Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 8

Կայուն զբոսաշրջություն

Թեմա 4. Էկոտուրիզմը՝ որպես կայուն զբոսաշրջության հիմք

Կայուն զբոսաշրջության զարգացումն իր հետ առաջ բերեց մի շարք տարբեր տերմիններ


և մեկնաբանություններ, ինչպիսիք են օրինակ՝ «էկոզբոսաշրջություն», «պատասխանատու
զբոսաշրջություն», «արկածային զբոսաշրջություն», «զբոսաշրջություն բնության գրկում»,
«կանաչ զբոսաշրջություն» «բիո զբոսաշրջություն», «էկոլոգիապես պատասխանատու
զբոսաշրջություն» և շատ այլ տերմիններ, որոնք, սակայն, էկոտուրզմի ճշգրիտ հոմանիշ չեն
համարվում:
Կայուն զբոսաշրջությունը շատ հաճախ դիտարկվում է որպես էկոտուրիզմի հոմանիշ,
սակայն կայուն զբոսաշրջությունը կարող է ազդել զբոսաշրջային այլ ձևերի վրա ևս: Կախված
լինելով բնական պայմաններից և կառավարչական ձևերից՝ էկոտուրիզմը զբոսաշրջության ձև
է՝ հիմնված բնության և բնական պաշարների վրա, քանի դեռ այն հետևում է կայունության
սկզբունքներին և պահում դրանք հավասարակշռության մեջ: Կայուն զբոսաշրջության
կառավարումը պահանջում է ժամանակակից բնապահպանական չափանիշներին
համապատասխան ենթակառուցվածքներ, պաշարների արդյունավետ օգտագործում,
բնապահպանական և էկոլոգիական վարքագիծ, թափոնների արտանետման կառավարում:
Օրինակ, երբ հյուրանոցի կառավարումը իրականացվում է բնապահպանական շահերից
ելնելով, երբ մեծ ուշադրություն է դարձվում ջրի և էլեկտրաէներգիայի խելամիտ սպառմանը
կամ թափոնների և աղբի կառավարմանը, երբ հյուրանոցները օգտագործում են տեղական և
էկո բնույթի արտադրանք և ունեն լավ վերապատրաստված անձնակազմ: Սա կարող է
նպաստել ֆինանսական միջոցների տնտեսմանը, վարկանիշի բարձրացմանը և հետագա
մրցակցային առավելություններ ստեղծելուն:
Էկոտուրիզմը համարվում է կայուն զբոսաշրջության ենթաճյուղ: Սա չի նշանակում, որ
բնական գեղեցկություն ունեցող գյուղական դեստինացիաները համապատասխանում են
բնապահպանական չափանիշներին: Ճիշտ չէ նաև, որ մշակութային և պատմական
տարածքներ այցելող օտարերկրացի զբոսաշրջիկը մեխանիկորեն համարվում է էկո
զբոսաշրջիկ: Այս ամենը կախված է զբոսաշրջային դեստինացիայում առկա պայմաններից և
բնակիչների ու այցելուների բնապահպանական և մշակութային իրազեկվածության
աստիճանից:
Էկոտուրիզմի առաջին սահմանումներից մեկը տվել է մեքսիկացի Հեքտոր
ՍեբալոսԼասկուրիան 1983 թվականին: Վերջինս ընդունվել է Բնության պահպանության
միջազգային միության կողմից 1996 թվականին: «Բնապահպանական կարևորություն ունեցող
զբոսաշրջության ձև, որը ներառում է ճանապարհորդություններ և այցելություններ դեպի
համեմատաբար չխաթարված ու չաղտոտված բնական տարածքներ՝ բնությունը վայելելու,
դրանով հիանալու կամ այն ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաև տեսնելու ցանկացած
մշակութային կոթող, որը տեղակայված է այդ տարածքներում այնպես, որ այդ գործընթացը
հնարավորինս փոքր ազդեցություն ունենա շրջակա միջավայրի ու մշակութի վրա և օժանդակի
տեղի համայնքների ակտիվ ու բնապահպանորեն շահութաբեր ներգրավվածությունը»:
Այսօր, էկոտուրիզմը դարձել է զբոսաշրջային կարևոր և առաջատար տեսակներից մեկը:
Էկոտուրզմը սահմանելը իհարկե հեշտ չէ: Հաճախ պնդում են, որ էկոտուրիզմը պահպանում և
նույնիսկ բարելավում է տեղական մշակույթն ու տեղի բնակչության կենցաղը: Էկոտուրիզմը
դարձել է զբոսաշրջային ինդուստրիայի ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը՝ աշխարհում
ունենալով տարեկան 10-15% աճ: 2004 թվականին էկոտուրիզմն ընդլայնվեց ու զարգացավ
երեք անգամ ավելի արագ, քան ամբողջ զբոսաշրջային ինդուստրիան: Վելուծաբաներն ու
մասնագետները կանխատեսում են էկո հանգստյան գոտիների և հյուրանոցների քանակական
աճ և շուկայական նոր ձեռքբերումներ: Ըստ կանխատեսումների՝ զբոսաշրջային այս ճյուղը
աճելու է տարեկան 20%-ով:
Այնուամենայնիվ, հարց է առաջանում. արդյո՞ք հյուրանոցները, որոնք նվազեցնում են
ջրային պաշարների օգտագործումը՝ լվանալով սրբիչները, երբ զբոսաշրջիկները խնդրում են
նրանց, համարվում են էկոտուրիզմի օրինակներ կամ արդյո՞ք նրանք իսկապես աշխատում են
էկոտուրիզմի գաղափարախոսությամբ: Արդյո՞ք կամավորական նկատառումներից ելնելով
էկոտուրզմի այս տեսակն է համարվում միակ ճշմարիտ ձևը, որտեղ մասնակիցներն
անցկացնում են իրենց հանգիստն ու արձակուրդները՝ աշխատելով նպաստել բնական
պաշարների պահպանմանը:
Փորձելով պատասխանել վերոնշյալ հարցերին՝ Բրիան Ուելերը 1994 թ:-ին ստեղծեց
«էգոտուրիզմ» տերմինը, ենթադրելով, որ «ժամանակակից զբոսաշրջիկները հնարավոր է
ավելի եսակենտրոն են, այլ ոչ թե սրտացավ էկոլոգիայի և կայուն զարգացման համար»:
Բացասական ազդեցություններ

Էկոտուրիզմի սահմանումն է «շրջակա միջավայրի վրա առավելագույն ցածր


ազդեցություն ունեցող մի գործունեություն, կրթական, բնապահպանական և մշակութային
ճամփորդության մի ձև, որը շահույթ է բերում տեղի համայնքներին և ընդունող երկրներին»:
Էկոտուրիզմի մի շարք նախագծեր շարունակաբար ձախողվում են՝
չհամապատասխանելով այս չափանիշներին: Այլ դեպքերում, շրջակա միջավայրը տուժում է,
քանի որ տեղական համայնքները չեն կարողանում բավարարել էկոտուրիզմի
ենթակառուցվածքային պահանջները: Մի շարք արևելաաֆրիկյան ազգային պարկերում
սանիտարական պայմանների բացակայությունը հանգեցնում է նրան, որ ճամբարային
բնակատեղիներում կոյուղաջրերը թափվում են գետերը, ինչն էլ իր հերթին աղտոտում է վայրի
բնության, կենդանիների և մարդկանց համար նախատեսված խմելու ջուրը: Տեղական
մակարդակով էկոտուրիզմը հողատարածքի, ռեսուրսների և զբոսաշրջության շահույթի
հարցում դարձել է հակամարտության աղբյուր: Էկոտուրիզմ գաղափարի շուրջ մշտապես
առաջ են գալիս բազմաթիվ հարցադրումներ: Շրջակա միջավայրի ոչնչացումը, դրա
ազդեցությունը տեղի բնակիչների վրա և շահույթի բաշխման հետ կապված խնդիրները
էկոտուրիզմի միայն մի քանի բացասական հետևանքներն են:
Չափազանց լուրջ են հետևյալ խնդիրները. գործարար և պաշտոնյա անձիք ներգրավում
են տեղի բնակչությանը էկոտուրիզմի քաղաքականության մեջ և ծրագրերում, իսկ վերջինիս
ձախողման դեպքում մեղավոր են համարվում տեղի բնակիչները: Խոշոր ընկերությունները և
կազմակերպությունները զարգացող երկրներում և տարածաշրջաններում ֆինանսավորում և
ապա շահույթ են ձեռք բերում էկոտուրիզմի լայնամասշտաբ զարգացումից՝ պատճառ
հանդիսանալով շրջակա միջավայրի քայքայմանը, ավանդական մշակույթի և ապրելակերպի
ոչնչացմանը և տեղի աշխատուժի շահագործմանը: Զիմբաբվեում և Նեպալում, որտեղ
զարգացվածության մակարդակը շատ ցածր է, էկոտուրիզմից ստացված եկամուտների ավելի
քան 90%-ը անցնում է գերտերություններին, իսկ միայն 5%-ը հատկացվում է տեղի համայնքին:
Էկոտուրիզմը հաճախ պահպանում, աջակցում և բարելավում է տեղական
մշակույթները: Այնուամենայնիվ, պահպանվող տարածքների ստեղծմամբ տեղի բնակիչները
հաճախ անօրինական ձևով և առանց փոխհատուցման կորցնում են իրենց բնակության
վայրերը: Ազգային պարկ կառուցելու համար մարդկանց տարհանման ամենավառ
օրինակներից է Մասայի ազգի տարհանումը: Արևելյան Աֆրիկայում ազգային պարկերի և
արգելավայրերի 70%-ը Մասայի հողատարածքում է: Ստեղծված իրավիճակի հանդեպ
Մասայի անհետևողական վերաբերմունքը տեղական և ազգային կառավարություններին
առավելությունն իրենց ձեռքը վերցնելու հնարավորություն տվեց, որի հետևանքով վտանգի
ենթարկվեց մի ամբողջ ցեղի սոցիալ-տնտեսական կյանքն ու ապագան: Քենիայում
մասացիները երբևէ տնտեսական շահույթ և փոխհատուցում չեն ստացել: Բացի այդ, այս
տարածքում ներդրումներ կատարողները տեղացիներ չեն և տեղի տնտեսությանը իրենց
շահույթից ոչինչ չեն հատկացնում: Որոշ դեպքերում արգելավայրերը ստեղծվել են առանց
տեղի բնակիչների հետ խորհրդակցելու:
Պարկերի ստեղծումը կարող է հանգեցնել շահերի բախման և զրկել մարդկանց իրենց
հողից և բնական պաշարներից: Տեղի բնակիչները պայքարում են իրենց մշակույթի
գոյատևման և ազատության համար: Այնուամենայնիվ, այս հարաբերությունում կա
լարվածություն, քանի որ էկոտուրիզմը հաճախ առաջացնում է հակամարտություններ և
փոփոխություններ՝ հողօգտագործման իրավունքների մեջ, չի հատկացնում համայնքին
հասանելիք շահույթը, վնասում է շրջակա միջավայրը և ծնում է սոցիալական վատ
հետևանքներ: Չնայած այն փաստին, որ էկոտուրիզմը նախատեսված է փոքր խմբերի համար,
անգամ ամենաքիչ բնակչության աճը լրացուցիչ ճնշում է թողնում շրջակա միջավայրի վրա և
խթանում է լրացուցիչ ենթակառուցվածքների, ծառայությունների, զվարճանքի վայերի
զարգացմանը: Ջրի մաքրման կայանների շինարարությունը, սանիտարական օբյեկտները և
հյուրանոցները հաճախ նպաստում են ոչ վերականգնվող էներգիայի աղբյուրների և տեղական
պաշարների շահագործմանը: Օրինակ՝ այսպիսի զբոսաշրջային ենթակառուցվածքների
փոփոխությունը կարող է հանգեցնել Մեքսիկայում թիթեռների, իսկ Կոստա Ռիկայում
կապիկների կենսամիջավայրի վատթարացմանը:

«Կանաչեցում» և էկոտուրիզմ
Քանի որ էկոտուրիզմը զբոսաշրջության ոլորտում դարձել է նշանակալի տնտեսական
սեկտոր, «կանաչեցում» եզրույթը հաճախ կիրառվում է նկարագրելու սխալ ընթացող
զարգացումները: Անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսպես կոչված
կանաչ արտադրանքի 95%-ը կանաչեցված է, այսինքն կեղծ է: 1986 թ.-ին Ջեյ Ուսթերֆելդը
«պահպանել սրբիչ» նախաձեռնության համատեքստում ներառեց «կանաչեցում» եզրույթը, ըստ
որի՝ հյուրանոցները խրախուսում են սրբիչների ավելի քան մեկանգամյա օգտագործումը,
որպեսզի խնայեն ջրօգտագործումը: Այս երևութը դիտարկվում է որպես կանաչեցում, քանի որ
մի կողմից հյուրանոցները վատնում են զանազան բնական պաշարներ, իսկ մյուս կողմից էլ
նրանք խնայում են կազմակերպության գումարները:
Կանաչեցման բացահայտումը էկոտուրիզմում բավականին բարդ է: Ներկայումս,
գոյություն ունեն բազմաթիվ շարժումներ, որոնք փորձում են իրականացնել ազգային և
միջազգային հավատարմագրման ծրագրեր, չնայած որ այս գործընթացը բավականին
հակասական է: Էկոտուրիզմի հավատարմագրման ազգային ծրագրերը ներդրվել են այնպիսի
երկրներում, ինչպիսիք են Կոստա Ռիկան, Ավստրալիան, Քենիան և Շվեդիան:
Էկոտուրիզմը բավարարում է մի քանի ընդհանուր չափանիշների, այդ թվում.
• կենսաբազմազանության և մշակութային բազմազանության պահպանում
էկոհամակարգի պահպանման միջոցով,

• կենսաբազմազանության օգտագործման կայուն գործընթաց,

• տեղական համայնքների հետ սոցիալ-տնտեսական շահերի բաշխում՝ նախապես


համաձայնեցնելով և համագործակցելով,

• բնապահպանական և մշակութային գիտելիքների բարելավում,

• բնապահպանական նկատառումներից ելնելով՝ թափոնների կառավարում,


շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցում:

Սրանք են այն ուղիները, որոնցով էկոտուրիզմը կարող է նպաստել երկարաժամկետ


շահույթ բերելուն ինչպես բնապահպանության, այնպես էլ տեղական համայնքների
տեսանկյունից: Էկոտուրիզմը հիմնված է բնության վրա, կառավարվում է կայուն ձևով և
աջակցում է բնության պահպանությանը: Իսկ որպես կանաչեցման օրինակ կարելի է բերել
Մեքսիկայում Կուանտանա Ռու «Բնության Սուրբ Դրախտը» թեմատիկ այգին, որը
պատասխանատու է տեղի Մայա համայնքների տեղահանման և անհետացող տեսակների
ապօրինի պահպանման համար: Այս միջոցով նրանք փորձում են գրավել զբոսաշրջիկների
ուշադրությունը:
Էկոտուրիզմի գործառույթները միշտ բացասական ազդեցություն են թողնում
բնապահպանության վրա, քանի որ դրանք վնասում են բուսական և կենդանական աշխարհին:
Նույնիսկ պարզապես լուսանկարելը նշանակում է թողնել հետքեր կուսական հատվածներում:
Անգամ անձայն քայլքը կարող է վնասել բնությանը: Նեպալում, էկոզբոսաշրջիկները մաշեցրել
էին նշված արահետները և ստեղծել էին իրենց համար այլընտրանքային երթուղիներ, որոնք
հանգեցնում են հողի քայքայմանը և բույսերի վնասմանը: Այն հատվածներում, որտեղ
էկոտուրիզմի ծրագրում ներառված է վայրի բնությունը, զբոսաշրջիկները կարող են վախեցնել
կենդանիներին, խանգարել ձագերի կերակրման գործընթացին:
Բնական պաշարների մասնագիտական կառավարումը էկոտուրիզմի զարգացման
կարևոր կետերից է: Աշխարհում կան մի շարք վայրեր, որոնք հարուստ են բնական
հանածոներով, բայց այս բնական պաշարները գտնվում են ոչնչացման վտանգի տակ: Մինչև
չիրականացվի որոշակի բնական պաշարների պատշաճ կառավարում, դրանք կշարունակեն
ոչնչանալ՝ վտանգելով ֆլորայի ու ֆաունայի տեսակներից շատերը:
Էկոտուրիզմի զարգացմանը միտված ծրագրերը կարող են ներկայացվել այս պաշարների
պահմանման համար: Պետք է մշակվեն զարգացման պլաններ և կառավարչական ծրագրեր՝
այս բնական պաշարները կուսական պահելու համար: Այս առումով, էքսկուրսավարները
ակնհայտ և անմիջական միջնորդ են համարվում իրազեկվածության մակարդակը
բարձրացնելու համար: Էկո զբոսաշրջիկների վստահությունը շահելով և բնապահպանական
գիտելիքներ ունենալով՝ նրանք կարող են ակտիվորեն քննարկել բնապահպանական
խնդիրներն ու այս կերպ ունենալ մեծ ազդեցություն այցելուների վարքագծի վրա: Նման
ծրագրերը կարող են օգնել մեղմացնել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա,
որը սահմանափակում է զբոսաշրջային գործունեությունն այն վայրերում, որտեղ կան
վտանգված տեսակներ: Ցանկացած բնապահպանական ռազմավարություն շրջակա
միջավայրի պաշտպանության վերաբերյալ պետք է ուղղված լինի և՛ էկոզբոսաշրջիկներին, և՛
տեղի բնակչությանը՝ ելնելով շրջակա միջավայրի վրա նրանց գործունեության
ազդեցությունից: Անհրաժեշտ է ձեռնարկել ավելի շատ քայլեր բարելավելու իրազեկության
մակարդակը, տեղյակ պահել էկոզբոսաշրջիկներին և տեղի բնակչությանը բնապահպանական
և հասարակական խնդիրների վերաբերյալ, ստիպել նրանց հոգ տանել այցելվող տարածքների
մասին:
Տեղի բնակչությունը կենսականորեն հետաքրքրված է իր համայնքի բարելավմամբ և
բարեկեցությամբ, այսպիսով ավելի պատասխանատու է շրջակա միջավայրի
պաշտպանության համար, քան ընկերությունները, կազմակերպությունները: Համայնքների
աջակցությունը և ներգրավվածությունը էկոտուրիզմի կառավարչական ծրագրերում
ստեղծում է կենսունակ գործարար հնարավորություններ՝ նվազեցնելով բնապահպանական
խնդիրները՝ կապված աղքատության և գործազրկության հետ: Երբ օգտագործվում է տեղական
արտադրանքը, նյութերը և աշխատուժը, տնտեսության վրա ազդեցությունն էլ ավելի
արժեքավոր է դառնում: Եկամուտները առաջանում են հենց տեղական համայնքում, իսկ
ներկրման անհրաժեշտությունը՝ նվազում: Ֆինանսական ներդրումներ են իրականացվում
ոլորտը ուսումնասիրելու համար, որոնք ուղղված են գտնելու այլընտրանքային լուծումներ
զբոսաշրջության առջև ծառացած բազմազան խնդիրների համար, որոնք առաջացել են
ուրբանիզացման, ինդուստրիալիզացիայի և գյուղատնտեսության շահագործման
արդյունքում:

Բնության վրա հիմնված զբոսաշրջություն


Բնության վրա հիմնված զբոսաշրջության հիմքում ընկած են զբոսաշրջային ռեսուրսները
(լանդշաֆտներ, բուսական և կենդանական տեսակներ, էկոհամակարգեր, գետերի նավարկելի
հատվածներ և այլն): Այդ ռեսուրսները խիստ բազմազան են՝ կախված իրենց տեղադիրքից:
Բավական բարդ է գնահատել, թե որքան մեծ ազդեցություն կլիմայական փոփոխությունը
կունենա բնության վրա՝ հիմնված զբոսաշրջային ուղղությունների վրա: Հաշվի առնելով
ռեսուրսների բազմազանությունը՝ տարբերությունը մեծ է, օրինակ, երբ համեմատում ենք
լեռնադահուկային հանգստավայրերը (որոնք հիմնված են հիմնականում ձյան առկայության
վրա) և ափամերձ հանգստյան գոտիները (որոնք հիմնված են հիմնականում ջրի և ավազի
առկայության վրա): Չնայած նրան, որ էկոհամակարգերը կարող են լինել խիստ խոցելի
կլիմայական փոփոխությանների ազդեցությամբ, էկոտուրիզմը, ապահովում է
հարմարվողականության տարբերակներ, հաշվի առնելով, թե այս զբոսաշրջության ձևն
ինչպիսի բնական պայմաններում կարող է իրականացվել և ինչ գուրծընթացներ կարող է
ներառել:
Առաջարկվող միջոցառումներ.

• Հաստատել գիտական մշտադիտարկում իրականացնող հետազոտական ծրագրեր՝


գնահատելու էկոհամակարգի փոփոխությունները և ձեռնարկելու անհրաժեշտ
պաշտպանության միջոցներ (մշտադիտարկման գործունեությունը կարող է
հատկապես կենտրոնանալ տեսակների և բնակատեղիների վրա, որոնք առավել
խոցելի են կլիմայական փոփոխության և զբոսաշրջային գործունեության
հետևանքների հանդեպ):

• Խթանել արտադրանքի դիվերսիֆիկացումը. օրինակ՝ բացելով նոր


«միկրոուղղություններ» և գրավչություններ արդեն հայտնի ազգային պարկի կամ
ժառանգության վայրերի ներսում և հարակից տարածքներում: Դիվերսիֆիկացիան
հատկապես կարևոր է, երբ բնության վրա հիմնված տուրարտադրանքի հիմնական
տարրերը վտանգված են (օրինակ՝ բևեռային արջերի դիտումը հյուսիսային
Կանադայում):

• Նպաստել զբոսաշրջության ոլորտում էկոլոգիական թողունակության գնահատման


մեթոդների կիրառմանը (հաշվի առնել ֆիզիկական, տնտեսական,
բնապահպանական, սոցիալ-մշակութային և կառավարման ոլորտները)
պահպանվող տարածքներում՝ որպես զբոսաշրջության պլանավորման գործիք:

• Կատարելագործել մեծ թվով այցելուների կառավարումը՝ կանխելու տեսարժան


վայրերի գերօգտագործումը և զբոսաշրջիկների ֆիզիկական ազդեցությունը:
• Քաղաքականության մշակման և կառավարման գործընթացներում ապահովել
տեղական այն համայնքների ակտիվ մասնակցությունը, որոնք ապրում են
պահպանվող տարածաշրջանում կամ դրա մոտակայքում:

• Նպաստել տարբեր շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ստեղծմանը:

• Բարելավել հաճախորդների իրազեկվածությունը և վերջիններիս սպասարկման


թափանցիկությունը:

Տուրօպերատորներ
Տուրօպերատորները կարող են կարևոր դերակատարում ունենալ շրջակա միջավայրին
հասցվող վնասները կրճատելու ու նվազեցնելու գործում՝ ձևավորելով պահանջված ու
անհրաժեշտ ապրանք: Նման ձևով նրանք կարող են բարձրացնել հաճախորդների
իրազեկությունը և ստեղծել այնպիսի ապրանք, որը կունենա հնարավորինս քիչ ազդեցություն
շրջակա միջավայրի վրա: Ի համեմատ տրանսպորտի ոլորտի՝ տուրօպերատորները և
տուրգործակալները հավանաբար ավելի քիչ կարևորություն են տալիս շրջակա միջավայրի
վրա ազդող վտանգների մեղմացման քաղաքականության հնարավոր հետևանքներին: Նրանք
վաճառում են ամբողջական տուրարտադրանք, որտեղ ճամփորդելու ձևերն ու
տրանսպորտային միջոցներն ամբողջական հանգստի, բարեկեցության և հաճույքի մաս են
կազմում:
Առաջարկվող միջոցառումներ.

• Մշակել և ներդնել շրջակա միջավայրի պահպանմանը միտված զբոսաշրջային


արտադրանք (օգտագործելով ցածր արտանետումներով տրանսպորտային
միջոցներ),

• Ձևավորել գործնական հարաբերություններ և ստեղծել համագործակցություն


տուրօպերատերների և տրանսպորտային ընկերությունների միջև,

• Ընդունել ազգային, տարածաշրջանային և տեղական զարգացումն ապահովող


մարքեթինգային ծրագրեր՝ ուղղելով մարքեթինգային գործունեությունը դեպի ավելի
քիչ ծախսատար շուկաներ,

• Խթանել ներքին կամ տարածաշրջանային զբոսաշրջության զարգացումը՝


հատկապես հեռավոր սահմանային շրջաններում:

You might also like