Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 21

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Սյունիքը հայտնի է եղել երկու անունով՝ Սյունիք և Սիսական: "Աշխարհացույցի"


համաձայն այն Մեծ Հայքի 9-րդ նահանգն է, տարածվում է Հայկական
լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում, սահմանակից էր Այրարատ,
Վասպուրական, Արցախ, Գուգարք, Ուտիք նահանգներին:

Սյունիք նահանգը զբաղեցնում էր ավելի քան 15000 քառ.կմ տարածք և


միջնադարում ուներ 1008 գյուղ, 43 բերդ, 48 վանք, Լեռնաշխարհը արտաքին
աշխարհի հետ կապված է եղել լեռնանցքներով և դժվարանցանելի
ճանապարհներով: Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղ-Աժդանականն
է /3906մ/:

Հայտնի են նաև Բաղաց, Խուստուփ, Մեծ Իշխանասար, Արամազդ


լեռնագագաթները: Լեռնաշխարհի մարգագետինները, ճոխ արոտավայրերը
հարմար են անասնապահության, իսկ գետահովիտները՝ երկրագործության
զարգացման համար:
Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու
բնական եզակի անտառը:
Անտառներն հարուստ են եզակի բուսատեսակներով և կենդանիներով:
Հայաստանի բնական հարստություններով աչքի ընկնող երկրամասերից է
Սյունիքը: Հնագույն ժամանակներից այստեղ արդյունահանվել են պղինձ և այլ
գունավոր մետաղներ:
Երկրամասն ունի ջրառատ գետեր, որոնցից խոշոր են Որոտանն ու Ողջին:
մարզկենտրոնով:

Պատմամշակութային հուշարձաններ

Որոտնավանք

Միջնադարյան Որոտնավանք (Վաղադնի վանք) վանական համալիրը հայկական


ճարտարապետության Սյունիքի դպրոցի ուշագրավ հուշարձաններից է: Գտնվում է
գյուղից 2 կմ հարավարևելք, Որոտան գետի կիրճի եզրին: Թվագրվում է X-XI դդ.:
Բաղկացած է Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Կարապետ եկեղեցիներից, գավթից,
սյունասրահներից, հյուրատնից ու օժանդակ շինություններից, պարսպից և
գերեզմանատնից: Բոլոր հուշարձանները տեղադրված են ուղղանկյուն բակի
պարագծով, հիմնականում՝ հյուսիսային և արևելյան կողմերում, և կառուցված են
տեղական բազալտի քարերով:

Ս. Գրիգոր եկեղեցին համալիրի հնագույն եկեղեցին է: Գործել է մինչև


վանքային համալիրի հիմնադրումը: Ըստ XIII-XIV դդ. պատմիչ Ստեփանոս
Օրբելյանի՝ հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ.: Վերակառուցել է Հայր
Ստեփանոս ճգնավորը: Միանավ կառույց է, այժմ՝ ավերակ: Վաղ միջնադարում
նշանավոր ուխտատեղի էր:

Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին գտնվում է Ս. Գրիգոր եկեղեցու


հյուսիսարևելյան կողմում: Ըստ պահպանված շինարարական արձանագրության՝
եկեղեցին կառուցել է Սյունյաց Սմբատ թագավորի կինը՝ Շահանդուխտ թագուհին,
1000 թ.: Միանավ, թաղածածկ կառույց է: Արևելյան կողմում կան երկու
ավանդատներ: Երրորդ ավանդատունն էլ տեղադրված է հյուսիսային պատի
երկայնքով և կազմում է հյուսիսարևելյան ավանդատան շարունակությունը:

Գավիթը կից է Ս. Ստեփանոս եկեղեցուն արևմտյան կողմից: Թաղածածկ


շինություն է, կառուցվել է XI դ. սկզբին:

Սյունասրահը ձգվում է Ս. Ստեփանոս եկեղեցու և գավթի հարավային


ճակատների երկայնքով: Թաղածածկ կառույց է՝ հարավային ճակատում մեկ լայն
պայտաձև կամարակապ բացվածքով:

Ս. Կարապետ եկեղեցին գտնվում է համալիրի արևելյան մասում, Ս. Ստեփանոս


եկեղեցու հարավարևելյան կողմում: Կառուցել է Շահանդուխտ թագուհու որդին՝
իշխան Սևադան, 1007 թ.: Ունի կենտրոնագմբեթ, եռախորան, ներքուստ խաչաձև,
չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Միակ մուտքը արևմտյան
կողմից է: Կառուցված է սրբատաշ բազալտի քարերով: 1438 թ. վանահայր Սարգիս
Անգեղակոթցին վերակառուցել է եկեղեցու գմբեթը: 1931 թ. երկրաշարժից
քանդվել են եկեղեցու գմբեթն ու ծածկերը:

Եկեղեցու ներսում պահպանվել են որմնանկարի հետքեր, որը վերականգնվել է


2011 թ.՝ բելգիացի Քրիստին Լամուեի և իտալացի մասնագետների կողմից:

Սյունասրահը ձգվում է Ս. Կարապետ եկեղեցու արևմտյան պատի ամբողջ


երկայնքով: Կառուցված է եկեղեցուց ուշ: Բաց, կամարակապ կառույց է՝
կենտրոնական մասում երեք մեծ կիսաշրջանաձև կամարներով:
Հյուրատունը և այլ օժանդակ շինությունները գտնվում են համալիրի
արևմտյան կողմում: Վերջիններս կառուցել է Շահանդուխտ թագուհին XI դ.
սկզբներին: Հյուրատունը կառուցվել է ավելի ուշ՝ 1326 թ.:

Հուշասյունը կանգնեցվել է XI դ., Ս. Կարապետ եկեղեցու հյուսիսային պատին


կից, եռաստիճան պատվանդանի վրա՝ գագաթին, խոյակի վրա դրված
խաչարձանով: Քանդվել է 1931 թ. երկրաշարժից:

Պարիսպը շրջափակել է համալիրը արևելյան, արևմտյան և հարավային


կողմերից: Հուշարձանների հյուսիսային պատերը վանքի պաշտպանական
համակարգի մի մասն են կազմել:

Գերեզմանատունը տարածվում է վանքի պարսպափակ բակում, որտեղ


պահպանվել են X-XVI դդ. խաչքարեր ու տապանաքարեր:

Ս. Ստեփանոս և Ս. Կարապետ եկեղեցիներին կից սյունասրահները ծառայել են


որպես իշխանական տոհմի գերեզմանատուն, որտեղ թաղված են վանքի
հիմնադիրներ Շահանդուխտ թագուհին և իր որդի Սևադան:

Որոտնավանքը եղել է միջնադարյան գրչության կենտրոններից: Այստեղ գործել


են Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Առաքել ծաղկողը և այլք:
Համալիրի նորոգման աշխատանքները սկսվել են 1980-ական թթ. և ավարտվել
2013 թ.:

Տաթևի վանական համալիր

Հայկական միջնադարյան ճարտարապետության


նշանավոր հուշարձան, վանական համալիր:
Գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք
Տաթև գյուղի մոտ: 8-րդ դարի վերջերից դարձել է
Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906թ.
կառուցվել է Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067թ. սբ Աստվածածին
դամբարան-եկեղեցին, 1295թ. սբ Գրիգոր եկեղեցին, 1787թ. Գրիգոր Տաթևացու
դամբարանը:
Այս հիմնական կառույցներից զատ, 20-րդ դարի վերջում վանքի տարածքում և
շրջակայքում այլ շինարարական և վերականգնողական աշխատանքներ էր
իրականացվել: Ներկայումս վանքը վերականգնված է և Սյունյաց թեմի կենտրոնն
է: 1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և
մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խաշոր
մատենադարան, որտեղ պահում էին շուրջ 10 հազար ձեռագիր մատյաններ:
Վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ:

Տաթևի Մեծ անապատ

Տաթևի անապատը գտնվում է Որոտան գետի աջ ափին,


«Սատանի» կամուրջի մոտ, Տաթևի վանքի
հարավ-արևմտյան կողմում, Տաթևի ձորի և Որոտանի
միախառնվելու տեղում։ Այն կառուցվել է 1613թ և
հանդիսանում էր XVIIդ. նշանավոր կրոնական
կենտրոն: Ուներ բարձր տիպի դպրոց, կուսանոց: Եղել է գրչության հայտնի
կենտրոն՝ վանքի անվանի գործիչներից է ծաղկող Հակոբ Շոռոթեցին: 1660թ.
այստեղ է փոխադրվել 1658թ. երկրաշարժից կործանված Հարանց անապատի
միաբանությունը: Տաթևի մեծ անապատը շրջապատված է բարձր ուղղանկյուն
պարիսպներով։ Անապատի միակ եկեղեցին գտնվում է հարավ-արևմտյան
մասում՝ սրբատաշ բազալտից շինված Ս.Աստվածածին եռանավ բազիլիկը, որին
արևմուտքից կից է գավիթ-սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743թ.), հյուսիսից՝
Տաթևի մեծ անապատի հիմնադիր վանահայր Արիստակեսի (մահացած 1669թ.)
գմբեթավոր մատուռ-դամբարանը։ Եկեղեցուց արևելք գտնվում է աղբյուրը, դեպի
հարավ՝ սեղանատունը խոհանոցով, արևմտյան և հյուսիսային պարիսպներին
կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝
L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով
օժանդակ մասն է։ Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի հայկական հոգևոր
ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական
նշանակություն է ունեցել XVIIIդ. Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական
պայքարի ժամանակ։

Վահանավանք

Վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքից մոտ 5 կմ


հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին, Տիգրանասարի լանջին:
Հիմնադրել է Սյունյաց նահանգի Բաղք գավառի գահակալ իշխան Ձագիկի որդի
Վահանը` X դ.: Նրա անունով էլ վանքը կոչվել է Վահանավանք: Վանական
համալիրը բաղկացած է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց (911 թ.), գավթից,
սյունասրահից (XI դ. կես) և Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցուց (1086 թ.):
Համալիրի եկեղեցին, գավիթը և սյունասրահը 1046 թ. վերակառուցել է Իշխանաց
իշխան Գրիգորը (հետագայում Սյունյաց թագավոր Գրիգոր Ա):

Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի – Համալիրի գլխավոր եկեղեցին է: Կառույցի


շինարարությունը ավարտվել է 911 թ.: Այն մեկ զույգ մույթերով գմբեթավոր
դահլիճ է և կառուցված է սրբատաշ բազալտից:

Գավիթ – Կից է եկեղեցուն արևմտյան կողմից: Այն կառուցել է Վահանավանքի


վանահայր և Սյունյաց մետրոպոլիտ Վահան Ջևանշիրյանը XI դ. կեսին: Գավիթը
ուղղանկյուն դահլիճ է` 3 թաղակիր կամարներով: Գլխավոր մուտքը հարավից է և
բացվում է դեպի կից սյունասրահը:

Սյունասրահ -Հարավից կից է գավթին: Կամարակապ դահլիճ է: Ձգվում է եկեղեցու


և գավթի ողջ երկարությամբ: Այս բոլոր կառույցները կղմինդրածածկ են:

Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցի – Գտնվում է վանական համալիրից դեպի


հարավ, բարձունքի վրա: Ըստ պահպանված արձանագրության եկեղեցին 1086 թ.
կառուցել են Սյունյաց թագուհի Շահանդուխտը իր քրոջ` Կատայի հետ միասին:
Այն դասվում է երկհարկանի դամբարան-եկեղեցիների շարքին: Նրա առաջին
հարկը կառուցված է որպես դամբարան, որի վրա բարձրանում է եկեղեցու շենքը:
Այն թաղածածկ, փոքր, միանավ եկեղեցի է, որը հյուսիսից և արևելքից ունի
սյունազարդ պատշգամբ: Եկեղեցու չափերը ավելի փոքր են քան առաջին հարկի
դամբարանինը, որի հետևանքով հյուսիսային և արևելյան մասում առաջացել է
շրջանցող հարթակ: Կառուցված է սրբատաշ բազալտից: Արևմտյան մասում
անմշակ քարերով կառուցված գավիթն է:

Վահանավանքը հարուստ է վիմական արձանագրություններով: Բազմաթիվ


խաչքարերի և տապանաքարերի վրա պահպանված վիմագրերը վկայում են, որ
Վահանավանքը եղել է Սյունյաց և Աղվանից աշխարհի թագավորական,
իշխանական տոհմերի պանթեոն:

Վահանավանքին կից գործել է վանական դպրոց, որտեղ ուսանել է կաթողիկոս


Վահան Ա Սյունեցին: Ըստ վիմագրական տեղեկության վանքի տարածքում եղել
են ևս երկու եկեղեցիներ` Ս. Հարություն և Ս. Սիոն, որոնց տեղադրությունը դեռևս
պարզված չէ: Հուշարձանախմբի տարածքում պահպանվել են նաև ընդարձակ
գերեզմանոցի, աղբյուրի և բնակելի շենքերի մնացորդներ, որոնք վկայում են
երբեմնի խոշոր վանական համալիրի գոյության մասին: 1966 թվականից վանքի
տարածքում պարբերաբար կատարվել են պեղումներ (ղեկ. Գ. Գրիգորյան):

Վանքի տարածքում խորհրդային տարիներին և ապա 2006-2009 թթ.


իրականացված վերականգնման աշխատանքների արդյունքում ամբողջովին
վերականգնվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և նրան կից գավիթը:
Սյունասրահը մասնակիորեն է վերականգնվել: Ս. Աստվածածին եկեղեցին
վերականգնվել է դեռևս խորհրդային տարիներին:

Զորաց քարեր (Քարահունջ)


Քարահունջ, “Զորաց քարեր”, հնավայրը գտնվում է
Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք, Երևան-Մեղրի
մայրուղու աջ մասում:

Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու այս հնավայրում մեր թվարկությունից 7500


տարի առաջ եղել է Արաստծո սրբավայրը և ստղադիտարանը: Հնագիտական
պեղումների ընթացքում այստեղ բացվել է մ.թ.ա. 3-րդ - 1-ին հազարամյակների
դամբարաններ: Պահպանվել են բնակելի տների և այլ շինությունների հետքեր:
Հնավայրը շատ նմանություններ ունի արևմտաեվրոպական մեգալիթյան
կառույցների, մասնավորապես, անգլիական Սթոունհենջի (Քարահունջ) հետ:
Քարահունջը զբաղեցնում է հսկայական տարածք և պեղումներին այստեղ դեռ
շատ անակնկալներ կարող են մատուցել:

Աղիտուի մահարձան

7-րդ դարի հայկական միջնադարյան ճարտարապետական


հուշարձան: Գտնվում է Սիսիան քաղաքից 4 կմ արևելք,
Աղիտու գյուղի կենտրոնում: Ըստ ավանդության մահարձանը
կանգնեցվել է թշնամիների դեմ կռվում զոհված երկու
իշխանազուն եղբայրների հիշատակին: Այն եռահարկ
կառույց է: Առաջին հարկաբաժինը սրբատաշ երանգավոր
քարերից կառուցված երկու կամարակապ խորշերով ու հարթ
ծածկով սրահ է, որի տակ ամփոփված են զոհվածների
աճյունները: Հարթակի կենտրոնական մասում բարձրանում են ուղղանկյուն
մույթերի և ութանիստ սյան վրա հենված ճոխ զարդաքանդակներով պսակված
եռամաս կամարաշարքը: Մահարձանի շրջակայքը հարուստ է հնագիտական
հուշարձաններով, որոնք վկայում են, որ այստեղ հեթանոսական շրջանի
պաշտամունքային կառույց է եղել: Վաղ քրիստոնեության շրջանում կառույցը
ավերվել է, իսկ դրա տեղում կառուցվել է եկեղեցին: 10-11-րդ դդարերում նույն
եկեղեցու տեղում Սյունիքի Սմբատ թագավորի կողմից նոր եկեղեցի է կառուցվել,
որն ավերվել է հրդեհից: Պահպանվել են գերեզմանատունը քանդակազարդ
տապանաքարերով ու խաչքարերով:

Հալիձորի բերդ

Ուշ միջնադարի հայկական ճարտարապետական


համալիր: Գտնվում է Կապան քաղաքից 1 կմ
հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին:
17-րդ դարի առաջին կեսին բերդի տարածքում գործում
էր կուսանոց անապատ, որը պարսպատելուց հետո
ծառայում էր որպես Մելիք Փարսադանյանների
տոհմական ամրոց: 1720-ական թվականներին իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել
է Սյունիքի ազատագրական պայքարի կենտրոնը: Հալիձորի բերդի մոտ Դավիթ
Բեկն ու Մխիթար Սպարապետը 1725-27թթ. ջախջախել են թուրքական մեծաթիվ
զորքերին:
Բերդի պարիսպներն ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև: Երկու
կամարակապ մուտքերը գտնվում են հարավային և հյուսիսային պարիսպների
մեջ: Միակ կլոր բուրգը գտնվում է ամրոցի հարավ արևմտյան անկյունում:
Բերդում կան երկու եկեղեցի, տնտեսական և բնակելի շենքերի մնացորդներ:
Եկեղեցիներից մեկը կառուցված է անմշակ բազալտի խոշոր քարերով: Ունի
թաղածածկ դահլիճի հորինված, բեմի երկու կողմերում ավանդատները:
Եկեղեցուն հյուսիսից և հարավից կից կառուցված են երկհարկ գավիթներ:
Տեղանքի թեքությունը մեղմելու նպատակով, հյուսիսային պարսպից մինչև
արևելյան պարիսպը ամրացվել է տեռասաձև պարսպատով, որի շնորհիվ եկեղեցու
արևելյան բակը ընդարձակվել է:
Բաղաբերդ

Միջնադարյան Հասյատանի ամրոցներից է


Բաղաբերդը: Գտնվում է Կապանից 15 կմ
հյուսիս-արևմուտք, Ողջի գետի ձախ ափին, լեռան
բարձրադիր եռանկյունաձև գագաթին:

Ըստ ավանդության Բաղաբերդը կառուցել է Բաղակը Սիսակ նահապետի զարմից:


4-րդ դարում իշխան Անդովկ Սյունին Բաղաբերդի պարիսպների տակ
պարտության է մատնել պարսից Շապուհ արքայի զորագնդերին: Բաղաբերդը
4-12-րդ դարերում ունեցել է ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, լինելով
Սյունիքի իշխանության, ապա թագավորության կենտրոններից մեկը: 12-րդ դարի
վերջին ավերվել է սելջուկների կողմից: Բնական պատնեշ ունենալով խոր կիրճերի
ուղղագիծ ժայռերը Բաղաբերդը շրջափակված է բոլորաձև աշտարակավոր, հաստ
ու բարձր պարսպով: Որոշ տեղերում ժայռերը հղկվել և դարձել են բնական
պարսպատեր: Լեռան եռանկյունաձև գագաթին գտնվում է միջնաբերդը: Մուտքը
հյուսիս-արևելյան կողմում է: Բաղաբերդի ավերակները բավականին լավ են
պահպանված: Աստեղից տեսանելի է Բաղակի քար վանքի ավերակները:

Մեղրիի բերդ

Հայկական ճարտարապետական հուշարձան: Գտնվում


է Մեղրի քաղաքի շրջակա լեռնաշղթայի գագաթների
վրա, հյուսիսից պայտաձև, ընդգրկելով քաղաքը:
Մեղրու բերդը առաջին անգամ հիշատակվում է 1083թ.:
Այն հիմնովին վերակառուցվել է 18-րդ դարում:
Մեղրու բերդն իր ճարտարապետական մտահղացմամբ
եզակի է հայկական ամրոցաշինության մեջ:
Բերդը պարսպապատեր չունի: Դրանց փոխարինել են լեռնաշղթայի թեք կողերը:
Լեռնաշղթայի գագաթներին կոպտատաշ ու անմշակ գրանիտե քարերից
կառուցված են վեց ամրակուռ աշտարակներ: Դրանցից չորսը կլոր են, երկուսն
ուղղանկյունաձև: Կլոր աշտարակների հատակագծերը կանոնավոր շրջագծեր են
5.5 մ արտաքին տրամագծով: Բոլոր աշտարակների պատերը դրսից դեպի վեր
նեղանում են, կառույցին տալով կայունություն և ամրություն: Շարվածքում,
աշտարակի ողջ պարագծով, որպես հակաերկրաշարժային գոտիներ,
օգտագործվում են կաղնեփայտե հեծաններ: Աշտարակները եղել են երկհարկանի:
Նրանց հրակնատները ճառագայթաձև ու շախմատաձև, բացված են ամբողջ
շրջագծով: Ուշ միջնադարում, երբ գործածության մեջ մտավ հրազենը, Մեղրու
բերդի աշտարակներից հնարավոր էր կրակի տակ վերցնել քաղաքի մատույցներն
ու կարևորագույն կետերը, իսկ քաղաքի հարավային մատույցները պաշտպանված
էին Մեղրի գետով ու դրան հարող հին աշտարակաձև տներով, որոնք յուրատեսակ
պարսպի դեր էին խաղում:

Որոտնաբերդ

Բերդ ՄԵծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում,


Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա: Գտնվում
է Սիսիան քաղաքից 20 կմ արևելք:

Որոտանաբերդը դասվել է Սյունյաց նշանավոր բերդերի


շարքը: Հայտնի էր դեռևս 4-5-րդ դարերում: 12-14-րդ
դարերում մի քանի անգամ գրավվել է սելջուկ-թուրքերի և մոնղոլ-թաթարների
կողմից:

Ավերվել է 1487թ. երկրաշարժից: Ունի հյուսիս -արևմուտք - հարավ - արևելք


ձգվածությամբ թամբի ձև:

Երեք կողմից երիզված է Որոտան գետի անդնդախոր կիրճով, պարսպապատված է


եղել միայն հարավ-արևմուտքից:
Պահպանվել է երկշարք պարսպապատերի մնացորդները: Հարավ-արևելքում
ընդհանուր տարածքից մոտ 50 մ բարձր միջնաբերդն է: Միջնաբերդի
հյուսիս-արևմուտքում կառուցված է կրաշաղախով և բազալտե խոշոր կիսամշակ
քարերով երկտակ պարիսպը, որի հարավ-արևմուտքում եղել է բերդի հետ կապող
կամարակապ դարպասը: Միջնաբերդի արևելյան մասում կան կիսաշրջանաձև
պատով դիտաշտարակ, մատուռի մնացորդներ: Այստեղ է գտնվել Որոտան գետը
տանող գետնուղու գլխամասը:

Ինչպես միջնաբերդի, այնպես էլ բորդի ողջ տարածքը ծածկված է ճեղքված


բազալտից, առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ
չափերի կացարանների պատերով:

Ուշագրավ են բերդի հարավ-արևմտյան մասում գտնվող զույգ քառակող


կոթողների ստորին մասի մնացորդները (ավելի քան 25 մ բարձրությամբ):

Հին Խնձորեսկ

Գորիս քաղաքից 13 կմ դեպի հարավ-արևելք, այժմյան


Խնձորեսկ գյուղի հյուսիսարևելյան եզրի խոր
ձորահովիտներով կտրտված լեռնահովտի աջ ու ձախ
լանջերին տարածվում է Հին Խնձորեսկ գյուղը (պետ.
ցուցիչ` 8.45.5): Ըստ ավանդության` խոր ձորերի մեջ
կառուցված լինելու պատճառով, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ`
հետագա ձևափոխությամբ դառնալով Խնձորեսկ: Խնձորեսկը ունեցել է 11
պատմական թաղ (մայլա)` Փռթոսի, Ծտի, Թելունց, Չայլուկի, Ներքին, Վերին,
Տափլակ և այլն: Սկզբում Խնձորեսկի տների մեծ մասը քարանձավային է եղել,
հետագայում կառուցվել են նաև քարաշեն տներ: Անձավային բնակարանները եղել
են նաև ինքնատիպ պատսպարաններ: Մի քարայրից բաղկացած ժայռերից բացի
կան նաև տարբեր բարձրության վրա փորված քարայրներ ունեցող ժայռեր: 20-30
մ բարձրության վրա եղած քարայր-բնակարաններ (տեղացիներն անվանում են
«քրատակներ») բնակիչները բարձրացել են պարաններով: Ժամանակի ընթացքում
քարայրների ճակատային մասերում տներ են կառուցվել, որոնք դասավորված են
եղել դարավանդաձև` զառիթափ լեռնալանջով դեպի վեր. մեկ տան կտուրը
ծառայել է իբրև բակ մյուս տան համար: Այնպես որ հեռվից գյուղը լեռնալանջն ի
վեր ձգվող բազմահարկ հսկայական շենքի տպավորություն է թողել:

Նշանավոր հուշարձաններից է Խնձորեսկի բերդը: Այն իրենից ներկայացնում է


դժվարամատչելի քարայրների մի ամբողջական համալիր: Բերդը 1728-1730թթ.
եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը:

Գյուղի տարածքում տարբեր պատմական ժամանակահատվածներում կառուցվել


են չորս եկեղեցի: Կանգուն են Ս. Թադևոս և Ս. Հռիփսիմե եկեղեցիները, Անապատի
եկեղեցին խոնարհված է, իսկ գյուղի հարավարևելյան եզրին պահպանվել է IX-X
դդ. ժայռափոր եկեղեցի: Ս. Հռիփսիմեն (1666թ.) եռանավ բազիլիկ կառույց է, իսկ
Ս. Թադևոսը (XVII-XVIII դդ.) միանավ սրահ է: Անապատ եկեղեցին եղել է
գրչության կենտրոն, որտեղ գրվել և պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր:
Եկեղեցու բակի տապանատանն է գտնվում Մխիթար Սպարապետի գերեզմանը:

Գյուղատեղիի տարբեր հատվածներում կան աղբյուրներ, որոնց մի մասը


կամարակապ է: Բոլոր աղբյուրներն էլ ունեն քարից կառուցված մեծ կամ փոքր
նովեր: Աղբյուրներն հիմնականում կոչվել են կառուցողների անունով` Ղանդունց
նով, Թելունց և այլն: Գյուղատեղիի բարձրադիր լանջին է գտնվում Մելիք Քասու
ապարանքը (1836 թ.): Ուշագրավ կառույց է նաև Ս. Թադևոս եկեղեցու մոտ
գտնվող ժայռափոր ջրամբարը:

Այսօրվա Խնձորեսկ գյուղը կառուցվել է հնի հաշվին. բնակիչները, լքելով գյուղը,


նոր բնակարանների կառուցման համար քանդել և օգտագործել են հին տների
շինաքարը, ինչի արդյունքում մեծապես տուժել է մինչև 1954թ. անխաթար
պահպանված գյուղի պատմամշակութային նկարագիրը:
2012թ. հունիսին գործարկվել է Հին Խնձորեսկի երկու ձորափները (Ղանդունց նովն
ու Ներքին թաղը) իրար միացնող 160 մ երկարությամբ, 63 մ առավելագույն
բարձրությամբ ճոճվող կամուրջը: Այն իր տեսակի մեջ եզակի, գեղեցիկ և
տեսարժան կամուրջ է:

Խնձորեսկի մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Ստեփանոս


Օրբելյանը իր «Պատմություն նահանգին Սիսական» աշխատության մեջ:
Աշխատության վերջում բերված հին հարկացուցակի համաձայն` Խնձորեսկ գյուղը
Տաթևի վանքին տալիս էր 10 միավոր հարկ: Բնակչությունն զբաղվել է տարբեր
արհեստներով, իսկ դարբինները, պայտագործները, որմնադիրները,
զինագործները, գորգագործները իրենց արհեստը տարածել են նաև այլ
երկրներում: Ամենուրեք հռչակված են եղել գյուղի աշուղները:

Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը: XX դարի սկզբներին


նրա բնակչության թիվը հասել է 8300-ի, ունեցել է 7 դպրոց և 27 խանութ: Գյուղն
ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռազմաճակատ է զորակոչվել 1300 մարդ,
որոնցից շուրջ 80-ը արժանացել են սպայական կոչումների, այդ թվում` 1 գեներալ
և 8 գնդապետ, իսկ 480 խնձորեսկցիներ զոհվել են ռազմի դաշտում: Արցախյան
ազատամարտը փոթորկել է նաև խնձորեսկցիներին, որոնք իրենց անմնացորդ
մասնակցությունը բերեցին ինչպես պատմական հողերի ազատագրման, այնպես
էլ անկախ պետականության բանակաշինության նվիրական գործին:

Գյուղը հռչակված է նաև մշակույթի, գիտության, պետական ու քաղաքական


ասպարեզներում ճանաչված գործիչներով: Խնձորեսկում են ծնվել գրողներ Սուրեն
Այվազյանը, Գարեգին Սևունցը, Սաթյանների նշանավոր երգահանների
ընտանիքը, երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը և այլն:
«Զանգեզուր» կեսոլորտային համալիր

"Սոսու պուրակ" արգելավայր

"Սոսու պուրակ" արգելավայրը իր մեջ ներառում է


արևելյան սոսու Կովկասում ամենախոշոր բնական
պուրակը: Այն ստեղծվել է 1958 թ-ին ՀՍՍՀ
Մինիստրների Խորհրդի (թիվ Պ-341) որոշմամբ և
այժմ զբաղեցնում է 64.2 հա տարածք: Մինչև 2004
թ. այն գտնվում էր Կապանի անտառտնտեսության
ենթակայության տակ, իսկ հետո
բնապահպանական գործունեությունը խստացնելու նպատակով հանձնվել է
"Շիկահող" արգելոցին: Արգելավայրը գտնվում է "Շիկահող" արգելոցին կից Ծավ
գետի հովտում` Ներքին Հանդ գյուղի մոտ ծովի մակարդակից 700-800 մ
բարձրության վրա: Մարդու գործունեության ազդեցությունը մեղմացնելու համար
արգելավայրը շրջապատված է մոտ 100 մ լայնություն ունեցող բուֆերային
գոտով, որտեղ ընկած են Ներքին Հանդ գյուղի և Կապանի անտառտնտեսության
հողերը:

Շնորհիվ ցածր ռելիեֆի, արգելավայրի կլիման մեղմ է ու բավականին տաք:


Ձնածածկը ձևավորվում է ոչ ամեն տարի, արագ հալվում է և հասնում ոչ ավել,
քան 10 սմ: Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 530 մմ:
Սուսու պուրակը ունի ձգված տեսք` Ծավ գետի երկայնքով 50-200 մ լայնությամբ և
10 կմ երկարությամբ: Պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա հազարից ավել
ծառեր, որոնք հասնում են 30-35 մ բարձրությանը և պահպանվել են մինչ այժմ:
Բացի սոսուց, այստեղ աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ`
հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային
իլենին:
Ողնաշարավորների ֆաունայից բավականին բազմազան են սողունները` 7
տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ: Հազվագյուտ
տեսակներից հանդիպում են շերտավոր մերկաչքը, կատվաօձը և անդրկովկասյան
սահնօձը:

«Շիկահող» պետական արգելոց

«Շիկահող» պետական արգելոցը ստեղծվել է


1958 թ-ին Կապանի անտառտնտեսության
հողերի վրա ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի թիվ
Պ-341, 13.09.1958 թ. որոշմամբ` Մեղրու
լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա գտնվող
լայնատերև անտառների յուրահատուկ ֆլորան և
ֆաունան պահպանելու, ուսումնասիրելու և
վերականգնելու նպատակով: 1963 թ-ին այն վերափոխվել է Բարթասի
արգելավայրի և վերականգնվել է որպես արգելոց միայն 1975 թ-ին:
Պահպանության հիմնական օբյեկտներն են հանդիսանում լայնատերև (կաղնու,
բոխու) անտառները, յուրահատուկ բուսական համակեցությունները (կենու,
արևելյան սոսու և արևելյան հաճարենու պուրակները), դրանց բուսական և
կենդանական աշխարհը /վայրենակերպ, հովազ, մուֆլոն, բեզոարյան այծ/:

Արգելոցը գտնվում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում և զբաղեցնում


է 12073 հա տարածք: Արգելոցը բաղկացած է Շիկահողի և Մթնաձորի
տեղամասերից: Մինչև 2006 թ-ը դրա տարածքը ավելի փոքր էր` 10330 հա:
Շիկահողը զբաղեցնում է Ծավ և Շիկահող գետերի ավազանները Մեղրու
լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա և իր մեջ ներառում է Շախբուզ (2372 մ),
Գյումարանց (2366 մ), Մազրա (2198 մ) և Բարթաս (2186 մ) լեռնագագաթները:
Արգելոցին սահմանակցում են Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ և Ներքին Հանդ
գյուղերը:

Արգելոցի սահմաններն անցնում են հարավում Մեղրու լեռնաշղթայի ջրբաժանով,


իսկ մնացած կողմերից` վերը նշված գյուղերի համայնքային հողերի
սահմաններով:

«Խուստուփ» պետական արգելավայր

«Զանգեզուր» կեսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի ստեղծման հետ միասին ստեղծվել


է «Խուստուփ» պետական արգելավայր մ/ճ: Այն զբաղեցնում է 6946.74հա և
ընդգրկում է Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության
Խուստուփ լեռնազանգվածի բարձր լեռնային հատվածը: «Խուստուփ» պետական
արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու
լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի
անտառային գոտու վերին հատվածի, մարգագետնատափաստանային և
մարգագետնային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի,
լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության
հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության,
վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների կայուն
օգտագործման ապահովումն է:

«Բովաքար» պետականարգելավայր
Կազմավորվել է 1989թ-ին, ունի 4048հա տարածք։ Գտնվում է ՀՀ Սյունիքի
մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ 1400-2100մ
բարձրություններում։ Ստեղծվել է՝ բուսական աշխարհի ու կենդական աշխարհի
էնդեմիկ (Սոսնովսկու վարդկակաչ, Թախտաջյանի խլածաղիկ և այլն) և
հազվագյուտ (խոլորձներ, արաքսյան կաղնի, սագասոխուկ) տեսակների
պահպանության նպատակով։

«Արևիք» ազգային պարկ

Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացման ու


ընդլայնման նպատակով Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում ընդունվեց
«Արևիք» ազգային պարկ ստեղծելու որոշումը: «Արևիք» ազգային պարկը
ստեղծվել է 2010թ: Ազգային պարկի տարածքում ներկայացված են
լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային
կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի
վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը: Տարածքը կազմում է շուրջ
30353.8հա: Հատուկ ուշադրության առարկա են վայրի բնության հազվագյուտ և
ոչնչացող տեսակները: 60 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում
հայտնաբերվել է զոլավոր բորենի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր Գրքում:
Սատանայի կամուրջ

Սատանայի կամուրջը ջրի հոսանքի վրա


կախված անձեռագործ բնական տանիք է` մոտ
150 մետր լայնությանբ և 200 մետր
երկարությամբ: Կամուրջը կազմված է կրաքարից
և տրավիրտինից, ունի հարթ մակերևույթ. նրա
առանձին փոսերում պղպջակներ արձակելով
բխում են տաք հանքային աղբյուրներ: Կիրճի երկու զառիթափի լանջերը ևս
կազմված են տրավերտինից, որոնք դեղնակարմրավուն քարափների երկու
կողմից 250-300 մետր բարձրությոմբ պարիսպներով իջնում են կամրջի եզրին: Այդ
քարափները այնքան իրար մոտ են, որ կազմում են ընդամենը 180-200 մետր
լայնությամբ մի նեղ միջանցք: Կամրջի բարձրությունը գետի մակերևույթից
կազմում է մոտ 100 մետր: Նրա տակ կուտակված տրավերտինե սյուները,
վիթխարի ստալակտիտներ, կախված են գետի վրա և ունեն դեղին գույն, իսկ
ներքևում հետզհետե կանաչում են նմանվելով փրփրագեղ ջրերին: Այդ
ստալակտիտները առաջանում են շրջակա քարափների և հենց կամրջի ընդերքում
հոսող հանքային ջրերի մեջ լուծվող կալցիումի և այլ աղերի անջատումից:
Սատանայի կամրջի վրա և շրջակայքում կան հանքային աղբյուրներ, որոնց ջրի
քանակը կազմում է օրական 500-600 հազար լիտր: Նրանց ջերմաստիճանը 25
աստիճան է:

Սատանայի կամրջի հանքային աղբյուրների մասին Պրոֆ. Ա.Ա. Ֆլորենսկին գրել է.


«Սատանայի կամուրջի աղբյուրները բնության հրաշագեղ հուշարձաններ են,
որոնք հիացմունք են պատճառում իրենց յուրահատկությամբ և գեղեցկությամբ:
Դարեր շարունակ այդ հանքային ջրից նստվածք է առաջացել և անդնդախոր ձորի
երկու ափերը ամուր միացել են իրար, որի միջով հոսում է որոտընդոստ Որորտան
գետը":
Տեղի բնակիչները վաղ ժամանակներում չկարողանալով բացատրել
երկրաբանական այդ պրոցեսները, այն համարել են սատանայի գործ, իսկ
կամուրջը «Սատանայի կամուրջ»: Դարեր շարունակ ժողովուրդները այդ ջրերը
օգտագործել են զանազան հիվանդությունների, հատկապես ռեմատիկ, բուժման
համար:

Շաքեի ջրվեժ

Գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3 կմ


հյուսիս-արեւմուտք, Որոտանի ձախակողմյա
Շաքե վտակի վրա: Բարձրությունը 18 մ է: Շաքեն
Հայաստանի ամենաբարձր եւ գեղեցիկ ջրվեժն է,
այն մշտապես գրավել է այցելուներին և եղել
զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում:
Ջրվեժը հավասարապես գեղեցիկ է տարվա
ցանկացած եղանակին:

Հիմնական գրականություն

1. Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Եր., 1986:


2. Գր. Գրիգորյան, Վահանավանք, Եր., 2007:
3. Զոհրաբյան Է., Խորաձորի մարդիկ, Երևան, 1984:
4. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2,
Երևան, 1988:
5. Յու. Թամանյան, Քարե տարեգրության վերականգնումը, Եր., 1981:
6. Միրզոյան Հ., Հայրենի եզերք, Երևան, 2000:
7. Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893:
8. ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ,
https://web.archive.org/web/20200427155347/http://www.mnp.am/am/pages/213

You might also like