Մամլո հաղորդագրություն- Եղոյան Էլեն

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

Վ.

Բրյուսովի անվան պետական համալսարան


+374 60 830121
Հ․ Թումանյան 42 , Երևան, Հայաստան

info@brusov.am
20.09.2024, 14:20
Մամուլի հաղորդագրություն

Լեզուների եվրոպական օրը ԲՊՀ-ում

(Վ, Բրյուսովի անվան պետական համալսարանը նշում է լեզուների եվրոպական օրը)

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ս.թ սեպտեմբերի 26-ին՝ ժամը


13.00-ին, ԲՊՀ բակում նախատեսում է իրականացնել «Լեզուների եվրոպական օր»
միջոցարումը: Համալսարանը հրավիրում է ուսանողներին,
պրոֆեսորադասախոսական կազմին, լեզուների ինչպես նաև տարատեսակ
մշակույթնորի ուսումնասիրությամբ հետաքրքրված անձանց մասնակցել
միջոցառմանը:

«Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում լեզուների օրը տոն է: Այն


հնարավորություն է տալիս մեր երիտասարդներին ծանոթանալ համալսարանում
ուսուցանվող լեզուների բազմազանությանը՝ ցույց տալով ժամանակակից
գլոբալացված աշխարհում լեզուների իմացության կարևորությունը»,- ասում է
կարիերայի կենտրոնի ղեկավար, ԲՊՀ շրջանավարտների միավորման գործադիր
տնօրեն Լևոն Բաբամյանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվելու են 19 օտար լեզուներ և մշակույթներ,


որոնց մասին խոսելու են տվյալ բաժնում սովորող բարձր կուրսի ուսանողները և
դասավանդող դասախոսները, կհնչեն այդ մշակույթների ազգային երգերը, որոնք
կուղեկցվեն նաև պարով։ Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ
յուրաքանչյուր լեզվի ուսուցման հեռանկարներին ու առավելություններին, ինչպես
նաև համասլարանի կողմից տրամադրվող կրթական ծրագրերին:
«Լեզուների եվրոպական օրը» առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2002թ․-
ին:

You might also like