Թեմա 9- Ձև և Ձևույթ

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

Ձև և ձևույթ1

-Ձևի և բովանդակության տեսակետից միասնություն կազմող անբաժանելի միավորները


կոչվում են ձևույթներ։-Այն ձևույթները, որոնք արտահայտում են նյութական ընդհանուր
իմաստ, կոչվում են հիմնական ձևույթներ։

-Հիմնական ձևույթները բառերից տարբերվում են նրանով, որ արտահայտում են օբյեկտիվ


իրականության առարկաների, հատկանիշների, երևույթների, ընդհանուր գաղափարներ՝
առանց որոշակիացնելու։

-Ամեն մի հիմնական ձևույթ նախապես հենց բառ է եղել, կիրառվել է որպես բառ, և միայն այն
ժամանակ, երբ նրանից նորանոր բառեր են կազմվել, դարձել է դրանց բոլորի ընդհանուր
գաղափարն արտահայտող միավոր։ Ըստ որում, հնարավոր է, որ նա այդ դեպքում էլ
ընդհանուր գաղափարի հետ արտահայտի նաև բառային իմաստ, եթե անկախ կերպով
շարունակում է գործածվել լեզվում որպես բառ․ այսպես է, օրինակ, «քաջ» բառը, որը և՛
առանձին բառ է, և՛ «քաջանալ», «քաջություն» բառերի ընդհանուր գաղափարն արտահայտող
արմատ, կամ հիմնական ձևույթ։

-Այն ձևույթները, որոնք արտահայտում են քերականական իմաստ, կոչվում են երկրորդային


ձևույթներ։ Նյութական իմաստից զուրկ, հիմնական ձևույթների իմաստը կոնկերտացնող,
կամ բառերի հարաբերություն արտահայտող ձևույթների իմաստը կոչվում է «քերականական
իմաստ»։ Երկրորդային ձևույթները կոնկրետացնում են հիմնական ձևույթների
արտահայտած գաղափարները, այսինքն՝

Ա) բառ են դարձնում դրանց (օրինակ՝ վազ-վազք),

Բ) եղած բառերից կազմում են նորերը (քաջ-քաջություն),

Գ) արտահայտում են բառերի հարաբերությունները նախադասության մեջ (քաջ-քաջից)։

-Երկրորդային ձևույթները բաժանվում են երկու խմբի։

Ա) Առաջինն այն ձևույթներն են, որոնք որոշակիացնում են կամ հիմնական ձևույթների


ընդհանուր գաղափարը, կամ բառերի իմաստը, համապատասխանաբար՝ կամ հիմնական
ձևույթից բառ կազմելով, կամ՝ արդեն ունեցած բառից նոր բառեր կազմելով։ Այսպես՝ «-արան»
ձևույթը ավելացնելով «ընթերց» հիմնական ձևույթին, որն իբրև բառ չի գործածվում, մենք այն
բառ ենք դարձնում․ նույն «-արան» մասնիկը ավելացնելով «խաղ» հիմնական ձևույթին, որը
նաև բառ է, արդեն ունեցած բառից նոր բառ ենք ստանում։ Այս պատճառով էլ սրանք կոչվում
են բառակազմական երկրորդական ձևույթներ։ Դպրոցական դասագրքերում դրանք որպես
կանոն կոչվում են ածանցներ։

Բ) Մյուս երկրորդական ձևույթներն էլ նրանք են, որոնք ցույց են տալիս բառերի


հարաբերությունները խոսքի մեջ։ Օրինակ՝ «սեղանի ոտք» բառակապակցության մեջ «-ի»
երկրորդական ձևույթը ցույց է տալիս «սեղան» և «ոտք» բառերի հարաբերությունը, ուստի
1
Հիմնական նյութը քաղված է հետևալ աղբյուրից՝ Աղայան Է․ Բ․, Լեզվաբանության
հիմունքներ, ԵՊՀ հրատ․, Երևանք, 1987, 453-456 էջեր։
կոչվում են բառահարաբերական ձևույթներ։ Դրանք հոլովման և խոնարհման
վերջավորություններն են։

-Երկրորդական ձևույթներ են կոչվում նաև ձևական կամ օժանդակ բառերը, որոնք նույնպես
նյութական իմաստ չունեն (օրինակ՝ «դեպի», «առանց», «բացի», «բայց» և այլն)։

-Ժամանակակից լեզվաբանության մեջ ձևաբանական որոշ նվազագույն տարրեր


խմբավորվում են ներույթ (interfix) անվան տակ, որոնք պետք է տարբերել միջնածանցից
(infix): Առաջինի օրինակ է հայերենի «ա» հոդակապը։ Երկրորդի օրինակներ հայերենում
հանդիպում են հիմնականում ժողովրդախոսակցական լեզվում․ «լ» «պԼոկել» բառում, որը, ի
տարբերություն «ա» հոդակապի, լրացուցիչ իմաստ է հաղորդում «պոկել» բառին2։ Ներույթը
սահմանվում է՝ որպես բաղադրյալ բառի կամ բառաձևի մեջ հանդես եկող հնչույթ կամ
հնչույթնների խումբ, որը զուրկ է իմաստային և քերականական բեռնվածություններից3։

-Բառահարաբերություն կարող է արտահայտվել նաև առանց որևէ մասնիկի։ Օրինակ՝


«սեղան» բառը ձևական առումով տարբերվում է իր հոլովական մյուս ձևերից հենց
վերջավորություն ՉՈՒՆԵՆԱԼՈՎ, ուստի և հնչյունական ձևով չարտահայտված
վերջավորությունն էլ ձևույթ է, որը կոչվում է զրո ձևույթ։

-Բառակազմական երկրորդական ձևույթների իմաստը կոչվում է ածանցական (դերիվացիոն)


իմաստ։ Օրինակ՝ «մայրիկ», «քույրիկ» բառերում կարող ենք առանձնացնել «-իկ»
երկրորդական ձևույթը, որով կազմել ենք «քույր» և «մայր» բառերի նվազականները
(փաստացի՝ լրացուցիչ «փաղաքշական» իմաստ արտահայտող ՆՈՐ բառեր)։

-Բառահարաբերություն արտահայտող երկրորդական ձևույթների իմաստը կոչվում է


վերաբերական (ռելացիոն), քանի որ դրանք, չկազմելով նոր բառեր ու չփոխելով բառերի
բովանդակությունը, ցույց են տալիս նախադասության անդամների հարաբերությունները,
որով և նրանց արտահայտած իմաստը տարբերվում է բառակազմական երկրորդական
ձևույթների իմաստից։

-Այն բոլոր միջոցները, որոնցով դրսևորվում, նշվում են քերականական իմաստները, կոչվում


են քերականական արտահայտություն կամ քերականական ձև։

2
Այս թեմաների վերաբերյալ մանրամասն տե՛ս Պետրոսյան Հ․ Զ․, Հայերենագիտական
բառարան, Երևան, «Հայաստան», 1987, Էջեր՝ 14, 444։ Ինչպես նաև՝ Խաչատրյան Լ․,
Լեզվաբանության ներածություն, Երևան։ «Զանգակ-97», 2008, էջ՝ 150։
3
Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան»
Հրատարակչություն, Երեւան, 1976։

You might also like