Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 5

Մայրենի

(հինգերորդ դասարան)
Մ. Ալեքյան

1. Ի՞նչ է լեզուն
մտածողություն հավատք
զենք ընտանիք
զինանշան հաց
հայրենիք արյուն
գանձ երգ ու տաղ
հայրենիք
հպարտություն մենք ենք

2. Ի՞նչ դեր ունի լեզուն մարդու կյանքում


Լեզուն մարդկության հաղորդակցման միջոցն է:
Այն մարդկանց մտոերը ձևավորելու, մտածածն ու զգացածը հաղորդելու և
հաղորդակցվելու ամենակատարյալ միջոցն է:

3. Ե՞րբ է առաջացել հայոց լեզուն


Հայոց լեզվի նախագրային շրջանն ունի 3000 տարվա պատմություն, իսկ գրային
շրջանը սկսվում է 5-րդ դարից՝ տառերի գյուտից հետո:

4. Հայոց լեզուն զարգացման ի՞նչ փուլեր է անցել:


Հայերենի գրային շրջանն անցել է զարգացման 3 փուլ՝
հին հայերեն կամ գրաբար (5-11-րդ դարեր)
միջին շրջան (12-16-րդ դարեր)
աշխարհաբար (17-21-րդ դարեր)

Աշխարհաբար գրական լեզուն քանի՞ տարբերակով է հանդես գալիս:


Արևելահայրերեն և արևմտահայերեն լեզուներ

6. Քանի՞ բարբառ կա հայերենում:


Հայերենում կա շուրջ 60 բարբառ:

7. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Մ. Մաշտոցը:


Մ. Մաշտոցը ծնվել է 362 թվականին Տարոնի հացեկաց գյուղում՝ Վարդանի
ընտանիքում:

8. Ե՞րբ և որտե՞ղ է Մ. Մաշտոցը ստեղծել հայոց տառերը:


Մ. Մաշտոցը հայոց տառերը ստեղծել է 405 թվականին Եդեսիայում:
9. Ո՞րն է հայոց տառերով ստեղծված առաջին նախադասությունը:
«Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: «ճանաչել
իմաստություն և խրատ, իմանալ հանճարի խոսքերը»:

10. Մ. Մաշտոցը է՞լ որ ազգերի համար է նշանագրեր ստեղծել:


վրացիների և ազվանների

11. Ու՞մ անունով է կոչվում Երևանի Մատենադարանը:


Մեսրոպ Մաշտոցի

12. Մաշտոցին վերաբերող ի՞նչ շրջասույթներ կան:


Ուսուչապետ:
Հայոց առաջին ուսուցիչ:
Օշականի սուրբ ննջեցյալ:
Հայ դպրության հիմնադիր:
Հայոց դպրության Արարատ:
Երկրորդ Լուսավորիչ:
Հայ գրչության հիմանդիր:
13. Ինչպե՞ս է բնութագրում Խորենացին Մեսրոպ Մաշտոցին:
Մտքով ստեղծող, խոսքով՝ պայծառ, գործով՝ համբերող, սիրով՝ անկեղծ,
սովորեցնելու մեջ՝ չձանձրացող, և որ նրա վարքի մեջ ամբարտավանությունը և
մարդահաճությունը երբեք չկարողացան տեղ գտնել:

14. Ե՞րբ է մահացել Մաշտոցը և որտե՞ղ է թաղված:


Մ. Մաշտոցը մահացել է 440 թվականի փետրվարի 17-ին, թաղված է Օշականում,
որ ժամանակին Վահան Ամատունու կալվածքն էր, երեք տարի անց գերեզմանի վրա
կառուցվեց եկեղեցի:
15. 5-րդ դարն ինչպե՞ս է կոչվել:
Ոսկեդար

16. Ի՞նչ տեղի ունեցավ գրերի գյուտից հետո:


Հայաստանի բոլոր նահանգներում բացվեցին դպրոցներ, թարգմանվեցին մի շարք
գրքեր, գրվեցին պատմություններ:

17. Ո՞ր գիրքն է համարվում «Թարգմանությունների թագուհ » կամ «Գրքերի


գիրք»
 Աստվածաշունչը
18. Քանի՞ տառ է ստեղծել Մ. Մաշտոցը:
 երեսունվեց (36)

19. Սիրելի´ աշակերտներ, արտասանե´ք հայերենի այբուբենը տառերի


անուններով:
20. Ի՞նչ կարող եք ասել հայերեն տառերի թվային արժեքի մասին:
Հայերեն տառերն ունեցել են թվային արժեք. Ա-Թ՝ միավորների շարքն է, Ժ-Ղ՝
տասնավորների շարքն է, Ճ-Ջ՝ հարյուրյավորների, Ռ-Ք՝ հազարավորների:

21. Մաշտոցը ստեղծել է 36 տառ, այժմ քանի՞ տառ կա:


 երեսունինը (39)

22. Քանի՞ հնչյուն ունենք:


 երեսունվեց (36)
23. Ի՞նչ է հնչյունը և ի՞նչ է տառը;
Հնչյունը լսում և արտասանում ենք, տառը՝ գրում է կարդում: Տառը հնչյունի գրային
պատկերն է:

24. Քանի՞ ձայնավոր ունենք:


 վեց ձայնավոր հնչյուն, որ գրվում են 8 տառով՝
ա; է(ե) ; օ (ո); ը; ի; ու
25. Ի՞նչ է ձայնավորը:
Այն հնչյունները, որոնց արտասանության ժամանակ ձայնը ազատ, առանց
արգելքների դուրս է գալիս բերանից, կոչվում են ձայնավոր հնչյուններ:

26. Ո՞րն է կոչվում բաղաձայն հնչյուն և քանի՞բաղաձայն հնչյուն կա


հայերենում:
Այն հնչյունները, որոնց արտասանության ժամանակ բերանի խոռոչում արգելքներ
են ստեղծվում, կոչվում են բաղաձայն հնչյուններ: Հայերենն ունի 30 բաղաձայն հնչյուն,
որոնք կարելի է խմբավորել՝ կազմելով եռաշար, երկշար, միաշար աղյուսակ.
Եռաշար. Երկշար միաշար շարքից դուրս
Բ-Պ-Փ Վ-Ֆ Լ Հ
Գ-Կ-Ք Ղ-Խ Մ
Դ-Տ-Թ Զ-Ս Ն
Ձ-Ծ-Ց Ժ-Շ Ռ
Ջ-Ճ-Չ Ր
Յ
Միաշար բաղաձայները կոչվում են ձայնորդներ:
Շարքից դորս մնացած Հ բաղաձայնը կոչվում է կոկորդային:Միակ բաղաձայն է, որ
ձայնից բոլորովին զուրկ է և արտաբերվում է իբրև շունչ
27. Բաղաձայնները քանի՞ տեսակ են լինում:
 Ձայնեղ, խուլ, շնչեղ խուլ, ձայնորդ
Եռաստիճան բաղաձայնական համակարգի ուղղահայաց շարքերի՝
1-ին շարքի բաղաձայները ձայնեղներ են՝ բ,գ,դ,ձ,ջ,վ,ղ,զ,ժ
2-րդ շարքի բաղաձայները խուլեր են՝ պ,կ,տ,ծ,ճ,ֆ,խ,ս,շ
3-րդ շարքի բաղաձայները շնչեղ խուլեր են՝ փ,թ,ք,ց,չ
Միաշար բաղաձայնները ձայնորդներ են՝ լ, մ, ն, ռ, ր, յ

28. Հայերենը քանի՞ երկհնչյուն ունի:


 Ինը (9) երկհբչյուն
այ, յա, ույ, յու, ոյ, յո, եյ, յե(ե), յի

29. Ի՞նչ է երկհնչյունը:


Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և կազմում երկհնչյուն:

Օրինակ՝ դղյակ, որդյակ, դշխոյական, թեյարան

30. Եթե յ-ն ընկած է երկու ձայնավորի միջև, որի՞ հետ է կազմում
երկհնչյունը:

Երկհնչյունը է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ:

Օրինակ՝ հմայել, խաղայի, հայելի, հեռակայել, արքայորդի, գայիսոն, Մարոյի

31. Ո՞ր ձայնավորներից հետո է գրվում յ կիսաձայնը, որոնցից հետո չի


գրվում:
 Գրվում է ա, ո ձայնավորներից հետո,
 Չի գրվում՝ ե, ի, ու ձայնավորներից հետո
Օրինակ՝ Սոնայի, կարդայի, Սարոյի
Վերարկուի, միջօրեի, Կարինեի, շողովածուում, միակ, հարսնացուի, Գայանեի,
րոպեական, ձիեր, տիեզերք

32. Ի՞նչ դեր խաղացին Մաշտոցի 36 տառերը:

Մ. Մաշտոցի 36 տառերը ջահերի պես բռնկվեցին մեր խավար կյանքի հորիզոնի վրա:
33. Առած –ասացվածքներ լեզվի մասին
 Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես:
 Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
 Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է:
 Քաղցր լեզուն օձը բնից կհանի:
 Խոսք կա, որ մի փութ մեղրով չի ուտվի:
 Դանակը մի սայր ունի ,լեզուն՝ հարյուր:
 Մարդու լեզուն իր նավի ղեկն է:
 Լավ է ոտքից կաղ լինել, քան լեզվից:
 Սուր լեզուն շնորհք է, երկար լեզուն՝ պատիժ:
 Թոկի երկարն է լավ, խոսքի՝ կարճը:
 Աշխարհը խոսքով կարելի է նվաճել, բայց ոչ մերկացրած սրով:

34. Գրիգոր Ղափանցյանը մի առիթով ասել է. «Հայերենը բարևից մինչև ցտեսություն


գրաբար է»: Հետաքրքրական է իմանալ գրաբարից եկած մի շարք բառերի
ստուգաբանությունը.
բարև- բարի ձևով, բարով
տեսություն-մինչև տեսնվելը
կեցցե-թող ապրի
հասցե- թող հասնի, հասնելու համար
հոտնկայս- ոտքի կանգնած
ցմահ- մինչև վերջ, մինչև մահ
ընտանիք-ընդ տանիք, միևնույն տանիքի տակ ապրող
ընկեր- ընդ+կեր, միաս ուտող

35. Լեզու բառով տրված են դարձվածքներ


1. Լեզվին զոռ տալ..........(շատախոսել)
2. Լեզվակռիվ տալ ........(վիճել, վիճաաբանել)
3. Լեզվին տալ........... (անտեղի խոսել, շաղակրատել)
4. Լեզվի վրա փուշ դուրս գալ.............(լռել, չխոսել)
5. Լեզվի տակ թույն լինել ................(չար լեզու ունենալ)
6. Լեզվի տակ մնալ.............(չկարողանալ պատասխանել)
7. Լեզվից խոսք թռցնել..............(ակամա որևէ գաղտնիք ասել)
8. Լեզու գտնել.............(իրար հետ համերաշխ լինել)
9. Լեզուն ատամների տակ ................(լուռ, անխոս)
10. Լեզուն բերանում չորանալ.............(չկարողանալ խոսել)
11. Լեզուն իրաեն պահել.....................(զգույշ լինել, ավել-պակաս չխոսել)
12. Լեզուն ծռել.......................(ասելիքը փոխել)
13. Լեզուն կծել......................(գլխի ընկնել)
14. Լեզուն շաղ տալ....................(ավելորդ բաներ ասել)

You might also like