Download as pptx, pdf, or txt
Download as pptx, pdf, or txt
You are on page 1of 6

իդենտիֆիկատորներ, հաստատուններ, բանալի

բառեր, մեկնաբանություններ): C++ լեզվով ծրագրի


ընդհանուր կառուցվածքը: Վերնագրային ֆայլեր:
Ամբողջթվային տվյալներ (հաստատուններ և
փոփոխականներ): Իրական հաստատուններ և
փոփոխականներ: Սիմվոլային հաստատուններ:
Հատուկ նշանակության սիմվոլային
հաստատուններ: Փոփոխականների
հայտարարումը և ակզբնարժեքավորումը:
Ինֆորմացիայի ներմուծում և արտածում:
C++ ծրագրի տարրերը (այբուբեն,
իդենտիֆիկատորներ, հաստատուններ, բանալի
բառեր, մեկնաբանություններ): C++ լեզվով
ծրագրի ընդհանուր կառուցվածքը:
Ստորև բերված է առաջին ծրագիրը.

// Im arajin cragir@ Սա մեկնաբանություն (comment) է: Բոլոր տողերը,


որոնք սկսվում են // նշաններով համարվում են մեկնաբանություն և
ծրագրի աշխատանքի վրա ոչ մի ազդեցություն չեն թողնում: Այս
տիպի մեկնաբանությունը կարող է օգտագործվել ծրագրավորողի
կողմից կարճ բացատրությունների նպատակով: Մեր դեպքում այն
օգտագործվում է, որպես մեր ծրագրի խորագիր: #include Այն
նախադասությունները, որոնք սկսվում են # նշանով
նախապրոցեսորի հրամաններ են (preprocessor directives), որոնք
օգտագործվում են թարգմանիչին հրամաններ տալու համար:
• Մեր դեպքում #include տողը ասում է թարգմանիչի
նախապրոցեսորին ներառել iostream անունով
ստանդարտ գրադարանը, կամ, ինչ նույնն է, header ֆայլը:
Այս ֆայլի մեջ նկարագրված է C++ի ստանդարտ մուտք-
ելքի գրադարանը, որը օգտագործվում է ծրագրի հաջորդ
տողերում: int main () Այս տողում մենք հայտարարում ենք
main անունով ֆունկցիա: Սա այն ֆունկցիան է, որտեղից
սկսում են աշխատել բոլոր C++ով գրված ծրագրերը:
Նշանակություն չունի, թե որտեղ այն կգրեք` սկզբում,
մեջտեղում կամ վերջում, նրա պարունակությունը միշտ
կաշխատի ծրագրի ամենասկզբում: Այդ պատճառով
ակնհայտ է այն փաստը, որ բոլոր C++ով գրված ծրագրերը
միշտ պարունակում են main անունով ֆունկցիա: main
բառին անմիջապես հաջորդում են փակագծեր ( ), քանի
որ սա ֆունկցիա է: C++ում բոլոր ֆունկցիաներին
անմիջապես հաջորդում են փակագծեր ( ), որոնք,
անհրաժեշտության դեպքում, կարող են պարունակել
արգումենտներ: main-ում գրված ծրագիրը անմիջապես
հաջորդում է ֆունկցիայի հայտարարությանը և
ներառված է { } ձևավոր փակագծերի մեջ: cout << "Barev !";
Այս հրամանը կատարում է մեր ծրագրի ամենակարևոր մասը: cout–ը C+
+ի ստանդարտ ելքի հոսք է (standard output stream) (սովորաբար էկրանը),
և այս տողով մենք ելքի հոսքին ուղղարկում ենք սիմվոլների
հաջորդականություն (մեր դեպքում` “Barev!”): cout–ը հայտարարված է
iostream.h header ֆայլում, և որպեսզի կարողանալ օգտագործել այն,
հարկավոր է “հրամայել” թարգմանիչին ներառել այդ ֆայլը:
Ուշադրություն դարձրեք, որ նախադասությունը ավարտվում է ;
սիմվոլով: Այս սիմվոլը ազդարարում է հրամանի ավարտի մասին և այն
պետք է կիրառվի յուրաքանչյուր հրամանի ավարտից հետո` բոլոր C++ով
գրված ծրագրերում (C++ով ծրագրավորողների հիմնական սխալներից
մեկը` ; սիմվոլի բացակայությունն է հրամանից հետո): return 0; return
հրամանը հանգեցնում է main( ) ֆունկցիայի ավարտին և վերադարձնում
է այն կոդը, որը հաջորդում է հրամանին, մեր դեպքում` 0: Զրո
վերադարձնելը նշանակում է, որ ծրագիրի աշխատանքի ընթացքում ոչ
մի սխալ չի եղել: Հետագա օրինակներում դուք կտեսնեք, որ բոլոր C++ով
գրված ծրագրերը ավարտվում են այս տողին նման տողով:

You might also like