Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 19

ԽԱՉԱՏԻՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՌԵՖԵՐԱՏ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ԱՌԱՐԿԱ— ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ԿՈՒՐՍ— ԵՐԿՐՈՐԴ
ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀԵՌԱԿԱ
ԴԱՍԱԽՈՍ— Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

ԵՐԵՎԱՆ 2024
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ........................................................................................................
............................3

ԹԵՄԱ 1. Համագործակցային մեթոդների


բնութագիրը.....................................................................6
ԹԵՄԱ 2. Համագործակցային ուսուցման հիմնական
տարրեր...................................................13
ԹԵՄԱ 3. Համագործակցային մեթոդների դերը ուսուցման
արդյունավետության բարձրացման
գործում.........................................................................................................
..................18
Եզրակացություն.........................................................................................
.............................................25
Գրականության
ցանկ..........................................................................................................26
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Այսօր պետությունների համագործակցության արդիական


հիմնահարցերից մեկը կրթական համակարգի վերակառուցումն է՝
հասարակության զարգացման ժամանակակից պահանջներին
համապատասխան: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման
տեմպը, ուսուցման ժամանակակից մեթոդները, սովորողների
անընդհատ ինքնակրթության և զարգացման անհրաժեշտությունը
պարտադրում են ուսուցման գործընթացում կիրառել այնպիսի մեթոդներ,
որոնք բարձրացնում են կրթության արդյունավետությունը և որակը,
ապահովում են ինքնուրույն ճանաչողական գործունեության
շարժառիթներ, նպաստում են միջառարկայական կապերի
ամրապնդմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և առարկայական
ծրագրերի ինտեգրման եղանակով։ Այն կապված է բազմաթիվ
խնդիրների ու նպատակների հետ, որոնք իրական լուծում կարող են
ստանալ միայն հատուկ պլանավորված և կազմակերպված ուսումնական
գործընթացի միջոցով:
Ակտիվ ուսուցման մեթոդները նպաստում են երեխաների ազատ և
ինքնուրույն մտածելու, սեփական կարծիք հայտնելու, պատասխանատու
որոշումներ կայացնելու, ընտրություն կատարելու հմտությունների
զարգացմանը, ճանաչողական գործընթացում ինքնուրույն
կողմնորոշմանը: Այդ մեթոդները զույգերով , խմբով մտավոր
աշխատանքի եղանակներն են՝ ուղղված համատեղ որոնումների և
մտորումների քննարկմանը, ընդհանուր որոշումների կայացմանն ու
իրագործմանը: Ժամանակակից մեթոդների հիմքում ընկած է սովորողի
ինքնուրույն ուսումնական գործունեությունը, գիտելիքի ձեռքբերման
գործընթացում նրա անմիջական, ակտիվ մասնակցությանը: Ուսուցման
ժամանակակից մեթոդների բոլոր տեսակները կատարում են երկու
կարևոր գործառույթ.
• նպաստում են գիտելիքների ամրապնդմանը և խորացմանը
• խթանում են նոր գիտելիքների արդյունավետ յուրացմանը:
Համագործակցային մեթոդների միջոցով ապահովվում են ուսուցման
այնպիսի պայմաններ որոնց առկայությամբ յուրաքանչյուր սովորող
յուրացնում է ոչ միայն ուսումնական նյութը այլ ակտիվորեն
համագործակցում է իր համադասարանցիների հետ: Համագործակցային
են այն մեթոդները, որոնց կիրառման ժամանակ սովորողը ուսուցանող
համակարգում հանդես է գալիս մշտապես փոփոխվող սուբյեկտիվ-
օբյեկտիվ հարաբերություններում, պարբերաբար դառնալով նրա
ինքնավար ակտիվ տարրը:

ՄԱՍ 1. Համագործակցային մեթոդների ընդհանուր բնութագիրը

Ժամանակակից մանկավարժության գերխնդիրը ոչ թե երեխային


սովորել սովորեցնելն է, այլ երեխայի մեջ սովորելու ցանկություն և նոր
գիտելիքներ ձեռք բերելու անընդհատ ձգտման ձևավորումը՝ դրանով
պայմանավորելով ուսումնական գործընթացի հաջողությունը, ուսուցչի
և աշակերտների փոխհարաբերությունները, ինչպես նաև աշակերտ-
կոլեկտիվ համագործակցությունը: Methodos հունարենից
թարգմանաբար նշանակում է <<ուղի, միջոց>>: Ուսուցման մեթոդ
ասելով՝ մենք հասկանում ենք անընդհատ կիրառվող աշխատանքի ձև,
որը կիրառում է ուսուցիչը՝ ուսումնական գործընթացում, որը
հնարավորություն է տալիս զարգացնել աշակերտների իմացական
կարողությունները, հետաքրքրությունները, ձեռք բերել նոր
կարողություններ և հմտություններ, ինչպես նաև այդ ամենը կիրառել
գործնականում: Ուսուցման մեթոդների մշակման ասպարեզում մեծ
ավանդ ներդրեցին Վերածննդի դարաշրջանի հումանիստ
մանկավարժներ Վիտտորինո դա Ֆելտրեն, Ֆրանսուա Ռաբլեն, Թոմաս
Մորը, Միշել Մոնտեն և ուրիշներ: Նրանք առաջարկում էին դպրոցում
կիրառել ուսուցման ՝ զրույցի, վարժությունների, ցուցադրման
մեթոդները: Հայ մանկավարժության պատմության մեջ ուսուցման
մեթոդների հիմնավորման գործում մեծ ավանդ են ներդրել նաև հայ
դպրոցի ու մանկավարժական մտքի նշանավոր գործիչներ: Այսպես
օրինակ, 7-րդ դարի ականավոր գիտնական մանկավարժ Անանիա
Շիրակացին ուսուցման գործընթացի կազմակերպման կարևոր
պայմաններից էր համարում ուսուցման գործընթացում բազմաբնույթ
մեթոդների գործադրումը: Վերածննդի դարաշրջանի ականավոր
գիտնական մանկավարժ Հովհաննես Սարկավագ Իմաստասերը
նրանցից մեկն էր, ով անընդհատ որոնում ու գտնում էր ուսուցման ավելի
արդյունավետ այնպիսի մեթոդներ, որոնք ընդունելի են եղել հետագա
բոլոր ժամանակների առաջավոր դպրոցների կողմից և համահունչ են
անգամ այսօրվա դպրոցի պահանջներին: Հայկական դպրոցի
պատմության մեջ առաջին անգամ նա էր, որ կարդալ ու գրելու անջատ
ուսուցման փոխարեն մտցրեց մինչ այդ չընդունված միաժամանակյա
ուսուցման եղանակը: Նա հորդորում էր իր աշակերտներին ոչ միայն
կարդալ, այլև գրել: Նա իր աշակերտներին կարդալ ու գրել է ուսուցանել,
բացատրելու, գրքի վրա աշխատելու, վարժությունների, հարցազրույցի,
ստուգման ու գնահատման և ուսուցման այլ մեթոդներով:
Միջնադարի հայ մանկավարժության մեջ նորություններ մտցրեց իր
ժամանակի առաջավոր մանկավարժներից Ներսես Շնորհալին: Նա
հարցերին մոտենում էր<<դիդակտիկական-ուսուցական
տեսակետներով>>: Շնորհալու հիմնադրած դպրոցներում նկատվում են
մի շարք առարկաների դասատվության ընթացքում ուսումնական նյութը
ցուցադրելու,նկարելու, գծագրելու միջոցով տեսանելի դարձնելու որոշ
փորձեր: Ուսուցումը մատչելի դարձնելու և անցածը լավ մտապահելու
նպատակով Ներսես Շնորհալին, որպես նորարարություն մշակում է
մանկահասակ երեխաներին այբուբենը սովորեցնելու նորագույն
մեթոդ. Դրա էությունն այն է, որ նա այբուբենըուսուցանում էր քառյակներ
ով:
Հայ մանկավարժության մեջ երախտավոր Վարդան Արևելցու
առաջադրած ուսուցման հիմնական մեթոդներից են պատմելու,
բացատրելու, դերերով կարդալու, գրաֆիկ աշխատանքների մեթոդները:
Մեծ ուսուցչապետ Հովհան Որոտնեցինբացառիկ նշանակություն է տվել
գործնականմեթոդներին, գրավոր և բանավորվարժություններին:
Հայ մեծ լուսավորիչ մնակավարժ Խ. Աբովյաննիր աշխատություններում
մեթոդականձեռնարկներում քննարկել է ուսուցման տեսությանբազմաբն
ույթ հարցեր, անդրադարձել է նաևուսուցման մեթոդներին: Անընդհատ ո
րոնումներկատարելով՝ նա գտնում և պրակտիկայումգործադրում էր ուս
ուցման արգասավոր մեթոդներ՝ուսումնական նյութի պատմելն ու բացատ
րելը, զրույցը, գրքի վրա ինքնուրույն աշխատելը, վարժությունները, էքսկ
ուրսիան, գործնականաշխատանքները և այլ մեթոդներ: Խ. Աբովյանն իր
պրակտիկ մանկավարժական գործունեությանտարիներին առանձնահա
տուկ ուշադրություն էդարձրել մայրենի լեզվի ավանդական մեթոդներին:
Նա գրաճանաչության գործընթացը անչափպարզեցրեց՝ ներմուծելով հնչյ
ունային մեթոդը:
Ուսուցման մեթոդների ընդհանուրհամակարգում Ա. Բահաթրյանն առան
ձինկարևորություն է տալիս ուսուցչի կողմիցիրականացվող պատմելու, բ
ացատրելու մեթոդին, զրույցին, վարժություններին, խմդիր-
առաջադրանքներին, սովորողներիինքնուրույնությունն ու ակտիվություն
ը զարգացնողբանավեճերին: Արժանի տեղ էր տալիս նաևցուցադրման, է
քսկուրսիայի, գործնականաշխատանքների մեթոդներին:Արդարացի է Ա.
Բահաթրյանի պահանջն այն մասին, որ ուսուցիչըպետք է ձգտի դասի ժա
մանակ կիրառել բազմազանմեթոդներ, որպեսզի նյութը յուրաքանչյուր ա
շակերտյուրացնի իր հնարավորություններինհամապատասխան:
<<Երեխան կարող է և չլինել նշանավորգիտնական , բայց դառնալ ինքնու
րույն մարդ, ովընդունակ է վերլուծել իր արարքները, վարքը, ինքնակատ
արելագործվել, իրացնել իրեն շրջակաաշխարհում , նրան անհրաժեշտ է
սովորել>>:
Ինչպե՞ս երեխան կվարժվի կատարել իրաշխատանքը՝ ուսումը: Կլինի՞ ա
րդյոք, ուսումըգրավիչ նրա համար, կստիպի՞ մտածել, քննադատորեն վե
րաիմաստավորել: Այս ամենը ևշատ այլ բան կախված է նրանից, թե դասի
ժամանակ ինչ պայմաններ են ստեղծվածերեխաների համար:
Ուսուցման մեթոդները մնակավարժի ևսովորողի համատեղ աշխատանք
ն են ուսումնականգործունեություն կազմակերպելու նպատակով: Եթեխո
սքը վերաբերում է միայն ուսուցչիգործունեությանը, ապա տեղին է խոսել
դասավանդման մեթոդնրի մասին, իսկ եթե միայն սովորողի գործունեությ
անն է վերաբերում, ապա՝ուսանելու մեթոդներին: Մեթոդն այն մեխանիզ
մն է, որն ապահովում է դասավանդողի և սովորողիմանկավարժորեն որո
շակի նպատակադրումունեցող փոխկապակցված գործունեությունը:
Ուսումնական գործընթացում կիրառվում ենբազմաթիվ մեթոդներ: Մե
նք մասնավորապեսանդրադառնալու ենք այն մեթոդներին, որոնցումառ
կա է սովորողների դերը,
որոնք աշակերտներինդարձնում են գիտելիքների և կարողություններիձ
եռքբերման գործընթացի մասնակիցը: Այդմեթոդների թվին է պատկանու
մ համագործակցայինուսուցումը: Այն սովորելու անհատական ոճերի, սո
վորողի ինքնուրույնության և շարժառիթներիիրականացման լավագույն
ձևն է: Միասինաշխատելով աշակերտները կարող են համատեղնպատա
կների հասնել:
Համագործակցային ուսուցման կիրառումը սկսվում է դեռևս անտիկ
դարաշրջանից: «Թալմուդը հասկանալու համար պետք է ընկեր
ունենալ»,- գրված է Թալմուդում: Հռոմեացի փիլիսոփա Սենեկան ասում
էր, որ սովորեցնողը կրկնակի է սովորում: Իսկ 17-րդ դարում Կոմենսկին
հավաստում էր, որ սովորողները շահում են երբ սովորում են ուրիշից,
նաև երբ սովորեցնում են ուրիշի: 18-րդ դարում Լանքաստերը և Բելլը
Անգլիայում կիրառում են սովորողների փոխուսուցումը [1, էջ 5]:
Համագործակցային ուսուցման տեխնոլոգիան20-րդ դարի 80-ական թվա
կաններից սկսեց լայնտարածում գտնել: Այս տեխնոլոգիայի ծագման , զ
արգացման հիմքում ինովացիոն գործընթացներեն, որոնք դիտարկել են
մի շարք նորարար- մանկավարժներ՝ Կ.Դ. Ուշինսկին, Ն.Պ. Պիրոգովը, Լ.
Ն. Տոլստոյը, Ս.Տ. Շացկին, , Յա. Կորչակը, Կ. Ռոջերսը, Հ. Հինդիլյանը, Ս.
Մանդինյանը և այլոք:
Համագործակցային ուսուցման տեխնոլոգիան, ըստ կիրառման եղանակ
ի, ընդհանուրմանկավարժական տեխնոլոգիա է,
որի հիմքումմարդասիրական մանկավարժության դրույթներնեն: Այդ պ
ատճառով էլ այս տեխնոլոգիան ունիկիրառման լայն շրջանակ՝
• կրթական բոլոր աստիճաններում ՝ սկսածնախադպրոցական կրթությունի
ց մինչևուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացները,
• գրեթե բոլոր ուսումնական առարկաներիդասաժամերին ՝ մայրենի և օտա
ր լեզուներ, տեխնոլոգիա, ինֆորմատիկա, կերպարվեստ, մաթեմատիկա
և այլն,
• այն նաև դաստիարակության տեխնոլոգիա է , հաջողությամբ կիրառվում է
արտադասարանական և արտադպրոցականաշխատանքներում, դպրոց-
ընտանիքփոխգործակցության համատեքստում [2, էջ 148]:
Համագործակցային ուսուցման հիմքում ընկածեն հիմնականում երեք տե
սություններ՝ սոցիալականփոխկախվածության, ճանաչողության զարգա
ցման, վարքագծային ուսումնառության:
Սոցիալական փոխկախվածությանտեսության նրկայացուցիչները (Կուր
տ Կաֆկա, Կուրտ Լեվին) խումբը դիտում են որպես դինամիկամբողջությ
ուն, որտեղ շեշտադրվում է ընդհանուրնպատակից բխող փոխկախվածու
թյունը. խմբիանդամներից մեկի վիճակի փոփոխությունըհանգեցնում է մյ
ուսների վիճակների փոփոխության: Իսկ ներխմբային լարումը հանգեցն
ում է խմբիընդհանուր նպատակի իրականացմանը:
Ճանաչողական զարգացման տեսությունն իր հիմքում ներառում է Պիաժ
եի, Վիգոտսկու, Բրուներիհայացքները: Վիգոտսկին ասում էր՝ գիտելիքին
հատուկ է սոցիալական որոշակի բնութագիր, ևծնվում է ծագած խնդիրնե
րի ըմբռնման և լուծմանընթացքում գործադրած համատեղ ջանքերով: Նյ
ութը վերապատմելու կամ վերաշարադրելուընթացքում սովորողներն ար
դեն ձևավորվածճանաչողական կառուցվածքներում որոշակիփոփոխությ
ուններ են կատարում: Հետևաբար, ըստՎիգոտսկու, մտավոր աշխատանք
ի լավագույն ձևըսովորածը ընկերոջը բացատրելն է: Իսկ ՋերոմԲրուները
մշակեց հետազոտական ուսուցմանգաղափարը, որը շրջադարձային եղա
վ: Նաներկայացնում է ճանաչողական ուսուցման մի մոդել, որտեղ տեղեկ
ությունն անցնում է ընկալում-դասակարգում-յուրացում շղթայով և վերա
ճումգիտելիքի՝ հիմնվելով ոչ թե ինչ սովորելու, այլ ինչպեսսովորելու սկզ
բունքի վրա:
Վարքագծային ուսումնառության տեսությանկողմնակիցները շեշտադրու
մ են խմբայինաշխատանքի արդյունքի խրախուսումը, որըորոշակի դրդա
պատճառ կամ շարժառիթ(մոտիվացիա) է դառնում ուսուցման գործընթա
ցիհամար: Սքիները մշակեց ծրագրավորվածուսուցման մի ձև,
ըստ որի՝ ուսումնական նյութըբաժանվում է տրամաբանականհաջորդակ
անություն ներկայացնող փոքրիկ մասերի՝քայլերի: Պատասխանելով հա
մեմատաբար պարզ և հեշտ մի քանի հարցերի՝ աշակերտներըխրախուս
անք են ստանում, ինչը դառնում էուսուցման գործընթացը շարունակելու
և նյութնամբողջությամբ յուրացնելու խթան:
Խմբում սոցիալական փոխկապվածությանգաղափարը ամբողջացրին ա
մերիկացի Ջոնսոնեղբայրները: Նրանք զարգացրին «Սոցիալականփոխկ
ախվածության»
տեսությունը՝ նշելով սոցիալական փոխկախվածության ազդեցությունըսո
վորողների նվաճումների, փոխհարաբերությունների, հոգեբանականառո
ղջացման և սոցիալական զարգացման վրա՝ միջանկյալ փոփոխություննե
րի միջոցով:Ներկայումսհամագործակցային ուսուցումը լայն տարածում
ունիսկանդինավյան երկրներում և ԱՄՆ-ում:
Համագործակցային ուսուցման կարևորագույնձեռքբերումներն են
• անձի զարգացումը և անհատականության ձևավորումը.

• հոգեբանական և ֆիզիկական առաղջության ապահովումը.

• սթրեսի հաղթահարումը.

• շրջապատողների հետ առողջ փոխհարաբերությունների կառուցումը:

ՄԱՍ 2. Համագործակցային ուսուցման հիմնական տարրերը

Համագործակցային ուսուցման տարրերի կիրառումը նպաստում է


դասարանում նոր՝ համագործակցային միջավայրի ձևավորմանը,
օգնում է ուսուցչին հասկանալու համագործակցային ուսուցման
էությունն ու պլանավորելու դասը, պայմաններ է ստեղծում ուսուցման
արդյունավետության գնահատման և արժևորման համար, ինչպես նաև
ապահովում է ռեֆլեքսիան և բարելավում է խմբային աշխատանքը

ԳԾԱԳԻՐ

Դեմ առ դեմ փոխազդեցություն


Դրական փոխկախվածություն
Անհատական հաշվետվություն և պատասխանատվություն
Խմբային գործընթաց/ մշակում
Սոցիալական համագործակցային խմբեր
Համագործակցային ուսուցման հիմնական տարրերը

Դրական փոխկախվածություն
Համագործակցային ուսուցման ապահովման կարևոր պայմաններից է
խմբի անդամների միջև դրական՝ աջակցող փոխկախվածության
ապահովումը: Փոխկախվածություն կարող է առաջանալ երեք տարբեր
ձևերով
1. Մրցակցային. երբ խմբի անդամները ուսուցման նպատակներին հաս
նելու համարմրցում են միմյանց հետ:
2. Անհատական. երբ խմբի անդամներըառկախվում են խմբակիցներից
և յուրաքանչյուրաշակերտ կատարում է իր անհատականառաջադր
անքը:
3. Համագործակցային. երբ խմբի անդամներըհամագործակցում են միմ
յանց հետ ընդհանուրնպատակին հասնելու համար:
Դրական փոխկախվածությունը այն զգացումն է , որ խմբի յուրաքանչյուր
անդամ կապված է խմբի մյուս անդամների հետ այնպես, որ չի կարող
հաջողության հասնել միայնակ: Կարելի է ասել, որ դրական
փոխկախվածությունը համագործակցային ուսուցման <<սիրտն>> է:
Դեմ առ դեմ փոխազդեցություն
Երբ խմբերում ստեղծվել է դրական փոխկախվածություն, անհրաժեշտէ
առավելագույնի հասցնել աշակերտների կողմից միմյանց սատարելու
գործոնը:
Այս դեպքում խմբի անդամները աշխատում են դեմ-դիմաց և տեսնում
են միմյանց :
Անհատական հաշվետվություն և պատասխանատվություն
Համագործակցային ուսուցման նախապայմանններից մեկն այն է , որ
սովորողը հաշվետու է իր և յուրաքանչյուր անդամի համար:
Անհատական հաշվետվությունն ու պատասխանատվությունն առկա են,
երբ առանձին գնահատվում է յուրաքանչյուր աշակերտի
առաջադիմությունը:Անհատական հաշվետվությունն ու
պատասխանատվությունը համագործակցային ուսուցման կայացման
անհրաժեշտ պայմաններից են:
Սոցիալական համագործակցային խմբեր
Խմբային առաջադրանքներ կատարելիս աշակերտները անցնում են
այնպիսի իրավիճակներով, որոնք պահանջում են բարդ
փոխհարաբերություններ և սոցիալական հմտություններ: Աշակերտների
մոտ համագործակցային հմտությունների ձևավորման նպատակով
ուսուցչի տրամադրած ժամանակն ու գործադրած ջանքերը կախված են
աշակերտների նախնական պատրաստվածության աստիճանից:
Սոցիալական հմտությունները ըստ համագործակցային ուսուցման
լինում են չորս մակարդակների՝ ձևավորում, գործունեություն,
ձևակերպում, խմորում:
Խմբային գործընթաց/ մշակում/
Խմբային գործընթացը (group processing) կապված է խմբային
համագործակցության բարելավման հետ: Խմբային գործընթացը այն
գործողությունների հաջորդականությունն է , որոնք կատարվում են
կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ նպատակի հասնելու
համար: Խմբային աշխատանքի ավարտից հետո կատարվում է
միասնական քննարկում: Բոլոր խմբերում թե′ փոքր, թե′ մեծ խմբային
գործընթացը ներառում է հետևյալ բաղադրիչները.
• Հետադարձ կապ
• Անդրադարձ/ քննարկում
• Բարելավման նպատակներ/ պլանավորման բարելավում
• Հաղթանակի տոնում
Համագործակցային ուսումնառության տեսությանժամանակակից ներկ
այացուցիչ, Հելսինկիիհամալսարանի պրոֆեսոր Պասի Սահլբերգը (20-
րդվերջ) կարևորելով վերը նշվածները ավելացրել էհամագործակցային
ուսուցման ևս մեկ տարր՝փոխներգործուն (ինտերակտիվ) կառուցվածքու
նեցող առաջադրանք:
Փոխներգործուն կառուցվածք ունեցողառաջադրանք
Փոխներգործուն է կոչվում այն առաջադրանքը, որը կատարելու համար
պահանջվում է թիմային աշխատանք: Փոխներգործուն ուսուցմամն
առաջադրանքի ամենակարևոր չափանիշն այն է, որ խմբի յուրաքանչյուր
անդամ կարողանա հեշտությամբ մասնակցել առաջադրանքի
կատարմանը: Փոխներգործուն առաջադրանքի կատարման համար
հաճախ պահանջվում են տարբեր տեսակետներ, կարծիքներ և
գաղափարներ: Համագործակցային ուսուցումը առավել արդյունավետ է,
երբ առաջադրանքները ներառում են համագործակցային ուսուցման
տարրերը: Փոխներգործուն առաջադրանքի դեպքում յուրաքանչյուրը
գիտի առաջադրանքի մասին որևէ բան, սակայն ոչ ոք դրա մասին չգիտի
ամեն ինչ: Ուսուցիչը չպետք է աշակերտին մատուցի այնպիսի նյութ, որը
որևէ մարտահրավեր չի պարունակում իր մեջ, այլ գտնի այնպիսի
առաջադրանքներ, որոնք լուրջ մարտահարավեր են ամբողջ խմբի
համար, ստիպում են մտածել առաջադրանքի կատարման համար:
Համագործակցային ուսուցումն ակնկալում էուսուցչի դերի փոփոխությ
ուն. ուսուցիչնառաջնորդում և ուղղորդում է դասարանը՝ստեղծելով փո
խադարձ վստահության մթնոլորտ ևհամագործակցությունը խթանող միջ
ավայր: Ուսուցիչը հրամայողից վերափոխվում է հրահանգչի, աջակցողի
և դիտարկողի: Համագործակցայինուսուցումը կազմակերպելու համար ն
ախ և առաջդասարանը պետք է բաժանվի խմբերի:
Համագործակցային ուսուցման խմբերը ունեն հետևյալ դասակարգումը՝
Համագործակցային ֆորմալ խմբեր-խմբումընդգրկված անդամները առա
ջադրանքիկատարման համար աշխատում են մեկ դասաժամիկամ մի քա
նի դասաժամի ընթացքում: Յուրաքանչյուր աշակերտ իր առջև ունիպար
տականություն. Խմբի յուրաքանչյուր անդամիուսուցման արդյունավետու
թյունը հասցնելառավելագույնի: Ամեն մի առաջադրանք պետք էունենա ն
պատակ: Նախքան ուսուցմանգործընթացին անցնելը որոշվում է,
թե խումբը քանիաշակերտ է ընդգրկում: Աշակերտները պետք էհամագոր
ծակցեն միմյանց հետ, աջակցեն մեկըմյուսին: Համագործակցային ուսուց
ման խմբերըփոքր են՝ երկուսից չորս անդամ: Խմբերըձևավորվում են ըստ
պատահական ընտրությանսկզբունքով: Ուսուցիչը խմբին տալիս է հետևյ
ալհանձնարարությունները՝
Խմբերը ձևակերպում են առաջադրանքը ևլուծում այն:
Խմբի անդամներից մեկը ներկայացնում էկատարված աշխատանքի արդյ
ունքները:
Աշակերտները պետք է ուշադիր լսեն ներկայացված նյութը և հարցեր
տան:
Յուրաքանչյուր խումբ ներկայացնում էկատարած աշխատանքների հաշվ
ետվություն:
Համագործակցային ոչ ֆորմալ խմբեր-խմբում ընդգրկված անդամները
միասինաշխատում են մեկ քննարկման կամ մեկ դասաժամիընթացքում:
Համագործակցային ուսուցման ոչֆորմալ խմբերը հաճախ այնպես են ձև
ավորվում, որկարողանում են արագորեն մասնակցել երեքից հինգրոպե
տևողությամբ քննարկումներին: Ուսուցիչըպետք է կազմակերպի ներած
ական քննարկումներ, խմբային քննարկումներ և ամփոփի այդքննարկու
մները: Ուսուցման ընթացքում ուսուցչի մոտդժվարություն է առաջանում
աշակերտների կողմիցնյութի ճիշտ մատուցումը, բացատրությունը: Այսդ
ժվարությունները հաղթահարելու համար ուսուցիչը կարող է հանդես գա
լ ուղղորդողի դերում, որն էլբարենպաստ է անդրադառնում արդեննախա
պատրաստված ընթացի վրա:
Հենակետային համագործակցային խմբեր-այս խմբերը գործում են
առնվազն մեկ կիսամյակի ընթացքում: Այս խմբերի անդամները
աջակցում են միմյանց, օգնում են և խրախուսում: Այն ներառում է
բացակա ընկերներին աջակցելը, օգնել անցած նյութի յուրացման
հարցում: Այս խմբերը երկարաժամկետ են և ապահովում են երկարատև
,հոգատար փոխհարաբերություններ: Խմբերը անցկացնում են
պաշտոնական հանդիպումներ, կատարում են քննարկումներ որոշում
խմբի անդամի առաջադիմության չափը: Հենակետային խմբերն ունեն
անձնական պաասխանատվություն՝ լսել և սատարել խմբի անդամներին:
Որքան մեծ է դպրոցը և դասարանը այնքան ավելի կարևոր է
հենակետային խմբեր ունենալն: Սովորաբար
հենակետային համագործակցային խմբերը ուսուցչի կողմից ձևավորվում
են նախապես խմբի անդամներին ուսումնասիրելուց հետո [1, էջ45]:
Տարրական դպրոցում ֆորմալ, ոչ ֆորմալ ևհենակետային խմբերի ձևավո
րումն ընդունելի է: Ուսուցիչն ինքն է որոշում,
թե տվյալ թեմայի շրջանակներում ինչպիսի խմբեր կարելի էձևավորել՝ կ
արևորելով ուսումնական նյութիառանձնահատկությունները, նպատակն
երը, սովորողների հետաքրքրությունների սահմանները, նրանց զարգացվ
ածության աստիճանը, խմբումաշխատելու ցանկությունը և այլն:
Խմբում յուրաքանչյուր աշակերտի տրվում է որևէ դեր՝ առաջնորդ,
ընդդիմախոս, նյութերի վելուծաբան, փորձագետ, դիտորդ,
կազմակերպիչ, օգնական, ժամանակը պահող և այլն: Համագործակցային
ուսուցման տեխնոլոգիայի կիրառումը նպաստում է կրտսեր
դպրոցականների մտածողության զարգացմանը, նրանք սովորում են
լսել, ընկալել և վերլուծել ուսումնական նյութը, ինքնուրույն որոշումներ
կայացնել, ձևավորում է ինքնագնահատական, համագործակցություն,
փոխօգնություն, կոնֆլիկտների, խնդիրների, համատեղ լուծման
կարողություններ

ՄԱՍ 3. Համագործակցային մեթոդների դերը ուսուցման


արդյունավետության բարձրացման գործում

Ակտիվ ուսուցումը ենթադրում է այնպիսի մեթոդների համակարգի


կիրառում, որը ոչ թե նախատեսում է ուսուցչի կողմից պատրաստի
գիտելիքի մատուցում, մտապահում և վերարտադրություն, այլև
ուսուցման ակտիվ ճանաչողական և պրակտիկ գործունեության
ընթացքում գիտելիքների և հմտությունների ինքնուրույն ձեռքբերում:
Ուսուցման ճանաչողական գործընթացը ակտիվացնելու համար
կիրառվում են ուսուցման ավանդական մեթոդները՝ օգտագործելով
այնպիսի հնարներ, ինչպիսիք են պրոբլեմային իրավիճակի ստեղծումը,
հարցադրումը՝ ներառելով պրակտիկ վարժություններ, խնդիրներ:
Իհարկե, ակտիվ՝ համագործակցային մեթոդների կիրառումը ուղղված է
առաջնային գիտելիքի ձեռք բերմանը, մտածողության զարգացմանը,
հետաքրքրությունների, հմտությունների, կարողությունների
ձևավորմանը, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ գործընթացը
բավականին ժամանակ է պահանջում և այդ պատճառով անհնար է
անցկացնել ողջ ուսուցումը միայն ակտիվ մեթոդներով: Դրանց հետ
զուգահեռ կիրառվում են նաև ավանդական մեթոդներ, ինչպիսիք են՝
պատմելը, բացատրելը, դասախոսությունը: Ակտիվ մեթոդները պետք է
կիրառվեն ուսուցման գործընթացի այն հատվածում, երբ անհրաժեշտ է
զարգացնել ուսանողի մտածողությունը և ճանաչողական
ակտիվությունը: Բայց կարևոր է նաև նշել, որ ակտիվ մեթոդների
մեծամասնությունը բազմաֆունկցիոնալ նշանակություն ունեն ուսուցման
գործընթացում:
Ակտիվ ուսուցման մեթոդները ենթադրում ենօգտագործել այնպիսի մեթո
դների համակարգ, որոնց ժամանակ ուսուցիչը չի մատուցումպատրաստ
ի գիտելիքներ, այլ ուսանողների կողմիցգիտելիքի ինքնուրույն ձեռք բերու
մ՝ ակտիվճանաչողական գործունեության ընթացքում: Լ. Ս. Վիգոտսկին
ձևակերպել է օրենք, որտեղ ասվում է, որ ուսուցմանը հետևում է զարգաց
ումը, իսկ անձըզարգանում է գործունեության մեջ: Համագործակցային մե
թոդների հիմքում ընկած էերկխոսությունը, ինչպես ուսուցչի և աշակերտ
մերիմիջև, այնպես էլ իրենց՝ աշակերտների միջև: Երկխոսության ընթացք
ում զարգանում էհաղորդակցման հմտությունները, խնդիրներըմիասին լ
ուծելու կարողությունները, ևամենակարևորը զարգանում է աշակերտներ
իխոսքը:
Ակտիվ ուսուցման մեթոդների կիրառման նպատակն է աշակերտներին
ներգրավել ինքնուրույն իմացական գործունեության մեջ, ստեղծել
անձնական շահագրգռվածություն ցանկացած ճանաչողական խմդիրներ
լուծելու համար, սովորեցնել կիրառել ձեռք բերված գիտելիքները: Ակտիվ
մեթոդների նպատակն այն է, որ գիտելիքների և հմտությունների ձեռք
բերման գործընթացում ընդգրկվեն բոլոր հոգեկան գործընթացները
(խոսքը, հիշողությունը, երևակայությունը և այլն) [3, էջ 163]:
Համագործակցային մեթոդների անվանմանհիմքը համագործակցել բառն
է: Սկզբնականշրջանում այսպես էր անվանվում՝ ուսումնականպարապմ
ունքների մի որոշակի տարբերակ, որնաշակերտներին միմյանց հետ հաղ
որդակցվելու, ուսումնասիրվող հարցը համատեղ քննարկելու, բանավեճ
ային իրադրություններում ակտիվմասնակցելու և տվյալ հարցի վերաբերյ
ալ սեփականպատկերացումները ձևավորելու բարենպաստհնարավորու
թյուններ է տալիս: Հետագայում ավելիտարածվեց ինտերակտիվ մեթոդնե
րբառակապակցությունը, որը ներառում էր վերոհիշյալհնարավորություն
ներով դրսևորող ուսումնականպարապմունքների կազմակերպման մի շ
արքհամանման տարբերակներ: Իհարկե, ցանկացածսոցիալական գործը
նթաց մարդկանցփոխազդեցություն է, մասնավորապես՝ ուսուցումընպա
տակաուղղված և հատուկ կերպովկազմակերպված փոխազդեցություն է:
Սակայնուսուցման գործընթացի բնույթը պայմանավորվում էայդ փոխազ
դեցության կառուցվածքով, ձևերով ուբովանդակությամբ: Դաս-
դասարանայինհամակարգի ուսուցման գործընթացիկառուցվածքային հի
մքում դրված էփոխազդեցության ուսուցիչ-աշակերտական խումբձևը: Ս
ա է պատճառը, որ ուսումնականպարապմունքները կազմակերպվում են
ընդհանուրճակատով, այսինքն՝ աշխատանքի յուրաքանչյուրպահին բոլո
ր աշակերտները զբաղված են միևնույնխնդրով, աշխատում են միևնույն ձ
ևով, տվյալ խնդրիկատարման համար բոլորին հատկացվում էմիևնույն ժ
ամաքանակը: Նման տեսակիուսումնական պարապմունքները անվանու
մ ենխմբային:
Խմբային պարապմունքների բավական լուրջպրոբլեմներից մեկն այն է, ո
ր ուսումնական խմբիանդամների մեծ մասը պասիվ լսողի դերում էհայտն
վում: Սրա հաղթահարման ուղիներից մեկնաշակերտների միջև արդյուն
ավետփոխազդեցության կազմակերպումն է, ինչն էլ հենցհանդիսանում է
ինտերակտիվ մեթոդի հիմնականգաղափարը: Սակայն խմբային ուսուցմ
անպայմաններում աշկերտների միջևփոխազդեցություն կազմակերպելու
հնարավորությունները սահմանափակ են: Այստեղհիմնականում օգտագ
ործվում են ենթախմբայինկամ համախմբային քննարկումների տարբերհ
նարներ ու մեթեդներ, որոնք բավականարդյունավետ են կարծիքների ձև
ավորման, փոխանակման ընդհանուր մոտեցումների մշակմանհամար: Ե
թե երեխայի գործունեության առաջնայինև ցանկալի ձևը համարվումէ խ
աղը, ապա ուսուցմանկազմակերպման համար պետք է օգտագործենգործ
ունեության այս ձևը՝ համատեղելով խաղը ևուսումնական գործընթացը,
ավելի ճիշտ, օգտագործել խաղային գործունեությունը կրթականնպատա
կներին հասնելու համար: Այս դեպքումխաղի մոտիվացիոն ներուժը կուղ
ղվի ուսումնականծրագրի ավելի արդյունավետ իրագործմանը: Բարձրդր
ական մոտիվացիան կարող է լրացնող գործոնհանդիսանալ սովորողներ
ի ոչ բավարար բարձրունակությունների ժամանակ, բայց հակառակուղղ
ությամբ այդ սկզբունքը չի աշխատում՝ ոչ միկարողություն չի կարող փոխ
հատուցելմոտիվացիայի բացակայությունը և ապահովելուսուցմնա էակա
ն առաջընթաց: Բնական խաղայինմիջավայրում, որտեղ չկա պարտադրա
նք և կահնարավորություն յուրաքանչյուր երեխայի համարստեղծել հաղո
րդակցական ազատ միջավայր, անկախություն, ազատ իրականացնելու ի
րենցկարողությունները և կրթական կարիքները, հանդիսանում է ուսումն
ական նպատակներինհասնելու օպտիմալ տարբերակ: Եվ կրթականգործ
ընթացում ուսուցման համագործակցայինմեթոդների ներառումը թույլ է
տալիս ստեղծելայդպիսի միջավայր՝ ինչպես դասարանում, այնպեսէլ ար
տադպրոցական միջոցառուների ժամանակ: Տարբեր մեթոդներով ուսուցմ
ան և կրթական-արտադրական արդյունավետ գործունեությանակտիվաց
ման հնարավորություւները բազմազանեն, դա կախված է համապատաս
խան մեթոդիբնույթից ու բովանդակությունից, կիրառման ձևից ևուսուցչի
հմտությունից:
Տարրական դպրոցի կարևոր խնդիր է հանդիսանում երեխաներին
հաղորդակցության տարբեր ձևեր սովորեցնելը: Խմբային ուսուցման
մեթոդի կիրառումը շատ արդյունավետ է տվյալ խնդիրը
իրականացնելիս: Այս մեթոդների կիրառմամբ ուսուցման գործընթացի
արդյունավետությունը և արդյունքների պայմանավորված են նրանով, որ
մեթոդների ստեղծումը հիմնվում է լուրջ հոգեբանական և
մեթոդաբանական գիտելիքի վրա [4, էջ 30]:
Մեթոդների կիրառումը նպաստում է՝
• Սովորողների ճանաչողական ակտիվության բարձրացմանը,
• կրթական գործընթացին ուսանողների ակտիվ ներգրավմանը,
• ինքնագործունեության խթանմանը,
• ճանաչողական գործընթացների խթանմանը՝ խոսք, հիշողություն,
մտածողություն,
• ուսումնական նյութի առավելագույն մասի արդյունավետ
յուրացմանը,
• ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը,
• աշակերտի անհատական հաղորդակցական –զգայական ոլորտի
զարգացմանը,
• ուսումնական դրական խթանի զարգացմանը:
Գոյություն ունեն համագործակցային ուսուցմանտարբեր մեթոդներ,որոն
ք ունեն ինչպեսնմանություններ, այնպես էլտարբերություններ:Համագործ
ակցային ուսուցմանմեթոդներն են՝ Աշակերտների թիմայինառաջադիմու
թյուն, Խճանկար,Շրջագայությունպատկերասրահում, Երեք բանալի և մեկ
կողպեք, Հինգրոպեանոց ազատ շարադրանք:
Աշակերտների թիմային առաջադիմությանմեթոդ: Համագործակցային ու
սուցման այս մեթոդըմշակել է Ռոբերտ Սլավինը: Այս մեթոդը խթանում է
աշակերտների ուսումնառությունը: Այստեղ էական է այն հանգամանքը,
որ գնահատվում էաշակերտների առաջընթացը: Այս մեթոդը խթան էհան
դիսանում ցածր առաջադիմություն ունեցողերեխաների համար, քանի որ
նույնիսկ չնչինառաջընթացի պարագայում նրանք կարող են ներդրում ու
նենալ թիմի արդյունավետությանբարձրացման գործում: Իսկ միջին ու բա
րձրառաջադիմությամբ աշակերտները պետք է միկողմից օգնեն ընկերնե
րին, մյուս կողմից՝կարողանան պահպանել ու բարելավել իրենցնախորդ
ցուցանիշները: Այս մեթոդը կիրառելիսգնահատվում է , թե′ առանձին աշ
ակերտը և թե′ խումբը:
Խճանկար (Ջիգսո,Jigsaw):Խճանկարըհամագործակցային ուսուցման մեթո
դ է: Այն մշակվելև փորձարկվել է Տեխասի համալսարանում՝ ԷլիոթԱրոնս
ոնի և նրա գործընկերների կողմից, այնուհետև լրամշակվել է Սլավինի և
վերջինիսգործընկերների կողմից: Խճանկարը դասարանումկարող է կիր
առվել տարբեր ձևերով: Օրինակ՝աշակերտներին կարելի է բաժանել չորս
կամ հինգանդամ ունեցող տարասեռ խմբերի: Յուրաքանչյուրխմբի տալ դ
ասի մեկ հատված և որոշակիժամանակ: Ձևավորվում են փորձագիտակա
նխմբերը:Փորձագիտական խմբերում տրվածհատվածը յուրացնելուց հետ
աշակերտները վերադառնում են հենակետային խմբերը: Յուրաքանչյուր
փորձագետ սովորեցնում է իր թեմանխմբի անդամներին: Արդյունքում նյ
ութը յուրացնումեն բոլոր աշակերտները:
Շրջագայություն պատկերասրահում: Սա <<Խճանկար>> մեթոդի
տարատեսակ է, որի նպատակն է փոխանակել տեղեկություններ, մշակել
գազափարներ և կատարել անդրադարձ, ինչպես նաև զարգացմել լսելու,
ինքնուրույն աշխատելու, քննադատաբար և ստեղծագործաբար
մտածելու, ցածրաձայն խոսելու, աշխատանքի արդյունքը ներկայացնելու
հմտություններ: Կրտսեր դպրոցականների հետ աշխատելիս խմբերին
կարելի է տալ նույն առաջադրանքը կամ խնդիրը: Աշխատանքը
վերջացնելուց հետո համեմատելով մյուս խմբերի աշխատանքների հետ
աշակերտները հետադարձ կապ են ապահովում:
Խմբային հետազոտության մեթոդ: Խմբային հետազոտության մեթոդի
կիրառման ժամանակ աշակերտները աշխատում են խմբերով մեկ
թեմայի շուրջ: Համագործակցային ուսուցման մյուս մեթոդների նման
խմբային հետազոտությունը հիմնվում է աշակերտների փոխոգնության
վրա: Խմբային հետազոտության մեթոդի հեղինակը պրոֆեսոր Շարոնն է,
սակայն այս մեթոդի ակունքները հանդիպում են Ջոն Դյուիի տեսության
մեջ: Այս մեթոդը կիրառելիս աշակերտները սովորում են համակարգված
և վերլուծականորեն հետազոտել կոնկրետ խնդիրը: Աշակերտները
խորությամբ են յուրացնում տրված նյութի բովանդակությունը և սովորում
են համագործակցել հետազոտելու ընթացքում:Այսպիսով աշակերտները
յուրացնում են բովանդակությունը, զարգանում է համագործակցային
աշխատանքի հմտությունները:
Երեք բանալի և մեկ կողպեք: Աշխատանքը կարելի է կատարել զույգերով
կամ խմբով այս մեթոդը կարելի է կիրառել այնպիսի դասերի իմաստի
ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ
երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան:
Աշակերտներին առաջարկում ենք դասից դուրս երեք նախադասություն
(երեք բանալի), որը կարևոր է այդ նյութը յուրացնելու համար, բնագրից
ընտրել մեկ նախադասություն (կողպեք), որը կամփոփի, կընդհանրացնի
ասելիքը, միտքը, գաղափարը:
Հինգ րոպեանոց ազատ շարադրանք: Հինգ րոպեանոց ազատ
շարադրանքի մեթոդը կարող է կիրառվել ինչպես դասի խթանման
փուլում, այնպես էլ կշռադատման՝ ելնելով դասի նպատակից և թեմայից:
Ընտրում ենք թեման և առաջարկում հինգ րոպեի ընթացքում ազատորեն
շարադրել իրենց մտքերը, որից հետո դադարեցնում են աշխատանքը և
ունկնդրում մի քանիսի գրած շարադրանքը:
Համագործակցային ուսւոցման ընթացքում ուսւոցիչը ստանձնում է մեծ
թվով պարտականություններ՝
• դասերի, վարժությունների, առաջադրանքների պլանավորում.

• սովորողների խմբերի ձևավորում.

• սովորողների տեղաբաշխում.

• առաջադրանքի ներկայացում, և բացատրում.

• խմբային աշխատանքի հսկողություն և անհրաժեշտության դեպքում

միջամտություն.
• օգնություն սոցիալական հմտությունների զարգացման հարցում.

գնահատում

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Մեր դիտարկումների ընթացքում հանգեցինք այն եզրակացության, որ


համագործակցային մեթոդները սովորողների ինքնուրույնության,
շարժառիթների իրականացման լավագույն ձևն են: Միասին աշխատելով
աշակերտները կարող են համատեղ նպատակների հասնել: Այն
ապահովում է սովորողների ճանաչողական գործընթացների(խոսք,
հիշողություն, մտածողություն) և սովորողների անհատական
հաղորդակցական-զգայական ոլորտի զարգացմանը:
• Ուսումնասիրելով և վերլուծելով համապատասխան
գրականությունը,եկանք այն համոզման, որ համագործակցային
մեթոդները իրենց կարևոր տեղն ունեն տարրական դպրոցում, որոնց
կիրառությունը նպաստում է կրտսեր դպրոցականների անձի
սոցիալականացմանը և ինտեգրմանը հասարակության մեջ:
• Համագործակցային ուսուցման հիմնական տարրերի բացահայտումը
և կիրառումը հիմնավորեց համագործակցային միջավայրի
ձևավորման անհրաժեշտությունը, որն օգնում է ուսուցչին
բարձրացնել ուսուցման գործընթացի արդյունավետությունը:
• Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտեցինք, որ ակտիվ
ուսուցումը ենթադրում է այնպիսի մեթոդների համալիրի կիրառում,
որը ոչ թե նախատեսում է ուսուցչի կողմից պատրաստի
գիտելիքների հաղորդում, այլև խթանում է սովորողների
ինքնուրույնությունը, ակտիվ ճանաչողական և տրամաբանական
գործընթացները:
Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ ուսուցչի արդյունավետ
աշխատանքի նախապայմաններրից մեկը ուսուցման նորագույն
փոխներգործուն մեթոդներին տիրապետելն է:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Աստվածատրյան Մ.,Վարդումյան Ս., Արնաուդյան Ա., Օհանովա Ի.,Պետր
ոսյան Ռ., Երեմյան Լ.,<< Ուսումնառությունն ու դասավանդումը կրտսերդ
պրոցում>>(ձեռնարկ ուսուցիչների համար), Երևան, հրատ. <<Այրեքս>>
2001, էջ 319
2. Արնաուդյան Ա., Օհանովա Ի.,Հովհաննիսյան Գ., Զոհրաբյան Ա.,
Գրիգորյան Ք., Դավթյան Մ., << Կառուցողական կրթության հիմունքները
և մեթոդները>> (ձեռնարկ ուսուցիչների համար), Երևան, հրատ.
<<Տիգրան Մեծ>>2005, էջ335
3. Գյուլամիրյան Ջ., <<Մայրենիի տարական ուսուցման մեթոդիկա>>,
Երևան, Զանգակ, 2015, էջ 314
4. Ես և շրջակա աշխարհը, 2-4-րդ դասարան. Ուսուցչի ձեռնարկ.- Եր.: 2007
էջ80
5. Հակոբյան.Գ «Ուսուցչի մասնագիտական

You might also like