Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 8

ԿԱՔԱՎԻ ԳՈՎՔԸ

Երաժշտ․՝ Կոմիտաս
Խոսք․՝ Հ․ Թումանյան

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն՝ սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն.

Սիրունի՜կ, սիրունի՜կ,

Նախշուն կաքավիկ։ (2x)

Քո բուն հյուսած ծաղիկներով՝

Շուշան, նարգիզ, նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես, կելնես երգ ու տաղով.

Սիրունի՜կ, սիրունի՜կ,

Նախշուն կաքավիկ։ (2x)

Քո թև փափուկ ու խատուտիկ,

Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,

Կարմիր-կարմիր տոտիկներով,

Կըշորորաս ճուտիկներով.

Սիրունի՜կ, սիրունի՜կ,

Նախշուն կաքավիկ։ (2x)

Երբ կըկանգնես մամռոտ քարին,

Սաղմոս կասես ծաղիկներին,

Սարեր ձորեր զըվարթ կանես,

Դարդի ծովեն սիրտ կըհանես.

Սիրունի՜կ, սիրունի՜կ,

Նախշուն կաքավիկ։ (2x)


ԼՈՐԻԿ

Կոմիտաս

Առավոտյան փըչեց հով,

Արտը ծփաց, դարձավ ծով,

Արտի միջից թըռավ լոր,

Թըռավ ընկավ սար ու ձոր։

Ա՛յ լորիկ, ջա՜ն, լորիկ,

Կըլորիկ ու թըմբըլիկ։ (2x)

Լորիկ, լորիկ, այս տարի

Արտըս ցանել եմ գարի,

Ուր որ գընաս՝ շուտ արի,

Արտիս միջին ծըվարի։

Ա՛յ լորիկ, ջա՜ն, լորիկ,

Կըլորիկ ու թըմբըլիկ։ (2x)


ԱՂՈՒՆԻԿ

Խոսք և երաժշտ․՝ Արմեն Մովսիսյան

Աղունիկն իջնի քարի վրա, քարը բացվի վարդերով,

Աղունիկն իջնի դաշտի վրա, դաշտը ծփա հասկերով:

Ճերմակ աղունիկ, քեզ մի բուռ կուտ տամ,

որ դու մեր սարերին բարև տանես,

Ճերմակ աղունիկ, քեզ քաղցր ջուր տամ,

որ դու մեր սարերից բարև բերես:

Աղունիկն իջնի սրտիս վրա, սիրտս ղնծա բերկրանքով,

Աղունիկն իջնի մեր տան վրա, մեր տուն լցվի երգերով:

Ճերմակ աղունիկ, քեզ մի բուռ կուտ տամ,

որ դու մեր սարերին բարև տանես,

Ճերմակ աղունիկ, քեզ քաղցր ջուր տամ,

որ դու մեր սարերից բարև բերես: (2x)


ԾԱՂԻԿՆԵՐԸ

Խոսք՝ Հովհ. Թումանյան

Երաժշտ.՝ Աշոտ Աշիկյան

-Ո՞ւր գնացին ծաղիկները:

-Սո՜ւս. քնած են հողի տակ,

Տաք ծածկված ողջ ձմեռը

Ձյուն-ծածկոցով սպիտակ:

Կըգա գարնան արևն էլ ետ

Իր շողերով կենդանի,

Ձմռան սաստիկ ցրտերի հետ

Ձյուն-ծածկոցը կըտանի:

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»

Ու հենց նրանք իմանան,

Դուրս կըհանեն գլխիկները,

Աչիկները կըբանան:
ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Խոսք՝ Հովհ. Թումանյան

Երաժշտ.՝ Աշոտ Աշիկյան

Բարի լույսի զանգեր զարկին

Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ.

Լուսը բացվեց մեր աշխարհքին

Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Հովտում առուն խոխոջում է

Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ.

Քամին բարակ շընկշընկում է

Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,

Կաքավ քարին տաղ է կարդում,

Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

Հարսն ու աղջիկ հանդերն ելան

Շորորալեն անու՜շ, անու՜շ.

Ծաղկանց բուրմունքն անմահական

Սըլսըլալեն անու՜շ, անու՜շ:


ԹՌՆՈՑԻ
ժողովրդական մանկախաղաց երգ

Ուստից կուգաս հուշիկ հուշիկ,


Ոտդ ա մտել վարդի փուշիկ: (2×)
Շատ խորոտ ես պագդ անուշիկ, (2×)
Հարայ իմ թառլան աղջիկս,
Հարայ իմ ջեյրան աղջիկս,
Հարայ իմ անուշ աղջիկս,
Հարայ իմ պուպուշ աղջիկս:
Տուլ – տուլը – տուլը – տուտուլ, տուլ,
Տուլ – տուլը – տուլը - տուտուլ ջան:
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ,
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ:

Ուստից կուգաս վերեն Վանա,


Դարդեդ եղել եմ դիվանա, (2×)
Պագիկ մի տուր սիրտս հովանա, (2×)
Հարայ իմ թառլան աղջիկս,
Հարայ իմ ջեյրան աղջիկս,
Հարայ իմ անուշ աղջիկս,
Հարայ իմ պուպուշ աղջիկս,
Տուլ – տուլը – տուլը – տուտուլ, տուլ,
Տուլ – տուլը – տուլը - տուտուլ ջան:
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ,
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ:

Ուստից կուգաս հուշիկ հուշիկ,


Շատ խորոտ ես, պագդ անուշիկ: (2×)
Կերել եմ ծոցիդ միջինը,
Մեկ էլ էն սրտիդ միջինը,
Հարայ իմ թառլան աղջիկս,
Հարայ իմ ջեյրան աղջիկս,
Հարայ իմ անուշ աղջիկս,
Հարայ իմ պուպուշ աղջիկս,
Տուլ – տուլը – տուլը – տուտուլ, տուլ,
Տուլ – տուլը – տուլը - տուտուլ ջան:
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ,
Տուլը– տուլը – տուլը – տուտուլը, տուլ:
ՕՐՈՐՈՑԱՅԻՆ
Երաժշտ․՝ Մարտին Ահարոնյան
Խոսք․՝ Հերմինե Ստեխանյան

Ես մի արև նկարեցի,
Չարաճճի դուրս եկավ,
Արևը սարից ելավ,
Արևն ամպից ամպ թռավ։
Հետո մի ուրիշ սարից
Գլորվեց ու քուն մտավ,
Փակ աչքերով արևն երազում
Գիշեր տեսավ։

Գիշերը հեքիաթ պատմեց


Աստղերի, լուսնի մասին։
Լուսնից փափլիկ շող պոկվեց,
Կաթաց երկրի երեսին։ (2x)

Ես մի մեծ գաղտնիք գիտեմ,


Հիմա ձեզ էլ կպատմեմ,
Գիշերը պիտի քնես,
Որ աստղերը հյուր գան քեզ։
Ու մի օր էլ քո բարձին,
Կտեսնես լուսնի շողին,
Ու նրա հետ միասին
Կնստեք ամպի ուսին։

Գիշերը հեքիաթ պատմեց


Աստղերի, լուսնի մասին։
Լուսնից փափլիկ շող պոկվեց,
Կաթաց երկրի երեսին։ (2x)
ՕՐՈՐ
Երաժշտ․՝ Բարսեղ Կանաչյան
Խոսք․՝ Ռափայել Պատկանյան

Քուն եղիր, բալաս, աչերդ խուփ արա,


Նախշուն աչերուդ քուն թող գայ վրայ։ (2x)

Օրօր, իմ բալաս, օրօր ու նանի,


Իմ անուշիկիս քունը կը տանի։ (2x)

Դուն ալ քուն եղիր, ինծի ալ քուն տուր,


Սուրբ Աստուածամայր, անուշիս քուն տո՛ւր։ (2x)

Օրօր, իմ բալաս, օրօր ու նանի,


Իմ անուշիկիս քունը կը տանի։ (2x)

You might also like