Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

Աշակերտ։ Վահան Ֆրանգուլյան

2.Գրե՛ք համեմատական վերլուծական աշխատանք հետևյալ թեմայով՝


«Համեմատե՛լ Օշինի և Ռիթայի կերպարնեը՝ դիտարկելով նրանց
զգացմունքները որպես անհատի և արարքները՝ որպես քաղաքական
գործչի» (300-320 բառ։)

Հիշեցում
Համեմատական էսսե գրելիս կիրառե՛ք 2+1 հարաբերությունը դրույթներ
ներկայացնելիս, այսինքն՝ կա՛մ 2 նմանություն+1 տարբերություն, կա՛մ 1
նմանություն+ 2 տարբերություն

Հայրենասեր գրող, դրամատուրգիայի նշանավոր ու ազդեցիկ ներկայացուցիչներից


մեկը, ում ստեղծագործությունները մինչ օրս կարևոր պատմական հենասյուն են
հանդիսանում և մեծ գրական արժեք ունեն. այս խոսքերը 19րդ դարի վերջի
արևմտահայ գրող Լևոն Շանթի մասին ՚են։Իր գրած երկերում առանձնահատուկ տեղ
ունի «Օշին պայլ» դրաման, որը Շանթի վերջին դրամատիկական
ստեղծագործությունն է՝ գրված 1918-20թթ.:Այդ ժամանակ հայությունը գտնվում էր
ծանր վիճակում և գրողը իր երկում ներկայացնում է, թե ինչ խոչընդոտներ կարող են
ի հայտ գալ պետության՝ իբրև ամբողջական մարմնի ձևավորման ճանապարհին։Այս
թատերակում Շանթի նպատակն է՝ անցյալի սխալները քննարկելով ու վերլուծելով՝
ցույց դնել նոր սերնդին անցյալ սխալները չկրկնելու անհրաժեշտությունը։

Դրամայի 2 գլխավոր հերոսները Օշինն ու Ռիթան դրամայում ներկայացնում են


երկու հակադիր քաղաքական կողմեր։ Դրաման ծավալվում է Օշինի Կիլիկյան
Հայաստանի ամբողջականության վերականգնման քայլերով, սակայն ներքին
միասնականության փլուզումը, ներքին դավադիրների գործողությունները
խոչընդոտում են Օշինի ծրագրերի իրականացմանը, իսկ Ռիթայի և Օշինի միջև սերը
կործանում է երկուսի կերպարն էլ թե՛ որպես քաղաքական գործիչ, թե՛ որպես
անհատ։

Երկու հերոսներն էլ անձնվեր կերպարներ են, թեև ներկայացնում են 2 հակադիր


կողմեր։ Օշինի անձնվիրությունը քաղաքական գործչի դերում տեսնում ենք վերջինիս
գործողություններում, որոնք պայմանավորված են հանրային բարօրությանը
ծառայելու և հասարակ մարդկանց կյանքը բարելավելու ցանկությամբ. «Այս թագավո-
րությունը պետք է բարձրանա. հարգանք ու պատկառանք պետք է ազդե շուրջի բոլոր
թշնամիներրւն. ատոր վրա են աշխատեր երեք դար բոլոր հայ իշխաններն ու
թւգավորները: Ես ալ ատոր համար եմ հոս»:Ռիթայի անձնվիրությունը նկատվում է
անհատի կյանքում՝ իր զգացմունքները արտահայտելիս, որտեղ Ռիթան պատրաստ
էր զոհել իր սեփական անձը՝ հանուն իր նպատակներին հասնելուն։Եվ չնայած նրան,
որ վերջինս լի էր վրեժի ցասումով, նա շարունակում էր սիրել Օշինին։Ռիթայի
անձնազոհությունը նկատում ենք հետևյալ տողերում. «Հիմա ես կարձակեմ քեզի,
գնա՛ շուտով միացիր եղբորդ»։ Ինչպես նաև այստեղ. «Եթե մեռնիլ կուզես, աղեկ. բայց
Աշակերտ։ Վահան Ֆրանգուլյան

նախ պարտք մը ունիս ինծի հանդեպ. պետք է ինծի մեռցնես»։ Այս մասերում
բացահայտվում է Ռիթայի անձնանվեր կերպարը, որը պատրաստ էր զոհաբերել իր
կյանքը, որպեսզի փրկի Օշինի կյանքը։

Եթե Օշինը գործում էր հանում երկրի բարեկարգման, ապա Ռիթան գործում էր Օշինի
դեմ՝ հանուն վրեժի։ Օշինը, անհանգստացած լինելով երկրի վիճակի մասին,
ստանձնեց պայլի պաշտոնը, մինչդեռ Ռիթան անցավ Ամորիների իշխանության տակ,
քանի որ իրեն դավաճանված էր զգում և ցանկանում էր վրեժխնդիր լինել Օշինին։
Ռիթան որպես քաղաքական գործիչ ճարպիկ, ճկուն ու հնարամիտ էր, սակայն
վերջինս առաջնորդվում էր անձնական շահով։ Երբ Ժուանը ասում է, որ պիտի
խորտակի Օշինի, Ռիթան պատասխանում է, որ պատրաստ է լինել Ժուանի հետ,
ինչն էլ մատնանշում է այն փաստը, որ Ռիթան գործում էր սեփական սկզբունքներով,
մինչդեռ հայրենասեր Օշինի նպատակն էր վերականգնել Կիլիկիայի հզորությունը՝
միավորելով ժողովրդին իր շուրջը։

Օշինի կերպարը բացահայտ է, մինչդեռ Ռիթայի ֆենոմենալ կերպարը անընդհատ


փոփոխվում է։Օշինի հայրենասեր ու բանական կերպարը դրամայի ողջ ընթացքում
պահպանվում է։ Նրա առաջնահերթ նպատակն էր՝ վերականգնել երկրի
ամբողջականությունը և նա բոլոր ուժերը ներդրեց երկրի բարեկեցությունը
վերականգնելուն՝ մի կողմ դնելով իր զգացմունքները։ Իսկ երբ դիտարկում ենք
Ռիթայի առեղծվածային կերպարը, տեսնում ենք, որ վերջինս խելացի ու հպարտ,
սակայն դժբախտ կին էր, ում ինքնասիրությունը վիրավորել էր իր սիրեցյալը։ Նրա
դժբախտ լինելը երևում է հետևյալ տողերում. « Կուլամ կյանքս, կուլամ իմ ամբողջ
կյանքս, իմ ծռած, ճմռտած, եղծված ու անպետք դարձած իմ կյանքս, իր ճամփեն եղած
իմ խեղճ կյանքս»։ Եվ թեև նա Օշինի դեմ վրեժի և միառժամանակ սիրո զգացումով էր
լցված, ի վերջո նրա մեջ հաղթում է կենսաբանական էակը, ով փորձում էր իր ամեն
կերպ աջակցել իր սիրուն, իր Օշինին…

Այսպիսով՝ Օշինի և Ռիթայի մի կողմից անձնվեր, մյուս կողմից էլ իրար հակասող


կերպարների արարքների ու զգացմունքների միջոցով է բացատրվում երկրի ներսում
համախմբված լինելու անհրաժեշտությունը, քանի որ անհատը, որքան էլ անձնազոհ
ու խոհեմ լինի, անկարող է, եթե վերջինս միայնակ է և չունի համախոհներ։

You might also like