Հայաստանում Ուսուցիչների Ատեսնտավորման Գործընթացը

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 8

Հայաստանում ուսուցիչների ատեսնտավորման գործընթացը

Էլեն Եղոյան
01.03.2024

«9-րդ դասարանում աշակերտը հարցնում է, թե ո՞վ է գրել «Խենթը»,


ուսուցչուհին պատասխանում է. «Խենթը դու ես, էս հիմարին տեսեք»: Հաջորդ օրը,
երբ ծնողը տնօրենի մոտ է գալիս բողոքելու, տնօրենը պատասխանում է. «Հնարավոր
չէ, նա կարմիր դիպլոմով է ավարտել»: Այսպիսի ուսուցիչներով լցված են հիմա մեր
դպրոցները: Սա ողբերգություն է»,- գրում է aravot.am-ը։

Այսպիսի դեպքերից խուսափելու համար 2021 թվականից մեկնարկել է


ուսուցիչների կամավոր ատեստավորումը ` ՀՀ կառավարության որոշմամբ
հաստատված կարգի պահանջների համաձայն։ Բացի ատեստավորումից,
ուսուցիչներին նաև որակավորման տարակարգ է շնորհվում, և 2023 թվականին
նրանց թիվը կազմել է 109։

Ստուգումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են


ընտրովի եւ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:
Առաջադրանքներին պատասխանելու և պատասխանների ձեւաթուղթը լրացնելու
համար ուսուցչին տրվում է 180 րոպե: Պատասխանների ձեւաթղթերը ստուգվում են
գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ)՝ համակարգչային
սարքավորումների ու ծրագրերի միջոցով:

Գիտելիքի ստուգման արդյունքները հրապարակվում են գիտելիքի ստուգման


օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ ԳԹԿ-ի կայքէջում։
Գիտելիքի ստուգման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում ուսուցիչն
արդյունքների հրապարակմանը հաջորդող օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած
ժամանակահատվածում, կարող է գրավոր աշխատանքի արդյունքների
բողոքարկման դիմումը առցանց եղանակով ուղարկել նախարարության
էլեկտրոնային հասցեին: Ուսուցչի գիտելիքի ստուգման արդյունքի բողոքարկումը
քննելու նպատակով լիազոր մարմնի որոշմամբ ստեղծվում է բողոքարկման
հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են առարկայական մասնագետներ,
նախարարության եւ ԳԹԿ-ի աշխատակազմի աշխատակիցներ:

Հավելյալ վարձատրության իրավունք են ստանում այն մանկավարժները,


որոնք 80 տոկոս և ավելի արդյունք կապահովեն: 80-89 տոկոս արդյունավետություն
ցուցաբերած ուսուցիչները կստանան հավելավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի
չափով, իսկ 90-100 տոկոս արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կստանան
հավելավճար 50 տոկոսի չափով: Այն ուսուցիչները, որոնք 60-79 տոկոս արդյունք
կապահովեն, պարզապես կհամարվեն ատեստավորումն անցած, և նրանց
աշխատավարձը կպահպանվի: Ատեստավորումը չանցած ուսուցիչները հնարավոր է՝
զրկվեն աշխատելու իրավունքից: Սա, սակայն, կլինի միայն այն դեպքում, երբ
ատեստավորման ժամանակ 0-59 տոկոս արդյունք ունենան ու երկրորդ անգամ՝
վերաատեստավորման ժամանակ ևս չկարողանան դրական արդյունք ապահովել:
Առաջին անգամ ատեստավորումը չանցած ուսուցիչները մեկ տարի անց պարտադիր
կվերաատեստավորվեն, իսկ արդեն երկրորդ տարում վերաատեստավորումը
չանցած ուսուցիչների դասավանդման իրավունքը կկասեցվի՝ մինչև իրենց
հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը և
վերաատեստավորման դրական արդյունք ունենալը:
(https://armtimes.com/hy/article/212121)

Նշենք` որոշ ուսուցիչներից բողոքներ են լինում, որ նախկինում ստացած


իրենց աշխատավարձերը նվազեցվել են, ու այդ գումարին է ատեստավորման
հավելավճարն ավելանում։ Նրանցից մեկը` «Մաթեմատիկայի» ուսուցիչ Արմենը
(անունը փոխված է- խմբ.), որն արդեն 20 տարի է դասավանդում է, ասում է, որ ինքը
նախկինում շուրջ 220 000 դրամ աշխատավարձ էր ստանում, քանի որ գրավոր
աշխատանքները ստուգելու, դասղեկական դասարան ունենալու համար հավելյալ
վարձատրվել է։ Այժմ այդ գումարները կրճատվել են, ու ատեստավորումն անցած
ուսուցիչների դրույքաչափը հստակ սահմանվել է` 200 000 դրամ` 1 դրույք
զբաղվածության համար։

Նշենք, որ ԿԳՄՍՆ–ն գրավոր աշխատանքները ստուգելու և դասղեկների


հավելավճարի հարցը թողել է մարզպետարանների հայեցողությանը։ Արդյունքը եղել
է այն, որ որոշ մարզերում այդ գումարը պարզապես չեն ստանում։

Հավելենք, որ տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճարը տրվում է


հետևյալ կերպ`

Առաջին աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 10%-ի


չափով

Երկրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 20%-ի


չափով

Երրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 30%-ի


չափով

Եորրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 50%-ի


չափով:

ԿԳՄՍՆ–ից տեղեկացնում են նաև, որ ատեստավորման արդյունքում 90–100%


արդյունք ցուցաբերած ուսուցիչների հավելավճարը տրվում է աշխատավարձի 50%–ի
չափով, 80–89% արդյունքի դեպքում` 40%–ի չափով, 70–79% արդյունքի դեպքում`
30%–ի չափով, 60-69% արդյունքի դեպքում էլ աշխատավարձերը պահպանվում են
առանց դրույքաչափերի փոփոխության և հավելավճարի։

Հիշեցնենք, որ 2021 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցել է 996


ուսուցիչ միայն` «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա»,
«Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների մասնագետներ։
2022 թվականին կամավոր մասնակցել է 2333 ուսուցիչ։

Հավելենք, որ Հայաստանում շուրջ 34 հազար ուսուցիչ կա։

Ուսուցիչները գոհ են Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպումից։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը


խոստացել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին աջակցել
բարձրագույն կրթություն ստանալու կամ ցանկության դեպքում այլ աշխատանքի
տեղավորվելու հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին
նախարարի հետ հանդիպած ուսուցիչները։

Նշենք, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր


ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից
ազատվել են աշխատանքից, այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում
ԿԳՄՍՆ շենքի դիմաց։ Պահանջները լսելու համար նրանցից 3-ին ընդունել էր ԿԳՄՍ
նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք նախ խնդրեցինք, որ թույլ տա մեզ մինչև ուսումնական տարվա վերջ


աշխատել, ասեց՝ խոսք չեմ տալիս, բայց կփորձեմ իրավաբանորեն այդ հարցը լուծել։
Ինչ վերաբերում է բարձագույն կրթություն ստանալուն, ապա նախարարը ասաց, որ
պետությունը մեզ կօգնի վճարի հարցում»,- ասաց ուսուցիչներից մեկը։

Նախարարը առաջարկել է նաև այն ուսուցիչներին, որոնք չեն անցել


ատեստավորման նվազագույն շեմը, բայց դեռ ուսանող են (սովորում են որևէ
բուհում), ժամանակավոր անցնել այլ աշխատանքի։

«Ասաց՝ շրջաբերական կուղարկենք, տեսնենք` գրադարաններում,


լաբորատորիաններում, որտեղ թափուր տեղեր կան, որ բարձրագույն կրթություն չի
պահանջվում, կուղղորդենք այնտեղ աշխատելու։ Իսկ երբ արդեն ունենաք
բարձրագույն կրթություն, կկարողանաք կրկին ատեստացիա անցնել ու մասնակցել
ուսուցիչների մրցույթներին»,- պատմեցին ուսուցիչները։

Նրանք հայտնեցին, որ ընդհանուր առմամբ գոհ են հանդիպումից, կսպասեն


մեկ ամիս, եթե հարցը չլուծվի, կրկին կգան նախարարություն։ Ըստ հրամանի՝
անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է
ատեստավորվել միայն մեկ առարկայից: «Հայոց լեզու», «Գրականություն» եւ
«Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները թեստավորվում
են միայն «Հայոց լեզու» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» եւ «Երկրաչափություն»
առարկաները ներառվելու են մեկ թեստում:

***
2021 թվականից ՀՀ–ում մեկնարկած ուսուցիչների ատեստավորման գործընթացի
մասին ԿԳՄՍՆ–ն Sputnik Արմենիային տեղեկություններ է տրամադրել։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ուսուցիչների կամավոր ատեստավորման


համար 2023 թվականին հայտ է ներկայացրել 6321 ուսուցիչ, որից գործընթացին
մասնակցել է 4326-ը (սա ՀՀ ուսուցիչների ընդհանուր թվի 14,7 %-ն է),
ատեստավորվել է 2976-ը: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան
հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

(https://armeniasputnik.am/20240109/inch-e-khvostacel-kgms-nakhararn-
ashkhatanqy-kvorcrats-usucichnerin-70937397.html)

Մարգարիտ Կարապետյանը կամավոր ատեստավորման քննություններին


հայտագրված և մասնակցած ուսուցիչներից է։ Քննությունը հանձնել է «Հայոց
պատմություն» առարկայից։

Ասում է՝ իրենց ծանոթ ուսուցիչների մի մասը երկմտել է՝ արդյոք մասնակցի՞


կամավոր ատեստավորման քննություններին, թե՞ ոչ։

«Երբ իմանում էին, որ պետք է գնամ ատեստավորման, ոմանք ասում էին՝ գնա
տես՝ ինչ է, հետո մենք կգնանք։ Մի մասն էլ համոզում էին, որ գնալը մանկավարժի
համար պատվաբեր չէ․ եթե կառավարությունն ուզում է աշխատավարձ բարձրացնել,
թող բոլորինը բարձրացնի»,- ասում է նա։

Լինելով փորձնական ծրագիր և առաջին անգամ գործի դրվելով 2021թ․՝


ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը հասցրել է արժանանալ
հակասական արձագանքների։

Կամավոր ատեստավորման քննությունների կազմակերպումն այն մի շարք է,


որը ԿԳՄՍ նախարությունը կապում է հանրակրթության ոլորտը բարեփոխելու հետ։
Այդ միջոցառումները միտված են գործող ուսուցիչների աշխատանքային
պայմանները, վարձրատրման քաղաքականությունը բարելավելուն, նրանց
մասնագիտական զարգացումը խթանելուն և նոր կադրեր դեպի ոլորտ գրավելուն։

Ծրագրի իրականցման առաջին տարում կամավոր ատեստավորում են անցել


7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները՝ 10 առարկաներից։
Ըստ նախարարության նախնական ծրագրի՝ կամավոր ատեստավորումը
պետք է հնարավորություն ընձեռեր ստուգել ուսուցիչների մասնագիտական
գիտելիքներն ու հմտությունները թեստավորման եղանակով։ Կառույցն ակնկալում էր
2000-ից ավելի դիմում, արդյունքում՝ 1500-ից ավելի ատեստավորված ուսուցիչ։

Մինչդեռ պատկերն այսպիսին էր․


Թեստ, թեստ, թեստ

Ուսուցչուհի Մարգարիտ Կարապետյանը նշում է, որ ատեստավորման


քննության բոլոր հարցերը դասավանդվող ծրագրից էին և բարդ չէին, սակայն
հավելում․

«Անորոշ պատասխաններով հարցեր շատ կային․ օրինակ՝ պայմանագրերից


ո՞րն էր ավելի նպաստավոր Հայաստանի համար։ Տրված էր չորս տարբերակ, պետք է
ընտրեինք մեկը։ Բայց չէ՞ որ բոլորն էլ տարբեր ժամանակներում ունեցել են իրենց
նպաստավոր հետևանքները։ Հստակեցված չէր՝ ինչ են հարցնում»,- ասում է նա։
Մեկ այլ խնդիր է եղել հարցերի առատությունն ու ժամանակի սղությունը։

«Չէիր հասցնում գրել, հետո ստուգել, ապա անցկացնել ձևաթուղթ: Ճիշտ է՝ 3


ժամ էր հատկացված, բայց տեքստը ծավալուն էր։ Ես հանդիպել եմ ԳԹԿ
աշխատակցի հետ, այս հարցերը բարձրաձայնել եմ․ ասել է, որ ինչ-ինչ թերություններ
հնարավոր է՝ լինեն, մյուս տարիներին դրանք հաշվի կառնվեն, ու հարցերի
քանակությունը հնարավոր է՝ կրճատվի»,- ասում է ուսուցչուհին։

Հայոց պատմություն առարկայից դուրս առավել խնդրահարույց դեպքեր


գրանցվել են քիմիայից։ Ներկայացված բողոք-դիմումներից 65-ը ստացվել են հենց այդ
առարկայից, ասուլիսի ժամանակ է ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։

Ստացված 254 բողոքարկումներից միայն 13-ի հայտն է ընդունվել՝


հավելավճար ստանալու համար։ Վերջնական վիճակագրության համաձայն՝
կամավոր ատեստավորման քննությունների հաղթահարելի շեմն անցել է
մասնակիցների 65%-ը։

You might also like