Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 6

Ռեֆերատ

Ֆակուլտետ ՝ անգլերեն լեզու և գրականություն


Կուրս՝ մագիստրատուրա 1-ին կուրս
Առարկա՝ Ներառական կրթություն
Թեմա ՝ Ի՞նչ է ներառական կրթությունը
նրա դրական ու բացասական
կողմերը
Ուսանողուհի՝ Անահիտ Դարբինյան

Ներածություն
Ներառական կրթույուն հասկացությունն առաջին անգամ օգտագործել է Ռոն Մեյսը`
նկարագրելու համար բոլորի` այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար
հասանելի շինություններ կառուցելու գաղափարախոսությունը։

Համընդհանուր ձևավորումը արտադրանքի և միջավայրերի նախագծումն է բոլոր


մարդկանց օգտագործման համար, հնարավորինս բացառելով հետագա հարմարեցման
կամ փոփոխությունների անհրաժեշտությունը։ Մեյսը անվասայլակով էր տեղաշարժվում
և անվերջ խնդրում էր, որ շենքերում ապահովվի ֆիզիկական մատչելիությունը։ Ի վերջո,
նա առաջարկեց շենքերը նախագծելիս հաշվի առնել մատչելիության հանգամանքը`
խնայելով ժամանակ, գումար և բարելավելով բոլորի կյանքը։
Լայն իմաստով, ճարտարապետական համընդհանուր ձևավորման նպատակն է
ապահովել անխտիր բոլոր շինությունների մատչելիությունը, առանց բացառության,
բոլորի համար։
Օրինակ` համընդհանուր ձևավորման մոտեցումներից է յութուբի օգտատերերին
հայտնի փակ ենթագրերի օգտագործումը։ Այս տողերն ի սկզբանե նախագծվել են
լսողության խանգարումներ ունեցող մարդկանց` տեղեկատվությանը ծանոթանալու և
հնարավորություն ընձեռելու համար, սակայն այժմ լայնորեն օգտագործվում են
հեռուստացույցների էկրաններին։ Այս ձևավորումը համընդհանուր է, քանի որ
օժանդակում է լսողության խանգարումներ ունեցող մարդկանց, միաժամանակ դրանից
օգտվում են բազմաթիվ այլ մարդիկ։
Օրինակ՝ նրանք, ովքեր լիարժեք չեն տիրապետում տեղեկատվության լեզվին և
միաժամանակ կարդում են տողատակերը, կամ անձինք, ովքեր ցանկանում են
հեռուստացույց դիտել, երբ զուգընկերը քնած է, նաև նրանք, ովքեր աղմկոտ տեղում
տեսանյութ են դիտում և ի զորու չեն լիարժեք լսելու տեղեկատվությունը։ Նաև
աուդիոգրքերը, որոնք ստեղծվել են տեսողության խանգարումներ ունեցող անձանց
համար, բայց լայնորեն կիրառվում են նաև տեղեկությունը լսողությամբ ընկալել
նախընտրող, կարդալու ժամանակ չունեցող անձանց կողմից։

Ի՞նչ է ներառական կրթությունը

Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է


որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։
Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր
երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և
որակի ապահովմանը:
Ներառական կրթությունը՝ յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝
կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող , զարգացման
առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ
պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով
կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և
հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի
ապահովումն է:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձը՝ խոսքի և
լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր ),
հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝
ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող , ինչպես նաև բացառիկ
ընդունակություններ ունեցող անձն է, որին հանրակրթական հիմնական
ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության
առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ :
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները
մանկավարժահոգեբանական աջակցություն են ստանում 3 մակարդակում՝
հանրակրթական դպրոցում, տարածքային մանկավարժահոգեբանական
աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) և հանրապետական կենտրոնի
կողմից: Նոր ձևավորված համակարգը հնարավորություն է ընձեռում
կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների
կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային
ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի
հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական
ուսումնական հաստատություն:
Ներառական կրթություն եզրույթը նշվում է որպես մոտեցում, որը չի
բացառում որևէ երեխայի կրթությունը։ Ներառական կրթության հիմքում
մարդու` կրթությունից օգտվելու իրավունքն է։ Միջազգային տարբեր
փաստաթղթերը պետություններին ուղղորդում են իրենց ջանքերն ուղղելու
իրավունքները իմանալու մասին կրթությանը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի սահմանման
համաձայն, կրթական համակարգը ներառական է՝ եթե ներառում է բոլոր
աշակերտներին և ողջունում ու օժանդակում է նրանց սովորելու հարցում։ Ոչ
ոք չպետք է բացառվի։ Բոլոր երեխաները՝ ներառյալ կրթության
առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողները, ունեն կրթության
իրավունք։ Այս պնդումը համահունչ է ՄԱԿ-ի` հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների մասին կոնվենցիայի ներառական կրթությանը
վերաբերող ընդհանուր մեկնաբանությանը, որը կրթությունը սահմանում է
որպես մարդու հիմնարար իրավունք և սկզբունք, որն արժևորում է բոլոր
սովորողների բարօրությունը, հարգում է նրանց արժանապատվությունն ու
ինքնուրույնությունը և ընդունում է հասարակության մեջ արդյունավետորեն
ներառվելու ու իրենց օգուտը բերելու անհատների պահանջմունքները և
կարողությունը (Միավորված ազգերի կոնվենցիայի համաձայն։ Ըստ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ներառումը սովորողների բազմազանությանը դրականորեն
արձագանքել ու անհատական տարբերությունները ոչ թե որպես խնդիր, այլ
որպես ուսուցումը հարստացնելու հնարավորություն դիտարկելն է։
Ներառումը համակարգային բարեփոխման շարունակական գործընթաց է,
որը նախատեսում է փոփոխություններ դասավանդման մեջ և ուսումնական
ծրագրերում, դպրոցական շենքերում, դասասենյակներում, խաղալու համար
հատկացված տարածքներում, տրանսպորտում, կրթության
քաղաքականություններում և ռազմավարություններում՝ տվյալ տարիքի
բոլոր աշակերտներին իրենց պահանջներին ու նախասիրություններին
լավագույնս համապատասխանող՝ հավասար և մասնակցային ուսումնական
փորձառություն ու միջավայր տրամադրելու նպատակով։ Հետևաբար,
անցումը դեպի ներառում ոչ թե պարզապես տեխնիկական կամ
կազմակերպչական փոփոխություն է, այլ նաև հստակ փիլիսոփայությանը
հավատարիմ շարժում։ Ներառումն արդյունավետորեն իրականացնելու
համար երկրները պետք է գործնական գաղափարների հետ մեկտեղ
սահմանեն կրթության ներառականության սկզբունքներ ։
Հեղինակները՝ քաջ գիտակցելով, որ կրթության ներառականությունը
հասկացություն է, որը վերաբերում է երեխաների բոլոր խմբերին, կանգ են առել
սոցիալական, մշակութային խոչընդոտների և կարծրատիպային
վերաբերմունքի հետևանքով կրթությունից դուրս մնացող զարգացման
խանգարումներ ունեցող երեխաների վրա։
Բացի այդ, ներառման հիմնահարցերը դեռևս արդիական են Հայաստանում,
ինչպես մանկավարժների պատրաստման ամբողջ գործընթացում (հիմնականում
վերաբերում են հատուկ կրթությանը) այնպես էլ մանկավարժների` պետության ու
սատարող կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող
վերապատրաստումներում։ Տարբերությունները զգալի են ուսուցիչների
պատրաստման և վերապատրաստումների ծրագրերեում, հատկապես
հաշմանդամության կենսաբանահոգեբանասոցիալական մոդելի վրա հիմնված
ամբողջական մոտեցման տեսակետից։

Հատուկ մանկավարժի դերը ուսումնական ծրագրի անհատականացումն ու


ձևափոխումն է, որպես բազմամասնագիտական թիմի անդամ՝ հատուկ
մանկավարժը կարող է առաջարկություններ կատարել ուսուցման ձևերը
բազմազանեցնելու, լրացուցիչ ռեսուրսներ և այլընտրանքային մոտեցումներ
կիրառելու վերաբերյալ։ Հատուկ մանկավարժի պարտականություններից են՝
1. աշակերտի ուսուցման պլանավորման և գնահատման վերաբերյալ
առաջարկությունների ներկայացում,
2. խորհրդատվություն ուսուցչին (համատեղ դասավանդում),
3. մասնակցություն գիտելիքների գնահատմանը,
4. խորհրդատվություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող
աշակերտներին ամբողջ ուսումնական գործընթացում, այդ թվում՝
արտադասարանական միջոցառումներում ներառելու վերաբերյալ։

Հատուկ մանկավարժներն ու ուսուցիչները ծնողներին և աշակերտներին կարող


են օգնել հետևյալ ձևերով
1. ծնողներից հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ աշակերտի
մասին,
2. տեղեկացնել ծնողներին երեխայի առանձնահատկությունների, նրա
պաշտպանության, ԱՈՒՊ-ի կազմման գործընթացում ներգրավվելու նրանց
իրավունքի և որպես թիմի անդամներ նրանց դերի մասին,
3. օգնել ծնողներին ԱՈՒՊ-ի կազմման գործընթացը պլանավորելիս`
ապահովելով նրանց մտքերը, անհանգստություններն ու կարծիքներն
արտահայտվեն և լսելի լինեն,
4. ծնողներին տրամադրել երեխայի հետ տանը աշխատելու վերաբերյալ
առաջարկություններ,
5. օգնել աշակերտին և նրա ծնողներին` պլանավորելու աշակերտի
ապագան դպրոցն ավարտելուց հետո
6. հանդես գալ որպես աշակերտի պաշտպան, այսինքն՝ ներկայացնել
նրա շահերը, նախապատվությունները և աշակերտի կամ ծնողների
իրավունքները,
7. ապահովել, որ աշակերտները ակտիվորեն մասնակիցնեն կրթական
գործընթացներին, ձեռք բերեն ինքնորոշման հմտություններ,
կարողանան սահմանել իրենց նպատակներն ու խնդիրները։

Դրական կողմերն են ՝
 զարգացնել փոխգործակցություն և շարունակական
հարաբերություններ ընտանիքների անդամների հետ,
 ընտանիքներին խնդրել կարծիքներ ու առաջարկություններ
ներկայացնել հանդիպումներից առաջ և հետո,
 ընտանիքների հետ հանդիպումները անցկացնել ջերմ
մթնոլորտում,
 գործի դնել հաղորդակցմանը նպաստող հմտություններ,
 հաղորդակցվել ամեն օր կամ շաբաթական մեկ անգամ,
 արտահայտվել աշակերտի առաջընթացի և դժվարությունների
մասին
 ընտանիքների անդամներին ներգրավել դպրոցի ծնողական
համայնքներում
 ընտանիքների անդամներին ընդունել որպես երեխայի հարցերով
զբաղվող թիմի լիիրավ անդամ,
 դպրոցի ներսում կազմակերպել ակումբներ`
ուսումնամանկավարժական հարցերի վերաբերյալ միմյանց
գիտելիքներ հաղորդելու համար

Նպատակը և դրական կողմերը

Նպատակը` երեխաների ու նրանց ծնողների կյանքի բարելավումն է,


ինչպես նաև նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության
գործընթացներին սատարելը։
Ներառական կրթությունը վայր կամ նշանակետ չէ։ Չկա վերջինիս
դեղատոմս։ Ներառական կրթության վերջնական նպատակը
սոցիալական ներառումն է, որը շատ ավելին է, քան այն կազմող էական
մասերի գումարը։
Ուսուցիչներին հստակ ներկայացնել յուրաքանչյուրի դերը,
պատասխանատվությունների շրջանակը։ ԱՈՒՊ-ի նպատակներն ու
խնդիրները պետք է կենտրոնանան հիմնական հմտությունների ձեռք
բերման վրա, որոնք օգնում են երեխային դառնալ ինքնուրույն և
ինքնավստահ: Օրինակ՝ հաղորդակցման ինքնասպասարկման ,
սոցիալական հմտություններ, կարդալու, գրելու կարողություն :

Բացասական կողմերն են՝

Բացասական կողմի տեսանկյուն չեմ դիտարկում , քանի որ նպատակը օգնելն է


այն երեխեներին որոնք ունեն մտավոր ,ևոչ միայն, խնդիրներ : Մենք հիմնական
նպատակ պետք է դնենք և օգնենք նրանց դառնալ հասարակության մի մասնիկ :

Հղումներ ՝
Ներառական կրթության ռզմավարություններ ․Դասագիրք
Svajyan A., (2009). The role of family in the process of preparation children with special
educational needs for school education, Scientific-Methodological Directory of Special
Education, Yerevan, pp 69-84.
Svajyan A. (2011). Participation of parents in the process of preparation children with limited
abilities to school education, Special Education and Rehabilitation Pedagogy Scientific
Journal, Yerevan, pp 56-62.
https://escs.am/am/static/inclusiveeducation?s=edu

You might also like