Բառապաշար

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

Աշակերտ: Վահան Ֆրանգուլյան

3.Ձեզ տրված 2 հատվածներից ընտրել 1-ը եւ քննել կիրառված բառապաշարի տեսակները,


մեկնաբանել, թե ինչպես է բառապաշարը դառնում կերպարի անհատականացման կամ
տիպականացման գեղարվեստական միջոց(250 բառ)

ՆԱԶԱՐ - Դրանք էլ ի՞նչ հավես արին ջարդվելու: Փլավի՞ են քշում: (Լռություն) Է ̃, լավ, ինչի՜
էին ջարդում: Գնացե՛ք ասե՛ք՝ կարողանան: Ջանըմ, կռիվն ի՞նչ բան է, որ չեն կարողանում:
Իշխա՛ն Սաքո...Մի գնա փրթի էդ թշնամուն...Գնա փրթի՛...Հրամանք եմ անում: Ժողովրդին
առաջ գցեցե՛ք, թող գնա համ կռվի, համ էլ հառամզադա զորքի շլնքին տա մոտս բերի, տեսնեմ
ինչ խորհուրդ են անում: Դե հիմի ռա՛դ եղեք ու էլ զահլա մի տանեք: Տերության գործը մնաց;
Կերակուրները սառեցին: Ես գործ ունեմ: Ես հաց պիտի ուտեմ: Հասկացա՞ք, հայվաններ: Էլ
սրանից դենը քանի կջարդվի` զարկեցեք, քանի կջարդվի` զարկեցեք: Ու մին էլ թե ներս եք եկել
ու կռվի վրա խոսք եք բաց արել` կարկաժներդ
միջից կկիսեմ: Իմացա՞ք:
Հայդե՛, յալլա՛: Է ̃, մեր գործին նայենք: Գյադա՛, արի՛, հացը հավաքի՛: Ուստիա՛ն, մի քիչ էլ
գնանք կտեր ծերին նստենք, ղայլան քաշենք: Կասես, որ ղայլան բերեն:

Ապաշնորհ ու տգետ թագավորները, չհոգալով հասարակության բարեկեցության մասին,


մտածում են միայն իր անձնական շահերի մասին։ Գեղարվեստական ոճի այս տեքստը, որը
համեմված է խոսակցական բառապաշարով, ունի նպատակադրում՝ ներկայացնել ժողովրդի
և նրա տիրողների միջև փոխհարաբերությունները։
Հասարակ, վախկոտ գյուղացի՝ Նազարին բախտ վիճակվեց դառնալու թագավոր։ Սակայն
անգետ Նազարը մտածում էր միայն իր սեփական շահի մասին ու հոգ չէր տանում ժողովրդի
մասին, ինչպես նաև օգտագործում էր թագավորին ոչ հարիր բառապաշար։
Կերպարի անհատականացման վրա ազդել է նրա կողմից օգտագործվող առօրյա-
խոսակցական ոճով բառապաշար։ Ապաշնորհ թագավորն իր խոսքում օգտագործում է
բազում հասարակաբանություններ։ Օրինակ՝ «հայդե՛, յալլա՛» բառը ավելի պարզեցրած,
սակայն որոշակի կոպտությամբ արտահայտում է Նազարի հրամանքը։ Իսկ վերջինիս
դիմելաձևը՝ «գյադա»-ն, նույնպես տարածված էր գյուղերում, ինչպես նաև այդպիսի
հասարակաբանությունների օգտագործումը բնորոշ էր այդ ժամանակվա պաշտոնյաններին,
ովքեր նույնպես օգտագործում էին իրենց պաշտոնին ոչ հարիր բառապաշար։
Հատվածում նկատելի են նաև խոսակցական բառապաշարով կիրառված բառեր։ Օրինակ՝
«հավես արին» արտահայտությունը տարածված է հասարակ ժողորդի հաղորդակցման մեջ։
Իսկ «համ… համ…» բառերը փոխարինում են գրական հայերենի թե՛… թե՛… շաղկապներին։
Նազարի խոսքում ակնառու է նաև այլ խոսակցական շերտի արտահայտություն՝ «զահլա մի
տանեք», որը արտահայտում է նրա հոգնածությունն ու ձանրությունը՝ արտահայտված
ժովովրդա-խոսակցական ոճով։ Իսկ այդպիսի արտահայտությունները, որոնք ավելի
կենցաղային են, տիպականացնում են հերոսին։
Հատվածում աչք են ծակում արդեն բարձր պաշտոնյա դարձած Նազարի կիրառած
գռեհիկաբանությունները։ Օրինակ Նազարի օգտագործած «ռա՛դ եղեք» ու «հայվաններ»
արտահայտությունները ակնհայտորեն ապացուցում են Նազարի տգիտությունը ու
անշնորհքությունը, ինչպես նաև մատնանշում է վերջինիս կերպարի հավաքական լինելը,
քանզի ևս մեկ անգամ համոզվում ենք այդ ժամանակվա պաշտոնյանների ապաշնորհ ու
միայն սեփական անձի մտահոգված լինելու փաստը։
Այսպիսով՝ ընթերցելով տրված առօրյա-խոսակցական բառերով լեցուն Նազարի խոսքը, ի
վերջո հասկանում ենք նրա կերպարի տիպական լինելը, քանզի նրա օգտագործած
բառապաշարը հարիր չէր մի պաշտոնյայի, ով պետք է հոգար ժողովրդի բարօրության
համար։

You might also like