English With Arpine

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 45

Հայերեն- Անգլերեն բառարան

Հանդիպում մեկի հետ

Ողջույն Hello
Բարի լույս Good morning
Բարի օր Good afternoon
Բարի երեկո Good evening
Բարի գիշեր Good night
Ի՞նչ է ձեր անունը What is your name?
Իմ անունը ․․․ է My name is ___
Կներեք, ես չլսեցի ձեզ Sorry, I did not hear you
Որտեղ ես ապրում Where do you live?
Որտեղի՞ց եք Where are you from?
Ինչպե՞ս եք How are you?
Լավ, շնորհակալություն Fine, thank you
Իսկ դո՞ւ And you?
Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար Nice to meet you
Հաճելի էր ձեզ տեսնել Nice to see you
Ձեզ հաճելի օր Have a nice day
Առայժմ See you later
Մինչ վաղը See you tomorrow
Ցտեսություն Goodbye

Խնդրեմ և շնորհակալություն

Խնդրում եմ Please
Շնորհակալություն Thank you
Այո Yes
Ոչ No
Ինչպե՞ս եք ասում How do you say?
Խոսեք դանդաղ,խնդրում եմ Speak slowly,please
Կրկնեք, խնդրում եմ Repeat, please
Կրկին Again
Բառ առ բառ Word for word
Դանդաղ Slowly
Ի՞նչ ասացիք What did you say?
Ես չեմ հասկանում I don't understand
Հասկանու՞մ եք Do you understand?
Ի՞նչ է նշանակում What does it mean?
Ես չգիտեմ I don’t know
Խոսու՞մ եք անգլերեն Do you speak English?
Այո, մի քիչ Yes, a little

Տոնակատարություններ և երեկույթներ

Ծննդյան oր Birthday
Տարեդարձ Anniversary
Տոն Holiday
Հուղարկավորություն Funeral
Գիտական աստիճան Graduation
Հարսանիք Wedding
Շնորհավոր Նոր Տարի Happy New Year
Ծնունդդ շնորհավոր Happy birthday
Շնորհավոր Congratulations
Հաջողություն եմ մաղթում Good luck
Նվեր Gift
Երեկույթ Party
Ծննդյան բացիկ Birthday card
Տոնակատարություն Celebration
Երաժշտություն Music
Ցանկանու՞մ եք պարել Do you want to dance?
Այո, ես ցանկանում եմ պարել Yes, I want to dance
Ես չեմ ուզում պարել I don’t want to dance
Կամուսնանաս ինձ հետ Will you marry me?

Զգացմունքներ և հույզեր

Երջանիկ Happy
Տխուր Sad
Բարկացած Angry
Վախեցած Afraid
Հրճվանք Joy
Զարմացած Surprised
Հանգիստ Calm
Կենդանի Alive
Մեռած Dead
Միայնակ Alone
Միասին Together
Ձանձրացած Bored
Հեշտ Easy
Դժվար Difficult
Վատ Bad
Լավ Good
Ես ցավում եմ I am sorry
Մի անհանգստացեք Don't worry

Շաբաթվա օրերը

Օր Day
Շաբաթ Week
Շաբաթվա օրեր The days of the week
Երկուշաբթի Monday
Երեքշաբթի Tuesday
Չորեքշաբթի Wednesday
Հինգշաբթի Thursday
Ուրբաթ Friday
Շաբաթ Saturday
Կիրակի Sunday
Հանգստյան օրեր (շաբաթ և կիրակի) Weekend

Տարվա ամիսներ The months of the year

Ամիս Month
Տարի Year
Հունվար January
Փետրվար February
Մարտ March
Ապրիլ April
Մայիս May
Հունիս June
Հուլիս July
Օգոստոս August
Սեպտեմբեր September
Հոկտեմբեր October
Նոյեմբեր November
Դեկտեմբեր December

Տարվա եղանակներ / Seasons


Ձմեռ Winter
Ամառ Summer
Գարուն Spring
Աշուն Autumn
Երկինք Sky
Ամպ Cloud
Ծիածան Rainbow
Ցուրտ (եղանակ) Cold
Շոգ (եղանակ) Hot
Շոգ է It is hot
Ցուրտ է It is cold
Արևոտ է It is sunny
Ամպամած է It is cloudy
Խոնավ է It is humid
Անձրև է գալիս It is raining
Ձյուն է գալիս It is snowing
Քամոտ է It is windy
Ինչպիսի՞ եղանակ է How is the weather?
Լավ եղանակ Good weather
Վատ եղանակ Bad weather
Որքա՞ն ջերմաստիճան է What is the temperature?

Գույներ

Գույն Color
Սև Black
Կապույտ Blue
Շագանակագույն Brown
Կանաչ Green
Նարնջագույն Orange
Մանուշակագույն Purple
Կարմիր Red
Սպիտակ White
Դեղին Yellow
Մոխրագույն Gray
Ոսկեգույն Gold
Արծաթագույն Silver
Ի՞նչ գույն է սա What color is it?
Կարմիր գույն է The color is red

Ընտանիքի անդամներ

Մայր Mother
Հայր Father
Եղբայր Brother
Քույր Sister
Որդի Son
Դուստր Daughter
Ծնողներ Parents
Երեխաներ Children
Երեխա Child
Խորթ մայր Stepmother
Խորթ հայր Stepfather
Խորթ քույր Stepsister
Խորթ եղբայր Stepbrother
Փեսա Son-in-law
Հարս Daughter-in-law
Կին Wife
Ամուսին Husband
Թեմա 1․

ՀՈԴՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՒՄ / THE ARTICLE


Indefinite and Definite Articles

Անգլերենն ունի երկու հոդ՝ որոշիչ (the)և անորոշ (a/an): Հոդերն օգտագործում
գոյականներից առաջ՝ կոնկրետացնելով գոյականի բառիմաստը և արտահայտելով
որոշյալ կամ անորոշ լինելու գաղափարը:
A/An հոդը գործածվում է միայն եզակի թվով դրված գոյականների հետ՝ ցույց տալով
տվյալ տեսակի առարկա առանց մասնավորեցնելու այս կամ այն անհատ
առարկան: A հոդը գործածվում է բաղաձայնով սկսվող գոյականներից առաջ,
իսկ an հոդը՝ ձայնավորով սկսվող գոյականներից առաջ: Անգլերենի ձայնավորներն
են՝ a, e, i, o u: Անգլերենի անորոշ հոդը համապատասղանում է հայերենի մի անորոշ
դերանվանը, սովորաբար չի թարգմանվում հայերեն: Օրինակ՝ a pen-(մի)
գրիչ, a stamp-(մի նամականիշ), an apple-(մի) խնձոր:

The որոշյալ հոդը, ի տարբերություն անորոշհոդին, գործածվում է և՛ եզակի, և՛


հոգնակի, և՛ անհաշվելի գոյականներից առաջ: Կիրառվում է այն ժամանակ, երբ
գոյականի կողմից նշված առարկան առանձնացվում է նման առարկաների
կարգից: Օրինակ՝ Take the pen-վերցրու՛ գրիչը, give me the books-տու՛ր ինձ գրքերը,
drink the milk-խմիր կաթը:
The որոշիչ հոդը համապատասխանում է հայերենի -ը և -ն հոդերին:
Օրինակ՝ The boy-տղան, the pen-գրիչը:

Հոդի կիրառելիությունը՝
 Անձնանունները սովորաբար հոդ չեն առնում՝ Mary, Johnson: The հոդը
գործածվում է հոգնակի թվով դրված ազգանունների հետ և ցույց է տալիս ամբողջ
ընտանիքը՝ the Bloggs, The Smiths, the Petrosyans և այլն: Հոդը չի գործածվում տիտղոս,
զինվորական կոչում կամ քաղաքական դիրք ցույց տվող գոյականների հետ, երբ
նրանց հաջորդում է անձնանունը՝ Doctor Robinson, President Clinton, Colonel Brock,
Queen Elizabeth և այլն:

 Եթե գոյականից առաջ կա որոշիչ, ապա the հոդը դրվում է որոշչից


առաջ: Օրինակ՝ a bad pen-վատ գրիչ, a big black table-մեծ, սև սեղան:

 The հոդը դրվում է իր տեսակի մեջ եզակի առարկա ցույց տվող գոյականների
հետ՝ the Sun, the Moon, the sky, the world և այլն:

 Որպես կանոն հոդը չի օգտագործվում երկրների, երկրամասերի, քաղաքների


անունների հետ՝ London, France, America, Armenia, բայց the United States of America,
The United Kingdom, the Netherlands, the Hague, the Ukraine :

 The հոդը օգտագործվում է հետևյալ աշխարհագրական և հատուկ անունների


հետ.

1. Գետերի, ծովերի և օվկիանոսների անունների հետ՝ the Thames, the Volga, the
Arax, the Black Sea, the Baltic Sea, the Atlantic (ocean) և այլն:

2. Լճերի անունների հետ: Օրինակ՝ the Baikal, the Sevan, բայց Lake Baikal, Lake
Sevan և այլն:

3. Լեռնաշղթաների անունների հետ՝ the Alps, the Urals, The Caucasus, the
Himalayas բայց լեռնագագաթների անունները հոդ չեն առնում` Elbrus, Ararat, Everest և
այլն:

4. Կղզիների խմբերի անունների հետ՝ The Bahamas, the Philippines և այլն:


Առանձին կղզիները հոդ չեն առնում՝ Capri:

5. Անապատների անունների հետ՝ the Gobi, the Sahara:

6. Նավերի, հյուրանոցների, թանգարանների, պատկերասրահների, ակումբների


անունների հետ՝ the Queen Mary, the British Museum, the National Gallery, the Hilton
Hotel, the National Tennis Club և այլն:

7. Ջրանցքների, նեղուցների անունների հետ՝ the Suez, the Bosphorus և այլն:

8. Թերթերի անունների հետ՝ the Times, the Guardian

9. Աշխարհի չորս կողմերի անունների հետ՝ the North, the South, the East, the
West.
10. Ազգություն ցույց տվող գոյականեցված ածականները սովորաբար գործածվում
են the հոդով: Օրինակ՝ The Brazilians inhabit eastern South America,
բայց Brazilians are good football players (ոչ բոլորը):

11. A/an անորոշ հոդը գործածվում է նաև հայտնի մարդկանց ազգանունների հետ՝
ներկայացնելու նրանց կողմից կատարված աշխատությունը կամ
աշխատանքը: Օրինակ՝ She was glad to have a Picasso (այստեղ նկատի է
առնվում Պիկասոյի աշխատանքներից մեկը):

Հոդ չե՛նք օգտագործում՝

 Ցուցական և ստացական դերանուններից առաջ՝ my pen, this house և այն:

 Հոդ չեն առնում լեզուների անվանումները՝ English, French, Armenian, բայց the
English Language, the Armenian language և այլ:

 No ժխտական դերանվան հետ հոդ չի օգտագործվում,օր․՝ There is no pen in my


bag. Բայց Not ժխտական մասնիկի դեպքում օգտագործվում է, օր․՝ He is not a
student.

 Քանակական թվականների հետ հոդ չի՛ օգտագործվում,օր ․՝ There are ten books
in my bag/in the table.
Թեմա 2։ Գոյականի թիվ

Անգլերենը հայերենի նման ունի գոյականի երկու թիվ` եզակի և հոգնակի:


Եզակի թվով դրված գոյականը ներկայացնում է մեկ առարկա (տեղ, անձ, երևույթ):
Բոլոր անհաշվելի գոյականները ունեն միայն եզակի թիվ:
Հոգնակի թիվ ունեն հաշվելի գոյականները, սրանց դեպքում կարող ենք ասել դրանց
անհատական քանակը:

Countable Nouns

Singular(Եզակի) Plural (Հոգնակի )


A book Books
A plate Plates
A table tables
An egg
eggs

ԳՈՅԱԿԱՆՆԵՐԻ ՀՈԳՆԱԿԻ ԹՎԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ / PLURAL NOUNS


Գոյականների մեծամասնության հոգնակին կազմվում է -s վերջավորությամբ, իսկ -s, -
ss, -x, -sh, -ch, -o տառերով և տառակապակցություններով վերջացող հիմքերի
դեպքում -es վերջավորությամբ, որոնք արտասանվում են.
[s]-խուլ բաղաձայներից հետո: Օրինակ՝ stamps-նամականիշներ, nets-ցանցեր:
[z]-ձայնավորներից և ձայնեղ բաղաձայներից հետո: Օրինակ՝ beds-անկողիններ, pens-
գրիչներ, ties-փողկապներ:
[iz]-շչական կամ սուլական բաղաձայններից հետո: Օրինակ՝ dresses-զգեստներ,
benches-նստարաններ:
Բացառություններ են ՝

Photos,pianos,radios,zeros

 Եթե գոյականի հիմքը վերջանում է y տառով, որին նախորդում է բաղաձայն,


ապա նախքան -es վերջավորության ավելացնելը, y տառը ոխարինվում է i
տառով: Օրինակ՝ city/քաղաք-cities/քաղաքներ, baby/երեխա-babies/երեխաներ,
country/երկիր-countries/երկրներ:
 Եթե y տառին նախորդում է ձայնավոր, ապա հոգնակի թիվը կազմվում է
միայն -s վերջավորությամբ: Օրինակ՝ day/օր-days/օրեր, toy/խաղալիք-
toys/խաղալիքներ:
 Այն գոյականները, որոնց հիմքը վերջանում է -f կամ -fe տառերով, ապա
նախքան -es ավելացնելը բառի հիմքին, f տառը փոխարինվում
է v տառով: Օրինակ՝ knife/դանակ-knives/դանակներ, shelf/դարակ-shelves/դարակներ:

Բացառություններ են՝
Handkerchiefs,chiefs,cliffs,roofs,proofs,safes
 Մի խումբ գոյականներ հոգնակին կազմում են բառարմատի ձայնավորի
փոփոխությամբ և չեն ենթարկվում վերոհիշյալ կանոնին: Օրինակ՝
 man/տղամարդ-men/տղամարդիկ,
 woman/կին-women/կանայք,
 tooth/ատամ-teeth/ատամներ,
 foot/ոտնաթաթ-feet/ոտնաթաթեր,
 goose/սագ-geese/սագեր,
 mouse/մուկ-mice/մկներ,
 child/երեխա-children/երեխաներ,
 ox/ցուլ-oxen/ցլեր,
 fish/ձուկ-fish/ձկներ,
 deer/եղնիկ-deer/եղնիկներ,
 sheep/ոչխար-sheep/ոչխարներ:

Անգլերենում կան լատիներենից և հունարենից փոխառյալ բառեր, որոնք պահպանել


են այդ լեզուներում ունեցած հոգնակին:

Լատինական Փոխառություններ
1. Datum-data-տվյալ-տվյալներ
2. Stratum-strata-շերտ,խավ-շերտեր,խավեր
3. Radius-radii-շառավիղ, շրջանագիծ-շառավիղներ, շրջանագծեր
4. Nucleus-nuclei-միջուկ-միջուկներ
5. Fungus-fungi-սունկ-սնկեր
6. Index-indices-ցուցիչ, առարկայացանկ (գրքի վերջում), անվանացանկ-
ցուցիչներ, անվանացանկեր, առարկայացանկեր
7. Appendix-appendices-գրքի հավելված, կույրաղիք-գրքի հավելվածներ,
կույրաղիքներ
8. Matrix-matrices-մատրիցա-մատրիցաներ
Որոշ լատինական փոխառություններ ունեն հոգնակի կազմության երկու ձև՝
լատինական և անգլիական:
1. Formula-formulae/formulas-բանաձև-բանաձևեր
2. Memorandum-memoranda/memorandums-հուշագիր-հուշագրեր
3. Curriculum-curricula/curriculums-ուսւոմնական ծրագիր-ուսումնական ծրագրեր
Հունական փոխառություններ
1. Basis-bases-հիմք-հիմքեր
2. crisis-crises-ճգնաժամ-ճգնաժամեր
3. analysis-analyses-վերլուծություն-վերլուծություններ
4. thesis-theses-թեզ, դրույթ-թեզեր, դրույթներ
5. Criterion-criteria-չափանիշ-չափանիշներ
6. Phenomenon-phenomena-երևույթ-երևույթներ
News (նորություններ) գոյականը և գիտությունների անունները, որոնք վերջանում
են -ics վերջածանցով (mathematics/մաթեմատիկա, physics/ֆիզիկա, optics/օպտիկա,
phonetics/հնչյունաբանություն), ունեն եզակի թվի իմաստ:

Օրինակներ՝
 What is the news this evening?-Ի՞նչ նորություններ կան այսօր երեկոյան:
 Mathematics is a very interesting subject-Մաթեմատիկան շատ հետաքրքիր
առարկա է:

Թեմա 3։ Թվականներ / Numerals

Numerals

Cardinal(Քանակական) Ordinal (դասական)

Քանակական և Դասական Թվականներ/Cardinal And Ordinal


Numbers

Քանակական /Cardinal
13-Thirteen 50-Fifty
1-One 14-Fourteen 60-Sixty
2-Two 15-Fifteen 70-Seventy
3-Three 16-Sixteen 80-Eighty
4-Four 17-Seventeen 90-Ninety
5-Five 18-Eighteen 100-A (one) hundred
6-Six 19-Nineteen 101-A (one) hundred and one
7-Seven 20-Twenty 200-Two hundred
8-Eight 21-Twenty-one 256-Two hundred and fifty-six
9-Nine 30-Thirty 1.000-A (one) thousand
10-Ten 40-Forty 1001-A (one) thousand and one
4000-Four thousand
100.000-A (one) hundred
thousand
1.000.000-A (one) million
11-Eleven 12-Twelve

1-12 թվականները պարզ են: Օր. one, two, three և այլն:

 13-19 քանակական թվականները ածանցավոր են և կազմվում են -


teen վերջածանցով: Օրինակ՝ 16-Sixteen, 15-fifteen և այլն:
 Տասնավորները կազմվում են -ty վերջածանցով: Օրինակ՝ 90-ninety, 70-
seventy

Տարեթվերը նշվում են սովորաբար առանց year (տարի) բառի և կարդացվում


են հետևյալ կերպ.
 1968-Nineteen sixty-eight or nineteen hundred and sixty-eight
 1997- Nineteen ninety-seven or nineteen hundred ninety-seven
 2015-Two thousand and fifteen
 1905-Nineteen-oh-five or nineteen hundred-oh-five
 1900-Nineteen hundred

Դասական/Ordinal

1-the first
2-the second 21-the twenty-first
3-the third 30-the thirtieth
4-the fourth 40-the fortieth
5-the fifth 50-the fiftieth
6-the sixth 60-the sixtieth
7-the seventh 70-the seventieth
8-the eighth 80-the eightieth
9-the ninth 90-the ninetieth
10-the tenth 100- the hundredth
11-the eleventh 101-the hundred and first
12-the twelfth 200-the two hundredth
13-the thirteenth 256-the two hundred and fifty-
14-the fourteenth sixth
15-the fifteenth 1000-the thousandth
16-the sixteenth 1001-the thousand and first
17-the seventeenth 4000-the four thousandth
18-the eighteenth 100.000-the hundred thousandth
19-the nineteenth 1.000.000-the millionth
20-the twentieth

 Դասական թվականները բացառությաբ առաջին երեքի՝ first, second,


third, կազմվում են՝ համապատասխան քանակական թվականներին -
th ավելացնելով:
 Դասական թվականներից առաջ գործածվում է the հոդը:
 Բաղադրյալ թվականի դասականը կազմվում է միայն վերջին
բաղադրիչի փոփոխությամբ: Օրինակ՝ 101-րդ / One hundred and first, 42-րդ /
Forty-second և այլն:
 Ամիս ամսաթվերը սովորաբար կարդացվում են
դասականներով: Օրինակ՝ March 10, 1975 /Մարտի 10, 1975թ -March the 10th
կամ The 10th of March, nineteen seventy-five.
 Համարները կարող են նշվել երկու ձևով՝ a) էջ 10-page 10, կամ b) 10-րդ
էջ-the tenth page

Թեմա 4։ Դերանուն/ Pronoun

Անձնական, Ստացական, Oբյեկտային (ուղիղ խնդիր) և Ցուցական


Դերանուններ / Personal, Possessive, Objective and Demonstrative Pronouns

Անձնական դերանուններ/ Personal Pronouns


Nominative case/ուղղական հոլով

Singular / Եզակի թիվ


 I-Ես
 You-Դու
 He-Նա (արական սեռ)
 She-Նա (իգական սեռ)
 It-Այն, սա (գործախվում է առարկա, հասկացություն, երևույթ,
շնչավոր առարկա ցույց տվող գոյականի փոխարեն)

Plural / Հոգնակի թիվ

 We-Մենք
 You-Դուք
 They-Նրանք

Ստացական դերանուններ/Possessive Pronouns


Possessive case/Սեռական հոլով

Singular/եզակի թիվ
 My-Իմ
 Your-Քո
 His-Նրա (արական)
 Her-Նրա (իգական)
 Its-սրա, նրա (իրի առում)
Plural/Հոգնակի թիվ
 Our-Մեր
 Your-Ձեր
 Their-Նրանց
Օբյեկտային դերանուններ/Objective pronouns
Objective case
Singular/Եզակի թիվ
 Me-ինձ
 You-Քեզ
 Him-Նրան (արական)
 Her-Նրան (իգական)
 It-Սրան, նրան (իրի առում)

Plural/Հոգնակի թիվ
 Us-Մեզ
 You-Ձեզ
 Them-Նրանց
Ցուցական դերանուններ/Demonstrative Pronouns

Singular/Եզակի թիվ
 This-Սա, այս (մոտիկ առարկա)
 That-Դա, այդ (հեռու առարկա)
Plural/Հոգնակի թիվ
 These-Այս, սրանք
 Those-այդ, դրանք

Թեմա 5։ To Be բայի խոնարհումը

TO BE (լինել) Բայի Խոնարհումը Նարկա Անորոշ Ժամանակաձևում/ The


Verb "TO BE" In Present Indefinite Tense

Հաստատական ձև-Affirmative

Եզակի թիվ/ Singular


 I am (I'm)-Ես եմ
 You are (you're)-Դու ես
 He is (he's)-Նա է (արական սեռ)
 She is (she's)-Նա է (իգական սեռ)
 It is (it's)-Սա է, այն է, նա է (իրի առում)
Հոգնակի թիվ/Plural
 We are (we're)-Մենք ենք
 You are (you're)-Դուք եք
 They are (they're)-Նրանք են

Ժխտական ձև-Negative

Եզակի թիվ/ Singular


 I am not (I'm not)-Ես չեմ (Am-ը not-ի հետ չի կրճատվում)
 You are not (you aren't)-Դու չես
 He is not (he isn't)-Նա չէ (արական սեռ)
 She is not (she isn't) (իգական սեռ)
 It is not (it isn't)- (իրի առում)
Հոգնակի թիվ /Plural
 We are not (we aren't)-Մենք չենք
 You are not (you aren't)-Դուք չեք
 They are not (they aren't)-Նրանք չեն

Հարցական ձև-Interrogative

Եզակի թիվ/Singular
 Am I?-Ես եմ?
 Are you?-Դու ես?
 Is he?-Նա է? (արական սեռ)
 Is she?-նա է? (իգական սեռ)
 Is it?-սա, այն է? (իրի առում)
Հոգնակի թիվ/Plural
 Are we?-մենք ենք?
 Are you?-դուք եք?
 Are they?-նրանք են?

TO BE (լինել) Բայի Խոնարհումը Անորոշ Անցյալ Ժամանակաձևում/ The


Verb "TO BE" In Past Indefinite Tense

Հաստատական ձև-Affirmative

Եզակի թիվ/ Singular


 I was (I's)-Ես էի
 You were (you're)-Դու էիր
 He is (he's)-Նա է ր(արական սեռ)
 She is (she's)-Նա էր(իգական սեռ)
 It is (it's)-Սա էր, այն էր, նա էր (իրի առում)
Հոգնակի թիվ/Plural
 We were (we're)-Մենք էինք
 You were (you're)-Դուք էիք
 They were (they're)-Նրանք էին

Ժխտական ձև-Negative

Եզակի թիվ/ Singular


 I was not (I'm not)-Ես չէի(Am-ը not-ի հետ չի կրճատվում)
 You were not (you weren't)-Դու չէիր
 He was not (he wasn't)-Նա չէր (արական սեռ)
 She was not (she wasn't) (իգական սեռ)
 It was not (it wasn't)- (իրի առում)

Հոգնակի թիվ /Plural


 We were not (we weren't)-Մենք չէնք
 You were not (you weren't)-Դուք չէիք
 They were not (they weren't)-Նրանք չէին

Հարցական ձև-Interrogative

Եզակի թիվ/Singular
 was I?-Ես էի?
 were you?-Դու էիր?
 was he?-Նա էր? (արական սեռ)
 was she?-նա էր? (իգական սեռ)
 was it?-սա, այն էր? (իրի առում)
Հոգնակի թիվ/Plural
 were we?-մենք էինք?
 were you?-դուք էիք?
 were they?-նրանք էին?

ԿԱ-ԿԱՆ / THERE IS-THERE ARE


There is-կա +եզակի գոյական և անհաշվելի գոյական
There are-կան+ հոգնակի գոյական

Անգլերենում There is/There are-ը միշտ դրվում են նախադասության սկզբում,


սակայն հայերեն նախադասության մեջ նրանք կարող են կիրառվել տարբեր
դիրքերում:
Օրինակ՝ There are books on the desk-Գրասեղանի վրա գրքեր կան:
(հոգնակի գոյական)
There is water in the bottle-Շշի մեջ ջուր կա: (անհաշվելի գոյական)
There is a pen on the copy-book-Տետրի վրա գրիչ կա: (եզակի գոյական)

Եթե գոյականները թվարկվում են, ապա There is/There are-ի կիրառելիությունը


պայմանավորված է առաջին թվարկվող գոյականով:
Օրինակ՝ There is a book, four pens and two pencils on the desk-Գրասեղանի վրա կա մի
գիրք, չորս գրիչ և երկու մատիտ:
There are four pens, a book and two pencils on the desk-Գրասեղանի վրա կա չորս
գրիչ, մի գիրք և երկու մատիտ:

Հարցական և ժխտական ձևեր/Interrogative and Negative


Հարցական ձևում is/are-ը դրվում են there-ից առաջ, իսկ ժխտական ձևում is/are-
ին ավելանում է not ժխտական մասնիկը և դրվում է there-ից հետո:
Օրինակ՝ Are there books on the desk?-Գրասեղանի վրա գրքեր կա՞ն:
There are not (aren't) books on the desk-Գրասեղանի վրա գրքեր չկան:
Is there water in the bottle?-Շշի մեջ ջուր կա՞:
There is not (isn't) water in the bottle-Շշի մեջ ջուր չկա:

Թեմա 6։ ՆԵՐԿԱ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PRESENT INDEFINITE


(SIMPLE) TENSE
Այս ժամանակաձևը ցույց է տալիս՝

 գործողություն, որը տեղի է ունենում ներկայում և կրում է կրկնվող,


կանոնավոր բնույթ: Այս ժամանակաձևում չի օգտագործվում to be (am, is, are)
բայը, քանի որ այն արտահայտում է գործողություն, իսկ to be-ն ցույց է տալիս վիճակ,
կարգավիճակ, այլ ոչ թե գործողություն:

Ներկա անորոշի հետ օգտագործվում են հետևյալ ժամանակի մակբայները և


պարագայական կապակցությունները:

 Often-հաճախ
 Always-միշտ
 Sometimes, occasionally, from time to time-երբեմն, ժամանակ առ ժամանակ
 Usually-սովորաբար
 Seldom, rarely-հազվադեպ
 Never-երբեք
 Every day (year, month, week...)-ամեն օռ (տարի, ամիս, շաբաթ)
 Generally-ընդհանրապես
 Frequently-հաճախակիորեն
 Constantly-կանոնավոր, մշտապես
 Permanently-միշտ
 At all-ընդհանրապես (ժխտական նախադասություններում)
Ներկա անորոշը կազմվում է բայի անորոշ հիմքով առանց to մասնիկի: Եկեք
դիտարկենք to work բայի խոնարհումը հաստատական ձևում:

Հաստատական ձև/Affirmative

Եզակի թիվ/Singular

1. I work-Ես աշխատում եմ
2. You work-Դու աշխատում ես
3.He (she, it) works -Նա (այն) աշխատում է

Հոգնակի թիվ/Plural

1. We work-Մենք աշխատում ենք


2. You work-Դուք աշխատում եք
3. They work-Նրանք աշխատում են

3-րդ դեմք եզակի տվում միայն բային ավելանում է s/es վերջավորությունը: Es-
ը ավելանում է բայի հիմքին միայն այն ժամանակ, երբ տվյալ բայը ավարտվում է s, ss,
o, x, sh, ch, y տառերով կամ տառակապակցություններով: Օրինակ՝
 to go-goes
 to study-studies
 to watch-watches
 to wash-washes
 to fix-fixes
 to pass-passes
Եթե հաստատական նախադասության մեջ օգտագործում ենք ժամանակի մակբայ
կամ պարագայական կապակցություն, ապա վերջիններս հիմնականում դրվում են
ենթակայի և ստորոգյալի միջև: Օրինակ՝ They always have lunch at 2 p.m.

Հարցական ձև/Interrogative

Եզակի թիվ/singular

1. Do we work?-Ես աշխատու՞մ եմ
2. Do you work?-Դու աշխատու՞մ ես
3. Does he (she, it) work?-Նա (այն) աշխատու՞մ է

Հոգնակի թիվ/Plural

1. Do we work?-Մենք աշխատու՞մ ենք


2. Do you work?-Դուք աշխատու՞մ եք
3. Do they work?-Նրանք աշխատու՞մ են

Հարցական ձևը կազմվում է do/does օժանդակ բայերի օգնությամբ, որոնք դրվում են


ենթակայից առաջ: 3-րդ դեմք եզակի թվում does-ի կիրառման ժամանակ
բայը կորցնում է իր s/es վերջավորությունը: Եթե նախադասության մեջ կա հարցական
դերանուն կամ հարցական բառ, ապա do/does օժանդակ բայերը կդրվեն տվյալ
հարցական դերանունից հետո: Օրինակ՝ Where do you work?
Եթե հարցական ձևում կիրառում ենք ժամանակի մակբայ կամ պարագայական
կապակցություն, ապա վերջիններս դրվում են ենթակայի և ստորոգյալի
միջև: Օրինակ՝ Does he usually do the shopping in the mornings?

Ժխտական ձև/Negative

Եզակի թիվ/Singular

1. I do not (don't) work-Ես չեմ աշխատում


2. You do not (don't) work-Դու չես աշխատում
3. He (she, it) does not (doesn't) work-Նա չի աշխատում

Հոգնակի թիվ/Plural

1. We do not (don't) work-Մենք չենք աշխատում


2. You do not (don't) work-Դուք չեք աշխատում
3. They do not (don't) work-Նրանք չեն աշխատում

Այս ձևում do/does օժանդակ բայերին ավելանում է not ժխտական մասնիկը և դրվում է
ենթակայի և բայ-ստորոգյալի մեջտեղում: Ժխտական ձևում էլ 3-րդ դեմք եզակի թվում
բայը կրկին անգամ կորցնում է իր s/es վերջավորությունը:

Ժխտական ձևում ժամանակի մակբայ կամ պարագայական կապակցություն


օգտագործելու դեպքում, վերջիններս դրվում են don't/doesn't-ի և բայի միջև:
Օրինակ՝ We don't sometimes go out in the evenings.

Թեմա 7։ ԱՆՑՅԱԼ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PAST SIMPLE


(INDEFINITE) TENSE
Անցյալ անորոշ ժամանակաձևը ցույց է տալիս գործողություն, որը տեղի է ունեցել
անցյալում: Past Simple-ի հետ հաճախ գործածվում են հետևյալ մակբայներն ու
պարագայական կապակցությունները՝ yesterday-երեկ, ago-առաջ, the day before
yesterday-, the other day-օրերս, անցյալ օրը, last week (month, year)-անցյալ շաբաթ
(ամիս, տարի):

Այս ժամանակաձում բայերը բաժանվում են 2 խմբի՝ կանոնավոր (regular) և անկանոն


(irregular): Կանոնավոր բայերը ստանում են -ed վերջավորություն, իսկ անականոն
բայերը փոխվում են հիմքով: Կանոնավոր բայեն անգլերենում մեծամասնություն են
կազմում, իսկ անկանոն բայերի համար նախատեսված է հատուկ ցուցակ: Ցուցակը
կտեսնեք այս նյութի վերջում:

Կանոնավոր բայերի -ed վերջավորությունը արտասանվում է՝


[t]-խուլ բաղաձայններից հետո՝ liked, stopped
[d]-ձայնավորներից և ձայնեղ բաղաձայններից հետո՝ played, loved
[id]-բաղաձայններից հետ՝ visited, added

Սովորաբար անցյալ անորոշ ժամանակաձևը հայերեն թարգմանվում է սահմանական


եղանակի անցյալ կատարյալով ժամանակաձևով, բայց կախված նախադասությունից՝
այն կարող է թարգմանվել նաև անցյալ վաղակատար կամ անցյալ անկատար
ժամանակաձևերով:

Օրինակ՝ He woke up, shaved and washed, then he had breakfast-Նա վեր կացավ,
սափրվեց և լվացվեց, այնուհետև հախաճաշեց: (woke և had բայերը անկանոն են,
իսկ washed և shaved բայերը կանոնավոր այս նախադասության մեջ):

Past indefinite ժամանակաձևը նույնպես կարող է ցույց տալ կրկնվող գործողություն


անցյալում:
Օրինակ՝ She phoned us very often last year-Նա մեզ շատ հաճախ էր զանգում անցյալ
տարի:

 Եթե բայի հիմքը ավարտվում է -y տառով, և այդ տառին նախորդում է


բաղաձայն, ապա -ed-ն ավելացնելիս y տառը փոխվում է i-ի՝ dry-dried, try-tried:
 Եթե բայի հիմքը ավարտվում է -y տառով, որին նախորդում է ձայնավոր,
ապա -ed ավելանում է առանց որևէ հնչյունայի փոփոխությության՝ play-played, pray-
prayed:
 Եթե բայը միավանկ է և ավարտվում է բաղաձայնով, ապա -ed ավելացնելիս՝
վերջին բաղաձայնը կրկնապատկվում է՝ stop-stopped (դադար(եցն)ել, կանգն(եցն)ել),
hop-hopped (ցատկոտել): Սա արվում է վանկի ձայնավորի կարճ հնչողությունը
պահպանելու համար:
 Եթե բայի հիմքն ավարտվում է -e տառով, ապա -ed ավելացնելիս՝ այդ -e տառը
սղվում է՝ live-lived (ապրել) , type-typed (մեքենագրել):
Անկանոն բայերն իրենց Past indefinite ժամանակաձևի հաստատականը կազմում են
տարբեր ձևերով՝
 Արմատի ձայնավորի փոփոխությամբ՝ to come-came (գալ), to begin-began
(սկս(վ)ել)
 Արմատի ձայնավորի փոփոխությամբ՝ to make-made (պատրաստել, անել,
սարքել)
 Հիմքին t ավելացնելով՝ to burn-burnt (այր(վ)ել, վառ(վ)ել)
 Որոշ բայեր ընդհանրապես չեն փոխվում՝ put-put (դնել), set-set (տեղադրել,
հիմնել), let-let (թույլ տալ, թողնել)
Անցյալ անորոշ ժամանակաձի հարցական ձևը կազմվում է did օժանդակ բայի
օգնությամբ, որը դրվում է նախադասության ենթակայից առաջ, իսկ բայ-ստորոգյալը
այս դեպքում կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի:

Ահա to work բայի խոնարհումը Past Indefinite ժամանակաձևում:


Հաստատական ձև / Affirmative form
Եզակի թիվ/Singular

I- I worked-Ես աշխատում էի / աշխատեցի


II- You worked-Դու աշխատում էիր / աշխատեցիր
III-He, she, it worked-Նա աշխատում էր / աշխատեց

Հոգնակի թիվ/Plural

I-We worked-Մենք աշխատում էինք / աշխատեցինք


II-You worked-Դու աշխատում էիք / աշխատեցիք
III-He, she, it worked-Նրանք աշխատում էին / աշխատեցին

Հարցական ձև / Interrogative form

Եզակի թիվ/Singular

I- Did I work?-Ես աշխատու՞մ էի / աշխատեցի՞


II- Did you work?-Դու աշխատու՞մ էիր / աշխատեցի՞ր
III-Did she, he, it work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ց

Հոգնակի թիվ/Plural

I- Did we work?-Մենք աշխատու՞մ էինք / աշխատեցի՞նք


II- Did you work?-Դուք աշխատու՞մ էիք / աշխատեցի՞ք
III-Did they work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ց

Ժխտական ձև / Negative form

Այս ձևը կազմվում է՝ did օժանդակ բային ավելացնելով not ժխտական մասնիկը (did
not=didn't), որը դրվում է ենթակայի և բայի մեջտեղում: Այս դեպքում բայը նույնպես
կորցնում է -ed վերջավորությունը, իսկ ստորոգյալը կանգնում է իր անորոշ հիմքով
առանց to մասնիկի:

Եզակի թիվ / Singular

I-I didn't work-Ես չեմ աշխատել / չաշխատեցի


II-You didn't work-Դու չես աշխատել / չաշխատեցիր
III-He, she, it didn't work-Նա չի աշխատել / չաշխատեց
Հոգնակի թիվ / Plural

I-We didn't work-Մենք չենք աշխատել / չաշխատեցինք


II-You didn't work-Դուք չեք աշխատել / չաշխատեցիք
They didn't work-Նրանք չեն աշխատել/չաշխատեցին

Անկանոն բայով դրված ստորոգյալը հարցական և ժխտական ձևերում՝ did-ի և didn't-


ի առկայության դեպքում կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի:

Օրինակ՝ She wrote a letter to her friend yesterday-Նա երեկ իր ընկերոջը նամակ գրեց:
Did she write a letter to her friend yesterday?Նա երեկ իր ընկերոջը
նաման գրե՞ց:
She didn't write a letter to her friend yesterday-Նա երեկ իր ընկերոջը
նամակ չգրեց:

ՍՏԱՑԱԿԱՆ ՀՈԼՈՎ / THE POSSESSIVE CASE


Անգլերենում գոյականն ունի միայն երկու հոլով՝ ընդհանուր (Common Case) և
ստացական հոլով (Possessive Case): Ստացական հոլովը ցույց է տալիս
պատկանելիություն և համապատասխանւմ է հայերենի սեռական հոլովին:
Ընդհանուր հոլովը չունի առանձին վերջավորություն, սակայն ստացական
հոլովի վերջավորությունը 's-ն է եզակի անձ ցույց տվող գոյականների համար
և '-ը՝ հոգնակի անձ ցույց տվող գոյականների
համար: Օրինակներ՝ Ուսանողի անունը-the student's name

Տղայի գիրքը-the boy's book

Կնոջ պայուսակը-the woman's bag

Ուսանողների պայուսակները-the students' bags

Աղջիկների գրքերը-the girls books

's-ը արտասանվում է՝

[s]-խուլ բաղաձայններից հետո: Օրինակ՝ the student's name-ուսանողի անունը

[z]-ձայնավորներից և ձայնեղ բաղաձայններից հետո: Օրինակ՝ the boy's book-


տղայի գիրքը, the woman's bag-կնոջ պայուսակը

[iz]-շչական և սուլական բաղաձայններից


հետո: Օրինակ՝ Bush's administration-Բուշի ադմինիստրացիան,
the waitress's job-մատուցողուհու աշխատանքը
Եթե հատուկ անունը վերջանում է s-ով, ավելացվում է միայն ապաթարցը ('-
ը), բայց վերջավորությունը ամբողջովին արտասանվում է: Օրինակ՝ Boris'-
[՛borisiz]-Բորիսի

Եթե գոյականի հոգնակին կազմվում է բառարմատի ձայնավորի


փոփոխությամբ, ապա ստացական հոլովը կազմվում է ճիշտ այնպես, ինչպես
եզակի տվում: Օրինակ՝ The men's gloves-տղամարդկանց ձեռնոցները,
the women's dresses-կանանց զգեստները:

Բարդ գոյականների ստացական հոլովը կազմելու համար 's-ը ավելացնում


ենք վերջին բաղադրիչին: Օրինակ՝ my mother-in-law's visit-իմ
սկեսրոջ/զոքանչի այցը:

Ստացական հոլովով կարող են գործածվել նաև ժամանակ, տարածություն,


երկրներ, քաղաքներ և այլ հասկացություններ ցույց տվող
գոյականները: Օրինակ՝ a week's visit-մի շաբաթվա այցելություն,
two miles' distance-երկու մղոնի տարածություն, the city's population-քաղաքի
բնակչությունը, yestreday's newspaper-երեկվա թերթը, Armenia's nature-
Հայաստանի բնությունը և այլն:

Պատկանելիություն կարող է նաև արտահայտել of նախդիրը, սակայն


անշունչ կամ իրի առում ցույց տվող գոյականների համար: Այս դեպքում
թարգմանությունը անգլերենից հայերեն լինում է աջից ձախ: Օրինակ՝ the
page of the book-գրքի էջը, the name of the product-ապրանքի անունը:

Թեմա 8։ ԱՊԱՌՆԻ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / FUTURE INDEFINITE


(SIMPLE) TENSE
Ապառնի անորոշը կազմվում է WILL օժանդակ բայի և բայի անորոշ ձևով
առանց TO մասնիկի: Այն դրվում է բայից առաջ հաստատական ձևում, իսկ
հարցական ձևում will-ը դրվում է ենթակայից առաջ, ժխտական ձևում՝ will-ին
ավելացնում ենք not ժխտական մասնիկը: Will-ը համապատասխանում է
հայերենի Կ մասնիկին: իտարկենք խոնարհումները:

Հաստատական ձև/Affirmative form


Եզակի թիվ

 I will work-Ես կաշխատեմ


 You will work-Դու կաշխատես
 He will work-Նա կաշխատի (արական)
 She will work-Նա կաշխատի (իգական)
 It will work-Այն կաշխատի (առարկա)
Հոգնակի թիվ
 We will work-Մենք կաշխատենք
 You will work-Դուք կաշխատեք
 They will work-Նրանք կաշխատեն

Հարցական ձև/Interrogative form


Եզակի թիվ
 Will I work?-Կաշխատե՞մ ես
 Will you work?-Կաշխատե՞ս դու
 Will she work?-Կաշխատի՞ նա (իգական)
 Will he work?-Կաշխատի՞ նա (արական)
 Will it work?-Կաշխատի՞ այն (առարկա)
Հոգնակի թիվ
 Will we work?-Կաշխատե՞նք մենք
 Will you work?-Կաշխատե՞ք դուք
 Will they work?-Կաշխատե՞ն նրանք

Ժխտական ձև/Negative form

Եզակի թիվ
 I will not (won't) work-Ես չեմ աշխատի
 You will not (won't) work-Դու չես աշխատի
 He will not (won't) work-Նա չի աշխատի (արական)
 She will not (won't) work-Նա չի աշխատի (իգական)
 It will not (won't) work-Նա չի աշխատի (առարկա)

Հոգնակի թիվ
 We will not (won't) work-Մենք չենք աշխատի
 You will not (won't) work-Դուք չեք աշխատի
 They will not (won't) work-Նրանք չեն աշխատի
Ապառնի անորոշը ցույց է տալիս՝

1. Ապառնի գործողություն առանց սահմանապակումների: Օրինակներ


 Life will teach her a lesson.-Կյանքը նրան դաս կտա:
 We will meet again, one day.-Մենք մի օր կրկին կհանդիպենք:
2. Ապառնի գործողություն, որի կատարման ժամանակը նշվում է tomorrow (վաղը),
next week/month/year (հաջորդ շաբաթ/ամիս/տարի), in two days/weeks/months/years (2
օրից/շաբաթից/ամսից/տարուց) և այլն մակբայներով և պարագայական
կապակցություններով: Օրինակներ՝
 I will do it at once-Ես դա կանեմ միանգամից:
 He will arrive tomorrow-Նրանք վաղը կհասնեն:
 We will know the results in three days-Մենք կիմանանք արդյունքների
մասին երեք օրից:
3. Ապառնի գործողություն, որը կարող է տևել որոշ ժամանակ: Այս դեպքում
ժամանակամիջոցը նշվում է պարագայական կապակցությամբ: Օրինակներ՝
 I hope you will live for many years.-Հուսով եմ, որ կապրես դեռ երկար տարիներ:
 I think I will remain a student for all my life.-Կարծում եմ, որ ամբողջ
կյանքս ուսանող կմնամ:
4. Իրար հաջորդող ապառնի գործողություններ: Օրինակ՝
 I will take a walk to the sea and on my way back home I will buy you a newspaper.-
Կզբոսնեմ մինչև ծովափ և վերադարձին թերթ կգնեմ քեզ համար:
Ապառնի անորոշը (Furure Simple) օգտագործվում է նաև ժամանակ և պայման
երկրորդական նախադասությունների գլխավոր մասում, իսկ երկրորդական մասը
դրվում է ներկա անորոշով (Present Simple), որտեղ ապառնի անորոշը (Future
Simple) թարգմանվում է ենթադրական ապառնիով, իսկ ներկա անորոշը (Present
Simple)՝ ըղձական եղանակով: Օրինակներ՝
 I will walk to him when he comes-Ես կգնամ նրա մոտ, եթե նա գա:
 You will be in time if you hurry-Դու ժամանակին կհասնես, եթե շտապես:

ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ SOME և ANY


Some/Any-մի քանի, որոշ, մի քիչ

Some և any անորոշ դերանունները գործածվում են և՛ հոգնակի և՛ անհաշվելի


գոյականների հետ հաստատական նախադասություններում որպես որոշիչ:
Շատ հաճախ այս դերանունները չեն թարգմանվում հայերենում: Քանի որ
նրանք հանդես են գալիս որպես որոշիչ, նրանց գործածության դեպքում
գոյականից առաջ հոդ չի դրվում:

Some-ը հոգնակի գոյականների հետ օգտագործվելիս՝ թարգմանվում է <<մի


քանի>>, <<որոշ>>, կամ էլ ընդհանրապես չի թարգմանվում:

Some-ը անհաշվելի գոյականների հետ օգտագործվելիս թարգմանվում է <<մի


քիչ>>, կամ է չի թարգմանվում:
Օրինակ՝ There are some students in the classroom-Կան (մի քանի, որոշ)
ուսանողներ դասասենյակում:
There is some chalk in the box-(մի քիչ) կավիճ կա տուփի մեջ:

Some դերանունը կարող է գործածվել նաև հարցական


նախաասություններում, եթե a) խոսողը ենթադրում է դրական պատասխան
իր հարցին:
Օրինակ՝ Aren't there some books on the table?-Միթե՞ չկան գրքեր սեղանի վրա:
Doesn't he have some money?-Միթե՞ նա փող չունի:
b) հարցական նախադասությունը իրականում արտահայտում է առաջարկ
կամ խնդրանք:
Օրինակ՝ Would you like some coffee?-Սուրճ կցանկանա՞յիք:
Would you buy me some pens, please?-Ինձ գրիչներ կգնե՞իք:
Հարցական և Ժխտական Ձևեր/Interrogative and Negative

Any-ն ունի նույն some-իմաստները՝ սակայն հարցական և ժխտական


նախադասություններում:
Օրինակ՝ Are there any students in the classroom?-Դասասենյակում կա՞ն
ուսանողներ:
Is there any chalk in the box?-Տուփում կավճ կա՞:
There are not (aren't) any students in the classroom-Դասասենյակում
ուսանողներ չկան:
There is not (isn't) any chalk in the box-Տուփում կավիճ չկա:

Ժխտական ձևում not any-ի փոխարեն նախադասությունը կարելի է ժխտել


նաև no ժխտական մասնիկով: Այսինքն՝ not any=no:
Օրինակ՝ There are no students in the classroom.
There is no chalk in the box.

Any դերանունը իր հերթին կարող է գործածվել հաստատական


նախադասություններում <<ցանկացած, ուզած>> իմաստով:

Օրինակ՝ Come any day you like-Եկեք ցանկացած օր (երբ ցանկանաք):


Take any book you want-Վերցրեք ձեր ուզած գիրքը:

Թեմա 9։ Տեղացույց և ուղղության նախդիրներ/Prepositions of place


and direction
Ժամանակակից անգլերենում նախդիրները մեծ կարևորություն ունեն
նախադասության մեջ բառերի հարաբերությունը որոշելու խնդրում: Ահա դրանցից մի
քանիսը.

In-մեջ, -ում (վերջավորություն)


On-վրա
Under-տակ
Near, next to, at, by-մոտ, կողքին
Behind-ետևում
Opposite-դեմ դիմաց, հանդիպակաց
In front of-առջևում
Over-վրա, վրայով
Eg. The lamp is over the table-Լամպը սեղանի վրա է:
He jumped over the wall-Նա ցատկեց պատի վրայով:
Above-բարձր
Eg. Above the sea level-ծովի մակարդակից բարձր
Below-ցածր
Eg. 10 degrees below zero-10 աստիճան զրոյից ցածր:
To-դեպի (Հաճախ չի թարգմանվում հայերեն)
Eg. Go to the blackboard-Գնա գրատախտակի մոտ:
Out of-միջից, ներսից դուրս
Eg. Take the book out of your bag-Հանիր գիրքը պայուսակիդ միջից:
Into-ներս, մեջ, դրսից ներս (Օգտագործվում է, երբ նախադասության ստորոգյալը
արտահայտում է գործողության, ոչ թե վիճակ կամ կարգավիճակ)
Eg. Put the book into your bag-Դիր գիրքը պայուսակիդ մեջ:
From--ից (արտահայտում է հայերենի բացառական հոլովի իմաստը):
Eg. Take the book from Aram-Վերցրու գիրքը Արամից:
Along-երկայնքով
Eg. Walk along this road-Քայլեք այս ճանապարհի երկայնքով:
Through-միջով
Eg. Through the forest-անտառի միջով
Across-մյուս կողմը
Eg. Across the street-փողոցի մյուս կողմը

.above/over

to .on from

into .in out of

.at/beside/by/next . under

Անդեմ նախադասություն/ The Impersonal


Sentence
Անդեմ են կոչվում այն նախադասությունը, որում արտահայտված
գործողությունը կամ վիճակը չի վերագրվում որևէ անձի կամ առարկայի, այլ
պայմանավորված է ինքն իրենով: Այսպիսի նախադասություններում խոսքը
հաճախ գնում է եղանակի, ժամանակի, բնության երևույթի, տարածության
մասին: Հայերենում անդեմ նախադասությունը ենթակա չունի, իսկ
անգլերենում առկա է It ձևական ենթական, որը հայերենում չի
թարգմանվում: Ահա և մի քանի օրինակ.

 It is cold-Ցուրտ է:
 It is summer-Ամառ է:
 It often rains in London-Լոնդոնում հաճախ անձրևում է:
 It is dark in my room-Իմ սենյակում մութ է:
 It is late-Ուշ է:
 It is morning-Առավոտ է:
 It seldom snows in winter in Yerevan-Երևանում հազվադեպ է ձյուն գալիս
ձմռանը:
 It is five kilometers to my house-Հինգ կիլոմետր է մինչև իմ տունը:

Թեմա 10։ ԱԾԱԿԱՆՆԵՐ / ADJECTIVES

Ածականը ցույց է տալիս գոյականի հատկանիշ: Որակական ածականները ունեն


համեմատության 2 աստիճան՝ համեմատական և գերադրական: Դրանք կազմվում են
երկու կերպ՝

Միավանկ ածականների և -y, -ow, -er, -le վերջածանց ունեցող երկվանկ


ածականների բաղդատական աստիճանը կազմվում է բառի հիմքին ավելացնելով -
er, իսկ գերադրական աստիճանում՝ -est վեռջավորությունը: Օրինակներ՝
 long-longer-longest (երկար-ավելի երկար-ամենաերկար)
 deep-deeper-deepest (խորը-ավելի խորը-ամենախորը)
 narrow-narrower-narrowest (նեղ-ավելի նեղ-ամենանեղ)
 clever-cleverer-cleverest (խելացի-ավելի խելացի-ամենախելացի)
 simple-simpler-simplest (պարզ-ավելի պարզ-ամենապարզ)
Այն երկվանկ ածականները, որոնք վերջանում են Y տառով, որին նախորդում է
բաղաձայն, Y տառը փոխարինվում է I տառով+er/est: Օրինակներ՝
 happy-happier-happiest (երջանիկ-ավելի երջանի-ամենաերջանիկ)
 early-earlier-earliest (վաղ-ավելի վաղ-ամենավաղ)
 easy-easier-easiest (հեշտ-ավելի հեշտ-ամենահեշտ)
Եթե երկվանկ ածականի Y տառին նախորդում է ձայնավոր, ապա Y տառը չի
փոխվում: Օրինակներ՝
 gay-gayer-gayer (ուրախ-ավելի ուրախ-ամենաուրախ)
Եթե միավանկ ածականը վերջանում է e տառով, ապա er/est ավելացնելու դեպքում e-
ն սղվում է: Օրինակներ՝
 brave-braver-bravest (քաջ-ավելի քաջ-ամենաքաջ)
 wise-wiser-wisest (խելացի-ավելի խելացի-ամենախեացի)
Մեկ բաղաձայնով վերջացող միավանկ ածականների դեպքում, եթե բառավերջի
բաղաձայնին նախորդում է կարճ ձայնավոր, ապա վերջին բաղաձայնը
կրկնապատկվում է er և est վերջավորություններից առաջ: Օրինակներ՝
 hot-hotter-hottest (շոգ-ավելի շոգ-ամենաշոգ)
 big-bigger-biggest (մեծ-ավելի մեծ-ամենամեծ)
Բազմավանկ և որոշ երկվանկ ածականներ համեմատական և գերադրական
աստիճանները կազմում են more/most բառերի օգնությամբ, որոնք դրվում են
ածականից առաջ: Օրինակներ՝
 careful-more careful-most careful (զգույշ-ավելի զգույշ-ամենազգույշ)
 romantic- more romantic-most romantic (ռոմանտիկ-ավելի ռոմանտիկ-
ամենառոմանտիկ)
Որոշ ածականներ ունեն համեմատության անկանոն ձևեր: Դրանք են՝
 good-better-best (լավ-ավելի լավ-ամենալավ/լավագույն)
 bad-worse-worst-(վատ-ավելի վատ-ամենավատ/վատագույն)
 far-farther-farthest (տարածության վերաբերյալ )-հեռու-ավելի հեռու-
ամենահեռու
 far-further-furthest (ժամանակի և տարածության վերաբերյալ)-հեռու-ավելի
հեռու-ամենահեռու
 near-nearer-nearest (տարածության վերաբերյալ)-մոտիկ-ավելի մոտիկ-
ամենամոտիկ
 ---------------next (հաջորդականություն)-հաջորդ
 late-later-latest (ժամանակի վերաբերյալ)-ուշ-ավելի ուշ-ամենաուշ
 ----------- latter-last (հաջորդականություն)-վերջինս-ամենավերջին
 old-older-oldest (տարիքի վերաբերյալ)-մեծ-ավելի մեծ-ամենամեծ
 -----elder-eldest (ընտանիքի անդամների ավագության վերաբերյալ)-ավագ-
ամենամեծ

Գերադրական աստիճանում ածականը հիմնականում ստանում է THE որոշիչ հոդը,


իսկ համեմատականում THAN շաղկապը: Օրինակներ՝
 This is the most interesting book I have ever read./Սա ամենահետաքրքիր գիրքն է,
որ ես երբևէ կարդացել եմ:
 John is taller than his brother./Ջոնը ավելի բարձրահասակ է, քան իր եղբայրը:
Միանման հատկանիշներ համեմատելու համար օգտագործվում է as.......as
(այնքան.......որքան) շաղկապը, որն օգտագործվում է հաստատական, հարցական և
ժխտական նախադասությունների համար: Այս դեպքում ածականը անպայման
դրվում է դրական աստիճանով: Օրինակ՝
 My room is as large as your room-Իմ սենյակը այնքան մեծ է որքան քո սենյակը:
 Are you as intelligent as your classmate?/Դու այնքան խելացի ես, որքան քո
դասընկե՞րը:
 We are not as hard working as they are./Մենք այնքան ջանասեր չենք,
որքան նրանք:

ԴԵՐԲԱՅ I / PARTICIPLE I
Դերբայ I-ը կազմվում է բայի անորոշ հիմքին ավելացնելով -
ing վերջավորությունը՝ come-coming, study-studying, swim-swimming և նման շատ
այլ բայեր:
Նախադասության մեջ 1-ին դերբայը կարող է հանդես գալ
որպես որոշիչ և պարագա:

Օրինակներ:

1. They looked at the children playing in the garden.-Նրանք նայեցին


պարտեզում խաղացող երեխաներին: (Ո՞ր երեխաներին)-Որոշիչ
2. Leaving the house, I forgot to close the window in the kitchen.-Տնից դուրս
գալով՝ մոռացա փակել խոհանոցի պատուհանը: (Ե՞րբ)-Ժամանակի
պարագա
3. He came into the room laughing.-Նա ծիծաղելով սենյակ մտավ: (Ինչպե՞ս)-
Ձևի պարագա
Երբ դերբայը I-ը օգտագործվում է որպես ժամանակի պարագա, ապա նրան
կարող է նախորդել նաև when կամ while շաղկապը:

Օրինակ`
 Leaving the house, I forgot to close the window in the kitchen
 (While/when) leaving the house, I forgot to close the window in the kitchen.

Թեմա 11։ ՆԵՐԿԱ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PRESENT


CONTINUOUS TENSE
Ներկա շարունակական ժամանակաձևը կազմվում TO BE բայի ներկա
ձևով` (am/is/are) ավելացնելով բայի հիմքին ING. Հարցական ձևը կազմվում է՝ to be-ն
բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտական ձևը կազմվում է to be-ին
ավելացնելով not ժխտական մասնիկը: Այժմ դիտարկենք խոնարհումները՝
Հաստատական ձև / Affirmative form

Եզակի թիվ
 I am working-Ես աշխատում եմ
 You are working-Դու աշխատում ես
 He is working-Նա աշխատում է (արական)
 She is working-Նա աշխատում է (իգական)
 It is working-Այն աշխատում է (առարկա)
Հոգնակի թիվ
 We are working-Մենք աշխատում ենք
 You are working-Դուք աշխատում եք
 They are working-Նրանք աշխատում են

Հարցական ձև / Interrogative form

Եզակի թիվ
 Am I working?-Միթե՞ ես աշխատում եմ:
 Are you working?-Միթե՞ դու աշխատում ես:
 Is he working?-Միթե՞ նա աշխատում է: (արական)
 Is she working?-Միթե՞ նա աշխատում է: (իգական)
 Is it working?-Միթե այն աշխատում է: (առարկա)
Հոգնակի թիվ
 Are we working?-Միթե՞ մենք չենք աշխատում:
 Are you working?-Միթե՞ դուք չեք աշխատում:
 Are they working?-Միթե՞ նրանք չեն աշխատում:

Ժխտական ձև / Negative form

Եզակի թիվ
 I am not working-Ես չեմ աշխատում:
 You are not (aren't) working-Դու չես աշխատում:
 He is not (isn't) working-Նա չի աշխատում: (արական)
 She is not (isn't) working-Նա չի աշխատում: (իգական)
 It is not (isn't) working-Այն չի աշխատում: (առարկա)
Հոգնակի թիվ
 We are not (aren't) working-Մենք չենք աշխատում:
 You are not (aren't) working-Դուք չեք աշխատում:
 They are not (aren't) working-Նարանք չեն աշխատում:

Ներկա շարունակական ժամանակաձևը ցույց է տալիս`

1. խոսելու պահին ընթացքի մեջ գտնվող գործողություն: Գործողության ընթացքի մեջ


գտնվելու պահը կարող է նշվել հետևյալ ցուցիչներով՝ now (այժմ), at this moment (այս
պահին), at the moment (այս պահին), at present (ներկայումս), currently
(ներկայումս), կամ կարող է և չնշվել: Օրինակներ՝
 It is raining-Անձրև է գալիս:
 She is washing-up at the moment-Նա այս պահին ամաններն է լվանում:
 Why are you crying?-Ինչու՞ ես լաց լինում:
2. գործողություն, որն ընդգրկում է ներկայի ավելի մեծ ժամանակամիջոց, քան
խոսելու պահը և հիմնականում կրում է ժամանակավոր բնույթ: Օրինակներ՝
 Where are you living now?-Որտե՞ղ ես ապրում հիմա:
 I stay indoors most of the time, I am catching up with my studies.-Ժամանակի մեծ
մասը մնում են տանը, դասերս եմ անում, որ հասցնեմ:
3. Անձի որոշումից և անձնական պլաններից բխող մոտ ապագայում կատարվող
ապառնի գործողություն: Այս դեպքում ապառնի ցուցիչը նշվում է,
հիմնականում: Օրինակներ՝
 I am meeting Tom tonight. He is taking me to the theatre.-Ես հանդիպելու եմ
Թոմին այսոր երեկոյան: Նա ինձ թատրոն է տանելու:
 He is dining out tonight-Նա դրսում է ճաշելու այսօր երեկոյան:
Ներկա շարունակական (Present Continuous) ժամանակաձևում կարող ենք նաև
օգտագործել ALWAYS (միշտ) և CONSTANTLY (միշտ, շարունակ) մակբայերը, որոնք,
որպես կանոն, Ներկա անորոշի (Present Simple) ցուցիչներ են: Այս պարագայում
գործողությունն ունենում է սուբյեկտիվ բացասական հուզական երանգավորում,
այսինքն՝ խոսողը արտահայտում է դժգոհություն: Հուզական երանգավորման
բացակայության դեպքում գործածվում է Present Simple ժամանակաձևը: Օրինակ՝

 Tom is always going away for weekends.-Թոմը միշտ մեկնում է հանգստյան


օրերին: (Present Continuous)
Այս նախադասության դեպքում խոսողի կարծիքով Թոմը չափից ավելի հաճախ է
բացակայում քաղաքիցհանգստյան օրերին:
 Tom always goes away for weekends.-Թոմը միշտ մեկնում է հանգստյան
օրերին: (Present Simple)
Իսկ վերջին նախադասության դեպքում խոսողը լոկ արձանագրում է Թոմի հաճախ
բացակայելը: Այստեղ չկա սուբյեկտիվ հուզական երանգավորում:
Անգլերենում գոյություն ունեն բայեր, որոնք կարող են գործածվել հավասարապես
և՛ Present Continuous-ում և՛ Present Simple-ում առանց իմաստի զգալի փոփոխության:
Այդ բայերից են՝ to feel (զգալ), to hope (հույս ունենալ), to look (տեսք ունենալ), to wear
(հագին ունենալ) և այլոք: Օրինակներ՝
 How do you feel? I feel quite well.-Ինչպե՞ս ես զգում: Բավականին լավ եմ զգում:
 How are you feeling? I am feeling quite well.-Ինչպե՞ս ես զգում: Բավականին լավ
եմ զգում:
 You look quite happy today-Այսօր բավականին լավ տեսք ունես:
 You are looking quite happy today.-Այսօր բավականին լավ տեսք ունես:

Կան բայեր, որոնք Present Continuous-ում չեն օգտագործվում, անկախ նրանց


կատարած գործողության բնույթից: Այդ բայերից են՝

 hate-ատել
 love-սիրել
 like-հավանել, դուր գալ
 want-ցանկանալ
 wish-մաղթել, ցանկանալ
 prefer-գերադասել
 see-տեսնել
 smell-բուրալ, հոտ գալ
 taste-համ գալ
 sound-հնչել
 hear-լսել
 appear-թվալ
 seem-թվալ
 agree-համաձայնել
 deny-հերքել
 disagree-չհամաձայնել
 mean-նշանակել, նկատի ունենալ
 promise-խոստանալ
 believe-հավատալ
 imagine-պատկերացնել
 know-իմանալ, գիտենալ
 recognise-ճանաչել
 realise-գիտակցել
 remember-հիշել
 understand-հասկանալ
 belong-պատկանել
 concern-վերաբերել
 depend on-կախված լինել
 involve-ներառել
 matter-նշանակություն ունենալ, էական լինել
 need-կարիք ունենալ
 owe-պարտք լինել
 own-ունենալ որպես սեփականություն
 possess-ունենալ, տիրապետել, տիրանալ
 have-ունենալ
 think-կարծել
 consider-կարծել, համարել
 resemble-նման լինել
 cost-արժենալ
 consist of-բաղկացած լինել
 contain-պարունակել
 refuse-մերժել

Թեմա 12։ PAST CONTINUOUS TENSE / ԱՆՑՅԱԼ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ


ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ

Այս ժամանակաձևը ցույց է տալիս գործողություն, որն ընթացքի մեջ է եղել անցյալի
որոշակի պահի և ավարտված չի եղել: Կազմվում է to be (was/were) + բայ+ing.
Այժմ խոնարհենք to work (աշխատել) բայը անցյալ շարունակական
ժամանակաձևով:

Օրինակներ:
 He was still working at 3 o'clock-Նա դեռ աշխատում էր ժամը 3-ին:
 He was working in his garden when I saw him-Նա աշխատում էր իր այգում, երբ
զանգեցի տեսա նրան:
 They were working from 5 till 7 in the evening-Նրանք աշխատում էին երեկոյան
5-ից 6-ը:
Հաստատական ձև / Affirmative form

Եզակի թիվ Հոգնակի թիվ

I was working-Ես աշխատում էի We were working-Մենք աշխատում


էինք
You were working-Դու աշխատում էիր You were working-Դուք աշխատում
էիք
He, she, it-was working-Նա աշխատում էր They were working-Նրանք աշխատում
էին

Հարցական ձև / Interrogative form


Եզակի թիվ Հոգնակի թիվ

Was I working?-Ես աշխատու՞մ էի Were were working?-Մենք աշխատու՞մ


էինք
Were you working?-Դու աշխատու՞մ էիր Were you working?-Դուք աշխատու՞մ
էիք
Was he, sh, it working?-Նա աշխատու՞մ էր Were they working?-Նրանք աշխատու՞մ
էին

Ժխտական ձև / Negative form


Եզակի թիվ

I was not (wasn't) working-Ես չեմ աշխատում


You were not (weren't) working-Դու չես աշխատում
He, she, it was not (wasn't) working-Նա չի աշխատում

Հոգնակի թիվ

We weren't working-Մենք չենք աշխատում


You weren't working-Դուք չեք աշխատում
They weren't working-Նրանք չեն աշխատում

Ինչպես տեսանք վերոհիշյալ օրինակներից, հարցական ձևը կազմվում է օժանդակ


բայը (was/were) դրվելով ենթակայից առաջ, իսկ ժխտական ձևը կազմվում է օժանդակ
բային (was/were) ավելացնելով not ժխտական մասնիկը:

Հուզական երանգավորման առկայության դեպքում՝ հատկապես բողոքի,


օգտագործում ենք always կամ constantly մակբայները:

Օրինակներ:
 She was constantly complaining of being lonely-նա շարունակ գանգատվում էր
մենությունից:
 Adeline was always suffering from a cut or a burn-Ադելինը միշտ մատը կտրում էր
կամ այրում:
Թեմա 13։ ՄՈԴԱԼ ԲԱՅԵՐ / MODAL VERBS
Եղանակավորող բայերը (մոդալ բայերը / modal verbs) ցույց են տալիս խոսողի
վերաբերմունքը գործողության վերաբերյալ: Անգլերենի մոդալ բայերն են՝ can, may,
must, ought to, shall, should, dare, be to, will/would:
Մոդալ բայերը համարվում են նաև պակասավոր բայեր այն պարզ պատճառով, որ
նրանցից որոշները չունեն անցյալ ձևեր, չեն խոնարհվում ըստ դեմքի և թվի, նրանց
հաջորդող բայերը անորոշ ձևով են դրվում՝ առանց TO մասնիկի, կազմում են
հարցական և ժխտական ձևերը առանց do/does/did օժանդակ բայերի օգնությամբ, իսկ
ժխտական ձևը կազմվում է մոդալ բային ավելացնելով not ժխտական մասնիկը: Այժմ
դիտարկենք նրանցից յուրաքանչյուրը առանձին-առանձին:

CAN / COULD

Can մոդալ բայն ունի երկու ձև՝ can (ներկա) և could (անցյալ): Կրճատ ժխտական
ձևերն են can't և couldn't. Հարցական ձևը կազմվում է can/could-ը բերելով ենթակայից
առաջ, իսկ ժխտականը՝ can/could-ին ավելացնելով not ժխտական
մասնիկը: Օրինակներ՝
 He can help me.-Նա կարող է ինձ օգնել:
 Can he help me?-Միթե՞ նա կարող է օգնել ինձ:
 He cannot (can't) help me.-Նա չի կարող օգնել ինձ:
 He could help you yesterday.-Նա կարողացավ օգնել քեզ երեկ:
 Could he help you?-Միթե՞ նա կարողացավ օգնել քեզ երեկ:
 He could not (couldn't) help you.-Նա չկարողացավ օգնել քեզ երեկ:
CAN մոդալ բայն արտահայտում է՝

Ա) Ֆիզիկական կամ մտավոր կարողություն: Օրինակներ՝


 He can lift this box.-Նա կարող է բարձրացնել այս արկղը: (ֆիզիկական
կարողություն)
 I can speak English.-Ես կարող եմ խոսել Անգլերեն: (մտավոր կարողություն)
Բ) Հավանականություն: Օրինակներ՝

 You can find him here.-Դուք կարող եք նրան այստեղ գտնել:


 They can ski on the hills because there is enough snow there.-Նրանք կարող
են դահուկել բլուրներում, որովհետեվ այնտեղ շատ ձյուն կա:
Գ) Թույլատվություն: Օրինակներ՝
 You can borrow my pen if you like.-Դու կարող ես վերցնել իմ գիրքը, եթե ուզում
ես:
 Can I take your book home with me?-Կարո՞ղ եմ քո գիրքը տուն տանել:
Դ) Անհավատալիություն, կասկած, զարմանք: Օրինակներ՝
 It can't be true.-Դա չի կարող ճիշտ լինել:
 Where can they be?-Որտե՞ղ կարող են նրանք լինել:
Could-ը կարող է նաև օգտագործվել ներկայում, եթե նախադասությունը ենթադրում
է քաղաքավարի և պաշտոնական խնդրանք կամ առաջարկ: Օրինակներ՝
 Could you run the business by yourself?-Կարո՞ղ եք գործը ինքնուրույն վարել:
 Could I borrow your dictionary, sir?-Կարո՞ղ եմ վերցնել ձեր բառարանը, խնդրում
եմ:
 I could get a copy for you if you want one.-Կարող եմ ձեզ համար պատճե
վերցնել, եթե ցանկանում եք:
MAY / MIGHT

May-ն ունի երկու ձև՝ may (ներկա), might (անցյալ): Հարցական ձևը կազմվում
է may/might-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ may/might-
ին ավելացնելով not ժխտական մասնիկը: Օրինակներ՝
 He may know their address.-Հնարավոր է, որ նա իմանա նրանց հասցեն:
 He said Ann might know their address.-Նա ասաց, որ Աննան հնարավոր է, որ
իմանար նրանց հասցեն:
May-ն արտահայտում է՝

Ա) Թույլատվություն: Օրնակներ՝
 You may call him now and invite him fo dinner.-Դու կարող ես զանգել նրան և
ընթրիքի հրավիրել:
 May I take your pen, please?-Կարելի՞ է վերցնել ձեր գրիչը, խնդրում եմ:
Can մոդալ բայը նույնպես կարող է արտահայտել թույլատվություն: May-ի և can-ի
միջև տարբերությունը այս դեպքում ավելի շատ ոճական է: May-ի գործածությունը
ավելի պաշտոնական է, իսկ can-ինը՝ ավելի խոսակցական: Օրինակներ՝
 May I speak to you for a moment, prof. Brown?-Կարելի՞ է խոսել ձեզ հետ մի
րոպեով, պրոֆեսոր Բրաոն: (ավելի պաշտոնական)
 Can I have a cup of tea?-Կարո՞ղ եմ մի բաժակ թեյ խնդրել: (ավելի խոսակցական)
Բ) Հավանականություն, հնարավորություն, ենթադրություն: Օրինակներ՝
 He may come soon.-Հնարավոր է, որ նա շուտով գա: (ենթադրություն)
 That may not be true.-Հնարավոր չէ, որ դա ճիշտ լինի: (ենթադրություն)
 You may find the book at the library.-Գիրքը կարելի է գտնել գրադարանում:
(հնարավորություն)
Այս նախադասություններում may-ին ներկայում կարող է փոխարինել might ձևը՝
ավելի մեծ անորոշություն կամ հավանականություն ցույց տալու համար: Օրնակներ՝
 He might come soon.-Հնարավոր է, որ նա շուտով գա
 That might not be true.-Հնարավոր չէ, որ դա ճիշտ լինի:
MUST

Must մոդալ բայն ունի միայն մեկ ձև՝ must (ներկա): Հարցական ձևը կազմվում է must-
ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ must-ին ավելացնելով not ժխտական
մասնիկը mustn't:

Must-ի անցյալը had to-ն է, իսկ ապառնին՝ will have to-ն: Օրինակներ՝
 I must leave at once.-Ես պետք է անմիջապես հեռանամ: (ներկա)
 I had to leave at once.-Ես պետք է անմիջապես հեռանայի: (անցյալ)
 I will have to leave at once.-Ես ստիպված կլինեմ անմիջապես հեռանալ:
(ապառնի)
Must-ն արտահայտում է՝

Ա) Պարտականություն կամ խիստ անհրաժեշտություն (խոսողի տեսանկյունից):


Օրինակներ՝
 You must do as you are told.-Դու պետք է անես այնպես, ինչպես քեզ ասում են:
 He must be here in time tomorrow.-Վաղը նա պետք է այստեղ ժամանակին լինի:
Ես չեմ կարող սպասել նրան:
 I must admit I don't like her.-Ես պետք է ընդունեմ, որ չեմ հավանում նրան:
Բ) Արգելում, արգելք: Սա արտահայտելու համար must-ը պետք է
ժխտվի: Օրինակներ՝
 You mustn't do that.-Դու չպետք է անես դա:
 He mustn't leave his room for a while.-Նա չպետք է դուրս գա սենյակից որոշ
ժամանակ:
Գ) Ընդգծված խորհուրդ: Օրինակներ՝
 You must see the film. It's very interesting.-Դու պետք է տեսնես այդ ֆիլմը: Այն
շատ հետաքրքրիր է:
 You mustn't break your promises.-Դու չպետք է դրժես քո խոստումները:
Դ) Ենթադրություն, որը մոտ է հավանականությանը: Օրինակներ՝

 You must be joking.-Հավանաբար կատակում ես:


 This must be the book you want.-Սա պետք է որ այն գիրքը լինի, որը դու ես
ուզում:
TO BE TO

Այս մոդալ բայն ունի ներկա (am/is/are to) և անցյալ (was/were to) ձևեր: Հարցական ձևը
կազմվում է to be-ն բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ to be-
ին ավելացնելով not ժխտական մասնիկը:
Օրինակներ՝
 I am to go there at 5.-Ես պետք է գնամ այնտեղ ժակը 5-ին:
 I was to see him this morning.-Ես պետք է տեսնեի նրան այսօր առավոտյան:
To be to մոդալ բայն արտահայտում է՝

Ա) Նախատեսված կամ փոխադարձ անհրաժեշտությունից բխող


անհրաժեշտություն: Օրինակներ՝
 I am to be there at 5 o'clock.-Ես պետք է այնտեղ լինեմ ժամը 5-ին:
 She is to be married next month.-Նա պետք է ամուսնանա հաջորդ ամիս:
 The expedition was to start in a week's time.-Արշավը պետք է սկսվեր 1 շաբաթից:
Բ) Հրաման և կարգադրություն: Օրինակներ՝
 He is to stay here till we return.-Նա պետք է մնա այստեղ մինչև մեր վերադարձը:
 You are to wait till he comes.-Դու պետք է սպասես մինչև նրա գալը:
OUGHT TO

Այս մոդալ բայն ունի միայն մեկ ձև, որը վերաբերում է ներկային և ապառնիին:
Անուղղակի խոսքում՝ անցյալ ժամանակում, գործածվում է այս նույն ձևը: Կրճատ
ժխտական ձևն է oughtn't to. Հարցական ձևը կազմվում է ought-ը բերելով ենթակայից
առաջ, իսկ ժխտականը՝ ought-ին ավելացնելով not ժխտական
մասնիկը oughtn't: Օրինակներ՝

 They ought to widen this road.-Նրանք պետք է լայնացնեն այս ճանապարհը:


(ներկա/ապառնի)
 Peter said they ought to widen the road.-Փիթրն ասաց, որ պետք է լայնացնեն
ճանապարհը: (անցյալ)

Ought to-ն արտահայտում է՝

Ա) Պարտավորություն, պարտականություն (հաճախ բարոյական): Օրինակներ՝


 You ought to feel some respect to your elders.-Դու պետք է հարգանքով
վերաբերվես քեզաից մեծերին:
 She ought to look after her children better.-Նա պետք է ավելի լավ խնամի իր
երեխաներին:
Բ) Ցանկալիություն, խորհուրդ: Օրինակներ՝
 You ought to see that new film.-Դու պետք է դիտես այդ նոր ֆիլմը:
 You ought to say a word or two about yourself.-Դուք պետք է ասեք մի քանի բառ
ձեր մասին:
Գ) Ենթադրություն, որը մոտ է հավանականության: Օրինակներ՝
 You ought to win the race.-Դու հավանաբար կհաղթես մրցարշավում:
 The new hotel ought to be very comfortable.-Նոր հյուրանոցը պետք է որ
հարմարավետ լինի:
SHALL

Այս մոդալ բայը սովորաբար կիրառվում է հարցական նախադասություններում


առաջին դեմքերի համար և արտահայտում է զրուցակցին ուղղված հարցում, որի
նպատակն է ստանալ կարգադրություն, խորհուրդ կամ առաջարկություն:
Հարցական ձևը կազմվում է shall-ը բերելով ենթակայից առաջ: Օրինակներ՝

 Shall I help you?-Օգնե՞մ քեզ:


 Shall I wait for you?-Սպասե՞մ քեզ:
 Where shall we meet?-Որտե՞ղ հանդիպենք:
 Which one shall I buy?-Ո՞ր մեկը գնեմ:
SHOULD

Այս մոդալ բայն ունի միայն մեկ ձև, որը վերաբերում է ներկային և ապառնիին:
Անուղղակի խոսքում՝ անցյալ ժամանակում, գործածվում է այս նույն ձևը: Հարցական
ձևը կազմվում է should-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ should-
ին ավելացնելով not ժխտական մասնիկը shouldn't: Օրինակներ՝

 He should go today/tomorrow.-Նա պետք է գնա այսօր/վաղը: (ներկա/ապառնի)


 He said that I should go that day/the next day.-Նա ասաց, որ պետք է գնար այդ
օրը/հաջորդ օրը: (անցյալ)
Should մոդալ բայն արտահայտում է՝

Ա) Պարտք, բարոյական պարտականություն: Օրինակներ՝


 You should pay your debts.-Դու պետք է վճարես քո պարտքերը:
 You shouldn't tell lies.-Դու չպետք է սուտ խոսես:
Բ) ցանկալիություն, խորհուրդ: Օրինակներ՝
 You should eat more fruit.-Դու պետք է ավելի շատ միրգ ուտես:
 You shouldn't miss the opportunity.-Դու չպետք է բաց թողնես
հնարավորությունը:
Գ) Ենթադրություն, որը մոտ է հավանականությանը: Օրինակներ՝
 He should be here by 9.-Նա պետք է որ այստեղ լինի մինչև ժամը 9-ը:
 They should be very rich. His son has a yacht.-Նրանք պետք է որ շատ հարուստ
լինեն: Նրա որդին զբոսանավ ունի:
Should մոդալ բայը կարող է նաև հուզական երանգավորում ունենալ հիմնականում
հարցական ձևի նախադասություններում: Օրինակներ՝
 Why should I do it?-Ինչու՞ ես պետք է դա անեմ: (դժգոհություն)
 Why shouldn't you invite him?-Ինչու՞ չպետք է հրավիրես նրան: (զարմանք)
 I don't know why he should want to see you.-Չգիտեմ, թե ինչու
նա պիտի ցանկանա տեսնել քեզ: (զարմանք)
DARE/DARED

Dare մոդալ բայը ցույց է տալիս հանդգնություն կամ համարձակություն: Որպես


կանոն այս մոդալ բայն ունի երկու ձև՝ dare (ներկա) և dared (անցյալ): Հարցական ձևը
կազմվում է dare/dared-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ dare/dared-
ին ավելացնելով not ժխտական մասնիկը: Օրինակներ՝

 I dare not go there.-Ես չեմ համարձակվում այնտեղ գնալ:


 How dare you say such a thing?-Ինչպե՞ս եք համարձակվում այդպիսի բան ասել:
 They dared not move.-Նրանք չէին համարձակվում շարժվել:
WILL/WOULD

Will/would-ը ոչ միայն ունեն ապառնիի Կ մասնիկը, այլ նաև համարվում են մոդալ


բայեր: Դիտարկենք դրանց կիրառությունը որպես մոդալ բայ: Հարցական ձևը
կազմվում է will/would-ը բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտականը՝ will/would-
ին ավելացնելով not ժխտական մասնիկը` wouldn't/won't:

Ժխտական նախադասություններում will/would մոդալ բայերն արտահայտում են


Ա) մերժում, հրաժարում: Օրինակներ՝
 He won't help me.-Նա հրաժարվում է օգնել ինձ:
 He won't do it again.-Նա չի անի դա այլևս:
 She wouldn't say where she was going.-Նա չէր ասում, թե ուր էր գնում:
Բ) Անշունչ առարկայի գործողության խափանում: Օրինակներ՝

 This pen won't write.-Այս գրիչը ոչ մի կերպ չի գրում:


 The window won't open.-Այս պատուհանը չի բացվում:
 The door wouldn't open.-Դուռը ոչ մի կերպ չէր բացվում:
Would մոդալ բայը կարող ենք օգտագորխել հարցական նախադասություններում
ներկա կամ ապառնի իմաստներով՝ արտահայտելու քաղաքավարի հրավեր,
խնդրանք կամ առաջարկ: Օրինակներ՝
 Would you come to lunch tomorrow?-Եկեք նախաճաշելու վաղը:
 Would you sign here?-Ստորագրեք այստեղ, խնդրեմ:

Թեմա 14։ ՆԵՐԿԱ ՎԱՂԱԿԱՏԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PRESENT


PERFECT TENSE
Այս ժամանակաձևը ցույց է տալիս ներկա ժամանակակետից
առաջ ավարտված գործողություն, որն իր հետևանքով և արդյունքով կապված է
ներկայի հետ: Ներկա վաղակատար ժամանակաձևը կազմվում է հետևյալ
կերպ՝ have/has+participle II և թարգմանվում է հայերենի սահմանական եղանակի
ներկա վաղակատար ժամանակաձևի բայական վերջավորությամբ՝ -ել, ացել:

Օրինակ՝
1. I have seen the film-Ես տեսել եմ ֆիլմը:
2. She has read her book-Նա կարդացել է իր գիրքը:
Ինչպես նկատում ենք, have/has-ը այս ժամանակաձևում ծառայում են որպես
օժանդակ բայեր և հայերենում չեն թարգմանվում:

Հարցական ձև/Interrogative form

Present Perfect-ի հարցական ձևը կազմվում է՝ have/has օժանդակ բայերը բերելով


ենթակայից առաջ:

Օրինակ՝
1. Has she read her book?
2. Have you finished the work?
Ժխտական ձև/Negative form

Present Perfect-ի ժխտական ձևը կազմվում է՝ have/has-ին ավելացնելով not ժխտական


մասնիկը՝ have not=haven't, has not=hasn't, որոնք դրվում են ենթակայի և participle II-ով
դրված բայի մեջտեղում:

Օրինակ՝
1. She hasn't read the book-Նա դեռ չի կարդացել գիրքը:
2. We haven't finished our homework-Մենք չենք ավարտել մեր տնային
աշխատանքները:
Present Perfect-ի հետ գործածվում են հետևյալ մակբայներն ու պարագայական
կապակցությունները՝ just-հենց նոր (դրվում է have/has օժանդակ բայերի և Participle
II-ի մեջտեղում), yet-արդեն (դրվում է հարցական նախադասության վերջում),
և դեռ (ժխտական նախադասության վերջում), already-արդեն (հաստատական
նախադասության have/has օժանդակ բայերի և Participle II-ի մեջտեղում), of late, lately,
recently-վերջերս (դրվում են նախադասության վերջում), ever-երբևէ (դրվում է
հարցական նախադասության ենթակայի և Participle II-ի մեջտեղում ), never-երբեք
(դրվում է հաստատական նախադասության have/has օժանդակ բայերի և Participle II-
ի մեջտեղում), since-սկսած, ի վեր, for-շարունակ, for the last few days (weeks, months,
years)-վերջին մի քանի օրերը (շաբաթները, ամիսները, տարիները):

Օրինակներ՝
1. I haven't seen him of late/lately/recently-Ես նրան վերջերս չեմ տեսել:
2. He has just left-Նա հենց նոր է հեռացել:
3. She has never been to Canada-Նա երբեք չի եղել Կանադայում:
4. Have you ever been to this cinema?-Երբևէ եղել ես այս կինոթատրոնում?
5. They haven't finished their work yet-Նրանք դեռ չեն ավարտել իրենց գործը:
6. Have you talked to him yet?-Արդեն նրան հետ խոսել ես?
7. I have already answered your question-Ես արդեն պատասխանել եմ քո հարցին:
8. He has played the piano since his childhood-Նա իր մանկությունից ի
վեր դաշնամուր է նվագում:
9. We have stayed here for the last few days- Մենք այստեղ ենք մնում վերջին մի
քանի օրերը:
Present Perfect-ը օգտագործվում է նաև today, this week (month, year), this
morning/afternoon/evening, tonight մակբայների և պարագայական
կապակցությունների հետ, որոնք արտահայտում են դեռևս անավարտ
ժամանակամիջոց, չնայած որ գործողությունն ավարտված է:

Օրինակներ՝
1. I have worked a lot today-Ես այսօր շատ եմ աշխատել (օրը դեռ չի ավարտվել):
2. We have met him this morning-Մենք հանդիպել ենք նրան այսօր
առավոտյան (առավոտը դեռ չի ավարտվել):
3. The children have read 2 books this month-Երեխաները այս ամիս երկու գիրք են
կարդացել: (Ամիսը դեր չի վերջացել)
4. She has graduated from the university this year-Նա ավարտել է
համալսարանը այս տարի: (տարին դեռ չի ավարտվել)
5. He has arrived tonight/this evening-Նա եկել է այսօր երեկոյան: (երեկոն դեռ չի
ավարտվել)
6. They have had four English classes this week-Նրանք չորս անգլերենի դաս են
արել այս շաբաթ: (շաբաթը դեր չի ավարտվել)
7. The child hasn't had her meal this afternoon-Երեխան չի կերել իր ճաշը այսօր
ցերեկը: (ցերեկը դեռ չի ավարտվել)

Թեմա 15։ ԱՆՑՅԱԼ ՎԱՂԱԿԱՏԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ /


PAST PERFECT TENSE

Past Perfect (անցյալ վաղակատար) ժամանակաձևը կազմվում է had+past


participle (բայի 3-րդ հիմք)-ով: Հարցական ձևը կազմվում է՝ had-ը բերելով ենթակայից
առաջ, իսկ ժխտականը՝ had-ին ավելացնելով not ժխտական մասնիկը:

Հաստատական ձև / Affarmative form

Եզակի թիվ / Singular number

I had worked-Ես աշխատել էի:


You had worked-Դու աշխատել էիր:
He had worked-Նա աշխատել էր (արական):
She had worked-Նա աշխատել էր (իգական):
It had worked-Այն աշխատել էր (առարկա):

Հոգնակի թիվ / Plural number

We had worked-Մենք աշխատել էինք:


You had worked-Դուք աշխատել էիք:
They had worked-Նրանք աշխատել էին:
Հարցական ձև / Interrogative form

Եզակի թիվ / Singular number

Had I worked?-Ես աշխատե՞լ էի:


Had you worked?-Դու աշխատե՞լ էիր:
Had he worked?-Նա աշխատե՞լ էր: (արական)
Had she worked?-Նա աշխատե՞լ էր: (իգական)
Had it worked?-Այն աշխատե՞լ էր: (առարկա)

Հոգնակի թիվ / Plural number

Had we worked?-Մենք աշխատե՞լ էինք:


Had you worked?-Դուք աշխատե՞լ էիք:
Had they worked?-Նրանք աշխատե՞լ էին:

Ժխտական ձև / Negative form

Եզակի թիվ / Singular noun

I had not (hadn't) worked-Ես չէի աշխատել:


You had not (hadn't) worked-Դու չէիր աշխատել:
He had not (hadn't) worked-Նա չէր աշխատել: (արական)
She had not (hadn't) worked-Նա չէր աշխատել: (իգական)
It had not (hadn't) worked-Այն չէր աշխատել: (առարկա)

Հոգնակի թիվ / Plural number

We had not (hadn't) worked-Մենք չէին աշխատել:


You had not (hadn't) worked-Դուք չէիք աշխատել:
They had not (hadn't) worked-Նրանք չէին աշխատել:

Past Perfect ժամանակաձևը ցույց է տալիս անցյալ ժամանակակետից առաջ


ավարտված գործողություն: Անցյալ ժամանակակետը կարող է նշվել մեկ այլ
գործողությամբ՝ արտահայտված Past Simple ժամանակաձևով, կամ պարագայական
կապակցությամբ: Օրինակներ՝
 They had walked only a few steps when it began to rain.-Նրան միայն մի քանի քայլ
էին արել, երբ սկսեց անձրև գալ: (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է Past
Simple-ով)
 He had travelled much before he visited America.-Նա շատ էր
ճանապարհորդել նախքան Ամերիկա այցելելը: (այստեղ անցյալ
ժամանակակետը նշված է Past Simple-ով)
 He had finished his job by 5 o'clock.-Նա ավարտել էր աշխատանքը մինչև ժամը
5-ը: (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է պարագայական կապակցությամբ
 She has passed 5 examinations by the end of the term.-Նա հանձնել
էր քննություն մինչև կիսամյակի վերջը: (այստեղ անցյալ ժամանակակետը նշված
է պարագայական կապակցությամբ)
Past Perfect ձևը հաճախ գործածվում է hardly......when (հազիվ........երբ), scarcely....when
(հազիվ....երբ), no sooner...than (հազիվ.....երբ) շաղկապների հետ: Օրինակներ՝
 He had hardly got home when it began to rain.-
Մենք հազիվ էինք տուն հասել, երբ սկսեց անձրևել:
 They had scarcely arrived at the station when the train left.-Նրանք հազիվ էին
հասել կայարան, երբ գնացքը շարժվեց:
 They had no sooner arrived at the station than the train left.-Նրանք հազիվ էին
հասել կայարան, երբ գնացքը շարժվեց:
Past Perfect-ը նաև կարող է օգտագործվել when (երբ), before (նախքան), as soon as
(հենց որ), till/until (մինչև), after (հետո) շաղկապների հետ ժամանակի պարագա
երկրորդական նախադասություններում, եթե առաջին գործողությունն ավարտվել է
նախքան երկրորդ գործողության սկսվելը: Օրինակներ՝
 When he had seen all the pictures, he left the gallery.-Երբ նա տեսավ բոլոր
նկարները, հեռացավ պատկերասրահից:
 Before I had met him, I already knew what he looked like.-
Նախքան նրան հանդիպելը, գիտեի՝ ինչպիսի տեսք ուներ նա:
 As soon as he had gone everybody felt much relieved.-Հենց որ նա հեռացավ,
բոլորը մեծ թեթևություն զգացին:
 I had heard nothing until you told me about it.-Ես ոչինչ չէի լսել մինչև քո այդ
մասին ինձ ասելը:
 After I had dressed I went up to the sitting room.-Հագնվելուց հետո, բարձրացա
հյուրասենյակ:

You might also like