Տեքստի վերլուծություն Վահան

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

Աշակերտ։ Վահան Ֆրանգուլյան

Կարդալ Ս. Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքից վերցված հատվածը և կատարել


լեզվաոճական հատկանիշների վերլուծություն՝ բացահայտելով, թե դրանց միջոցով
հեղինակն ինչպիսի մթնոլորտ է ստեղծում տեքստում (250-270բառ)։

Հաջողության չափանիշներ

Այս պահանջը ենթադրում է, որ դուք պետք է քննեք

 Առօրյա-խոսակցական ոճի հատկանիշները՝ բառապաշարային,


քերականական, հուզաարտահայտչական։
 Յուրաքանչյուր հատկանիշ քննելիս միշտ պետք է փորձեք բերված օրինակների
միջոցով հիմնավորել, թե դրանց միջոցով ինչպիսի մթնոլորտ է ստեղծվել
հատվածում։

...Էս, ինչ որ պատմում եմ – Ավստրու կողմն էր: Շաբթից ավելի` առավոտ, իրիկուն կռ
վում էինք: Ցերեկը հանգստանում էինք շոգի պատճառով— առավոտ, իրիկուն կրակու
մ... Մին ավստրիացիք էին առաջ գալի, մին մենք էինք վրա տալի, բայց միշտ էնպես էր
ըլում, որ մնում էինք էլի մեր տեղերում, մեր հին դիրքում: Բա՜ց, դուրան տեղ էր. հերիք
էր գլուխներս բարձրացնեինք` իրար տեսնում էինք: Մեր ու ավստրացոց արանքին մի
տուն կար միայն, մի մեծ տուն, երկու հարկանի, կտուրը երկաթած:
«Կալվածատիրոջ տունն է», ասում էին. նրա դաչան էր... Առաջին էլ պարտեզ կար, սիր
ուն ճաղավոր պարիսպներով: Էնքան մոտիկ էր, որ ամեն ինչ տեսնում էինք: Դրա մոտ
էլ ջրհոր կար` երկար փետով (էն, որ ռուսները ժուրավլ են ասում): Ինչքա՜ն էինք ծիծ
աղում էդ փետի վրա... Էդտեղ` կռվից ամեն բան` տունը, ծառերը, ախպեր, կուչ են եկե
լ, կարծես ուզում են թաքնվել, բայց էդ փետը — էդ ժուրավլը` մեն—մենակ տնկվել է դ
աշտի մեջ ու դունչը մեկնել երկինք:

«Աղոթում է»,— ասում էին տղերքը:


«Չէ, մեզանից խռովել է, գանգատ է անում աստծուն»: Մի քանիսն էլ թե`
«Մեզ բանի տեղ չի դնում. ինչքան ուզում եք՝ կրակեցեք, ինձ բան չեք անի, ասում է»

Ու մենք կրակում ենք,մին էլ հանաքով նշան էինք բռնում, բայց նրա համար` հե՛չ...

Ու էսպես շաբաթից ավելի... կրակում ենք, կրակում, բայց արևը բարձրանում էր թե չէ


` կրակոցը երկու կողմից էլ դադարում էր:
Կռիվը` կռիվ, էդ արևն էլ մի կողմից էր նեղում մեզ: Բաց դաշտ, ամառվա շոգ օր... ջուր
էլ չկա: Մի բոչկա ջուրը, խնայելով խմում ենք, երկու օր. օրական մի բակլաշկա` ոնց ո
ր ուղտին գդալով ջրես... Մի օր էլ, ըհը՛, ջուր չկա... բոչկեն էլ է հատել, բակլաշկաներն
էլ... Ծարավից տղերանց բերանը բաց էր մնացել հավի պես... Լեզուներս կպել, չորացել
է... Գիտեք էլի, երբ մարդ ծարավ է, ոնց է ըլնում...

«Այ, մի քիչ ջուր հա՜»,- ասում ենք իրար:

Բայց ո՞րտեղից... Բոչկեն գնացել էր ու մի օր էր չկար: Բռնվե՞լ էր, ձի՞ն էր ընկել, ի՞նչ է
ր պատահել, չկա՛ր... Մեր բախտից ավստրացիք էլ չեն շարժվում, թե չէ մի հա՛յ անեին
` իրենց գերի էինք... Էնպես էինք թուլացել: Մենակ մենք չենք էդպես, մեր վաշտապետ
ն էլ պակաս չի մեզնից: Տեսնում ենք շուտշուտ ավստրացոց կողմն է նայում, պռոշները
չպպցնում ու` «չորտ վազմի,— ասում է,— ե՞րբ պիտի ջուր բերեն»:

Կռվի ժամանակ անցակցրած ժամանակը մյուսների հետ անմոռանալի հիշողություններ են։


Տրված հատվածում ներկայացրած դեպքերը նման են հուշերի։ Առօրյա-խոսակցական ոճով
գրված այս տեքստի նպատակն է եղել՝ փոքր սերնդին ներկայացնել կռվի ժամանակ
պատահած հետաքրքիր դեպքերը։
Կռվի ժամանակ՝ ավստրիացիները ակտիվորեն չէին գրոհում, ինչը նպաստում էր
հետաքրքըր դրվագների առաջացման, որին էլ ականատես ենք լինում այս տեքստում։
Նախ և առաջ մթնոլորտը բացահայտվում է բառապաշարային հատկանիշի վառ
արտահայտումներով։ Նկատելի են առօրյա-խոսակցական ոճի ժողովրդախոսակցական
բառապաշար բառաշերտի բառեր(եսպես, էնքան, էդտեղ)։
«Էնքան մոտիկ էր, որ ամեն ինչ տեսնում էինք»։ Այստեղ էնքան բառը ընթերցողին ավելի մեծ
պատկերացում է տալիս՝ այդ տան հեռավորության մասին և ընթերցողները միանգամից
համոզվում են, թե որքան էր մոտիկ այդ տունը։ Առանձնակի կարևոր է նաև այն, որ տեքստում
հանդիպում են նաև օտարաբանություններ։ Օրինակ.
«Կալվածատիրոջ տունն է», ասում էին. նրա դաչան էր...»։ Դաչա բառը՝ փոխարինում է
հայերեն՝ ամառանոց բառին և ընթերցողին նույն կերպ ավելի սուր պատկերացում տալիս
կալվածատիրոջ տան մասին, քանի որ դաչա բառը ժողովրդի մոտ ավելի կիրառվող բառ է։
Այս
տողերում.-«Մի բոչկա ջուրը, խնայելով խմում ենք, երկու օր. օրական մի բակլաշկա` ոնց ո
ր ուղտին գդալով ջրես...» տեսանելի է բոչկա և բակլաշկա օտարաբանությունների
գործխծումը, որը տեքստը դարձնում է ավելի հեշտ ըմբռնելի ու հասանելի ժողովրդին։
Տեքստում առկա դերանունների փոփոխության վառ օրինակները նույնպես ազդեցությոգն
ունեն ստեղծվող մթնոլորտի վրա։ Օրինակ՝էդտեղ, էդ, էսպես առօրյա-խոսակցական այս
բառաշերտի դերանունները փոխարինում են գրական հայերենի դերանուններին։ Այս կերպ
տեքստը ավելի հասկանալի է դառնում ընթերցողներին և որոշ չափով ՝ առօրեական։
Այս տողից.
-«չորտ վազմի,— ասում է,— ե՞րբ պիտի ջուր բերեն» չորտ վազմի-ն օտարաբանություն է՝
բացականչության տեսքով։ Չորտ վազմի արտահայտությունը հարցական նախադասությունը,
թե երբ պիտի ջուր բերեն, դարձնում է ավելի զավեշտալի և իրատեսական, քանի որ այդպիսի
բացականչությունների օգտագործումը շատ է մեր առօրյա կյանքում։
«Մեր բախտից ավստրացիք էլ չեն շարժվում, թե չէ մի հա՛յ անեին` իրենց գերի էինք...»։
Հրամայական եղանակի բայի փոփոխությունը բարբառային բառի նույմպես ազդում է
մթնոլորտի առաջացման վրա։

Տեքստի հետևյալ հատվածում տեսանելի է որոշակի հուզարտահայտչական երանգավորում.


«Ինչքա՜ն էինք ծիծաղում էդ փետի վրա...»։ Ինչքա՜ն բառ ձայնարկությունը և էդ առօրյա-
խոսակցական ոճով արտահայտված դերանունն էլ նախադասությանը հաղորդում են
հուզական երանգ։

Այսպիսով՝ առկա առօրյա-խոսակցական ոճով գրված այս տեքստը լի է իր հատկանիշներով,


որը ընթերցողների համար ստեղծում է առօրյա կյանքի առավել հարազատ մթնոլորտ, քանի
որ տեքստում կիրառվող բառաշերտերը շատ օգտագործվող են մեր օրերում։

You might also like