Մշակույթի հետքերով

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 1

«Մշակույթի հետքերով»

09.02.2024, 15:30

«Աղեկ աղջիկ դուռը բաց» խորագրով համերգ

Փետրվարի 8-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության


տանը տեղի ունեցավ «Աղեկ աղջիկ դուռը բաց» խորագրով համերգը։ Համերգի
նպատակն էր հանդիսատեսին ներկայացնել հին հայկական երաժշտությությունը
մշակումներով։ Համերգն իրականացվեց «Տաղարան» համույթի կողմից,
գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ։ Հնչեցին այնպիսի երգեր, ինչպիսիք են՝
«Մախմուր աղջիկ», «Շահնազ», «Ունաբի, Մարալի», «Աղկեկ աղջիկ, դուռը բաց.... » և
այլն։

Համերգի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեցին «Տաղարան» համույթի


մենակատարներից մի քանիսը՝ խոսելով կատարած աշխատանքի ընթացքի և
կարևորության մասին`

«Կարող եմ ասել, որ համերգի նախապատրաստական փուլը փոքր ինչ դժվար


էր ինձ համար, բայց միևնույն ժամանակ անչափ հետաքրքիր, քանի որ
հնարավորություն ունեցա ծանոթանալ Մուսա լեռան բարբառին, կենցաղին, ինչպես
նաև այնտեղի ավանդույթներից մի քանիսին։ Այս ամենը ինձ կարծես տեղափոխեցին
հին Հայաստան, որտեղ տնօրինում էր միայն երաժշտությունը։ Սեդրակ Երկանյանի
կողմից կատարած մշակումները նոր շունչ էին հաղորդել հին հայկական քիչ հայտնի
գործերին, ինչը հիանալի հնարավորություն տվեց դրանց մասին պատկերացում
կազմելու և հայկական երաժշտության որակը բարձր պահելու համար»,- բնութագրեց
մենակատարներից Արամո Մամիկոնյանը։

Միջոցառման ավարտին ներկաներից շատերը կիսվեցին իրենց դրական


արձագանքներով՝ բարձր գնահատելով ներկայացման գեղարվեստական և
մշակութային նշանակությունը՝

«Համերգը ծառայեց որպես երաժշտության մնայուն ուժի վկայություն՝


ոգեշնչելով ներկա գտնվողներից շատերին: Երկանյանի փորձառությունն ու
նվիրվածությունը իր արհեստին ակնհայտ էին յուրաքանչյուր ստեղծագործության
կատարման և մեկնաբանության մեջ: Հուսամ, այսպիսի միջոցառումները
շարունակական կլինեն՝ թույլ տալով վայելել բարձրորակ երաժշտություն» ․- նշեց
«Հովեր» երգչախմբի կոնցերտմայստեր Շահանե Աղաքարյանը։

You might also like