Կայուն տուրիզմ 2

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 7

Կայուն զբոսաշրջություն

Թեմա 2. Զբոսաշրջային կենտրոնների կայուն կառավարում

Զբոսաշրջիկի ուղևորության նպատակն անմիջական կերպով կապված է զբոսաշրջային


կենտրոնի՝ դեստինացիայի հետ: Դեստինացիան մասնագիտական գրականության մեջ
դիտարկվում է որպես աշխարհագրական տարածք կամ տարածաշրջան, որտեղ լանդշաֆտը,
բուսական և կենդանական աշխարհը, կլիմայական պայմանները, մշակութային և պատմական
գրավչությունները, զբոսաշրջային ենթակառուցվածքները, հանգստի համար նախատեսված
հարմարությունները հասանելի են մարդուն:

Դեստինացիան ընտրում են ինչպես այցելուները՝ որպես ուղևորության բուն նպատակ,


այնպես էլ զբոսաշրջային օպերատորները և ներգնա զբոսաշրջային ընկերությունները՝
ստեղծելով զբոսաշրջային փաթեթներ: Դեստինացիայի համար որպես որոշիչ
առանձնահատկություն կարևորվում է դեստինացիայում գործող ծառայություն մատուցող
ընկերությունների թիվը, որոնք ներգրավված են համագործակցության գործընթացում և
պատասխանատու են ամբողջ դեստինացիայի իմիջը ձևավորելու համար:
Ամփոփելով՝ կարելի է ասել, որ զբոսաշրջային դեստինացիան սահմանվում է մի կողմից
որպես աշխարհագրական ընդհանուր տարածք, մյուս կողմից որպես մի շարք անկախ
ընկերությունների համախումբ, որոնք իրենց գործունեությունն են ծավալում որոշակի
աշխարհագրական տարածքում՝ անկախ այն բանից, թե վերջինս զբոսաշրջային բնույթ ունի,
թե ոչ: Այսպիսով, զբոսաշրջային դեստինացիաները բնութագրվում են մի շարք տարբեր փոքր
և միջին ձեռնարկություններով, որոնց համագործակցությունը հաջողության գրավականն է:
Իրականում զբոսաշրջային դեստինացիան միայն մեկ տեսարժան վայր չէ որոշակի
գրավչություններով և ծառայություններ մատուցող ընկերություններով: Այն իրենից
ներկայացնում է ավելի շատ տարբեր գործող կողմերի և մատակարարների ցանց, որոնց
գործունեությունը պայմանավորված է որոշակի աշխարհագրական ռեսուրսներով:
Այս տեսանկյունից, օրինակ դեստինացիաների՝ վարչական կամ մունիցիպալ
սահմաններով պայմանավորված բաժանումը բերում է որոշակի խնդիրների, քանի որ
վարչական միավորները հաճախ ներկայացնում են դեստինացիայի միայն մի մասը: Այս
դեպքում համապատասխան դեստինացիայի կառավարումը չի կարող արդյունավետ գործել,
քանի որ զբոսաշրջիկին հնարավորություն է տրվում ծանոթանալ դեստինացիայի
առանձնահատկություններից միայն մի մասին: Որպես օրինակ կարող են ծառայել
Բալեարյան կղզիները: Յուրաքանչյուր կղզի ունի իր սեփական յուրահատկությունն ու իմիջը:
Կարևոր է նշել այն փաստը, որ չնայած յուրաքանչյուր կղզի շուկա է դուրս գալիս առանձին,
որպեսզի իր սեփական դիրքը գրավի շուկայում, բոլոր կղզիները միասին հանդիսանում են մեկ
քաղաքական և վարչական միավոր:
Ազգային սահմանների վրա հիմնված բաժանումը նույնպես խնդիրներ է առաջացնում:
Երկրները, որպես կանոն, ունեն իրենց սեփական, անկախ ինքնությունը, որն արտահայտվում
է հիմնականում զբոսաշրջային դեստինացիաներում, քանի որ յուրահատուկ տեղական
առանձնահատկություններն են որոշում, թե ինչպես է ընկալվում տվյալ դեստինացիան:
Հետևաբար, դեստինացիայի կառավարման ամենահարմար մեթոդը հարևան
աշխարհագրական տարածաշրջանի վրա հիմնված բաժանումն է, քանի որ այս դեպքում շեշտը
դրվում է տարածաշրջանային միավորի ընդհանրության վրա: Սակայն, նման բաժանումը
նույնպես որոշ խնդիրներ է առաջացնում, քանի որ այս դեպքում, որպես կանոն, չի լինում որևէ
կառավարող մարմին: Երբ գործ ենք ունենում զբոսաշրջային տարածաշրջանի հետ,
անհրաժեշտ է, որ համակարգող կազմակերպչական մարմինը պատասխանատու լինի
դեստինացիայի համակարգային կառավարման և մարքեթինգի համար: Այս մարմինը պետք է
հանձն առնի իր պարտականություններն ընդհանուր քաղաքականություն ձևավորելու
միջոցով, որը պետք է իրականացնեն շահառու կողմերը:
Դեստինացիայի կառավարումը պետք է համապատասխան լինի կայունության
եռանկյունուն. էկոլոգիական, տնտեսական և հասարակական գործոնների մեջ պետք է լինի
համապատասխան կապ: Դեստինացիայի կայուն կառավարման ընդհանուր պլան մշակելու
համար անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր մասնակից երկրի
առանձնահատկությունները:
Դեստինացիայի զարգացմամբ հետաքրքրված են հետևյալ սուբյեկտները՝
ա. Տեղի բնակիչներ, ովքեր ապրում են դեստինացիայի տարածքում (և որևէ տնտե-
սական հետաքրքրություն չեն ցուցաբերում տեղի զբոսաշրջության հանդեպ):
բ. Տեղի բնակիչներ, ովքեր դեստինացիայի տարածքում զբաղված են զբոսաշրջության
ոլորտում. նրանց եկամուտը կամ ամբողջությամբ, կամ մասնակիորեն ստացվում է
զբոսաշրջային գործունեության արդյունքում:
գ. Քաղաքապետարանը կամ մարզպետարանը, որը եկամուտ է ստանում
զբոսաշրջությունից՝ աճող հարկերի շնորհիվ:
դ. Զբոսաշրջային օպերատորներ, ովքեր, որպես կանոն, կախված չեն դեստինացիայի
տարածաշրջանից, բայց աշխատում են տեղի ծառայություն մատուցող ընկերությունների հետ,
որպեսզի կարողանան փաթեթներ առաջարկել:
ե. Դեստինացիայի տարածաշրջանում գործող զբոսաշրջային կազմակերպություններ,
որոնց խնդիրն է տարածաշրջանի համար ներկայացնել միասնական մարքեթինգային
ռազմավարություն և/կամ համակարգել ծառայություն մատուցող տեղական ընկերությունների
գործունեությունը:
Այսպիսով, «դեստինացիա» հասկացության բառարմատը թարգմանաբար նշանակում է
«նպատակ» կամ «ճակատագիր»: Ճամփորդության հետ կապելով՝ այն բնորոշվում է որպես
ուղևորության նպատակ: Համաձայն ժամանակակից գրականության սահմանման՝
«դեստինացիան» իրականացվող ուղևորության վերջնակետն է: Այսպիսով, դեստինացիան
կարելի է սահմանել որպես մի տարածք, որն ընտրվել է զբոսաշրջիկի կողմից և որը, իր
կարծիքով, լավագույնս համապատասխանում է իր կարիքներին:
Քաղաքները, այսպիսով, համարվում են հատուկ տեսակի դեստինացիաներ, քանի որ մի
կողմից դրանք առանձնացվում են՝ հիմնվելով վարչական սահմանների վրա, իսկ մյուս կողմից
նրանք ընկալվում են որպես առանձին միավորներ: Քաղաքներն այլ զբոսաշրջային
դեստինացիաներից տարբերվում են իրենց ունեցած դերով, քանի որ զբոսաշրջության
տեսանկյունից, նրանք առաջարկում են մշակութային և պատմական գրավչություններ,
տարբեր միջոցառումներ և հիմնականում ընտրվում են որպես դեստինացիա՝ կարճաժամկետ
ճամփորդությունների ժամանակ (երկար հանգստյան օրեր), մինչդեռ դրանք հազվադեպ են
ընտրվում հիմնական արձակուրդն անցկացնելու համար:
Զբոսաշրջային դեստինացիաների՝ շուկայում մրցակցային դիրք գրավելու համար
առաջնային բաղադրիչներն են.
• Բնական առանձնահատկությունները (օրինակ՝ բուսական, կենդանական
աշխարհ, լանդշաֆտ),

• Սոցիալ-մշակութային բաղադրիչներ (օրինակ՝ մշակույթ, սովորույթներ),


Ենթակառուցվածքներ:
Դեստինացիայի կառավարման մակարդակները

Սկզբունքորեն, տարբերակում են կառավարման վերևից ներքև և ներքևից վերև


մակարդակները: Վերևից ներքև մոտեցման դեպքում զբոսաշրջային ռազմավարությունը,
որպես կանոն, մշակվում է ամենաբարձր ազգային մակարդակի կողմից (հիմնականում
զբոսաշրջության նախարարության կողմից) (օրինակ՝ Ավստրալիա, Իտալիա) ամբողջ երկրի և
առանձին տարածաշրջանների համար (որոնք հիմնականում նույնպես սահմանվում են
զբոսաշրջային ռազմավարության միջոցով): Արդյունքում այս ռազմավարությունը
ամրապնդվում է համապատասխան մակարդակներում և ապա իրականացվում: Այլ կերպ
ասած, շրջանը իրականացնում է համապատասխան զբոսաշրջային զարգացումների և
պլանների վերահսկումը (լավագույն դեպքում ազգային մակարդակով), սահմանում է
առաջնահերթություններ դրանց իրականացման համար և փոքր տարածաշրջանների համար
ստեղծում որոշումներ կայացնելու ուղեցույցներ: Այնուհետև այդ չափանիշներն ու
ռազմավարություններն ընդունվում են ենթակա քաղաքական մակարդակներում այնքանով,
որքանով թույլ են տալիս տեղական պայմանները:
Ներքևից վերև մոդելում ռազմավարական որոշումները կայացվում են ստորին
մակարդակներում: Նման մոտեցման են հիմնականում դիմում, երբ ամենափոքր քաղաքական
միավորներն ունեն ինքնավարության բարձր աստիճան, ինչը նշանակում է, որ նրանք կարող
են անկախ որոշումներ ընդունել՝ իրենց
քաղաքապետարանների/մարզպետարանների/բնակիչների շահերից ելնելով: Որպես կանոն,
այս մոտեցման դեպքում երկրի համար չկա որևէ ընդհանուր ռազմավարություն: Արդյունքում
սա հաճախ բերում է նրան, որ առանձին քաղաքապետարանները/մարզպետարանները
մշակում են նմանատիպ մոտեցումներ՝ հաշվի առնելով իրենց իրավասության տակ գտնվող
տարածքում իրականացվելիք հետագա զբոսաշրջային գործունեությունը:
Այնուամենայնիվ, ինչպիսին էլ լինի կառավարման համակարգը, դեստինացիան պետք է
մեծ կարևորություն տա նոր, գրավիչ, թիրախային խմբերի վրա կողմնորոշված
առաջարկներին:
Դեստինացիայի կենսացիկլը

Զբոսաշրջային դեստինացիաների զարգացումը մասնագիտական գրականության մեջ


դիտրակվում է կենսացիկլի միջոցով: Ըստ էության այս մոդելը հիմնված է ապրանքի
կենսացիկլի վրա, որն ընգրկում է նոր ապրանքի պլանավորում/ձևավորում, շուկայում
ապրանքի ներկայացում, ճանաչում և կայուն դիրքի ձեռքբերում:
Այսպիսով, դեստինացիայի կենսացիկլը ներառում է հետևյալ փուլերը՝

Բացահայտման փուլ
Այս փուլում զբոսաշրջիկների թիվը փոքր է: Պլանավորված զբոսաշրջային
այցելությունները ոչ մի օգուտ չեն տալիս կամ շատ հազվադեպ են: Հիմնական հաճախորդներն
արշավականներն են կամ անհատ զբոսաշրջիկները: Զբոսաշրջիկների ներհոսքը
սահմանափակված է ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Զբոսաշրջիկներին
այս փուլում գրավում են բնությունը և պատմամշակութային հուշարձանները, իսկ
զբոսաշրջությունը նվազ ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա: Ներկա պահին այս
փուլում են գտնվում Լատինական Ամերիկայի երկրների մի մասը և Կանադան:

Ներգրավման փուլ
Այս փուլում սպասարկումն իրականացվում է տեղի բնակչության նախաձեռնությամբ,
ովքեր ակտիվորեն ներգրավվում են զբոսաշրջիկներին ընդունելու և նրանց ծառայություններ
մատուցելու գործընթացում: Այս փուլում զբոսաշրջային հոսքերի աճ է նկատվում և,
հետևաբար, խթանվում է ենթակառուցվածքների ստեղծումը: Անհատական ներդրումները
մեծանում են, բայց միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջանում, որ
մարզպետարանները կամ քաղաքապետարանները ստեղ-ծեն ենթակառուցվածքներ:
Ստեղծվում է զբոսաշրջային կազմակերպություն, որպեսզի այն համակարգի
կազմակերպչական խնդիրները և առաջարկվող առանձին ապրանքներն ու
ծառայությունները: Ոչ տեղական և արտասահմանյան զբոսաշրջային օպերատորները
տեղեկա-նում են դեստինացիայի մասին և մշակում առաջին զբոսաշրջային փաթեթները:
Այսօր այս փուլում են գտնվում Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի ավազանի
պետությունները:

Զարգացման փուլ
Այս փուլում զբոսաշրջային տարածաշրջանը, որպես կանոն, արդեն հստակ
սահմանազատված է: Դեստինացիայի արտաքին տեսքը փոխվում է, քանի որ ձևավորվում են
զբոսաշրջիկների համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները: Զբոսաշրջիկների թիվը
ցույց է տալիս դրական զարգացում, գերակշռում է կայուն աճը: Բարձր սեզոնի ընթացքում
անգամ ժամանող զբոսաշրջիկների թիվը գերազանցում է տեղի բնակչության թվին:
Զբոսաշրջությունը վերածվում է ներդրումների համար շահավետ ոլորտի: Այսպիսով,
օտարերկրյա ընկերությունները միջոցներ են ներդնում բարձրակարգ ենթակառուցվածքներ
ստեղծելու համար: Այս փուլում են գտնվում Մեքսիկայի ռեկրեացիոն գոտիները և Աֆրիկայի
հյուսիսային պետությունները:

Ամրապնդման փուլ
Այս փուլն առանձնանում է պահանջարկի (և զբոսաշրջիկների թվի) բարձր հագեցումով:
Այցելությունների աճի տեմպերը դանդաղում են, սակայն այցելությունների թիվը չի նվազում:
Այս փուլում դեստինացիայում գիշերակաց անցկացնող զբոսաշրջիկների թիվը գերազանցում
է տեղի բնակչության թվին: Բարձր սեզոնի գագաթնակետը, որպես կանոն, հասնում է իր ողջ
հզորությանը, և իրականացվում է լայնամասշտաբ գովազդ զբոսաշրջային սեզոնը
երկարացնելու համար: Այս փուլում այսօր գտնվում են բազմաթիվ հայտնի առողջարաններ
Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում:

Լճացման փուլ
Այս փուլում դեստինացիայում զբոսաշրջիկների քանակը հասնում է առավելագույնի:
Որպես կանոն, ծավալի որևէ փոփոխություն այլևս հնարավոր չէ, և գնի նվազումը բերում է
ծառայության որակի անկման: Հաճախ կայունության եռանկյունու բոլոր երեք խնդիրները
սկսում են դառնալ ակնառու. ի հայտ են գալիս բնապահպանական, տնտեսական և
սոցիալական խնդիրներ: Հաճախ տեղացիներն այլևս չեն կարող իրենց թույլ տալ մնալ այդ
շրջանում, քանի որ ապրուստը, համապատասխանեցվել է հյուրերի ֆինանսական
հնարավորությունների հետ և, հետևաբար, շեշտակի աճել: Մյուս կողմից, կանոնավոր
ժամանող հյուրերի թիվը դեռևս բարձր է: Այնուամանայնիվ, դեստինացիան կորցնում է իր
նախկին գրավչությունը: Տիպիկ օրինակ է հանդիսանում Իսպանիայի Կոստա Բրավա
կուրորտը:

Անկման փուլ
Այստեղ ավարտվում է զբոսաշրջային կենտրոնի կյանքի ցիկլը: Այս փուլում գրանցվում
են այցելություններ միայն էքսկուրսիոն և հանգստի նպատակներով: Դասական օրինակ է
Ատլանտիկ-Սիթին (ԱՄՆ), որ վերածվել է խաղամոլության կենտրոնի: Անկման փուլից
խուսափելու համար որոշ զբոսաշրջային կենտրոններ զարգացրեցին ձմեռային հանգստի ձևեր
ևս, ինչը հնարավորություն տվեց երկարաձգելու զբոսաշրջային սեզոնը և ձեռք բերելու նոր
սեգմենտներ շուկայում:

You might also like