառուցվածքը՝ ներածություն,


գրականության ակնարկ, հետազոտության մեթոդաբանություն,
վերլուծություն, եզրակացություն և օգտագործված գրականության ցանկ։

Սլայդ 3․

Ավարտական թեմայի ընտրությունը պայամանավորված է՝

 Ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում


ցանկացած զբոսաշրջային ընկերության արդյունավետ
գործունեությունը կախված է մի շարք գործոններից, որոնց մեջ
առանձնանում է անձնակազմի կրթական մակարդակը։
 ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում
զբոսաշրջային կրթությունը սահամափակված է միայն տեսական
մասով, որը դժավարացնում և սահամափակում է զբոսաշրջային
որակյալ և պահանաջված մասնագետների առկայությանը և
մասնագիատական առաջընթացին։

Սլայդ 4․

Մինչ զբոսաշրջության կրթությանը անդրադառնալը, ներակայցնենք ՀՀ


զբոսաշրջության վիճակը վերջին տարիներին։

Զբոսաշրջությունը ընդհանուր համաշխարհային մակարդակով


մեծապես տուժեց Covid 19 համավարակի հետևանքով, որի
պատճառով մեծապես նվազեց զբոսաշրջային այցելությունները
տարբեր երկրներում։ Դրանից զերծ չմնաց նաև Հայաստանը, որի
հետևանքով ինչպես նկատում ենք գծապատկեր 1-ի տվյալներից՝ 2020
թվականի համավարակի հետևանքով կտրուկ նվազել է
զբոսաշրջիկների մուտք Հայաստան՝ նախորդ տարավա համեմատ
նվազելով գրեթե 99,99 %։ Այնուհետև հետագա տարինեին նկատվում է
դանդաղ աճ։ 2021 թվականի ՀՀ զբոսշրջության աճը կազմել է 132%
նախորդ տարվա համեմատ, իսկ 2022 թվականին կրկին աճ է
գրանցվել, այս անգամ ՀՀ այցելել 1,67 մլ զբոսաշրջիկ, նածորդ տարվա
համեմատ գրանցելով 91,9% աճ։
2023 թվականին նկատվում է կրկին զբոսաշրջության աճ՝ այս անգամ
այն կազմել է 37,72 %։

2.5

1.5

0.5

0
2019 2020 2021 2022 2023

Զբոսաաշջիկների թիվը մլն․ մարդ

Գծապատկեր 1․ ՀՀ ժամանած զբոսաշրիկների թիվը 2019-2023թթ․ մլն․


մարդ

Սլայդ 5․

ՀՀ ժամանած զբոսաշրջիկների սեռային հարաբերակցությունը՝ ըստ


կականց և տղամարդկանց՝ ունի հետևյալ պատկերը։ 2020 թվականին
տոկոսային հարաբերացությամբ գերակշռում են տղամարդիկ, 2021-
2022 թվականների ընթացքում դարձյալ տղամարդիկ գերակշռում չնչին
տոկոսայնությամբ, իսկ 2023 թվականին տղմարդանց այցելությունը
կազմել է 60%:
Գծապատկեր 2․ ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվային
հարաբերակցությունը ըստ սեռերի 2019-2023թթ․ %

Սլայդ 6․

2019-2023 թվականներին ՀՀ ժամանած զբոսաշրջիների տարիքային խմբի


մեջ գերակշում է 35-44 տարեկան խումբը, որը 2019 թվականին կազմել է
32%, համատասախանաբար մյուս տարիներին նվազել է, իսկ 2023
թվականին կրկին աճել կազմելով 35%: Մյուս տարիքային խումբը
ընդգրկում է 25-34 տարեկան այցելուներին, որոնց տոկոսային ցուցանիշը
2020 թվականին կազմել է 17%, այնուհետև 2021-2022 թվականներին աճել՝
կազմելով 23 %, իսկ 2023 թվականին այն կրկին նվազել է՝ կազմելով 17%:

Գծապատկեր 3․ ՀՀ ժամանած զբոսաշրջիկների տարիքային կազմի


ցուցանիշները 2020-2023թթ․ %

Սլայդ 7․
2023-ի հունվար-հունիսին զբոսաշրջիկների այցելությունների 50%-ը
բաժին է ընկել Ռուսաստանից, 11%-ը՝ Վրաստանից, 6%-ը՝ Իրանից, 3%-ը՝
ԱՄՆ-ից, իսկ 1.5%-ը՝ Հնդկաստանի քաղաքացիներից։ Մնացած երկրներից
զբոսաշրջային այցելությունները համեմատաբար չնչին տոկոս են կազմել։

25
Ռուսաստան
Վրաստան
Իրան
1
50 ԱՄՆ
1.1
5 Հնդկաստան
1 Գերմանիա
1.5 3 Ուկրանիա
Ֆրանսիա
6 11
Այլ

Գծապատկեր 4. 2023 թվականին ՀՀ ժամանած զբոսաշրջիկների


ցուցանիշները %
Սլայդ 8․

Զբոսաշրջային ոլորտի զարգացումը կախված է այդ ոլորտի ճիշտ և


պրոֆեսիոնալ կառավարումից, կիրթ և բանիմաց անձնակազմի
ներգրավումից, սպասարկման ծառայությունների բազմազանությունից:
ՀՀ-ում ներկայումս մի շարք բարձրագույն և միջին մասնագիտական
հաստատություններ պատրաստում են զբոսաշրջության հետևյալ
մասնագետներ՝
1․«Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի
խորացված իմացությամբ»,
3․«Զբոսաշրջություն»
4․«Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և
զբոսաշրջային համալիրներում»,

Սլայդ 9․

Նշված ուղղվածությամբ մասնագետների սահմանված աշխատանքային


պարտականությունները ներկայացված են աղյուսակ 1–ում
Աղյուսակ 1․
ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական հաստատությունների կողմից
պատրաստված զբոսաշջության մասնագետների ցանկը, հնարավոր
պաշտոնները
Մասնագիտությա Ուսումնական Մասնագիտության Մասնագետի
ն անվանումը հաստատությու զբաղեցրած աշխատանքային
նը պաշտոնները պարտականություննե
րը
1Զբոսաշրջային «Մխիթար Ծառայությունների կազմել
ծառայություններ Սեբաստացի» սպասարկման զբոսաշրջիկներին
ի կրթահամալիրի ղեկավար, սպասարկող
կազմակերպում՝ քոլեջ զբոսաշրջային աշխատակազմի
օտար լեզվի արդյունքի իրացման գրաֆիկը, մշակել
խորացված ղեկավար, զբոսաշրջիկների
իմացությամբ մասնագիտացված սպասարկման
օտար լեզվի մեթոդների և ձևերի
իմացությամբ, կատարելագործմանն
հյուրանոցային ուղղված
ծառայությունների ռազմավարություն
կազմակերպիչ

2․ ՀՊՏՀ զբոսաշրջային կապեր հաստատել


Զբոսաշրջություն արտադրության զբոսաշրջային
կազմակերպիչ, ծառայություններ
զբոսաշրջային մատուցող,
ծառայության կամ կազմակերպություննե
փաթեթի մշակման ու րի հետ, վարել
մատուցող մասնագիտ․ բանակցություններ,
ստորաբաժանումների,
իրացման կազմակերպիչ

3․Սպասարկման Երևանի Ն․ հյուրանոցային համարների


կազմակերպում Աճեմյանի տնտեսության ամրագրման
հյուրանոցներում անվան օբյեկտներում գործընթացի
և զբոսաշրջային տարածաշրջան հիմնական կազմակերպում և
համալիրներում ային թիվ 2 ծառայությունների վերահսկում,
պետական մենեջեր, հաճախորդների
քոլեջ հյուրանոցային ընդունման,
տնտեսության սպասարկման և դուրս
օբյեկտներում օժանդակ, գրման
լրացուցիչ կազմակերպում
ծառայությունների
մենեջեր,
զբոսաշրջային
համալիրներում
ծառայությունների

Սլայդ 10․
ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում
ուսանողների ձեռք բերված կրթությունը փորձենք համեմատել
աշխատաշուկայի պահանջների հետ։ Դրա համար ուսումնասիրենք
staff.am կայքէջում առկա զբոսաշրջային աշխատանքերի առաջարկները։
2024 թվականի ապրրիլ-մայիս ամիսների դրությամբ կայքում
առաջարկավծ են զբոսաշրջային հետևյալ թաթուր հաստիքները՝ ավագ
հյուրընկալ, տուր մենեջեր, ռեստորանի մենեջեր, վաճառքի մենեջեր,
ամրագրումների մասնագետ, ընդունարանի աշխատակից, ներգնա
տուրիզմի մենեջեր և այլ հաստիքներ, որոնց համար
կազմակերպությունները ուսանողին առաջադրում են մի շարք
պահանջներ, որոնք ներակայացված են աղյուսակ 2-ում։ Ուսումնասիրենք
դրանց մի քանիսի պահանջները։
Աղյուսակ 2․
ՀՀ զբոսաշրջային թափուր հաստիքներին ներակայցվող պահանջները
Կազմակերպության Կազմակերպության աշխատանքային պահանաջները տվյալ
առաջարկած թափուր պաշտոն հաստիքի համար

Տուր Մենեջեր Գրագիտություն, օտար լեզուների իմացություն (անգլերեն,


ռուսերեն) պարտադիր
Համակարգչային գարգիտություն` MS office իմացություն,
համացանցից ազատ օգտվելու կարողություն,
Հաղորդակցական գերազանց հմտություններ,
Արագ կողմնորոշվելու, սովորելու կարողություն,
Պատասխանատվության բարձր զգացում
Զբոսաշրջության ոլորտին ընդհանուր հետաքրքրություն

ավագ հյուրընկալ Հյուրընկալման ոլորտում աշխատելու փորձ


• Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
• MS Office - ի իմացություն (Word, Excel)
• Ղեկավարման և հաղորդակցման բարձր հմտություններ
• Համակարգված աշխատելու ունակություն
• Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն
հյուրընկալության Բարձրագույն կրթություն
համակարգող Ցանկալի է ունենալ նմանատիպ պաշտոնում փորձ
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց
իմացություն
Գրավոր/բանավոր հաղորդակցման և բանակցելու գերազանց
հմտություններ

Սլայդ 11․
 ՀՀ-ում զբոսաշրջության կոմիտեն ուսանողների համար
իրականացնում է զբոսաշրջային վերապատրստման դասընթացներ:
Դասընթացի ավարտին նրանք ձեռք են բերում մագիստրոսի
աստիճան և պարտավորվում են Հայաստան վերադռնալուց հետո
իրենց գործունեությունը ծավալել ՀՀ մարզերում:
 «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագիր։ «ԵՄ-ն՝
բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ
Հայաստանի համար» ծրագիրը «ԵՄ-ն՝ բիզնեսի համար»
նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների
զարգացում Հայաստանի համար» ծրագրի մի մասն է, որը
համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի
Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և
զարգացման նախարարության կողմից:
 Անգլերենի դասընթացներ զբոսաշրջության ոլորտի համար։
Դասընթացներն իրականացվել են Բրիտանական խորհրդի կողմից՝
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության
հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ԵՄ-ն բիզնեսի
համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և
տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի
շրջանակներում։

Սլայդ 12․

Զբոսաշրջության կադրերի պատրաստման միջազգային փորձը


հաստատում է, որ լինելով կիրառական, ճկուն և անընդհատ փոփոխվող
կիրառական ոլորտ՝ զբոսաշրջությունը և զբոսաշրջային գործունեությունը
պահանջում են վերապատրաստման ոչ ավանդական մոտեցումներ։
 ԱՄՆ-ում զբոսաշրջային կրթությունն ու ուսուցումը մշակվում են
տարբեր մակարդակներում՝ մասնագիտական դասընթացներից
մինչև բարձրագույն աստիճաններ տանող գիտական ծրագրեր:
Միջնակարգ դպրոցներում դասավանդվում են զբոսաշրջության
առարկաներ, իսկ մասնագիտական ուսումնական
հաստատություններում աշխատողներ են պատրաստվում
հիմնական զբոսաշրջային կրթությամբ։ Երկամյա համայնքային
քոլեջները առաջարկում են մասնագիտական ուսուցում
զբոսաշրջության ոլորտի տարբեր ոլորտների համար:
 Կանադայում զբոսաշրջային կրթական համակարգը կարգավորվում է
երկրի նահանգային վարչակազմերի մակարդակով։ Այստեղ ստեղծվել
են Ալբերտայի զբոսաշրջության կրթության խորհուրդը (ATEC) և
Խաղաղօվկիանոսյան շրջանի զբոսաշրջության ինստիտուտը (PRIT):
Երկու հաստատություններն էլ ունեն հիմնական նպատակ՝
համակարգել և արագացնել զբոսաշրջային կրթության և ուսուցման
համակարգի համապատասխանեցումը ոլորտի կարիքներին:
 Եվրոպական երկրների դպրոցները լուրջ ուշադրություն են դարձնում
ուսուցման կիրառական բնույթին և զբոսաշրջության ոլորտում
աշխատանքային փորձ ձեռք բերող ուսանողներին. ուսումնառության
ժամանակի 25%-ը հատկացվում է գործնական պարապմունքներին:

Սլայդ 13․

Ավարտական աշխատանքի ուսումնասիրության և վերլուծության


արդյունքներով կարող ենք եզրակացնել, որ
 2021 թվականի ՀՀ զբոսշրջության աճը կազմել է 132% նախորդ
տարվա համեմատ, իսկ 2022 թվականին կրկին աճ է գրանցվել, այս
անգամ ՀՀ այցելել 1,67 մլ զբոսաշրջիկ, նախորդ տարվա համեմատ
գրանցելով 91,9% աճ։ 2023 թվականին նկատվում է կրկին
զբոսաշրջության աճ՝ այս անգամ այն կազմել է 37,72 %։
 ՀՀ-ում մի շարք բարձրագույն և միջին մասնագիտական
հաստատություններ պատրաստում են զբոսաշրջութան ոլորտի
մասնագետներ, որոնք ավելի շատ տեսական բնույթ են կրում։
 Ըստ աշխատատեղերի պահանջների՝ առկա է անմիջական կապ
կազմակերպության տեսակի, պահանջվող կրթության,
աշխատավարձի մակարդակի, լեզուների և համակարգչի
իմացության միջև: Ըստ այդմ՝ մեծ մասամբ զբոսաշրջային
գործակալությունները պահանջում կրթություն ունեցող աշխատուժ,
բացի այդ աշխատավարձի մակարդակը կախված է կրթության
առկայությունից:
 ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում
ուսման ավարտից հետո ուղանողներին զբոսաշրջական
աշխատաշուկա մուտք գործելու համար առաջանում են մի շարք
խոչնդոտներ, որոնցի ամենակարևորներց է զբոսաշրջային
կրթության գործնական մասի բացակայությունը, ինչը
դժվարություններ է ստեղծում նրանց կարիեիայի առաջխաղացման
համար։

Սլայդ 14․
Այսպիսով հենվելով վերոնշյալ վերլուծության արդյունքների և
եզրակացումների վրա, կարող ենք կատարել հետևյալ
առաջարկություննը ՀՀ զբոսաշրջային կրթության զարգացման և
բարելավման համար։
 ՀՀ բարձրագույն և միջնակարգ կրթության
հաստատաություններում բարելավել օտար լեզուների
ուսուցման մակարդկաը, քանի որ աշխատաշուակայում
կարևորվում է դրա բարձ մակարդակի առկայությունը,
 Զբոսաշրջային աշխատաշուական պահանջ է դնում
զբոսաշրջային ոլորտում աշխատանքային փորձի համար, որը
ուսանողը չունի։ Այս առումով անհրաժեշտ է ՀՀ բարձրագույն
ուսումնական հաստատություններում, ինչպես նաև պետության
օգնությամբ ընդլայնել և իրականացնել զբոսաշրջային
մասնագետների գործանական վերապատրաստում, այս
գործընթացում ներառելով զբոսաշրջային ոլորտի
մասնագետների միջամտությունը։
 Ուսումնասիրելով միջազագային տարբեր երկրներում առկա
զբոսաշրջային կրթության ձևերը և եղանակաները, ՀՀ-ի
զբոսաշջային կրթության համար ցանկալի է կիրառել Չինական
և Եվրոպական երկրների ուսուցման փորձը, քանի որ այս
տարածաշրջաններում մեծապես կարևորվում է զբոսաշջային
կրթության որակը և զբոսաշջային ուսուցման մեթոդների
առավել գործնական եղանակը։
Կարծում ենք նման առաջարկները մեծապես կնպաստեն ՀՀ-ում
զբոսաշրջության կրթության բարելավմանը և զբոսաշրջության սկսնակ
մասնագետների համար մասնագիտական առաջընթացի հնարավորություն
կնձեռնեն։

You might also like