Թեքում

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

Թեքում (inflection)

Թեքումը բառահարաբերական նշանակություն դրսևորող այն փոփոխությունն է, որն


արտահայտվում է վերջավորություններով (արտաքին թեքում) կամ արմատական
հնչյունների հերթագայությամբ (ներքին թեքում)։ Թեքման հիմնական ձևերն են հոլովումը և
խոնարհումը, որոնք արտահայտվում են թեքույթների միջոցով։ Վերջիններս երկրորդական
ձևույթների տեսակ են և արտահայտում են վերաբերական (ռելացիոն) իմաստը, ի
տարբերություն բառակազմական երկրորդական ձևույթների, որոնք արտահայտում են
ածանցական (դերիվացիոն) իմաստ։
Անգլերենը հարուստ չէ մասնիկներով, այլ կերպ ասած արտաքին թեքույթներով (ընդամենը
8), քանի որ վերլուծական լեզու է, որում իբրև քերականական արտահայտության հիմնական
միջոցներ օգտագործվում են օժանդակ բայերը և նախադասության մեջ բառերի կարգը։
Անգլերենում դրսևորվում են ներքին թեքման օրինակներ, հատկապես անկանոն բայերի
պարագայում, ինչպես նաև քերականական իմաստի փոփոխման դեպքեր, ինչպես am - was
(լինել օժանդակ բայի ներկան ու անցյալը)։
Երբեմն դժվար է տարբերել`գործ ունենք բառահարաբերական, թե բառակազմական
ձևույթի հետ։ Ընդհանուր առմամբ առանձնացնում են 4 չափանիշ այս դեպքերը
տարբերակելու համար։
1) Թեքումները չեն փոխում ո՛չ բառի կարգը` խոսքիմաքսային պատկանելությունը, ո՛չ էլ
ընդհանուր իմաստը։

N N N

N Af V Af N Af

hear S work ed մատիտ ներ

Ուշադրություն դարձնենք, որ անգլերեն լեզվաբանական գրականության թեքույթները


նույնպես ածանց (Affix) են անվանում, այդ պատճառով հանգույցի համապատասխան
հատվածում հայտնվում է մեզ արդեն հայտնի Af հապավումը։
Ի տարբերություն թեքույթների, բառակազմական ձևույթները` ածանցները որպես կանոն
փոխում են կարգը (կատեգորիան) և/կամ այն միավորի իմաստը, որին կցվում են։
Դիտարկենք մի քանի օրինակ.

d) A c) A b) A a) A

N Af V Af N Af N Af
(հոսպիտալացնել) (թագավորություն)

heart less work er hospital ize king dom

Ինչպես երևում է բոլոր օրինակներում բացի d-ից, թեքույթը հանգեցրել է խոսքիմասային


փոփոխության։ Թեև d-ում կարգային փոփոխություն տեղի չի ունեցել, սակայն փոխվել է
իմաստը։ Համանման երևույթ կարելի է դիտարկել
b) նաև հայերենում.
N
a) V
N
V Af
N Af Af
սրճ ել
թագ ավոր ություն
Առաջին օրինակում ունենք կարգային փոփոխություն, երկրորդում`իմաստային։

2) Թեքույթների երկրորդ առանձնահատկությունը կապված է բառակազմական ձևույթների


հարաբերությամբ դրանց հերթագայությանը։ Մասնավորապես դրանք հաջորդում են
վերջիններիս։ Սրա պարագայում արդեն երկրորդական ձևույթներին գծապատկերում
տարբերելու համար, նոթագրման մեր համակարգում ներմուծենք հետևյալ հապավումները
IA=թեքույթ (inflectioanl affix) և DA=ածանց (derivational affix):

N
A չի ենթարկվում
օրինաչափությանը
N
N
N Af Af
N Af Af
neighbor hood s
root DA IA մարդ (ի)կ ային
(արմատ) IA DA

N Af Af

բողոք ական ներ


DA IA
ածանց թեքույթ

3) Թեքույթների մեկ այլ առանձնահատկություն կապված է ածանցների համեմատ առավել


բարձր կենսունակություն ունենալու հանգամանքի հետ։ Քառահարաբերական* ձևույթները
կիրառական առումով անհամեմատ պակաս սահմանափակումներ ունեն։ Այսպես հայերենի
և անգլերենի հոգնակիակերտ վերջավորությունները ունեն բավականին բարձր
արդյունավետություն (productivity) և հաճախականություն։ Պետք է նշել, որ այստեղ նույնպես
հանդիպում են բացառություններ՝ թեև անհամեմատ սակավ. օրինակ՝ անգլերեն որոշ բառերի
հոգնակի տարբերակներում ունենք հետևյալ անկանոնությունները. ox-oxen (ցուլ-ցլեր), foot-
feet (ոտք-ոտքեր), a deer- two deer (եղնիկ-եղնիկներ) և այլն։
4) Վերջին չափանիշը, որը կիրառվում է տարորոշելու համար երկրորդային ձևույթները,
իմաստային թափանցելիությունն է (semantic transparency)։ Այս առումով բառահարաբերային
ձևույթները՝ թեքույթները, առավել թափանցիկ են։ Օրինակ՝ հոգնակիակերտ
վերջավորությունը և՛ հայերենում, և՛ անգլերենում հատուկ պահպանում է իր քերականական
իմաստը։ Մինչդեռ բառակազմական ձևույթների պարագայում միշտ չէ որ իմաստը այս
աստիճան հատուկ է, ինչպես «գրող» բառի պարագայում, որի բաղադրիչների պարզ
հանրագումարը չի բացահայտում այդ բառի բուն իմաստը։ Խնդիրը անհամեմատ ավելի բարդ
է «պետքարան» բառի պարագայում։

You might also like