Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 54

Ճակատագրի 1-ին կոդ

Հրաշագործի և կախարդանքի էներգիա

Մարդիկ, որոնք ծնվել են այս էներգիայի ներքո, օժտված են բացառիկ


կարողություններով։ Եվ նրանց համար կարևոր է իրենց անձնական հասարակական
կայացումը։ Այսպիսի մարդկանց համար կարևոր է գտնել կյանքի այն ոլորտը, որտեղ նրանք
կունենան հնարավորություն ստեղծել և կյանքի կոչել որևէ յուրահատուկ երևույթ, ինչը բնորոշ
է միայն նրանց։ Այսպիսի անձնավորությունները նորարարներ և առաջնորդներ են, որոնք
կարող են ոգեշնչել իրենց գաղափարներով մնացածին, տանել իրենց hետևից։
Ճակատարի 1-ին կոդի մարդիկ ի ծնե զգայուն են էներգիաների հանդեպ, կարողանում
են օգտագործել Տիեզերքի էներգետիկ ներուժը իրենց գործունեության մեջ, լինի դա
նյութական, հոգևոր, թե ստեղծագործական։ Իրենց հետաքրքիր է` ինչպես և որ օրենքներով
են գոյանում իրադարձությունները իրենց և մնացած մարդկանց կյանքում։
Ճակատագրի 1-ին կոդ ունեցող մարդիկ, որպես կանոն, լավատես և գործունակ,
արկածային և հնարամիտ են, ունեն բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ։ Նրանք
հեշտությամբ են սկսում նոր նախագծեր։ Միշտ փորձում են առանձնանալ բազմությունից։
Հեշտությամբ և ուրախությամբ փոխանցում են այն ամենը, ինչ կարողանում են, կիսվում են
փորձով։
Կյանքն ինքն է նրանց կանգնեցրել առաջնագծին։ Նրանք հաճախ ստիպված են
ինքնուրույն բացել ճանապարհ իրենց և շատերի կյանքում։ Նրանք ունեն տաղանդ հասնել
վարպետության բարձունքին հիմնականում ինքնուրույն։ Նրանք կարող են աշխատել
միայնակ կամ հոգեկից գործընկերոջ հետ, բայց տանել չեն կարողանում ավտորիտար
ճնշումները իրենց նկատմամբ։
Ազատությունը նրանց կյանքի գլխավոր բաղկացուցիչն է։
Ճանապարհորդներ, աշխարհում ամեն նորը բացահայտողներ են։ Նրանց կարելի է
ներգրավել փորձարարություններում, նրանք բավականին հեշտ են համաձայնվում։ Կյանքի
տոն և հրավառություն․ դա նրանց համար է։
Նրանց համար առավել դժվար է գտնվել լճացման մեջ, քան կյանքի տարատեսակ
իրադարձությունների կիզակետում։ Կյանքը մի հետաքրքրաշարժ արկած է, որը բացվում է
ճակատագրի 1-ին կոդ ունեցող մարդկանց առաջ, եթե նրանք կարողացել են հավատալ և
բացվել իրենց ճակատագրում Վերին ուժերի հրաշագործ հովանավորչությանը։
Նրանց հետ շփում ունեցող մարդիկ սկսում են ավելի արագ շարժվել դեպի սեփական
զարգացումը։ Հրաշագործի սիրտն ու հոգին գրավել նշանակում է ձեռք բերել ընկերոջ
հովանավորություն, աջակցություն և սեր։ Նման մարդկանց բնորոշ է մտքի և խոսքի
կախարդական ուժը, սրտի լայնությունը։ Նրանց էներգետիկան տրամադրված է Տիեզերքի
նյութականացող կարողությանը։ Նրանց առաջ բաց են բազմաթիվ ճանապարհներ։ Եվ
բազում ճանապարհներով նրանք պետք է անցնեն ուրախ և զվարթ։

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 1-ին կոդի նպատակը


Ձեզ անհրաժեշտ է հասկանալ և հավատալ, որ դուք ծնվել եք հրաշագործ, և
համարվում եք այն, քանի որ Տիեզերքը օժտել է ձեզ այդ որակով ծննդյան պահին։ Եվ
կարևոր է, որ դուք միշտ հիշեք դրա մասին․ սովորել կառավարել գիտակցության ուժով, մտքի
ուժով, ձևավորել դրական մտածելակերպ։ Սովորել տեսնել Աստվածայինի հայտնությունները
կյանքում, քո շուրջ, քո ամենօրյա իրականության մեջ։ Փորձել հասկանալ Վերին ուժերի
նշանները քո կյանքի ճանապարհին։
Սովորե՛ք չսահմանափակել ձեր մտքերը, դադարե՛ք կասկածել։ Հավատացե՛ք ձեր
կյանքում կատարվող հրաշքներին։ Որտեղ որ հայտնվեք, ինչ էլ որ անեք, հիշե՛ք ձեր
հրաշագործ աստղի մասին։
Հետևի՛ր քո ֆիզիկական մարմնին, այն ոգու տաճարն է։ Միայն մաքուր, լուսավոր,
ընդարձակ և էներգիայով լի տաճարում կարող են տեղի ունենալ հրաշքներ։ Դուք ունակ եք
բարին պարգևել շատերին։ Երբեք ոչնչից մի՛ վախեցիր, և երբեք մի՛ կասկածիր մտածածիդ
հասնելու մեջ։ Եղի՛ր հաստատուն և վճռական, գործի՛ր, և հաջողությունը կգա քեզ մոտ, քանի
որ դու հրաշաործ ես։
Հաճախ հրավիրի՛ր Վերին ուժերին ձեր գաղափարներում և նպատակներում։
Սովորի՛ր մեդիտացիայի, աղոթքների և ծեսերի կանոնները։

Ճակատագրի 1-ին կոդին խորհուրդներ

Վստահի՛ր ինքդ քեզ և քո ստեղծագործական ներուժին։ Սովորի՛ր չսպասել օգուտի,


այլ ինքդ գործել հօգուտ բոլորին։ Սովորի՛ր ներել։ Գտի՛ր հոգեհարազատ զբաղմունք։
Զարգացրո՛ւ ստեղծագործական կարողություններ։ Հետազոտի՛ր մտքի նյութականացման
օրենքները։ Կյանքում համարձակ շարժվի՛ր առաջ՝ գրավելով նոր ուղիներ և ճանապարհներ,
ինչից հետո վստահ առաջնորդի՛ր մարդկանց։ Բարձրացրո՛ւ ինքնագնահատականդ։
Սովորի՛ր մեդիտացիա անել և հանգստացնել մտքերդ։ Հաճախ եղի՛ր բնության գրկում ուժ և
էներգիա հավաքելու համար։

Ճակատագրի 1-ին կոդի բացասական, չմշակված կարմա

Միայն սեփական կարևորության, բացառիկության և նշանակալիության ընդունում։


Վառ արտահայտված գերազանցության զգացում մարդկանց նկատմամբ։ Այլ կերպ ասած՝
էգոիզմ։ Կախարդական կարողությունների շահագործում սեփական, եսասիրական
նկատառումներով։ Մնացած մարդկանց ճնշում և սեփական կամքին ենթարկում։ Սեփական
ուժերի հանդեպ կասկած, անհավատություն, ինքդ քո հանդեպ սիրո բացակայություն,
բարդույթներ, կասկած սեփական հաջողության նկատմամբ, սեփական կարողություններին
համապատասխան գործելու ցանկության բացակայություն, ներելու անկարողություն։ Գործը
սկսելուն պես անմիջապես թողնում է։ Չի կարողանում սկսել նոր գործ։ Հպարտություն։ “Ես
առանց այդ էլ ամեն ինչ գիտեի”, “Հիմար մարդիկ”, կարող է գնալ մարդկանց վրայով։ Չի
ընդունում քննադատություն։

Աֆիրմացիաներ ճակատագրի 1-ին կոդի համար


Ես Աստվածային կարողությունների ուղեկիցն եմ։ Իմ մեջ արտահայտվում է ներդրված
ամբողջ ներուժը։ Ես այն եմ, ինչ կամ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։

Ճակատագրի 2-րդ կոդ


Միասնության, հավասարության եւ ներդաշնակության էներգիա

Ճակատագրի 2-րդ կոդի ներքո ծնված մարդիկ ի ծնե օժտված են դիվանագիտական


կարողություններով, տարաձայնությունները կարգավորելու, սուր կողմերը հարթելու
կարողությամբ, էմոցիաների բացասական բռնկումների մարմամբ, սեփական էներգիայով
կլանելով։ Նրանք տիրապետում են խորքային զգայարանների և տեսողության։Կարող են
տեսնել և նկատել այն, ինչը թաքնված է և տեղակայված սովորական ընկալման և
հասկացության սահմաններից դուրս։ Շատ հետևողական են, խորհրդավոր և
առեղծվածային,զգուշավոր են։ Ոչ բոլորին են ցույց տալիս իրենց իրական դեմքը, հաճախ
ստեղծում են տեսանելիություն, իսկ իրականությունը պահում են այլոց աչքերից հեռու։
Նրանց էներգիան հոսող և պարուրող է, ինչպես գետի վրա խորհրդավոր մշուշը
առավոտ ծեգին, ինչպես Երկրագնդի ամբողջ տարածքը ծածկող մառախուղը, ինչպես
սարերի բարձունքներին տեղակայվող ամպը։ Ես կամ, և ես չկամ։ Ես պայծառ եմ, և ես
աննշան եմ։ Ես գրավիչ եմ, և ես անհասանելի եմ։ Ես արևոտ և լուսնային եմ միևնույն
ժամանակ։ Ես Տիեզերքի հակառակն եմ և դրա միասնականությունը։
Ճակատագրի 2-րդ կոդի էներգիաները լցված է միասնականությամբ ու
հակադրությունների կռվով։ Սա անցում է մի վիճակից մյուսին։ Ճակատագրի 2-րդ կոդն
ունեցող մարդիկ հոսուն են ու հակասական, բայց շատ լավ զգում են շրջապատը, հասկանում
են ուրիշների ցավը, ձգտում են օգնել և բուժել։ Նրանք օժտված են համոզելու,
հանգստացնելու, ցավը մեղմելու կարողություններով, բնատուր բուժողներ (целители) ու
դիվանագետներ են, նրանց ձգում է ամեն անսովոր և խորհրդավոր բան։
Այս մարդիկ կարդում են ուրիշների հոգիները, ինչպես Ծննդոց։ Նրանց խորհուրդները
և բացարձակ իմաստությունը օգնում են շատերին։ Նրանք չեն ձգտում առաջնորդ դիրքի՝
հաճախ ընտրելով չեզոք դիրք։ Լինելով ստվերում՝ սիրում են կառավարել իրավիճակը քայլ
առ քայլ՝ զգուշորեն զարգացնելով իրադարձությունները՝ ըստ իր պլանի։ Կարող են քաշվել
մի կողմ՝ թողնելով կռվի կամ վեճի դաշտը։ Աղմուկը նրանց համար չէ։ Սեփական
մեդիտատիվ վիճակը թանկ է նրանց համար, և նրանք գնահատում ու պահպանում են դա։
Հազվադեպ մարդկանց են թույլ տալիս մտնել իրենց անձնական տարածք։ Մարդկանց
ընդունում են հավասարության դիրքով։ Սիրում են և հասկանում բնությունն ու կենդանական
աշխարհը։

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 2-րդ կոդի նպատակը


Եղե՛ք անկեղծ ու վճռական, բա՛ց թողեք կասկածներն ու վստահե՛ք Տիեզերքին ձեր
ներսում։ Ձեր իմաստությունը և ինտուիցիան կարող են մարդկային հոգիների բուժման
հրաշքներ գործել։ Հաճախ վստահե՛ք լուսավորության ներքին ազդակներին։ Թվացյալ
անհասանելին Ձեր համար դառնում է հասանելի, երբ գտնվում եք Տիեզերքի հետ
միասնության հոսանքի մեջ և աշխարհի հետ միասնական ու բաց եք։ Նվիրե՛ք ձեր
իմաստությունը և ջերմությունը պարզ ու անպատճառ կերպով՝ դրա դիմաց ոչինչ
չակնկալելով, և ձեզ հարյուրապատիկ կվերադառնա այն, ինչ տալիս եք։ Սովորե՛ք վստահել
և բացվել։ Սովորե՛ք ընդունել, և ասել կյանքին՝ ԱՅՈ: Շուրջբոլորը ցանե՛ք բարու սերմեր,
որտեղ որ հայտնվեք։ Հաղթահարե՛ք պասիվությունը, իներտությունն ու ալարկոտությունը։
Ժպտացե՛ք, մարդկանց բարի խոսքեր և հաճոյախոսություննե՛ր ասեք։ Ինքներդ ձեզ սիրով,
հոգատարությամբ և ուշադրությա՛մբ վերաբերվեք։ Խնամե՛ք ձեր ֆիզիկական մարմինը,
մարզե՛ք և ամրապնդե՛ք այն։ Ամրությունն ու ուժը կօգնեն ձեզ լինել առավել ամբողջական՝
հաղթահարելով երկակիությունը, անվստահությունը և վախը։ Զարգացրե՛ք ձեր բացառիկ
բժշկող կարողությունները, զարգացրե՛ք ձեր ինտուիցիան, մի՛ վախեցեք կիսվել
գիտելիքներով, ձեր հոգու խորությամբ և սիրով։

Ճակատագրի 2-րդ կոդին խորհուրդներ

Հաղթահարե՛ք ալարկոտությունն ու պասիվությունը։ Սովորե՛ք բաց կերպով


հայտարարել ձեր մասին։ Ուսումնասիրե՛ք Տիեզերքի օրենքները, գտե՛ք ներդաշնակության
կետը ձեր ներսում։ Զարգացրե՛ք ինտուիցիան և սովորե՛ք լսել նրան։ Եղե՛ք ազնիվ ինքներդ
ձեր և մարդկանց հետ։ Շարժվե՛ք, զբաղվե՛ք սպորտով։ Բացե՛ք ձեր սիրտը սիրո համար։

Ճակատագրի 2-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Դժվարահավատ, կասկածամիտ, քմահաճ և անկայուն մարդիկ են։


Բամբասկոտություն, քեն պահել ամբողջ աշխարհի նկատմամբ։ Հաճախ շփոթված են լինում,
անբավարարված։ Չափազանց գաղտնի, երկակի հատակով, կեղծավոր, ստախոս։ Փոխում
են դիմակներն ու դերերը, արտիստիկ են և կեղծ։ Փակ են և չշփվող․ երբեք չես հասկանա, թե
ինչ է կատարվում մարդու ներսում, և ինչ կարելի է սպասել։ Անհուսալի են, դժվար պահին
կարող են թողնել մենակ և լինել անտարբեր։ Հակասականություն ու երկակի բնույթ ունեն։
Կասկածներ, անվճռականություն, պասիվություն, իներտություն ու ալարկոտություն։
Մարդկանց մեջքի հետևում քննարկում են, բամբասում։ Գիտակցված անպտղություն։

Աֆիրմացիաներ ճակատագրի 2-րդ կոդի համար

Ես ներդաշնակ եմ ինքս ինձ և աշխարհի հետ։ Ես միասնական եմ: Շնորհակալ եմ։


Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ:
Ճակատագրի 3-րդ կոդ
Պտղաբերության, բեղմնավորման էներգիա, “տիրուհի”, “կայսրուհի”

Այս էներգիայով ծնված մարդիկ մարմնացումն են երկրային նյութական


պտղաբերության, երկրային բարիքների։ Տունը, ընտանիքը, երեխաները, կարգավիճակը,
դիրքը հասարակությունան մեջ նրանց համար շատ կարևոր են։ Նրանք ձգտում են կյանքում
ունենալ առաջնորդող դիրք։ Լավ ղեկավարներ և կազմակերպիչներ են։
Կանայք օժտված են անսովոր կանացիությամբ և թագուհու, կայսրուհու զգացումով։
Ճակատագրի այս կոդը համահունչ է ինյան, կանացի էներգիայի հետ։

3-րդ կոդը տղամարդկանց մոտ

Այս կոդի տղամարդիկ իրենց հարմարավետ են զգում կանանց շրջապատում։ Նրանք


շրջապատում են իրենց կանանց ուշադրույթյամբ, սիրում են հաճախ զբաղվել տնտեսությամբ
և կենցաղային գործերով, հսկել և տալ “արժեքավոր” ցուցումներ կանանց, թե ինչ պետք է
անեն և ինչով զբաղվեն։ Գլուխ են հանում բազմաթիվ կանացի հարցերում և զգում են կանանց
ավելի լավ, քան տղամարդկանց։
Նման տղամարդուն հարցրե՛ք՝ “Ի՞նչ է ուզում կինը”, և նա ամենայն
հավանականությամբ կպատասխանի այդ հարցին։ Նման տղամարդկանց կյանքում հաճախ
լինում են կին հովանավորներ։ Եվ նրանք կյանքի ամբողջ ընթացքում պահպանում են կապը
մոր հետ։ Նրանք հետամուտ են լինում մոր խորհուրդներին, երբեմն ամբողջությամբ հետևում
են նրան։
Մոր դերում կարող է լինել նաև կինը։ Այս դեպքում նման տղամարդիկ պետք է
գիտակցաբար զարգացնեն տղամարդկությունը, ձգտեն զբաղեցնել կյանքում ակտիվ դիրք,
սովորեն պատասխանատվություն վերցնել և կարողանալ ընդունել որոշումներ, լինեն
հեղինակություն ընտանիքում և հարազատների համար։ Ունենում է աղջիկ երեխաներ։

Ճակատագրի 3-րդ կոդը պտղաբերության էներգիան, հեղինակությունների էներգիան


է։ Որպես կանոն՝ անձնավորությունը ձգտում է դառնալ հեղինակություն շրջապատի համար,
արագ հայտնվում է ուշադրության կենտրոնում և հասկանում է՝ ինչպես տանի իր ետևից։
Նյութական բարեկեցությունն ու հաջողությունը, հասարակության մեջ դիրքը նման մարդկանց
համար համարվում է կայացման ցուցիչ։
Նրանք սիրում են շրջապատել իրենց գեղեցիկ իրերով, գնահատում են ճաշակը
ուտելիքում, հագուստում, նորաձև են։ Նրանց տունը համարվում է իրենց հաջողության նշանը։
Այնպես որ մեքենան և տունը պետք է լինեն տեղը տեղին և համապատասխանեն հարուստ և
հաջողակ մարդու կարգավիճակին։ Այդ իսկ պատճառով, կարգուկանոնին ու
հարմարավետությանն այս կոդի մարդիկ հատկացնում են հատուկ ուշադրություն։ Եթե նրանք
ընտրելու լինեն հանգիստ, կընտրեն հարմարավետ 5-աստղանի հյուրանոցը։ Իսկ եթե
աղջիկը փեսացու ընտրելու լինի, նախընտրություն կտա ապահովված, արդեն
հասարակության մեջ դիրք ունեցող կամ մեծ հույսեր տվող, հեռանկարային
անձնավորությանը։
Ճակատագրի 3-րդ կոդը ունեցող մարդիկ օժտված են ինչպես իրենց հանդեպ
բնատուր սիրով և իրենց մարմինը խնամելու և հոգ տանելու կարողությամբ, այնպես էլ՝ տան
և երեխաների հանդեպ։ Կարողանում են տնային տնտեսությունը վարել, ռացիոնալ կերպով
տնօրինել փողերը։ Պատասխանատու են, պատրաստակամ, կառավարում են բոլոր
հարազատներին, հաճախ փորձում են նրանց փոխարեն լուծել իրենց առջև ծառացած
խնդիրները։

Աստված օժտում է նման կանանց արտաքին գեղեցկությամբ, ձգողականությամբ և


կանացիությամբ։ Նրանք կարողանում են փող վաստակել, փողը գալիս է, ձգվում է նրանց։
Նրանց հաջողվում է ունենալ սեփական բիզնես։ Նրանք լավ են զգում այնտեղ, որտեղ կան
մեծ փողեր։ Իրենց լավագույն արտահայտումներում նրանց բնորոշ է ընդարձակությունը,
բարությունը և շռայլությունը։ Նրանք գթասիրտ են, պատրաստ են օգնել։
Նրանց կոչումը և նպատակը կյանքում Երկրի վրա, Նյութի Աշխարհի յուրաքանչյուր
ոլորտում նյութական պլանի ստեղծումն է, որպեսզի կյանքը դառնա ավելի հարուստ և
բարեբեր՝ իր բոլոր երկրային արտահայտումներով, մարդկանց արդար նյութական եկամտի
և կյանքի մակարդակի ապահովմամբ։
Նրանց խնդիրն է սովորեցնել մոլորակի մարդկանց սիրել Հողը, երկրային բարիքները,
լինել բարգավաճող և հաջողակ ու շնորհակալությամբ վերաբերվել Մայր Հողին և այն
ամենին, ինչ այն տալիս է։

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 3-րդ կոդի նպատակը

Ձգտե՛ք փայլել, ձգտե՛ք սիրել, ձտե՛ք լինել լուսափայլ և շքեղ։ Ցանկացե՛ք տնօրինել
աշխարհի, Տիեզերքի բոլոր գանձերին, լինել անկասկած բարգավաճող։ Միևնույն ժամանակ
բա՛ց թողեք ամեն ինչ։ Մի՛ կառչեք երկրային որևէ բանի, եղե՛ք ազատ և կարողացե՛ք
ազատվել աղմուկից։
Դուք թագուհի եք, առանց այդ էլ ձեր ոտքերի տակ են բոլոր հարստություններն ու
ծաղիկները։ Կիսվե՛ք նրանց հետ, ովքեր դժվար կացության մեջ են։ Դուք լայն ու սիրող սիրտ
ունեք և հեռուն նայող մտքեր։ Դուք անպայման կհասնեք բոլոր բարձունքներին, ուղղակի
ճախրե՛ք ուրախ և թեթև։ Բացվե՛ք Տիեզերքին և նրա բարիքներին։ Չէ՞ որ բոլորին ամեն ինչ
հերիքում է, ձեզ էլ կհերիքի։ Բա՛ց թողեք ավելորդ հոգսերը և թո՛ւյլ տվեք էներգիային ազատ
հոսել։ Չէ՞ որ Տիեզերքն է նրանց պաշտպանը։ Վստահե՛ք Տիեզերքին։ Պարուրե՛ք նրանց
լույսով և թո՛ւյլ տվեք ինքնուրույն որոշել, եղե՛ք նրանց համար միայն աջակցություն տվող և
բարի խորհուրդով հանդես եկող։ Բա՛ց թողեք հսկողությունը, բա՛ց թողեք։ Հավատացե՛ք
նրանց Աստվածային բնությանը, հավատացե՛ք բարուն։ Ընդունե՛ք մարդկանց
հավասարության տեսանկյունից, եղե՛ք չափի մեջ ստեղծող և սիրող։
Օրինա՛կ եղեք նրանց համար, ով չունի այս որակները՝ վստահություն, բարգավաճում,
առատություն, դասավորվածություն և գեղեցկություն։ Դարձրե՛ք կյանքը ձեր շուրջ մի փոքր
ավելի լավը։ Կինը գանձ է, որը ոգեշնչում է տղամարդկանց սխրագործությունների և կնոջ
շուրջ բարգավաճման ստեղծման։ Իրական կնոջ ոտքերի տակ տղամարդը պատրաստ է դնել
աշխարհի բոլոր բարիքները։
Ճակատագրի 3-րդ կոդին խորհուրդներ

Հանե՛ք ավելորդ հսկողությունը հարազատերի նկատմամբ, դադարե՛ք հրամայել։


Հետևե՛ք, որ խոսքը սահուն կերպով հոսի, առանց հրամայական տոնայնությունների։ Թողե՛ք
վրդովմունքն ու գնացե՛ք դեպի ներ, ընդունում։ Ժամանակին կարողանակ բաց թողնել հասուն
երեխաներին և չխրատել երեխաներին։ Տեսնել նրանց մեջ ինքնուրույն անձնավորություն։
Զարգացրե՛ք ձեր կանացի ստեղծագործական բնությունը։ Խնամե՛ք ձեր արտաքինը։
Հարգե՛ք կանանց ձեր շրջապատում։ Ներդաշնակե՛ք հարաբերությունները մոր և ամբողջ
կանացի տոհմի հետ։ Սիրե՛ք բնությունը, հողը և սերմանե՛ք այդ սերը երեխաներին։
Կայացե՛ք հասարակության մեջ ղեկավարող դիրքերում։ Ղեկավարե՛ք և կառավարե՛ք
սրտում խաղաղության և սիրո զգացումով։ Զարգացրե՛ք ոգին, դադարե՛ք կենտրոնանալ
կենցաղային հարցերի և խնդիրների վրա։
Ազատվե՛ք տնային հոգսերից, տրամադրե՛ք ժամանակ ձեզ, արվեստին և ընտանիքից
դուրս շփմանը։ Հարգե՛ք կողակցին, մի՛ ճնշեք և մի՛ կարգավորեք նրան։ Ազատությո՛ւն տվեք։

Ճակատագրի 3-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Իշխողականություն, ճնշում, ավելորդ վերահսկողություն երեխաների և


հարազատների նկատմամբ, մեծամտություն, այլ անձանց նկատմամբ վսեմացում։
Մարդկանց գնահատում կախված հասարակության մեջ տեղից ու դիրքից և ոչ հոգու
որակներով։ Չափից շատ վախ ու անհանգստություն հարազատների, նրանց կյանքի,
առողջության և հաջողության համար։ Կյանքի սեփական տեսակետի, սեփական դիրքի
պարտադրում։ Անընդհատ համակ ուշադրություն ու հոգատարություն ստանալու ցանկություն։
Չի կարողանում համբերել և ներել։ Միայնակություն, ռոմանտիկ հարաբերությունների
բացակայություն։ Կոպիտ ղեկավար։ Սեփական արտաքինի ու նյութական բարիքների
հանդեպ կենտրոնացվածություն։ Չափազանց բարձր ցանկություն՝ որևէ բանի կամ մեկի
տիրելու։ Երկրայինին կապվածություն։ Նյութականի առաջնահերթություն հոգևորի
նկատմամբ։ Կնոջ դոմինանտություն տղամարդու նկատմամբ, տղամարդկային էներգիայի
ճնշում։ Պահանջմունքների չափազանցված նշաձող։ Այլ կանանց նկատմամբ բացասական
վերաբերմունք, կանացի բնույթի հանդեպ անհարգանք։ Մոր կամ դստեր հետ
հարաբերություններում խնդիրներ։ Մեծամտություն։

Աֆիրմացիաներ ճակատագրի 3-րդ կոդի համար

Ես տիրուհին եմ իմ ճակատագրի։ Ես կայսրուհի եմ։ Իմ մեջ փթթում և բարգավաճում է


իմ կանացի բնությունը։ Ես գտնվում եմ պտղաբերության և առատության էներգիաներում։
Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։
Ճակատագրի 4-րդ կոդ
Իշխանության էներգիա

4-րդ կոդը Երկրի վրա կառավարման և իշխանության գերիշխող սկզբունքն է։ Արական


յան էներգիան, կրակի էներգիան, որը ինքն իրենով համարվում է հզոր, ամեն ինչ կլանող և
աշխատող։ Սա որոշումներ կայացնելու և պատասխանատվություն վերցնելու էներգիան է,
կարողությունն է պատասխան տալ ոչ միայն քո, այլ նա մնացածի համար։ Ում որ տրված է
ճակատագրի հանդեպ իշխանության էներգիան, նրան բաց են բազմաթիվ
հնարավորություններ ու հորիզոններ հասարակությունում բարձրանալու ճանապարհին։
4-րդ կոդի մարդիկ օժտված են աշխատունակությամբ, պատասխանատվության
զգացումով, ամեն ինչում իրենց կարգավորելու և իր ազդեցությանը ենթարկելու ձգտումով։
Նրանք կարողանում են դասավորել մարդկանց, տալ առաջադրանքներ, ակնկալել նրանցից
արդյունք։ Օժտված են տնտեսական և կազմակերպչական ունակություններով։
Հետաքրքրված են իշխանության քաղաքական և պետական կառուցվածքով և, որպես
հետևանք, հաճախ կապված են դրանց։ Կարծես մարդուն հենց կյանքն է առաջ քաշում դեպի
առաջին ճակատ՝ հանձնելով կառավարման բոլոր մեխանիզմները։ Եվ կարևոր չէ՝ այդ
կազմակերպությունները կամ պետական կառույցները փոքր են, թե մեծ։ 4 թվի
անձնավորությունը հակված է ամենուր սահմանել կարգ ու կանոն, հսկել գործընթացները
յուրաքանչյուր գործում։ Նրա մասին են ասում “Ղեկավար Աստծուց”։
4-րդ կոդի էներգիան հաստատուն է և անսասան։ Եթե մարդը ընդունել է որոշում, ապա
նա տրամադրվել է գնալ մինչև վերջ՝ անընդհատ և հաստատուն շարժվելով առաջ։ Փայլուն
դատողությունն օգնում է նրան հասնել նպատակին։ Ամեն ինչ դասակարգված է նրա գլխում,
ամեն ինչ դասավորված է համապատասխան դարակներով։ Հուսալիությունն ու ամուր
հենարանը, որը նա պատրաստ է լինել դժվար պահին, առանձնացնում է 4-րդ կոդի
մարդկանց։
Զինվորի ուժ, արական ուժ, վճռականություն, կարևոր որոշումներ կայացնելու, դժվար
իրավիճակներից դուրս գալու կարողություն, հավատ հաջողության հանդեպ, խուճապի ու
աղմուկի բացակայություն․ այս ամենը բնութագրում է ճակատագրի 4-րդ կոդն ունեցող
մարդկանց լավագույն կողմերից։

Ճակատագրի 4րդ կոդը կանանց մոտ

Երբ կինը ունի իր ճակատագրում 4-րդ կոդը, նա պետք է աշխատի կանացիության


վրա, գիտակցաբար իջացնի վիբրացիաները մինչև 3-րդ կոդ, գիտակցել իրենց արական
առաջնորդային որակները և դառնալ առավել նուրբ, հոսուն, ազատ և անկաշկանդ, ինչպիսին
կանացի էներգիան է (խորությամբ ուսումնասիրե՛ք 3-րդ կոդը)։ Ձեր ճակատագրում դրված է
ուժեղ տղամարդու՝ հովանավորի նշանը։ Այսպիսի կանայք իրենց լավ են զգում
տղամարդկանց միջավայրում։ Նրանք հաճախ և հագնվում են ինչպես տղամարդիկ, կարճ են
կտրում մազերը, նախընտրում են սպորտայի ոճը հագուստ, զբաղվում են տղամարդկանց
բնորոշ գործով, ընտրում են տղամարդկանց բնորոշ մասնագիտություններ։ “Դաստիարակե՛ք
ձեր մեջ կնոջ- ասում է նրանց ճակատագրի 4-րդ կոդը - և վստահե՛ք ուժեղ տղամարդուն, որը
ձեր կյանքում առաջնորդի տեղը օրենքով է զբաղեցնում”։

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 4-րդ կոդի նպատակը

Դու տղամարդ ես, նշանակում է դու կրակ ես, իսկ եթե դու կրակ ես, նշանակում է դու
ուժեղ ես։ Բայց քո ներքին կրակը չպետք է վառի, նա ստեղծված է ջերմություն պարգևելու,
օջախ ստեղծելու և այդ օջախի մոտ բոլորին հավաքվելու համար, որպեսզի տաքանան։ Լինի
դա ճամփորդ, որը անցնում է ճանապարհ ճանապարհի ետևից, լինի դա թափառաշրջիկ, որը
ճանապարհորդում է աշխարհով մեկ, լինի դա համախոհ, թե ընկեր, կամ էլ քո ամբողջ
ընտանիքը, որին դու անկեղծ սիրում ես, և միշտ պատրաստ ես տաքացնել։
Քեզ կարևոր է սովորել ընդունել բոլորին միասնական մարդկային սկզբունքով՝ ոչ ոքին
հատուկ չառանձնացնելով, ոչ ոքին չհամարելով բարձր կամ ցածր։ Իհարկե, քո
հարազատներին սիրում ես հատուկ սիրով, հենց նրանց է ճակատագրով տրված միշտ
տաքանալ քո կրակի մոտ։ Հիշի՛ր քո սրտի լայնության մասին, պարգևիկ ջերմություն ու սեր
մարդկանց։
Հետաքրքրվի՛ր քո ենթականերով, չէ՞ որ նրանք առաջին հերթին անձավորություններ
են Աստվածային հոգով։ Մենք բոլորս Աստծու որդիներն ենք։ Փորձի՛ր ոչ միայն ստանալ, այլ
նաև տալ, աշխատել մեր Մոլորակի համընդհանուր բարեկեցության և բարավաճման համար։
Մասակցի՛ր բարեգործական միջոցառումներին և օգնի՛ր նրանց, ովքեր քո օգնության
կարիքն ունեն։ Քո առաքելությունն Երկրագնդի վրա իշխանությունը խաղաղությամբ տանելն
է, ստեղծել և կառավարել հավասարության, արդարության և բարու տեսանկյունից։
Բարգավաճումն ու եկամուտը միշտ դեպի քեզ կգան։ Չէ՞ որ իշխանության հատկանիշներից է
Նյութի Աշխարհի տնօրինումը․ լավ տուն, մեքենա, մարդիկ, որոնք համարվում են քո կամքը
կատարողներ։
Բայց հարգի՛ր և սովորի՛ր անկեղծ ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք
կան։ Ազա՛տ եղիր դատապարտումից և զայրույթից։ Արդար խստություն և սեր ու
առատաձեռնություն․ ահա թե ինչումն է քո իրական իշխանությունը։ Ազնի՛վ եղիր ինքդ քո
առաջ։ Հստակ տե՛ս քո ճանապարհը և ուղին։ Զինվի՛ր Տիեզերքի վերին ուժերի
աջակցությամբ։ Եվ դու կկարողանաս այն ամենը, ինչին իրականում հավատում ես և ինչ
անկեղծորեն ուզում ես։ Քո առաջ բաց են հորիզոններն ու լուսավոր, լուսավոր ճանապարհը։
Քեզ տրված է իշխանություն Աստծու կողմից, օգտագործի՛ր այն հանուն բարու։

Ճակատագրի 4-րդ կոդին խորհուրդներ

Դադարե՛ք ավելորդ հսկողությունը կյանքի նկատմամբ։ Սովորե՛ք թողնել և


ազատություն տալ շրջապատին և ընտանիքին։ Զարգացե՛ք հոգեպես։ Դադարե՛ք հրամայել և
փաթաթել ձեր տեսակետը։ Զարգացրե՛ք ինտուիցիան ու սրտի ձայնը լսելու կարողությունը։
Հիշե՛ք այն մասին, որ կառավարել պետք է սիրով և խաղաղությամբ։ Սովորե՛ք ներել,
ընդունել, շնորհակալ լինել և զիջել, գնալ դեպի նպատակը թեթև և առանց լարվածության։
Զբաղվեք ձեր ֆիզիկական մարմնով, սովորե՛ք ուրախանալ քչին։ Շնորհակա՛լ եղեք
ամեն ինչին, ինչ արդեն ունեք։ Հեռացե՛ք պահպանողականությունից և
սահմանափակումներից։ Դադարե՛ք անընդհատ պահանջել ինչ-որ բան մնացածից։

Ճակատագրի 4-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Բռնակալություն, կոպտություն (սովորաբար արտահայտվում է, եթե կորցնում է


հսկողությունը այլ ոլորտում), կոպտություն թույլ ենթակաների նկատմամբ։ Չեն ցանկանում
ընդունել հեղինակություններ, սեփական հեղինակության ընդունում։ Ավելորդ հսկողություն
հարազատների նկատմամբ, սեփական կանոնների փաթաթում։
Մարդուց սեփական ազատության ու ընտրության իրավունքի զրկում։ Չի ցանկանում
հասկանալ։ Չորություն, նյութականություն, բոլոր նպատակները ենթարկվում են փողին ու
իշխանությանը։ Իշխանության ձեռք բերում ամեն կերպով, իշխանության չարաշահում։ Նման
տղամարդու երեխաները խռովարարներ են (կարող են դառնալ թմրամոլ, հանցագործ)։
Ավելի շատ վերցնելու, քան տալու ցանկություն։ Զգացումների կծծիություն, հոգու
փակվածություն։ Պատասխանատվություն ստանձնելու վախ, չի ցանկանում ընդունել
ինքնուրույն որոշումներ։ Կախվածություն հեղինակություններից։ Չի կարողանում ընդունել
Նյութի Աշխարհը և գումար աշխատել։ Նյութական և հոգևոր արժեքների միջև խզում։ Չի
կարողանում ներդաշնակել այս երկու աշխարհը։
Ընտանիքում խնդիրներ հոր և մարդկության արական հատվածի հետ։
Մարտականություն։ Հոգում և գիտակցության մեջ սահմանափակումներ։ Անկարող է զիջել,
մեծամտություն։
Կնոջ համար կարևոր է աջակցել տղամարդուն և ասել՝ կեցցես, որ իրեն այդպես էլ է
դուր գալիս։ Ցույց տալ, որ նա է վերահսկում տարածությունը։

Աֆիրմացիաներ ճակատագրի 4-րդ կոդի համար

Ես ներդաշնակ եմ մարդկության արական (իգական) կեսի հետ։ Ես գտնվում եմ


Տիեզերքի բարգավաճման հոսանքում։ Իմ բարօրությունը աճում է օր օրի, ինչպես նաև
ամրանում է իմ ֆիզիկական ուժը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

Ճակատագրի 5-րդ կոդ


Օրենքի էներգիա

Այն ամենը, ինչ վերաբերում է օրինականությանը, կարգին, տարատեսակ


կանոններին, ավանդույթներին, համահունչ է ճակատագրի 5-րդ կոդին։ Մարդիկ, որոնք ծնվել
են 5-րդ առաքելության թվով, փորձում են ապրել՝ հետևելով կանոններին ու
ավանդույթներին․ ընտանիքի ավանդույթներ, հասարակության և կրոնի կանոններ։ Նրանց
համար կարևոր է այն ամենը, ինչ սահմանված է հեղինակությունների կամ իրենց կողմից։
Նրանք փնտրում են կյանքում գիտելիք, որը հաստատված է գիտական
հետազոտություններով, ինչն ապացուցում է իրենց ընտրության ճշտությունն ու
հանգստությունը։ Նրանց դժվար է լինել արկածախնդրային ընկերություններում, դա նրանց
թույլ չեն տա սկզբունքները։ Մեծ դեր ունի նրանց կյանքում ընտանիքը, երեխաների
դաստիրակությունը։ Նրանք սիրում են սովորեցնել, բացատրել, դաստիարակել, քանզի
բնությունը օժտել է նրանց ուսուցչական տաղանդով, գեղեցիկ խոսքով և համոզելու
կարողությամբ։ Նրանք սիրում են համոզել մարդկանց իրենց ճշտության մեջ, անկեղծորեն
գտնում են, որ իրենց կարծիքը և դատողությունը միանշանակ ճիշտ է, և որ չկան այլ
ճանապարհներ և որոշումներ։
Ճակատագրի 5-րդ կոդի մարդիկ գերազանց հռետորներ են, նրանց հեշտ են տրվում
հասարակական ելույթները, և նրանք հեշտությամբ են սովորում հռետորության արվեստին։
Լսարանի համար խոսելը նրանց ուղին է։ Նրանց հետաքրքիր են գիտական մոտեցումները
յուրաքանչյուր գործին։ Նրանք փորձում են ամեն ինչ տրամաբանորեն մտածել և հաշվարկել,
տեսնել ու համոզել մնացածին նրանում, որ իրենք ճիշտ են։ Նրանք սիրում են ամբողջ
կյանքում սովորել, ձեռք բերել գիտելիքներ, լինել կոլեկտիվում, ունենալ առաջնորդի և
ղեկավարի դիրք։ Որևէ բան սովորելուն պես նրանք մեծ հաճույքով կիսվում են այդ
գիտելիքով մնացածի հետ։ Նրանց համար կարևոր է մարդկանց հասցնել իրենց մտքերն ու
համոզմունքները։
5-րդ կոդի մարդիկ հաճախ ընտրում են մասնագիտություններ՝ կապված օրենքի և
կարգուկանոնի հետ, կամ նախընտրում են ուսուցչական կամ գիտական աշխատանք։
Հուսալի, պատասխանատու, կարգուկանոն սիրող, ղեկավարել կարողացող, ինչպես նաև
պերճախոսության,ուսուցչության տաղանդով օժտված անձնավորություններ են, 5-րդ կոդի
մարդիկ ապրում են են իրենց հստակ համոզմունքներով և սկզբունքներով՝ հաճախ իրենք
իրենց սահմանափակելով սեփական տրամաբանությամբ և տեսակետներով։
Հաճախ չեն հասցնում փոխել սեփական հայացքները կյանքի փոփոխականության
պատճառով, քանի որ հաստատված սկզբունքներն արգելակում են նրանց՝ ստեղծելով
արգելքներ և շրջանակներ, տեսակետի սղություն։ Նրանց համար կարևոր է վերանայել իրենց
հայացքները և աշխատել գիտակցությունը ընդարձակելու ուղղությամբ։ Կարողանալ ընդունել
աշխարհը և կյանքը իր բազմազանությամբ, ընդունել տարատեսակ տեսակետներ և
տեսանկյուններ, հաճախ կազմակերպել կյանքը թարմացնող փորձեր։
Նրանց անհրաժեշտ է սովորել վստահել Տիեզերքի ուղղորդմանն ու
հովանավորչությանը։ Նրանք միշտ նվիրված են և պաշտպանում են բոլոր նրանց, ում սիրում
են, ում մասին հոգ են տանում և ում օգնում են։ Համարվում են հեղինակություն շրջապատի
համար։ Ինքնուրույն են և գործունակ։

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 5-րդ կոդի նպատակը

Ձեզ կարևոր է փոխանցել այն ամենը, ինչ գիտեք։ Հեշտությամբ եք կիսվում փորձով։
Դուք բնատուր առաջնորդ եք, ղեկավար և ուսուցիչ, օրենքի ու կարգուկանոնի մարդ։ Ձեզ
տրված է ավանդույթները, սովորույթներն ու կանոնները պահպանելու, փոփոխելու և
կատարելագործելու, հսկելու և սովորեցնելու ձիրք։ Կյանքը սրընթաց փոխվում է, նշանակում
է՝ հասարակությունը պահանջում է փոփոխություններ։ Եվ դուք կարող եք մտցնել նոր հայացք
և ընկալում այնտեղ, որտեղ պահանջվում է այն թարմացնել, որտեղ փոփոխություններն
անհրաժեշտ են։
Եթե դուք բացեք Ձեր սիրտը Տիեզերքի առջև, ապա Ձեր միջոցով Երկինքը դեպի
Երկիր կուղարկի նոր գիտելիք և նոր հայացք, իսկ ձեր հռետորական տաղանդը և համոզելու
կարողությունը թույլ կտա այդ նոր մոտեցումներին տարածվել ժողովրդի լայն խավերի
շրջանում։ Հիմա մարդկությունը կարիք ունի նոր հոգևոր գիտելիքների, և ձեր առաքելությունն
է լինել դյուրըմբռնող նրանց հանդեպ, դառնալ ճկուն ձեր գիտակցության և մտածելակերպի
մեջ, մի կողմ քաշվել հնացած և իր դարն ապրած սկզբունքներից՝ լցնելով ձեր սիրտը սիրով,
տանելով Տիեզերքի լույսը մարդկանց։
Ձեզանից յուրաքանչյուրի համար, եթե դուք բացվեք այս պրոցեսի առջև, կա ձեր
սեփական ուղին, ձեր սեփական աշխարհայացքը, և դուք կհասկանաք, թե ինչ կարող եք
փոխել և ուր տանել նոր մտքերի լույսը։ Ամենքի համար այս ճանապարհը իրենն է,
յուրահատուկ։
Որպեսզի մնացածը լսեն ձեզ, անհրաժեշտ է ամբողջությամբ ազատվել 5-րդ կոդի
բացասական կարմայից։ Այդ ժամանակ ձեր յուրաքանչյուր խոսքը կլինի սեփական փորձի
վերապրում։ Այդ ժամանակ ձեզ կլսեն մնացածը, և ձեր յուրաքանչյուր բառ կլինի ծանրակշիռ
և էներգիայով լի։ Կարևոր է, որ ինքներդ անխոս հավատաք նրան, ինչ հայտարարում և ինչի
մասին խոսում եք։ Հիշե՛ք Երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու կամքի ազատության
մասին։
Խոսել կարելի է տարբեր կերպ։ Դա կարող է լինել զրույց, խորհուրդ տված գիրք կամ
սեմինարի այցելություն, սեփական գրքեր՝ մարդկանց համար նոր մտքերով և
մտահղացումներով։ Ինչպես նաև հանրության առաջ ելույթ, սեմինարների և դասընթացների
անցկացում։
Բա՛ց եղեք, փոխվե՛ք, փոխե՛ք ձեր հնացած հայացքները, մի՛ կառչեք անցյալից,
համարձակ կերպով առա՛ջ գնացեք։ Չէ՞ որ ձեզ ուզում են լսել շատերը։ եվ շատերը
ուշադրություն կդարձնեն հենց ձեր բացառիկ և հետաքրքրաշարժ ուղղու վրա։ Չնայած
սկզբում դժվար կլինի հավատալ, որ դուք կարողացել եք այդպես փոխվել, բայց Տիեզերքը
հավատում է Ձեզ և տալիս է բոլոր անհրաժեշտ օգնությունն ու խրատները։ Միայն թե եկե՛ք
նրա մոտ, բացե՛ք ձեր սիրտը, միտքն ու հոգին։ Բա՛ց թողեք կասկածներն ու
անվստահությունը, քայլե՛ք առաջ։
Դուք կարող եք դառնալ օրինակ շատերի համար։ Ձեր անձնական կյանքի փորձը
կոգեշնչի մարդկանց դեպի գիտակցության փոփոխություն և իրականության օրենքների
հասկացում։ Դուք կարող եք ձեր լուման ունենալ մոլորակի մարդկանց գիտակցության
զարթոնքի, նոր հայացքների մեջ, եթե ինքներդ կարողանաք արթնանալ։ Դուք մասնակից եք
հնացած օրենքների նորովի փոփոխությանը։

Ճակատագրի 5-րդ կոդին խորհուրդներ

Հեռացե՛ք այն համոզմունքից, որ դուք միշտ ճիշտ եք ու ամեն ինչ գիտեք։ Սովորե՛ք
գիտելիքը մատուցել սիրով, այլ ոչ թե հրահանգներ տալով։ Խոսե՛ք հանգիստ, առանց
խրատելու։ Սովորե՛ք ընդունել տարբեր ուսուցիչների գիտելիքներն ու ուղիները։

Բա՛ց թողեք հսկողությունը ընտանիքի նկատմամբ, թո՛ւյլ տվեք նրանց լինել


ինքնուրույն և ունենալ ընտրության ազատություն որոշում կայացնելիս։ Հարգե՛ք այլոց
ընտրությունը, նույնիսկ երբ այն հակասում է ձեր պատկերացումներին։ Սկսե՛ք զարգացնել
ինտուիցիա, հետևե՛ք սրտի ձայնին, այլ ոչ միշտ մտքի թելադրանքին։
Դադարե՛ք սահմանել միայն ձեր կանոններն ու օրենքները։ Սովորե՛ք դրականը
մտածել և նայել կյանքին դրական կողմից։ Դուք կարող եք ղեկավար դիրք վերցնել
հասարակությունում։ Կուտակած գիտելիքները փոխանցե՛ք ուրիշներին՝ դառնալով ուսուցիչ
շատերի համար։

Ճակատագրի 5-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Նորին համառ դիմադրություն, կյանքին հնացած մոտեցում, մշտական ձգտում որևէ


մեկին սովորեցնել, նկատողություններ անել, սեփական հայացքներն ու սկզբունքները
փաթաթել։ Մարդկանց գնահատում՝ ըստ խելացի և հիմար կատեգորիաների։ Տիրելու և
իշխելու ցանկություն, համոզմունք, որ միշտ ճիշտ է։ Վիճելու, սեփական ճշտությունը
ապացուցելու ցանկություն, փոխզիջող որոշում կատարելու անկարողություն։ Մեծամտություն։
Դժվար է զիջել, քաշվել մի կողմ, ընդունել սեփական սխալը։ Դատապարտում,
ագրեսիա։ Ուժեղ կապ ընտանիքի և հարազատներ հետ։ Ցանկություն նրանց փոխարեն
որոշել նրանց կենսական խնդիրները, անընդհատ հսկել։ Սովորեցնել՝ ինչպես իրենք պետք է
ապրեն։ Միջամտություն նրանց կյանքի ձևի ու կառուցվածքի մեջ: Ինքնավստահության
բացակայություն, կասկած, վախ, որ չեն հասկանա, չեն լսի, կդատապարտեն
Կենտրոնացվածություն մաքրության և կարգուկանոնի վրա։ Բարձր պահանջներ մնացածի
նկատմամբ։

Աֆիրմացիաներ ճակատագրի 5-րդ կոդի համար

Կյանքում ինձ ուղեկցում է Հոգևոր Ուսուցիչը։ Ես գտնվում եմ անկեղծ լուսավոր կապի


մեջ նրա հետ։ Նա ինձ տանում է դեպի իրական գիտելիքը, որոնք տիրապետում եմ և որոնք
ստանում եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

Ճակատագրի 6-րդ կոդ


Հարաբերությունների էներգիա

Սա շփման, հաղորդակցության և զգայականության էներգիան է։ Ճակատագրի 6-րդ


կոդը ունեցող մարդիկ հեշտությամբ են շփվում, ծանոթանում մարդկանց հետ, ունեն
բազմաթիվ ընկերներ և ծանոթներ, նրանք հաճելի, դուրեկան և քաղաքավարի են։ Ձգտում են
գրավել իրենց հանդեպ մնացածի համակրանքը, կարգավորել կոնֆլիկտները և հարթել սուր
անկյունները։
Նրանց գրավում է ամեն վառ, գեղեցիկ, նրբագեղ բան, նրանք գնահատում են
արվեստը, գեղեցկությունը, օժտված են հիանալի և նրբագեղ ճաշակով։ Հաճախ լինում են
գուրմաններ, ամեն գեղեցիկի և գերազանցի գնահատողներ։ Սերը համարվում է նրանց
կյանքի անբաժան մասը։ Նրանց համար կարևոր է սիրել այն ամենը, ինչով զբաղվում են, այն
ամենը, ինչին ուղղված է նրանց ուշադրությունը։ Փորձում են շրջապատել իրենց գեղեցիկ
իրերով, հաճելի մարդկանցով, ժամանակակից աշխատանքով։ Հատուկ ուշադրություն են
դարձնում արտաքին տեսքին, այդ իսկ պատճառով ունեն հրաշալի ճաշակ։ Նրանք ամեն
ինչում նորաձևություն սահմանողներն են։ Նրանց հատուկ է տեսնել գեղեցիկը ամեն ինչում, և
նրանք ձգտում են իրենք համապատասխանել իրենց սկզբունքներին և զգացողություններին․
հոգ են տանում իրենց մասին, արտաքինի մասին, ուշադիր կերպով ընտրում են հագուստ։
Ճակատագրի 6-րդ կոդը ունեցող երեխային դուք երբեք չեք ուղարկի դուրս նրանում,
ինչը ինքը չի ուզում, կամ նրանում, ինչն իրեն դուր չի ալիս, նա կարող է հիստերիա անել,
բայց չի գնա դուրս «տգեղ»։
Այդպիսի մարդկանց համար շատ կարևոր է շրջապատի կարծիքը, ինչ կասեն նրանց
մասին, ինչ կմտածեն, ինչ կերպ կընկալվեն այլոց աչքերում, ինչ տպավորություն կգործեն։
Նրանք իրենց բնույթով արտիստիկ են, սիրում են հաճույք ստանալ կյանքից, վայելել սիրո և
երկրպագման էներգիաները։ Ուր էլ որ լինեն, հեշտությանբ են ձգում ուշադրությունն իրենց
հանդեպ, հեշտությամբ դառնում են յուրաքանչյուր հավաքույթի կորիզը։
Նրանք էմոցիոնալ են և սիրահարկոտ, նրանց դուր է գալիս տպավորություն գործել այլ
մարդկանց վրա։ Նրանք խորասուզվում են հարաբերություններում գլխով, վառ կերպով
վերապրելով դրա հետ կապված բոլո էմոցիաները։ Նրանց տանը․ որպես կանոն, հաճելի և
գեղեցիկ մթնոլորտ է տիրում, սիրում են հյուր ընդունել, գրկաբաց տանտերեր են։ Նույն կերպ
հաճույքով մասնակցում են յուրաքանչյուր խնջույքների և երեկույթների։
Ձևի աշխարհի, մարմնական բոլոր հաճույքները նրանց համար են։ Նրանք
կարողանում են տոն ստեղծել իրենց շուրջ, այդ իսկ պատճառով հազվադեպ են լինում
մենակ։ Մենակությունը նրանց համար չէ։ Հրավառության, գեղեցկության, տոնի և շփման
մթնոլորտ․ ահա թե ինչն է առանձնացնում 6-րդ կոդի մարդկանց։ Այդ իսկ պատճառով նրանք
տխուր և ձանձրալի են դառնում, երբ տոնը երկար ժամանակ բացակայում է նրանց կյանքում։
Նրանց համար պարտադիր է քաղել այդ էներգիաներն արտաքին աշխարհում և, իհարկե,
սովորել ստեղծել այն իրենց ներսում։

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 6-րդ կոդի նպատակը

Ձեզ բնության կողմից տրված է գեղեցկության ու կյանքի տոնի զգացումը։ Հենց


ուրախության և լույսի մեջ է ծնվում իրական, անպատճառ սերը՝ Տիրոջ կողմից Աշխարհում
ստեղծված ամեն էակի նկատմամբ։ Փորձե՛ք կենտրոնացնել ձեր ուշադրությունը
յուրաքանչյուր մարդու դրական որակների վրա, հրաժարվե՛ք դատապարտումից և
ագրեսիայից, երբ գործ ունենաք, ըստ ձեզ, անարժան երևույթի հետ։ Մշակե՛ք յուրաքանչյուր
հագամանքում դրական մտածելու կարողություն, սովորե՛ք ընդունել աշխարհն ամբողջական
և բոլոր երանգներով՝ սև ու սպիտակ։ Ուսումնասիրե՛ք եղելության օրենքը, որպեսզի
դադարեք ուշադրություն դարձնել մարդկանց բացասական արտահայտումներին։ Ազնի՛վ
եղեք և անկեղծ ինքներդ ձեզ հետ։ Ինքներդ ձեզ սիրե՛ք առանց պատճառի։ Փորձե՛ք
հրաժարվել իդեալիզմից այն ամեն ինչում, ինչը վերաբերում է աշխարհի արտաքին
արտահայտմանը։ Ձգտե՛ք ստեղծել լավագույնը, բայց ոչ իդեալականը։ Իդեալական չի լինում
ընդհանրապես, դա վարդագույն ակնոցների ներքո հայացքն է, որը խանգարում է տեսնել և
ընդունել ձևի և արտահայտման բազմազանության աշխարհը։
Հավատացե՛ք Աստծու սիրուն, Տիեզերքի սիրուն։ Բացե՛ք ձեր սիրտը անպատճառ
սիրո Բարձրագույն արտահայտման, Տիեզերական ակունքի սիրու առջև, որը սիրում է ոչ թե
ինչ-որ բանի համար, այլ ուղղակի նրա համար, որ չի կարող այլ կերպ։ Դա է սերը։
Փորձե՛ք ավելի քիչ գնահատական տալ առարկաներին, մարդկանց, քայլերին,
իրադարձություններին, հարաբերություններին։ Սովորե՛ք տեսնել մարդկանց մեջ ոչ միայն
արտաքինը, այլև ներքինը։ Տո՛ն ստեղծեք ձեր շուրջը՝ ի սկզբանե զգալով այն ձեր ներսում
ուրախության, թեթևության ու երջանկության վիճակի, անպատճառ սիրո վիճակի ու ձևի և
նյութի աշխարհից անկախության արդյունքում։
Դուք կարող եք օգնել մարդկանց լինել ավելի գեղեցիկ, թեթև ու զվարթ, հավատալ
հրաշքներին ու կախարդանքին, ծիծաղել, կատակել ու ուրախանալ։ Չէ՞ որ շատ լավ է
տեսնել ինչքան հնարավոր է շատ երջանիկ դեմքեր՝ տարածելով Աշխարհում կյանքի տոնի ու
հրավառության վիճակը։
6-րդ կոդի մարդիկ ամեն ինչում փնտրում են սեր։ Սերը նրանց ամբողջ կյանքի և
արվեստի/ստեղծագործման մոտիվացիան է։
Սակայն 6-րդ կոդի հիմնական թեման տղամարդու և կնոջ հարաբերություններն են։
Զուգընկերություն․ 6-րդ կոդի էներգիայի միջոցով մարդիկ բացվում են սիրո համար, իսկ սերը
ենթադրում է ընտրություն ու փոփոխություններ։ Միշտ շնորհակա՛լ եղեք սիրուն, երբ նա
գալիս է ձեր կյանք, նշանակում է ձեր համար նա կարևոր հանձնարարություն ունի։ Ընդունե՛ք
սերը բաց սրտով և շնորհակալությամբ, վերապրե՛ք այդ զգացումը և հասկացե՛ք, թե ինչի
համար է այն ձեզ տրված։ Իրական սերը միշտ տանում է առաջընթացի։
Սեր ու հարաբերություններ տալով, դրա դիմաց ոչինչ չպահանջելով՝ դուք ձեր կյանք
կձգեք այն մարդկանց, որվեք կգնահատեն դա ըստ արժանվույն և կկիսվեն ձեր հետ իրենց
էներգիայով։ Դա ձեր կյանք կբերի արդյունքներ, որոնց մասին դուք նույնիսկ չեք երազել։
Որքան շատ դուք անշահախնդիր կերպով կիսվեք ձեր էներգիայով ու սիրով, այդքան շատ
ձեր շրջապատում կհայտնվեն նման մարդիկ։

Ճակատագրի 6-րդ կոդին խորհուրդներ

Մշակե՛ք ձեր սեփական հոգևոր կորիզը։ Դադարե՛ք կախված լինել ձեր մասին այլոց
կարծիքից և դատողությունից։ Բացե՛ք ձեր սիրտը սիրո համար և մի՛ սպասեք սեր
շրջապատից։ Սովորե՛ք սեր նվիրել, ներել, ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին կան։
Ազատվե՛ք ինքներդ ձեր, ձեր արտաքինի ու կարողությունների հանդեպ ավելորդ
պահանջկոտությունից, իդեալական ոչինչ չկա աշխարհում։ Դադարե՛ք կախված լինել որևէ
մեկից։ Մի՛ ստեղծեք ձեր համար կուռքեր։ Ձգտե՛ք ապրել դրական մտքերով և
զգացմունքներով։ Բա՛ց թողեք հին կապերն ու մի՛ ձգտեք դեպի անցյալը։

Ճակատագրի 6-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Մարդիկ շատ կասկածամիտ են, չեն վստահում, խոցելի են, այլ մարդկանց կարծիքից
ու դատողությունից կախված են։ Գնահատում են միայն արտաքին գեղեցկությունը։
Մակերեսային են, անկարող են զգալ խորը էմոցիաներ, լինել անկեղծ ու նվիրվել իրենց
զուգընկերոջը, քմահաճ են, անկայուն, ալարկոտ, ընկնում են դեպրեսիայի մեջ աշխարհի
անկատարության պատճառով։ Ի զորու չեն ընդունել աշխարհն ու մարդկանց ամբողջովին։
Կենտրոնացած են իրենց արտաքինի վրա։ Չեն ցանկանում տեսնել ճշմարտությունը,
վարդագույն ակնոցով են նայում կյանքին (իդեալիզմ), վախկոտ են, կարող են լինել շատ
նեղացկոտ, ատելության զգացումով, վրեժխնդիր են։ Անինքնավստահ են։ Կենտրոնացած են
հարաբերությունների և կյանքի հաճույքների վրա։
Հիշե՛ք, որպեսզի հասնեք անպատճառ սիրո վիճակին, հատուկ ուշադրությո՛ւն
դարձրեք ճակատագրի 6-րդ կոդի բացասական կարմայի վրա, մաքրե՛ք ու բժշկե՛ք ձեզ
դրանից։

Աֆիրմացիաներ ճակատագրի 6-րդ կոդի համար

Իմ սիրտը բաց է ինքս իմ և Երկրի վրա ամեն կենդանի էակի հանդեպ անպատճառ
սիրո առջև։ Աստվածայինը իմ մեջ հավասար է իմ շուրջ ամեն աստվածայինին։ Շնորհակալ
եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

Ճակատագրի 7-րդ կոդ


Շարժման, հաղթողի էներգիա

7-րդ կոդի մարդիկ ակնհայտ առաջնորդական դիրքով անձնավորություններն են,


մարտիկի էներգիայով, որը ձգտում է հաղթանակի և դրված նպատակների կատարմանը։
Նրանք ինքնուրույն են և որոշում են իրենց կյանքի հարցերը ինքնուրույն։ Հենց նրանք են
ղեկավարում իրենց ճակատագրի կառքը։ Նրանց համար կարևոր է հասկանալ և իմանալ
վերջնական նպատակը, նրանք կենտրոնացված են արդյունքի վրա։
7-րդ կոդի մարդկանց շատ օգնում է մոտակա ապագայի համար բիզնես-պլանի
կազմումը, այդ կերպ նրանց հեշտ է կենտրոնոնալ և ուղղել իրենց էներգիան ճիշտ ուղղով,
որպեսզի խուսափեն անարդյունք գործողություններից։
Շարժումը նման մարդկանց հիմնական սկզբունքն է։ Նրանք, որպես կանոն, լավ են
վարում ամեն տեսակի տրանսպորտ, սիրում են ճանապարհորդել, հեշտ են, օպտիմիստ են,
ակտիվ կենսական դիրքով։ Բայց լինում են նաև ժամանակ առ ժամանակ մարտական
տրամադրված, եթե սկսում են աշխարհը բաժանել բարու ու չարի, սև ու սպիտակի և
հրաժարվում են հասկանալ աշխարհի ստեղծման օրենքները։
Շարժման և գործողությունների բացակայությունը հանգեցնում է կյանքում ու
ֆիզիկական մարմնում լճացման, այդ իսկ պատճառով նրանց անհրաժեշտ է մարզել ոչ միայն
ոգին, այլ նաև մարմինը։ Ամրացնել ոսկրային համակարգը և պահպանել ջիլերի
ճկունությունը։ Այսպիսի մարդիկ հաճախ լինոմ են չափազանց տարված աշխաանքով, այդ
իսկ պատճառով նրանց անհրաժեշտ է սովորել մեդիտացիայի և թուլացման պրակտիկան,
փոփոխել ակտիվությունը պասիվությամբ, կարողանալ հանգստացնել միտքն ու ֆիզիկական
մարմինը։ Ֆիտնեսով, ֆիզկուլտուրայով, հանգստի ակտիվ տեսակներով զբաղմունքը նրանց
համար է։
Նրանք կարողանում են խանդավառել իրենց մտքերով ուրիշ մարդկանց, տանել
նրանց իրենց ետևից, լինել օրինակ, քանզի նրանք ակտիվ են և գործունյա։ Նրանց համար
շատ կարևոր է իրենց սեփական իրականացումը։ Աննպատակ կյանքը նրանց համար չէ։
Նման մարդիկ համառ են, հաստատակամ, կարող են վերսկսել մտածվածը նորից ու նորից,
նույնիսկ անհաջողությունից հետո, ամեն անգամ հույս ունենալով դրական արդյունքի, որ
նպատակը կիրականանա։ Նրանք հաստատակամ են, երկար չեն կասկածում, եթե որոշել են,
ապա գործում են։

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 7-րդ կոդի նպատակը

Ձեզ տրված է մարտիկի, հաղթողի էներգիան, կարողացե՛ք օգտագործել այն ի օգուտ


Երկիր մոլորակի մարդկանց։ Դուք լայն պոտենցիալ հնարավորություններ ունեք։ Եվ դուք
կարող եք ձեր ետևից տանել մարդկանց։ Թող որ նպատակները, որոնք դնում եք ձեր առաջ,
լինեն մի փոքր բարձր, ավելի հոգևոր և գեղեցիկ ձեր այս պահի հայացքներից։ Սկսե՛ք
նպատակների և պլանների օրագիր վարել և գրանցե՛ք նրա մեջ այն ամենը, ինչին կուզենաք
հասնել։ Եղե՛ք պլանաչափ և համբերատար, փորձե՛ք շարժվել դեպի նպատակը ազատ և
թեթև՝ ստանալով Տիեզերքի օգնությունը։
Թող որ ձեր նպատակները կապված լինեն ոչ միայն անձնական բարիքներին հասնելու
հետ, այլև կշռադատե՛ք այնպես, որ կարողանաք բարին անել ավելի մեծ քանակի մարդկանց
համար։ Ի՛նչ լուսավոր մտքերով դուք կարող էիք ոգևորել շատերի սրտերը։ Եթե դուք
սովորեք մեդիտացիա անել, ձեզ անպայման կգան հետաքրքիր մտքեր ու տեսիլքներ։
Շարժվե՛ք, զբաղվե՛ք ակտիվ սպորտի սիրելի տեսակներով։ Ակտիվության և
գործունակության օրինա՛կ եղեք։ Պատմե՛ք մարդկանց ձեր ակտիվ կենսակերպի մասին, ձեր
արդյունքների մասին։ Կիսվե՛ք փորձով, բա՛ց եղեք։ Ձեր օպտիմիզմը կոգեշնչի շատերին, և
նրանք նույնպես կսկսեն շարժվել իրենց իրականացման ճանապարհով։ Կազմե՛ք
երազանքների քարտեզ, պատմե՛ք դրա մասին մարդկանց։ Կիսվե՛ք դրական փորձով։ Եվ
ձեր հաջողությանը կմիանա նաև այլ մարդկանց հաջողությունը, որոնք շնորհակալ են ձեզ
ոգեշնչման էներգիայի համար։ Ցանե՛ք բարու սերմեր, և կհայտնվեն համախոհներ և ոգով
հարազատ մարդիկ։
Ձեր ճակատագիրը ձեռք կբերի առավել խորը իմաստ, եթե դուք բավարարված լինեք
ոչ միայն առօրյա իրականացումներով, այլ նաև հոգևորով։ Եթե դուք միացնեք Տիեզերքի
էներգիան ձեր մտքերին, ապա այն կարտահայտվի ձեր համար լավագույն կերպով։
Եվ, այսպիսով, ի գործ, դրե՛ք բարձր նպատակներ և իրականացրե՛ք դրանք՝ այդ
կերպ դառնալով ոգեշնչման օրինակ ուրիշների համար։ Ապրե՛ք վառ կյանք, և ձեր աստղ
փայլը կօգնի լուսավորել շատերի գիշերով ճանապարհը։

Ճակատագրի 7-րդ կոդին խորհուրդներ

Ձեր նպատակը դրված նպատակներին ընդառաջ շարժվելն է, հաղթահարե՛ք


պասիվությունն ու ալարկոտությունը։ Վերցրե՛ք ձեր կյանքի ղեկավարումը ձեռ ձեռքը։ Գտե՛ք
ոգևորության ճանապարհ կյանքում և, այն գտնելով, տարե՛ք մարդկանց ձեր ետևից։

Ազատվե՛ք թշամանքից և ագրեսիվությունից։ Սովորե՛ք ղեկավարել, կառավարել


խաղաղությամբ։ Դուք առաջնորդ եք, այդ իսկ պատճառով մի՛ վախեցեք
պատասխանատվություն վերցնել։ Հավատացե՛ք ձեր ուժերին և հաղթանակին։ Մտածե՛ք
դրականը, փորձե՛ք ոգեշնչել և չգործել ուժով կամ ճնշումով։ Զարգացրե՛ք ինտուիցիա,
առաջնորդվե՛ք վերին մտահղացումներով և իդեալներով հօգուտ շատերի։

Ճակատագրի 7-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Իրականացվածության, շարժման բացակայություն, գործողությունների


թափթփվածություն, անկարողություն երկար կենտրոնոնալ մի նպատակի վրա։
Գործողությունների անկարգություն։ Պատասխանատվություն ստանձնելու վախ։
Հավակնոտություն, ռազմաշնչություն, թշնամանք, ագրեսիա։ Աշխարհը բարու և չարի կտրուկ
բաժանում։ Թվացյալ արդարության փնտրտուք։ Գործերն ավարտին հասցնելու
անկարողություն։ Նեղացկոտություն, չի սիրում ինքն իրեն, ֆիզիկական մարմնի հանդեպ
ալարկոտություն։ Անառողջ կենսակերպ։ Հարազատների հանդեպ հսկողություն, ճնշում
ուժով։ Հանգստանալու անկարողություն, չափազանց ակտիվություն, որը հանգեցնում է
նյարդային լարվածության ու խանգարման։
Նպատակներին ամեն գնով հասնելու ձգտում։ Ուշանալու սովորություն։ Կյանքը
ընկալվում է որպես մարտի դաշտ, այդ իսկ պատճառով շուրջը ստեղծվում են
դժվարություններ։

Աֆիրմացիաներ ճակատագրի 7-րդ կոդի համար

Կյանքում ես հեշտությամբ եմ շարժվում դրված նպատակներին, որոնք համահունչ են


աստվածային մտադրությանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

Ճակատագրի 8-րդ կոդ


Արդարություն, հավասարակշռություն

Եթե 8-ը շրջենք, ապա այն կնշանակի անսահմանություն, ճակատագրի 8-րդ կոդի
արմատները շատ հեռու անցյալ, ուստի 8-րդ կոդի մարդիկ կապված են անցյալ
մարմնավորումների կարմայի հետ անտեսանելի էներգետիկ թելերով։ Հենց իրենց է տրված
խորը ու նուրբ տեսնել, զգալ, ու հասկանալ արդարության կարմիկ օրենքը։
Այն, ինչ մենք տեսնում ենք որևէ իրադարձությունից հետո, նախկինում մեր
վերապրած էմոցիաների, մտքերի, գործողությունների արդյունքն է։ Այն, ինչ իրականում
ունենք, մեզ հասել է ոչ պատահական, ուստի ոչինչ և երբեք տեղի չի ունենում պատահական,
այդ ամենի հիմքում ընկած է կյանքի պատճառահետևանքային օրենքը։ Եվ հատկապես 8-րդ
կոդի մարդիկ կարող են հեշտությամբ հասկանալ այդ օրենքը, ընկալել այն իրենց կյանքի
իրադարձությունների մեջ, իսկ արդյունքում սովորեցնել տեսնել այն ուրիշ մարդկանց
կյանքում։

Ճակատագրի 8-րդ կոդի մարդիկ պետք է իրենց այս հարցը տան.


Իսկ ինչո՞ւ է սա ինձ հետ կատարվում։
Ի՞նչն է այս կամ այն խնդիրների իրական պատճառը։
Ի՞նչ կարող եմ ես հիմա անել, որպեսզի ապագայում իմ կյանքը փոխվի։
Նրանց տրված է անընդհատ աշխատել իրենց կարմայի լավացման վրա։
Նրանք հետաքրքրվում են ճակատագրի լավացման տարբեր մեթոդներով, հաճախում
են տարբեր թրեյնինգների ու սեմինարների։ Իրենց սովորական կյանքում նրանք շատ
պատասխանատու են, աշխատում են միշտ արդար վարվել, պահանջում են արդարություն և
ուրիշներից, այդ պատճառով էլ երբեմն շուտ են բռնկվում ու վիրավորվում։ Մտնում են բոլոր
հետաքննությունների մեջ և պաշտպանում են թույլերի տեսակետները։

Նրանք բաց են, ընկերասեր, անվախ, ունակ են բարդ իրավիճակներում արագ


արձագանքել։ Էքստրեմալ իրավիճակներում վճռական են գործում։ Կարելի է նրանց վրա
հույս դնել, վստահել պատասխանատու աշխատանք։ Հաճախ աշխատում են
կանոնադրական, իրավապահ կառույցներում, հարկային ու հսկող ծառայություններում։
Իրենց համար կարևոր է իմանալ ճշմարիտ կարմիկ օրենքը, որպեսզի բուռն
չարձագանքեն առօրյա կյանքում։ Իրենց անհրաժեշտ է չխառնվել այնտեղ, որտեղ պետք չէ։
Տիեզերական օրենքները ուսումնասիրելիս 8-րդ կոդի մարդիկ կարող են պարզություն
մտցնել նույնիսկ ամենաբարդ իրավիճակի մեջ։ Կարող են օգնել, քանի որ նրանք միշտ
հակված են օգնություն ու աջակցություն ցույց տալուն։ Նրանց հիմնական կարմիկ խնդիրն է
սովորել ճանաչել ճշմարտությունը։

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 8-րդ կոդի նպատակը

Ձեզ տրված է խորը կապ Տիեզերական կարմիկ օրենքների, պատճառահետևանքային


օրենքի հետ։ Սա ի ծնե, նախասահմանվածությամբ, ձեզ տրված ունակությունն է, և հենց դուք
կարող եք հասկանալ մեր և ուրիշների կյանքում ծագած այս կամ այն իրադարձությունների
պատճառները։
Այդ պատճառով դուք պետք է ուսումնասիրեք կյանքի պատճառահետևանքային
օրենքը, ուսումնասիրեք տիեզերական օրենքները՝ հասկանալու, թե ինչ կարմիկ օրենքներով
են նյութականացվում, ձեր ու այլ մարդկանց կյանք գալիս իրադարձությունները։
Ձեզ տրված է խորը տեսնելու ու խորը հասկանալու կարողություն։ Զարգացրե՛ք ձեր
մեջ ինտուիտիվ գիտելիքի ու տեսողության ունակությունները։ Մեդիտացիա՛ արեք։ Սովորե՛ք
հարց ու պատասխանի տեխնիկայն Տիեզերքի հետ կապ հաստատելու և մեդիտացիայի
միջոցով։
Աշխատե՛ք հեռու մնալ կենցաղային, առօրեական արդարությունից, դադարե՛ք վիճել
ու ապացուցել, որ դուք ճիշտ եք։ Մշակե՛ք դրական մտածողություն ու տեսողություն։ Կյանքին
ու պրոբլեմներին նայե՛ք ինչպես ուսուցողական պրոցեսի, որից կարելի է օգուտ քաղել, ինչ-որ
բան սովորել, դառնալ ավելի իմաստուն, ավելի հոգևոր, կամքով ավելի ուժեղ։
Աշխատե՛ք մարդկանց հասկացողությանը հասցնել կարմիկ օրենքի ճշմարտությունը։
Գիտակցե՛ք նախորդ վերամարմնավորումների ու հոգու հավաքած փորձի իրականությունը։
Բա՛ց եղեք նոր գիտելիքների համար։

Ճակատագրի 8-րդ կոդին խորհուրդներ


Հրաժարվե՛ք դատապարտելուց ՝ աշխարհը բաժանելով բարու և չարի: Աշխարհի և
մարդկանց հանդեպ ներողամտությունը, սերը և ընդունումը, ինչպես որ կան, կօգնեն ձեզ:
Բանն այն է, որ աշխարհում անարդարություն չկա: Կարմայի տեսանկյունից ամեն ինչ արդար
է: Հեռացե՛ք արդարության և ամեն ինչի դեմ պայքարից:
Փորձե՛ք պահպանել հավասարակշռության և ոսկե միջինի սկզբունքը: Փորձե՛ք
պահպանել հուզական հավասարակշռությունը: Ուսումնասիրե՛ք գոյության
պատճառահետևանքային կապերի մասին օրենքը, կարմայի օրենքները:

Ճակատագրի 8-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Դատապարտում, պայքար, վիրավորանք, դժգոհություն կյանքից, նրա համար, որ


կյանքը անարդար ու դժվար է։ Համոզմունք, որ շուրջբոլորը կեղծիք է, ու արդարություն չկա։
Ագրեսիվություն, դյուրագրգռվածություն, դեպրեսիաներ, նույն իրավիճակներում անընդհատ
կրկնվող սխալներ, չցանկանալ սովորել, դասեր քաղել, զարգանալ։ Մեծամտություն,
համառություն, փոխվելու ցանկության բացակայություն։ Հավասարակշռության
բացակայություն, ուրիշների մեջ պրոբլեմների փնտրում, բայց ոչ իրենց մեջ, մեղադրանք
ուրիշներին։

Աֆիրմացիաներ ճակատագրի 8-րդ կոդի համար

Իմ առաջ բացվում է աստվածային արդարությունը։ Ես հասկանում եմ


պատճառահետևանքային օրենքը։ Ես հավասարակշիռ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ։

Ճակատագրի 9-րդ կոդ


Իմաստունի, իմաստության էներգիա

9-րդ կոդի մարդիկ ինքնաբավ են ու օժտված են բնածին իմաստությամբ։ Իրենցից


միշտ խորհուրդ են հարցնում, նրանց ականջալուր են լինում։ Նրանց կարծիքը մեծ կշիռ ունի։
Այս մարդիկ չեն սիրում աղմկոտ հավաքներ, նրանք փիլիսոփայական հայացք ունեն
կյանքին։ Նրանք սիրում են խորանալ այն ամենի մեջ, ինչ ուսումնասիրում են. չեն շտապում և
ունայն չեն։
Նրանք լավ են զգում իրենց մենակության մեջ, երբեք չեն ձանձրանում։
Ինքնաբավությունը նրանց բնավորության գլխավոր գիծն է
Սիրում են կարդալ, անընդհատ ինչ-որ նոր բան ուսումնասիրել։ Գիտական
գործունեությունը իրենց տրվում է ավելի լավ, քան ուրիշներին, նրանք առաջինն են գիտական
հետազոտությունների մեջ։
Գումար վաստակում են իրենց ինտելեկտով, գլխով, ոչ թե ֆիզիկական
աշխատանքով։ Հաճախ ունակ չեն լինում ֆիզիկական աշխատանք կատարել։ Միշտ
կարեկից են ուրիշների ցավին, կարողանում են լսել ու ճիշտ ուղղորդել, գտնել ելք բարդ
իրավիճակներում։
Հենց դրանով էլ օգնում են մարդկանց գործի դնել նրանց մեջ ապաքինման
պրոցեսները։ Հաճախ մարդիկ պատմելով այս իմաստուն մարդկանց իրենց պրոբլեմների
մասին, հենց այդ ժամանակ էլ սկսում են լուծել իրենց խնդիրները։
Այս մարդիկ առանձնանում են նաև ուրիշներին ճիշտ խորհուրդներ տալու
հատկությամբ։ Խորհուրդներ տալիս են ոչ թե ուղիղ ձևով` գնա՛ այստեղ, արա՛ սա, այլ
տարբեր պատմությունների տեսքով, իրենց կյանքից դրվագներով։ Ու հենց պատմելու
ընթացքում մարդկանց մոտ ձևավորվում է ճիշտ պատասխանը, ինչպես փազլ հավաքելու
ժամանակ, ու իրենք ապաքինվում են։
Այդ պատճառով էլ 9-րդ կոդով մարդիկ կարող են դառնալ սրտի ու հոգու լավ
բուժակներ։
Նրանք շատ հիմնովին են մոտենում իրենց կյանքի ընկերոջ ընտրության հարցին։ Եթե
սիրահարվում են, ապա շատ երկար ժամանակ մնում են հավատարիմ նրանց։ Նրանց
զգացմունքների ու հոգու խորությությունը թաքնված է արտաքին աշխարհից, այդ պատճառով
էլ առաջին հայացքից այս մարդիկ թվում են չոր, զուսպ զգացմունքներով, բայց դա այդպես չէ։
Նրանք շատ նուրբ, հոգատար ու կարեկից են, ուղղակի ոչ բոլորին կարող են բացել իրենց
սիրտը։ Սիրում են առանձնանալ, մտածել, ու հատկապես մենակության մեջ իմաստունը
ունենում է ամենահայտնի մտքերն ու մտքի փայլատակումները։
Մենակության մեջ լինելով՝ նրանք վերականգնում են իրենց ծախսած էներգետիկ
պոտենցյալը։ Նրանք միանում են Տիեզերքի իմաստությանն ու ստանում են լրացուցիչ
գիտելիքներ հասկացողության ու փայլատակումների տեսքով։ Նրանք աշխարհը տեսնում են
ավելի խորն ու ավելի լայն, քան ուրիշները։
Պետք չէ նեղանալ նրանցից իրենց առանձնանալու համար, նրանք երբ պատրաստ
լինեն, ինքնակամ դուրս կգան մարդկանց մոտ։ Նվաճել իմաստունի սիրտն ու ընկերությունը
կնշանակի ունենալ հուսալի ընկեր, որը պատրաստ է օգնել ցանկացած փորձության
ժամանակ։
9-րդ կոդի մարդիկ չեն ձգտում լինել առաջնորդ, բայց շատ պատասխանատու են
մոտենում իրենց առաջ դրված խնդիրները լուծելու հարցում։ Չեն սիրում ավտորիտար
ղեկավարների, կարող են ինքնուրույն աշխատել, ունենալ սեփական բիզնես։
Նրանք ցանկացած հարցում ուշադիր են ու մանրակրկտորեն են վերաբերվում
ցանկացած հարցին։ Չեն ձգտում շուտ ամուսնության։ Ուզում են ոտքի կանգնել, սովորել,
նյութապես ամրանալ։ Նրանք սովորաբար ուշ են ամուսնանում։
Սիրում են բնությունը, կենդանիներին, սիրով զբոսնում են իրենց տնային
կենդանիների հետ։ Բնության գրկում լինելն էլ է նրանց էներգիա տալիս։
9-րդ կոդի մարդիկ ունիվերսալ են ցանկացած գործունեության մեջ։ Նրանց
իմաստությունն ու փայլուն միտքը օգնում են գտնել ցանկացած, շատերի համար նույնիսկ
անլուծելի խնդիրների լուծմամներ։ Նրանք լավ են սովորում, սիրում են սովորել ամբողջ
կյանքում, կարողանում են նույնիսկ ուրիշներին սովորեցնել։
Նրանց մեջ հանդիպում են ճգնավորներ, Նյութական աշխարհի ունայնությունից
մենաստան գնացածներ։ Նրանք կարող են ճգնավորի կյանք վարել, հրաժարվել նյութական
ու մարմնական հաճույքներից կամ էլ երկար ժամանակ ապրել առանց դրանց։

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 9-րդ կոդի նպատակը


Ձեզ տրված է ներքին իմաստության փայլ, դեպի ձեզ են ձգվում մարդիկ, նրանք հոգու
բուժման կարիք ունեն։ Դուք կարող եք տալ օգտակար խորհուրդ, ասել ճիշտ բառը, լսել ու
մխիթարել։ Ձեր նախասահմանվածությունն է բաժանել այդ լույսը մարդկանց, լինել բաց ու
կարեկից։
Ի ծնե ձեզ տրված են բուժելու հատկություններ։ Դուք կարող եք խոսքով բուժել։ Դրա
համար էլ ձեր այդ շնորհքը օգտագործե՛ք մարդկանց բարօրության համար։ Հետևե՛ք ձեր
խոսքին, թող որ ձեր արտասանած բառերը բուժեն, ոչ թե վիրավորեն։ Ներշնչե՛ք մարդկանց
մեջ հույս ու հավատ,սերմանե՛ք սեր Երկրի վրա գտնվող բոլոր կենդանի էակների հանդեպ։
Գրի՛ առեք ձեր մտքերը, հաճա՛խ եղեք բնության գրկում։ Բնությունը ձեզ ոգեշնչում է,
սնուցում է ձեզ։ Երկար ժամանակով մի՛ մտեք ձեր մեջ։ Բացե՛ք ձեր սիրտը մարդկանց առաջ,
վստահե՛ք նրանց։ Հրաժարվե՛ք ավելորդ զգուշությունից, անվստահությունից։ Մշակե՛ք ձեր
մեջ դրական մտածողություն, մի՛ վախեցեք պատասխանատվությունից, դուք կհաղթահարեք։
Դուք կարող եք ընդունել Տիեզերքի էներգիաները, եթե սովորեք մեդիտացիա անել ու
ուղիղ շփում ունենալ Աստծո ու Վերին ուժերի հետ։ Այդ ժամանակ կստանաք նոր
գիտելիքներ, որոնք կարող եք օգտագործել մարդկության համար։
Զարգացրե՛ք ձեր մեջ ոչ միայն միտքը, այլև ինտուիցիան ու էներգիաների
զգացողությունը։ Տրամաբանական մտքերի ավելորդ ներառումը կարող է խանգարել
ինտուիտիվ պրոցեսին։ Վստահե՛ք Գերագույնի հովանավորչությանն ու առաջնորդությանը։
Ամեն օր զգացե՛ք Աստծո ներկայությունը, ու դուք կգտնեք ձեր եզակի, ոգեշնչումով լի
ճանապարհը։

Ճակատագրի 9-րդ կոդին խորհուրդներ

Խորացե՛ք այն ամենի մեջ, ինչով զբաղվում եք, ինչը ձեզ հետաքրքրում է։ Բացե՛ք ձեր
սիրտը մարդկանց, կիսվե՛ք հավաքված գիտելիքներով։ Բուժե՛ք ձեր հոգին
հարաբերությունների վախից, անցյալի ցավից ու զայրույթից։ Մի՛ վախեցեք մենակությունից,
բայց և շատ երկար մի՛ մնացեք այնտեղ։ Ընկալե՛ք կյանքը ոչ թե սահմանափակում, այլ
հնարավորություն։ Սովորե՛ք ուժ հավաքել ինքնաբավության մեջ ու բնաթյան հետ շփումից։
Բացահայտե՛ք ձեր մեջ մարդկանց հոգու ու մարմնի բուժման հնարավորությունները։

Ճակատագրի 9-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Պարփակվածություն, անվստահություն մարդկանց ու աշխարհի հանդեպ, ավելորդ


զգուշավորություն, վախ։ Ինքնամեկուսացում երկար ժամանակով, մեկուսացում աշխարհից,
հրաժարում սիրուց ու երկրային հաճույքներից։ Ավելորդ ասկետություն,անտարբեր
վերաբերմունք ֆիզիկական մարմնի ու առողջության, արտաքին տեսքի, բնակարանի
հանդեպ։ Մեծամտություն, մարդկանց քննադատություն, վերևից նայել նրանց։ Սխալ կարծիք,
թե դուք նրանցից խելացի եք։ Զայրույթ, որ չեն գնահատում այնպես,ինչպես դուք արժանի եք։
Չափից ավել տրամաբանություն, մտքի գերլարում։ Մենակության վախ, ամուրիություն։

Աֆիրմացիաներ ճակատագրի 9-րդ կոդի համար


Դեպի ինձ է գալիս իմաստությունը։ Ես գտնվում եմ այն ամենի բժշկման հոսանքում,
որը պետք է բժշկեմ։ Ես ապաքինված եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

Ճակատագրի 10-րդ կոդ


Հոսքի էներգիա

10-րդ կոդի մարդիկ համարվում են ճակատագրի կողմից «երես տվածներ»,


«բախտավորներ»։ Նրանք երջանիկ աստղի տակ ծնվածներ են, ծնված օրվանից նրանց
կցված են վերևից հովանավորներ` պահապան Հրեշտակներ։ Նրանք իրենց ամբողջ
կյանքում զգում են, որ իրենց պահպանում է ճակատագիրը և հանում ցանկացած, նույնիսկ
ամենածանր իրադրություններից։ Նրանք կարծես թե գտնվում եմ հենց ճակատագրի հոսքի
մեջ։
Իրենց մնում է միայն որոշում կայացնել և իրենց շուրջ ամեն բան կպտտվի. բացվում են
անհրաժեշտ դռները, հանդիպում են հենց այդ պահին պետքական մարդիկ, աչքի տակ է
ընկնում անհրաժեշտ տեղեկատվությունը, որը բերում է բարեհաջող արդյունքի և այլն։
Կարծես թե հենց Տիեզերքը ինքն է խոսում նրանց հետ` մշտապես նշան տալով իր
ներկայության մասին։ Այդ պատճառով 10-րդ կոդի մարդկանց մոտ շատ բան հեշտ է տրվում,
եթե իրենք ունակ չեն բարդացնել իրենց կյանքը և խճճել իրենց ճակատագրի անիվը`
փորձելով պտտել այն հակառակ ուղղությամբ կամ էլ լողալ հոսանքին հակառակ։
Երբ մարդը լողում է հոսանքին հակառակ, նա շատ էներգիա է կորցնում։ Կյանքը
դադարում է իր առջև բացվել։ Այդ պատճառով 10-րդ կոդի մարդկանց անհրաժեշտ է սովորել
զգալ իրենց հոսանքը և գիտակցելով ընտրել այն։ Միայն զարգացած ինտուիցիայի և
ընդլայնված գիտակցության շնորհիվ հնարավոր է զգալ սեփական
նախասահմանվածությունը և տեսնել ճակատագրի նշանները ճանապարհին։ Կյանքը միշտ
խոսում է մեզ հետ նշանների միջոցով։
Հոսքի էներգիայով մարդիկ չեն ձգտում կյանքում զբաղեցնել առաջատար դիրքեր։
Նրանք հոյակապ աշխատում են կոլեկտիվում, քանի որ իրենց էներգիան օգնում է
ցանկացած նախագծի կամ ձեռնարկության ավելի հեշտ կայացմանը։ Այդպիսի մարդիկ
ընկերության մարդիկ են, թեթև են, հաճույքով աջակցում են ցանկացած միջոցառմանը։
Նրանք արկածախնդիր են, ազդեցության տակ են ընկնում։
Նրանք պետք է սովորեն թեթև ընկալել կյանքը, ձեռք բերեն դրական աշխարհայացք
կյանքի հանդեպ և ամուր ներքին հոգևոր ողնաշար, և այդ դեպքում իրենց ճակատագրական
հոսքը միշտ կհոսի բարեհաջող ուղղությամբ` դեպի իրենց Աստվածային
նախասահմանվածության կատարումը։

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 10-րդ կոդի նպատակը

Նախ ձեզ անհրաժեշտ է սովորել աշխատել Հոսքի էներգիայով, սովորել զգալ նրան,
մտնել և լողալ նրա հոսանքի ուղղությամբ։ Կյանքը իմաստուն է և գիտի, թե ինչ է ձեզ
անհրաժեշտ` հաշվի առնելով ձեր կարմիկ խնդիրները։
Դուք էլ ավելի պետք է վստահեք Տիեզերքին ձեր բոլոր ցանկություններն ու հոգսերը,
մեղիտացիաների, աղոթքի և Աստծո հետ խոսակցության շնորհիվ ամենօրյա կապ պահել ձեր
երկնային հովանավորների և պահապան Հրեշտակների հետ։
Փորձե՛ք վեր բարձրանալ կյանքի ունայնությունից, դադարե՛ք կառչել նյութից։
Ցանկացած կառչում դուրս է բերում Հոսքից, մարդը դոփում է տեղում, դրա փոխարեն կարող
է լինել հոսուն, թուլացած , անկասկած վստահել Տիեզերքին՝ հավատալով, որ ամեն բան լավ
է։
Բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալել և ոչինչ չանել։ Գործել պետք է
միշտ։ Կարևոր է կարգապահությունը, հաստատակամությունը, ծրագրերի հերթականությունը։
Պլանները լավ կլինի գրել թղթի վրա և ձգտել կատարել դրանք` օգնություն խնդրելով
Տիեզերքից և սեփական բարենպաստ ճակատագրական Հոսքից։
Տիեզերքում ձեզ համար ամեն բան կա ստեղծած, մնում է ձեռք մեկնել։ Այս մարդկանց
անհրաժեշտ է մեծացնել հավատը սեփական ուժերի հանդեպ և դաստիարակել հոգևոր ուժը։
Զբաղվե՛ք ֆիզիկական մարմնով, վարե՛ք առողջ և ակտիվ ապրելակերպ, չէ՞ որ Հոսքը
գործողություն է՝ որոշակի ուղղությամբ։ Եվ մարդը ինքը պետք է սահմանի իր կյանքի ու
ճակատագրի ուղղությունը։ Եղե՛ք ստեղծագործ, ոչ թե պասիվ։

Ճակատագրի 10-րդ կոդին խորհուրդներ

Սովորե՛ք վստահել Աստծուն, Տիեզերքին, զարգացրե՛ք ինտուիցիան, սովորե՛ք


կատարել ճիշտ և ձեզ համահունչ ընտրություններ, հետևե՛ք սրտին. ոչ թե բանականությանը,
զարգացրե՛ք ինքնուրույնություն, անհատականություն, հավատ դեպի ձեզ և ձեր
հաջողությանը։ Վերացրե՛ք ալարկոտությունն ու իներտությունը, վարե՛ք ակտիվ կյանք։
Ընդունե՛ք կյանքը որպես հնարավորություն, ոչ թե որպես սահմանափակում։ Ուրախացե՛ք
ամենափոքր հաջողությունների համար։

Ճակատագրի 10-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Պասիվություն, նախաձեռնության բացակայություն, կյանքի նպատակի


բացակայություն, թեթև ներշնչվելու հակում, չցանկանալ զարգանալ հոգևորով ու,
ընդհանրապես, զարգանալ, ալարկոտություն սեփական ֆիզիկական մարմնի հանդեպ,
կյանքի անիմաստ վատնում, ուժեղ մարդկանցից, հեղինակություններից կառչած վիճակ,
անինքնուրույնություն, սեփական անձի նկատմամբ սիրո բացակայություն, անհավատություն
սեփական ուժերի հանդեպ, առաջին քայլը կատարելու վախ, ուրիշների կողմից քայլի
ակնկալում։ Դժվարանում եք որոշում կանացնել և ընտրություն կատարել։ Քնած ինտուիցիա։

Աֆիրմացիաներ ճակատագրի 10-րդ կոդի համար

Ինձ հովանավորում է հենց ինքը՝ հաջողության ճակատագիրը։ Ես զգում եմ իմ


երջանիկ ճակատագրական հոսանքները։ Ես հեշտությամբ եմ մտնում դրանց մեջ։
Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։
Ճակատագրի 11-րդ կոդ
Ներուժի, ուժի էներգիա

11-րդ կոդի մարդկանց ուժը հանդիսանում է նրանց անհատականության դրսևորման


միջոց։ Աշխարհը նրանց կողմից ընկալվում է ուժի տեսանկյունից` կամքի ուժ, մտքի ուժ,
խոսքի ուժ, Աստվածային սիրո ուժ, ֆիզիկական ուժ և այլն։ Նրանց կյանքը միշտ ցուցադրում
է անասելի վերելքների և անկումների գագաթնակետերը, քանի որ անընդհատ գտնվում են
անհնարինության ու ուժի գագաթնակետում։
Աշխարհը ցիկլիկ է, ուստի եթե 11-րդ կոդի մարդիկ չսովորեն իրենց տրված ուժից,
իրենց կյանքում կարող են լինել բավականին դասեր ու խնդիրներ, սուր անկյուններ նրա
համար, որ նրանք սովորեն ղեկավարել իրենց էներգիաները, ուժերը, մտքերը։ Այս մարդկանց
ուժը ժամանակ առ ժամանակ կարող է ուղղված լինել դուրս, երբեմն էլ դեպի իրենց։ Ու
կախված նրանից, թե ինչպիսին է այդ ուժը, նրանք կարող են ստեղծել և քայքայել ոչ միայն
արտաքին աշխարհը, այլև իրենց սեփականը։
Ուժի ցանկացած բացասական դրսևորում նրանք պետք է փոխարինեն Աստվածային
սիրո ուժով և ընդունեն աշխարհն ու մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Զսպե՛ք
ձեր միջի կիրքը, զսպե՛ք ձեր էմոցիաների վայրի գազանին, և ձեզ կտրվի շատերին շատ
բարիք բերելու հնարավորություն, քանի որ դուք շատ ուժ ունեք։ Այս մարդիկ շատ մեծ
էներգետիկ պոտենցիալ ունեն։ Նրանք օժտված են բարձր աշխատասիրությամբ,
դիմացկունությամբ։
11-րդ կոդի մարդիկ հաճախ աշխատամոլ են լինում։ Նրանք անպայման ինչ-որ բան
պետք է անեն, չեն կարող երկար ժամանակ գտնվել պասիվ վիճակում։ Զբաղվում են ուժային
սպորտաձևերով, ֆիթնեսով։ Հաճախ գտնում են իրենց նախասահմանումը որպես սպորտի
ու ֆիթնեսի հրահանգիչ։
Ազատ ժամանակ սիրում են ակտիվ հանգիստ, բայց պետք է սովորեն թուլանալ,
մեդիտացիա անել, որպեսզի իրենց ուժը լինի ավելի փափուկ ու ստեղծարար։
Ճակատագրի 11-րդ կոդի մարդիկ տանել չեն կարողանում դրսից ճնշում, սկսում են
պաշտպանվել, իրենց մոտ սկսում է աշխատել «ուժին ուժով» ռեֆլեքսը, դրա համար էլ կարող
են լինել տաքարյուն, հանդուգն, ինքնահավան։ Ընդհանրապես, նրանք ուրախ են, ունեն բաց
հոգի, առաքինի վարվելաձև։ Նրանք կարող են իրենց վրա վերցնել պատասխանատվություն,
իրենց հետևից տանել մարդկանց, ունեն առաջնորդի արտահայտված էներգիա։ Այս մարդիկ
կայուն են պարտությունների հանդեպ, ունեն հաղթելու ձգտում։ Իրենց մոտ ցավի
զգացողության շեմը ցածր է։

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 11-րդ կոդի նպատակը

Ձեզ տրված է անսովոր ուժ, և դուք կարող եք կատարել շատ բարի գործեր։ Բայց ձեզ
անհրաժեշտ է սովորել ձեր ծննդյան օրվանից տրված ներքին ուժն օգտագործել բարի
գործերի համար։ Սա է 11-րդ կոդի մարդկանց ճակատագրի նախասահմանումը։ Միշտ
փորձե՛ք գիտակցել, թե որ ուղղությամբ է գործում ձեր ուժը, և փորձե՛ք ժամանակին
ձևափոխել ջախջախիչ, չղեկավարվող նրա դրսևորումները։ Դրա համար ձեզ պետք է
կենտրոնանալ Վերին հոգևոր նպատակների ու գաղափարների վրա։
Կյանքում ձեր առաջ դրե՛ք հոգևոր նպատակներ, որոնք ուղղված կլինեն մարդկանց
բարօրությանը։ Ձեզ տրված է մարդկանց տանել ձեր հետևից, ու դա նշանակում է լինել
օրինակ` ոգեշնչելով շատերին։ Միայն ձեր դրական փորձը կարող է մարդկանց համար հիմք
դառնալ, որպեսզի նրանք լսեն ձեզ, փոփոխություններ անեն իրենց կյանքում, փոխվեն դեպի
լավը։
Հրաժարվե՛ք պարտադրել «բարիք» ուժով։ Այդ մեթոդը չի աշխատում, միայն վանում
է ձեզնից մարդկանց։ Սովորե՛ք և պարբերաբար կատարե՛ք ներման ու ընդունման
պրակտիկան։ Եղե՛ք ավելի բարի ու ուշադիր ու քիչ պահանջկոտ նրանց հանդեպ, ովքեր
հնարավորությունների ավելի փոքր պոտենցյալ ունեն։ Թո՛ւյլ տվեք, ժամանա՛կ տվեք
մարդուն «աճել» մինչև ձեր մակարդակը, մ՛ի՛ շտապեք։ Բոլորն էլ ունեն ազատ կամք՝
շարժվելու իրենց համար հարմար ռիթմով։
Փորձե՛ք ավելի քիչ լարել ձեզ ու ձեզ շրջապատող մարդկանց։ Պետք չէ արհեստական
դժվարություններ ստեղծել, հետո էլ հերոսաբար դրանք հաղթահարել ու քեզ ապացուցել, թե
«ինչքան ուժեղ եմ ես»։ Ներքին ուժը ծնվում է կյանքի ու կենցաղի թեթևությունից, «հիմա և
այստեղ» ակնթարթում։
Արդյունքի հետևից ընկնելով՝ դուք կարող եք մոռանալ ձեր մասին, ձեր հանգստի
մասին։ Ձե՛ռք բերեք հաստատուն սովորություն թուլանալ, ձեզ հանգիստ տալ, մոռանալ բոլոր
գործերի մասին։ Թեթև, առանց ջանքերի առա՛ջ շարժվեք և ձե՛ռք կբերեք կեցության
թեթևություն և անսովոր Աստվածային հոգևոր ուժ։

Ճակատագրի 11-րդ կոդին խորհուրդներ

Գիտակցե՛ք, թե դեպի ուր է ուղղված ձեր ուժի պոտենցիալը` քայքայման, թե


արարման։ Վարժեցրե՛ք ձեր մեջ «այստեղ և հիմա» վիճակի մեջ գտնվելու գիտակցումը,
որպեսզի տիրապետեք անղեկավարելի էմոցիաներին։ Փորձե՛ք բացել ձեր սիրտը ու
ընդունե՛ք մարդկանց այնպիսին, ինչպիսին կան։
Հիշե՛ք, որ յուրաքանչյուր մարդ ազատ է իր ընտրությունների մեջ։ Հետևե՛ք ձեր ձայնին
ու խոսքին, հանե՛ք ձեր խոսքից հրամայական շեշտադրումները։ Դադարե՛ք ուժի միջոցով
արդյունք ստանալ։ Կարևոր է չստիպել, այլ խնդրել, չպարտադրել , այլ առաջարկել։ Սովորե՛ք
հանգստանալ, թուլանալ, մեդիտացիա անել, հանգստանալ, դուրս գալ մոլագարությունից ու
կենտրոնացումից՝ նույնիսկ բարի նպատակների դեպքում։ Դադարե՛ք մարդկանց մեղադրել
պասիվության մեջ։ Հրաժարվե՛ք մեղադրելուց և աշխարհը սևի ու սպիտակի բաժանելուց։
Ամեն ինչում փորձե՛ք տեսնել դրականը, կյանքի վատ իրավիճակներից ստացե՛ք դրական
դասեր։
Ամենուրեք ցանե՛ք բարության սերմեր և կհավաքեք ճանաչման, փոխադարձ սիրո,
բարգավաճության ու ստեղծարար ուժի պտուղը։

Ճակատագրի 11-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Սեփական սկզբունքների պարտադրում։ Ագրեսիվություն, փոխզիջման


բացակայություն, շրջապատի վրա ուժային ճնշում, կոպտություն, գեր գրգռվածություն,
ինքնամաշում, որի արդյունքում էլ՝ թուլություն, անճարություն, անվճռականություն, ապատիա,
ալարկոտություն։ Համառություն, մեծամտություն, կյանքի չափից դուրս հսկողություն։ Ունակ է
ստեղծել իր համար ծանր իրավիճակներ, որպեսզի քաջաբար դրանք հաղթահարի։

Աֆիրմացիաներ ճակատագրի 11-րդ կոդի համար

Ես բացահայտում եմ Հոգևոր ուժի իմ ողջ ներուժը։ Իմ ուժը Ոգու, ֆիզիկական մարմնի


և հոգու ուժն է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

Ճակատագրի 12-րդ կոդ


Ծառայության և Կյանքի հանդեպ այլ տեսակետի, այլ տեսլականի
էներգիա

Ճակատագրի 12-րդ էներգիայի մարդիկ առանձնանում են Աստվածային օրենքներին


ծառայությամբ։ Նրանք կոնկրետ խնդիր ունեն` էլ ավելի բարություն, գթասրտություն,
ողորմածություն բերել կյանք, sովորեցնել մարդկանց լինել բաց, սիրող, նրանց համար լինել
օգնության ու աջակցության, լույսի տարածման անձնուրաց օրինակ։ 12-րդ կոդի մարդիկ
ունեն այլընտրանքային, անսովոր ընկալում կյանքի շատ հարցերի առնչությամբ։
Նրանք նորարարական հայացք ունեն Երկրի վրա ցանկացած երևույթի նկատմամբ,
նրանք սովորեցնում են մտածել և ընկալել կյանքը այլ կերպ։ Նրանց հասու են զանազան նոր
մտքեր ու նախագծեր գործունեության տարբեր ոլորտներում։ Նրանք անսովոր
ինֆորմացիայի գանձարան են, շատ հետաքրքիր բաներ կարելի է իմանալ` շփվելով 12-րդ
կոդի մարդկանց հետ։ Կյանքը կարծես թե ձեռք է բերում ուրիշ գույներ ու ուրվագծեր։ Նրանք
բաց շփվում են հրեշտակների հետ ու հավատում են կյանքում հրաշքների ու կախարդանքի
գոյությանը։
Այսպիսի մարդիկ հակված են աջակցման ու փոխօգնության, շատերն են դիմում
նրանց՝ իրենց մարմինն ու հոգին բուժելու համար, զգում են նրանց կարեկից սիրտը։ Նրանց
համար կարևոր է, ուրիշների խնդիրներից զատ, հիշել ու հոգ տանել, սիրել ու ուշադիր լինել
սեփական անձի նկատմամբ։ Ժամանակ առ ժամանակ երես տալ ինքդ քեզ, նվերներ անել,
տոներ կազմակերպել։ Չէ՞ որ կյանքը տրված է ուրախության, երջանկության, հաճույքների
համար, ոչ թե տառապանքի։
Նրանց համար շատ կարևոր է չընկնել զոհողությունների մեջ ուրիշ մարդկանց
պրոբլեմների կամ իրավիճակների պատճառով, ժամանակին դուրս գալ կախվածությունից,
կարողանալ ասել «ոչ» ու պաշտպանել ինքն իրեն, քանի որ իրենց բարի, փափուկ սիրտը
հաճախ այնպիսի արարքների է դիմում, որ կարող է լինել ի վնաս իրեն, ի բարօրություն
ուրիշների։
Սերը սեփական անձի հանդեպ, ինքնակարգապահությունը, հոգևոր զարգացումը
օգնում են 12-րդ կոդի մարդկանց անցնել կյանքի բոլոր դասերը ու դառնալ ավելի իմաստուն։
Նրանք շատ են սիրում սովորել ու իմանալ կյանքում ինչ-որ անսովոր, հետաքրքիր ու
յուրահատուկ բաներ։ Նրանց համար կարևոր է սովորել բաց թողնել հինը, չկառչել
մարդկանցից, իրավիճակներից, հանգամանքներից, չմնալ ապրած էմոցիաների մեջ, այլ
խիզախ գնալ դեպի փոփոխություններ։ Այդ ժամանակ նրանց կյանքը կստանա ավելի
առաջադեմ իմաստ, կսկսվի շարժում, ու կհասնի 12-րդ կոդի իր նախասահմանվածությանը և
կգտնի իր և միայն իր եզակի ու անսովոր, ոչ ստանդարտ ուղին, որը օգուտ կբերի շատերին,
քանի որ այլ տեսլականը միշտ փոփոխությունների սկիզբ է։

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 12-րդ կոդի նպատակը

Ձեզ տրված է մարդկանց, երևույթների, իրերի, իրադարձությունների բուն իմաստն այլ


կերպ հասկանալու, ընկալելու կարողություն։ Դուք ունեք մեծ սիրտ, բարի հոգի՝ պատրաստ
ցանկացած պահի հասնել օգնության։ Դուք ունակ եք անշահախնդիր տալ ձեր սիրո,
ուշադրության, հոգատարության էներգիան։ Դուք հեշտ եք շփվում, բայց ձեզ համար շատ
կարևոր է այդպիսի սիրով ու ճիշտ վերաբերվել նաև ինքներդ ձեզ։ Հիշե՛ք, որ կյանքը տրված է
մարդկանց ուրախության, ոչ թե տառապանքի համար։
Սովորե՛ք դուրս գալ կախված, իներտ վիճակից։ Դրանում ձեզ կօգնեն յոգայով,
ֆիթնեսով, ակտիվ սպորտաձևով պարապմունքները, ճանապարհորդությունները, քանի որ
դուք շատ եք սիրում ճանաչել, իմանալ, բացել ձեզ համար նորն ու անսովորը։ Դուք դեպի ձեզ
եք ձգում ամեն հանելուկայինն ու մոգական բան, ձեզ օգտակար կլիներ այցելել հոգևոր
զարգացման, ներքին ուժի ամրապնդման, ինտուիցիայի զարգացման սեմինարների ու
թրեյնինգների։
Դուք շատ հեշտ կարող եք պատմել մարդկանց անսովոր բաների մասին՝ այդ կերպ
տարածելով նոր գիտելիք ու նոր տեսակետ ամբողջ աշխարհով մեկ։ Դուք կարող եք լինել
լավ միսսիոներ, հոգևոր գիտելիքի քարոզիչներ, լուսավորողներ, ինչպես նաև մարմնի ու
հոգու բուժակներ։ Դուք շատ խորն եք զգում մարդկանց ցավը։Դուք զգայուն եք ու կարեկից,
միշտ պատրաստ օգնելու։
Ձեր ծննդյան օրվանից ձեզ հետ լավ աշխատում են Երկնային Հրեշտակները, դուք լավ
երկնային հովանավորներ ունեք։ Ձեր միջոցով Երկինքը կատարում է իր Աստվածային
աշխատանքը, ու եթե դուք բացվեք, ապա օգուտ կբերեք ամբողջ Մոլորակին։ Այս ուղին
կբացվի ձեր առջև, եթե ձեր աղոթքներն ու մեդիտացիաներն ուղղված լինեն Երկրի ու
մարդկանց ապաքինմանը։ Կգան ունիկալ մեթոդներ ու կբացվեն ճանապարհներ, միայն թե
Երկնքին ասե՛ք « այո» ու համաձայնե՛ք ծառայությանը։
Նվիրի՛ր ուրիշին երջանկության մասնիկ, կիսվի՛ր ուրիշների հետ քո ուրախությամբ ու
ոգեշնչումով, ների՛ր բոլորին, ում արժի ներել, սովորեցրո՛ւ ուրիշներին համաներման
պրակտիկային։ Ընդունի՛ր ամբողջ աշխարհը որպես Աստծո իրողություն և նպաստի՛ր նրան,
որ Արարչի Լույսի մասնիկը շողշողա Երկիր մոլորակի յուրաքանչյուր մարդու ներսում։
Պատմի՛ր մարդկանց նոր ժամանակի ու նոր հայացքի, տեսլականի մասին։ Ու դրանով դու
կկատարես քո նախասահմանվածությունը, քանի որ քո առաքելություն Երկրի վրա
ծառայությունն է։
Իսկ հիմա անվերապահ սերն ու հոգատարությունը նվիրե՛ք ինքներդ ձեզ, քանի որ
դուք, ինչպես և մյուսները, արժանի եք ամենալավին։ Ու միշտ հիշե՛ք, որ Երկրի վրա
շատանում է այն մարդկանց թիվը, որոնք մեդիտացիա են անում Մոլորակի ապաքինման
վրա։ Միացե՛ք նրանց էներգիային, ու ձեզ համար հեշտ կլինի, դուք կձգեք դեպի ձեզ շատ
համախոհների ու ընկերների։ Աշխարհը կբացբվի ձեր առաջ ամենաանհավանական ու
զարմանալի ձևով։

Ճակատագրի 12-րդ կոդին խորհուրդներ

Կարողացե՛ք ամենասովորական երևույթներին նայել ուրիշ աչքով։ Դժվար


իրավիճակը դիտարկե՛ք դրական, օգտակար փորձի ձեռքբերման, կյանքի դասի
տեսանկյունից։ Դադարե՛ք կյանքից դժգոհել, փորձե՛ք տեսնել դրականը, մի՛ կենտրոնացեք
բացասականի վրա։ Սովորե՛ք ասել «ոչ», սովորե՛ք գումար ստանալ աշխատանքի դիմաց։
Բարձրացրե՛ք ինքնագնահատականը, հավատը ձեր անձի հանդեպ։
Սովորե՛ք ապրել նաև ձեզ համար, այլ ոչ միայն ուրիշների, նվերնե՛ր արեք ձեզ։
Ըմբռնե՛ք, հասկացե՛ք նոր գիտություններ, գիտելիքներ ու փոխանցե՛ք մարդկանց։ Գտե՛ք
մարդկանց ծառայելու ձեր ճանապարհը։ Սովորե՛ք բաց թողնել հինն ու սկսել նոր ցիկլեր։
Կապվածություններից ազատվե՛ք։

Ճակատագրի 12-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Անձնազոհություն, սիրո բացակայություն սեփական անձի հանդեպ, կպչուն,


ձանձրացնող հոգատարություն ու ուշադրություն, մարդուն, սիրո օբյեկտին չափից դուրս
կապվածություն, տառապելու ցանկություն, կախված վիճակ, կանգ, շարժման
բացակայություն։ Հաճախակի դեպրեսիաներ, ցավային վիճակներ, ապատիա,
հոգնածություն, անտարբերություն։ Կպչուն մտքեր, թե սեր չկա, ու ձեզ ոչ ոք չի սիրում։
Խռովկանություն, խոցելիություն, ցանկություն չունենալ ապրել սեփական կյանքով,
անընդհատ ժամանակ հատկացնել մտերիմներին, երեխաներին, ամուսնուն, ծնողներին,
ընկերներին, կնոջը, բայց ոչ իրեն։ Չուզենալ սովորել, զարգանալ։ Բացասական
մտածելակերպի գերիշխում, նոր կյանք սկսելու ու հինը բաց թողնելու անկարողություն։
Ուշանալու սովորություն։ Ուրիշների պրոբլեմներով չափից ավել ծանրաբեռնվածություն։

Աֆիրմացիաներ ճակատագրի 12-րդ կոդի համար

Ես ազատվում եմ զոհաբերությունից՝ դարձնելով այն նոր տեսլական։ Ես բաց եմ ամեն


նորի առևջ, և ինձ հետ են իմ պահապան հրեշտակները։ Ես գնում եմ ծառայելու
ճանապարհով, բաց սրտի ճանապարհով, որը լցված է իմ և մարդկանց նկատմամբ սիրով ։
Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

Ճակատագրի 13-րդ կոդ


Վերածննդի էներգիա

13-րդ կոդի մարդիկ իրենց նախասահմանվածության էներգիայով անկանխատեսելի


են ու միստիկ։ Նրանք երբեմն նույնիսկ իրենց համար են անհասկանալի։ Շրջապատող
մարդիկ միանշանակ չեն ընկալում նրանց, քանի որ նրանց ձևափոխման ու
փոփոխությունների էներգիան միշտ զգացվում է։ Եվ բոլորը չէ, որ պատրաստ են նրա հետ
հանդիպման։
Այս կոդի մարդիկ կարող են իրենց շուրջ կանչել, ստեղծել նոր իրավիճակներ,
փոփոխություններ։ Որտեղ որ նրանք հայտնվում են, նպաստում են հին հիմքերի ու ձևերի
վերածնվելուն նորի, ավելի առաջադիմականի։ Այն ամենը, ինչ սպառել է իրեն, հին է, պետք է
լքի տիեզերքը և ձևափոխվի կյանքի էվոլյուցիոն հոսքի մեջ։ Եթե մարդը պատրաստ չէ
փոփոխությունների, իսկ նրանք անխուսափելի են ու գալիս են հանկարծակի, ապա միշտ չէ
նրա համար լինում անցավ, դրա համար էլ 13-րդ կոդի մարդիկ ունակ են միացնել տվյալ
ձևափոխման անդառնալի պրոցեսները, երբ հասունացել է փոփոխություն անելու ժամանակը։
Նրանք ևս չեն կարող երկար մնալ նույն իրավիճակում, զբաղվել միապաղաղ ու
հոգնեցուցիչ գործով։ Նրանց անհրաժեշտ է էմոցիաների ու զգացմունքների ուժեղ
պոռթկումներ։ Ունեն կյանքի հանդեպ անընդհատ հետաքրքրություն։ Նրանք շատ կրեատիվ
են, հետաքրքրասեր, թեթև են տանում բարդ, էքստրեմալ իրավիճակները։ Էքստրիմի դեպքում
արագ հավաքվում են, խտանում են, կենտրոնանում են, գործում են առանց դանդաղելու ու
խուճապի։
Կյանքի ու մահի փիլիսոփայությունը իրենց ներքին հոգեկան փիլիսոփայությունն է և
իրենց կեցության բնական վիճակը։
Հենց իրենք են հասկանում Երկրի ցիկլիկ ռիթմերը։ Ու եթե նրանք ջարդում են հինը,
այլև երբեք չեն վերադառնում դրան, այլ սկսում են նոր կյանքի ցիկլեր։ 13-րդ կոդի մարդիկ
առանձնանում են խիզախությամբ, վճռականությամբ, անվախությամբ, նրանք համարձակ են,
շատ ակտիվ են, ունակ են սխրանքների և զգացմունքների պոռթկումների։
Իրենց մոտ նկատվում են այսպիսի փոփոխություններ. որոշակի վիճակ ինչ-որ
ժամանակ հետո փոխվում է դրա հակառակ վիճակի` ինչպես կյանքի շնչառությունը, ինչպես
տարվա եղանակները, ինչպես կյանքն ու մահը։ Իրենք էլ պետք է հոգեպես ընդունեն իրենց
կյանքի բոլոր ցիկլերն ու միշտ հաստատված լինեն դրական ալիքների, ուրախության ու
երջանկության վրա։
Նրանք ի ծնե փրկարարներ են, էքստրեմալներ, իրենց մոտ վախը մահի հանդեպ
բթացած է։ Նրանք հասկանում են դրա փիլիսոփայությունն ու չեն վախենում այն ամենից ինչ
կապված է դրա հետ։ Անվախությունն է իրենց բնավորության գիծը։ Օգնել մարդկանց փոխվել,
դժվարություններից դասեր քաղել, բաց թողնել հինը, ջարդել կախված իրավիճակները, ցույց
տալ մարդկանց փոփոխությունների ճանապարհը. սա է նրանց առաքելությունը Երկրի վրա,
նրանց նախասահմանվածությունը։

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 13-րդ կոդի նպատակը

Այն ամենը, ինչին տրված է մեռնել, կմեռնի, ինչին տրված է փոխվել, կփոխվի։ Հենց
սրան են օգնում մարդիկ, ովքեր ծնվել են 13-րդ նախասահմանվածությամբ էներգիայով։ Ձեզ
տրված է վերածնման ուժ ու փոփոխության ցիկլերի վրա իշխանություն։ Դուք ունակ եք
փոփոխություններ կատարել այնտեղ, որտեղ թվում է, թե արդեն ոչինչ հնարավոր չի փոխել։
Ձեր մեջ եռացող էներգիան նման է սարից իջնող մաքրագործող ջրվեժի, որը մեծ ուժով
ու արագ իջնում է Երկրի վրա՝ վերածվելով բազմաթիվ լույսի ցոլքերի ու ջրի շիթերի։ Ձեր
կյանքը վառ է ու արտառոց, նրանում վառ ընդգծված է փոփոխությունների ցիկլիկությունը։
Ձեզ համար շատ կարևոր է սովորել միաժամանակ հարմարավետ և բարեպաշտ զգալ
կյանքի ցանկացած էտապներում։ Դրանում ձեզ կօգնեն Երկնքի հետ անքակտելի կապը,
մեդիտացիայի պրակտիկան ու ֆիզիկական վարժությունները։
Ձեզ համար շատ օգտակար է զբաղվել էներգետիկ պրակտիկաներով ու
գիմնաստիկաներով, որպեսզի էներգիայի անկման ժամանակ կարողանաք վերականգնել
ձեզ` վերցնելով այն Տիեզերքի անսպառ էներգիայի աղբյուրից ։
13-րդ կոդի մարդիկ պետք է ուշադիր ու հոգատար լինեն իրենց հանդեպ, վարեն
առողջ ապրելակերպ, ունենան մարզված մարմին, քանի որ երբեմն իրենցից կարող է
պահանջվել հավաքվածություն, ճարպկություն, ուժ և դիմացկունություն։ Այս մարդիկ
պահանջկոտ չեն հարմարավետության հարցում, թեպետ լավ են վերաբերվում թե՛ թանկ
կահավորմանը, թե՛ էքստրեմալ պայմաններում բնության գրկում հանգստին։ Նրանք ավելի
շատ հակված են երկրորդին։
Այս մարդիկ շատ մեծ հարմարվողականունակություն ունեն։ Նրանց համար կարևոր է
աշխատել իրենց արգելակող բոլոր հանգամանքների վրա, և առաջ շարժվելու
հնարավորություն կառաջանա՝ սեփական օրինակով ցույց տալով նորի ի հայտ գալու
հնարավորությունը, նորին բաց լինելու, փոփոխությունների ու վերածնվելու
հնարավորությունը։ Կյանքի փիլիսոփայական հասկացողությունը օգնում է դրական
տեսանկյունից ընդունել Երկրի վրա մահվան գաղափարը։

Ճակատագրի 13-րդ կոդին խորհուրդներ

Կենտրոնացրե՛ք ձեր էներգիան կոնկրետ գործի վրա, մի՛ նախաձեռնեք միանգամից


մի քանի գործ։ Հեշտությամբ ազատվե՛ք հնից, մաքրե՛ք ձեր շուրջը և ձեր մեջ եղած
կուտակումները։ Սկսած գործերը հասցրե՛ք ավարտին։ Ձևափոխե՛ք ձեր վախերը Տիեզերքի
ու Աստծո հավատի ու պաշտպանության։
Եղե՛ք ուրախ և լավատես, փորձարկե՛ք ու վերածնվե՛ք կերպարի մեջ,
իրադարձությունների ու հարաբերությունների մեջ։ Ձեր ռիսկը հիմնավորված է։
Ներդաշնակեցրե՛ք էքստրեմալի ու ռիսկի հանդեպ ձեր ձգտումը։ Անընդհատ եղե՛ք շարժման
ու հոգևոր զարգացման մեջ։
Սովորե՛ք թուլանալ, հանգստանալ, վստահել Տիեզերքին ու մեդիտացիաներ անել։
Օգտագործե՛ք ձեր էնտուզիազմը ի բարօրություն ուրիշների, ձեր կյանքի բարձրագույն
հոգևոր իմաստո՛վ լցվեք։ Զարգացրե՛ք ձեր ստեղծագործական հնարավորությունները:

Ճակատագրի 13-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Ագրեսիվություն, կտրուկություն, սկսած գործն ավարտին հասցնելու ցանկության


բացակայություն, անպարտադրություն, խենթություն մտքերում ու գործողություններում, ինչ-որ
բանի վրա կենտրոնանալու անհնարություն, չափից դուրս, ամտածված ռիսկի դիմելը,
մահվան վրա կենտրոնացում, կյանքը գնահատելու ցանկության բացակայություն,
փոփոխությունների բռնի պարտադրանք, սառնարյունություն, դաժանություն, մահացածներից
կառչած վիճակ, վախ ապագայի, փոփոխությունների հանդեպ, վախ մտերիմների համար,
անցյալից կառչած վիճակ, ինքնասպանության հակում, խառնաշփոթ այն տարածքում, որտեղ
ապրում են, հին իրերից ազատվելու կարողության բացակայություն, հաճախ իրենք իրենց
շուրջը քաոս են ստեղծում։
Աֆիրմացիաներ ճակատագրի 13-րդ կոդի համար

Ես հեշտ ու հանգիստ եմ քայլում դեպի վերածնունդ։ Ես ընդունում եմ ամեն նորը իմ


կյանքում և բաց եմ թողնում հինը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

Ճակատագրի 14-րդ կոդ


Բժշկման, հոգու և արվեստի էներգիա

14-րդ կոդի մարդիկ այն մարդիկ են, որոնք շատ նուրբ են զգում ու ընկալում աշխարհը,
մարդկանց, կյանքի իրադարձությունները։ Նրանք ունեն հարուստ էմոցիոնալ ներաշխարհ,
հասուն հոգի։ Նրանք դյուրընկալ են գեղեցիկի հանդեպ, նրանց անհրաժեշտ է սնուցում
ստանալ արվեստի էներգիաներից, դրա համար էլ սիրում են իրենց ժամանակը անցկացնել
թատրոններում, թանգարաններում, այցելել համերգների, ներկա գտնվել ստեղծագործական
երեկոների։ Նրանք տարվում են պարով, գեղանկարչությամբ, երաժշտությամբ, թատրոնով
ու կինոյով։
14-րդ կոդի մարդկանց հետաքրքրությունների շրջանակը շատ հարուստ է ու
բազմազան։ Նրանք խելացի են, հեշտ են զրույցի բռնվում, բանիմաց են ու շատ գիտեն։
Գրականությունն ու պատմությունը նույնպես իրենց հետաքրքրում է։ Նրանք իրենք էլ կարող
են ընտրել զբաղմունք` արվեստի հետ կապված։ Նրանց հեշտ են տրվում օտար լեզուները,
ունեն կապեր արտասահմանում կամ ճանապարհորդում են տարբեր երկրներով։
14-րդ կոդի մարդկիկ, արվեստի ոլորտում ընդունակություններից բացի, ունեն
մարդկանց բուժելու ունակություն՝ շատ հաճախ բնական միջոցներով։ Նրանք ճանաչում են
խոտաբույսեր, գիտեն օրգանիզմի մաքրման մեթոդներ, սիրում են այդ ամենը կիրառել։
Ուտելիքի վերաբերվում են գիտակցաբար, փորձում են վարել կյանքի առողջ ապրելակերպ։
14-րդ կոդի մարդիկ սովորում են սանձել իրենց միջի ամբողջ տռփանքը մաքրվելու
միջոցով, ծոմի, աղոթքի, պահքի միջոցով։ Նրանք փորձում են հրաժարվել մարմնական
գայթակղություններից՝ դրանով ամրպնդելով ոգին։ Շրջապատի հետ շփման ընթացքում
փորձում են սկզբից տեսնել մարդու հոգին, էությունը, հետո միայն արտաքին տվյալները։
Ներքին որակները նրանց համար ավելի կարևոր են արտաքինից, չնայած որ ձևի
գեղեցիկության ընկալումն ու գեղագիտական ճաշակը բնորոշ են նրանց։ Նրանք գեղեցիկի
նուրբ գնահատողներ են։
Նրանց բուժիչ տարերքը ջուրն է։ Այս մարդկանց շատ օգտակար է հաճախ շփվել ջրի
հետ, ընդունել ջրային բուժումներ, իրենց լավ օգնում է ջրաբուժություն։
Նրանք ի ծնե կապ ունեն իրենց պահապան Հրեշտակի հետ, դրա համար էլ ունեն
զարգացած ինտուիցիա ու էքստրասենսոր հատկություններ։ Իրենցից լավ բուժակներ
կստացվեն։ 14-րդ կոդի մարդկանց բնավորությունը հավասարակշռված է, բարեհամբույր,
բաց։ Նրանք կարող են լինել առաջնորդ, բայց չեն ձգտում դրան։ Նրանց համար ավելի
կարևոր է լինել ստեղծագործական, քան ղեկավարման պրոցեսում։ Այս մարդիկ սիրում են
բնությունը ու կենդանիներին։ Ճակատագրի 14-րդ կոդի նեգատիվը մշակած մարդկանց
մասին ասում են, որ նրանք հրեշտակի հոգի ունեն։
Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 14-րդ կոդի նպատակը

Ձեզ համար կարևոր է բացել ձեր ստեղծագործական հնարավորությունները,


հաղորդակցվել գեղեցիկի հետ, ձգտել ու ցույց տալ մարդկանց կյանքի գեղեցկությունը
արվեստի միջոցով։ Ձեզ տրված է Երկրի վրա ստեղծագործական պրոցեսի ստեղծման
էներգիա, ուժեր` մարդկային հոգին արվեստի միջոցով ապաքինման, նրա զարթոնքի ու
հասունացման համար։ Ձեզ տրված է մարդկանց ցույց տալ նայել աշխարհին այլ
տեսանկյունից, սովորեցնել մարդկանց նույնիսկ պարզ առարկաների մեջ տեսնել վեհն ու
գեղեցիկը, կարողանալ ամենօրյա իրերը վերածել ստեղծագործական պրոցեսի։
Ձեզ ի ծնե տրված է բուժիչ ուժ՝ բուժելու մարդկանց հոգին ու մարմինը։ Ձեր ձեռքերը
էներգետիկ են ու կարող են բուժել։ Մի՛ վախեցեք անկախ տարիքից սկսել ձեր
ստեղծագործական պրոցեսը. մարդու հոգին տարիքային սահմանափակում չունի։ Իսկ
ստեղծագործական պրոցեսընառաջին հերթին գալիս է հոգուց։
Ժամանակ առ ժամանակ հանգստացե՛ք, մաքրե՛ք ձեր օրգանիզմը շլակերից ու
տոքսիններից, խմե՛ք լիցքավորված մաքուր ջուր սուրբ աղբյուրներից կամ մաքուր
ակունքներից։ Ձեզ անհրաժեշտ է լինել բնության գրկում, հանգստանալ ջրի մոտ, շփվել ջրի
հետ, ջրի Հրեշտակը հովանավորում է ձեզ։
Զբաղվե՛ք մեդիտացիոն պրակտիկայով, կատարե՛ք էներգետիկ մարմնամարզություն,
ձեզ հարմար է յոգայով զբաղվելը, կատարե՛ք ձգումներ, ձգտե՛ք պահպաել ձեր մարմնի
ճկունությունը։ Զբաղվե՛ք հոգևոր զարգացմամբ, կարդացե՛ք հոգևոր գրականություն,
ինքնաբացահայտման համար հաճախե՛ք թրեյնինգների ու սեմինարների, ապրե՛ք
ստեղծագործական պրոցեսի մեջ։ Հաջողությո՛ւն ձեզ այդ ճանապարհին։

Ճակատագրի 14-րդ կոդին խորհուրդներ

Աշխատե՛ք ձեր զգացմունքայնության վրա, վերացրե՛ք նեգատիվ զգացմունքները։


Կարողացե՛ք հաղթահարել ձեր վատ սովորություններն ու կապվածություն, դարձե՛ք ուժեղ
ոգով։ Մաքրե՛ք ձեր օրգանիզմը ջրով` նախապես լիցքավորելով այն դրական խոսքերով ու
կերպարներով, ամեն օր ջո՛ւր խմեք ապաքինվելու համար։ Եթե զգում եք էմոցիոնալ
աղտոտվածություն, ընկղմվե՛ք ջրի մեջ։ Սովորե՛ք ներել, լցնել սիրտը ջերմությամբ,
Աստվածային սիրով ու լույսով։ Սովորե՛ք մեդիտացիա անել։
Ձեր հոգին լիցքավորե՛ք դրականով արվեստի միջոցով (երաժշտություն,
գրականություն, կերպարվեստ, թատրոն, կինո)։ Յուրաքանչյուր մարդու, նախ և առաջ,
ընկալե՛նք որպես աստվածային հոգի։ Բուժելով ձեզ՝ կիսվեք բուժման մեթոդով ուրիշների
հետ։ Աշխատե՛ք ձեր կախվածությունների, կապվածությունների վրա, ազատվե՛ք դրանցից։
Բուժե՛ք, ապաքինե՛ք ներքին ագրեսիան պահքի ու աղոթքի միջոցով։ Ո՛ւժ հավաքեք
բնությունից ու ջրից։

Ճակատագրի 14-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Անզսպվածություն, անհանդարտություն։ Փակ զգացմունքներ ու հոգի, իր մեջ


ամփոփվածություն։ Անհավատություն սեփական ստեղծագործ ուժերի հանդեպ։
Տգիտություն, կոպտություն, սանձարձակություն։ Անհավատություն բարձրագույն Տիեզերքին։
Նյութական հողացվածություն։ Հնից կառչած վիճակ, կապվածություններ, ներելու
անկարողություն։

Աֆիրմացիաներ ճակատագրի 14-րդ կոդի համար

Իմ կապը հոգուս հետ ամուր է։ Իմ հոգին և գիտակցությունը միասնական են: Ինձ հետ
կապ են հաստատում Հրեշտակները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

Ճակատագրի 15-րդ կոդ


Գայթակղության, արտահայտման էներգիա

Ճակատագրի 15-րդ կոդի մարդիկ օժտված են էներգիայի և հնարավորությունների մեծ


ներուժով: Նրանց ունակ են տեսնել մարդու թույլ կողմերը: Նման մարդը, ինչպես ռենտգենը,
նայում և տեսնում է՝ որտեղ ինչ-որ բան անթերի է, և որտեղ անհրաժեշտ է աշխատել և
հոգեպես բուժել: Եվ, առանց դա իմանալու, նա փորձում է հրահրել մարդուն բացահայտել այդ
նեգատիվը, որպեսզի մարդ ինքն էլ տեսնի, թե որոնք են իր թուլություններն ու
անկատարությունները:
15-րդ կոդի մարդիկ են կատարում դեպի Հոգու էներգիայի յոթնյակ անցմանը
պատրաստ լինելը ստուգելու առաքելությունը, քանի որ 15-րդ կոդից է սկսվում
ճակատագրական էներգիաների Հոգևոր յոթնյակը (1-ից 7-րդ կոդեր` Նյութի յոթնյակ, 8-ից
14-ը՝ Հոգու յոթնյակ, 15-ից 21-ը՝ Ոգու յոթնյակ և 22-րդ կոդ` անցումային, որը Ոգին կապում է
նյութի հետ):
Եվ, հետևաբար, 15-րդ կոդի մարդիկ հատուկ առաքելություն ունեն` թույլ չտալ
թույլերին և անպատրաստներին բարձրանալ վեր, քանի որ նրանք չեն կարողանա մնալ այդ
բարձրության վրա, և դրանից ընկնելը նրանց համար ցավոտ է և վտանգավոր: Մենք ձեզ հետ
միշտ պետք է հասկանանք, թե ինչո՞ւ մենք մեր մեջ պատրաստ չենք այս կամ այն բարձունքի
վրա մնալուն: Այդ իսկ պատճառով 15-րդ կոդը նախատեսված է մարդուն գայթակղելու և
ամրությունը ստուգելու համար:
Ճակատագրի 15-րդ կոդի մարդիկ նրանք են, ովքեր սադրում և փորձում են, թե ովքեր
են մերժում կամ առաջարկում գայթակղություն: Նրանք մեզ ցույց են տալիս մեր թույլ կողմերը:
Ընկերությո՛ւն արեք 15-րդ կոդի մարդու հետ և կիմանաք, թե ինչ հարցում եք դեռ թույլ և
անկատար: Հետևաբար, ոչ բոլորն են կարողանում անընդհատ այդ մարդկանց կողքին լինել:
Մարդիկ ոչ միանշանակ են նրանց վերաբերվում. ինչ-որ մեկը սիրում և հարգում է, ինչ-որ
մեկը զայրանում է, իսկ ինչ-որ մեկը խուսափում է և վախենում, ինչ-որ մեկը ինտուիտիվ
խուսանավում է նրանցից ՝ վախենալով, որ կսկսվի տեղի ունենալ այն, ինչի հետ ինքը
պատրաստ չէ առնչություն ունենալ և հանդիպել:
Ընդհանուր առմամբ, 15-րդ կոդի մարդիկ ուրախ, եռանդուն, ընկերակից են,
պատրաստ են կյանքի արկածախնդրություններին, ովքեր կարող են կառավարել
իրավիճակներն ու այլ մարդկանց, ովքեր գիտեն, թե ինչպես իրադարձություններն ուղղեն
դեպի իրենց կողմը: Նրանք սիրում են երկրային հաճույքները և ընդունակ են իրենց կյանք
բարօրություն գրավել: Ամեն շքեղ, հարուստ, գլամուր բան նրանց համար է:
15-րդ կոդի մարդիկ հասկանում են նյութական և հոգևոր արժեքների գինը, հասկանում
են շատ կարևոր խնդիրներ, կարողանում են ճիշտ խորհուրդներ տալ, իսկապես տեսնել
խնդրի և իրավիճակի էությունը: Այս մարդիկ բնության կողմից օժտված են
պայծառատեսության շնորհով: Նրանք զարգացած ինտուիցիա և հարուստ ներքին աշխարհ
ունեն:
Ունենալու ցանկությունը բնորոշ է 15-րդ կոդին: Նրանք պետք է ունենան լավագույն ու
շքեղ բաները, փայլեն հասարակության մեջ: Նրանք, որպես կանոն, խնամված են, գեղեցիկ և
ոճային հագնված են: Նրանք գիտեն, թե ինչպես կարելի է խոսել հասարակության առջև,
հմայել: Տաղանդավոր են շատ ոլորտներում: Նրանք կարողանում են հաջողությամբ
բիզնեսով զբաղվել, անշարժ գույքի գործարքներ են կատարում, աշխատում են ֆինանսների
հետ: Նրանք գիտեն, թե ինչպես գրավեն «հեշտ փող»: Որպես կանոն՝ նրանք խաղում
հաջողակ են, միայն նրանք պետք է նաև ժամանակին կանգ առնեն և խաղից դուրս գան
որպես հաղթող:
15-րդ կոդի մարդիկ հարմարվում են ցանկացած պայմանների և ցանկացած
իրավիճակներում կարողանում են ելք գտնել: Նրանք չեն ցանկանում տալ այն, ինչ իրենք
համարում են իրենց սեփականությունը, նրանք փայփայում են դա: Քնքուշ են, կրքոտ, սիրող:
Միարժամանակ և՛ հուսալի են, և՛ ավանտյուրային:

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 15-րդ կոդի նպատակը

Աստված ձեզ մեծ հնարավորություններ է տվել, այնպես որ փորձե՛ք դրանք


օգտագործել ի շահ մարդկանց: Կարևոր է միշտ հիշել, որ այն ամենը, ինչ դուք ուղարկում եք
Տիեզերք, վերադառնում է ձեզ բազմապատկված: Փորձե՛ք լինել բաց և սիրող, հարգե՛ք
մարդկանց և ձգտե՛ք օգնել, այլ ոչ թե նրանց ցավ պատճառել: Նույնիսկ եթե տեսնում եք
կեղծիք և բացասական վերաբերմունք, փորձե՛ք բացատրել, օգնության ձեռք մեկնել և դեպի
լույսը տանել: Աջակցե՛ք առավել թույլերին: Ցո՛ւյց տվեք ճանապարհը: Եղե՛ք դրականի,
ուրախության և լույսի օրինակ:
Սովորեցրե՛ք մարդկանց գնահատել երկրային ուրախությունները, սակայն մի՛ կառչեք
երկրային որևէ բանից, քանի որ հոգևոր ուժը զարգանում է, երբ մենք բաց ենք թողնում
կապանքներն ու կապվածությունները: Մի՛ փորձեք ուժով պահել, կարողացե՛ք նաև բաց
թողնել և մարդկանց ազատություն տալ, հիշե՛ք յուրաքանչյուր մարդու հոգու ընտրության
ազատության մասին: Մարդկանց և իրավիճակներն ընդունե՛ք այնպես, ինչպես նրանք կան:
Կարողացե՛ք ներել, չեզոքացնե՛ք ագրեսիայի բռնկումները:
Հեռացրե՛ք ավելորդ վերահսկողությունը սիրելիների և մտերիմների նկատմամբ:
Փորձե՛ք օգտագործել ձեր ամբողջ ներուժը՝ ի շահ բոլորի: Զարգացե՛ք հոգևոր
ճանապարհով, ձե՛ռք բերեք դրական վերաբերմունք կյանքի նկատմամբ: Լավատեսությունը
կօգնի ձեզ հաղթահարել ցանկացած դժվար իրավիճակ: Փորձե՛ք ոչ միայն կյանքից վերցնել,
այլև տալ: Մեծահոգությո՛ւն դրսևորեք: Բացե՛ք սիրո հոգին: Եվ դեպի ձեզ կգա շատ ավելին,
քան դուք կարող եք պատկերացնել: Ապրե՛ք հանուն բարության: Սիրե’ք Երկիրը և
փառաբանե՛ք Տիեզերքը: Ներգրավվե՛ք Երկրի բարօրության համար ցանկացած
ստեղծարար աշխատանքի մեջ:

Ճակատագրի 15-րդ կոդին խորհուրդներ

Սովորե՛ք աշխարհը և մարդկանց տեսնել բարության պրիզմայով: Զարգացե՛ք հոգևոր


ճանապարհով՝ հասկանալով տիեզերքի օրենքները: Աշխատե՛ք ցինիզմի, եսասիրության և
ներքին ագրեսիայի, սարկազմի վրա:
Օգնության ձե՛ռք մեկնեք թույլին՝ ցույց տալով դեպի լույսը տանող ճանապարհը: Բա՛ց
թողեք կապերը և դադարե՛ք կառչել: Սովորե՛ք քրտնաջան աշխատել: Հասկացե՛ք, որ
մարդկանց մանիպուլացնելը դեպի հետընթաց տանող և կարմայի մեջ խորասուզող
ճանապարհ է:
Վերաբերվե՛ք մարդկանց այնպես, ինչպես կցանկանայիք՝ ձեզ վերաբերվեն: Սովորե՛ք
հանգստանալ և վստահել: Ազատությո՛ւն տվեք սիրելիներին և մտերիմ մարդկանց: Բացե՛ք
սիրո սիրտը, սովորե՛ք սերը տալ և զգալ այն: Մաքրե՛ք ձեր ֆիզիկական մարմինը, հոգին և
ամրացրե՛ք ձեր ոգին ծոմապահության, աղոթքի և մեդիտացիաների միջոցով:

Ճակատագրի 15-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Ներքին և արտաքին ագրեսիա, կախվածություն և ազատության բացակայություն,


առօրեականություն: Իշխանություն, այլ մարդկանց մանիպուլյացիա, նրանց ձեր կամքին
ենթարկելու ցանկություն, սիրելիների նկատմամբ չափազանց մեծ վերահսկողություն:
Անկեղծության բացակայություն, խաբեությունը, մութ սոցիալական և կոռուպցիոն
կառույցներին պատկանելություն, մոլուցք, կառչում, կարիերիզմ, ուզածը ցանկացած ձևով
ձեռքբերում: Խաղամոլություն: Կիրք դեպի սև մոգությունը, աշխատանք ձեր էգո
անհատականության վրա, հոգեպես զարգանալու ցանկության բացակայություն,
հողեղենություն և նյութականից կառչած վիճակ:

Աֆիրմացիաներ ճակատագրի 15-րդ կոդի համար

Ես ազատվում եմ ամեն տեսակի կախվածություններից և փոխակերպում եմ իմ մեջ


գտնվող ամեն բացասականը դեպի վառ աստվածային լույս։ Օգնության ձեռք եմ մեկնում
ուրիշ մարդկանց։ Ամբողջ ագրեսիան ես վերափոխում եմ շնորհակալության էներգիայի։
Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

Ճակատագրի 16-րդ կոդ


Հոգևոր զարթոնքի էներգիա

Այն բանից հետո, ինչ մարդ հանդիպել է բազմաթիվ երկրային գայթակղությունների և


հուզական ապրումների, նա շատ բան հասկացել է և իմաստնացել, և սա 16-րդ կոդի էությունն
է: Էությունը մտքի պայծառության, սովորական կյանքի ձևի, նախկինում անփոփոխ թվացող
ամենի ինչի նկատմամբ տեսակետի փոփոխության մեջ է: Սա խորաթափանցություն է,
գիտակցության մեջ լույսի պոռթկում է: Դա այստեղ և հիմա ապրելու և ուրախանալու
ունակությունն է: Ամեն ինչ տրանսֆորմացվում է ճակատագրի 16-րդ կոդի էներգիաների մեջ:
Նոր ընկալումն ու հասկանալու կարողությունը մարդուն հնարավորություն են տալիս սկսել
նոր, փոփոխված կյանք՝ ավելի գիտակից և հոգևոր: Եվ սա չի նշանակում, որ
հանգամանքներն անմիջապես փոխվել են, պարզապես փոխվել է դրանց ընկալումը, փոխվել
է դրանց նկատմամբ վերաբերմունքը, եկել է ընդունումը:
16-րդ կոդի էներգիան ինքնին իր մեջ կրում է տրանսֆորմացում և ոչնչացում այն
ամենի, ինչը խանգարում և հեռացնում է նպատակակետից: Եվ ճակատագրի 16-րդ կոդի
մարդիկ նպաստում են հոգևոր զարթոնքին: Ոչնչացնելով հին տեսլականը և աշխարհայացքը,
փոփոխություններ մտցնելով ծանոթ ձևերի և լճացած ապրելակերպի մեջ՝ ցույց տալ
երկրային կապերի և կապվածությունների, հուզական կախվածությնների կործանարար ուժը.
սա նրանց կարողությունն է՝ Աստծու կողմից տրված: Նրանք կյանքի ընթացքում անցնում են
դեպի Հոգի բարձրանալու իրենց ուղին՝ ճակատագրից ստանալով դժվար դասեր իրենց իսկ
վերափոխման և զարթոնքի համար:
Նրանք հաճախ ստիպված են սկսել նոր ցիկլեր, քանի որ կյանքը երբեք տեղում
կանգնած չէ, ինչ-որ բան միշտ տեղի է ունենում, և եթե մարդ սովորել է տեղի ունեցող ամեն
բան ճիշտ, ըստ կյանքի բոլոր կարմայական օրենքների հասկանալ, ապա նա հաղթանակած
է դուրս է գալիս նույնիսկ ամենադժվար իրավիճակներից՝ ձեռք բերելով նույնիսկ ավելի մեծ
կամքի ուժ և կայունությունը:
Այս մարդիկ ուժեղ են էներգետիկ առումով և հոգեպես, քանի որ մեկ այլ եղանակով
անհնար է տիրապետել 16-րդ կոդի հզոր էներգիաները: Դա նրանց տրված է ճակատագրով՝
որպես նախախնամություն: Դրանք լինում են «պայթյունավտանգ» և սուր, իմպուլսիվ, բայց
նրանց բարի սիրտը, օգնելու, ցույց տալու և մարդկանց դեպի լույսի ճանապարհը
բացատրելու ցանկությունը նրանց դարձնում է փայլող լույսեր ցանկացած մթության մեջ:
Ցանկացած մթության մեջ ճակատագրի 16-րդ կոդով անձը կարողանում է ուրիշներին
առաջնորդել դեպի լույսը, դեպի նոր տեսլական և զարթոնք: Դա նրա առաջնորդության
էներգիան է, որը կարող է իր հետևից մարդկանց տանել: Նման մարդ ի վիճակի է տեսնել
փոփոխությունների ուղին նաև սովորական առօրյա գործերում: Սիրում է մասնակցել
վերակառուցումներին և վերականգնումներին: Նրանից կարելի է ակնկալել անսովոր,
կրեատիվ լուծումներ, ցանկացած գործի նկատմամբ նորարարական մոտեցում:

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 16-րդ կոդի նպատակը

Մարդկանց զարթոնքը լավ առաքելություն է Երկրի վրա և պատասխանատու խնդիր է:


Կյանքը ձեր առջև բարձր նշաձող է դնում, և դուք պետք է ձգտեք ինքներդ բարձրանալ դեպի
Հոգին (дух) տանող աստիճաններով: Ձեր անձնական հոգևոր արթնացումը շատերի համար
օրինակ կլինի: Դուք ի վիճակի եք լույս սփռել ցանկացած, նույնիսկ ամենախավար և, ինչպես
թվում էր, անհույս իրավիճակի վրա:
Զբաղվե՛ք հոգևոր գործով: Դարձե՛ք հոգևոր զարթոնքի պրակտիկայում խմբի
առաջնորդ, ձգտե՛ք ներգրավված լինել այն հոգևոր մարդկանց հոսքում, որոնք աշխատում են
մարդկանց և Երկիրը տանել դեպի նոր որակ, նոր էներգետիկ վիճակ, ավելի բարձր
վիբրացիաներ: Ինքներդ մեդիտացիա՛ արեք մոլորակի առողջության վրա: Առօրյա կյանքում
ներառե՛ք ավելի բարձր նպատակներ և խնդիրներ: Մի՛ իջեցրեք ձեր հնարավորությունների
նշաձողը: Ձեզ տրված է առաքելություն Հոգու և հավատի մակարդակով, Տիեզերքի և մեր
օրերում կատարվող բոլոր փոփոխությունների հետ հաղորդակցման մակարդակով:
Դուք ծնվել եք փոխակերպման էներգիայով ոչ պատահականորեն. այդ էներգիան
կօգնի ձեզ հասնել արթնացված և ընդլայնված գիտակցության մակարդակի և կօգնի ձեր
միջոցով նաև այլ մարդկանց, միայն համաձայնվե՛ք հոգևոր աշխատանք կատարել, ասե՛ք
Երկնքին, Տիեզերքին «այո՛»: Եվ ճանապարհները, մեթոդները, գաղափարները դեպի ձեզ
կգան: Վստահե՛ք այս խնամքը Բարձրագույն ուժերին, և ամեն ինչ լավագույնս կդրսևորվի
ձեր կյանքում:
Անհրաժեշտ չէ գլուխ կոտրել այն մասին, թե ինչպես օգտակար լինել շատերին,
ինչպես ուղղորդել մարդկանց դեպի լույսը, ճանապարհներն ու ուղիները կբացվեն իրենք
իրենց, պարզապես ընկալունա՛կ եղեք ճակատագրի հնչյունների ու նշանների նկատմամբ:
Գործե՛ք առանց հապաղելու, երբ կզգաք, որ ժամանակը եկել է: Ամեն օր մեդիտացիա՛ արեք,
ունեցե՛ք հոգևոր օրագիր, գրե՛ք հետաքրքիր տեղեկություններ, որոնք գալիս են ձեր միտքը:
Հիշե՛ք, որ Բարձրագույն ուժերը միշտ ձեր կողքին են՝ ըստ ճակատագրի 16-րդ կոդի
նախասահմանման:

Ճակատագրի 16-րդ կոդին խորհուրդներ

Սովորե՛ք ապրել գիտակցված: «Այստեղ և հիմա» պահերին թուլ մի՛ տվեք, որ մտքերը
երկար ժամանակ մնան ժամանակային տարածություններում: Մաքրե՛ք տան տարածքը,
ֆիզիկական մարմնի տարածքը աղտոտվածությունից: Հրաժե՛շտ տվեք հնին, որը ձեզ հետ է
քաշում:
Գիտակցե՛ք Արարչի հետ կապը ձեր կյանքի յուրաքանչյուր պահին. բացե՛ք Աստծուն
ձեր ներսում: Աշխատե՛ք ներքին ագրեսիայի վրա և ազատե՛ք ձեր հոգին բացասական
հույզերից: Ազատե՛ք մտքեր բացասականից: Նպաստե՛ք մարդկանց շրջանում հոգևոր
գիտելիքների տարածմանը: Նոր ուղի բացելով ՝ համարձակորեն գնացե՛ք դրանով:
Զարգացրե՛ք սրտի չակրան և բացե՛ք Տիեզերական սիրո էներգիան ձեր հոգում, ձեր
սրտում: Ամրապնդե՛ք ձեր ֆիզիկական մարմինը, մաքրե՛ք այն: Բա՛ց թողեք փոփոխության
վախը՝ ցանկանալով կառուցել նորացված և փոփոխված աշխարհ:

Ճակատագրի 16-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Կործանարար իրավիճակներ կյանքում, ագրեսիայի բռնկումներ, անվերահսկելի


հույզեր: Բացասական վերաբերմունք կյանքի հանդեպ: Հոգևոր ճանապարհով զարգանալու
ցանկության բացակայություն: Նեղմտություն, սահմանափակ հայացքներ: Անխոհեմություն,
ավելորդ ռիսկ: Քաոսային արարքներ և գործողություններ: Քաոս կյանքում: Բարձր
տրավմատիզմ:

Աֆիրմացիաներ ճակատագրի 16-րդ կոդի համար


Կյանքում ես գալիս եմ դեպի գիտակցվածություն և հոգևոր զարթոնք։ Ես
բացահայտում եմ եղելության նոր սահմաններ։ Ես մաքրում եմ ճանապարհը դեպի իմ
ստեղծագործական իրականացումը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

Ճակատագրի 17-րդ կոդ


Աստղի, Ստեղծարարության էներգիա

17-րդ կոդի մարդիկ աստղային մարդիկ են, նրանք ունեն արտահայտված


էքսցենտրիկություն: Նրանք երկնքի կողմից նշված են հենց ծննդյան պահից: Երկինքը և
Բարձրագույն ուժերը վերահսկում են, պաշտպանում, պահպանում և էներգիա են տալիս՝
կյանքում դրսևորվելու համար: Դա կարող է լինել ցանկացած տեսակի արվեստ կամ
պայծառություն սկզբունքայնության, նույնիսկ ամենօրյա գործերում և անհանգստությունների
մեջ: Նման մարդուն անհնար է չնկատելը, ցանկանում են նրան առանձնացնել: Հետաքրքիր է
նրա հետ շփվելը, նա գրավում է մարդկանց, որովհետև նրանք զգում են նրա դրական
ազդեցությունը: Երկինքն այդպիսի մարդկանց դարձնում է իրենց էներգիայի հաղորդիչ:
Նրանք սերտ կապ ունեն բնության հետ: Նրանք կարեկից և բաց են:
Նրանց ձեռքերը կարողանում են բուժել: Եվ այն ամենը, ինչ նրանք անում են, եթե
սիրով են անում, ապա նրանց մոտ լավ կստացվի: Այն մարդու մասին, որի միջոցով հոսում է
երկնային էներգիան, ինչպես հաղորդիչի միջոցով, ասում են, որ նա աստղային անձն է,
այսինքն՝ կապ ունի իր աստղի հետ: Եվ եթե նա խորանում է որևէ զբաղմունքի մեջ, ապա նա
կարող է դրանում բարձրանալ մինչև աստղի բարձունքները և շատերի կողմից նկատված
լինել: Ի վերջո, աստղը փայլում է երկնքում, և հազարավոր մարդիկ կարող են նայել նրան:
17-րդ կոդի մարդիկ ընկալունակ են, զգայուն, ինտուիտիվ, էքստրասենսոր: Նրանք
հաճախ ունենում են վառ և մարգարեական երազներ: Նրանք ունեն հարուստ երևակայություն
և ֆանտազիա: Երբեմն նրանց մասին ասում են. «Իջի՛ր երկիր և դադարի՛ր լողալ ամպերի
մեջ»:
Աստղի էներգիան կախարդում և ապշեցնում է: Նրանց համար կարևոր է, որ գտնեն
իրենց ճանապարհը, բացահայտեն իրենց տաղանդը, հասկանան իրենց ուղին կյանքում և
ստեղծագործականության մեջ, այդ ժամանակ Երկնքի էներգիան կկարողանա առավելագույն
հոսքով դրսևորվել նրանց միջոցով: Հավատալը ինքն իրեն, սերն ինքն իր նկատմամբ, երկնքի
հետ կապը նման մարդկանց հաջողության կարևոր բաղադրիչներն են: «Աստղի» մարդիկ
իրենց ամբողջ կյանքի ընթացքում կարող են ունենալ ուրախ, խանդավառ երեխայի վիճակը:
Նրանք տաղանդավոր են ցանկացած արվեստի մեջ, որով նրանք լուրջ կզբաղվեն: Նրանք
սիրում են կենդանիներ, բնություն, ծաղիկներ:

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 17-րդ կոդի նպատակը

Ծնվելու պահից ձեզ տրված է կապ երկնքի, տիեզերքի հետ: Դուք ապրում եք ձեր
ուրույն աստղի տակ և ունեք վառ ունակություններ ու տաղանդներ: Դուք տաղանդավոր եք
այն ամենում, ինչով կզբաղվեք, ինչի մեջ ձեր հոգին և սերը կդնեք: Դուք ունեք բաց, բարի,
կարեկից հոգի, ունակ եք մարդկանց էներգետիկորեն բուժել: Ձեզ համար կարևոր է երկնքի
հետ ամեն օր կապ հաստատել: Ամենօրյա աղոթքների, մեդիտացիաների, էներգետիկ
վարժությունների պրակտիկան կօգնեն պահպանել ձեր՝ բնության կողմից տրված էներգիան
աստղային հոսանքների հաղորդման մեջ:
Դուք պետք է հոգ տանեք ձեր ֆիզիկական մարմնի մասին, ճիշտ սնվեք և
տոքսիններով չծանրաբեռնեք ձեր մարմինը, որովհետև մարմնում հոսանքները ևս
կխցանվեմ: Զբաղվե՛ք ֆիթնեսով, եղե՛ք բնության գրկում, հանգստացե՛ք, ճանապարհորդե՛ք
աշխարհով մեկ, շարժվե՛ք ձեր մտավոր, հոգևոր և ֆիզիկական զարգացման ցանկացած
ուղղությամբ:
Աշխատե՛ք վախերի և ինքնավստահության վրա, հակառակ դեպքում դրանք
կխանգարեն ձեր աստղի ռեալիզացմանը: Հասկացե՛ք, թե որտեղ և որ ոլորտում է գտնվում
ձեր ռեալիզացումը: Ի՞նչն է ձեզ ամենից շատ դուր գալիս, ի՛նչն է ուրախություն և թեթևություն
բերում: Մնացե՛ք դրական հույզերի մեջ, բացասական մտքերը փոխե՛ք պայծառ և
առաջադիմական մտքերով: Կոփե՛ք մարմինը, զարգացրե՛ք ձախողումների նկատմամբ
կայունություն: Հասկացե՛ք դրանց փիլիսոփայական իմաստը ինքներդ ձեզ համար, սովորե՛ք
դասեր քաղել: Աստղային ճանապարհ տրվում է նրան, ով կսովորի ճիշտ դուրս գալ
ձախողումից՝ պահպանելով իր եզակի Աստվածային շնորհի նկատմամբ հավատը:
Երկնքում աստղերին նկատում են նրանք, ովքեր կապ ունեն Երկնքի հետ, հավատում
են իրենց աստղին և ռեալիզացնում են իրենց եզակի աստղային շնորհը՝ օրեցօր
կատարելագործելով իրենց հմտությունները: Բարձունքների հասնելու համար անհրաժեշտ է
համառություն, ինքնավստահություն, ամուր կամքի ուժ, չարչարվելու ունակություն:
Մաղթում եմ ձեզ աստղային հաղթանակներ ձեր կյանքի ճանապարհին: Եթե աստղը
վառվի երկնքում, հազարավոր մարդիկ կտեսնեն այն: Ձեզ համար կարևոր է սովորել
կենտրոնանալ նպատակի վրա:

Ճակատագրի 17-րդ կոդին խորհուրդներ


Կյանքի յուրաքանչյուր րոպեն սովորե՛ք կապի մեջ լինել Երկնքի հետ: Հավատացե՛ք
ձեր հանճարեղ և տաղանդավոր լինելուն: Զգացե՛ք ձեզ աստղ՝ պայծառ, իր
ստեղծագործական էներգիան շատ մարդկանց տվող: Թո՛ւյլ տվեք ինքներդ ձեզ լինել
հաջողակ և նույնիսկ հանրահայտ: Հասկացե՛ք, որ ստեղծագործությունն Արարչի հետ
ներդաշնակ ստեղծագործելն է: Դուք և Աստված մեկ եք Երկրի վրա ստեղծագործելու
հարցում: Տրվի՛ր անվերապահորեն, անվերապահորեն վստահի՛ր:
Սովորե՛ք ինչ-որ բան անել, քանի որ ուզում եք, այլ ոչ թե այն պատճառով, որ պետք է:
Կտրվե՛ք նյութական և ամենօրյա կառչած վիճակից, առօրեականությունից: Գտե՛ք կյանքում
գործ, որը ձեզ ոգեշնչում է, և բավականաչափ ժամանակ հատկացրե՛ք դրան: Ինքներդ ձեր
մեջ ճանաչե՛ք Աստծվածային, ստեղծագործ, բուժիչ էներգիաների միջնորդ հաղորդչին:
Ինչով էլ որ զբաղվեք, հիշե՛ք, որ գտնվում եք Բարձրագույն ուժերի պաշտպանության,
հովանավորության և առաջնորդության տակ: Հնարավորինս հաճախ հետևե՛ք ձեր սրտի
ազդակներին, զարգացրե՛ք ինտուիցիա:

Ճակատագրի 17-րդ կոդի բացասական, չմշակված կարմա


Անինքնուրույնություն, կախվածություն, քմահաճություն, չունևորություն: Կյանքի
ապատիա, աշխարհի իրական պատկերի ընկալման բացակայություն: Երկրայինից
անջատված վիճակ: Անօգուտ գործողություններ, էներգիաները դատարկության մեջ ներդնել:
Թուլակամություն և թուլամորթություն: Ինքնավստահության բացակայություն: Դանդաղություն:
Հպարտություն, վեհացում ուրիշների նկատմամբ իրենց բացառիկության և «աստղայնության»
համար:

Աֆիրմացիաներ ճակատագրի 17-րդ կոդի համար

Ես երկնային հոսանքի հաղորդիչն եմ։ Ես հեշտությամբ եմ գտնում իմ ճանապարհը


արվեստում։ Ինձ փայլում է իմ աստղը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

Ճակատագրի 18-րդ կոդ


Լուսնի, թաքունության էներգիա

Ճակատագրի 18-րդ կոդի տակ ծնված մարդիկ առեղծվածային և գրավիչ բնույթուն


ունեն: Նրանք օժտված են հարուստ ներքին աշխարհով, այդպիսի մարդու խորությունը
հմայում է, նրանք մարդիկ-հանելուկ են՝ հարուստ երևակայությամբ և լավ զարգացած
ինտուիցիայով:
Նրանք հաճախ ունենում են մարգարեական երազներ, և նրանք էներգետիկ կապ
ունեն Լուսնի հետ: Այդ իսկ պատճառով լուսնային ցիկլերը ուղղակիորեն ազդում են նրանց
կյանքի և առողջության վրա: Եթե Լուսինն աճող է, ապա աճում է նաև նրանց ներուժը, եթե
նվազող է, ապա էներգիան կարող է ավելի քիչ լինել: Բայց, այնուամենայնիվ, 18-րդ կոդի
մարդիկ էներգետիկորեն ուժեղ են: Լիալուսնին նրանք հասնում են իրենց բարձրագույն
ներուժին:
Լուսինը տիեզերքում հսկայական մագնիս է, և, հետևաբար, Լուսնի մարդիկ նույնպես
կարողանում են իրենց կյանք գրարվել այն, ինչի վրա նրանք կենտրոնանում են, այսինքն՝
ինչի մասին նրանք որոշ ժամանակ մտածում են: Նրանք ունեն առավել հզոր
նյութականացնող ուժ: Իրենց մտքերով 18-րդ կոդի մարդիկ կարող են իրենց համար
իրականություն ստեղծել, և լավ է, եթե դա պայծառ իրականություն է: Իսկ եթե ո՞չ: Հետևաբար,
այդպիսի մարդիկ պետք է հասկանան դա և հետևեն այն մտքերին, որոնց վրա նրանք երկար
ժամանակ կենտրոնանում են: Դրական լինել, քանի որ դրական մտածողությունը կյանքի
հաջողության ուղին է:
Նման մարդկանց հետաքրքրում է ամեն խորհրդավոր, անսովոր և միստիկական բան:
Լուսնի մարդկանց շրջանում կան ամենամեծ թվով միստիկներ, մոգեր ու գուշակներ: Նրանք
հաճախ իրենց ունակությունները վերածում են մասնագիտական գործունեության կամ
հիմնում են իրենց ունակությունների հիման վրա: Լուսնին ենթակա է մոգությունը և
ծիսականությունը, արարողակարգը:
Սովորական կյանքում լուսինը օժտում է մարդկանց արտիստիկ ունակություններով,
ստեղծագործ հարուստ երևակայությամբ, լավ հիշողությամբ, իրավիճակներն ու մարդկանց
զգալու կարողությամբ: Լուսինն ապահովում է երկնային հովանավորների հետ կապը, ուստի
18-րդ կոդի մարդիկ հավատում են Բարձրագույն ուժերին և հրաշքներին:
Նրանք կարող են իրենց ռեալիզացնել կյանքի ցանկացած բնագավառում, նրանք շատ
բազմակողմանի են, բայց ամեն դեպքում հակված են ինչ-որ անսովոր բանի և ունեն
արվեստի նկատմամբ հակում: Նրանք բնությունից ունեն գրելու տաղանդ: Իրենց շուրջ
գեղեցկություն են ստեղծում:
Լուսինը «ին»՝ գրավող էներգիա է: Նրան պաշտպանում է ջրի տարրը: Եվ, հետևաբար,
Լուսնի մարդկանց համար օգտակար է ավելի հաճախ կոնտակտի մեջ մետնել ջրի հետ,
այցելել ջուր պարունակող վայրեր, կազմակերպել ջրով ֆիզիկական մարմնի բուժում և
մաքրում: Նրանք պետք է հետևեն մարմնում ջրի հավասարակշռությունը պահելուն, օրվա
ընթացքում մաքրված ջուր խմեն:
Նրանք չպետք է երկար ժամանակ դեպրեսիայի մեջ մնան: Պետք է զարգանալ
հոգեպես, որպեսզի մութ, բացասական Լուսինը չկարողանա կլանել նրանց:

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 18-րդ կոդի նպատակը

Ձեզ տրված է հզոր կախարդական ուժ, և դուք պետք է սովորեք, թե ինչպես


օգտագործել այն՝ ի շահ բոլորի: «Կախարդել» միայն ձեր անձնական նպատակների համար,
նշանակում է նեղացնել ձեր հնարավորությունները կամ ընդհանրապես արգելափակել
դրանք: Դուք պետք է հասկանաք, որ քանի որ ծնվել եք Լուսնի նշանի տակ, հետևաբար,
Տիեզերքը ձեզ համար ունի Աստվածային սիրո և իրագործման պլան: Եվ այդ Աստվածային
սերը կարող է ձեր միջոցով տարածվել աշխարհով մեկ` ի բարօրություն բոլոր կենդանի
էակների:
Ինչպես հարկն է, մտածե՛ք ձեր կյանքի նպատակների մասին: Գրե՛ք դրանք թղթի
վրա: Հաջորդիվ այդ նպատակներին համապատասխան երազանքի քարտե՛զ կազմեք: Ամեն
օր պատկերացրե՛ք ինքներդ ձեզ արդեն իսկ նպատակներին հասած: Շնորհակալությո՛ւն
հայտնեք Տիեզերքին աջակցության և նյութականացման համար:
Հիշե՛ք, որ ձեզնից ինչ-որ դուրս է գալիս, ձեզ էլ վերադառնում է բազմապատիկ՝
էներգիայի պահպանման օրենքին համաձայն: Ուսումնասիրե՛ք էներգիայի մասին օրենքը:
Հոգևոր ուղղությամբ զարգացե՛ք: Հետևե՛ք, որ մութ, բացասական մտքերը չկարողանան
իշխել ձեր գիտակցությանը: Կարողացե՛ք կենտրոնանալ աշխարհի և կյանքի պայծառ
կողմերի վրա: Դիմե՛ք Տիեզերքին:
Ներգրավե՛ք Բարձրագույն Ուժերին ձեր ծրագրերի և գործերի մեջ, շնորհակալությո՛ւն
հայտնեք օգնության համար: Սովորե՛ք ճանապարհին հանդիպած նշանների միջոցով շփվել
Երկնքի հետ: Յուրացրե՛ք ինտուիտիվ տեսողության պրակտիկան, և միգուցե ձեզ մոտ գան
գիտակցված երազները: Գրե՛ք երազները, և շուտով դուք կսովորեք կարդալ ձեր երազների
լեզուն: Կարողացե՛ք թողնել և սովորե՛ք չկառչել նյութից:
Հավատացե՛ք տիեզերքի անսահման բարգավաճմանը յուրաքանչյուր մարդու համար:
Մաղթե՛ք լավն ամենքին ու ամենուր, որտեղ էլ որ գաք և որտեղ էլ որ հայտնվեք: (Սա կոչվում
է բարության սերմեր ցանել): Եվ որոշ ժամանակ անց այդ ամենը կվերադառնա ձեզ: Ինքներդ
ձեզ վերաբերվե՛ք սիրով: Հո՛գ տարեք ձեր ֆիզիկական մարմնի մասին, մարզե՛ք այն,
դարձրե՛ք այն ուժեղ և գեղեցիկ, ինչպես առեղծվածային Լուսինն է:
Լիալուսնին կատարե՛ք պայծառ ծեսեր բարգավաճման, անվերապահ սիրո,
ապաքինման համար, այդ ամենը մաղթե՛ք Երկիր մոլորակի բոլոր մարդկանց: Եվ դուք
կհասնեք ճակատագրի 18-րդ կոդի ձեր եզակի ռեալիզացիային:

Ճակատագրի 18-րդ կոդին խորհուրդներ

Բացահայտե՛ք վախերը և աշխատե՛ք դրանց վրա: Աշխատե՛ք ինտուիցիայի


զարգացման վրա, սովորե՛ք Ձգողականության օրենքը: Մաքրե՛ք ձեր գիտակցությունը
բացասական մտքերից: Հետևե՛ք լուսնի փուլերերին: Ավելի շատ մտածեք, թե ինչ եք ուզում
կյանքում ստանալ: Սովորե՛ք ապրել ներկայով՝ «այստեղ ու հիմա»: Սովորե՛ք կյանքում
տարբերակել հիմնականը երկրորդականից: Գրե՛ք նպատակներ, ծրագրեր: Սովորե՛ք
վստահել և ճշմարտությունն ասել:

Ճակատագրի 18-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Սա մարդու մեջ մութ լուսին է, ինչը նշանակում է, որ բոլոր երևակայություններն ու


մտքերը մութ ուղղվածություն են ունենում: Դեպրեսիա, պատրանքային, անիրական
աշխարհում երկարատև մնալ: Աշխարհի, մարդկանց հետ շփվելու ցանկության
բացակայություն: Հոգեկան հիվանդություններ, վախեր, ֆոբիաներ, խաբեություն,
երկերեսանիություն, բամբասանք: Կենտրոնացում բացասականի վրա, ապատիա: Մարդ
մութ լուսնով կարող է գնալ անիրական աշխարհ: Կենտրոնացում բացասականի վրա,
մանիակալություն: Ապատիա, իրական կյանքում ապրել չցանկանալ, խուսափել դրանից
ալկոհոլի, թմրանյութերի, մութ մոգության միջոցով:

Աֆիրմացիաներ ճակատագրի 18-րդ կոդի համար

Իմ մեջ զարգանում է ինտուիցիան։ Ես նյութականացնում եմ իմ կյանքում միայն


լուսավորն ու դրականը։ Ես ազատվում եմ իմ ներքին վախերից։ Իմ Կախարդանքը
ստեղծագործ է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

Ճակատագրի 19-րդ կոդ


Արևի, լույսի էներգիա

Ճակատագրի 19-րդ կոդի ​մարդիկ օժտված են փայլելու կարողությամբ, ինչը


նշանակում է, որ նրանք անվերապահորեն իրենց ստեղծագործական ունակություններն ու
էներգետիկ ներուժը տալիս են աշխարհին, մարդկանց: Նրանք շատ բաց են, ունեն հզոր
էներգիա: Արևը շողում է բոլորին՝ չընտրելով որևէ մեկին: Այն պարզապես գոյություն ունի և
բարձրանում է երկինք, իսկ մարդիկ իրենք են ընտրում դուրս գալ դեպի արև, ակտիվորեն
ներգրավվել սկսվող օրվա մեջ, թե ոչ: Եվ այդ պատճառով Արևի մարդիկ իրենց շուրջը շատ
մարդկանց են գրավում:
Իրենց ճակատագրի մեջ գործում են կոլեկտիվի էներգիաները: Նրանք արագորեն
ճանաչում են ձեռք բերում և ուշադրությունը կենտրոնացնում իրենց վրա: Դրսևորում են
հստակ առաջնորդական դիրքորոշում: Արևը երկար չի կարող մնալ ստվերում: Բոլորը նրան
կնկատեն, եթե այն դուրս է եկել հորիզոնից կամ ամպի տակից: Նման մարդիկ, որպես կանոն,
ունեն համաշխարհային առաջադրանքներ: Նրանք դրանք իրենց առջև են դնում: Եվ նրանք
կարող են շատ ակտիվորեն գործել ՝ շարժվելով դեպի դրանց հասնելուն: Նրանք դրական են,
հազվադեպ են ընկնում հուսահատության և ընկճվածության մեջ: Տխրությունը նրանց համար
չէ: Նրանք կարող են նեղվել, երբ երկար ժամանակ չեն գործում, չեն զբաղվում ստեղծարար
ակտիվությամբ:
Նրանց կյանքը եռացող ստեղծագործություն է ամեն ինչում: Ամեն ինչ պետք է
լուսաբացին արևի ճառագայթների արթնացումով ներգրավվի ակտիվ աշխատանքի մեջ: Եվ,
հետևաբար, նրանց համար պարզ չէ, թե ինչպես կարող են այլ մարդիկ ոչինչ չանել, չլինեն
ակտիվ, չձգտել որևէ բանի: Նման դիրքորոշումը ընկճում է նրանց: Բայց նրանք պետք է
ընդունեն մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, ոչ բոլորն է տրված լինել Արև:
Յուրաքանչյուր ոք ճակատագրով տարբեր էներգիաներ ունի:
Արեգակն ունի ամենաակտիվ «յան» էներգիան՝ գործողության էներգիան: Եվ հենց այդ
պատճառով այս մարդկանց, որպես կանոն, Տիեզերքը վստահել է լուրջ, կարևոր, գլոբալ
առաջադրանքներ՝ արարման, գիտելիքների, լույսի, բարության, սիրո, գեղեցկության,
բուժման և ուրախության տարածման առաջադրանքներ: Որքան ուրախալի է, երբ երկնքում
տեսնում ես արև: Հոգին երգում է, շրջապատում ամեն ինչ ձեռք է բերում վառ գույներ:
Միայն 19-րդ կոդի մարդիկ պետք է հասկանան իրենց ուժեղ ազդեցությունը աշխարհի
վրա: Եթե ​Արևը ինչ-որ պահի շողա միայն մի կետում, ապա այն տեղը, որտեղ այն
կլուսավորի, կայրվի և կվառվի կրակի էներգիայի հսկայական ուժի պատճառով: Եվ այդ
պատճառով մեկ անձնավորությունից, կյանքի մեկ իրավիճակից կառչելը նրանց համար
չափազանց վնասակար է, քանի որ բարության և սիրո փոխարեն նրանք կարող են վնասել՝
առանց գիտակցելու դա: Նրանց էներգիան պետք է տարածվի շատերի վրա: Նշանակում է՝
նրանք պետք է կյանքում ունենան ակտիվ գործունեության դաշտ, որպեսզի նրանք իրենց
ամբողջ հիմնական էներգետիկ ներուժը կիրառեն այնտեղ՝ իրենց գործում, իսկ տանը
մտերիմներին և տնեցիներին թող հասնի տաքուկ շողերը, այլ ոչ թե Արևի ակտիվ
մոխրացնեող ջերմություն: Ինչպե՞ս կարող է արևը փակվել չորս պատերի մեջ: Դա անհնարին
է: Եթե ​դա արվում է, ապա մարդն ինքը չռեալիզացվելու և էներգիա չարտադրելու պատճառով
սկսում է վատ զգալ: Տեղի է ունենում ինքնահրկիզման նման մի բան:
Հետևաբար, այդպիսի մարդիկ պետք է հետևեն նրան, որ իրենց էներգիան
սոցիալական գործունեության մեջ կամ ստեղծագործական գործընթացում է կիրառվում:
Նրանք պետք է ծանրաբեռնված լինեն աշխատանքով, որպեսզի նրանք զգան իրենց
օգտակարությունը մարդկանց համար: Արևը պետք է շողա: Արևի մարդիկ սիրում են բաց
տարածքներ, մեծ տներ և բնակարաններ: Նրանց բնորոշ է ընդարձակություն ամեն ինչում:

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 19-րդ կոդի նպատակը

Ձեզ տրված է փայլելու հզոր ներուժ: Դուք հանդիսանում եք, ձեր մեջ կրում եք
անվերապահ նվիրում և սեր դեպի Երկրի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանի էակները:
Դուք ունեք ակտիվ, ստեղծագործ էներգիա: Դուք էներգիայի կուտակիչ եք, ձեր լույսը
ջերմացնում է շատերին: Եվ ձեզ համար կարևոր է հասկանալ սոցիալական գործունեության
ոլորտը, որում կկարողանաք դրսևորել ձեզ: Աստված ձեզ տվել է առաջադրանք, որը
նախատեսված է շատ մարդկանց համար: Սոցիալական աշխատանքը ձեզ համար է:
Խիզախորեն ձեռնարկե՛ք այդ ուղղությամբ ցանկացած նախագիծ: Դուք ունեք
առաջնորդի էներգիա և, հետևաբար, առաջնորդում եք մարդկանց, ոգեշնչում եք բարձր,
հոգևոր նպատակներով: Ձեր խնդիրն է մասնակցել երկրի և մարդկանց բարելավմանն ու
ապաքինմանը: Ձեզ տրվել է բուժիչ ունակություններ, մարդկանց միտքն ու գիտակցությունը
լուսավորելու, լուսավորվելու և հոգուց բխող սիրով լցնելու ունակություն: Երկրի վրա ձեր
առաքելությունն է փայլել, մոլորակի խաղաղապահ առաքելություններում ընդգրկվել,
մեդիտացիա անել Երկրի բուժման վրա: Ձեր առօրյա կյանքում փորձե՛ք լույսի օրինակ լինել
ձեր շրջապատի մարդկանց համար: Ձեր դրական լինելու, ձեր հոգևոր գործի միջոցով
լուսավոր են դառնում են նաև նրանք, ովքեր մոտ են գտնվում:
Հետևե՛ք ձեր հույզերին, ձեր գլխում պտտվող մտքերին, քանի որ դրանք ունեն հզոր
էներգետիկ հաղորդագրություն աշխարհում: Ցանե՛ք շուրջը բարության սերմեր
անշահախնդրորեն՝ փոխարենը ոչ մի բանի չակնկալելով, որովհետև դուք Արև եք: Իսկ Արևը
պարզապես շողում է՝ ամեն օր բարձրանալով երկինք: Փորձե՛ք ազատվել վիրավորանքի
զգացումից և վրդովմունքից. դրանք ձեր դրական հույզերին հակադիր են: Օգտագործե՛ք
ներողամտության պրակտիկան` բոլոր զսպող և կասեցնող գործոնները հոգուց հանելու
համար:
Բա՛ց թողեք ամեն հին բան, մաքրե՛ք անցյալը, մի՛ անհանգստացեք նյութի աշխարհի
մասին: Եթե դուք գտնվեք արեգակի էներգիայի հոսքի մեջ և ունենաք ավելի բարձր, լավ
նպատակ կամ միտված լինեք բարությանը, նյութական ամեն բան անպայման ձեր կյանքում
իրականություն կդառնա: Բարձրագույն ուժերը ձեզ հովանավորում են ճակատագրով:
Մարզե՛ք ձեր ֆիզիկական մարմինը: Հոգով դարձե՛ք ամուր: Վերացրե՛ք ձեր մտերիմ
մարդկանց նկատմամբ ավելորդ վերահսկողությունը, երկար ժամանակ մի՛ կենտրոնացեք
մեկ մարդու վրա, վերացրե՛ք նրանց մասին անհանգստությունները, Տիեզերքին հանձնե՛ք
նրանց պաշտպանությունը: Աղոթե՛ք նրանց հոգևոր լուսավորության համար, մեդիտացիա՛
արեք: Պատկերացրե՛ք նրանց և ինքներդ ձեզ մի արևի լույսի ներքո, դա կլինի հզոր
պաշտպանություն, քանի որ ձեր մտավոր պատկերներն կյանքի են կոչվում: Կյանքի ծանր
պահերին մտածե՛ք Արեգակի և լուսաբացի մասին, ձեր պայծառ արևոտ նախասահմանման
մասին և լուսավոր արևային հրեշտակներին կանչե՛ք ձեզ օգնելու, պաշտպանելու համար և
կտեսնեք, թե ինչպես իրավիճակը կփոխվի դեպի լավը: Միայն անպայման շնորհակալություն
հայտնեք հրեշտակներին օգնության համար:

Ճակատագրի 19-րդ կոդին խորհուրդներ

Գտե՛ք ինքներդ ձեզ համար ստեղծագործելու մի ձև, որը ձեզ դուր է գալիս, և
ժամանա՛կ տրամադրեք: Աշխատե՛ք ձեր ներքին ագրեսիայի վրա, որպեսզի ձեր արևը
տաքացնի մարդկանց, ոչ թե այրի: Ընդունե՛ք, որ ձեր արևի էներգիան պատկանում է ոչ միայն
ձեզ, այլ նաև շատ մարդկանց: Ստանձնե՛ք հասարակական աշխատանք, կազմակերպչական
աշխատանք. դա Արեգակի ճանապարհն է:
Հոգևոր ուղղությամբ զարգացե՛ք, համատեղե՛ք ձեր կյանքի ուղին Երկնքի հետ,
որովհետև Արևը փայլում է Երկնքում: Սովորե՛ք կապվել արևային էներգիայի հետ և լցրե՛ք ձեր
աուրան լույսով: Հնարավորության դեպքում դիմավորե՛ք լուսաբացը և լուսաբացին
բարձրաձայնե՛ք ձեր նպատակները: Լուսաբացը ձեզ համար մեծ ուժի և մոգության ժամանակ
է:
Աշխատե՛ք դրական մտքերի և հույզերի վրա: Ձեր էներգիայի ճառագայթումը զգում է
ամբողջ շրջապատը: Հավատացե՛ք ինքներդ ձեզ: Դուք ունակ եք շատ բաների, մեծ,
համաշխարհային գործերի և նախագծերի: Ունա՛կ եղեք շնորհակալ լինել Աստծուն փոքր
բաների համար, այն ամենի համար, ինչ արդեն կա: Աշխատե՛ք հոգևոր ուղղությամբ
ընդունման, ողորմության, ներողամտության և շնորհակալության պրակտիկաների միջոցով:
Զբաղվե՛ք սպորտով: Եթե դուք Արև կին եք, ապա մի՛ մոռացեք ձեր կանացիության
մասին: Աշխատե՛ք սահուն, հոսուն լինելու, թուլացման և փափկության վրա:

Ճակատագրի 19-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Իշխանականություն, իրենց համարում են մարդկանցից վեր, հպարտություն,


խռովկանություն: Ունայնություն, քաոս: Կառչում են անցյալից: Ինքնահրկիզում, այսինքն՝
իրանք իրենց չեն սիրում, միշտ դժգոհ են իրենցից: Բացասական մտածողություն, էներգիա՝
ուղղված ոչ թե լավ, այլ եսասիրական նպատակներին: Ունակ չեն հանգստանալ,
գերոգևորվածություն: Չափազանց շատ են աշխատում: Ճնշում ուրիշների վրա, սեփական
կամքի պարտադրում: Մեծ նախագծերի նկատմամբ վախ: Պատասխանատվություն
ստանձնելու դժկամությունը: Լարվածություն, հսկողություն: Ստեղծագործական ուղղությամբ
չռեալիզացում: Թեթևության, թռիչքի և ոգեշնչման բացակայություն: Ագրեսիա, հպարտություն:

Աֆիրմացիաներ ճակատագրի 19-րդ կոդի համար

Իմ փայլը նկատելի է շատ մարդկանց։ Ես հեշտությամբ եմ այն նվիրում Աշխարհին։


Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

Ճակատագրի 20-րդ կոդ


Ավետի, Բարի Լուրի էներգիա

Ճակատագրի 20-րդ էներգիա ունեցող մարդիկ օժտված են Տիրեզերական


տեղեկատվական դաշտից ինֆորմացիա ընկալելու և որպես էնրգակիր այն աշխարհին
փոխանցելու կարողությամբ: Նրանք ի ծնե միստիկական են և երկնքի հետ կապ ունեն,
այսինքն՝ էկստրասենսոր և ինտուիտիվ են: Նրանք մարգարեական երազներ են տեսնում,
նրանք ունենում են գիտակցության պայծառեցման փայլատակումներ, երբ որ նրանք ունենում
են անսովոր միտք, որն ակնհայտորեն տրամաբանական մտածողության արդյունք չէ: Եվ
նրանք զարմանում են. «Որտեղի՞ց ես գիտեմ»:
20-րդ կոդի մարդիկ բնածին բուժողներ են, նրանք զգում են էներգիաները և կարող են
բուժել: Նրանք իրենց նախնիների հետ կապված են միասնական կարմայով, այսինքն՝
ընդհանուր կարմիկ խնդրով, և հետևաբար նրանք պետք է կյանքի ընթացում աշխատեն,
այսինքն՝ բուժեն իրենց տոհմի կարման: Դա նշանակում է փորձել ապրել այլ կերպ, ոչ թե
այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները և ծնողները: 20-րդ կոդը Երկնքի և Երկրի,
կենդանի աշխարհի և մեռելների աշխարհի միջև խողովակ է: Նրանց հասկանալի է կյանքի և
մահվան փիլիսոփայությունը: Որպես կանոն՝ նրանք չեն վախենում մահից և կարող են
աշխատել այդ գործընթացների հետ կապված ոլորտներում:
Նրանց հետաքրքրում է ամեն անսովոր և չբացահայտված բան: Նրանք հաճախ իրենց
կիրառությունը գտնում են տեղեկատվական կառույցներում: Մարդիկ էներգետիկորեն ուժեղ
են, ծննդյան պահից ունեն երկնային առաջնորդություն և պաշտպանություն: Նրանք ծննդյան
իսկ պահից զգում են, որ Աստված կա: Նրանք սիրում են զբաղվել հոգևոր զարգացմամբ,
ուսումնասիրում են տիեզերական օրենքները: Ի զորու են նոր ժամանակի տեղեկատվությունը
փոխանցել մոլորակի մարդկանց, եթե իրենց մեջ զարգացնեն պայծառագիտություն
(яснознание) կարողությունը: Ամենօրյա կյանքում 20-րդ կոդի մարդիկ բազմակողմանի
զարգացած են, ունեն հետաքրքրությունների և հոբբիների լայն շրջանակ:
Նրանց համար շատ կարևոր է հրաժարվել ագրեսիայից, սովորել ներել,
չդատապարտել մարդկանց, աշխարհը չբաժանել լավի ու չարի, հեռանալ կոպտությունից,
ավելորդ ճնշումից և սիրելիների նկատմամբ վերահսկողությունից: Նրանք պետք է գան
դրական մտածողության, քանի որ նրանց մտքերը շատ արագ են նյութականանում: Դրախտը
լսում է նրանց: Հրեշտակները նրանց հետ են:

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 20-րդ կոդի նպատակը

Ձեզ տրվել են պայծառալսություն (яснослышание), տեղեկատվության փոխանցման և


կարմիկ բուժման ունակություններ: Դուք ունակ եք լուծել կարմայի և կարմիկ
հիվանդությունների բուժման խնդիրները: Դուք ի վիճակի եք ստանալ տեղեկություն
մարդկանց անցյալի կյանքի, այս կյանքի համար նրանց առաջադրանքների մասին: Դուք
ունեք նոր ժամանակին համապատասխան նոր գիտելիքներ փոխանցելու, մարդկանց և
մոլորակի հոգևոր զարթոնքն ապահովելու առաքելություն:
Դուք ի վիճակի եք ձեր ներդրումն ունենալ մարդկանց՝ նոր էներգիաների անցման
գործընթացում: Զարգացե՛ք հոգեպես, մեդիտացիա՛ արեք: Մաքրե՛ք ձեր մտքերը
բացասականից: Գրե՛ք ինքներդ ձեզ համար ոչ միայն նյութական նպատակներ, այլև հոգևոր
առաջադրանքներ: Փորձե՛ք, վերևից ղեկավարություն ստանալով, ներգրավվել նոր
գիտելիքների փոխանցման աշխատանքներում: Գրե՛ք հետաքրքիր մտքերը: Պահե՛ք հոգևոր
օրագիր, երազների օրագիր: Հոգատարությա՛մբ վերաբերվեք այն անսովոր
տեղեկություններին, որոնք անցնում են ձեր միջով:
Մաքրե՛ք ձեր ֆիզիկական մարմինը տոքսիններից, որպեսզի ձեր էներգետիկ
կանալներն անցանելի լինեն: Գտե՛ք համակիրների, ձեր հայացքները կիսող մարդկանց:
Ազատե՛ք ձեր տունը հին աղբից, հետևե՛ք մաքրությանը: Մոմե՛ր վառեք, դրանք
խորհրդանշում են հոգևոր աշխարհը և մաքրում են գիտակցությունը սին հոգսերով
տարվելուց: Սիրե՛ք ինքներդ ձեզ և փորձե՛ք ներդաշնակ լինել արտաքին աշխարհի և ձեզ
շրջապատող մարդկանց հետ:
Մի՛ կառչեք ընտանիքից և տնեցիներից, թողե՛ք ապրեն իրենց սեփական կյանքը
ինքնուրույն, պարզապես նրանց համար դրական օրինա՛կ եղեք: Դուք ունեք մեծ հոգևոր
հնարավորություններ և կարողություններ: Ավելի հաճախ հեռացե՛ք նյութից, բարձրացրե՛ք ձեր
մտքերը և աղոթե՛ք Աստծուն:
Ճակատագրի 20-րդ կոդին խորհուրդներ

Քո ուղին Երկնքին ծառայելն ու Երկնքի, Երկնքի ուսուցիչների, Հրեշտակների հետ


սերտ փոխհարաբերություններն են: Զարգացրե՛ք ինտուիցիան և զբաղվե՛ք
պայծառագիտություն (яснознание), պայծառատեսություն (ясновидение) և
պայծառալսություն (яснослышание) հոգևոր պրակտիկայի և կանանլերը բացելու միջոցով:
Կտրվե՛ք առօրեականությունից և սին հոգսերով տարվելուց: Ամեն օր աղոթե՛ք և մեդիտացիա՛
արեք: Մի՛ մեղադրեք այլ մարդկանց: Ձեր մտքերը բարձրացրե՛ք դեպի ընդհանուր բարիքը,
հոգևոր նպատակները:
Ձեր սերը նվիրե՛ք տոհմին, մաքրե՛ք տոհմի կանալները, բուժե՛ք տոհմի կարման:
Միշտ աշխատե՛ք օգնել մարդկանց բարի խոսքով և գործերով: Բացե՛ք ձեր սիրտը և հոգին:
Հանե՛ք ներքին ագրեսիան և անցե՛ք խորը ներողամտության պրակտիկայով: Հիշե՛ք, որ
Երկինքն ու Հրեշտակները միշտ լսում են ձեզ: Հետևաբար, միշտ երախտապարտ եղեք
վերևից ստացված օգնության համար:

Ճակատագրի 20-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Մարդիկ ագրեսիվ են, կատեգորիկ, դատապարտող: Նրանք դատում են բոլորին և


ամեն ինչ: Նրանք փորձում են ենթարկեցնել իրենց կամքին: Կամ հակառակը ՝ թուլամորթ են,
չունեն ներքին ամրություն և կյանքում խառնաշփոթության մեջ են գտնվում: Ունեն
զարգացվածության ցածր մակարդակ, բնածին կարմիկ հիվանդություններ: Գնում են դեպի
ցածր էներգիաները: Մահվան և մահացածների աշխարհի նկատմամբ հակում ունեն:
Առօրեականություն, ունայնություն կամ հակառակը, նյութից անջատվածություն, թռնում են
էներգիաների աշխարհում: Նրանք իրենց ունակությունները և ուժը օգտագործում են
եսասիրական նպատակներով: Մութ մոգություն: Կենտրոնացած են ընտանիքի և
մտերիմների վրա, վախենում են նրանց մահից: Տոհմի կոնֆլիկտներ: Ծնողների
դատապարտում և մերժում: Ներելու անկարողություն: Անհարգանք ավագների նկատմամբ:
Դատական գործեր հարազատների հետ:

Աֆիրմացիաներ ճակատագրի 20-րդ կոդի համար

Ես գտնվում եմ Տիեզերքի տեղեկատվական դաշտի պայծառագիտության հոսանքում։


Իմ տոհմական ուղիները մաքուր են։ Իմ տոհմից և նախնիներից իմ կյանք է գալիս
աջակցություն և պոզիտիվ։ Տոհմային ուղիները բժշկված են։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ։
Ճակատագրի 21-րդ կոդ
Տիեզերքի, ընդարձակման էներգիա

Մարդիկ, ովքեր ծնվել են ճակատագրի 21-րդ կոդի էներգիաներում, բնությունից


օժտված են ամբողջ գոյության, շրջապատող ամեն ինչի, ամբողջ աշխարհի հետ խորը
կապով: Նրանք խորությամբ զգում են, նուրբ ընկալում են և խաղաղասեր են: Նրանք ի ծնե
հոգին բուժողներ են և դիվանագետներ: Ի վիճակի են կարգավորել հակամարտությունները,
իրենց մտքերում ուղղված են դեպի գլոբալ խնդիրները: Նրանց ամեն ինչ հետաքրքիր է ոչ
միայն սեփական անձնական կյանքի, այլև պետության, ամբողջ Երկրի և Տիեզերքի
մասշտաբներում: Մանուկ հասակից նրանք զգում են Գերագույնների ներկայությունն ու
ղեկավարությունը: Հավատում են, որ հնարավոր է ամեն ինչ, հազվադեպ են իրենց
սահմանափակում իրենց իսկ ծրագրերով, հույսերով և երազանքներով:
Նրանք ցանկանում են բարօրություն բերել շատ մարդկանց: Եվ իրականում նրանք
ուղղված են դրան: Անձնազոհությամբ և բաց սրտով նրանք ոգեշնչվում են պայծառ
գաղափարներով և իդեալներով: Նրանք կարող են իրենց հետևից տանել բազմաթիվ
մարդկանց, եթե իրենք իրենց, իրենց ամբողջ պայծառ ներուժը ուղղեն դեպի բարի
նպատակների, գործերի, խնդիրների իրականացմանը: Ճակատագրի իրենց 21-րդ կոդով
փաստացիորեն նման մարդկանց առջև բաց են աշխարհի սահմանները:
Որպես կանոն՝ նրանց հեշտ են տրվում օտար լեզուները, նրանք կարող են
ճանապարհորդել աշխարհով մեկ: Իրենց համար ընտրում են համաշխարհային կապերի հետ
կապված գործունեություն: Դրանք կամ արտերկիր այցելություններն են, կամ
ընկերությունները, որոնք ամբողջ աշխարհի վրա ազդեցություն ունեն: Մեր ամբողջ մոլորակը
նրանց համար հարազատ տուն է. նրանք ամենուր, ուր որ գնան, իրենց լավ են զգում,
ամենուր հեշտությամբ տեղավորվում են, հեշտ ու արագ հարմարվում են տարբեր
կլիմայական պայմաններին: Նման մարդի էկստրասենսոր են և կարող են Տիեզերքի
էներգիաների միջոցով բուժել ուրիշ մարդկանց: Շատ հաճախ նրանք տեղեկատվություն են
ստանում Տիեզերական աղբյուրից:
Նրանք հեշտությամբ մեդիտացիա են անում: Հաճախ նրանց վիճակված է մասնակցել
համաշխարհային նախագծերին ՝ դրանց մեջ ներդնելով իրենց էներգիայի, ուժի և կամքի
ուժեղ բաղադրիչները: 21-րդ կոդի մարդիկ շարժի մեջ են դրել համաշխարհային
գործընթացներ՝ պատմության մեջ հետք թողնելով: Օրինակ՝ Քրիստիան Դիորը, Ալեքսանդր
Մակեդոնացին, Բախը (ճակատագրի 21-րդ կոդ): 21-րդ կոդի մարդկանց համար կարևոր է
մոլորակի բոլոր մարդկանց համախմբելը: Նրանց մոտ է հետևյալ հոգևոր կարգախոսը.
«Խաղաղություն ամբողջ աշխարհում: Բոլոր մարդկանց միություն: Բոլոր մարդիկ իրար
հարազատ հոգիներ են»:

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 21-րդ կոդի նպատակը

Ձեզ մոլորակի բոլոր մարդկանց հետ միավորում է ձեր լայն սիրտը, որը լի է
Բարձրագույն ծառայության տրամադրություններով՝ ի բարօրությունում շատ մարդկանց: Ձեզ
համար կարևոր է կանգնել ամբողջ աշխարհը, բոլոր կրոնները և բոլոր հոգևոր
ուղղությունները միավորող դավանանքների գլխին: Ի վերջո, լեռան գագաթը մեկն է, իսկ
դրանով բարձրանալը կարող է տարբեր լինել:
Կարևոր է մարդկանց տեղեկացնելը, որ Արարչի կամքով մենք բոլորս հոգով քույլ ու
եղբայներ ենք: Իսկ ամբողջ աշխարհը մեր հարազատ տունն է, որը մենք ցանկանում ենք
պաշտպանել, բուժել և բազմապատկել բարգավաճությունն ու առատությունը, որպեսզի
մոլորակում հաստատվի նոր, ավելի պայծառ, ուրախ, ստեղծագործ և հոգևոր էներգիաների
լիովին նորացված մթնոլորտը: Միավորե՛ք բոլոր առաջադեմ և պայծառ բաները` հանուն մեր
մոլորակը բուժելու:
Ոգեշնչվե՛ք գործերով և իդեալներով ՝ ի շահ շատերի: Բացահայտե՛ք ողջ աշխարհը
ձեզ համար և ձեր ստեղծագործության միջոցով բացե՛ք ամբողջ աշխարհը ուրիշների համար:
Մեդիտացիա՛ արեք ամեն ամսվա 21-րդ օրը ժամը 21:21-ին՝ ամբողջ մոլորակի ապաքինման
համար՝ այն պատկերացնելով ծաղկուն, իսկ մարդկանց՝ բարգավաճ, առողջ և ուրախ:
Հավատացե՛ք Տիեզերքի առատությանն ու բարգավաճմանը, մարդկանց համար եղե՛ք
լավատեսության և կենսասիրության օրինակ: Ամբողջ աշխարհն ընդունե՛ք միասնական, մի՛
պայքարեք պատերազմի դեմ, եղե՛ք հանուն խաղաղության: Հռչակե՛ք խաղաղություն ամբողջ
աշխարհում, բարգավաճում ամբողջ աշխարհում: Ձեր խաղաղարարի էներգիան ծանրակշիռ
է: Ուրեմն միշտ ձեզ և մյուսների համար եղե՛ք այդ լույսը, ոգեշնչման և սիրո այդ կրակը:
Հիմա պատկերացրե՛ք, որ աշխարհի բոլոր մարդիկ բռնել են ձեռք ձեռքի, և սիրո
էներգիան յուրաքանչյուր մարդու սրտից գնում է դեպի մյուսի սիրտը: Մենք բոլորս հավասար
ենք այս շրջանակում, բոլորս՝ և՛ բանկիրը, և՛ սովորական աշխատողը մեկ ենք: Բոլորը
ջերմացած են այն Տիեզերքի միասնական էներգիայով, որտեղ չկան սահմանափակումներ և
պայմանականություններ, սոցիալական ու կրոնական տարբերություններ: Մենք բոլորս
միասնական ենք, գեղեցիկ ենք և սիրված աշխարհի էներգիայի շողերի տակ:
Պատկերացրե՛ք, որ մենք բոլորս շփվում ենք մեկ լեզվով՝ հոգու լեզվով, միմյանց համար
Անվերապահ Սիրո լեզվով, և այս երանելի պահին Երկիրը բուժվում է՝ աշխարհի բոլոր
մարդկանց հոգիներից ստանալով դրական հզոր ազդակ: Մի քանի րոպե փակե՛ք նաև դուք
ձեր աչքերը և պատկերացրե՛ք այս ամբողջ պատկերը ձեր երևակայության մեջ և մնացե՛ք
դրա մեջ ՝ զգալով բուժման և սիրո հզոր ազդակը: Զգալով՝ պատմե՛ք և փոխանցե՛ք
հաջորդին: Թող որ այս մեդիտացիան տարածվի մոլորակի վրա:

Ճակատագրի 21-րդ կոդին խորհուրդներ


.
Իրագործե՛ք Երկրի վրա խաղաղարարի ձեր առաքելությունը: Հաղթահարե՛ք
ընդլայնման և գլոբալ նախագծերի իրականացման ձեր վախը: Սերտ կա՛պ հաստատեք
Աստծո հետ: Փորձե՛ք միշտ ձեր ծրագրերում ներառել ամենաբարձր Աստվածային
առաջադրանքները: Իմացե՛ք, որ ձեր ուժը, տաղանդը և էներգիան պատկանում են շատ
մարդկանց:
Հաղթահարե՛ք ինքնամփոփությունն ու կաշկանդվածությունը: Թո՛ւյլ տվեք ձեզ երազել,
մտածել գլոբալ և մեծ: Մտածե՛ք մոլորակը բուժելու մասին: Մտածե՛ք ձեր և այլոց կյանքի
էկոլոգիականության մասին: Զբաղվե՛ք ձեր մարմինը մաքրելով: Շարժվե՛ք, եղե՛ք ակտիվ:
Հաղթահարե՛ք պասիվությունն ու ծուլությունը:
Ընդունե՛ք ամբողջ աշխարհն այնպես, ինչպես կա, մարդկանց այնպես, ինչպես կան:
Միավորե՛ք այն, ինչում տեսնում եք մասնատում: Ամեն ինչում և ամենուրեք եղե՛ք
խաղաղության կողմնակից: Հռչակե՛ք խաղաղասիրության փիլիսոփայություն:
Ճանապարհորդե՛ք աշխարհով մեկ: Բացահայտե՛ք նոր երկրներ և քաղաքներ:

Ճակատագրի 21-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Շատ մարդկանց, կրոնների, քաղաքականության, պետական կառուցվածքի դեմ


մարտական տրամադրվածություն: Մասնակցություն ռազմական գործողություններին,
հակամարտությունների հրահրմանը: Չընդունում համաշխարհային մասշտաբով:
Համաշխարհային աղետների նկատմամբ ֆոբիաներ: Կաղապարված, ամբողջ աշխարհից
ինքնամփոփ վիճակ, բոլորից մեկուսացում: Ագրեսիա աշխարհի դեմ: Ապատիա, որ
միանգամից և շատ բան չի ստացվի: Չկարողանալ առաջ գնալ աստիճանաբար և փուլ առ
փուլ: Ցանկություն՝ ունենալ ամեն ինչ և միանգամից: Դժգոհություն նրանից, ինչ կա: Անհունը
ընդգրկելու ցանկություն: Ունակ չլինել իրականորեն նայել կյանքին: Առօրեականություն,
հոգևոր ճանապարհով զարգանալու ցանկության բացակայություն:

Աֆիրմացիաներ ճակատագրի 21-րդ կոդի համար

Ինձ համար բաց են Աշխարհի բոլոր սահմաններ։ Ինձ մոտ հաջողվում է յուրաքանչյուր
գլոբալ նախագիծ։ Ես ԽԱՂԱՂԱՐԱՐ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

Ճակատագրի 22-րդ կոդ


Ազատության էներգի

Մարդիկ, ովքեր ազատ են դոգմայից և սահմանափակումներից, ցանկացած


շրջանակներից և արգելքներից: 22-րդ կոդի մարդն աշխարհն ամբողջական է ընկալում: Նրա
սիրտը, կամքն ու միտքը ենթակված են համընդհանուր սիրուն և համաշխարհային
առաջադրանքներին, որոնք ճանապարհ են բացում դեպի ազատություն, թռիչք և երազանք:
«Թռի՛ր բոլոր սահմանափակումների վրայով, զգա՛ իրական ազատության համը,- ասում է
ճակատագրի 22-րդ կոդը,- Թող իմ հետևում թևեր աճեն, և ես կթռնեմ աշխարհի վրայով,
կտեսնեմ դրա լայնությունը, կտեսնեմ ծովերը և իմ հայրենի հողերը, սարերի վեհությունը,
գեղեցկությունը: Կտեսնեմ այն ամենը, ինչ նախատեսված է ինձ տեսնել, և մարդկանց սիրով
կտամ: Իսկ դուք կարձագանքե՞ք այդ գիտելիքին: Եվ ես շնորհակալ եմ ձեզ»:
22-րդ կոդի անձնավորությունը ճանապարհորդ է, ով իրար հետևից տարբեր
ճանապարհներ է հաղթահարում՝ ուսին գցած խուրջինը, վուշից պատրաստված ազատ
հագուստ հագած: Դա թափառականի կերպար է, ում առջև բաց են աշխարհի բոլոր
ճանապարհները: Նրանք ճանապարհորդներ են, լուսավորիչ ուսուցիչներ, դերասաններ,
խեղկատակներ, ծաղրածուներ:
Ճակատագրի 22-րդ կոդի դերասաններին համահունչ է թեթև, հումորային դերերը:
Նման մարդկանց համար ազատությունը հիմնարար ներքին սկզբունք է: Անիմաստ է նրանց
կաղապարների մեջ դնելը և փորձել սահմանափակելը. նրանք ամեն ինչ կթողնեն և ամեն
դեպքում կգնան իրենց ճանապարհով: Նման մարդկանց կողմից կյանքն ընկալվում է որպես
արկած, ճանապարհ, ուղի: Ուղին թեթև է, ազատ, որով պետք է անցնել ուրախ՝
դժվարությունների և վշտերի դեմքին ծիծաղելով:
Այս մարդիկ ունեն բաց սիրտ ու հոգի: Նրանք ունակ են սահմանափակումներից
ազատության լույս կրել, ինպես լույսի սուրհանդակները: Նրանց ամբողջ կյանքը
իրադարձությունների, բազմաթիվ շփումների և ընկերների հրավառություն է: Նրանք
հեշտությամբ են մարդկանց հետ կոնտակտի մեջ մտնում: Սիրում են բնությունը և հանգիստ
են ընդունում վրանով հանգիստը, աստղերի տակ խարույկի շուրջն անցկացվող գիշերը,
որտեղ ամբողջ երկինքն ու ամբողջ Տիեզերքը նրանց հետ է: Եվ նրանց հովանավորում են և
նրանց պաշտպանում են: Նրանց համար հասկանալի է կյանքի ցիկլային բնույթը, մի փուլի
փոփոխությունն ու հաջորդի սկիզբը: Որպես կանոն՝ նրանք չեմ կառչում երկրային
բարիքներից: Հոգևոր գործերը նրանց համար աշխարհիկ ունայնությունից վեր են: Նրանց
համար բոլոր կրոնները միասնական են, բոլոր մարդիկ միասնական են, իսկ Աշխարհը
հարազատ տուն է:
Նրանք ստեղծագործական բնույթ ունեն, ընկալունակ են և ինտուիտիվ: Նրանց
համար դժվար է երկար ժամանակ նստել մի տեղում, նրանց գայթակղում է երկրային
ճանապարհների փոշին և երկնային բարձունքները: Ճակատագրի 22-րդ կոդի մարդու
կերպարը կյանքի յուրաքանչյուր վայրկյանի համար ուրախանալն է: Նրանց իրական
ցանկությունն ու ձգտումը մարդկանց դեպի իրական ազատությունը, դեպի Ոգու
բարձունքները տանելն է: Կյանքը թեթև է, ճանապարհը թեթև է, վայրկյանը թեթև է. այս ամենը
22-րդ կոդի մասին է:
Արկածախնդիր են, ուրախորեն քայլում են դեպի անհայտը, հեշտությամբ սկսում են
նոր ցիկլեր, գործեր, բացում են նոր ուղիներ, ճանապարհներ, խիզախ, զվարճալի մարդիկ են,
ովքեր անվերապահորեն վստահում են Արարչին, զգում են նրա հետ իրենց
ներդաշնակությունը, նրա հովանավորությունն ու առաջնորդությունը կյանքի յուրքանչյուր
վայրկյանին: Այս ամենը ճակատագրի 22-րդ կոդի մասին է, և դա նրան տալիս է աննախադեպ
խիզախություն:

Հոգևոր ուղերձ։ Ճակատագրի 22-րդ կոդի նպատակը

Ձեր հոգին ցանկանում է ինքնադրսևորվել ստեղծագործությամբ: Եվ ձեզ համար շատ


կարևոր է զարկ տալ ձեր ունակություններին: Ստեղծագործական ինքնադրսևորումը ձեզ
կլցնի էներգիայով և ուրախությամբ ու կբոցավառի կյանքի հանդեպ կիրքը: Ձեզ
ճակատագրով տրված է ձեր օրինակով մարդկանց ցույց տալ նոր ուղիներ, ճանապարհներ,
սովորել ինքներդ ձեզ պոկել նյութից և մարդկանց ցույց տալ այդ ճանապարհը, լինել ուրախ,
զվարթ օրինակ ձեզ համար մտերիմ մարդկանց և ընկերների համար: Ձեր լավատեսությունն
ու բաց սրտը բուժում են հոգու ցանկացած հիվանդություն: Դուք ունակ եք մարդկանց օգնել
դուրս գալ սահմանափակումների և շրջանակների պատրանքից, որոնք նրանք իրենք են
կառուցել իրենց գլխում և երևակայության մեջ:
Սովորե՛ք լեզուներ, ճանապարհորդե՛ք աշխարհով մեկ: Պատմե՛ք ամբողջ տիեզերքի,
աշխարհակարգի միասնության մասին: Ձգտե՛ք ամեն ինչում և ամենուրեք թեթևություն,
սակայն ձեր մեջ մշակե՛ք պատասխանատվություն և կարգապահություն: Հասկացե՛ք, որ դուք
ապրում եք սոցիումի, օրենքների, քաղաքականության և բարոյականության մարդկանց
շրջապատում: Աշխատե՛ք հարգել և տեղավորվել հասարակության սոցիալական
համակարգերում: Միգուցե, երբ աշխարհը հասնի տեսակետների և զգացմունքների
անվերապահ միասնությանը, այդ ամենն անհրաժեշտ չի լինի, բայց առայժմ հենց դուք եք այն
մարդը, ով բոլորին միավորում է մեկ հարկի տակ, որը կոչվում է Երկիր մոլորակ:
Թո՛ւյլ տվեք ձեզ ունենալ ամեն ինչ և մի՛ կառչեք որևէ բանից. սա է իրական հոգևոր
ազատության, 22-րդ կոդով նախատեսված ազատության համը: Շնորհակալ եմ, շնորհակալ
եմ, շնորհակալ եմ:

Ճակատագրի 22-րդ կոդին խորհուրդներ

Ընդունե՛ք ձեր կյանքի կրեդոն. «Ազատության և ստեղծագործական ոգեշնչման


զգացում ամեն ինչում»: Աշխատե՛ք ձեր ներսում այն ամենի հետ, ինչից դուք դեռևս ազատ
չեք: Պատասխանե՛ք ինքներդ ձեզ հետևյալ հարցին.« Ինչո՞ւմ եմ ես ինձ զգում ստրկացված և
ճնշված»:
Աշխատե՛ք դեպի նորն ու անհայտը գնալու, զրոյից սկսելու վախի հետ: Մշակե՛ք
կյանքում ինչ-որ բանից կառչած լինելու հակումները: Սովորե՛ք բաց թողնել և ազատություն
տալ ոչ միայն ձեզ, այլև ուրիշ մարդկանց:
Օգնե՛ք ազատագրվել, ազատվել նրանցից, ովքեր դեռևս հոգով թույլ են: Ուրիշների
համար եղե՛ք լավատեսության, ուրախության, զվարճության, թեթևության և ազատության
օրինակ: Աշխատե՛ք անազատության և փակ տարածության վախի հետ: Հավատացե՛ք ձեր
ունակություններին և հաջողությանը, պարզապես ապրե՛ք ուրախությամբ և դրա դիմաց ոչ մի
բան մի՛ ակնկալեք:
Բացե՛ք սիրտն ամբողջ աշխարհի առջև, ամբողջ աշխարհը ձեզ համար հարազատ
տուն է: Շատ ճանապարհորդե՛ք, աշխարհով տարածե՛ք ազատության և հոգևորի մասին
փոլիսոփայությունը:

Ճակատագրի 22-րդ կոդի բացասական, չմշակված կարմա

Անազատություն, չի ցանկանում պատասխանել ոչ մի բանի համար։


Սանձարձակություն և թափառական կյանք։ Սահմանափակումներ։ Կառչում նյութականից։
Յուրաքանչյուր տեսակի կախվածություններ։ Նեղ մտածելակերպ, հոգևորի, կյանքի
ուրախության, թեթևության, ոգեշնչվածության բացակայություն։ Ստեղծագործական ոլորտում
կայացած չլինել։ Ազատությունից զրկում։ Կամքի բացակայություն։ Վախ գնալ դեպի անորոշը,
սկսել նոր ցիկլեր։ Հսկողություն հարազատների նկատմամբ, նրանց ազատությունից զրկում,
կամքի ճնշում։

Աֆիրմացիաներ ճակատագրի 22-րդ կոդի համար


Ես ազատ եմ ին ընտրության մեջ։ Իմ կյանքը թռիչք է Երկրի վրա։ Շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։

You might also like