Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՆՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ

ԽՆԴԻՐՆԵՐԸ
2021 թվականից մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը ` ՀՀ
կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն։ Բացի
ատեստավորումից, ուսուցիչներին նաև որակավորման տարակարգ է շնորհվում, և
2023 թվականին նրանց թիվը կազմել է 109։
Ստուգումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով: Առաջադրանքներին
պատասխանելու և պատասխանների ձեւաթուղթը լրացնելու համար ուսուցչին
տրվում է 180 րոպե: Պատասխանների ձևաթղթերը ստուգվում են գնահատման եւ
թեստավորման կենտրոնում (ԳԹԿ)՝ համակարգչային սարքավորումների ու
ծրագրերի միջոցով:
Հավելյալ վարձատրության իրավունք են ստանում այն մանկավարժները,
որոնք 80 տոկոս և ավելի արդյունք կապահովեն: 80-89 տոկոս արդյունավետություն
ցուցաբերած ուսուցիչները ստանում են հավելավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի
չափով, իսկ 90-100 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները՝ 50%-ի
չափով: Այն ուսուցիչները, որոնք 60-79% արդյունք են ապահովում, պարզապես
համարվում են ատեստավորումն անցած, և նրանց աշխատավարձը պահպանվում է:
Ատեստավորումը չանցած ուսուցիչները հնարավոր է՝ զրկվեն աշխատելու
իրավունքից: Սա, սակայն, կլինի միայն այն դեպքում, երբ ատեստավորման
ժամանակ 0-59 տոկոս արդյունք ունենան ու երկրորդ անգամ՝ վերաատեստավորման
ժամանակ ևս չկարողանան դրական արդյունք ապահովել:
Հիշեցնենք, որ 2021 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցել է 996
ուսուցիչ միայն` «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա»,
«Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների մասնագետներ։
2023 թվականին անցկացվել է նաև երաժիշտների ատեստավորում երաժշտական
դպրոցների ուսուցիչների համար։
Չնայած այս նախագծի նպատակն ի սկզբանե ուսուցիչների որակը
բարձրացնելն էր և աշխատավարձեր բարձրացմամբ նրանց քաջալերելը՝ որոշ
ուսուցիչներից բողոքներ են լինում, որ նախկինում ստացած իրենց
աշխատավարձերը նվազեցվել են, ու այդ գումարին է ատեստավորման
հավելավճարն ավելանում։
Դժգոհությունների մեծ ալիք է բարձրացվել այն ժամանակ, երբ շատ ուսուցիչներ
ատեստավորման արդյունքում դուրս են մնացել աշխատանքից, սակայն հարցը
կարգավորեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ խոստանալով միջին
մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին աջակցել բարձրագույն կրթություն
ստանալու կամ ցանկության դեպքում այլ աշխատանքի տեղավորվելու հարցում։
Նրանցից մեկը` դաշնամուրի ուսուցչուհի Հռիփսիմե Աղաքարյանը, որն արդեն
10 տարի է դասավանդում է, ասում է, որ իր աշխատավարձը ոչ մի կերպ չի
փոփոխվել՝ չնայած, որ ինքը ատեստավորման արդյունքում հավաքել էր 87%:
Գայանե Եղոյանը կամավոր ատեստավորման քննություններին հայտագրված և
մասնակցած ուսուցիչներից է։ Քննությունը հանձնել է «Հայոց պատմություն»
առարկայից։
Ասում է՝ իրենց ծանոթ ուսուցիչների մի մասը երկմտել է՝ արդյոք մասնակցի՞
կամավոր ատեստավորման քննություններին, թե՞ ոչ։
«Երբ իմանում էին, որ պետք է գնամ ատեստավորման, ոմանք ասում էին՝ գնա տես՝
ինչ է, հետո մենք կգնանք։ Մի մասն էլ համոզում էին, որ գնալը մանկավարժի համար
պատվաբեր չէ․ եթե կառավարությունն ուզում է աշխատավարձ բարձրացնել, թող
բոլորինը բարձրացնի»,- ասում է նա։ «Չէիր հասցնում գրել, հետո ստուգել, ապա
անցկացնել ձևաթուղթ:
Ես հանդիպել եմ ԳԹԿ աշխատակցի հետ, այս հարցերը բարձրաձայնել եմ․ ասել է, որ
ինչ-ինչ թերություններ հնարավոր է՝ լինեն, մյուս տարիներին դրանք հաշվի կառնվեն,
ու հարցերի քանակությունը հնարավոր է՝ կրճատվի»,- ասում է ուսուցչուհին։

You might also like