Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

Վարուժանի «Հարճը» պոեմը

1.Պոեմը կարդալուց և տեսադասը դիտելուց հետո լրացրեք այս աղյուսակը՝


պատասխանելով հարցերին

ԳՍՈՒ-ի մեթոդ

Գիտեի Սովորեցի Կուզեի իմանալ

«Հարճը», «Հեթանոս երգեր» Հեթանոս երգեր ժողովածուն Հոգևոր


ժողովածուից է ունի 2 շարք, որոնք մարմնականություն
միմյանցից առանձնացվում են արտահայտության
«Հարճը» պոեմով բացատրությունը
«Հեթանոս երգեր» և «Ցեղին
սիրտ» ժողովածուները
տարբերվում են տարբեր
հակադրական բաներով, օր.՝
արյուն-ծիծաղ, բագիններ-
խորաններ և
այլն(հակադրամիասնություն)

Գիտեի, որ պոեմում Պոեմում խոսում է Ինչու՞ է պոեմում


բարձրացվում է հեթանոսության 2 գլխավոր հեթանոսական ուժը,
հեթանոսական բարքերի առանձնահատկությունների պայքարի զգացումը
թեման մասին` զորություն և ակնառու դարձնելու
հաճույքին, բայց վերջինս համար ընտրել պատման
վերաբերում է այն զգացումին, կերպարների և նրանց
որն արթնանում է գեղեցիկը փոփոխել
տեսնելուց

Սովորեցի` գովերգում էր
հեթանոս հայի
բնավորությունը`
զորեղությունն ու գեղեցիկը
գնահատելու կարողությունը,
ինչպես նաև հասկանալ
ներկայիս իրավիճակը
փոխելու կարևորությունն ու
անհրաժեշտությունը։

2.Պոեմը կարդալիս ընդգծեք հետևյալ հատվածները, որտեղ երևում են


• Հեթանոսական միջավայրի պատկերումը

–«Տրդա՛տ,– կ’ըսե Նահապետն,– այս գիշեր քուկդ է իմ տուն.


Մարաց աշխարհն հեռու է, և դու անշուշտ պարտասուն.
Մըտի՛ր սրահը տոնին, թող իրարու դեմ փըշրին
Մեր բաժակներն, ու մեր սերը մըկըրտե թող գինին»:

Պալատին մեջ ծով մը կա ծիծաղներու և լույսի`


Որ գաղջորեն ծուփ առ ծուփ դռներեն դուրս կը հոսի:

Գուժկան մ’երեկ ագռավի երագությամբ հոս հասավ,


Պատմեց թե ի՛նչպես Տիրան խեղդըված է բըքազրավ:
Կ’ըսեն թե թագը միայն ձյուներեն դուրս է մնացած,
Որուն վըրա կը շողա դեռ հայ արևը Մասյաց»:

• Հեթանոսական ժամանակաշրջանի պատկերումը


Լայնակոնք սըրահը քըսան սյուներով է կառուցված`
Որոնց վըրա կը շողան քըսան ջահեր դեմ դիմաց.
Եվ այն քըսան սյուներուն մեջեն քըսան գերիներ
Կը բերեն թանկ սաներուն վըրա` խորոված երեներ`
Որոնց շոգին քըմապարար կը բարձրանա ոլորուն
Ջահերուն շուրջը կազմելով խըլատեռեր ծըփծըփուն:

Աղավնիներ ավասիկ կամարին տակ կը ճախրեն,


Եվ ծայրն իրենց թևերուն մըխըրճելով ծուլորեն
Շատըրվանին մեջ` որ լույս կ’ողբա բակին առընթեր,
Կու գան իրենց թռիչներեն վար անձրևել մարգրիտներ:

• Ուժի, զորության նկարագիրը


Կոչնականները զարմիկ պատերն ի վար կախեր են
Որսի գալար շեփորներն ու վահաններն ոսկեղեն.
Եվ նիզակները, դեռ թաց վարազներու արյունով,
Տըրձակ տըրձակ կը հանգչին հըսկայափեղկ դըրան քով:

• Ասպետականության փառաբանությունը
Հըզոր` վիզովն առյուծի և բիբերով աստղահեռ`
Որոնց բոցեն այրելու համար անգամ մ’իսկ բավ էր
Որ անոնց մեջ հանդըգներ առնաբաղձ կին մը նայիլ:
Հըզոր` մարտիկ գըլուխով, լայնշի լանջքով անարգիլ
Որ ճոշանին մեջ կ’ուռեր կոհակի պես փըրփրազեղ.
Հըզոր` թիկնով մեծադիր, բազուկներով առնագեղ`
Որոնց միջեն կը սիրեն կիներն իբր օ՛ձ գեղածալ
Բյուր ձևերով գալարվիլ ու ծըվարիլ ու տաքնալ:

You might also like