Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 12

«Մանկավարժական միտք» թիվ 40-41, Երևան, 2011, էջ.

32-40:
Աննա Ստեփանյան,
Շուշան Գալստյան
«Մանկավարժական վերլուծության և ինքնավերլուծության դասական
մոտեցումները ժամանակակից մանկավարժության մեջ»
Մանկավարժական վերլուծությունը ղեկավարի գործունեության առաջատար
մեթոդներից է: Ներդպրոցական կառավարումը մանկավարժական գործընթացի
մասնակիցների նպատակաուղղված, գիտակցված համագործակցություն է, որը
հիմնված է օբյեկտիվ օրինաչափությունների իմացության վրա՝ արդյունավետ
լուծումների հասնելու նպատակով [1]:
Մանկավարժական վերլուծության դերը մանկավարժական ոլորտում
չափազանց կարևոր է. ղեկավարի վերլուծական ընդունակությունները նպաստում են
կրթական գործընթացում նորարարական աշխտանքների կազմակերպմանը և դրանց
արդյունավետ իրականացման վերահսկմանը:
Մանկավարժական վերլուծության հիմնախնդիրը ուսումնասիրվել է
գիտնականների կողմից, և կարևորվել վերջինիս դերը ինչպես ղեկավարի
գործունեության, այնպես էլ կրթական գործընթացի բոլոր մասնակիցների համար:
Մանկավարժական վերլուծությունով է սկսվում և ավարտվում ցանկացած
նորարարական գործընթացի իրականացման և կառավարման յուրաքանչյուր փուլ:
Եթե նշված գործընթացներում չի իրականացվում մանկավարժական վերլուծություն,
ապա նորարարական գործընթացների կառավարման հիմնական գործառույթները՝
պլանավորումը, կազմակերպումը, վերահսկումը, կարգավորումը, իրենց զարգացման
մեջ չեն ստանում տրամաբանված հիմնավորում և ավարտ:
Մանկավարժական և կառավարման գործընթացների, այդ թվում՝
նորարարական գործընթացների իրականացման արդյունավետությունը
պայմանավորված է նրանով, թե դպրոցի ղեկավարը, ուսուցիչը որքանով են
տիրապետում մանկավարժական վերլուծության մեթոդին, ինչպիսի խորությամբ
կարող են հետազոտել փաստերը, բնութագրող կապերը: Տնօրենի գործունեության մեջ
մանկավարժական գործընթացի նպատակադրման և խնդիրների առաջադրման
փուլում ժամանակավրեպ և ոչ մասնագիտական իրականացված վերլուծությունը
հանգեցնում է չհիմնավորված որոշումների ընդունման: Մանկավարժական
գործընթացում ներդրվող մանկավարժական նորարարության ոչ լիարժեք
գիտակցումը, նախնական վերլուծության թերիությունը հանգեցնում են
բարդությունների, որոնք կարող են խոչընդոտել ոչ միայն ներդրման սահուն
ընթացքը, այլ նաև ձեռք բերվող արդյունքների արդյունավետությունը: Ըստ Յու. Ա.
Կոնարժևսկու [2]` մանկավարժական վերլուծության հիմնական գործառույթը

1
դպրոցի մանկավարժական գործընթացի զարգացման հեռանկարների և վիճակի
ուսումնասիրումն է, օբյեկտիվ գնահատման չափանիշների մշակումը: Այս
գործառույթը կառավարման կառուցվածքում ամենաաշխատարարն է, քանի որ
վերլուծությունը ենթադրում է ուսումնասիրվող օբյեկտից մասերի առանձնացում,
յուրաքանչյուր մասի դերի և տեղի գնահատում, մասերի միաձուլում մեկ ամբողջի,
համակարգաստեղծ տարրերի միջև կապերի հաստատում:
Եթե մանկավարժական վերլուծությունը համեմատենք կառավարման մյուս
գործառույթներին, ապա կնկատենք, որ այն կարծես մնում է ստվերում, աննկատ,
սակայն իրականում դրա համար պահանջվում է գերլարվածություն, ձևավորված
վերլուծական մտածողություն, որն արտահայտվում է մանկավարժական փաստերը և
երևույթնորը ընդհանրացնելու, համակարգելու, համեմատելու, սինթեզելու
կարողությամբ:
Մանկավարժական վերլուծության տեսակները որոշված են
մանկավարժության տեսության մեջ և պրակտիկայում Յու. Ա. Կոնարժևսկու, Տ.Ի.
Շամովայի և ուրիշների կողմից:
Գույություն ունեն դրա տարբեր դասակարգումերը:
Վերլուծության սուբյեկտով պայմանավորված՝ մանկավարժական
վերլուծության տեսակների բնութագրման գործընթացում (ինչպիսին է վերլուծության
բնույթը ժամանակի, տարածության, փաստագրական առումներով) առանձնացվում է
վերլուծության 3 տեսակ՝ չափորոշչային, թեմատիկ և հանրագումարային:
1. Չափորոշչային վերլուծությունը կրթական գործընթացի ընթացքի և
արդյունքների մասին ամենօրյա տեղեկության ուսումնասիրությունն է, ընթացքը
խախտող պատճառների բացահայտումը: Որպես կանոն՝ այս մանկավարժական
գործընթացի կարգավորման ընթացքում կատարվում են շտկումներ, ուղղումներ և
փոփոխություններ: Չափորոշչային վերլուծության առարկա կարեղ են դառնալ
սովորողների ընթացիկ առաջադիմության ուսումնասիրությունը, կարգապահության
վիճակը դասարաններում (մեկ օրվա, շաբաթվա ընթացքում), նոր մեթոդների
կիրառման արդյունքները, նորամուծության ընթացքի ուսումնասիրությունը և այլն:
Չափորոշչային վերլուծությունը, որպես կանոն, իրականացնում են դպրոցի տնօրենը
և նրա տեղակալը՝ կատարելով դասերի կամ արտադասարանային
պարապմունքների ունկնդրում և դրանց արդյունքների դիտարկում: Նման
վերլուծության արդյունքների արձանագրումը, դրանց համակարգումը և գիտակցումը
հանգեցնում են մանկավարժական վերլուծության թեմատիկ ձևին: Չափորոշչային
վերլուծությունը փաստերի պարզապես արձանագրում չէ. այն ենթադրում է դրանց
համեմատում, ընդհանրացում, ի հայտ գալու պատճառների բացահայտում և

2
հնարավոր հետևանքների կանխատեսում: Այսպիսի վերլուծության արդյունքները և
դրա հիման վրա կայացված որոշումները պահանջում են անհետաձգելի կատարում:
2. Թեմատիկ վերլուծությունը մանկավարժական գործընթացի առավել կայուն,
կրկնվող կախվածությունների, հեռանկարների ուսումնասիրությունն է: Եթե
չափորոշչային վերլուծության առարկան առանձին դասն է, միջոցառումը կամ
արտադասարանական պարապմունքը, ապա թեմատիկ վերլուծության առարկան
դասերի, արտադասարանական պարապմունքների համակարգն է: Դպրոցի տնօրենը
կամ նրա տեղակալը կարող են լիարժեք պատկերացում կազմել ուսուցչի
աշխատանքի մասին՝ միայն վերլուծելով նրա անցկացրած մի շարք դասեր՝
ստանալով պատկերացում նրա դասերի համակարգի մասին: Թեմատիկ
վերլուծության բովանդակությունը այնպիսի հիմնախնդիրների համալիրն է,
ինչպիսիք են՝ դասի ժամանակ կիրառվող նորարարական արդյունավետ մեթոդների
ընտրությունը, ուսուցչի համակարգված աշխատանքը սովորողների
դաստիարակությամ, մշակութային մակարդակի բարձրացման ուղղությամբ,
մանկավարժական կոլեկտիվի գործունեությունը դպրոցում նորարարական
մթնոլորտի ստեղծման ուղղությամբ և այլն:
Այսպիսով՝ նորարարական մեթոդների, գործընթացների իրականացման
ընթացքի և արդյունքների մասին հստակ տեղեկություններ ստանալու համար
դպրոցի տնօրենը և նրա տեղակալները պետք է առավելապես հենվեն թեմատիկ
մանկավարժական վերլուծության վրա:
3. Հանրագումարային վերլուծությունն իր մեջ ներառում է ժամանակի,
բովանդակային և տարածության շրջանակները: Այն անցկացվում է քառորդի,
կիսամյակի, ուսումնական տարվա վերջում և ուղղված է կրթդաստիարակչական
գործընթացում ձեռք բերված հիմնական արդյունքների, դրանց հասնելու
պայմանների և նախադրյալների ուսումնասիրմանը: Հանրագումարային
վերլուծությունը նախապատրաստում է կառավարման մյուս բոլոր գործառույթների
իրականացումը [3]: Որո՞նք են մանկավարժական վերլուծության հիմնական
օբյեկտները: Դրանք են՝ ուսուցման կազմակերպման ձևերը (նախ և առաջ դասը),
արտադասարանային պարապմունքները և միջոցառումները, դպրոցում կատարվող
աշխատանքները ողջ տարվա ընթացքում: Մանկավարժական վերլուծությունը՝
որպես դպրոցի նորարարական գործընթացների կառավարման գործառույթ, կարելի
է ներկայացնել գործառույթների հետևյալ հաջորդականությամբ.
1. դասի, դաստիարակչական միջոցառման կամ ուսումնական տարվա
ձեռքբերումների դիտարկումը որպես ընդհանուր համակարգի մի մաս,

3
այսինքն՝դրանց արդյունքների համեմատումը մինչև նորամուծության
ներդրումը,
2. արդյունավետությունը բացահայտող ամբողջական տարրերի բացահայտումը,
տվյալ դասի, ինչպես նաև մանկավարժական կոլեկտիվի մանկավարժական
կուլտուրան, նորարարական մթնոլորտը, աշակերտների սովորելու
հնարավորությունները, նրանց դաստիարակվածության մակարդակը,
մանկավարժական գործընթացի ուսումնանյութական բազայի ապահովումը,
դպրոցի մթնոլորտի բարոյահոգեբանական վիճակը և այլն
3. դասերի անցկացման մեթոդների, ձևերի, բովանդակության, գործունեության
նպատակների հիմնավորվածությունն ու նպատակահարմարությունը,
նորարարական մեթոդների կիրառումը և դպրոցի աշխատանքային պլանի
հիմնական ուղղությունների իրականացումը
4. դասերի, միջոցառումների և ուսումնական տարվա ընթացքում տարվող
աշխատանքներում արդյունքների վերլուծությունը
5. հիմնական բացթողումների և դրական կողմերի բացահայտումը դասերի
ընթացքում
6. դասի, դաստիարակչական միջոցառուման, ուսումնական տարվա ընթացքում
համալիր աշխատանքների հետագա կատարելագործման նպատակով
դիտողությունների, եզրակացությունների և առաջարկությունների
ձևակերպումը
Դպրոցի ղեկավարության մշտական ուշադրության օբյեկտը առավելապես
նորարարության ներմուծման ընթացքն է, դասալսումները և դրանց
մանկավարժական վերլուծությունը: Միայն ունկնդրման և քննարկման ճանապարհով
է հնարավոր օբյեկտիվ պատկերացում կազմել դասի մասին և որոշել, թե
նորարարական մոտեցումները որքանով են ուսուցչին օգնել արդյունավետ դաս
իրականացնելու հարցում:
Դպրոցի ղեկավարների կառավարման գործընթացում առանձնացվում է
դասերի վերլուծության 3 տեսակ՝ ծավալուն, համառոտ և տեսակետային:
Դասի ծավալուն մանկավարժական վերլուծությունը ենթադրում է դասի բոլոր
տարրերի առանձնացում և մանրակրկիտ վերլուծություն, դասին ներկայացվող
դաստիարակչական, հոգեբանական, դիդակտիկական, սանիտարահիգիենիկ
պահանջների որոշում: Ծավալուն մանկավարժական վերլուծությունն անցկացվում է
երիտասարդ ուսուցիչների դասերի քննարկամն ժամանակ, ինչպես նաև այն
ուսոցիչների, որոնք դժվարություն ունեն դասերի անցկացման ընթացքում: Այսպիսի
վերլուծությունը նպատակահարմար է նաև նորարար ուսուցիչների

4
մանկավարժական գործունեությունը ուսումնասիրելու համար, որոնց փորձը կարող
է ընդհանրացման և տարածման առարկա դառնալ:
Դասի համառոտ վերլուծությունը դպրոցի տնօրենից, ուսմասվարներից կամ
մեթոդիստներից պահանջում է առաջարկությունների օբյեկտիվ ներկայացում: Դասի
համառոտ վերլուծությունը չի անցկացվում արագ. այն պահանջում է ինչպես ուսուցչի
անձի լիարժեք իմացություն, այնպես էլ ղեկավարներից՝ մեթոդական և կառավարման
գիտելիքներ և հմտություններ:
Տեսակետային վերլուծությունն ուղղված է դասի որևէ կողմի
ուսումնասիրմանը, օրինակ՝ աշակերտների իմացական գործունեության
ակտիվացման նպատակով զննական միջոցների կիրառման արդյունքների
ուսումնասիրում և այլն:
Ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքի ամփոփիչ
վերլուծության հիմքում Ն.Ն. Պանֆերովը դնում է հետևյալ ուղղությունները.
 դասավանդման որակը, այսինքն՝ ուսուցիչների մասնագիտական
պատրաստվածության համապատասխանությունը զարգացող դպրոցի
պահանջներին, կրթական ծրագրերի և պետական չափորոշիչների
կատարումը, ուսուցման ակտիվ մեթոդների և ձևերի կիրառումը, անձի
անհատական հակումների և ընդունակությունների զարգացումը,
աշակերտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների
գնահատման չափորոշիչների պահպանումը
 աշակերտների գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակը՝
ծավալը, խորությունը, համակարգվածությունը, կայունությունն ու
գիտակցվածությունը,
 աշակերտների համակարգչային գրագիրտությունը
 ճանաչողական գիտելիքների և հմտությունների հետաքրքրությունների
զարգացման մակարդակը
 աշակերտների դաստիարակվածության մակարդակը
 դպրոցի մեթոդական աշխատանքի որակը և դրվածքը
 ծնողների հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը
 մանկավարժների և աշակերտների առողջական վիճակը, նրանց
սանիտարահիգիենիկ կուլտուրան
 մանկավարժական և դպրոցական խորհուրդների գործունեության
արդյունավետությունը [4]
Պանֆերովի առաջադրած ուղղությունները տալիս են վերլուծության
նորարարական գործընթացների արդյունավետությունը վերլուծելու

5
հնարավորություն: Յուրաքանչյուր ուղղության մեջ նորամուծության վերլուծությունը
թույլ կտա պարզել, թե ինչքանով են ներդրված նորամուծությունները ընդունված,
կիրառված, ինչպիսի արդյունքների են հասել ուսուցիչները ուսումնական տարվա
ընթացքում:
Մանկավարժական վերլուծության հիմնական օբյեկտը դասն է, ուսուցչի
աշխատանքը դասի ժամանակ, նրա աշխատանքի արդյունքում աշակերտների ձեռք
բերած գիտելիքները, կարողությունները և հմտությունները:
Այժմ դիտարկենք դասը նրա արդյունավետության գնահատման տեսանկյունից:
Ժամանակակից կրթական գործընթացը և՛ ուսուցչից, և՛ դպրոցի ղեկավարներից
պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, քանի որ դպրոցում են
դրվում մարդու ձևավորման և զարգացման հիմքերը, դպրոցը դեռահասի, պատանու
կյանքի կազմակերպման վայրն է, նրա պատերի ներսում է մանկավարժական
բազմ,ակողմանի ազդեցությունների շնորհիվ ամբողջանում սերնդի նկարագիրը: Այս
ամենի մեջ դասը այն կարևոր բաղադրիչն է, որի ժամանակ աշակերտները ոչ թե
պասիվ մասնակցության ճանապարհով “կլանում են” ուսուցչի պատրաստի
ներկայացրած գիտելիքները, այլ ստեղծագործական գործունեության ծավալման
միջոցով իրենք են ձեռք բերում ծրագրով նախատեսված ուսումնական
տեղեկատվությունն ու անհրաժեշտ հմտությունները: Սա նշանակում է, որ դասի
որակի գնահատումը հնարավոր չէ առանց դրա անցկացման և կազմակերպման
նկատմամաբ ժամանակակից մոտեցումների հաշվառման: Դրանք, անշուշտ,
բազմաթիվ են: Մենք կփորձենք առանձնացնել այն մոտեցումները, որոնք
առավելապես նպաստում են նորարարական գործընթացների կառավարման ոլորտի
առաջընթացին.
 դասին ներկայացվող ծրագրային-մեթոդական պահանջների ճշգրիտ և հստակ
կատարում, դասի տեսակի ճշգրիտ որոծում, միջառարկայական կապերի
հստակ պատկերացում, դասի թեմայի դերի պատկերացում տվյալ բաժնի մեջ,
դասի ինքնատիպության պատկերացում ուսուցչի կողմից
 դասի ընթացքում ներքոհիշյալ խնդիրների գիտակցումն ու համակարգված
իրականացումը
 ուսման դրդապատճառայնությունը, գիտելիքների և ուսումնական
կարողությունների և հմտությունների, իմացական ընդունակությունների,
ինքնակրթության նկատմամբ պատասխանատվածության ձևավորումը
 դաստիարակության արդյունքում ակտիվ կենսագործունեության
դիրքորոշման, ճիշտ վարքագծի և շփման փորձի ձևավորում, այդ որակների

6
փոխակերպումը արժեքային առանձնահատկությունների և անձի կայուն
բարոյական որակների
 ժամանակակից նորարարական մանկավարժական տեխնոլոգիաների տեղին
կիրառումը ուսուցման գործընթացում, դրանց ուղղվածությունը ինտելեկտի,
ուշադրության, ընկալման, հիշողության, մտածողության, երևակայության,
խոսքի, աշակերտների կամային-հուզական ոլորտների զարգացմանը
 դասի կարևորագույն խնդիրների առանձնացումը, դրանց հստակեցումը
կոլկտիվի հնարավորությունների և առանձնահատկությունների հաշվառմամբ
 դասի տեմպի և արդյունավետ կառուցվածքի ընտրություն, որը կարող է
ապահովել նախանշված խնդիրների լուծումը
 կյանքի, հասարակության պահանջների, անձնական կյանքի փորձի և
ուսումնական նյութի միջև սերտ կապի ապահովում, աշխարհի մասին
ընդհանրական գիտական պատկերացման ձևավորման նպատակով
միջառարկայական կապերի ապահովում
 ուսուցման գործընթացի պրակտիկ և մասնագիտական ուղղվածության
ապահովում, աշակերտների համար գիտելիքները պրակտիկայում կիրառելու
իրական հնարավորությունների ստեղծում
 ակտիվ մեթոդների և ինտենսիվուսուցման միջոցովտվյալ ուսումնական
առարկայի նկատմամբ հետաքրքրության ձևավորում, դասի ժամանակ
խոսքային, զննական և գործնական, պրոբլեմային-որոնողական մեթոդների,
ինքնուրույն աշխատանքի ձևերի, աշակերտների իմացական
հետաքրքրությունների խթանման մեթոդների կիրառում, ուսման նկատմամբ
գիտակցական վերաբերմունքի և ուսման այլ դրդապատճառների ձևավորում
 տվյալ դասի տեսակի համար խմբային և անհատական աշխատանքային ձևերի
տեղին և հմուտ զուգակցումը
 մանկավարժահոգեբանական ախտորոշման հիման վրա ստացած
տեղեկությունների հաշվառում, աշակերտների նկատմամբ տարբերակված
մոտեցման դրսևորում
 աշակերտների՝ սեփական ուսումնական գործունեության նկատմամբ ակտիվ և
գիտակից վերաբերմունքի, դասի ընթացքում ուսումնական աշխատանքի
ռացիոնալ կազմակերպման հմտությունների ձևավորում
 տվյալ տարիքի աշակերտների հետ հաղորդակցման մեթոդների և հնարների
ընտրություն և կազմակերպում, աշակերտի անձի նկատմամբ հարգանքի
դրսևորման զուգակցման հիման վրա բարձր պահանջների ներկայացում

7
 ուսուցչի կողմից կազմված դասի պլանի իրականացում, անհրաժեշտության
դեպքում (հաշվի առնելով ուսումնական իրավիճակը) լրացուցիչ մեթոդական
տարբերակների հմուտ և տեղին կիրառում, անցկացրած դասը գրագետ
վերլուծելու կարողություն, ինքնավերլուծության ընթացքում աշակերտների
կրթության, դաստիարակության, զարգացման արդյունքների բացահայտում,
ինքնավերլուծության արդյունքների հաշվառում հետագա դասերը
պլանավորելու ընթացքում [5]
Գիտենալով և կատարելով ժամանակակից դասին ներկայացվող պահանջները՝
ինչպես ուսուցիչը, այնպես էլ ուսումնական պարապմունքին ներկա գտնվող
վերահսկողը կարող են գրագետ և մեկնաբանված վերլուծել դասը: Ուսուցչի կողմից
իրականացվող մասնագիտական գործունեության ինքնավերլուծությունը
մասնագիտական կատարելագործման ամենաարդյունավետ ձևերից մեկն է:
Վերլուծությունը ավելի արդյունավետ է անցկացնել անմիջապես դասից հետո՝ նոր
դասի պլանը գրելուց առաջ, որպեսզի դրանում հաշվի առնվեն վերլուծության
արդյունքները:
Մանկավարժական պրակտիկայում վաղուց բավականին արդյունավետորեն
կիրառվում են դասի վերլուծության տարբեր մեթոդիկաներ, որոնք, որպես կանոն,
հարցերի որոշակի համակարգ են, որոնց պատասխանելով՝ ուսուցիչը ձևավորում է
իր կողմից անցկացրած դասի վերաբերյալ պատկերացումներ:
Մանկավարժական գրականության մեջ (Յու. Բ. Զոտով, Տ.Ա. Իլյինա, Գ.Ֆ.
Կիրիլովա, Ի.Յա. Լեռներ, Մ.Ի. Մախմուտովա և այլք) գիտական-մանկավարժները
նկարագրել են դասերի տարբեր ինքնավերլուծության ձևեր: Ամենալայն տարածքում
գտած տարբերակը, որը, ի դեպ, հնարավորություն է տալիս պարզելու նաև ուսուցչի
կողմից նորարարական գործընթացների կազմակերպման մակարդակը,
ներկայացված է Տ. Ա. Իլյինայի կողմից: Նա առանձնացնում է 10 կետ, որոնց
համաձայն ուսուցիչը պետք է իրականացնի ինքնագնահատում և
ինքնավերլուծություն: Ներկայացնենք դրանք.
 դասի ընդհանուր կառուցվածքը
 դասի հիմնական դիդակտիկական նպատակի իրականացումը
 ուսուցման ընթացքում աշակերտների զարգացման ապահովումը
 դաստիարակությունը դասի ընթացքում
 դիդակտիկայի հիմնական սկզբունքների պահպանումը
 ուսուցման մեթոդների ընտրությունը, այդ թվում նաև նորարարական
 ուսուցչի աշխատանքը դասի ընթացքում
 աշակերտների աշխատանքը դասի ընթացքում

8
 դասի հիգիենիկ պայմանները
 հատուկ խնդիրներ, որոնք որոշվել են մեթոդական միավորումների և
մանկավարժական խորհրդի կողմից
Այս հարցաշարը, անշուշտ, ամբողջական չէ. այն կարող է կիրառվել ինչպես
ուսուցչի կողմից ինքնավերլուծություն անցկացնելու, այնպես էլ վերահսկողի կողմից
ստուգումներ անցկացնելու ընթացքում:
Վ.Ա. Սուխոմլինսկին շեշտում է, որ դասի ընթացքում ուսուցիչը ոչ միայն
աշակերտների առաջ բացում է գիտելիքների դռները, այլ նաև արտահայտում է ինքն
իրեն, բացում է աշակերտների առաջ սեփական հոգևոր աշխարհը և հոգևոր
հարստությունը [6]:
Ամբողջացնելով նշենք, որ ժամանակակից մանկավարժական պրակտիկայում
դասի վերլուծության ընթացքում կարևորում են հետևյալ կողմերը.
Դասի կազմակերպչական կողմը: Արդյո՞ք ուսուցիչը ժամանակին եկավ
դասարան, պատրաստե՞լ էր անհրաժեշտ պարագաները, միջոցները, կավիճը,
գրատախտակը, աշակերտները պատրա՞ստ էին դասին, ինչպիսի՞ն էր դասարանի
սանիտարական վիճակը, հերթապահությունը, ընդհանուր վիճակը:
Դասի բովանդակությունը: Գնահատվում9 են ընտրած նյութի սահմանները,
ուսուցչի բացատրությունների խորությունն ու գիտականությունը, կապը
իրականության հետ, նյութի դաստիարակչական կողմի ապահովումը, լրացուցիչ
նյութերի, գիտության նորությունների ու նվաճումների, ուսուցչի կողմից դասի
ընթացքում զննական պարագաների կիրառելիության մակարդակը և գործածման
արդյունավետությունը, դրանց համապատասխանությունը ներկայացվող
պահանջներին: Աշակերտների պատասխանների, գիտելիքների խորության, խոսքի
կուլտուրայի, ուսուցչի կողմից իրականացված վերլուծությունն ու մակարդակի
գնահատումը:
Դասի դաստիարակչական կողմը:
 Կարևորվում են հարցման մեթոդները, հարցման ընթացքում կիրառվում են
աշակերտների ակտիվացման հնարները, տրամադրված հարցման
ժամանակը, հարցման ընթացքում գիտելիքների խորացմանը ձևերի կիրառում
 Աշակերտները ուշադիր լսում են ուսուցչին, բացատրելու ընթացքում ուսուցիչը
նպաստում է աշակերտների մտածողության, ինքնուրույնության զարգացմանը
 Կարևորվում է ուսումնական նյութի յուրացման կայունության մակարդակը,
ուսուցչի կողմից տվյալ առարկայի դասավանդման նորարարական
մանկավարժական տեխնոլոգիաների իմացությունը

9
 Ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցների, փորձերի և գործնական
աշխատանքների առկայությունը, որակն ու կարևորությունը
 Տնային առաջադրանքների ծավալն ու ահրաժեշտությունը, տնային
առաջադրանքների ստուգման մեթոդների բազմազանությունը
 Աշակերտների աշխատանքային տետրերի որակը, ուսուցչի կողմից դրանց
ստուգման ձևերի, մեթոդների արդյունավետությունը
Ուսուցչի վարքագծի առանձնահատկությունները դասի ընթացքում,
աշակերտների հետ նրա հաղորդակցման բնույթը: Վերլուծվում է մանկավարժի դերն
ու տեղը դասի ընթացքում, նրա խոսքի կուլտուրան, տակտը, սովորույթները,
դիմախաղը և ժեստերը:
Արդյունքում վերահսկողն ունենում է դասի ընթացքի հստակ պատկերը, այսպես
կոչված “լուսանկարը”, որի հիմքում կատարվում է վերլուծություն և գնահատում:
Դասի այսպես կոչված “լուսանկարը” ստանալու համար կարելի է առաջնորդվել
հետևյալ քայլերով.
 ընթացիկ ժամանակը
 մանկավարժի գործառույթները
 մտուգողի կարծիքները, նկատողությունները
Այս քայլերի միջոցով կարելի է հստակ պատկերացում ստանալ դասի ընթացքում
կիրառվող նորարարական մեթոդների արդյունավետության մասին, հետևել
նորարարությունների նկատմամբ ուսուցչի դիրքորոշումներին: Այս “լուսանկարը”
թույլ է տալիս վերլուծել, գնահատել դասի արդյունավետությունը, ընդհանրացնել
արդյունքները: Նմանօրինակ մանկավարժական վերլուծությունը մանկավարժական
մենեջմենթի համակարգային մասն է կազմում: Տեղեկատվությունը, որը
հավաքագրվում է դասի “լուսանկարի” միջոցով, կատարում է կառավարման
գործառույթներից մեկը: Դա փաստացի կատարվող աշխատանքների,
իրադարձությունների մանկավարժական վերլուծությունն է, որի արդյունքում
հիմնավորվում են կիրառվող տարբեր միջոցները, որոնք անհրաժեշտ են
նպատակներին հասնելու համար, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում
օբյեկտիվ գնահատական տալ մանկավարժական գործընթացի արդյունքներին և
մշակել նոր կարգավորող մեխանիզմներ, որոնք ամբողջ համակարգը պետք է
փոխանցեն նոր որակական վիճակի [7]:
“Լուսանկարը” ամփոփելու հետևանքով ուսուցչին ներկայացվում են
առաջարկություններ, որոնք կատարելագործում են նրա մասնագիտական
գործունեությունը:

10
Ընդհանրապես կառավարումը հիմնվում է սուբյեկտի կողմից կատարվող
գործընթացի մասին գիտելիքների վրա: Այդ պատճառով դպրոցներում ստեղծվում է
մոնիտորինգի համակարգ՝ կրթական գործընթացի անընդհատ վերահսկում
արդյունքների և այն տարրերի բացահայտման համար, որոնք ազդել են նաև
որոշումներ կայացնելու և իրականացնելու վրա, որոնք անհրաժեշտ են կրթական
գործընթացը կարգավորելու և շտկելու նպատակով:
Այսպիսով՝ դպրոցի կառավարման գործառույթների իրականացումն անհնարին է
առանց գրագետ մանկավարժական վերլուծության, որը անցկացվում է ինչպես
դպրոցի զեկավարների, այնպես էլ ուսուցիչների կողմից իրենց կատարած
աշխատանքի նկատմամբ: Ղեկավարն այդ վերլուծության շնորհիվ ուշադիր և
մանրակրկիտ ուսումնասիրում է դպրոցի գործունեության կենսապահովման
հարցերը և կրթական հաստատության կատարելագործմանն ուղղված
աշխատանքների մասին օբյեկտիվ պատկերացում է կազմում:
Նորարարական գործընթացների իրականացման ընթացքում կրթական
հաստատությունների պրակտիկան և ղեկավարների կատարած վերլուծական
գործունեությունը ցույց է տալիս, որ մանկավարժական վերլուծությունն անհրաժեշտ
է մի կողմից ախտորոշիչ, փաստերի, երևույթների, գործընթացների արձանագրման,
մյուս կողմից՝ նորարարական գործընթացները բնութագրող ուսումնաիմացական և
մասնագիտական-մանկավարժական գործունեության արդյունքների գնահատման և
ամփոփման փուլում:
Այսպիսով՝ մանկավարժական վերլուծությունը, որպես կառավարման
գործառույթի մի մաս, կարևոր դեր է կատարում դպրոցի մանկավարժական
գործընթացի մեջ ներդրված նորամուծությունների արդյունավետ իրականացման և
արդյունքների վերլուծության գործում:

11
Գրականություն
1. Панферов Н.Н., Управление в системе образования, Ростов н/Д, 2010, с.87.
2. Конаржевский Ю.А., Педагогический анализ учебно-воспитательного процесса и
управление школой, М.: 1997, 80с.
3. Панферов Н. Н., Управление в системе образования, Ростов н/Д, 201. С. 90-91.
4. Дик Н.Ф., Как стать лучшим учителем, Ростов н/Д.: Феникс, 2006, с.185-211.
5. Сухомлинский В. А., Разговор с молодым директором школы, М., 1973, с.164.
6. Шамова Т. И., Третьяков П.И., Капустин Н. П., Управление образовательными
системами, М., 2001, с. 38.

КЛАССИЧЕСКИЕ ПОДХОДЫ К ПЕДАГОГИЧЕСКОМУ АНАЛИЗУ И


САМОАНАЛИЗУ В СОВРЕМЕННОЙ ПЕДАГОГИКЕ
А. СТЕПАНЯН, Ш. ГАЛСТЯН
В статье представлены место и роль педагогического анализа и самоанализа в
процессе внедрения инноваций в школьный образовательный процесс. Рассмотрены
основные виды педагогического анализа в современной науке, их значение в развитии
школы и в профессиональном совершенствовании педагогов. Представлены также
схемы анализа уроков, которые дают представление о внедрении инноваций в процесс
уроков и их результаты.

CLASSICAL APPROACH TO THE PEDAGOGICAL ANALYSIS AND SELF_ANALYSIS IN


MODERN PEDAGOGY
A. STEPANYAN, SH. GALSTYAN
The article presents the place and role of pedagogical analysis and self-analysis in
process of contributing innovations in school education. Principle types of pedagogical
analysis are discussed in modern science, their meaning in the developmental process of
school and in the professional improvement of teachers. Some schemes of lessons analysis are
presented, which give impression of contributing innovations to the lesson process and their
results.

12

You might also like