Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 5

Ուսուցում ժամանակակից

մեթոդներով
«Երեխան կարող է և չլինել նշանավոր գիտնական, բայց դառնալ ինքնուրույն մարդ, ով
ընդունակ է վերլուծել իր արարքները, վարքը, ինքնակատարելագործվել, իրացնել իրեն
շրջակա աշխարհում, նրան անհրաժեշտ է սովորել»։
Տեղեկատվական գիտելիքների վրա հիմնված հասարակությունը պահանջում է կրթական
նոր մոտեցումներ, ուսումը ձեռք է բերում կարևոր նշանակություն՝ ուսուցանողի
նկատմամբ դառնալով էլ ավելի պահանջկոտ։ Մեր ժամանակներում կրթություն ստացողը
պետք է ակտիվորեն ներգրավվի կրթական գործընթացում, ձեռփազատվի պասիվ
վիճակից և ազատորեն կազմակերպի ուսման անհատական գործընթաց։ Մեր ժամանակի
սոովորողը ամբողջ կյանքի ընթացքում պետք է սովորի, որովհետև այսօր հասարակության
գիտելիքների ծավալը շատ արագ է փոխվում։ Նոր տեխնիկական միջոցները մեծապես
որոշիչ տեղ են զբաղեցնում մեր առօրյա կյանքում և ուզենք, թե չուզենք դրանք
աստիճանաբար մուտք են գործում կրթություն իրականացնող հաստատություններ։ Արդեն
փաստ է, որ ուսուցումն առանց համակարգչի այլևս հնարավոր չէ պատկերացնել։
Կրթական համակարգը ամեն կերպ պետք է աջակցի ուսուցման կազմակերպմանը՝
սովորողների համար ստեղծելով նոր տեխնիկական սարքավորումներին
համապատասխան պայմաններ և ապահովել դրանց արդյունավետ կիրառումը։ Նոր
մեդիամիջոցները ենթադրում են գիտելիքների ձեռք բերման բոլորովին նոր ուղղություններ
և ուսուցման կազմակերպման նոր ձևեր։ Կրթության
ժամանակակից հաակարգը դասավանդողից և կրթություն իրականացնող մյուս
օղակներից պահանջում է ծրագրերի անընդհատ նորացում, թարմացում,
կատարելագործում, քանի որ ժամանակի հետ փոխվում ե հասարակությունը, կրթության
նպատակաուղղվածությունը, տեղի է ունենում տեխնիկական միջոցների նորացում։
Դասավանդողներն այսօր ուսուման մեթոդների ընտրության մեծ հնարավորություններ
ունեն։ Խնդիրն այն է, թե մենք որքանով ենք տիրապետում ուսուցման ժամանակակից
մեթոդներիÝ, ուսուցման նպատակով մեր կողմից ընտրված կամ արդեն կիրառվող
մեթոդները ոñքանով են համապատասխանում մեր դասավանդած առարկաների
ուսուցման նպատակներին։
Կրտսեր դպրոցÁ կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի
հետագա ուսուցումը։ Տարրական դպրոցի անգլերեն դասավանդող ուսուցչի խնդիրն է ոչ
միայն կարդալ ու գրել սովորեցնել, այլ նաև երեխայի հոգևոր հիմքը հաստատել,
բացաѳÛտել նրա լավագույն որակները, սերմանել սեր դեպի անգլերեն լեզվի
ուսումնասիրումը և արդյունավետ ուսումնական գործունեության ուղիներ ցույց տալ։ Հենց
վերջինն էլ հատկապես կարևոր է այնժամ արագ փոփոխվող, տեղեկատվությամբ
հեղեղված աշխարհում։
Ակադեմիկոս Ա․Պ․ Սեմյոնովի հայտարարությունը, թե՝ «ժամանակակից դպրոցի
կարևորագույն խնդիրն է սովորեցնել մարդուն ապրել տեղեկատվական աշխարում» պետք
է որոշիչ լինի յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքում։ Այսօր ՏՀՏ-ների լայնածավալ
կիրառումն իր տեղն է գտնում առաջին հերթին դասին։ Մեդիան օգտագործելը ենթադրում
է ակտիվ աշխատանք և մասնակցություն ուսուցման գործընթացի տարբեր փուլերում։
Ինտերակտիվ մոդելն իր առջև նպատակ է դնում կազմակերպել ուսուցման այնպիսի
պայմաններ, որոնց առկայությամբ բոլոր սովորողները ակտիվորեն փոխգործակցում են։
Ինտերակտիվ են այն տեխնոլոգիանները, որոնց կիրառման ժամանակ սովորողը
ուսուցանող համակարգում հանդես է գալիս մշտապես փոփոխվող սուբյեկտիվ-օբյեկտիվ
հարաբերություններում, պարբերաբար դառնալով նրա ինքնավար ակտիվ տարրը։
ՈՒսուցման ինտերակտիվ մեթոդները նպաստում են ժամանակի տնտեսմանը,
դասավանդողի և սովորողի ստեղծագործական ներուժի բացահայտումը։ Ինտերակտիվ
դասն այնպիսի դաս է, ուր ապահովվում է ուսուցիչ-սովորող սերտ համագործակցություն։
Դասավանդողը հիմնականում հանդես է գալիս որպես կրթական գործընթացի
կազմակերպող, իսկ սովորողը պետք է լինի այդ գործընթացի կենտրոնում և ակտիվ
մասնակցություն ունենա։ Դասը պետք է այնպես կառուցված լինի , որ հնարավոր լինի
ներգրավել դասարանի բոլոր սովորողներին՝ յուրաքանչյուրին ըստ
հնարավորությունների։
Ինտերակտիվ դասի շնորհիվ տեղի է ունենում մտքերի և տեղեկությունների փոխանակում,
քննարկում, փնտրում և բացահայտում, ինչը նպաստում է անընդհատ
կատարելագործմանը, ինչպես սովորողի, այնպես էլ՝ դասավանդողի դեպքում։
ՏՀՏ-ները խնայում են ժամանակը՝ Ãույլ տալով նախօրոք պատրաստելու դասը, թեման,
նյութը։ Մեկ անգամ ստեղծած դասը որոշակի խմբագրումներով հնարավոր է կիրառել այլ
անգամներ ևս։
Մեդիամիջավայրը անհամեմատելի մեծ է տեղեկատվության խտությամբ։ Իսկապես,
տեքստի 1 էջը դասավանդողը արտաբերում է 1-2 րոպեի ընթացքում։ Այդ նույն րոպեի
ընթացքում լայնէկրան տեսանյութը բերում է ինֆորմացիայի ավելի մեծ ծավալ։
Հաստատված է, որ նյութի բանավոր մատուցման ժամանակ սովորողը րոպեում ընկալում
է և ընդունակ է վերլուծելու մինչև հազար պայմանական միավոր տեղեկություն, իսկ
տեսողական օրգանների «միացմաÙµ» մինչև 100 հազար այդպիսի միավոր։ Այս
տեխնոլոգիաները կարելի է դիտել որպես ուսուցման բացատրական-զննական մեթոդ, որի
հիմնական նպատակը ուսումնական նյութի հաղորդման ճանապարհով սովորողների՝
տեղեկատվության յուրացման կազմակերպումն է և դրա հաջող ընալման ապահովումը,
որը ընդլայնվում է, երբ զուգահեռ միանում է նաև տեսողական հիշողությունը։ Հայտնի է,
որ մարդկանց մեծամասնությունը մտապահում է լսածի 5% և տեսածի 20%-ը։ Ձայնային և
տեսողական տեղեկատվության միաժամանակյա օգտագործումը բարձրացնում է
մտապահելու ունակությունը մինչև 40-50%։ Մեդիածրագրերը ինֆորմացիան մատուցում
են զանազան և հենց դրանով ուսումնական պրոցեսն ավելի արդյունավետ են դարձնում։
Արդյունքում ունենում ենք ժամանակի խնայողություն միջինում 30%, իսկ ձեռք բերած
գիտելիքները պահպանվում են հիշողության մեջ ավելի երկար։ Որպես վերը նշվածի վառ
օրինակ կցանկանայի ներկայացնել իմ մի շարք ինտերակտիվ դասերից մեկը, որը
նախատեսված է 3-րդ, 4-րդ դասարաններում գույների ուսումնասիրությանը։
Դասի թեման՝ “Colours”
Դասի նպատակներն են՝ դասի վերջում սովորողը պետք է կարողանա․
1. տարբերակել և ճիշտ արտասանել գույները,
2. օգտագործել գույները բառակապակցություններում և նախադասություններում,
3. պատասխանի հարցերին` օգտագործելով գույները։
Աղբյուրները․
 դասագիրք,
 համակարգչային նյութ,
 երգ-ֆիլմ գույների մասին,
 տեսանյութ գույների մասին,
 ցուցապաստառներ (գույների),
 գունավոր քարտեր,
 քարտեր (գրության համար)։
Մեթոդներ․
1. մտագրոհ,
2. մտածիր / զույգ կազմիր / կիսվիր,
3. խմբային աշխատանք։

Խթանում
Խթանման փուլերում սովորողները դիտում են երգ գույների վերաբերյալ, որից հետո
կատարվում է մտագրոհ։ Նախապես պատրաստված ցուցապաստառի վրա գրված են
գույները, որոնք սովորողները ընթերցում են և համապատասխան գունավոր քարտը
կպցում են տվյալ գույնի վրա։

orange black

COLOURS

red yellow
green
Իմաստի ընկալում
Իմաստի ընկալման փուլում սովորողները լսում և դիտում են նյութ «Գունավոր
մեքենաներ» վերնագով, որից հետո ուսուցչի օգնությամբ կատարում են աշխատանք
գույները ճիշտ հեգելու և մտապահելու համար։ Յուրաքանչյուր խմբի անդամ մյուս խմբին
ցույց է տալիս գունավոր քարտ, իսկ մյուս խմբի անդամը փորձում է հեգել և արտասանել
գույնը։
Դիտում են տեսանյութ գույն+առարկա թեմայով, որից հետո էկրանին խառը ձևով
ներկայացվում են գույներն և առարկաները։ Խմբերին տրվում է 5 րոպե, որպեսզի նրանք
կազմեն որքան հնարավոր է շատ գույն+առարկա կապակցություններ։ Այնուհետև
էկրանին հայտնվում է ճիշտ տարբերակը,առավելագույն ճիշտ պատասխաններ ունեցող
խումբը հաղթում է։ Դիտում են տեսանյութ, որտեղ գույներն օգտագործվում են
նախադասությունների մեջ (The apple is red, The tree is green.): Այնուհետև էկրանին
ներկայացվում է հայտորոշիչ թեստ «Դասավորել խառը բառերը՝ կազմելով
նախադասություն»։ Այս աշխատանքին տրվում է 10 րոպե։ Ժամանակի ավարտից հետո
էկրանին հայտնվում են ճիշտ շարահյուսությամբ նախադասություններ, որոնց
ստուգումից հետո խմբերին տրվում են համապատասխան միավորներ։
Կատարվում է տեսանյութի դիտում, որտեղ կատարվում է հարց ու պատասխան գույների
կիրառմամբ (What colour is the mouse? The mouse is brown.): Սովորողները լսում են
հարցը, պատասխանում, որից հետո լսում են տեսանյութի պատասխանը։ Առավելագույն
ճիշտ պատասխան ունեցող խումբը հաղթոÕ է ճանաչվում։
Դասի վերջում կատարվում է խմբի միավորների ամփոփում և գնահատում։
Այս ամենը ես կիրառել եմ իմ դասապրոցեսի ընթացքում և 45 րոպեում ես կարողացա
հասնել իմ նպատակին` առավելագույն արդյունավետությամբ և ժամանակի
գերխնայողությամբ։
Եվ վերջում կուզեի հիշատակել նշանավոր դիդակտիկ Ի․Պ․ Պոդլասիի խոսքերը՝
«Մանկավարժությունը դա աբստրակցիա է, իսկ նրա գործնական կիրառումը՝ բարձր
արվեստ» և թող յուրաքանչյուր ոք այն հասկանա և կիրառի յուրովի։
Գրականության ցանկ
1. Протоопова В.В.”Вклучение компьютра и Интернета в процесс
обучения”.
2. Ա․Վ․Ալխուտովս, Ի․ՅՈՒ․ Օրեշկինա․
3. Подласый И.П.«Педагогика» Новый курс։учебник для студ.нед.
вузов.-М:ВФФДОС,1999-КР։Общие основы:Прочесс обучения-
576:ил
4. Селевко Г.К. Педагогические технологии на основе активизации
интерсификации и ефективного управления УВП.М:НИИ
Школных технологий ,2005.
5. ՆÛութեր eurokid.com.ua. սայթից.
6. Մանկավարժական հանդես «Մխիթար Սեբաստացու
կրթահամալիր»։

You might also like