Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 5

Շաբաթ 1

Ուսումնասիրել հիմնական դպրոցի տարրական և միջին


դասարաններում հատուկ և ներառական կրթության կարիք ունեցող
երեխաների թիվը / նշել քաղաքը/ գյուղը։
Ես իմ երրորդ կուրսի պրակտիկան անց եմ կացնում Գ․ Ստեփանյանի անվան N 135
հ․ դպրուցում։ Նախ ինչ է ներառական կրթությունը։ Ներառական կրթությունը
կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն
երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց
հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ կրթության
առանձնահատուկ պայմանների կարիքներ
ունեցող անձանց համար:Ներառական
կրթությունը հանրակրթության զարգացման
գործընթաց է, որը ենթադրում է կրթության
մատչելիություն բոլորի համար, երեխաների
ամենատարբեր կարիքների բավարարմանն
ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում,
ինչը հանրակրթական դպրոց մտնելու
այցեքարտ է ընձեռնում հաշմանդամություն
ունեցող երեխաներին:Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման
նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան
կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները
ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ
միայն առանձնահատուկ կրթության կարիքներ ունեցողները:

Զրուցեցի դպրոցի ուսմասվարի հետ հասականալու համար ներառական


կրթության կարիք ունեցող երեխաների թիվը։ Դպրոցում ներառական կրթություն
ստանում է 5 երեխա։ Եվ դասերին ներկա լինելով ես կարող եմ ասել, որ ուսուցիչը
տարբերություն չի դնում երեխաների մեջ։ Բոլորը դասին մասնակցում եմ հավասար
անքամ կարող եմ բերել մի օրինակ։ 8-րդ դասարանում կա մի երեխա ով չի
կարողանում տեղաշարժվել և երեխաները մեծ սիրով օգնում են այդ երեխային ։ Լավ
վերաբերմունք են ցուցաբերում և այդ երեխան իրեն շատ լավ է զգում նման
վերաբերմունքից։

Դպրոցում սովորում է հատուկ և ներառական կրթության կարիք ունեցող երեխա։


Երեխայի անունը Գուրգեն է, ով բավականին խելացի է, աշխույժ և ցանկանում է ամեն
դասին ակտիվ մասնակցություն ունենալ։

Որպեսզի ուսուցչի գործը ավելի հեշտ լինի և ամբողջ ուշադրությունը չտրամադրի


միայն Գուրգենին, դասի ժամանակ նրան օգնում է ուսուցչի օգնականը։ Քանի որ
երեխան ունի կարդալու, գրելու հետ կապված դժվարություններ, ուսուցչի օգնականի
կարիքը հաճախ է զգացվում։

Դպրոցում կա նաև հատուկ հոգեբան, ով նույնպես առանձին աշխատում է երեխայի


հետ։ Ունեն հատուկ նշանակված օրեր, որի ընթացքում նրանք առանձին զրուցում են։
Հոգեբանը փորձում է գտնել երեխային հուզող հիմնական հարցերը, թե ինչն է նրան
անհանգստացնում, ինչն է տխրեցնում, նրա որևէ լավ կամ վատ արարքի պատճառը,
փորձում են առաջ բերել բոլոր հանգամանքները և խնդիրներին տալ լուծման
տարբերակներ։

Դպրոցում կա սոց․ մանկավարժ, ով առանձին աշխատում է երեխայի հետ։ Ինչ է


իրենից ներկայացնում սոցիալական մանկավարժի մասնագիտությունը։Սոցիալական
մանկավարժն իրականացնում է սոցիալ-մանկավարժական գործունեություն
կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների հետ, ստեղծում
բարենպաստ պայմաններ անձի զարգացման և սոցիալականացման համար:
Սոցիալական մանկավարժի աշխատանքը մանկավարժական գործունեության
տեսակ է և նրա հիմնական ուղղվածությունը երեխայի կրթությանն առնչվող
հարցերում միջնորդի դեր կատարելն է, հարաբերություններում 3-րդ կողմի հանդես
գալն է:

Սոցիալական մանկավարժի աշխատանքի նպատակը սոցիալ-մանկավարժական


խնդիր ունեցող երեխաների ինտեգրումն է հասարակությանը, նրանց սոցիալ-
մշակութային և սոցիալ- մանկավարժական գործառույթների ակտիվացումը: Շատ
երեխաներ իրենց առանձնահատկություններից ելնելով դժվարությամբ են ձեռք
բերում հմտություններ, որոնք անհրաժեշտ են հասարակության մեջ ինտեգրվելու
համար: Այս երեխաներին անհրաժեշտ է սոցիալ-մանկավարժական
մասնագիտական օգնություն:

Այս դեպքում ևս կան հատուկ նշանակված ժամեր, որոնց ընթացքում երեխայի հետ
աշխատելով սոց․ մանկավարժը փորձում է նրա մոտ որոշակի վարքագծի կանոններ
ձևավորել, երեխային սովորեցնել, թե ինչպես պետք է իրեն պահի մարդկանց
շրջապատում, էթիկայի կանոնները, գրագետ և ճիշտ խոսքը։ Սոց․ մանկավարժի հետ
զրույցի ընթացքում հասկացա, որ աշխատանքները սկսել է երեխայի ընտանիքի հետ
զրույցից հետո։ Այսինքն զրույցի արդյունքնում նրա համար պարզ է դարձել երեխայի
լավ և վատ կողմերը, նրա վարքագիծը, ընտանիքի անդամների և այլ մարդկանց հետ
շփման ձևերը, երեխայի վախերը, նրա անհանգստության պատճառները։ Այնուհետև
մանկավարժը փորձել է երեխայի մոտ վստահություն առաջացնել իր հանդեպ,
որպեսզի նրանց շփումը և աշխատանքը ավելի արդյունավետ լինի։ Դա, իհարկե, սոց․
մանկավարժի մոտ հաջողվել է հենց առաջին հանդիպման ժամանակ, որն էլ
փաստում է նրա պռոֆեսիոնալ լինելու մասին։ Սոց․ մանկավարժը նշեց, որ ընտաիքի
հետ նույնպես աշխատում է, այսինքն պարբերաբար հադիպում են, զրուցում են,
միմյանց հետ քննարկում են երեխայի մոտ եղած փոփոխությունները, նաև
ընտանիքին որոշակի խորհուրդներ է տալիս երեխայի հետ շփման համար։
Առիթ ունեցա զրուցել Գուրգենի հետ առանձին։ Զրույցի ընթացքում նրա խոսքը տեղ-
տեղ աղավաղված էր, բառեր կային որոնք չէին հասկացվում կամ տառերը չէր
կարողանում նորմալ արտասանել։ Զրույցի արդյունքում պարզ դարձավ, որ
դասընկերների հետ մտերմացել է, ամեն հարցում նրան նրան օգնում են։ Տղան շատ
բարեհամբույր էր, անմիջական, մեծ
սիրով պատասխանում էր իմ տված
բոլոր հարցերին։ Զգացվում էր, որ
մասնագետների հետ աշխատանքը
արդյունքներ տալիս է։ Դասապրոցեսի
ընթացքում, ևս, հետևեցի նրա
վարքագծին։ Շատ աշխույժ էր, փորձում
էր մասնակցել քննարկումներին, տալիս հարցերի պատասխանները և չէր վախենում,
որ դրանք կարող են սխալ լինել, եթե օգնություն էր պետք որևէ բան հասկանալու
համար անպայմնա դիմում էր ուսուցչի օգնականի ճգնությանը։

Ուսուցչի օգնականի աշխատանքը ևս զգացվում էր։ Տղայի ձեռագիրը շատ գեղեցիկ էր


և հստակ, կարողանում էր հանձնարարված նյութը կարդալ, բայց կարդալու մեջ
թերություններ նկատվում էին։

Չի կարելի ստեղծել ներառական կրթության համընդհանուր կաղապար, որը կարելի


լինի առանց որևէ փոփոխության ներմուծել յուրաքանչուր հասարակություն: Ամեն մի
հանրություն ինքը պիտի մշակի և իրագործի սեփական գաղափարները:

You might also like