Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 10

Ինքնուրույն աշխատանք

Հանուն առողջ ապրելակերպի

Մարդն ամենուրեք առնչվում է զանազան նյութերի հետ,որոնց մեծ մասը օժտված են


օգտակար հատկություններով(սախարոզ,կերակրի աղ,մետաղներ,կաուչուկ և
այլն):Բայց կան նյութեր, որոնց վնասակար ազդեցության մասին ահազանգում են
տարիներ շարունակ:Բայց, այնուամենայնիվ, ողջ աշխարհում մարդիկ շարունակում
են օգտագործել դրանք:Ինչու՞ և ի՞նչ գիտենք մենք ծխախոտի,ալկոհոլի և
թմրանյութերի մասին:
Հայ դեռահասների մոտ տարիքային առանձնահատկությունները, մեր ազգային
հոգեկերտվածքը,մեր հայ լինելը պաշտպանում են մեզ այդ երեք
հանցագործություններից:Որպեսզի կանխենք թմրանյութերի,ծխախոտի և ալկոհոլի
մուտքը մեր երկիր,անհրաժեշտ է իմանալ այդ նյութերի քիմիական հատկությունների
և կենսաբանական ազդեցությունների մասին:

1.<<Ծխելը վնասակար է առողջությանը>>

Ծխախոտի հայրենիքը արևադարձային Ամերիկան է,այն Եվրոպա է բերել


Կոլումբոսը:Կոլումբոսի հայրենիքից՝Պորտուգալիայից,ֆրանսիացի դիվանագետ Ժան
Նիկոյի(նիկոտին տերմինը այստեղից է ծագում) <<թեթև ձեռքով>> այն 1560 թ.
տարածվեց ֆրանսիական արքունիքում և ողջ Եվրոպայում:

Ծխելու նպատակով օգտագործվում են ծխախոտի հատուկ մշակում անցած և


չորացված տերևները:Ծխախոտի տերևների մշակման բնույթից է կախված քիմիական
բաղադրությունը. 1-4 % նիկոտին,2-20% ածխաջրեր,1-13% սպիտակուցներ, 5-17
%օրգանական թթուներ ,0,1-1,7% էսթերային կառուցվածքով եթերային յուղեր,որոնց
հաշվին էլ ծխախոտը յուրահատուկ բուրմունք է ձեռք բերում:
Ծխախոտի և ծխի բաղադրության մեջ ավելի քան 300 կենսաբանական թույն է
պարունակվում,դրանցից առավել հայտնի է նիկոտինը:
Ծխախոտի այրումից առաջացած ծուխը գազային և պինդ բաղադրամասեր
ունի:Գազային բաղադրամասերում հայտնաբերվում են ածխաթթու և շմոլ գազեր,
կապտաթթու,ացետալդեհիդ, ացետոն, ծծմբաջրածին և այլն:Պինդ
բաղադրամասերում հիմնականում պարունակվում են նիկոտին և խեժեր,այդ
թվում՝կանցերոգեն՝ քաղցկեղածին նյութեր,որոնցից առավել տարածված են
արոմատիկ ամինները , ֆենոլնորը,կարբոնաթթուները,մկնդեղի՝արսենի
միացությունները,կալիումի,կապարի,նիկելի և այլ մետաղների ռադիոակտիվ
միացություննորը:Թունանյութերի պարունակությամբ ծխախոտային ծուխը ավելի է
աղտոտված,քան ավտոմեքենաներից արտանետվող գազերը:

Սովորական պայմաններում մարդը ենթարկվում է տարաբնույթ


ճառագայթահարումների,որոնք պայմանավորված են ինչպես ճառագայթների
բնական աղբյուրներով,այնպես էլ մարդու
կենսագործունեությամբ:Ճառագայթահարման աղբյուրներից համեմատաբար քիչ
հայտնի և վտանգավորը ծխախոտն է:Ըստ ամերիկացի հետազոտողների,օրական
մեկուկես տուփ գլանակ ծխողները տարեկան դրանից ստանում են այնքան
ճառագայթում,որքան կարող էին ստանալ,300 անգամ ենթարկվելով ռենտգենյան
հետազոտման:Տարբեր երկրների գիտական օջախներում մեծածավալ
աշխատանքներ են կատարվում՝ պարզելու գլանակի մեջ պարունակվող
ճառագայթաակտիվ նյութերի պատճառած վնասների բնույթը և ազդման
մեխանիզմները:Հետազոտողների մեծ մասը գտնում է,որ ծխողներից թոքերի
քաղցկեղով հիվանդացողների մոտ 50%-ի պատճառը ծխախոտի
ճառագայթաակտիվությունն է:
Իսկ ինչպե՞ս են ճառագայթաակտիվ նյութերը հայտնվում գլանակի մեջ:Ուղիներից
մեկը կապված է հանքային պարարտանյութերի հետ:Պարզված է,որ ֆոսֆորային
պարարտանյութերը պարունակում են շատ քիչ քանակությամբ ուրան,որի
քայքայումից առաջանում է ռադիում-226,որն իր հերթին անջատում է ռադոն-222 և,
վերջապես,կապար-210 ու պոլոնիում-210:Ծխախոտի տնկիները
պարարտանյութերից և հողից,ջրից ու օդից կլանում են ճառագայթաակտիվ
տարրեր:Կլանումը հիմնականում կատարվում է ծխախոտի տերևի վրա գտնվող
մազիկների կպչուն ծայրերի միջոցով:Գլանակը ծխելու ժամանակ դրանք այրվում
են,իսկ ճառագայթաակտիվ իզոտոպները ներշնչվում և անցնում են ծխողների թոքերի
մեջ:
Առողջ օրգանիզմի պաշտպանիչ համակարգն ընդունակ է մի քանի ժամվա
ընթացքում թոքերից հեռացնել մի գլանիկի կողմից առաջացած աղտոտությունները
(ծուխ,մոխիր,թունավոր գազեր):Սակայն շան դժվար է ազատվել այդ բոլորից,երբ
ծխում են գլանակը գլանակի հետևից:Որպես կանոն,ճառագայթաակտիվ
իզոտոպները մնում են թոքերում երեքից մինչև վեց ամիս,իսկ որոշ դեպքերում՝մի
քանի տարի,դառնալով ճառագայթման աղբյուր:Վերջին հաշվով օրգանիզմի
պաշտպանիչ համակարգը թոքերը մաքրում է նման նյութերից,սակայն
ճառագայթաակտիվ իզոտոպներն անցնում են այլ օրգաններ
(երիկամներ,ենթաստամոքսային գեզձ,լյարդ,ավշահանգույցներ,վահա
նաձև գեզձ,ողնուղեղ և այլն):Տարիների ընթացքում այդ օրգաններում կուտակված
ճառագայթաակտիվ մասնիկները ճառագայթում են և կարող են ախտահարել այդ
օրգանները:
Մարդու օրգանիզմում ճառագայթաակտիվությունը կարող է պահպանվել երկար
ժամանակ:Այսպես,կապար -210-ի տրոհման կիսապարբերությունը 21,4 տարի
է:Պարզված է (Նյու Յորքի համալսարանի բժշկական կենտրոն),որ ծխելը թողած
մարդկանց թոքերի ճառագայթաակտիվությունը՝պայմանավորված կապար -210-ի
առկայությամբ, փոքրանում է շատ դանդաղ և հինգ տարի հետո մնում է գրեթե նույնը,
այնպես, ինչպես ակտիվ ծխելիս:Սակայն ճառագայթման մեծ վտանգը կապված է ոչ
թե կապար-210-ի հետ,որն արձակում է համեմատաբար թույլ բետա-
ճառագայթում,այլ պոլոնիում-210-ի հետ,որն արձակում է մեծ խտությամբ իոնացնող
ալֆա-ճառագայթներ:Ալֆա-մասնիկները ռմբակոծում են ատոմները՝դրանք
վերափոխելով իոննորի որոնք,իրենց հերթին,կարող են վնասել կենդանի բջիջների
գենետիկական կոդը,դրանց սպանել կամ վերափոխել քաղցկեղայինների:
Ծխելու ընթացքում ծխողը ներշնչում է մեծ քանակությամբ տարբեր
նյութեր,որոնցից շատերը,օրինակ՝ բենզոպիրենը ուժեղ քաղցկեղածին են:
Հետազոտություններից պարզվել է,որ փորձարկվող կենդանիներին միաժամանակ
ալֆա-մասնիկների (պոլոնիում-210) և բենզոպիրենի համատեղ ազդեցության
ենթարկելը քաղցկեղի առաջացումն արագացնում է մոտ 2 անգամ,քան կարելի էր
սպասել պոլոնիում-210-ի և բենզոպիրենի գումարային ազդեցությունից:Կան բոլոր
հիմքերը ենթադրելու,որ ծխելը կարող է խաթարել օրգանիզմի ունակությունը՝
պայքարելու թույների, քաղցկեղի և այլ հիվանդությունների դեմ:
Վերջերս գիտնականները հայտնաբերել են,որ ծխելը բերում է ևս մեկ մահաբեր
վտանգ:Չօդափոխվող կամ վատ օդափոխվող բնակարաններում ռադոնի
պարունակությունը 8-10անգամ բարձր է,քան դրսում:Եթե բնակարաններում օդը
պարունակում է նաև ծխախոտածուխ,ապա ռադոնի քայքայման արգասիքները
հավաքվում են ծխախոնամասնիկների վրա և ներշնչվում ոչ միայն ծխողի այլ նաև
բոլոր նրանց կողմից,ովքեր գտնվում են տվյալ միջավայրում:Հետազոտման է
ենթարկվել 91000 կին և հայտնաբերվել է,որ մոլի ծխող ամուսինների չծխող կանայք 2
անգամ ավելի են վտանգված քաղցկեղից մահանալու,քան չծխող ամուսինների չծխող
կանայք :
<<Ծխելը վնասում է առողջությանը>> ,<< նիկոտինը թույն է>>.գրված է ծխախոտի
տուփի վրա:Եվ զարմանալին այն,որ ծխողները ակնհայտորեն արհամարհում են այդ
ահազանգը: Կ՞ա արդյոք կյանքից ավելի թանկ բան…
Շնչառական օրգանները առաջինն են դիմակայում ծխախոտի գրոհին:
Ծխախոտային խեժերի ազդեցությունից քայքայվում են քթի խոռոչը,շնչափողը և
բրոնխները պատող բջիջների թարթինչները,ինչի հետևանքով թոքերում լորձ է
կուտակվում,առաջանում է հազ,և անընդհատ արտադրվում է գորշ
խորխ:Թոքաբշտերը կորցնում են իրենց էլաստիկությունը,կտրուկ վատթարանում է
թթվածնով արյան հագեցվածությունը:Ծխողների 80 %–ը տառապում է թոքային
տարաբնույթ հիվանդություններով:Հատկանշական է,որ ծխողը դեռահասների
կրծքավանդակի ծավալը 25% –ով փոքր է իրենց չծխող հասակակիցների
համեմատությամբ:Ծխելուց որոշ ժամանակ անց առաջանում է արյունատար
անոթների կծկանք՝սպազմ,որը շարունակվում է 25-30րոպե:Դա է պատճառը,որ
ծխախոտը չարաշահող մարդու մոտ արյունատար անոթները միշտ գտնվում են
կծկված վիճակում :
Ծխելու հետևանքով առավել վնասվում է դեռահասի նյարդային
համակարգը:Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխախոտը չարաշահող
աշակերտները ավելի նյարդային են,ցրված,ալարկոտ,ծույլ:Հիշե՛ք

<<Յուրաքանչյուր ծխախոտ մարդու կյանքը կրճատում է 15 րոպեով>>


<<Ծխախոտը չարաշահողների մոտ թոքերի քաղցկեցը 20 անգամ ավելի հաճախ է
հանդիպում >> :

Ֆրանսիական ծովափնյա Նիցցա հանրաճանաչ հանգստավայրում անիմաստ


մրցույթ էր կազմակերպվել ,որի նպատակն էր պարզել ՝ հանգստացողներից ով ավելի
շատ ծխախոտ կծխի:Եվ ի՞նչ պարզվեց արդյունքում:Հաղթողը,որը ի դեպ, 52 ծխախոտ
էր ծխել,թաղվեց քաղաքային գերեզմանատանը,իսկ 2-րդ և 3-րդ մրցանակակիրները
բժիշկների ջանքերով հազիվ փրկվեցին:Անգլիայում Եղիսաբեթ 1-ին թագուհու
հրամանով ծխողները հավասարեցվում էին գողերին: Միջնադարյան Իտալիայում, ի
խրատ սերունդների,հինգ ծխող հոգևորական ողջ-ողջ թաղվել էին միաբանության
վանքի պատում:

2.<<Ալկոհոլի առաջին հարվածն ընդունում են


լյարդն ու գլխուղեղը>>

Ալկոհոլային ըմպելիքների մեծ մասը ստացվում է գլյուկոզի սպիրտային խմորմամբ՝


կենսակատալիզատորների ֆերմենտների օգնությամբ: Խմորիչները ասես
<<կտրատում>> են գլյուկոզի մոլեկուլը՝ ածխաթթու գազ և էթանոլ առաջացնելով:
սպիրտային խմորում
C6H12O6 2C2H5OH + 2CO2

Էթալոնը բոլոր ալկոհոլային ըմպելիքների(գարեջրից սկսած և կոնյակով ու օղիով


վերջացրած) բաղադրամասն է:Մարդկային օգանիզմը էթանոլի նկատամամբ
անպաշտպան է:Առաջին հարվածն ընդունում են լյարդը և գլխուղեղը:Հատկապես
խոցելի է մարդկային սաղմը:Լյարդում ընթանում է սպիրտի ֆերմենտատիվ
օքսիդացումը մինչև քացախալդեհիդ,որը վերջին հաշվով ավելի ուժեղ թույն է
օրգանիզմի համար:Եթե բաժակի մեջ գտնվող ձվի սպիտակուցի վրա սպիրտ լցվի,
ապա որոշ ժամանակ անց այն կսպիտակի:Տեղի է ունենում սպիտակուցի
բնափոխում:

Ալկոհոլը մահաբեր է բջիջների համար և քայքայում է հյուսվացքները:

Ալկոհոլը աղեստամոքսային տրակտից արյան մեջ է անցնում և փոխանցվում


օրգանիզմի բջիջներին այն օգտագոծելուց 2 րոպե անց:Վատանում է մարդու
պայմանառեֆելքսային գործունեությունը,բարդ շարժումների ձևավորումը
խանգարվում է, կենտրոնական նյարդային համակարգում խախտվում է դրդման և
արգելակման գործընթացների հարաբերակցությունը:Ալկոհոլի ներթափանցումը
գլխուղեղի ճակատային բլթի բջիջներ առաջացնում է չարդարացված
ուրախություն,հանգեցնում է հիմար ծիծաղի և թեթևամտության:Գլխուղեղի մեծ
կիսագնդերում ուժեղացող գրգռմանը հաջորդում է արգելակման գործընթացների
կտրուկ թուլացում :Կեղևը դադարում է կառավարել գլխուղեղի ստորադիր
բաժինները:

Մարդը կորցնում է ինքնատիրապետումը,ամոթը, անում է այն,ինչ չէր անի սթափ


վիճակում:Ալկոհոլի ամեն մի նոր չափաբաժին կաթվածահարում է նյարդային
կենտրոնները, կարծես թե <<կապում>>է դրանց՝ թուլ չտալով մասնակցել ստորադիր
հատվածների գործունեությանը:Խախտվում է շարժումնեի համաձայնեցվածությունը,
օրինակ՝ աչքերի շարժումը,ի հայտ է գալիս ճոճվող քայլվածք:

Ալկոհոլի 0,2% կոնցենտրացիան այրան մեջ ազդում է գլխուղեղի այն հատվածների


վրա, որոնք պատասխանատու են մարդու էմոցիոնալ վարքագծի համար, ի հայտ է
գալիս ագրեսիվություն: Ալկոհոլի 0,3 % կոնցենտրացիաի դեպքում մարդը թեև
գիտակցության մեջ է, բայց չի հասկանում իր տեսածը և լսածը:Այդ վիճակը
անվանվում է ալկոհոլային բթացում:Ալկոհոլի 0,4% կոնցենտրացիան բերում է
գիտակցության կորստի:Մարդը քնում է,շնչառությունը դառնում է
անհավասար,զգայունակությունը բացակայում է:Ալկոհոլի 0,6-0,7% կոնցենտրացին
կարող է անգամ մահացու լինել:Ալկոհոլի հաճախակի ընդունումը կարող է բերել
հիվանդագին կախվածության և անկառավարելի հակվածության
զարգացման:Ալկոհոլի կանոնավոր օգտագործումը կանգնեցնում է մարդուն
անդարձելի ֆունկցյոնալ փոփոխությունների առջև:Փոփփոխվում է նյարդային
հյուսվածքը ինչը կարղ է բերել անոթների խցանման կամ այրան զեղման (ինսուլտի):
Լյարդի ակտիվորեն գործող բջիջները մահանում են, ինչը բերում է ցիրոզի:

Ստամոքսը ևս ալկոհոլի գրգռիչ ազդեցության զոհ Է դառնում.գաստրիտով,խոցով


և ստամոքսի քաղցկեղով ավելի շատ են հիվանդանում հատկապես հարբեցողները :
Ալկոհոլիզմով տառապողների մեծ մասը այրան բարձր ճնշում ունի:Երբ մարդը
գիտակցում է,որ վատառողջ է, էթիլսպիրտից հրաժարվելը դառնում է շատ դժվար,
հաճախ՝ անհնարին:

3. <<Թմրամոլությունը մեր դարաշրջանի

գլխավոր աղետներից է>>

Եթե ալկոհոլիզմի և ծխելու դեմ մարդկությունը պայքարում է դարեր շարունակ, ապա


թմրամոլությունը մեր դարաշրջանի գլխավոր աղետներից է:
Ափիոնը բուսական ծագում (կակաչից ստացվող)ունեցող նյութ է: Դասական
պատկերացումներով ափիոնը օդում չորացած կաթնահյութ է, որը ստացվում է
ափիոնային կակաչի ոչ հասուն տուփիկներից:Դրա բաղադրության մեջ ավելի քան 20
ափիոնատ կա, որոնք կազմությամբ ալկալոիդներ են:Դրանցով էլ պայմանավորված է
տարաբնույթ ազդեցությունը նյարդային համակարգի վրա:

Ափիոնի կարևորագույն հատկությունն այն է, որ այն մի կողմից ճնշում է տհաճ


զգացողությունների համար պատասխանատու նյարդային կենտրոնները՝
միաժամանակ դրդելով հաճույքի և ուրախության կենտրոնները:Այս
առանձնահատկությունները դարեր շարունակ օգտագործվել են և՛ ի զարգացումն
բժշկության, և՛ ի վնաս մարդկության:Հերոինը և մորֆինը ավելի հզոր պրեպարատներ
են, քան ափիոնատները:Կախվածությունը ավելի արագ և դաժան ձևով է
զարգանում:Հերոինի և նրա հումքի հիմնական արտահանողներն են տխրահռչակ <<
ոսկե եռանկյունի>>(Թաիլանդ-Բիրմա- Լաոս) և <<ոսկե կիսալոսին>> (Պակիստան-
Աղվանստան-Իրան) տարածքները:Այդ սև ցուցակին ավելացան Լատինական
Ամերիկայի որոշ երկրներ (Մեքսիկա,Կոլումբիա):
Հայտնի են բազմաթիվ նյութեր, որոնք ունեն հոգեներգործուն ազդեցություն:Դրանց
ընդունումից հետո մարդը յուրատեսակ հոգեվիճակի՝ էյֆորիայի մեջ է ընկնում.այդ
իրավիճակը մենք հաճախ <<կայֆ>> ենք անվանում:Այդ ժամանակ դրական
էմոցիաները ուժգնանում,իսկ բացասականները թուլանում են:Մի քանի րոպե անց ի
հայտ են գալիս հաճելի թուլություն, ինքնավստահություն, սանձարձակություն,
անվրդովություն և այլն:Այդ հոգեվիճակի հաճախակի կրկնությունները մարդու մոտ
ցանկություն են առաջացնում այն նորից ու նորից զգալու:

Թունանյութ հանդիսացող թմրանյութերի առաջին չափաբաժինների ընդունմանը


մարդկային օրգանիզմը պաշտպանական հակահարված է հասցնում սրտխառնոցի,
փսխումների և գլխապտույտի ձևով:Թմրանյութի հաճախակի ընդունումը բերում է
մոլագար կախվածության, մարդը մտածում է միայն թմրանյութերի հայթայթման և
դրանց ընդունումից ստացած թվացյալ հաճույքների մասին:Հետագայում
չափաբաժիններն ավելանում են,և կախվածությունը դառնում է ֆիզիլոգոյական:Նոր
չափաբաժինների չընդունման դեպքում սկսվում է
աբստինենցիան՝<<լոմկան>>՝աշխատունակության կտրուկ անկումը,ընդհանուր
թուլությունը, դողը վերջույթներում և ցավերը մարմնի տարբեր մասերում:Ալկոհոլից,
նիկոտինից և վիրահատությունների ժամանակ օգտագործվող ցավազրկող
պրեպարատներից բացի, թմրեցնող ազդեցություն ունեն և այլ նյութեր՝ օրգանական
լուծիչները (էթիլացետատը,ացետոնը) և կենցաղային քիմիայի որոշ
արտադրատեսակներ:Այդ բնույթի նյութերի օգտագործումը հայտի է որպես
<<տոքսիկոմանիա>> :

Մարդը պետք է սպորտով զբաղվի, որպեսի առողջ լինի:Դա թուլ կտա փախչել բոլոր
հիվանդություններից և չարիքներից,այդ թվում՝ ծխախոտից, ալկոհոլից և
թմրանյութերից:
Մեր խնդիրը չէ ձեր ձեռքից խլել գլանակը,օղու շիշը կամ թմրանյութը, բայց
կցանկանայինք,որ ծխախոտատուփին,ալկոհոլին, թմրանյութին ձեռք մեկնելուց
առաջ դուք պատկերացնեք և մտածեք այն հետևանքների մասին,որ սպասվում են ձեր
և ձեր շրջապատի մարդկանց:
Բոլորս պետք է մտածենք՝ արդյոք մեր վարած կենսակերպը կարելի է առողջ
համարել, ինչ է պետք անել առողջությունը պահպանելու համար:
Գրականություն

1.<<Բնագետ>>2001,1-2,գիատահանրամատչելի և գիտամեթոդական
բնագիտական հանդես:
2. Ն. Հոբոսյանը <<Քիմիան դպրոցում>>,Երևան 2010
3. https://hy.wikipedia.org
4. http://www.encyclopedia.am

5. www.dasaran.am
5.Քիմիա-11-Լ. Սահակյան, Ա. Խաչատրյան

You might also like