Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 49

Սոցիոլոգիական հետազոտության մեթոդներ

Փորձնական և պիլոտային հետազոտություններ

«Փորձնական հետազոտություններ» տերմինը գրականության մեջ


օգտագործվում է որպես՝
1) որոնողական (հետախուզական) հետազոտության հոմանիշ,
2) պիլոտային հետազոտության հոմանիշ,
3) հավաքական հասկացություն, որն իր մեջ ներառում է որոնողական
(հետախուզական) և պիլոտային հետազոտությունները՝ որպես իր տարատեսակներ
(ենթատեսակներ)։
Մենք կհամարենք, որոնողական հետազոտություններն ունեն երկու
հիմնական ենթատեսակներ՝ որոնողական(հետախուզական) և պիլոտային։
Որոնողական (հետախուզական) հետազոտությունը անցկացվում է խնդրի
հստակեցման, նպատակների ավելի հստակ սահմանման և հիմնավորված
հիպոթեզների առաջքաշման նպատակներով։ Այպսպիսով՝ այն իր բնույթով
կոնցեպտուալ հետազոտություն է։ Դրա անցկացումը հատկապես ցանկալի է այն
դեպքում, եթե Ձեզ հետաքրքրող թեմայի վերաբերյալ գրականություն չկա կամ
բավարար չէ։
Հետախուզական հետազոտությունը սոցիոլոգիական վերլուծության առավել
պարզ տեսակն է․ խնդիրների շրջանակը սահմանափակ է, հարցվողների թիվը՝ ոչ
այնքան մեծ, ծրագիրը և գործիքակազմը ծայրաստիճան պարզեցված են, տվյալները
ներկայացուցչական չեն։ Գիտնականը հետազոտության օբյեկտի մասին ստանում է
միայն մոտավոր տվյալներ՝ խնդրում ընդհանուր կողմնորոշման համար։
Հետազոտության այս տեսակն օգտագործվում է քիչ ուսումնասիրված կամ
ընդհանրապես չուսումնասիրված խնդիրների դեպքում։ Դրա կարգախոսն է՝
մոտավոր, էժան և արագ։
Որոնողական հետազոտությունը կարող է անցկացվել հետևյալ մեթոդներով՝
հարցազրույց (գերադասելի է՝ չպաշտոնականացված) պոտենցիալ հարցվողների
հետ, դիտարկում, հետազոտության կենտրոնական խնդրի վերաբերյալ ֆոկուսային
խմբի առանձնացում, էքսպերտների հարցում՝ մասնագետների կամ պարզապես
մարդկանց, ովքեր առնչություն ունեն Ձեզ հետաքրքրող խնդրահարույց հարցերի
հետ, փաստաթղթերի, վիճակագրական տվյալների ուսումնասիրություն, որոնք
պարունակում են անհրաժեշտ տվյալներ առաջարկված նպատակների և
հիպոթեզների մասին։
Հետախուզական հետազոտությունների տարբերակ են էքսպրես հարցումները։
Դրանց կոչում են նաև օպերատիվ հարցումներ։ Դրանցից օգտվում են հարցում
իրականացնող բազմաթիվ ընկերություններ՝ ՀԿՈՒՀԿ (հասարակական կարծիքի
ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոն)-ից մինչև Ռոմիռ հետազոտական
հոլդինգը։ Ճիշտ է, նրանք հարցումներ անցկացնում են, և, որպես կանոն, շատ
գրագետ, սակայն հիմնարար գիտության զարգացմանը նպաստող խորը գիտական
նպատակներ չեն դնում իրենց առջև։ Լուծվում են վայրկյանական, սակայն
հասարակությանը, ինչ-որ դեպարտամենտի կամ անհատ պատվիրատուի համար
շատ մեծ նշանակություն ունեցող կիրառական խնդիրներ, օրինակ՝ ինչպես է
ժողովուրդը վերաբերվում նախագահին, ինչ կարծիք ունի հղիության արհեստական
ընդհատումն արգելող օրենքի, Չեչնիայի պատերազմի, Բուշի ժամանման, 2001թ
սեպտոմբերի 11-ի ահաբեկչական գործողություններ մասին։Այդպիսով ստացվում են
թարմ, սակայն կարճատև ժամանակային ընդգրկմամբ ինֆորմացիա(դրա
կենսունակությունը հաշվարկվում է օրերով, շաբաթներով, հասզվադեպ նաև
ամիսներով), որը, սակայն, շատ մեծ նշանակություն ունի տվյալ պահին։
Եթե գործին ձեռնամուխ է լինում ոչ հուսալի հարցումային
կազմակերպություն, որը չունի հարցումներ իրականացնելու թույլտվություն, այլ
սիրողական մակարդակի անհատներ (կադրերի բաժին, կայքէջի սեփականատեր,
խմբակ հաճախող ընկերներ, ամսագիր և այլն), ապա օպերատիվ հարցումը տալիս է
թեպետ թարմ, նույնիսկ անհրաժեշտ ինֆորմացիա, բայց այն ընդհանրապես եչ
ներկայացուցչական է, աչ այնքան հուսալի կամ բոլորովին անհուսալի։ Այն կարող է
լինել հուսալի, սակայն միայն առաջին հայացքից։ Բավական է մոտենալ գիտական
չափանիշներով, և ակնհայտ կդառնան բազմաոիվ թերություններ։ Սակայն այնտեղ,
որտեղ հարկավոր չէ այդքան շատ խստապահանջություն, որտեղ անհրաժեշտ է սոսկ
ինչ-որ չափով կողմնորոշվել խնդրում (հետազոտել օբյեկտը), օպերատիվ հարցումը
բոլորովին բավարար է։
Հետախուզական հետազոտությունը հաճախ անվանում են նաև պիլոտային
ուսումնասիրություն։ Սակայն ավելի ճիշտ կլիներ այն համարել սոցիալական
հետազոտության ինքնուրույն տեսակ։ Հետախուզական և պիլոտային
հետազոտությունները նման են երկու հարցում՝

 Նպատակ — ստանալ մոտավոր տվյալներ այս կամ այն երևույթի մասին կամ
պաշտոնապես հավանություն տալ մեթոդիկայի կիրառմանը ավելի
լայնամասշտաբ հետազոտությունների դեպքում։
 Օբյեկտ — այս կամ այն հետազոտության իրականացման համար անհրաժեշտ
է օբյեկտների ոչ նշանակալից միասնություն, այդ իսկ պատճառով դրանք
անցկացվւմ են սահմանափակ ժամկետներում։

Բայց ի տարբերություն հետախուզականի, պիլոտային հետազոտությունը


նախատեսված է տեխնիկական պրոցեդուրաների և ընդունելությունների մշակման,
իսկ առավել հաճախ՝ հարցաթեթիկին պաշտոնական հավանություն տալու համար։
Հարցաթերթիկի գործիքակազմի նախնական ստուգումը նույնքան կարևոր է հաջող
հետազոտության համար, որքան վաճառվող օգտագործված մեքենայի փորձնական
վարելը հաջող գնման համար, ասում էին Ջ․ Մանհեյմը և Ռ․ Ոիչը։ Այն օգնում է
հայտնաբերել խնդիրները, որոնք ամբողջապես կարող են ի հայտ գալ միայն
դաշտային պայմաններում։
Պիլոտային հետազոտության անցկացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի
առնել հետևյալ կանոնները․

 Ընտրանքի ծավալը պիլոտային հետազոտության ժամանակ չունի հստակ


մեթոդական հիմնավորում։ Հիմնականում բավարար են համարում հարցումն
իրականացնել30 հարցվողների հետ։ Կարևոր է, սակայն, որ դրանք
ներկայացնեն հետազոտության ծրագրված օբյեկտի բոլոր էական
կատեգորիաները։
 Բոլորովին էլ պարտադիր չէ, որ մանր ընտրանքը պիլոտաժի ժամանակ լինի
ներկայացուցչական ընդհանուր միասնության առնչությամբ։ Շատ ավելի
կարևոր է դրա մեկ այլ հատկանիշը՝ բազմազանությունը․ այն պետք է իր մեջ
ներառի հարցվողների բոլոր այն խմբերը, որոնք կարող են գործիքակազմին
արձագանքել տարբեր ձևերով։ Եթե թերուս մարդիկ գալիք ընտրանքի մեջ
կազմեն փոքրամասնություն, ապա անհրաժեշտ կլինի նրանց հետ հարցումն
իրականացնել առաջին հերթին, քանի որ նրանք Ձեր խելացի հարցերին
կարող են պատասխանել բոլորովին էլ ոչ այնպես, ինչպես սպասվում է։
 Պիլոտային ընտրանքի մեջ ներառում են այն հարցվողներին, ովքեր
ցուցադրում են սոցիալ-ժողովրդագրական հարցման թեմային վերաբերող
ավելի շատ նշաններ (սեռ, տարիք, կրթություն, աշխատանքային ստաժ,
աշխատանքի բովանդակություն, ևն)։

Սոցիալական հոգեբանության մեջ պիլոտային հետազոտությունը


(աշխատանքային տերմինը՝ «զոնդաժ») կիրառվում է ընտրանքի անհրաժեշտ
ծավալին, հարցաթերթիկում առկա հարցեերի թվին և բովանդակությանը, հարցման
տևողությանը վերաբերող և այլ հարցերի պարզաբանման նպատակով։ Պիլոտայինի
թեստերի (թեստոլոգիա) կիրառման արտասահմանյան և հայրենական
պրակտիկայում (աշխատանքային տերմինը՝ «պրեթեստ») այն ծառայում է որպես
հիմնական թեստի մի քանի չափանիշների հայտնաբերման համար նախատեսված
միջոց։
Սոցիոլոգիայում պիլոտայինն անցկացվում է հիմնական հետազոտությունից
առաջ և հանդես է գալիս որպես հիպոթեզների և նպատակների վավերականության,
ինչպես նաև մեթոդական գործիքակազմի մասնագիտացման մակարդակի
ստուգման միջոց։ Պիլոտաժը հնարավորություն է տալիս գնահատել ընտրանքի
մոդելի ճշգրտությունը և անհրաժեշտության դեպքում իրականացնել
համապատասխան ուղղումներ՝ հստակեցնել օբյեկտի և հետազոտության
առարկայի մի քանի բնորոշիչներ, հիմնավորել ֆինանսական ծախսերը և
հիմնական հետազոտության անցկացման ժամկետները։ Պիլոտաժը նաև օգտակար
է հարցազրուցավարների (տեսուչների) խմբի պատրաստման համար։
Ժամանակակից սոցիոլոգները հավատարիմ են մնում հետևյալ կանոններին․
նախքան մեծ տպաքանակներով հարցաթերթիկներ տպելը խելամիտ կերպով
փորձարկում են այն փոքրածավալ (պիլոտային) հարցումներում՝ վստահ լինելու
համար, որ հարցվողները ճիշտ են հասկանում հարցերը, և հարցաթերթիկը
չափազանց երկար կամ հոգնեցնող չէ, հասկանում են, թե ինչքան ժամանակ է
անհրաժեշտ դրա լրացման (կամ հարցազրույցի) համար, իսկ փոստային
հաղորդման դեպքում նրանք փորձարկում են, թե քանի օր է անցնում
հարցաթերթիկի ուղարկման պահից մինչև պատասխանների ստացման պահը։
Պիլոտային հետազոտությունն իրենից ներկայացնում է հետազոտություն
«կրճատ» պլանով` դրանում օգտագործվում են մանր ընտրանքներ, ինֆորմացիայի
հավաքագրումը տեղի է ունենում ոչ լրիվ ծավալով, իսկ ստացված ինֆորմացիան
վերլուծվում է քիչ թե շատ նշանակալի չափանիշների հիման վրա։ Եթե պիլոտային
հետազոտությունն իրականացվում է լավ ուսումնասիրված խնդրի շրջանակներում,
ապա դա թույլ է տալիս «հղկել» հետազոտության գործիքակազմը, հայտնաբերել և
վերացնել դրա թերությունները ինչպես նաև մաթեմատիկական անալիզի
մոտեցման թերությունները։Պիլոտային հետազոտության անցկացումը այդ դեպքում
թույլ կտա խուսափել խուսափել «դատարկ» հարցերի շուրջ ինֆորմացիայի
հավաքագրումից, որոնց պատասխանները ենթակա չեն անալիզի, կամ ոչ ադեկվատ
(ոչ միանշանակ) կերպով են մեկնաբանվու հենց իրենց՝ հարցվողների կողմից։
Որոնողական հետազոտության համար (հետազոտությունների ոչ այնքան լավ
մշակված ոլորտ)պիլոտային հետազոտությունը ինֆորմացիա է տրամադրում
ծրագրի շատ կետերի հստակեցման համար, ինչը հետագայում հնարավորություն է
տալիս ռեսուրսների բավականաչափ խնայողության։
Պիլոտաժը օգտակար է ա) գործիքակազմի թեստավորման համար, որում
հետազոտողը միանգամայն վստահ է, բ) գործիքակազմի կատարելագործման
համար այն դեպքում, եթե հետազոտության առարկան արդեն հայտնի է
հետազոտողին։ Առաջինի դեպքում գործիքակազմն իր նախնական փորձարկումն
անցնում է իր վերջնական տեսքով։ Երկրորդի դեպքումհետազոտողը կարող է
ցանկություն հայտնել փորձարկումներ իրականացնել գործիքի զանազան
տարբերակներով (մակետներով)՝ իմանալու համար, թե դրանցից որ մեկով է ավելի
հարմար աշխատել։ Նմանատիպ նախնական թեստավորումն իր մեջ կարող է
ներառել՝

1. հարցերի տարբեր բանավոր ձևակեպումների և ձևերի թեստավորում,


2. հարցաթերթիկի փորձարկումը հարցվողի կոմից դրա ինքնուրույն լրացման
դեպքում, հարցաթերթիկի փորձարկումը անձնական հարցազրույցի դեպքում,
որպեսզի հարցվողի հետ անձնական շփման ընթացքում ի հայտ գան դրա
լրացման հնարավոր դժվարությունները,
3. բաց հարցադրումները բնորոշ պատասխանների ի հայտ բերման համար,
որոնք այնուհետև հնարավոր կլինի կցել փակ հարցերի պատասխանների
կազմին, որպեսզի վերջիններս հնարավոր լինի օգտագործել վերջնական
տարբերակում,
4. Տարբեր տեսակի գործիքակազմերի փորձարկում (փոստային անկետա,
կենդանի հարցազրույց, հեռախոսային հարցազրույց)՝ դրանցից
յուրաքանչյուրի օգտավետությունը հասկանալու համար։

Պիլոտաժը կարելի է համարել հիմնական հետազոտության վերջնական փորձ։


Այն հնարավորություն է տալիս կատարել առաջին եզրահանգումներն այն մասին,
թե որքան հաջող է անցել դրա փորձարկման փուլը, ինչպիսին կարող են լինել
սպասվող արդյունքները։ Նման հարցման ընթացքում հավաքվում է մեթոդական
ինֆորմացիա, այսինքն՝ ինֆորմացիա մշակված գործիքակազմի
արդյունավետության վերաբերյալ։ Ստուգվում են կայանալիք հետազոտության բոլոր
կազմակերպչական և մեթոդական պայմանները, իսկ առաջին հերթին՝ անհրաժեշտ
փաստաթցթերի հասանելիությունը, հարցման հանդեպ հարցվողների
վերաբերմունքը և հարցաթերթիկի հարցերի հանդեպ նրանց արձագանքը։
Գնահատելով հարցման մեթոդիկայի որակները, սոցիոլոգը գրանցում է ցանկացած
դժվարություն, որ ունենում է հարցվողը հարցաթերթիկի լրացման հարցում՝
կապված տեխնիկական խնդիրների, հարցերի կամ առանձին բառերի իմաստային
անհասկանալիությունների հետ։Հաշվի են առնվում նաև տեսուչների
նկատառումները մեթոդական անլիարժեքությունների հետ կապված, որոնք իրենց
հաջողվել է հայտնաբերել։
Պիլոտային հետազոտությունն իրականացվում է երկու դեպքում։ Առաջինը,
երբ հարցվողների ամբողջ խմբին հրավիրում են մի առանձին սենյակ, որտեղ
սեղանների վրա դրված են հարցաթերթիկները։ Հարցվողներին «դնում են»
պիլոտաժի դերում, այսինքն՝ բացատրում են նրանց նպատակները և խնդիրները,
հրահանգավորում են հարցաթերթիկի լրացման տեխնիկայի հետ կապված և
խնդրում լրացումից հետո բարձրաձայնել շատ խիստ դիտողությունները, խոսել
անհասկանալիությունների և այն հարցերի մասին, որոնք դժվարացնում են
հարցաթերթիկի հետ աշխատանքը։ Լրացված հարցաթեթրիները դրվում են կնիքված
արկղերի մեջ, ինչից հետո սկսվում է հարցման բովանդակության ընդհանուր
խմբակային քննարկումը։ Ցուցանիշների մեջ, որոնք թույլ են տալիս գնահատել
հարցաթերթիկում ներառված հարցը, մտնում են հարցին չպատասխանած
մարդկանց թիվը և հարցի մեջ ներառված գնահատման սանդղակին
համապատասխան պատասխանների տեղաբաշխումը։
Պիլոտային հետազոտության երկրորդ տարբերակը ենթադրում է 3-4-հոգանոց
խմբերի հետ քննարկումների անցկացումը հարցաթերթիկների լրացման
վերաբերյալ` հարցվողները կատարում են նշումներ հարցերի որակի վերաբերյալ։
Պիլոտաժի մեկնարկից առաջ նրանց դնում են գիտական հարցման իրավիճակի մեջ՝
բացատրելով, որ պատասխանների բնույթը անալիզի չի ենթարկվում, քանի որ
հարցումը հետապնդում է սոսկ մեթոդական նպատակներ։ Նրանց տրվում է
մեթոդական հարցերի գրեթե նույն շրջանակը, ինչ նախորդ անգամ։ Նկատվել է, որ
նման պրոցեդուրան մեծացնում է հարցվողների հետաքրքրությունը և
հարցաթերթիկում ներառված հարցի քննադատական ընկալումւ։
«Բիզնես և մարքեթինգ» անալիտիկ կենտրոնում կազմված հարցաթերթիկի
պարտադիր պիլոտաժը անցկացվում է մի քանի հարցվողների հետ փորձնական
հարցազրույցների տեսքով, ովքեր պատկանում են թիրախային խմբի (հիմնականում
մասնակցում են 3-5 հարցվողներ, իսկ բարդ հետազոտությունների ժամանակ՝ 10-25)։
Սա թույլ է տալիս հայտնաբերել հարցերի հասկանալիության աստիճանը և դրանց
ընկալման այլ առանձնահատկություններ։ Պիլոտաժի արդյունքների հիման վրա,
անհրաժեշտության դեպքում, հարցաթերթիկում կատարվում են ուղղումներ։
Փորձնական հարցման իրականացման առանձնահատկությունները մանրամասն
քննարկվում են նաև «կլոր սեղանի» շուրջ հարցազրուցավարների հետ, ովքեր
մասնակցում են նախագծում։ Այդ ընթացքում կոլեկտիվ կերպով նմանակվում է
լաբորատոր պայմաններում հարցազրույցի իրականացման գործընթացը։
Պիլոտային նյութերը պահպանվում են հարցումներ իրականացնող
կազմակերպության հատուկ թղթապանակներում։ Դրանց մեջ մտնում են
հարցաթերթիկների նախնական տարբերակները, հարցվողների և սոցիոլոգների
նկատառումները ֆիքսող արձանագրությունները, ինչպես նաև հարցաթերթիկի
վերջնական տարբերակը։ Ժամանակի ընթացքում կուտակվում է մեթոդական
լուծումների ինքնատիպ «բանկ», բնորոշ մեթոդական սխալների վերլուծության փորձ
և հմտություններ, գործիքակազմի բաղկացուցիչներ։
Պիլոտային հետազոտությունը կազմվում է կայանալիք հետազոտության ողջ
խնդրի տրամաբանական իմաստավորման, ակնհայտ խելամտության տեսանկյունից
հարցերի մոտավոր դասավորման հիման վրա։ Պիլոտաժի ընթացքում ստուգվում են
բոլոր պրոցեդուրաները, հետազոտության ողջ գործիքակազմը, մերժվում են
անհաջող հարցերը, ներմուծվում են ուղղումներ հետազոտության առանձին
փուլերում։
Դրա անցկացմանը պետք է մոտենալ որպես ապահովագրության
ձեռքբերման` Դուք, անշուշտ, կարող եք և առանց դրա, եթե Ձեր բախտը բերի։ Իսկ
եթե ո՞չ։
Դաշտային հետազոտություն

Ազգագրությունում (էթնոգրաֆիայում), անթրոպոլոգիայում, հոգեբանության,


հնէաբանության և սոցիլոգիայի մեջ կիրառվող սոցիալական հետազոտությունների
հատուկ տեսակ է դաշտային հետազոտությունը (field research)՝ սոցիալական
երևույթների ուսումնասիրությունը կյանքի տարբեր իրական իրավիճակներում
մարդկանց վարքագծի անմիջական վերլուծության մեթոդով։
Այս գիտություններից յուրաքանչյուրում ձևավորվել է դաշտային
հետազոտության իր տրադիցիան, իր պրակտիկան և ըմբռնումը։
Այսպես, հնէաբանների համար այն նշանակում է գիտնականների խմբի
ուղևորում դեպի գերեզմանաթմբի կամ մշակութային այլ հուշարձանի պեղումների
նպատակով, շատ հաճախ՝ բառացիորեն դեպի բաց դաշտ, որտեղ ամբողջ ամառ
կիզիչ արևի տակ նրանք ստիպված են լինում բահով և այլ գործիքներով
առանձնացնել հողի բազմաթիվ մշակութային շերտեր։
Հոգեբանության մեջ դաշտային հետազոտությունը սոցիալական երևույթների
կամ մարդկանց խմբի վարքագծի հետազոտությունն է նորմալ, բնական
պայմաններում։ Կախված նպատակներից և օգտագործվող միջոցներից՝
առանձնացնում են դաշտային հետազոտությունների երեք հիմնական տեսակներ՝

1. որոնողական, որն ունի նկարագրական բնույթ,


2. դիոագնոստիկական, որն ուղղված է պրակտիկ խնդիրների լուծմանը,
3. փորձարարական, որը կապված է հիպոթեզների ստուգման հետ։

Ազգագրության և մարդաբանության մեջ դաշտային հետազոտություն է


կոչվում տեղացիների որոշակի խմբի չներառված հետազոտությունը, դրա մշակույթի,
կենսակերպի, ծիսակարգերի և սոցիալական պրակտիկայի հետազոտությունը, որը
իրականացվում է նրանց բնակության վայր մեկնելով (շատ հաճախ՝ Երկրի հեռավոր
անկյուններ), այսինքն՝ դա մարդկանց հետազոտությունն է իրական կենսական
պայմաններում։
Սոցիոլոգիայում դաշտային հետազոտություն է կոչվում հետազոտության
հիմնական փուլը, որը հաջորդում է ծրագրի մշակմանը, հարցաթերթիկների
պիլոտաժին և մեթոդական փաստաթղթերի բազմացմանը։ Տվյալ պարագայում
դաշտը բնակության ոչ պարտադիր բնական միջավայր է (գյուղական բնակավայր,
որը չի տեսել քաղաքակրթություն, կամ բաց տարածություն)։ «Դաշտ» տերմինը
այստեղ ունի փոխաբերական իմաստ և խորհրդանշում է հետազոտողների խմբի
մեկնումը դեպի հետազոտության օբյեկտ՝ շուկա, քաղաքային փողոց կամ
արտադրական ցեխ, և այլն։ «Դաշտային հետազոտություն» անունը կախված չէ
հետազոտության մեթոդից, քանի որ խոսքը կարող է լինել սովորական ավանդական
անկետավորման, ոչ պաշտոնականացված հարցազրույցի կամ ներառված
դիտարկման մասին։ Սակայն գրադարանում կամ աշխատասենյակում կատարված
աշխատանքն այլևս չի համարվի դաշտային հետազոտության ձև։
Մոտ 1990-ական թթ, երբ ռուսական սոցիոլոգիայում շատ մոդայիկ է դառնում
որակական մոտեցումը, «դաշտային հետազոտություն» տերմինի առաջնային,
առավել ընդգրկուն իմաստը աստիճանաբար նեղանում է։Այն սկսում է նշանակել
սոցիոլոգիական հետազոտությունների միայն մեկ տեսակ, մասնավորապես՝
որակական։
Ոչ պակաս լայն մեկնաբանություն դաշտային հետազոտությունը ստացել է
նաև մարքեթնգում, որտեղ այդ բառը նշանակում է ցանկացած առաջնային
հետազոտություն, այսինքն՝ տվյալների հավաքագրումն ու մշակումը հատուկ հստակ
մարքեթինգային անալիզի համար։ Սրան հակադրվում է աշխատասենյակային
հետազոտությունը, որը հիմնված է երկրորդական տվյալների անալիզի և
գրադարանային աշխատանքի վրա։ Դաշտային մարքեթինգային
հետազոտություններում ինֆորմացիայի ստացման մեթոդների թվում կարելի է
առանձնացնել հարցումը, դիտարկումը, փորձարկումները, վահանակը և
փորձագիտական գնահատականները։
Դաշտային հետազոտությունները սովորական երևույթ են ինչպես
սոցիալական, այնպես էլ բնական գիտություններում։ Դաշտային
հետազոտություններ ունեն նաև կենսաբանները։ Օրինակ՝ առյուծների խումբը
դիտարկել հնարավոր է ոչ միայն բնական պայմաններում, այսինքն՝ ոչ միայն
սավանայում։ Իր ամբողջական իմաստով այն հենց դաշտային հետազոտություն է։
Սոցիոլոգիայում ձևավորվել է դաշտային հետազոտությունների սեփական
տրադիցիան։ Դրա սկիզբը դրվել է 1890-ական թթ, երբ Չ․ Բուտը և Բ․ Վեբը սկսեցին
դիտարկել Լոնդոնում ապրող աղքատներին, սակայն հետազոտության այս տեսակն
իր լայն շրջանառության մեջ դրեցին Չիկագոյի սոցիոլոգները։ ԱՄՆ-ում
սոցիոլոգիական դաշտային հետազոտությունները սկսեցին անցկացվել Չիկագոյի
համալսարանի սոցիոլոգիայի բաժնում, որտեղ ավելի ուշ ձևավորվեց Չիկագոյի
սոցիոլոգիական դպրոցը։
Դաշտային հետազոտությունների ժամանակ գիտնականը գտնվում է
իրադարձությունների վայրում, և իրականացնում անմիջական դիտարկում։ Օրինակ՝
ընտրանքային հարցման ժամանակ սոցիոլոգը մարդկանց խմբին հարցնում է
թմրանյութերի օգտագործման մասին, իսկ դաշտային հետազոտության ժամանակ նա
գտնվում է անմիջապես թմրանյութ օգտագործողների հարևանությամբ և հետևում
նրանց գործողություններին։ Համարվում է, որ երկրորդ եղանակով հավաքագրված
ինֆորմացիան շատ ավելի հստակ է և հուսալի, քան առաջին եղանակով
հավաքվածը։ Սակայն, թեև դաշտային հետազոտության արդյունքները ճշգրիտ են և
հուսալի, սակայն ներկայացուցչական չեն և սահմանափակվում են միայն մեկ
իրավիճակով։
Ընտրանքի հասկացությունը և հիմնական սահմանումները

Սոցիոլոգիական ընտրանքի կազմման համար օգտագործվում են բազմաթիվ


հատուկ տերմիններ, որոնց թվում երկու գլխավոր՝ ընդհանուր և ընտրանքային
միասնություն։
Միասնությունը, որից ընտրվում են տարբերակներ համատեղ
ուսումնասիրման համար, կոչվում է ընդհանուր, իսկ ընդհանուր միասնության միջից
դրա անդամների ընտրված խումբը կրում է ընտրանքի անունը կամ ընտրանքային
միասնություն անունը։ Ընդհանուր միասնության ծավալը նշանակվում է N տառով,
իսկ ընտրանքային միասնության ծավալը՝ nտառով։
Ընդհանուր միասնություն է համարվում ամբողջ բնակչությունը կամ դրա մի
մասը, որը սոցիոլոգը մտադիր է ուսումասիրել, այն մարդկանց միասնությունը,
որոնք ունեն մեկ կամ մի քանի յուրահատկություններ, որոնք ենթակա են
ուսումնասիրման։ Հաճախ ընդհանուր միասնությունը (անվանում են նաև
պոպուլյացիա) այնքան ընդարձակ է լինում, որ յուրաքանչյուր ներկայացուցչի
առանձին հարցումը չափազանց դժվար է և թանկարժեք։
Անգլալեզու գրականության մեջ «ներկայացուցչականություն» տերմինի
համարժեքը գոյություն չունի։ Դրա փոխարեն օգտագործվում է մեկ այլ
տերմին՝»պոպուլյացիա», որը, ինչպես և ռուսերեն բառը՝ «ընդհանուր միասնություն»,
ունի երկու նշանակություն։ Առաջինը՝ ընդհանուր միասնություն, այսինքն՝ այն բոլոր
մարդիկ, ում վրա մենք ուզում ենք տարածել մեր ուսումնասիրության ընթացքում
արված եզրահանգումները, և որոնց հանդեպ ուղղված է մեր տեսական
հետաքրքրությունը։
Երկրորդ նշանակությունն է՝ մարդկանց ցուցակ, որի հիման վրա ավելի ուշ
կազմվում է ընտրանքային միասնությունը։ Նրանց անվանում են դիտարկման
միավորներ։ Նրանք համարվում են ընդհանուր միասնության էլեմենտներ։
Ընտրանք է կոչվում սոցիոլոգիական հետազոտության օբյեկտի էլեմենտների
միասնությունը, որը ենթակա է անմիջական ուսումնասիրման։ Ընտրանքի
հասկացությունը վիճակագրորեն և սոցիոլոգիայի մեջ դիտարկվում է երկու
հիմնական իմաստներով՝

 ընտրանքը որպես գործողության արդյունք,


 ընտրանքը որպես գործողության միջոց կամ ընթացք։

Ընտրանքը պետք է լավագույնս արտահայտի հետազոտության օբյեկտը


(ընդհանուր միասնությունը)։
Ընտրանքային միասնությունը ընդհանուր միասնության փոքրացված մոդելն է։
Այլ կերպ ասած՝ դա մարդկանց բազմությունն է, որոնց սոցիոլոգը հարցման է
ենթարկում։ Ընտրանքի կամ ընտրանքային միասնության մեջ մտնում են միայն այն
մարդիկ, ում սոցիոլոգը մտադիր է հարցման ենթարկել անձամբ։
Դրա կազմման հիմնական օրենքն ասում է, որ ընդհանուր միասնականության
յուրաքանչյուր էլեմենտ պետք է ունենա ընտրանքին մասնակցելու հավասար շանսեր։
Բայց ինչպե՞ս հասնել դրան։ Առաջին հերթին պետք է իմանալ հնարավորինս շատ
հատկանիշների կամ ընդհանուր միասնության պարամետրերի մասին, օրինակ՝
հարցվողների տարիքային սահմանը, եկամուտը, ազգությունը, բնակության վայրը։
Հարցվողների տարիքային սահմանը կոչվում է վարիացիա։
Ամբողջ բնակչությունը, ողջ ազգությունը կամ սոցիալական շատ մեծ խումբը
հազվադեպ են հանդես գալիս որպես ընդհանուր միասնություն։ Էմպիրիկական
հետազոտությունների մեծամասնության դեպքում սոցիոլոգին ավելի շատ
հետաքրքրում է անհատական խնդիրը, օրինակ՝ խոշոր քաղաքներում երիտասարդ
ընտանիքների ամուսնալուծությունների թվի աճը կամ մայրաքաղաքային միջին
խավի բնակչության հետաքրքրվածությունը ներդրումային գործունեության
նկատմամբ։ Համապատասխանաբար՝ բոլոր այն մարդիկ, ովքեր ներքաշված են այս
պրոցեսի մեջ կամ մասնակցում են այս իրադարձություններում, կկոչվեն
հետաքրքրության խումբ։
Թե հատկապես ում է պետք դասել ընդհանուր միասնության խմբում, որոշում է
հետազոտության նպատակը, իսկ թե ում է պետք ներառել ընտրանքային
միասնության խմբում, որոշում են մաթեմատիկական եզրահանգումները։ Եթե
սոցիոլոգը մտադրվում է աֆղանական պատերազմի վրա հայացք գցել դրա
մասնակիցների աչքերով, ապա ընդհանուր միասնության մեջ կմտնեն բոլոր աֆղան
ռազմիկները, սակայն ստիպված կլինի հարցման ենթարկել միայն մի փոքրիկ խմբի՝
ընտրանքային միասնության խմբին պատկանողներին։
Ներկայացուցչական ընտրանք սոցիոլոգիայում համարվում է այնպիսի
ընտրանքային միասնությունը, որի հիմնական բնորոշ հատկանիշները նույնությամբ
համընկնում են ընդհանուր միասնության նույնպիսի հատկանիշների հետ։
Ներկայացուցչականության ներքո սոցիոլոգիայում հասկանում են ընտրանքի
այնպիսի առանձնահատկությունները, որոնք հնարավորություն են տալիս դրան
հարցման իրականացման պահին հանդես գալ որպես մոդել, որպես ընդհանուր
միասնության ներկայացուցիչ։
Հենց որ սոցիոլոգը կողմնորոշվում է, թե ում է ուզում հարցման ենթարկել, նա
որոշում է ընտրանքի հիմքը։ Իսկ այնուհետև լուծվում է ընտրանքի տեսակի մասին
հարցը։
Ընտրանքի տեսակներ են կոչվում վիճակագրական ընտրանքի հիմնական
տարատեսակները՝ պատահական (հավանական)և ոչ պատահական
(անհավանական)։Ընտրանքի տեսակը խոսում է այն մասին, թե ինչպես են մարդիկ
ընկնում ընտրանքային միասնության մեջ, իսկ ընտրանքի ծավալը հաղորդում է, թե
ինչ քանակությամբ մարդիկ են այնտես հայտնվել։
Ընտրանքի յուրաքանչյուր տեսակի համար մշակվել են սեփական
մաթեմատիկական ապպարատներ և պրոցեդուրաներ։ Այսպես՝ սովորական
պատահական ընտրանքի ժամանակ ընտրանքի հիմքը կազմող մարդկանց ցուցակի
բոլոր էլեմենտները համարակալվում են և պատահական թվերի աղյուսակի միջոցով
ընտրվում է ցանկալի միասնությունը։
Ներկայացուցչականության ապահովման նպատակով անհրաժեշտ է ընտրել
ընտրանքային միասնության միավորների ամբողջական և հստակ ցանկ։ Այդ ցանկը
պահանջում է ընտրանքի հիմք։ Ընտրանքի համար նախատեսված էլեմենտները
կոչվում են ընտրանքային միավորներ։ Ընդհանուր միասնության էլեմենտը, որից
քաղվում է ինֆորմացիան, կոչվում է դիտարկման միավոր։ Հիմնականում
դիտարկման միավորը առանձին անհատն է։
Ընտրանքի կառուցվածքը օբյեկտի նշանների տոկոսային հարաբերությունն է,
որի հիման վրա կազմվում է ընտրանքային միասնությունը։
Եթե ընդհանուր միասնության մեջ, օրինակ, 30% կազմում է
երիտասարդությունը, 50%՝ միջին տարիքի մարդիկ, իսկ 20%՝ մեծահասակ մարդիկ,
ապա ընտրանքային միասնության մեջ նույնպես պետք է պահպանել երեք
տարիքային խմբերի միևնույն տոկոսային հարաբերությունը։ Տարիքին կարող է
գումարվել նաև դասը, սեռը, ազգությունը և այլն։
Նման կերպ՝ ընտրանքի կառուցվածքը իրենից ներկայացնում է օյեկտի
նշանների տոկոսային հարաբերությունը, որի հիման վրա կազմվում է ընտրանքային
միասնությունը։
Եթե ընտրանքի տեսակը խոսում է այն մասին, թե ինչպես են մարդիկ
հայտնվում ընտրանքային միասնության խմբի մեջ, ապա ընտրանքի ծավալը խոսում
է այն մասին, թե ինչ քանակությամբ մարդիկ են հայտնվել այդ խմբում։
Էմպիրիկական հետազոտության ծրագրում մանրամասնորեն նկարագրվում է
ընտրանքի նախագիծը, որը հետագայում կարող է ճշգրտվել։ Ընտրանքի նախագծում
նշվում են օբյեկտից այն մարդկանց (կամ ինֆորմացիայի այլ աղբյուրների)
առանձնացման սկբունքները, որոնք հետագայում պետք է ենթարկվեն հարցման․
հիմնավորվում է հարցման անցկացման տեխնիկան։
Ընտրանքի կազմումը սոցիոլոգին հետաքրքրող ընդհանուր
միասնությանմիավորների ընտրության պրոցեսն է այն պայմանով, որ իր
հետազոտությունն իրականացնելուց հետո գիտնականը կարողանա իր
ուսումնասիրությունների արդյունքները նորից ընդհանրացնել ընդհանուր
միասնության առնչությամբ, որից էլ կատարվել է այդ ընտրությունը։
Ընտրանքի կազմումը շատ բարդ պրոցեդուրա է, որն իր մեջ ներառում է
բազմաթիվ գործողություններ և փուլեր, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում
սոցիոլոգը կարող է սխալ թույլ տալ։ Սկզբնական սխալը ծնում է հետագա սխալներ,
ձևավորվում է թյուր ինֆորմացիայի ձնագունդ, որը ունակ է կաթվածահար անել
հետազոտությունը կամ զրոյացնել նրա արժեքը։ Հենց գիտնականի կողմից թույլ
տրված սխալների շղթան կամ դրանում եղած ցանկացած սխալ հենց համարվում է
համակարգային սխալ։
Այդկերպ սոցիոլոգիական հարցումը վերածվում է ռիսկային բիզնեսի, որտեղ
գիտնականին սպավում են շատ դժվարություններ, անսպասելի բաներ կամ
անախորժություններ։ Եվ այդ ամենը պետք է կարողանալ հաղթահարել։
Էմպիրիկական հետազոտությունների պրակտիկայում լայնորեն կիրառվում է
թիրախային (նպատակային) ընտրանքի հասկացությունը։ Թիրախային
(նպատակային) ընտրանքը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց խումբն է, որը
համապատասխանում է մեկ կամ մի քանի չափանիշների, որոնք սահմանել է
գիտնականը իր հետազոտության կազմակերպման համար։ Հարցվողները
թիրախային խումբ են տեղափոխվում ֆիլտր հարցերի հիման վրա, որոնք
հնարավորություն են տալիս որոշել այդ չափանիշներին նրանց
համապատասխանությունը։
Քանակական կամ որակական հետազոտությունների համար կազմակերպվող
ընտրանքը կառուցվում է հակադիր սկզբունքների վրա։ Առաջին դեպքում այն
համարվում է վիճակագրական և հիմնվում է հարցվողների համասեռ խմբի
որոնումների վրա, որոնք համընկնում են հիմնական հատկանիշներով (օրինակ՝
տարիք, սեռ, դաս)։ Երկրորդ դեպքում ձգտում են գտնել տարբեր մարդկանց,
հարցվողների խումբը դարձնել տարասեռ, իսկ նոր հարցվողի, օգյեկտի կամ
իրավիճակի ընտրությունն իրականացվում է դրանց հակադիրության և
տարբերության սկզբունքով։ Խուսափելով ընտրանքային միասնության
միասեռությունից՝ գիտնականները նման կերպ փորձում են արտահայտել
ուսումնասիրվող երևույթի հնարավորինս շատ ասպեկտներ, լուսավորել այն
տարբեր կողմերից՝ ձգտելով հասնել համալիր և բազմակողմանի
ուսումնասիրության։ Ընտրանքը որակական հետազոտության մեջ կոչվում է
տեսական։
Քանակական մեթոդի ներկայացուցիչներին ուրախացնում է այն փաստը, որ
իրենք ամեն հաջորդ հարցազրույցի ժամանակ պետք է կրկնեն նույնը, ինչ արել են
նախորդի ժամանակ։ Այսինքն՝ սոցիոլոգը կարողանում է կանխատեսել
վիճակագրական օրինաչափությունները։ Իսկ ահա դրա մրցակից մեթոդի համար
վիճակագրություն պետք չէ։ Այն փնտրում է տարբերություններ, զանազանություն և
անկրկնելիություն։
Հավանական (պատահականության սկզբունքով իրականացվող) ընտրանքի
մեթոդները

Հավանական (պատահական) ընտրանքը այն ընտրանքն է, որի համար


ընդհանուր միասնության յուրաքանչյուր բաղադրիչ ունի ընտրվելու որոշակի,
նախապես սահմանված հավանականություն։ Նման ընտրանքը երբեմն անվանում են
նաև պատահական։
Հավանական մեթոդների մեջ են մտնում՝

 սովորական պատահական ընտրանք,


 համակարգված ընտրանք,
 փնջային (կլաստերային) ընտրանք,
 շերտավորված ընտրանք։

Պատահական ընտրանքը կարելի է իրականացնել երկու մեթոդներով՝


վիճակախաղի սկզբունքով և պատահական թվերի աղյուսակի միջոցով։
Պատահական ընտրանքի միջոցով է կազմվում հեռախոսային հարցումների ճնշող
մեծամասնությունը ընտրական ցուցակների հիման վրա։ Նման ընտրանքի
կազմակերպման համար անհրաժեշտ է ունենալ ընդհանուր միասնության բոլոր
էլեմենտների ցուցակը։
Անհավանական (ոչ պատահական) ընտրանքի մեթոդներ

Անհավանական (ոչ պատահական) ընտրանքը միավորների ընտրության այն


եղանակն է, որի դեպքում մենք չենք կարող նախապես հաշվարկել յուրաքանչյուր
էլեմենտի՝ ընտրանքային միասնության մեջ հայտնվելու հավանականությունը, ինչը,
բնականաբար, թույլ չի տալիս հաշվարկել, թե որքանով է ընտրանքը ճիշտ
(ներկայացուցչական)։ Այդ պատճառով նախապատվությունը հիմնականում տրվում
է հավանական ընտրանքին, թեպետ երբեմն հետազոտության պայմանները
հնարավոր են համարում միայն անհավանական ընտրանքի անցկացման եղանակը։
Նրա թերություններն են՝ ներկայացուցչականության մակարդակի
հաշվարկման անկարելիությունը և ավելի մեծ արժեքը։ Բայց կան նաև
առավելություններ՝ այն ավելի խորն է, ավելի որակյալ և բազմակողմանիորեն է
բացահայտում առարկան՝ ի տարբերություն հավանական մեթոդի։
Հայտնի են ոչ պատահական ընտրանքի հետևյալ տարատեսակները՝
քվոտային ընտրանք, ձնագնդի մեթոդ, հիմնական զանգվածի (մասսիվի) մեթոդ,
տարերային ընտրանքի մեթոդ։
Անկասկած, ոչ պատահական ընտրանքի դեպքում միավորների ընտրության
սկզբունքը տարբերվում է ավանդականից։
Ինչպես և ընտրանքի հավանական մեթոդի դեպքում, ոչ պատահական
ընտրանքի նպատակն էլ միասնության ստացումն է, որը կներկայացնի
ուսումնասիրվող օբյեկտը։ Սակայն ի տարբերություն հավանական ընտրանքի՝ տվյալ
դեպքում օբյեկտների ողջ բազմության մասին վիճակագրական եզրակացություններ
անելն այնքան էլ օրինաչափ չէ։ Այդ եզրակացությունները շատ թե քիչ
հավանականությամբ կարող են տարածվել միայն ընդհանուր միասնության վրա
(որը ոչ միշտ է համընկնում հետազոտության օբյեկտի հետ)։
Առանձնացվում են ոչ պատահական ընտրանքի երկու հիմնական տեսակներ՝

 ուղղորդված ընտրանք (այլ անվանումներ՝ նպատակային, թիրախային,


ընտրությունը՝ ըստ նախապատվության)
 տարերային(կամայական)։
Ուղղորդված ընտրանքը բնորոշվում է ինչ-որ նախնական սահմանված
սկզբունքով իրականացվող միավորների ընտրությամբ։
Բնորոշ ներկայացուցիչների մեթոդը հաճախ հարմար է լինում օգտագործել
ընտրանքի բարձր մակարդակներում, երբ անհրաժեշտ է սահմանափակվել
օբյեկտների ոչ այնքան մեծ թվով։
Ձնագնդի մեթոդը ուղղորդված ընտրանքի տարատեսակներից է, որի դեպքում
ենթադրվում է, որ հավելյալ (հետագա)հարցվողների ընտրությունը իրականացվում է
սկզբնապես ընտրվածների հղումներից հետո։ Նման պրոցեդուրան օգտագործվում է
յուրահատուկ, հազվագյուտ և ոչ պատահական միասնությունների ուսումնասիրման
ժամանակ։
Տարերային ընտրանքի մեթոդը միայն արտաքուստ է նման պատահական
ընտրանքին, քանի որ սոցիոլոգը, մոտավորապես իմանալով, թե ում է պետք
հարցման ենթարկել, դուրս է գալիս փողոց կամ կանգնում մետրոյի կայարաններից
մեկի մոտ և հարցման ենթարկում բոլոր նրանց, ովքեր համաձայնում են կամ էլ
նրանց, ովքեր նման են ընդհանուր միասնության անդամների, օրինակ՝ 30-40
տարեկան մարդկանց։ Ամենից հաճախ ֆիքսվում է նրանց կարծիքը, ովքեր
հնարավորություն ունեն և ցանկություն են հայտնում զրուցել հարցազրուցավարի
հետ։
Տարերային ընտրանքի հետ սերտորեն կապված է հիմնական զանգվածի
(մասսիվի) մեթոդը։ Այն չափազանց պարզ է․ տվյալ շրջանի բնակիչներից կամ
ձեռնարկության աշխատողներից հարցման է ենթակվում պարզ մեծամասնությունը։
Բացի այդ, ընտրանքի անհավանական մեթոդների թվին են պատկանում նաև

 ընտրություն՝ հարմարավետության սկզբունքի հիման վրա,


 ընտրություն՝ դատողությունների հիման վրա։

Հարմարավետության սկզբունքի հիման վրա կատարվող ընտրությունը


կայանում է նրանում, որ ընտրանքի ձևավորումն իրականացվում է հետազոտողի
տեսանկյունից ամենահարմարավետ եղանակով, օրինակ՝ նվազագույն
ժամանակատարության և ջանքերի գործադրման, հարցվողների հասանելիության
տեսանկյունից։ Դատողությունների հիման վրա կատարվող ընտրությունը հիմնված է
ընտրանքի կազմի վերաբերյալ որակավորված մասնագետների և էքսպերտների
կարծիքի օգտագործման վրա։ Նման մոտեցման հիման վրա շատ հաճախ
կազմավորվում է ֆոկուսային խմբի կազմը։

Քվոտային ընտրանք

Քվոտային ընտրանքը սոցիոլոգիական հետազոտության օբյեկտի


«միկրոմոդելն» է, որը կազմավորվում է վիճակագրական տվյալների հիման վրա,
մասնավորապես՝ ընդհանուր միասնության էլեմենտների սոցիալ-ժողովրդագրական
տվյալների հիման վրա։
Ընտրանքի քվոտային մեթոդը ենթադրում է վիճակագրական տվյալների
նախնական ընտրություն։ Սակայն այդ տվյալները չեն օգտագործվում ընտրանքի
ծավալի որոշման համար, քանի որ հետագայում հարցվողների ընտրությունը
կատարվում է ոչ թե պատահականորեն, այլ ուղղորդված կերպով,
հարցազրուցավարների օգնությամբ։
Քվոտային ընտրանքի սկզբունքը ընտրանքային միասնության կառուցվածքի
ուղղորդված ձևավորումն է։ Տեսուչը առաջադրանք է ստանում՝ հարցման ենթարկել
որոշակի թվով անձանց, ովքեր ունեն սահմանված տարիք, սեռ, կրթություն և
մասնագիտություն։
Հիմնականում քվոտային ընտրանքը կիրառվում է ընտրության վերջին
փուլերում և եզրափակում է շերտավորման պրոցեսը։ Սոցիոլոգը նշված շրջանում
գտնում է սահմանված սեռի, կարգավիճակի և տարիքի հարցվող և զրուցում նրա
հետ։
Երբեմն հետազոտողները գայթակղվում են և որոշում ավելացնել քվոտային
վերահսկվող պարամետրերի թիվը այն հույսով, որ կկարողանա ավելացնել
ստացվելիք արդյունքների հուսալիության աստիճանը։ Սակայն պրակտիկայում դա
հանգեցնում է համակարգային սխալների թիվը և բարդացնում հարցազրուցավարի
աշխատանքը։
Քվոտային ընտրանքը գրեթե պարտադիր պայման է գիտափորձերի
անցկացման համար, եթե այն կիրառվում է սոցիալական գիտություններում։ Ինչ
վերաբերում է հասարակական կարծիքի մասին հարցումներին, այստեղ քվոտային
ընտրանքը կիրառվում է հավանական ընտրանքների հետ միաժամանակ, երբեմն՝
փոխադարձ վերահսկողություն սահմանելու նպատակով։
Քվոտային ընտրանքի օրինակ․ 2000թ Ե․ Լ․ Մոգիլչակի կողմից
Եկատերինբուրգի Ուրալի պետական համալսարանի տնտեսագիտության
ֆակուլտետի և Ուրալի պետական համալսարանի ֆինանսների ֆակուլտետի 1-4-րդ
կուրսեցիների շրջանումանցկացված հետազոտության ժամանակ քվոտային
ընտրանքի ծավալը կազմեց 380 մարդ (190-ական ուսանող յուրաքանչյուր բուհից),
իսկ որպես չափանիշներ ընտրված էին հետևյալ երեքը՝ սեռը, կուրսը և
առաջադիմությունը։Ընտրանքն իրականացվել է յուրաքանչյուր ֆակուլտետում
առանձին, իսկ քվոտային նշանների տվյալներով սխալները չէին գերազանցում 3%-ը։
Հարցվողներին առաջարկվում էր հայտնել իրենց համաձայնությունը նշված տասը
պնդումներից յուրաքանչյուրի հանդեպ գնահատման հնգաստիճան սանդղակի
օգնությամբ, որն իր մեջ ներառում էր «լիովին համաձայն եմ» տարբերակից մինչև
«ընդհանրապես համաձայն չեմ» տարբերակը։ Տարբերակումն իրականացվում էր
հետևյալ չափանիշների հման վրա՝ սանկցիաների բնույթ, սեփականության օբյեկտի
բնույթ, սեփականության սուբյեկտի բնույթ, սեփականատիրոջ իրավունքների բնույթ։
Ճիշտ է, պրակտիկայում պատահական ընտրությունը հազվադեպ է
հանդիպում, քանի որ դրա համար պարտադիր է ընդհանուր միասնության
միավորների ցանկի առկայությունը։ Եթե այն կա կամ չկա, բայց այն ունի այնպիսի
որակ, որ գերադասելի է չօգտագործել գիտական նպատակներով, ապա
պատահական ընտրանքի մասին խոսելն անգամ ավելորդ է։

Բազմաստիճան ընտրանք

Նշենք, որ իրական պրակտիկայում ամենից հաճախ կիրառվում է


բազմաստիճան ընտրանքը։ Այս մեթոդի ժամանակ օբյեկտների միասնությունը, որն
ընտրվել էր նախորդ փուլի (աստիճանի) համար, դառնում է ելակետային հաջորդի
համար։ Համապատասխանաբար՝ առանձնացնում են առաջնային աստիճանի
ընտրանքային միավորներ (առաջային միավորներ), երկրորդային աստիճանի
ընտրանքային միավորնդեր (երկրորդային միավորներ) և այլն։ Ամենացածր
աստիճանի օբյկտները, որոնցից իրականացվում է ինֆորմացիայի անմիջական
հավաքագրումը, կոչվում են դիտարկման միավորներ։
Օրինակ
Ռուսաստանում մայրաքաղաքի մարքեթինգային կենտրոններից մեկը
կազմակերպում է հետազոտություն, 1995թ։ Նիժնի Նովգորոդի համար ընտրանքային
ծավալը նշանակված էր 900 մարդ։ Որպես առաջնային աստիճանի ընտրանքային
միավորներ սահմանված էին երեք քաղաքներ՝ յուրաքանչյուրից 300-ական մարդ։
Այստեղ, ինչպես նաև հաջորդ աստիճանում, կիրառվել է տիպական
ներկայացուցիչների մեթոդը։ Հաշվի առնելով մեկ շրջանի բնակչության միջին
թվականակը՝ մեր ընտրությունը կանգ առավ երեք շրջանների վրա՝ Կանավինական,
Սովետական և Նիժեգորոդյան, որոնց բնակչության թվաքանակը շատ քիչ էր
տարբերվում մեր միջին նշանակումներից։ Երկրորդ աստիճանի ընտրանքային փուլի
համար որպես հիմք էին ընդունվելընտրացուցակները (որոնց մեծամասնությունը
շուկայում հանդես է գալիս որպես ինքնուրույն տնտեսական ագենտ գնորդի տեսքով)։
Այստեղ երկրորդ աստիճանի ընտրանքային փուլի համար ընտրվել էին երեքական
ընտրատարածքներ։ Նաև հաշվարկվել էին յուրաքանչյուր ընտրատեղամասի միջին
չափերը և դրանցից ընտրվել նրանք, որտեղ ընտրողների թվաքանակը ամենաքիչն էր
տարբերվում մեր սահմանած միջինից։ Ընտրանքային երրորդ փուլի համար որպես
հիմք են ընդունվել յուրաքանչյուր ընտրատեղամասի ընտրողների ցուցակները։
Սահմանվել է, որ յուրաքանչյուր ընտրաատեղամասից պետք է հարցման ենթարկել
մոտավորապես 100 մարդու։ Իսկ ընտրանքային այս վերջին փուլում կիրառվել է
համակարգային ընտրանքի մեթոդը։ Սահմանելով ընտրանքի քայլը, մենք ստացանք
հարցվողների ցուցակները իրենց տնային հասցեներով։ Քանի որ բոլոր շրջաններն
ունեին ընտրողների էլէկտրոնային ցուցակները, ողջ պրոցեդուրան տևեց մեկ
օրվանից էլ պակաս։
Առաջին փուլում իրականացվել է քվոտային ընտրանք՝ սեռի և տարիքի
պարամետրերով, իսկ երկրորդում հաշվարկվել է տարածքային քվոտան։ Այնուհետև
կրկին հաշվի է առնվել սեռատարիքային քվոտան առաջնային ընտրանքի
միավորներից (շրջան) յուրաքանչյուրի համար։
Բազմաստիճան ընտրանքային մեթոդին դիմում են այն դեպքերում, երբ
ընդհանուր միասնությունն ունեցել է այնքան մեծ ծավալ, որ էլեմենտների
սովորական պատահական կամ համակարգային ըտրանքը կհանգեցներ ընտրանքի
չափազանց մեծ ընդգրկմանը ամբող տարածքով մեկ։ Պարզ ասած՝ նման մեթոդը
կիրառվում է այն դեպքում, երբ հետազոտում են մարդկնց բավականին մեծ խմբեր
կամ մեծ բնակավայրեր, ինչպես օրինակ՝ տարածաշրջան կամ քաղաք։
Բազմաստիճան ընտրանքում ընտրանքային յուրաքանչյուր միավոր իրենից
ներկայացնւմ է ավելի ցածր մակարդակի միավորների բույն, այդ պատճառով՝
բազմաստիճան ընտրանքը հնարավորություն է տալիս տեղայնացնել ընտրանքը
ավելի փոքր թվով կետերում։ Սոցիոլոգը սկսում է աստիճանաբար նեղացնել մեծ
մասսիվը՝ անցնելով բազմաթիվ քայլերով, որոնք մեծ միասնությունը բերում են
այնպիսի փոքր չափերի, որ այն հնարավոր է լինում ամբողջությամբ ընդգրկել
տեսարանի մեջ, իսկ եթե դա տաևածաշրջան է, ապա հնարավոր է լինում ոտքով
անցնել ողջ տարածքը։ Քաղաքը բաժանվում է շրջանների, շրջանները՝ թաղամասերի,
իսկ այնուհետև առանձնացնում են ընտրատարածքներ, իսկ դրանցից ընտրում
տնտեսություններ։
Այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ, որ որքան շատ աստիճանների
բազմաստիճան ընտրանքում, այնքան ավելի մեծ է ընտրանքային սխալի
հավանականությունը։ Ամեն դեպքում՝ բազմաստիճան ընտրանքի դեպքում
սխալվելու հավանականությունն ավելի մեծ է, քան սովորական պատահական
ընտրանքի դեպքում։ Իսկ յուրաքանչյուր փուլում, միևնույնն է, կիրառվում է
պատահական ընտրանքի մեթոդը։

Ընտրանքի ծավալը

Հասարակական կարծիքի հարցումների հայտնի «Գելլափի» ինստիտուտի


աշխատակիցներինտրվող հարցերից ամենահաճախակին տրվողը հետևյալն է՝
«Ինչպե՞ս կարելի է հարցման ենթարկել 1000 մարդու և դատել այն մասին, թե ինչ է
մտածում 250 մլն ամերիկացի»։
Այդ հարցին պատասխանելու համար պետք է հիշատակել ոչ միայն
աշխատակիցների բարձր որակավորումը և հսկայական աշխատանքային փորձը,
այլև նրանց կողմից վիճակագրության և մաթեմատիկական հաշվարկների
օգտագործման հանգամանքը։
Վիճակագրության մեջ ընդունված են ընտրանքի ծավալի հետևյալ
տարբերակումները։ Ընտրանքի ծավալը, որը բավարար է պատահականությունների
բացառման և կանոնավոր բնույթ կրող վիճակագրական տվյալների ստացման
համար, հավասար է 30-ի։ Նման ծավալի ընտրանքը կոչվում է փոքր։ Ընտրանքի
նվազագույն ծավալը, որը հնարավորություն է տալիս ստանալ հատկանիշի միջին
ցուցանիշները պատահականության հավանականությամբ, հավասար է 5-ի։ Նման
ծավալի ընտրանքները համարվում են ծայրահեղ փոքր։
Ընտրանքային հետազոտության պլանավորման ընթացքում գալիս է այնպիսի
պահ, երբ անհրաժեշտ է լինում որոշել, թե քանի մարդու է պետք հարցման ենթարկել,
այսինքն՝ թե որքան պետք է լինի ընտրանքի ծավալը։ Այս որոշումը չափազանց
կարևոր է, քանի որ չափազանց մեծ ընտրանքը կպահանջի ավելորդ ծախսեր, իսկ
չափազանց փոքրը կնվազեցնի արդյունքների որակական հատկանիշները։
Ընտրանքի ծավալը դիտարկման միավորների ընդհանուր թիվն է, որը
ներառված է ընտրանքային միասնության մեջ։
Քանի որ ընտրանքային միասնությունը ընդհանուր միասնության մի մասն է՝
ընտրված հատուկ մեթոդների օգնությամբ, կարևոր է, որ այդ մասը չխեղաթյուրի
պատկերացումները ընդհանուրի մասին, այսինքն՝ անհրաժեշտ է, որ ընտրանքայինը
ներկայացնի ընդհանուրը։
Մասնագետները կարծում են, որ լավագույն ընտրանքը անպայմանորեն
մեծածավալ ընտրանքը չէ։ Իհարկե, որքան մեծ է ընտրանքի ծավալը, այնքան մեծ է
դրա արդյունքների ճշգրտությունը։ Սակայն հսկայական ընտրանքը չի
երաշխավորում հաջողություններ, եթե ընդհանուր միասնությունը «վատ է
խառնված», այսինքն՝անհամասեռ է։
Այդպիսով՝ տվյալների ներկայացուցչականության վրա ազդում են ոչ թե
ընտրանքային միասնության քանակական հատկանիշները (դրա ծավալը), այլ
ընդհանուր միասնության որակական հատկանիշները՝ դրա միատարրության
աստիճանը։
Սոցիոլոգիայում դեռևս չեն մտածել այն միասնական և հստակ բանաձևը, որի
օգնությամբ հնարավոր կլինի հաշվարկել ընտրանքային միասնության օպտիմալ
ծավալը, այդպիսի բանաձև բնության մեջ պարզապես գոյություն չունի։ Եվ դա ունի
շատ պարզ բացատրություն։ Բանն այն է, որ ընտրանքային միասնության ծավալի
որոշշումը ոչ այնքան վիճակագրական, որքան բովանդակային խնդիր է։ Այլ կերպ
ասած՝ ընտրանքային միասնության ծավալը կախված է մի քանի գործոններից, այդ
թվում՝ նպատակներից և խնդիրներից, տեսական մոդելից, հիպոթեզից և
հետազոտության մեթոդներից, ընդհանուր միասնության համասեռության
մակարդակից և, վերջապես, ստացվող ինֆորմացիայի պահանջվող ճշգրտությունից։
Ընտրանքի ծավալի հաշվարկման պրոցեդուրան
կոմպրոմիսներիանընդհատական մի շղթա է ճշգրտության ձգտման և սահմանափակ
ռեսուրսների, ժամանակային սղության և երևույթի մասին տեղեկությունների
անլիարժեքության միջև։ Դրա հետ մեկտեղ՝ սա գիտություն է և արվեստ, ինչը
հասանելի է ցանկացած մարդու։ Սակայն դրա համար անհրաժեշտ է իմանալ
ընտրանքի ծավալի հաշվարկման ստրատեգիաները։
Նախնական հաշվարկի ստրատեգիան կայանում է նրանում, որ ընտրանքի
ծավալը որոշվում է հիմնական հետազոտության անցկացումից առաջ։ Առավել պարզ
դեպքերում կարելի է օգտվել արդեն իսկ մշակված փորձից, ըստ որի ընտրանքի
միջին ծավալը հիմնականում կազմում է 1500-2000 մարդ։ Հայրենական միջին
վիճակագրական հետազոտությունների ընտրանքի ծավալը կազմում է
մոտավորապես 400-600 մարդ։
Պատահական ընտրանքի ծավալի հաշվարկման համար անհրաժեշտ է
իմանալ գնահատման ցանկալի ճշգրտությունը, ստացվող պատասխանի ռիսկի
աստիճանը, ինչպես նաև պատասխանի փոփոխման հավանականության
աստիճանը։ Սովորաբար գնահատման ճշգրտությունն ընդունում են 5%, իսկ ռիսկի
մեծությունը՝ 0,95: Այլ կերպ ասած՝ ընտրանքային հետազոտության տվյալներով՝ եթե
հարցվողների 60%-ը գոհ են իրենց աշխատանքից, ապա կարելի է պնդել, որ
ընդհանուր միասնության մեջ գոհ մնացողների թիվը կկազմի 55-65% դեպքերի 95%-ի
ժամանակ, իսկ մնացած 5%-ի դեպքում այն կարող է դուրս գալ այդ ինտերվալների
սահմաններից։
Ընտրանքի ծավալը կախված է նաև այն բանից, թե ինչպիսի հարցեր են
ներառված հարցաթերթիկում։ Եթե սոցիոլորգը ուզում է եզրափակվել ոչ շատ մեծ
ընտրանքային ծավալով, ապա հարցերն էլ պետք է ավելի պարզ լինեն։ Երբեմն
մտածում են, որ որքան երկար է գնահատման սանդղակը, այնքան ավելի հստակ են
չափումները։ Սակայն յոթ բալանոց սանդղակների առավելությունը հինգ բալանոց
սանդղակների հանդեպ դեռ ոչ ոք չի ապացուցել։
Սոցիոլոգների շրջանում տարածված է այն կարծիքը, որ որքան մեծ է
ընտրանքի ծավալը, այնքան ավելի հստակ է արդյունքը, և դա ստիպում է
անթույլատրելի չափերով մեծացնել հարցվողների թիվը։ Իրականում դա այնքան էլ
այդպես չէ, քանի որ ընտրանքի ծավալի մեծացումից ճշգրտության աստիճանը աճում
է, սակայն այդ աճը սահմանափակ է։
Ընտրանքի ծավալի հաշվարկման ընթացքում սոցիոլոգները հաճախ թույլ են
տալիս հետևյալ սխալը՝ գոյություն ունեցող բանաձևերի օգնությամբ ընտրանքի
ծավալը հաշվարկելուց հետո այն համաչափորեն տեղադրում են ընտրանքային
ենթաբաժիններում, օրինակ՝ արտադրամասերին, ձեռնարկություններին, մարզերին,
քաղաքներին և ընտանիքի տիպերին համապատասխան։ Դրանից հետո տվյալների
մշակման փուլում վերլուծում են ենթաբաժինների միջև եղած տարբերությունները։
Սակայն ավելի ճիշտ է ընտրանքի ծավալը հաշվարկել յուրաքանչյուր ենթաբաժնի
համար առանձին։
Քվոտային ընտրանք կատարելու ժամանակ սոցիոլոգները շատ հաճախ
կամայականորեն ընտրում են ընտրանքի 1000-հոգանոց ծավալը՝հիմնվելով
քվոտաների հաշվարկման հարմարավետությունից։ Սակայն նույն հաջողությամբ
կարելի է վերցնել ցանկացած այլ կլոր թիվ։ Շատ ավելի հիմնավորված է համարվում
այն մոտեցումը, որի դեպքում քվոտային ընտրանքի ծավալը հաշվարկվում է, ինչպես
պատահական ընտրանքի դեպքում։
Եթե հետազոտության ընթացքում ստուգվում է մի քանի հիպոթեզ, ապա
յուրաքանչյուր հիպոթեզի ընտրանքի ծավալը հաշվարկվում է առանձին։ Նման կերպ՝
ընտրանքի օգտագործման դեպքում հարցաթերթիկում և հիպոթեզում ներառված
հարցերի թիվը պետք է լինի նվազագույն։
Ընտրանքի ծավալի հաջորդականհաշվարկի ստրատեգիան։ Ընտրանքի ծավալի
հաշվարկման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել գնահատականների սահմանը
և մի քանի այլ պարամետրեր։ Սակայն դրանք, որպես կանոն, անհայտ են։ Սխալներ
թույլ չտալու համար ավելի նպատակահարմար է ենթադրել, որ դրանք
առավելագույնն են։
Սակայն ընտրանքի ծավալի հետագա հաշվարկի ստրատեգիան տալիս է
ցանկալի արդյունքներ միայն այն դեպքում, երբ սոցիոլոգը կարողանում է հարցման
ընթացքում իրականացնել անհրաժեշտ հաշվարկներ, օրինակ՝ հեռախոսային
հարցման ժամանակ՝ միաժամանակ կատարելով իր հաշվումները համակարգչի
օգնությամբ։ Սոցիոլոգը իր համակարգչի մեջ է ներմուծում հարցվողի տված
պատասխանները, որտեղից դրանք ուղարկվում են հետազոտության ղեկավարի
համակարգչին, վերջինս դրանք մշակում է, և սոցիոլոգի համակարգչի էկրանին
հայտնվում է ինֆորմացիա ոչ միայն համաչափ հաճախականությունների մասին,
որոնք տարածվում են այս կամ այն հարցի վրա, այլև ընտրանքի պահանջված
ծավալի վրա։
Եթե կա վտանգ, որ ընտրանքի ծավալը կարող է լինել ծայրահեղ մեծ, ապա
պետք է համատեղել երկու ստրատեգիաները՝ նախնական և հետագա, այսինքն՝
պետք է կիրառել կոմբինացված ստրատեգիա։
Քանակական հետազոտության դեպքում ընտրանքի անհրաժեշտ չափի
հաշվարկման համար ամենից հաճախ օգտագործում են երկու հասկացություններ՝
վստահելի ինտերվալ և վստահելի հավանականություն։ Վստահելի ինտերվալը իրենից
ներկայացնում է Ձեր կողմից նախապես ներկայացված ընտրանքի
սխալականությունը։ Վստահելի հավանականությունը ցույց է տալիս, թե որքանով
կարելի է համոզված լինել ստացված արդյունքների ճշմարտացիության մեջ, այն
բանում, որ ընտրանքի հատկանիշները համապատասխանում են ընդհանուր
միասնության հատկանիշներին։
Այսպիսով ընտրանքի ձևավորման հավանականության պրոցեդուրաների
ճշգրիտ կիրառման միջոցով հնարավոր է դառնում երաշխավորել հետազոտության
տվյալների ներկայացուցչականությունը։
Մի շարք դեպքերում ընտրանքի ծավալը որոշելիս հիմնական դերում հանդես է
գալիս հետազոտության անցկացման գինը։ Օրինակ մարքեթինգային
հետազոտությունների ժամանակ ընտրանքը կազմվում է հաշվի առնելով
հետազոտության համար տրամադրված բյուջեն։ Սակայն դա ոչ միշտ է բացասաբար
անդարդառնում հետազոտության արդյունքների վրա։ Երբեմն փոքր ընտարանքի
դեպքում հարավոր է լինում ստանալ բավականին ստույգ արդյունքներ։

Ներկայացուցչականություն

Ներկայացուցչականությունը(բխում է ֆրանսերեն
«representative»՝ցուցադրական բառից) ընտրանքային համախմբության կողմից
ընդհանուր համախմբությանը ներկայացնելու հատկանիշն է։
Ներկայացուցչականություն ասելով պետք է հասկանալ, որ առաջին հերթին
ընդհանուր միասնության յուրաքանչյուր միավոր պետք է ունենա ընտրանքի մեջ
ներառվելու հավասար հնարավորություններ։ Երկրորդ՝ ուղղորդված ընտրությունից
խուսափելու համար ընդհանուր համախմբության միավորների ընտրությունը պետք
է իրականացվի ուսումնասիրվող հատկանիշիցանկախ։ Երրորդ՝ հնարավորության
դեպքում ընտրանքը պետք է իրականացվի համասեռ միասնություններից։ Չորրորդ՝
հարցազրույցի համար ընտրված ընդհանուր համախմբության միավորների թիվը
պետք է լինի բավականաչափ մեծ։
Ընտրանքի ներկայացուցչականության որոշման անմիջական պրոցեսը
բաղկացած է փուլերից՝ (1) համեմատություն, թե ինչպես են միջին ցուցանիշները
բաշխվում ընտրանքային և ընդհանուր համախմբություններում; այդ ցուցանիշների
բաշխման ձևերի համեմատություն։
Միջին թվաբանականի օգնությամբ ընդհանրությունների ուսումնասիրման
եղանակից բացի այլընտրանքային միջոց է միավորների տեսակարար կշռի
հաշվարկումը, որն օժտված է դիտարկվող հատկանիշներով՝ ամբողջ միասնության
առնչությամբ։ Եթե միասնության ծավալը նշանակենք N տառով, իսկ տվյալ
հատկանիշն ունեցող երևույթը՝ Mտառով, ապա P-ն՝ նման հատկանիշներ ունեցող
տեսակարար կշիռը կհաշվարկվի հետևյալ բանաձևով՝

P + Q = 1 (100%)
1 – P = Q,
որտեղ Q-ն այլընտրանքային հատկանիշներով երևույթի տեսակարար կշիռն է։
Ընտրանքային և ընդհանուր միասնությունների համեմատությունը միջին
ցուցանիշներով ամբողջական պատկերացում չի տալիս ընդհանուր միասնության
մասին։
Ընդհանրապես ընդհանրության միջին թվաբանական նշանակությունից
դրական շեղումների թիվը մոտավորապես հավասար է բացասական շեղումների
թվին, այսինքն՝ բոլոր շեղումների գումարը անխուսափելիորեն ձգտում է զրոյի։ Դրա
համար, եթե մեզանից պահանջվեր ամփոփել միասնության մեջ հատկանիշի բոլոր
շեղումները, այդ թիվը մոտավորապես հավասար կլիներ զրոյի՝

Դրանից խուսափելու համար յուրաքանչյուր շեղում բարձրացնում են


քառակուսի և գտնում քառակուսիների գումարը՝ դիսպերսիան։
Նորմալ բաժանումը բնորոշվում է հետևյալ պարամետրերով՝ jc – հատկանիշի
միջին արժեք, և a–միջին քառակուսային (ստանդարտ) շեղում։ Միջին x-ը նշանակում
է բաշխման դիրքը xառանցքի նկատմամբ, ստանդարտ շեղումը ցույց է տալիս կորի
ձևը, որքան մեծ է a-ի արժեքը, այնքան լայն է կորը և փոքր է նրա առավելագույնը։
Ընդհանուր միասնության դիսպերսիան ոչ միշտ է հայտնի լինում, սակայն
մաթեմատիկական վիճակագրության մեջ ապացուցված է, որ ընդհանուր և
ընտրանքային դիսպերսիաների միջև գոյություն ունի տեսակի հարաբերակցություն,
որտեղ n—ը ընտրանքի ծավալն է։

Ներկայացուցչականության խնդիրը մեծ կարևորություն է ներկայացնում այն


առումով, թե որքանով է ընտրանքային համախմբության տվյալներից կատարված
եզրակացությունների բաշխումը ընդհանուր համախմբության նկատմամբ
օրինաչափ։

Ընդհանուր պատկերացում ծրագրի մասին

Հիմնարար ակադեմիական հետազոտությունների ծրագրերը կարող են


իրենցից ներկայացնել հատուկ հետազոտությունների արդյունքներ, դրանք
տպագրվում են առանձին գրքերի կամ բրոշյուրների տեսքով։ Իսկ դրան հակառակ՝
օպերատիվ հետազոտությունների ծրագրերը տեղավորվում են տպագրված տեքստի
5-7 էջի սահմաններում։ Թեև դրանց կառուցվածքի հիմնական էլեմենտները մնում են
անփոփոխ, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունեն իրենց գործառույթները՝
նորմատիվ, մեթոդական, կազմակերպչական, տեղեկատվական կամ ստուգողական։
Էմպիրիկ հետազոտությունները ենթադրում են հետազոտական ծրագրի
մշակում, դիտարկումների և գիտափորձերի կազմակերպում, դիտարկվող և
փորձարկվող տվյալների նկարագրություն, դրանց դասակարգում, նախնական
ընդհանրացում։ Այլ կերպ ասած՝ էմպիրիկական գիտություններին հատուկ է
փաստագրական գործունեությունը։
Սոցիոլոգիան չի կարող գոյություն ունենալ առանց տարբեր բնույթի էմպիրիկ
ինֆորմացիայի հայթայթման, կլինեն դրանք ընտրողների կարծիքներ,
դպրոցականների ազատ ժամանակ, նախագահի վարկանիշ, ընտանեկան բյուջե,
գործազուրկների քանակ թե ծնելիության մակարդակ։ Սոցիլոգի աշխատանքը
սկսվում է թեմայի (խնդրի) ձևակերպումից, հետազոտության նպատակներից և
խնդիրներից, հիմնական՝ տեսական հասկացությունների սահմանումից և
հստակեցումից, դրանց միջև կապերի ստեղծումից և այդ կապերի բնույթի
հայտնաբերումից (տրամաբանական, իմաստային, ֆունկցիոնալ, ևն)։ Սա
ինտելեկտուալ, ստեղծագործական աշխատանք է, որը պահանջում է գիտելիքների
բավականին մեծ պաշարև սոցիոլոգիայի տեսական հիմունքների լավ իմացություն։
Առաջին հերթին հետազոտողն օգտագործում է ամսագրերում, բուկլետեններում,
զեկույցներում հրապարակվող պաշտոնական վիճակագրական տվյալները։ Մնացած
ինֆորմացիան նա գտնում է սոցիոլոգիական հարցման ընթացքում, որտեղ
բացահայտվում են մարդկանց սուբյեկտիվ կարծիքները (անկետավորման ժամանակ
նրանց անվանում են հարցվողներ)։ Պատասխանները մաթեմատիկորեն
միջինացվում են, ամփոփված տվյալները ներկայացվում են վիճակագրական
աղյուսակների տեսքով, առանձնացվում և բացատրվում են օրինաչափությունները։
Իսկ վերջնական արդյունքը գիտական տեսության կազմումն է, որը թույլ է տալիս
կանխատեսել ապագայում զարգացող երևույթները և մշակել պրակտիկ
խորհրդատվություն։
Այսպիսով, սոցիոլոգիական հետազոտությունները բոլորովին էլ
հարցաթերթիկների կազմումից չեն սկսվում, ինչպես ընդունված է կարծել, այլ խնդրի
մշակումից, նպատակների և հիպոթեզների առաջքաշումից, տեսական մոդելի
կազմումից։ Միայն այդ ժամանակ է սոցիոլոգն անցում կատարում գործիքակազմի
մշակմանը, իսկ այնուհետև առաջնային տվյալների հավաքագրմանն ու դրանց
մշակմանը։
Այսօր էմպիրիկական հետազոտություններ ասելով հասկանում են առաջնային
տվյալների հավաքագրում, որն իրականացվում է որոշակի ծրագրով և գիտական
եզրակացության կանոններով։ Տվյալների հավաքագրման տեխնոլոգիան
(մեթոդիական և մեթոդները) պատասխանում են այն հարցին, թե «ինչպես են
ստացվել տվյալները», իսկ իրենք տվյալները ներկայացնում են հետազոտական
որոնումների արդյունքը և պատասխանում են «ի՞նչ ստացվել հետազոտության
արդյունքում» հարցին։ Էմպիրիկական հետազոտության ստրատեգիան
մատնանշվում է հետազոտության ծրագրով, որի մեջ մտնում են հետազոտության
առարկայի տեսական մոդելը, հետազոտության օբյեկտի էմպիրիկական սխեման,
տվյալների ստացման մեթոդներն ու մեթոդիկան, տվյալների վերլուծությունն ու
մեկնաբանումը, սակայն չի մտնում գիտական պատասխանը, որում նկարագրվում են
արդյունքները։
Սոցիոլոգիայի զարգացման մեջ հետազոտության ծրագրի դերը շատ մեծ է,
սակայն պետք չէ այն չափազանցնել։ Այն կատարում է միայն օգնող գործառույթ։
Գիտությունը զարգանում է նոր գիտելիքների շնորհիվ, որոնք հայտնի են դառնում ոչ
թե էմպիրիկական հետազոտության, այլ բացառապես գիտական տեսության
միջոցով։ Սա սոցիոլոգիական որոնումների աշխատանքային մեխանիզմն է, սակայն
ոչ հենց դրա գլխավոր նպատակակետը։ Հավաքագրված տվյալներն ընդամենը հումքն
են, որոնց վրա պետք է աշխատի տեսաբան-վարպետը․ պետք է մշակի, մեկնաբանի,
ապացուցի, բացառի ավելորդությունները, դրանք կցի տեսական գիտելիքներին և
էմպիրիկական փաստերը վերածի գիտական փաստերի։
Սոցիոլոգի աշխատանքի բոլոր փուլերը ներկայացված են նրա գլխավոր
փաստաթղթում՝ սոցիոլոգիական հետազոտության ծրագրում։
Ծրագիրը մտնում է գիտական հետազոտությունների ստրատեգիական
փաստաթղթերի թվի մեջ, որոնց նպատակն է՝ ներկայացնել առաջիկա միջոցառման
սխեման կամ պլանը, շարադրել ողջ հետազոտության կոնցեպցիան։
Այն համարվում է սոցիոլոգիական հետազոտության հիմքը, րա
կվինտէսսենցիան։ Չի կարելի հստակ ասել՝ հետազոտությունը ծրագրով սկսվում է,
թե ավարտվում։ Ծրագիրը աշխատանքի մի փուլի ավարտն է և մյուսի սկիզբը։ Եվ
որքան եզակի է այն, որքան հուսալի է աշխատանքում, այնքան ավելի մեծ գումարներ
է այն բերում իր ստեղծողին, քանի որ սոցիոլոգիայում լավ ծրագրերը ոսկու արժեք
ունեն։
Գրականության մեջ հիմնականում ներկայացվում են հետազոտության ծրագրի
կազմման այս հետևյալ փուլերը՝

 խնդրի ձևակերպում,
 հետազոտության նպատակների և խնդիրների սահմանում,
 հիմնական հասկացությունների տրամաբանական վերլուծություն,
 հիպոթեզների առաջարկում և հասկացությունների գործարկում,
 ընտրանքային ամբողջության սահմանում,
 մեթոդների ընտրություն և գործիքակազմի կազմում,
 դաշտային հետազոտություն,
 ստացված տվյալների մշակում և մեկնաբանում,
 եզրակացություններ և գիտական հաշվետվության պատրաստում։

Այս սխեմայի մեջ մենք կմտցնենք աննշան փոփոխություններ՝ կապված


սոցիոլոգիակում հիմնարար էմպիրիկական հետազոտությունների
տրամաբանության և մեթոդոլոգիայի մասին մեր սեփական պատկերացումների հետ։
Մենք անհրաժեշտ ենք համարում ավելացնել ևս երկու կետ՝ հետազոտության
առարկայի տեսական մոդելի կազմում և հետազոտության օբյեկտի էմպիրիկական
սխեմայի կազմում։ Արդյունքում հետազոտության ծրագրի կազմման հիմնական
փուլերի վերջնական սխեման կունենա հետևյալ տեսքը՝

 խնդրի ձևակերպում,
 հետազոտության նպատակների և խնդիրների սահմանում,
 հիմնական հասկացությունների տրամաբանական վերլուծություն,
 հետազոտության առարկայի տեսական մոդելի կազմում,
 հիպոթեզների առաջարկում և հասկացությունների գործարկում,
 հետազոտության օբյեկտի էմպիրիկական սխեմայի կազմում,
 ընտրանքային ամբողջության սահմանում,
 մեթոդների ընտրություն և գործիքակազմի կազմում,
 դաշտային հետազոտություն,
 ստացված տվյալների մշակում և մեկնաբանում,
 եզրակացություններ և գիտական հաշվետվության պատրաստում։

Սոցիոլոգիական հարցման ավարտից հետո առաջին հերթին իրականացվում է


հարցաթերթիկների և հարցազրույցների բլանկների ճշգրտության և լրացման
խտության ստուգում։ Եթե դրանք լրացված են սխալ և 30%-ից պակաս, ապա նման
հարցաթերթիկները (բլանկները) համարվում են անվավեր և ենթակա չեն մշակման։
Հարցաթերթիկների ոչ մեծ քանակությունը (մինչև 300 նմուշ) կարելի է
իրականացնել առանց համակարգչի, իսկ մեծ քանակությունը՝ համակարգչի
օգնությամբ։
Ծրագրի կազմման աշխատանքների վրա փորձառու սոցիոլոգները ծախսում
են ողջ հետազոտության տևողության մեկ երրորդից մինչև կեսը։ Սոցիոլոգիական
հետազոտության կազմակերպման մոտավորավոր ժամանակացույցն ունի այսպիսի
տեսք՝

a) ծրագրի մշակում – 30-40%


b) տեղեկատվության հավաքագրում – 10-15%
c) տվյալների պատրաստում համակարգչային մշակման համար – 10-15%
d) տվյալների մշակում - 5-10%
e) նյութերի վերլուծթյունև հաշվետվության կազմում - 30-40%
Հետազոտության նպատակն ու խնդիրները

Ծրագրի այս բաժինը կարգավորում է պատվիրատուի և սոցիոլոգի


հարաբերությունները ակնկալվող արդյունքի նախնական սահմանման փուլում, որը
պիտի ներկայացնի սոցիոլոգը, ինչպես նաև սահմանում է ժամանակային ծավալը,
մարդկային և ֆինանսական ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են արդյունքի
ստացման համար։

Նպատակը ակնկալվող վերջնական արդյունքի (խնդրի լուծման) մոդելն է, որին


կարելի է հասնել միայն հետազոտության անցկացման ճանապարհով։

Հիմնարար կամ տեսական հետազոտության ակնկալվող արդյունքը կարող է լինել


ցանկացած նորություն սոցիալական օբյեկտի կառուցվածքի, գործառույթների և
ձևերի մասին։ Հետազոտության մեթոդական ուղղորդվածությունը ուղղված է մեթոդի
մշակմանը, առանձին պրոցեդուրաների կազմմանը, իսկ կիառականն ուղղված է
պրակտիկ խնդրի լուծմանը, գործերի իրական դասավորության բարելավմանը։
Կիրառական հետազոտության ժամանակ նպատակը հարկավոր է համաձայնեցնել
պատվիրատուի հետ։

Հետազոտության նպատակը կարող է լինել խնդրահարույց իրավիճակի մասին


նկարագրական ինֆորմացիայի ստացումը, սոցիալական վիճակագրության
հավաքագրումը, օրինակ՝ տվյալ ձեռնարկությունից ազատվող կամ այնտեղ
աշխատանքի տեղավորվող մարդկանց սոցիալ-ժողովրդագրական կառուցվածքը,
ծրագրվող նորամուծության հանդեպ աշխատակիցների վերաբերմունքը,
աշխատանքային օրակարգի խախտման վիճակագրությունը այդ օրակարգի
ամրապնդման ուղղությամբ կազմակերպված հատուկ ադմինիստրատիվ
միջոցառումների անցկացումից առաջ և հետո։

Հետազոտության նպատակը կարող է լինել ոչ միայն ախտորոշման


նախապատրաստումը, այլև դրա մշակումը, այսինքն՝ խնդրահարույց իրավիճակի
ձևավորման պատճառների վերլուծությունը և դրա հավանական զարգացման մասին
կանխատեսումները, խնդրահարույց իրավիճակի վերահսկմանն ուղված
գործողությունների տարբերակների արդյունավետության գնահատումը։

Պարզ է, որ կախված վերոնշյալ նպատակներից սոցիոլոգի աշխատանքի


ծավալը փոփոխվում է, ժամանակային ծախսը և հետազոտության մեթոդական
ապահովումը՝ նույնպես։ Հետազոտության նպատակի սահմանումը ապահովում է
ծրագրի՝ որպես պաշտոնական փաստաթղթի նորմատիվ գործառույթը, որը
հաստատում է պատվիրատուի և սոցիոլոգի փոխադարձ պարտավորությունները
հետազոտության վերջնական արդյունքի վերաբեյալ։

Խնդիրները հստակ պահանջներն են, որոնք ներկայացվում են ձևավորված


խնդրի վերլուծությանը և լուծմանը։ Դրանք ծառայում են որպես նպատակի
իրագործման միջոցներ և կրում են ինստրումենտալ բնույթ։

Հետազոտության խնդիրները իրենցից ներկայացնում են նպատակի


հստակեցման բովանդակային, մեթոդական և կազմակերպչական ձևերը։

Փորձը ցույց է տալիս, որ ծրագրի մշակման ժամանակ նպատակների և


խնդիրների սահմանումը պարբերական (իտերատիվ) գործընթաց է։ Սոցիոլոգը մի
քանի անգամ կարող է անդրադառնալ նպատակների և խնդիրների ձևակերպմանը՝
կախված այն բանից, թե ինչպես է ընթանում ծրագրի մնացած բաժինների
հստակեցումն ու մշակումը, սահմանվում են ընտրանքի ծավալը և տվյալների
հավաքագրման մեթոդները, պատվիրատուի հետ համաձայնեցվում են ենթադրվող
հետազոտության ժամկետներն ու ռեսուրսները և այլն։ Լինում է այնպես, որ
հետազոտության նպատակը, որը նախապես ձևակերպվել էր որպես մեկ ընդհանուր,
հետագայում բաժանվում է մի քանի ենթանպատակների, որոնցից յուրաքանչյուրը
ենթադրում է աշխատանքային ինքնուրույն փուլ։ Սա հանգեցնում է ընդհանուր
նպատակի և մասնավոր խնդիրների վերաձևակերպմանը։

Հետազոտության խնդիրները կարող են պայմանականորեն բաժանված լինել


հիմնական և լրացուցիչ խմբերի։ Հիմնականները ենթադրում են հարցի պատասխան
կենտրոնական հարցին՝ որո՞նք են հետազոտվող խնդրի լուծման եղանակներն ու
միջացները։ Լրացուցիչ խնդիրները օգնում են բացահայտել հետազոտության
գլխավոր խնդրին ուղեկցող հանգամանքները, գործոններն ու պատճառները։

Հիշե՛ք․ծրագրի երեք էլեմենտների՝ հարցի, նպատակի և խնդրի միջև կապը


շատ պարզ է։ Ահա մի ալգորիթմ։

Հրապարակում գտել են անհայտ աղջկա դի (խնդրահարույց իրավիճակ, հարց)։


Նպատակը՝ գտնել մեղավորին։ Օպերատիվ խմբի առջև դրվում է խնդիր՝ հարցման
ենթարկել բոլոր հնարավոր ականատեսներին, պարզել զոհի ծանոթների շրջապատը,
սահմանել հանցանքի հնարավոր մոտիվը, ևն։

Մեկը բխում է մյուսից, իսկ դրանցից յուրաքանչյուրը մեկ ընդհանուր շղթայի՝


միմյանց հետ տրամաբանական և պատճառահետևանքային կապով կապված
օղակնրն են․ հարց – նպատակ – խնդիր։

Հետազոտության օբյեկտն ու առարկան

Օբյեկտը խնդրահարույց իրավիճակի կրողն է, սոցիալական իրականության


հստակ շրջանը, սուբյեկտի հասարակական կյանքի գործունեության ոլորտը, որը
ներառված է գիտական ճանաչողության պրոցեսում։ Օբյեկտի առանձնացումն
իրականացվում է հինվելով խնդրի վերլուծության վրա։
Լայն իմաստով սոցիալական հետազոտության օբյեկտի դերում հանդես է
գալիս այս կամ այն սոցիալական խնդրի կրողը, իսկ ավելի նեղ իմաստով՝ մարդիկ և
օբյեկտները, որոնք սոցիոլոգին կարող են տալ անհրաժեշտ ինֆորմացիա։ Ամենից
հաճախ օբյեկտի դերում հանդես են գալիս սոցիալական խմբերը՝ ուսանողներ,
աշխատողներ, միայնակ մայրեր, դեռահասներ և այլն։ Եթե, օրինակ
ուսումնասիրվում են բուհական առաջադիմության հարցերը, ապա հետազոտության
օբյեկտի դերում պետք է հանդես գան ուսանողներն ու դասախոսները։
Ծրագրում օբյեկտի հստակեցումն իրականացվում է ընդհանուր և
ընտրանքային համախմբությունների որոշման միջոցով․ դրանով իսկ սահմանվում է
բուն հետազոտության մասշտաբը՝ սոցիալական կյանքի այս կամ այն ոլորտի
սահմանները, որի նկամամբ կարելի է հետազոտության արդյունքները կիրառել։
Իդեալականացված օբյեկտը հետազոտվող օբյեկտի մոդելն է, որը գոյություն
ունի վերլուծության տեսական մակարդակում (օրինակ՝ աշխատանքի հանդեպ
ստեղծագործական վերաբերմունքը)։ Տեսական եզրակացություններն արվում են
իդեալականացված օբյեկտից կախված։ Իդեալականացված և էմպիրիկական
դիտարկվող օբյեկտի մեջև կապն իրականացվոըմ է տեսական հասկացությունների
էմպիրիկական մեկնաբանության միջոցով։
Հետազոտության առարկան իր մեջ ներառում է օբյեկտի այն կողմերն ու
հատկությունները, որոնք առավելապես արտացոլում են հետազոտվող խնդիրն ու
ենթակա են հետազոտման։
Հետազոտության առարկան օբյեկտի առավել էական հատկություններն են,
որոնց բացահայտումը հատկապես կարևոր է հետազոտության խնդրի լուծման
համար։ Առարկայի սահմանումը կախված է ինչպես օբյեկտի հատկություններից և
դրված խնդիրների բնույթից, այնպես էլ գիտական իմացության մակարդակից,
հետազոտական առկա միջոցներից, որոնց սոցիոլոգը տիրապետում է։ Միևնույն
օբյեկտը կարող է հետազոտվել տարբեր խնդիրների լուծման համար և ենթադրել
հետազոտության բազմաթիվ առարկաներ։
Հետազոտության առարկան խնդրի կենտրոնական հարցն է։ Երբ սոցիոլոգն
ընտրում է հետազոտության առարկան, նա միևնույն ժամանակ ձևակերպում է (ոչ
միշտ է ակնհայտ և գիտակցված) նաև հիպոթեզը խնդրի հնարավոր լուծման
առնչությամբ։
Տվյալների հավաքագրման հիմնական ձևն այս դեպքում հարցումն է։ Իսկ
հետազոտությունը խոստանում է լինել օպերատիվ։ Ակնհայտ է, որ հարցման
եղանակով ստացված ինֆորմացիան ունի լրացման և վերստուգման կարիք այլ
մեթոդների միջոցով ստացված տվյալների օգնությամբ։ Այդ իսկ պատճառով
հարցման արդյունքները պետք է մեկնաբանել՝ խստորեն հաշվի առնելով դրանց
սուբյեկտիվ սահմանափակվածությունն ու բարդությունը մարդկանց գիտակցության
և վարքագծի կապի միջև։
Այսպիսով՝ հետազոտության առարկան էական նշանների (կամ
փոփոխականների) ամբողջությունն է, որոնց միջոցով նկարագրվում է հետազոտվող
երևույթը։

Հիպոթեզի առաջադրումը

Հիպոթեզը գիտական ենթադրություն է, որն առաջադրվում է ուսումնասիրվող


երևույթների և պրոցեսների բացատրության համար, ինչն անհրաժեշտ է հաստատել
կամ հերքել։
Դրանց նախօրոք առաջադրումը կարող է կանխատեսել հետազոտության ողջ
ընթացքի ներքին տրամաբանությունը։ Հիպոթեզները հստակ կամ ոչ այնքան հստակ
արտահայտված ենթադրություններ են, որոնք վերաբերվում են ուսումնասիրվող
խնդրի առաջացման բնույթին։
Հիպոթեզները պետք է լինեն հստակ, կոնկրետ և պարզ, և պետք է վերաբերեն
միմիայն հետազոտության առարկային։ Կախված այն բանից, թե ինչպես է
ձևակերպված հիպոթեզը, հաճախ որոշվում են նաև հետազոտության մեթոդները։
Այսպիսով՝դասավանդման ցածր մակարդակի մասին հիպոթեզը պահանջում է
փորձագիտական հարցման անցկացում, իսկ ուսանողներին լրացուցիչ
պարապմունքներ նշանակելը՝ հարցվողների սովորական հարցում։
Էմպիրիկ հետազոտության հիպոթեզի հաջող առաջադրման և ստուգման
օրինակ կարող է ծառայել 1970-1974 թթ Ի․ Մ․ Պոպովայի կողմից Օդեսայի
արդյունաբերական ձեռնարկություններում անցկացված հարցաթերթիկային
հարցումը։ Ուսումնասիրության նպատակը աշխատանքային գիտակցության և
աշխատողների վրա նյութական խթանիչի (աշխատավարձի) ունեցած ազդեցությունն
էր։
Դեռևս հետազոտության առարկայի տեսական մոդելի կառուցման փուլում
սոցիոլոգն առաջադրեց հետևյալ ենթադրությունը․ «Աշխատավարձով
բավարարվածությունը պայմանավորված է ոչ միայն դրա փաստացի մեծությամբ,
այլև ավելի բարձր աշխատավարձ ունենալու սկզբունքային հնարավորություններով։
Որքան մեծ է ավելի բարձ աշխատավարձ ունենալու հավանականությունը, այնքան
մեծ է աշխատավարձով բավարարվածությունը։ Սկզբունքորեն հնարավոր
աշխատավարձը հենց վարձատրության սոցիալական նորման է»։
Պոպովան իր առջև նպատակ դրեց ստուգել տվյալ դրույթի
ճշմարտացիությունը։ Նախատեսվում էր զուտ էմպիրիկ միջոցներով պատասխանել
հետևյալ հարցին․ մարդկանց ո՞ր խմբի աշխատավարձի հետ է աշխատողը
համեմատում իր աշխատավարձը, երբ փորձում է հասկանալ, թե որն է իր
«սոցիալական նորման»։ Որպես ռեֆերենտ Պոպովան վերցնում էր հենց աշխատողի
մասնագիտական խումբը։ Սահմանումն այն բանի, թե ինչը կամ ով է կոնկրետ
մարդու համար համարվում ռեֆերենտային խումբ, անհրաժեշտ են ոչ միայն
տեսական եզրահանգումներ, այլ նաև փորձառու, կարելի է նաև ասել՝
փորձագիտական ստուգում։
Այն բանից հետո, երբ հաշվարկվել էին միջին աշխատավարձի և ցանկալի
աշխատավարձի միջև կապերը, Պոպովան եկել էր հետևյալ եզրահանգմանը․
«Ենթադրությունն այն մասին, որ աշխատավարձի սոցիալական նորման հենց
մասնագիտական խմբի միջին աշխատավարձն է, մեզ թվում է լիովին հիմնավորված
հիպոթեզ»։ Հիպոթեզի հաստատումն անցկացվել է խիստ գիտական-մեթոդական
պահանջմունքների հիման վրա։ Հաշվի են առնվել անգամ ամենափոքր նյուանսները։
Սա վերաբերում է ոչ միայն աշխատավարձի սոցիալական նորմային վերաբերող
հիպոթեզին, այլև այն բոլոր հիպոթեզներին, որոնք առաջարկվել էին և հետագայում
ստուգվել հետազոտության ընթացքում։ Այսպիսով՝ առաջարկվել է ենթադրություն
այն մասին, որ «առավել սերտ կապ պետք է լինի աշխատավարձի և աշխատանքային
իրավիճակների այն էլեմենտների գնահատման միջև, որոնցից կախված է
աշխատավարձի չափը»։ Երբ համեմատվեցին մեծությունների երկու խմբեր,
պարզվեց, որ, իսկապես, բավարարվածության համար ավելի մեծ նշանակություն
ունեին աշխատանքի համապատասխան գնահատումը, որակավորումը և
կազմակերպումը։
Իսկ աշխատանքի կազմակերպման գնահատումը տարբեր չափերի աշխատավարձ
ստացող աշխատողների կողմից նվազում է աշխատավարձի բարձրացմանը
զուգահեռ։ Սա բացատրվում է նրանով, որ աշխատավարձի բարձրացումը, որպես
կանոն, կախված է աշխատանքային փորձից և որակավորման մակարդակից։
Հիպոթեզի ձևակերպման համար անհրաժեշտ է տիրապետել որոշ նախնական
տեղեկատվության, որը հիմնված է նախորդ ուսումնասիրությունների արդյունքների
վրա կամ տնտեսության, վիճակագրության և հոգեբանության տվյալների վրա։
Նկարագրական, որոնողական հետազոտությունները կարող են և հիպոթեզներ
չունենալ, սակայն անալիտիկ հետազոտությունները, որոնք ուսումնասիրում են
պատճառական կապերը, ֆունկցիոնալ կախվածությունը, որպես կանոն, միշտ
հիմնվում են հիպոթեզների վրա, որոնք ասում են, թե որ պարամետրերն են կապված
պատճառահետևանքային կապերով, ինչպիսին է նման կախվածությունների բնույթը,
ուղղվածությունը և ուժը։
Մեկնաբանվող հասկացությունների տեսական մակարդակից կախված՝
հիպոթեզները լինում են հիմնական և դուրսբերովի (հիպոթեզ-եզրակացություններ),
այսինքն՝ կազմավորում են ստորակարգային շղթաներ, որոնք կրկնում են
հասկացությունների տեսական մեկնաբանությունը։
Հիմնական հիպոթեզի հիպոթեզ-եզրակացությունը ձևակերպվում է
հեղինակների կողմից որպես ենթադրություն այն մասին, որ քանի որ թվարկված
բաղադրիչների դրությունը (աշխատավայրը փոխելու սուբյեկտիվ կամ օբյեկտիվ
պատճառները) տարբերվում է տարիքային և որակավորման խմբերի մոտ, ապա
աշխատանքային բավարարվածության և կադրերի արտահոսքի միջև եղած կապը
նույնպես կտարբերվի։
Հաջորդող հիպոթեզը հիմնված է նախորդի վրա․ շատ ավելի սերտ կապ կլինի
աշխատանքի բավարարվածության և կադրերի արտահոսքի միջև այն
աշխատողների մոտ, ովքեր ունեն աշխատանքային ոչ շատ մեծ փորձ և
որակավորման ցածր մակարդակ։
Հիպոթեզների ձևակերպման ունակությունն անհրաժեշտ է ոչ միայն
կիրառական սոցիոլոգին, այլև ակադեմիական հետազոտողին։
Ինֆորմացիայի հավաքման մեթոդները

Սոցիոլոգիական ինֆորմացիայի հավաքման համեմատաբար լայն տարածում


ունեցող եղանակը հարցումների եղանակն է։ Գոյություն ունեն հարցումների մի քանի
տեսակներ, որոնց թվում առաջնային են անկետավորումը և հարցազրույցը։
Անկետավորումը ենթադրում է հարցվողների կողմից հարցաթերթիկի
ինքնուրույն լրացում։ Հնարավոր են անկետավորման անհատական և խմբային,
առկա և հեռակա եղանակներ։ Հեռակա անկետավորման եղանակներից է փոստային
հարցումը կամ հարցումը թերթերի միջոցով։
Հարցազրույցը իրենից ներկայացնում է սոցիոլոգի և հարցվողի անմիջական
շփում, երբ սոցիոլոգը անում է հարցադրումներ և գրանցում հարցվողի
պատասխանները։ Գոյություն ունեն հարցազրույցների մի քանի տեսակներ՝ ուղղակի
(երբ սոցիոլոգը խոսում է անմիջապես հարցվողի հետ), միջնորդավորված
(հեռախոսազրույց), պաշտոնականացված (նախապես մշակվում է հարցաթերթիկ),
ֆոկուսային (ուշադրության կենտրոնում կոնկրետ երևույթ է) և ազատ հարցազրույց
(ազատ զրույց առանց նախապես առաջադրված թեմայի)։ Ներկայումս լայն
տարածում են գտել հեռախոսային հարցազրույցները։
Ինֆորմացիայի հավաքման կարևոր եղանակ է համարվում սոցիոլոգիական
դիտարկումը՝որևէ երևույթի ուղղորդված, համակարգված ընկալումը և դրան
հաջորդող արդյունքների ֆիքսացիան բլանկի կամ դիտարկման օրագրի մեջ՝
տեսաձայնագրման համակարգերի օգնությամբ։ Դիտարկումը կարող է լինել
չպաշտոնականացված (երբ բացակայում է դիտարկման պլանը, սահմանված են
իրավիճակի միայն ընդհանուր հատկանիշները) կամ պաշտոնականացված (երբ կա
դիտարկման մանրամասն պլան, հրահանգ, օբյեկտի մասին առկա է անհրաժեշտ
քանակությամբ ինֆորմացիա)։
Փաստաթղթերի վերլուծությունը կիրառվում է այլ մեթոդների զուգակցմամբ և
կարող է կրել ստուգողական բնույթ։
Հետազոտության նախապատրաստական աշխատանքների և ինֆորմացիայի
հավաքման կարևոր կետերից է գործիքակազմի մշակումը՝ հարցաթերթիկներ,
հարցազրույցի բլանկներ, հաշվառման քարտեր, դիտարկման օրագրեր ևն։
Հարցումների ամենահաճախ կիրառվող տեսակն անկետավորումն է։
Սոցիոլոգիական անկետան(հարցաթերթիկը)հետազոտական միևնույն
նպատակով միավորված հարցերի համակարգն է, որն ուղղված է երևան հանելու
հետազոտության օբյեկտի քանակական և որակական հատկանիշները։ Անկետայի
կազմումը բարդ և ծավալուն աշխատանք է, որը պահանջում է որոշակի
հմտություններ։
Հետազոտության ծրագրի մեթոդական աջակցությունը կազմելիս սոցիոլոգը
պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները․

1. Հետազոտության օպերատիվությունն ու տնտեսող բնույթը չպետք է


ապահովվեն տվյալների որակի հաշվին։ Սա գլխավոր պահանջն է, որի
բավարարումը խոսում է մասնագիտական վարպետության մասին։
2. Մեթոդներից և ոչ մեկը չի համարվում ունիվերսալ, սակայն ունի իր հստակ
գծագրված ճանաչողական հատկությունները։
3. «Լավ» կամ «վատ» մեթոդներ գոյություն չունեն, սակայն կան մեթոդներ, որոնք
համապատասխանում կամ չեն համապատասխանում հետազոտական
խնդիրներին։ Ընտրել հուսալի մեթոդ՝ նշանակում է տրամաբանորեն
հիմնավորել նրա համապատասխանությունը դրված խնդրինԼ
4. Մեթոդի հուսալիությունը սահմանվում է ոչ միայն նրա հիմնավորվածությամբ,
այլև դրա կիրառման կանոններին հետևելով։
5. Մեթոդի համապատասխանությունն ու հուսալիությունը ստուգվում են
փորձնական (պիլոտային) հետազոտության ժամանակ։
6. Փորձնական հետազոտության շրջանակներում յուրաքանչյուր մեթոդի
փորձարկման ժամանակ դրանք դրսևորվում են տարբեր կերպ, այդ իսկ
պատճառով կարիք ունեն պաշտոնական հաստատման։
Տվյալների մշակման և վերլուծության մեթոդները

Այս բաժնում նշվում են ինֆորմացիայի էմպիրիկ մշակման եղանակները


(համակարգչային կամ ոչ համակարգչային), ինֆորմացիայի մշակման եղանակով
աշխատանքի բնույթի որոշումը (հարցաթերթիկների լրացման որակի վերահսկում, հարցերի
ոչ համակարգչային կոդավորում բաց հարցերի, հարցաթերթիկների խմբագրում,
տրամաբանականության վերահսկում ևն), նախապատրաստական աշխատանքի ծավալը և
դրա իրականացման համար նախատեսված մոտավոր ծախսերը։
Տվյալները առաջնային ինֆորմացիա են, որոնք ստացվում են սոցիոլոգիական
հետազոտությունների արդյունքում՝ հարցվողների պատասխաններ, փորձագետների
գանահատականներ, դիտարկման արդյունքներ ևն։
Էմպիրիկական հետազոտության ժամանակ հավաքված փաստերը սոցիոլոգիայում
ստացել են տվյալներ անվանումը։ «Սոցիոլոգիական տվյալներ» և «էմպիրիկական տվյալներ»
հասկացությունները դասագրքերում և բառարաններում, որպես կանոն, հատուկ կերպով չեն
սահմանվում և համարվում են հոմանիշներ։
Սոցիոլոգիական տվյալների օգնությամբ կարելի է կատարել հետևյալ
գործողությունները՝

1. նախապատրաստել մշակման՝ թվայնացնել, կոդավորել ևն,


2. մշակել (համակարգչի օգնությամբ կամ առանց դրա),
3. աղյուսակավորել, հաշվարկել նշանների բազմաչափ տարածումները, դասակարգել
ևն,
4. վերլուծել,
5. մեկնաբանել։
Տվյալների վերլուծության փուլը պրոցեդուրաների համակարգ է, որը կազմված է
տվյալների փոխակերպման փուլերից։ Հիմնականների թվում առանձնացնում են՝

 ինֆորմացիայի հավաքման և վերլուծության նախապատրաստումը,


 տվյալների առաջնային մշակման օպերատիվ փուլը,
 ինֆորմացիայի հուսալիության ստուգումը,
 նկարագրական տվյալների ձևակերպումը,
 նկարագրական տվյալների մեկնաբանումը,
 վերլուծության տվյալների ամփոփման արդյունարար փուլը և կիրառական
ֆունկցիայի իրականացումը։
Յուրաքանչյուր փուլում լուծվում են հարաբերականորեն ինքնուրույն խնդիրներ։

Տվյալների վերլուծությունը սոցիոլոգիական հետազոտությունների հիմնական


ենթափուլերից է, որն ուղղված է օբյեկտի կայուն, էական հատկանիշների և հակումների
բացահայտմանը, իր մեջ ներառում է ցուցանիշների առանձնացումը և հաշվարկումը,
հիպոթեզների հիմնավորումը և ապացուցումը, հետազոտության եզրակացությունների
կազմումը։ Սրա հիման վրա կառուցվում է հետազոտության բոլոր պրոցեդուրաների
տրամաբանականությունը, հաջորդականությունն ու հիմնավորվածությունը։

Տվյալների վերլուծության գերխնդիրներն են՝ ֆիքսել ինֆորմացիան ուսումնասիրվող


օբյեկտի մասին նշանների տեսքով, որոշել նրա հուսալիությունը, մշակել հետազոտվող
պրոցեսի օգյեկտիվ և սուբյեկտիվ-գնահատողական հատկանիշներն ու ցուցանիշները,
հիմնավորել և ստուգել հիպոթեզները, ամփոփել հետազոտության արդյունքները, սահմանել
նրա ուղղություններն ու պրակտիկ կիրառության ձևերը։

Տվյալների վերլուծության ծրագիրը սոցիոլոգիական հետազոտության ծրագրի


հիմնական բաղկացուցիչ մասն է։

Չափումը կանոնների համաձայն օբյեկտներին և դրանց հատկանիշներին թվային


նշանակության վերագրումն է էմպիրիկական ինդիկատորների և մաթեմատիկական
նշանների միջոցով։ Դրա օգնությամբ տրվում է օբյեկտի հատկանիշների, հատկությունների
քանակական և որակական գնահատականը։ Այն կարող է դիտարկվել որպես որոշակի
էմպիրիկական համակարգի մաթեմատիկական մոդել։ Չափումների պրոցեդուրան իր մեջ
ներառում է երեք հիմնական փուլ՝ օբյեկտը բնութագրող բոլոր հնարավոր չափումներից
ընտրել անհրաժեշտ չափումային մեծությունները, գտնել էտալոնը, համեմատել էտալոնը
չափումային մեծության հետ և ստանալ համապատասխան թվային բնութագիր։

Սոցիոլոգիայում չափումների կարևոր գործիք են հանդիսանում չափումային


սանդղակները։ Չափումային սանդղակները սոցիալական չափումների հիմանական գործիքն
են, որպես էտալոն ծառայում ենհետազոտողին հետաքրքրող արժեքների այս կամ այն
համախմբության ֆիքսացիայի միջոց։ Սանդղակը համարվում է վիճակագրական նյութի
վերլուծության միջոց։ Կախված չափվող հատկանիշների բնույթից և դրանց խնդիրների
վերլուծությունից՝ առանձնացնում են տարբեր սանդղակներ՝

 նոմինալ (օբյեկտների, դրանց հատկանիշների դասակարգման համար),


 հերթական (դասական) (հատկանիշների արտահայտվածության ինտենսիվության
համեմատման համար՝ աճման կամ նվազման կարգով)
 ինտերվալային (օբյեկտների հատկանիշների արտահայտման ինտենսիվության
վերլուծության համար, որոնք արտահայտվում են հավասար ինտերվալային
բաժանումներ ունեցող մեծություններով),
 հարաբերությունների սանդղակ (համամասնությունների հարաբերակցության
արտացոլման համար)։

Գիտական հաշվետվություն

Տվյալների վերլուծության ավարտից հետո արդյունքները ձևակերպվում են


վերջնական փաստաթղթերի մեջ։ Ըստ իրենց ձևի և նշանակության վերջնական
փաստաթղթերը բաժանվում են երեք հիմնական տեսակների՝

1. հաշվետվություն,
2. գիտական հրատարակություններ,
3. հրատարակություններ զանգվածային լրատվամիջոցներում։

Գիտական հաշվետվությունը հասցեագրված է պատվիրատուին, գիտական


հոդվածը՝ մասնագետներին, իսկ մամուլում դրանց տպագրությունը՝
հասարակության լայն շերտերին։
Կիրառական, մասնավորապես, մարքեթինգային հետազոտությունների
եզրափակիչ հաշվետվության ծավալը հիմնականում ավելի փոքր է, քանի որ իր մեջ
չի ներառում տեսական-մեթոդական բաժին։ Դրա կառուցվածքը նաև նմանվում է
կիրառական հետազոտության ծրագրի կառուցվածքին։
Գիտական հաշվետվության կառուցվածքը, ծավալն ու բովանդակությունը
ուղղված են իրենց օգտագործողին՝ առաջին հերթին՝ մասնագիտական կոլեգաներին,
իսկ երկրորդ հերթին՝ պատվիրատուի կազմակերպության մենեջերներին։
Կոլեգաներին առավել հետաքրքիր է հետազոտության մեթոդի և օգտագործվող
հասկացությունների նկարագրությունը, դրանց գործարկման եղանակները,
տվյալների ներկայացուցչականությունը և ակադեմիական հետազոտության այլ
ատրիբուտներ։ Իսկ ընկերության ադմինիստրացիային նման տեղեկություններ բնավ
անհրաժեշտ չեն։ Նրանց համար գլխավորը շարադրանքի պարզ և հասկանալի լեզուն
է, խորհրատվության հստակությունն ու պրակտիկ արդյունավետությունը։
Ակադեմիական գիտնականն իր գիտական հաշվետվությունը ներկայացնում է
իր ինստիտուտի (ֆակուլտետի) ղեկավարությանը կամ գիտական ֆոնդի
ներկայացուցիչներին, որից ստացվել է հետազոտության դրամաշնորհը։
Իսկ, ահա, կիրառողն իր փաստաթղթերն ուղարկում է անմիջապես պատվիրատուին՝
շրջանի ադմինիստրացիային կամ մասնավոր ընկերությանը։
Եթե գիտական հաշվետվությունը հասցեագրված է պատվիրատուին, ապա
գիտական հոդվածը հասցեագրված է մասնագետներին, իսկ մամուլի
հրատարակությունը՝ հասարակության լայն շերտերին։
Կիրառողի նյութական շահը չափվում է նրանով, թե որքանով է
պատվիրատուն նրա հաշվետվությունը հաջողված համարել։ Անգամ եթե
հետազոտությունն անցկացվել է ոչ այնքան լավ, որոշ սխալմունքներ հնարավոր է
հիանալիորեն քողարկել կատարված հաշվետվությամբ։
Ակադեմիական գիտնականի ճակատագիրն առաջին հերթին կախված է իր
գիտական հրատարակությունների քանակից և որակից։ Դրանցով է որոշվում
մասնագետի վարկանիշն ու սոցիալական աստիճանը, հեղինակությունն ու
հարգանքը մասնագիտական շրջապատում։ Հրատարակված տվյալների հիման վրա
լուծվում է հիմնական հարցը՝ գիտական նորարարության և առաջնայինության
մասին։
Ինչպիսին էլ որ լինի գիտական հաշվետվության ճակատագիրը, այն
համարվում է հիմնական արդյունարար փաստաթուղթը, որն իր մեջ ներառում է
բովանդակային ինֆորմացիա՝ ստացված հետազոտության արդյունքում։
Կառուցվածքային տեսանկյունից եզրափակիչ հաշվետվությունները
բաժանվում են երեք հիմնական մասերի՝ ներածական, հիմնական և եզրափակիչ։
Ներածական մասը ներառում է տիտղոսաթերթը, հետազոտության
անցկացման պայմանագիրը, հուշագիրը, վերնագիրը, նկարազարդումների և գրքերի
ցանկ։
Հիմնական մասը կազմված է ներածությունից, հետազոտության
մեթոդաբանության հատկանիշներից, ստացված արդյունքների քննարկումից,
սահմանափակումների փաստագրումից, ինչպես նաև եզրակացություններից ու
խորհրդատվություններից։
Եզրափակիչ մասում ներկայացվում են առդիրները, որոնք պարունակում են
հավելյալ ինֆորմացիա՝ անհրաժեշտ ստացված արդյունքների ավելի խորը
իմաստավորման համար։ Ներկայացվում են հղումներ հեղինակներին և
օգտագործված մեթոդների աղբյուրներին։
Ամբողջական ակնարկից բացի անհրաժեշտ է ներկայացնել նաև կրճատ
ակնարկ, որը համարվում է հաշվետվության առավել կարևոր մասը։ Շատ
պատվիրատուներ կարդում են միայն կրճատ ակնարկը։ Մյուսները, թեև կարդում են
ավելի շատ, սակայն անգամ նրանք են որպես պրակտիկ գործողությունների
ուղեցույց օգտագործում կրճատ ակնարկը։ Այն իրենից ներկայացնում է ոչ թ
ամբողջական ակնարկի սեղմագիրը, որտեղ բոլոր դրույթները շարադրվում են ավելի
սեղմ ձևով, ոչ թե արդյունքների և եզրակացությունների էության հակիրճ
շարադրանքը, այլ ուշադրություն հրավիրում հաշվետվության հիմնական մասի
բոլոր կարևոր կետերի վրա։ Պատշաճ կերպով գրված ակնարկը խնայում է զբաղված
ղեկավարերի ժամանակը՝ առանց վնաս հասցնելու որակին։

Բարդ հարցեր

Հարցաթերթիկային հետազոտություններում մասնագետներն ուշադրություն


են դարձնում դժվար, բարդ,նշանառու (մտքեր առաջացնող)և «նուրբ» հարցերին։
Դժվար հարցը այն հարցն է, որի պատասխանի բարդությունը կապված է
միջնորդավորված շփման սպեցիֆիկ բնույթի և ամենից առաջ՝ տպագիր տեքստի
ընկալման հետ։ Դժվար հարցերի չափը հարցաթերկիում տատանվում է 10-40%
սահմաններում։ Որքան ավելի պրոֆեսիոնալ է կազմված հարցաթերթիկը, այնքան
քիչ է նման հարցերի չափաբաժինը։ Դժվար հարցերը հանգեցնում են բացթողումների,
ձևական պատասխանների և մեկնաբանությունների։
Դժվար հարցերի ձևակերպման անբավարար ուշադրությունը, Ի․ Ա․
Բուտենկոյի կարծիքով, կապված է այն բանի հետ, որ սոցիոլոգը կողմնորոշվում է իր
շրջապատում եղած մարդկանց լեզվական ունակությունները, այսինքն՝ բարձրագույն
կրթություն ունեցող մարդկանց լեզվական ունակությունները։ Դա շատ պարզ է, քանի
որ մայրենի լեզվի գերազանց իմացությունը ստեղծում է պատրանք, որ բոլոր այն
մարդիկ, ովքեր հասկանում են այդ լեզուն, միանշանակ կերպով ընկալում են ամեն
ինչ, ինչ ասվում է այդ լեզվով։
Հարցի շարադրանքի ընկալման հիմնական բարդությունը նրանում
պարունակվող բառերի քանակն է։ Այն հարցերը, որոնք պարունակում են 10 և ավելի
բառ, առաջացնում են ընթերցանության, ընկալման և հասկանալու դժվարություններ։
Որպես օրինակ կարող է ծառայել հետևյալ ձևակերպումը․ «Քննարկո՞մ եք արդյոք
Դուք, և եթե այո, որքա՞ն հաճախ եք քննարկում շրջակա միջավայրի պահպանության
խնդիրներն ընտանիքի անդամների, ընկերների, ծանոթների և գործընկերների հետ»։
Բացի բառերի մեծ քանակությունից հարցաթերթիկային հարցի ընկալման
խոչընդոտներից է նաև մասնագիտական տերմինոլոգիայի, անհասկանալի
բառապաշարի, «խոսակցական լեզվի» (սլենգի) չարաշահումը։ Դժվար են
համարվում, մասնավորապես, այն տերմինները, որոնք առօրյա կյանքում չեն
կիրառվում հարցվողների կողմից։
Իսկ երրորդ դժվարությունը հարցաթերթիկային հարցի ձևակերպումն է։ Ի․ Վ․
Ֆյոդորովի կողմից անցկացված մեթոդական փորձարկման տվյալներով՝ աղյուսակի
տեսքով հարցերը հանդիպում են միջինում 1,8 անգամ ավելի հաճախ, քան
ավանդական եղանակով ձևակերպված հարցերը։
Հարցաթերթիկի պրոյեկտը մշակելիս, սոցիոլոգը պարտավոր է հաշվի առնել
բոլոր մանրուքները․ մասնավորապես՝ կրճատել երկար ձևակերպումները, հանել
հազվադեպ օգտագործվող կամ օտար բառերը, նեղ մասնագիտական տերմինները,
բացել կամ էլ ընդհանրապես փոխարինել մակբայները, ինչպիսիք են, օրինակ, «շատ»,
«հաճախ» և այլն։
Բարդ հարցը հարցվողներին ստիպում է մեկ հարցի պատասխանելու համար
միանգամից լուծել մի քանի խնդիր։ Օրինակ՝ «Ձեր ընտանիքի մեկ անդամին միջինում
որքան եկամուտ է բաժին ընկնում»։ Այս հարցին պատասխանելու համար հարցվողը
պետք է լարի հիշողությունը և մտքում հաշվարկ կատարի։ Կամ՝ «Մեկ ամսում
միջինում որքա՞ն գումար եք ծախսում ալկոհոլային խմիչքների ձեռքբերման վրա»։
Այստեղ նա պետք է մտովի վերադարձ կատարի նախորդ ամսում կատարած
գնումներին։ Ահա ևս մի օրինակ՝ «Որքա՞ն ազատ ժամանակ ունի ձեր ընտանիքի
անդամներից յուրաքանչյուրը», այստեղ պատասխանելու համար հարցվողից
պահանջվում է կատարել դիտարկում։
Հարցաթերթիկի սկսնակ և անփորձ մշակողը հարցվողներին նույնացնում է
ինքն իր հետ։ Հարցերը ձևակերպելիս նա, կարծես, դրանք իր վրա է փորձարկում՝
առաջնորդվելով այն սկզբունքով, որ հարցվողը կպատասխանի մոտավորապես
այնպես, ինչպես ես ինքս։ Եթե հարցըհասկանալի է ինձ, ապա ինչո՞ւ այն պետք է
անհասկանալի լինի հարցվողի համար։
Սակայն գիտնականը մոռանում է կրթությունների տարբերությունն իր և
հարցվողի միջև։ Անգամ եթե այդ տարբերությունն աննշան է, և հարցաթերթիկը
լրացնում են միևնույն միջին կրթություն ունեցող հարցվողներ, որին պատկանում է
նաև սոցիոլոգը, մասնագիտական հետաքրքրությունների սահմանն այնքան մեծ է, որ
առարկայական մասնագիտացումը, աշխարընկալման լայնությունը և հումանիտար
գիտակցությունն այնքան տարբեր են, որ սովորական հարցաթերթիկային հարցը
կարող է վայրկենապես վերածվել բարդի, եթե հետազոտողը հաշվի չի առել լսարանի
հատկանիշները, մոտեցել է սեփական, հաճախ՝ ոչ ճշգրիտ չափումներով։
Որքան հաջող է կազմակերպված հարցաթերթիկը և ճիշտ են ձևակերպված
հարցերը, այնքան ավելի քիչ են մարդկանց հրաժարականներն ու բացթողումները և
հակառակը։ Մեթոդական հետազոտությունները ցույց են տալիս, որ
պատասխաններից հրաժարվելու թիվը կախված է հարցվողների սեռից, տարիքից և
կրթությունից։ Դրանցից մեկի ժամանակ սահմանվել է, որ «բաղթողումների
առավելագույն քանակն այն մարդկանց մոտ էր, ովքեր ունեին 8-ամյա կամ ավելի
ցածր մակարդակի կրթություն, իսկ նվազագույն քանակը՝ բուհեր կամ
տեխնիկումների ավարտածների մոտ։ Այս օրինաչափությունը ավելի վառ կերպով
դրսևորվում էր կանանց մոտ, քան տղամարդկանց»։
Բարդ հարցերի խնդիրը լուծվում է հարաբերականորեն ավելի հեշտ․ մի հարցը
վերածում են երկու կամ երեք հարցերի, վերացական ձևակերպումները վերածվում
են կոնկրետ ձևակերպումների, երկար հարցերը փոխարինում են կարճերով, հստակ
արտահայտություններով, իսկ հասկացությունները՝ տերմիններով։
Նշանառու հարցը այն հարցն է, որը պարունակում է թաքնված հուշում կամ
կոդավորում այն բանի, թե որ ուղղությամբ պետք է ընթանա հետագա զրույցը
հետազոտողի և հարցվողի միջև, հավելյալ ինֆորմացիա, անհրաժեշտ
բացատրություններ։ Անհրաժեշտ է առանձնացնել նշանառու հարցերի երկու
հիմնական տեսակ։ Առաջինը կարելի է անվանել տեխնիկական նշանառու հարց։
Նրա նպատակն է՝ հարցվողին ներգրավել գործի մեջ։
Հետազոտողն իրավունք ունի «նշան բռնել թիրախի վրա», սակայն իրավունք
չունի պարտադրել իր պատասխանը։ Նա կարող է սահմանափակել երկխոսության
շրջանակները, ինչպես անում են հեռուստահաղորդավարները, ովքեր ուղիղ եթերում
անցկացնում են խմբակային քննարկում, որտեղ յուրաքանչյուրն ուզում է խոսել իրեն
հուզող խնդիրներից՝ ոչ միշտ մտածելով հաղորդման թեմայի մասին։ Նշանառու
հարցը սահմանում է, թե ինչպիսի թեմատիկ շրջանակների մեջ է պետք մնալ հարցին
պատասխանելու ընթացքում։
Երբ հարցվողի հետ երկխոսությունը թեթևացնող տեխնիկական ֆունկցիան
անցնում է հետին պլան, առաջ է գալիս նշանառու հարցի երկրորդ ձևը՝
գաղափարաբանականը։ Ճիշտ ձևակերպված հարցերի օգնությամբ հեղինակը
փորձում է ոչ միայն ուղղորդել, այլև հուշել իրեն անհրաժեշտ պատասխանը։ Այս
մեթոդին հիմնականում դիմում են անբարեխիղճ քաղաքագետները, ովքեր ինչ-որ
ձևով հավաքած լինելով էմպիրիկական տվյալներ, փորձում են ի լուր աշխարհի
հայտարարել, որ իբրև թե ողջ ազգը սատարում է իր կուսակցությանը։
Սակայն ցավալի արդյունքների են հանգեցնում այն նշանառու հարցերը, որոնք
հասցեագրված են անիրական, երևակայական կերպարներին, նրանց, ում կերպարը
սոցիոլոգը փորձում է ներշնչել հարցվողին։ Հիմնականում նրանք սկսվում են
հետևյալ արտահայտություններով․ «Ձեզ՝ որպես կոմպետենտ մարդու, հայտնի է,
որ․․․», «Չի կարելի չհամաձայնել այն բանի հետ, որ․․․», «Առողջ դատողություն
ունեցող բոլոր մարդկանց կարծիքով․․․»։
Գաղափարաբանական նշանառու հարցերի դեմ պայքարը պետք է սկսվի հենց
սոցիոլոգի կողմից, ով պատրաստվում է կատարել իր կյանքի ամենադժվար
առաջադրանքը՝ ազատվել սեփական կողմնակալությունից, հարցաթերթիկի
կազմմանը մոտենալ օբյեկտիվորեն։
Նուրբ հարցը այնպիսի հարցաթերթիկային հարց է, որը դիպչում է ցավոտ
թեմաներին, վերաբերում է հարցվողի անձնական կյանքին, հարցերին, որոնք հաճելի
չէ քննարկել ո՛չ իր նեղ շրջապատում, ո՛չ էլ ընդհանուր առմամբ հասարակության
մեջ։
Անքաղաքավարի են համարվում հարցերը հրեաների, համասեռամոլների
մասին, անքաղաքավարի է, երբ հարցվողին ուղիղ տեքստով հարցնում են՝ դուք
դասո՞ւմ եք Ձեզ բնակչության աղքատ բնակչության շարքը։ Անքաղաքավարի է
ամուսիններին հարցնել՝ «Ինչո՞ւ դուք բաժանվեցիք», իսկ ծնողներին՝ «Ինչո՞ւ են ձեր
երեխաները վատ սովորում»։

You might also like