Download as pptx, pdf, or txt
Download as pptx, pdf, or txt
You are on page 1of 27

Կազմող՝ Հայրապետյան Դուսյա

Առարկա՝ ֆիզ․ կոլոիդային քիմիա

Դոնդողներ կամ ժելեր


Էմուլսիաներ
Աերոզոլ
Էմուլսիանե
ր
Դիսպերս համակարգերը, որտեղ դիսպերս միջավայրը և դիսպերս
ֆազը գտնվում են հեղուկ վիճակում կոչվում են էմուլսիաներ։
Էմուլսիաները սովորաբար հանդիսանում են կոպիդ դիսպերս
համակարգեր, որտեղ դիսպերս ֆազի մասնիկները ունեն 1-50 մկմ
մեծություն: Էմուլսիան կազմող երկու հեղուկներն էլ մեկը մյուսի մեջ չեն
լուծվում և մեկը մյուսից տարբերվում են մոլեկուլների կառուց-վածքով:
Եթե մի հեղուկը բևեռային է (օրինակ, ջուրը), ապա մյուսը կամ ոչ
բևեռային է կամ քիչ բևեռային է (օրինակ, օրգանական լուծույթ)։ Քիչ
բևեռային օրգանական հեղուկները (բենզոլ, անիլին, կերոսին, յուղ և
այլն), որոնք հանդիսանում են էմուլսիայի մի ֆազը պայմանական
անվանում են յուղ։ Տիպիկ էմուլսիաներում երկու հեղուկներից մեկը՝
ջուրն է: Կարելի է ստանալ էմուլսիա «յուղ» – ջուր տիպի կամ «ջուր» –
յուղ տիպի։ Առաջին տիպի էմուլսիաների մոտ յուղը հանդիսանում
դիսպերս ֆազ, երկրորդ տիպի էմուլսիաների մոտ ընդհակառակը՝ ջուրն
է հանդիսանում դիսպերս ֆազ, յուղը դիսպերս միջավայր: Էմուլսիաները
հաճախ առաջանում են մի հեղուկի դիսպերգացմամբ մյուսի մեջ: Երբ
հեղուկը բաժանվում է կաթիլների տեղի է ունենում հեղուկների
բաժանման մակերեսի գումարային մեծանում է։ Ինչպես հայտնի է,
համակարգը, որը ունի էներգիայի ավելցուկ, անկայուն է:
Կոլոիդ համակարգերի նման, էմուլսիաները
կարող են կայուն լինել այն նյութերի
առկայությամբ, որոնք ադսորբվելով
կաթիլների մակերեսին, խանգարում են
նրանց միացմանը: Նյութերը, որոնք
պայմանավորում են էմուլսիաների
կայունությանը կոչվում են էմուլգատորներ։
Էմուլգատորները, կախված իրենց
բնույթից, կարող են կայունացնել
էմուլսիաները փոքրացնելով մակերեսային
ձգողությունը. էմուլսիաների մասնիկներին
տալով էլեկտրական լիցք, ինչպես նաև
բաժանման մակերեսին առաջացնելով
կոմպակտ թաղանթ էմուլգատորից, որը
օժտված է մեխանիկական ամրությամբ:
Էմուլգատորն
եր
էմուլգատորների շարքին են դասվում օճառները,
սպիտակուցները և մի խումբ սինթետիկ նյութեր:
Քիմիական բնույթով և ֆիզիկական հատկություններով
էմուլգատորները խիստ տարբերվում են մակերեսային-
ակտիվ նյութերից, հետևաբար ադսորբվելով ֆազերից
մեկի մակերեսին, փոքրացնում են մակերեսային
ձգողականությունը, որը առաջանում է միմյանց մեջ
լուծվող հեղուկների բաժանման սահմանին:
Յ/ջ տիպի էմուլսիաների համար լավ էմուլգատորներ կարող են
ծառայել ջրում լուծվող օճառները, այսինքն ճարպային թթուների՝
նատրիումային և կալիումային աղերը։ Այս միացությունների
մոլեկուլները ադսորբվելով երկու ֆազերի բաժանման մակերեսին, ոչ
միայն փոքրացնում են մակերետային լարվածությունը, այլ նաև
շնորհիվ օրինաչափ կողմնորոշման վերին շերտում նրա մեջ
առաջացնում են թաղանթ, որը օժտոված է մեխանիկական
ամրությամբ և պահպանում է էմուլսիան քայքայումից: Ջ/յ տիպի
էմուլսաների համար նմանատիպ դեր են կատարում ջրում ոչ լուծելի
օճառները, ճարպաթթուների կալցիումական, մագնիումական
ալյումինիումական աղերը:Օճառից բացի լավ էմուլգատորներ են
հանդիսանում բարձրամոլեկուլյար միացությունները, մասնավորոպես
սպիտակուցները։ Օրինակ, կովի կաթի մեջ յուղի Էմուլսիայի
էմուլգատոր է հանդիսանում կազեինը, իսկ լատեքսում (կաուչուկային
բույսերի կատնահյությ էմուլգատոր են հանդիսանում սպիստակու-
ցային նյութերը:

կազեին
Էմուլսիայի
գույնը
Երբ էմուլսիաները սպիտակ են, դա այն
պատճառով է, որ ամբողջ լույսը
ցրված է հավասար համամաս-
նություններով: Հակառակ դեպքում,
դրա գույները մեծապես կախված են
նրանից, թե ինչպես են դրա մասնիկ-
ները կլանում ճառագայթումը
տեսանելի սպեկտրից:

Էմուլսիայի տեսակ Դիսպրես միջավայր Դիսպրես ֆազ

Ուղիղ Ջուր Յուղ

Հակադարձ Յուղ Ջուր


Էմուլսիաների
ստացում
Էմուլսիաների կայունությունը առաջին հերթին պայմանավորված
է ֆազերի բաժանման մակերեսին մեխանիկական ամրություն
ունեցող շերտերի առաջացումով։ Այդպիսի մեխանիկական
ամրություն ունեցող պաշտպանական շերտեր կարող են
առաջացնել նաև փոշիանման պինդ նյութերը, որոնց
ազդեցությունը, որպես էմուլգատորի, հիմնված է նրանց
ընտրողական թրջելիության վրա։ Ընդ որում ջրով թրջվող
էմուլգատորները կոչվում են հիդրոֆիլ, իսկ յուղով թրջվողները՝
հիդրոֆոբ։ Հիդրոֆիլ փոշիաձև էմուլգատորներ են՝  կավերը, 
կավիճը, գիպսը, ապակին, իսկ հիդրոֆոբ են՝ կապարի ու սնդիկի
 սուլֆիդներն ու յոդիդները, որոշ օրգանական նյութեր, մուրը։
Հիդրոֆիլ էմուլգատորները՝ ջուր-յուղ տիպի էմուլսիաները։ Այդ
ձևով կարելի է ստանալ մինչև 90-99% դիսպերս ֆազ
պարունակող էմուլսիաներ (օրինակ, 95% բենզոլը ջրում կամ 99%
պարաֆինը ջրում), որոնցում առաջացած մեխանիկական ամուր
շերտերը խանգարում են կոալեսցենցմանը։
Էմուլսիաներն ըստ դիսպերս ֆազի
պարունակության ընդունված է բաժանել

 նոսր էմուլսիաների
 խիստ էմուլսիաների

որոնցում դիսպերս ֆազի պարունակությունը համապա-


տասխանաբար կազմում է 2% և դրանից բարձր։ Այդպիսի
էմուլսիաների կայունացման պայմաններն իրարից խիստ
տարբերվում են։
Էմուլգատորներն ադսորբում են դիսպերս կաթիլների և
դիսպերս միջավայրի բաժանման սահմանին և ոչ միայն
ապահովում են էմուլսիայի կայունությունը, այլև
պայմանավորում են դրա տիպը։ Էմուլսիային էլեկտրոլիտի
ավելացումը հանգեցնում է ֆազերի շրջմանը, ինչի
հետևանքով էմուլսիան մի տիպից անցնում է մյուս
տիպին։ Օրինակ, յուղ-ջուր տիպի էմուլսիա հանդիսացող
կաթի վերամշակման ժամանակ, դրա վրա
մեխանիկական ներգործությունը հանգեցնում է ֆազերի
շրջմանը, ինչի շնորհիվ կարելի է ստանալ կարագ, ինչը
ջուր-յուղ տիպի էմուլսիա է։
Էմուլսիաների
ստացումը

A. երկու չխառնվող հեղուկներ,


В. 2-րդ փուլում ցրրելով մասնիկները
ձևավորվում է անկայուն էմուլսիա[[,
C. Կոագուլացում 2-րդ փուլի մաս, որի
ժամանակ տեղի է ունենում բաժանում
D. Ավելացնելով ակտիվ նյութեր
ստացվում է կայուն էմուլսիաներ
Էմուլսիաները հիմնականում ստանում
են մեխանիկական մանրացման, բուռն
խառնման, թափահարման, ինչպես
նաև դիսպերս միջավայրում մանր
անցքերով բարձր ճնշման տակ
դիսպերս միջավայրի մեջ դիսպերս
ֆազի ներմղմամբ։
Էմուլսիաների
քայքայում

Էմուլսիաները, ժամանակի
ընթացքում քայքայվում են
ինքնաբերաբար: Որոշ դեպքերում
պահանջվում է էմուլսիաների
քայքայումը արագացնել, օրինակ՝
երբ էմուլսիայի առկայությունը
խանգարում է նյութի հետագա
օգտագործմանը:
Էմուլսիաների քայքայումը կարելի է
արագացնել տարբեր եղանակներով
1.Էմուլգատորի պաշտպանիչ թաղանթի քայքայման
միջոցով քիմիական ճանապարհով, դրա համար
օգտագործում են համապատասխան ռեագենտներ:
Օրինակ օճառի բշտիկը քայքայում են ուժեղ
անօրգանական թթվով:
2․ էմուլգատորի ավելացման միջոցով: Ավելացնում են
այնպիսի էմուլգատոր, որն ընդունակ է փոխել էմուլսիայի
ֆազերը և փոքրացնել պաշտպանիչ թաղանթի
ամրությունը: Օրինակ յ/ջ տիպի էմուլսիան, որը
կայունացված է նատրիումական օճառով, ջ/յ տիպի
էմուլսիայի փոխարկման ժամանակ կգտնվի ավելի քիչ
կայուն վիճակում:
3. Էմուլգատորի ադսորբցիոն տեղակալում: Այն
իրականացնում են մակերևութային ավելի ակտիվ
նյութով, որը չի կարող առաջացնել պինդ թաղանթներ։
4. Թերմիկ քայքայում-ջերմության բարձրացումը
բերում է էմուլգատորի ադսորբցիայի փոքրացման,
ինչպես նաև մածուցիկության փոքրացման և այս
բոլորն էլ իրենց հերթին բերում են էմուլսիայի
քայքայմանը։
5. Մեխանիկական ազդեցությունը: Այս մեթոդով
քայքայում են կայունացած պաշտպանիչ
թաղանթները ցենտրիֆուգման, կամ հարելու
միջոցով: Որպես օրինակ կարող է ծառայել
կաթնաների ստացումը:
6․ էլեկտրական հոսանքի ազդեցությամբ կամ
էլեկտրոլիտների ավելացման միջոցով: Այս մեթոդով
քայքայում են այնպիսի էմուլսիաները, որոնք
կայունացել են մասնիկների էլեկտրական լիցքերով:
Այս եղանակը լայն կիրառություն է գտել
նավթարդյունաբերության մեջ և քայքայում է
ջուրը/նավթում տիպի էմուլսիաները
Կիրառու
մ
Էմուլսիաների կիրառական նշանամությունը մեծ է
հատկապես պոլիմերման շատ պրոցեսներում օրինակ,
սինթետիկ կաուչուկների, պոլիվինիքլորիդի,
պոլիակրիլանիտրիլի ստացումը։ Էմուլսիաները մեծ
նշանակություն ունեն դեղնանյութերի և սննդանյութերի
արտադրության մեջ (օրինակ, մարգարինի արտադրութ-
յունը)։
Դեղեր որոնց մեջ կան էմուլսիաներ
 Սիմալգել-օգտագործում են մարսողական տրակտի
հիվանդությունների, ստամոքսի խոցի, սուր գաստրիտ,
քրոնիկ գաստրիտ՝սրման փուլում, տասներկումատնյա
աղիքի ստամոքսի էրոզիայի բուժման համար։ 
 Բենզիլ Բենզոատ

 Դեմքի էմուլսիա «SKIN79 ALOE AQUA EMULSION» -


Էմուլսիան ունի ուժեղ խոնավեցնող հատկություններ,
բարձրացնում է բջջային դիմադրողա-
կանությունը և նյութափոխանակության
մակարդակը, հարթեցնում է կնճիռներն
ու էպիդերմիսի հյուսվածքի անհարթութ-
յունները:
Աերոզոլներ
Աերոզոլներ, գազային միջավայրում լողացող պինդ կամ
հեղուկ մանր մասնիկներից բաղկացած համակարգեր։
Մասնիկները շատ փոքր են՝ 10-7-10-2 սմ։ Աերոզոլներն
անկայուն են. ծանրության ուժի ազդեցությամբ մասնիկները
նստում են՝ հաճախ նախօրոք կպչելով իրար։ Դրանք կարող
են միջավայրից կլանել իոններ և լիցքավորվել։ Նույնանուն
լիցքավորված մասնիկներով աերոզոլներն ավելի կայուն են։

Մառախուղ և ամպեր
Աերոզոլների
տեսակներ
 Բնական աերոզոլներ
Բնական աերոզոլներից են ծուխը, չոր մշուշը, մառախուղը
, ամպը և այլն։ Շրջակա միջավայրի և մարդկանց
առողջության համար հատկապես վտանգավոր է մուրը,
որով հագեցած է խոշոր քաղաքների օդը. այն թափանցում
է մարդկանց շնչառական օրգաններ, նստում հողի, ջրի, 
բույսերի վրա։ Մեծ է նաև շրջապատն աղտոտող 
սուլֆատների հասցրած վնասը, որոնք, անջատվելով 
մթնոլորտից, առաջացնում են թթվային անձրևներ և
զանգվածային թունավորումների պատճառ դառնում։
Վտանգավոր աերոզոլներ են առաջացնում նաև գիպսը, 
ասբեստը, մետաղների (երկաթ, կապար, ցինկ, մոլիբդեն, 
սելեն, տելուր) օքսիդները։ Հատկապես վտանգավոր է
կապարը։ Ավտոմոբիլային մեկ շարժիչը աերոզոլի ձևով
տարեկան մթնոլորտ է արտանետում մոտ 1 կգ կապար։
***
Աերոզոլների պինդ մասնիկները, խառնվելով օդում եղած
ջրի մանր կաթիլներին, հաճախ գոյացնում են մառախուղի
հատուկ տեսակ՝ սմոգ։ Ուժեղ սմոգը մարդկանց մոտ
առաջացնում է շնչահեղձություն, բրոնխային հեղձուկ, 
ալերգիա, աչքերի բորբոքում։ Օդում աերոզոլների
առաջացումը վնասակար է մարդկանց և շրջակա
միջավայրի համար, հատկապես՝ ցեմենտի, քիմիական և
մանվածքների արտադրություններում։ Որոշ աերոզոլներ
պայթուցիկ են, օրինակ՝ ածխի, ալյուրի և 
շաքարի փոշիները։ Միջուկային պայթյունները
սովորաբար առաջացնում են խիստ վտանգավոր
ճառագայթաակտիվ աերոզոլներ։
Թունավոր աերոզոլների դեմ պայքարի հիմնական
եղանակներն են զտումը, լվացումը, առաջացման
պատճառների վերացումը, էլեկտրական դաշտի և
ձայնային ալիքների կիրառումը։ Արհեստական
անձրևների առաջացումը, կարկտաբեր ամպերի և
մառախուղների ցրումը նույնպես իրականացվում են
աերոզոլները վերացնելով։
 Արհեստական աերոզոլներ
Արհեստական աերոզոլներն օգտագործվում
են արդյունաբերության, գյուղատնտեսության
բժշկության մեջ, ինչպես նաև կենցաղում։
Մշակաբույսերի, անտառների վնասատուների
և հիվանդությունների,կենցաղային վտան-
գավոր միջատների դեմ պայքարում են
թունաքիմիկատային աերոզոլներով։
Արդյունաբերական և գյուղատնտեսական
աերոզոլները ճիշտ չկիրառելու դեպքում
կարող են առաջանալ թունավորումներ և
հիվանդություններ։
Աերոզոլները բժշկության մեջ
Բժշկության մեջ մաշկի որոշակի վնասվածքների, 
վերքերի և շնչառական օրգանների
 հիվանդությունների բուժման նպատակով
առանձին դեղանյութեր օգտագործվում են
աերոզոլների ձևով. դրանք ավելի արագ և
արդյունավետ են ազդում։ Աերոզոլների շատ փոքր
մասնիկները,թափանցելով բրոնխների ու թոքերի 
խորքը, անմիջապես նստում են լորձաթաղանթին և
ներծծվում արյան մեջ։ Այդօրինակ դեղանյութերն
ավելի արագ և արդյունավետ են ազդում։
Աերոզոլների ակտիվությունն ուժեղանում է ն րանց
էլեկտրական լիցք, հատկապես՝ բացասական (
էլեկտրաաերոզոլեր), հաղորդելիս։ Աերոզոլային
դեղանյութերի շնչառմամբ (ինհալացիա) բուժումը կոչվում է 
աերոզոլաբուժություն։ Դրանք օգտագործում են
հիմնականում վարակիչ, վիրուսային (հատկապես ՝գրի-պի) 
շնչուղիների այլ հիվանդությունների, թեթև ընթացքով 
բրոնխային հեղձուկի կանխարգելման և բուժման ժամանակ։
Այդ նպատակով օգտագործում են հակաբիոտիկների
 տարբեր լուծույթներ, բրոն-խալայնիչ դեղանյութեր,
հիմնային, հիմնաաղային և այլ հանքային ջ րե ր, յուղե ր և
այլն։ Մշակվել և կիրառվում են անհատական ու խմբային
օգտագործման տարբեր աերոզոլային ինհալատորներ։
Դոնդողներ կամ ժելեր
Բարձրամոլեկուլային միացություննե րի լուծույթնե րի
մեծամասնությունը, օրինակ ագար-ագարը, «մելատինը,
ինչպես նաև որոշ կոլոիդ լուծույթներ, երկաթի (lll)
հիդրօքսիդը, սիլիկաթթուները, որոշակի պայմաններում
ընդունակ են ամբողջությամբ անցնել լու րահատուկ պին դ
վիճակի, առանց տեսանելի ֆազերի բաժանման։Այս պրոցեսը
կոչվում է դոնդողացում կամ ժելատինացում իսկ առաջացած
նյութը` պոնյուղ կամ ժել:Դոնդողներ կամ ժելեր կոչվում են
այն դիսպերս համակարգերը, որոնց դիսպերս ֆազի
մասնիկները ազատ չեն շարժվում ինչպես լուծույթում, այլ
կապված են իրար հետ, դիսպերսիոն միջավայրը գրավում են
իրար միացած միցելների միջև եղած ազատ տարածությունը :
Դոնդողները դրանք զոլեր են, որոնք ամբողջությամբ կամ
մասամբ կորցրել են իրենց ագրեգատիվ կայունությունը , բայց
պահպանել են իրենց կինետիկական կայունությունը։
ժելերի թվին են պատկանում կառուչուկը, ցելուլոիդը,
սոսինձը, ժելատինը, կենդանական և բուսական ծագում
ունեցող հյուսվածքների մեծամասնությունը սննդային
արդյունաբերության մթերքների մեծամասնությունը
օրինակ՝ խմորը, հացը մարմելադը, ինչպես նաև որոշ
միներալներ (ագատ, օպալ): Հեղուկից աղքատ կամ չոր
դոնդողանման նյութերը կոչվում են քսերոժելեր: Կան
դոնդողներ, որոնք պարունակում են քիչ քանակությամբ չոր
նյութ (1-2%), օրինակ՝ կիսելը։ Հեղուկով հարուստ այդպիսի
դոնդողացման համակարգերը կոչվում են լիոժելեր։
****

ժելերի յուրահատուկ խումբ են կազմում


այն նստվածքները, որոնք ստացվում են
զոլերի կոագուլյացիայով (երկաթի (III)
հիդրօքսիդի, սիլիկաթթուների և այլն),
ինչպես նաև բարձրամոլեկուլային
միացությունների փաթիլները, որոնք
ուցվում են լուծույթների աղարկման
ժամանակ: Այս նստվածքները՝
պարունակում են մեծ քանակությամբ
դիսպերսիոն միջավայր և համասեռ չեն:
Նաց` մոտ խախտված է կինետիկական
կայունությունը, որը կոչվում են կոաժելեր։
Դոնդողների ստացման
եղանակները
Դոնդողների առաջացման եղանակները բաժանվում են երկու հիմնական
խմբերի։
1)լուծույթների ժելատինացում
2)չոր նյութերի ուռչեցում համապատասխան հեղուկ միջավայրում:
Լուծույթի անցման պրոցեսը դոնդողի կոչվում է դոնդողացում կամ
ժելատինացում:Ժելատինացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ
մասնիկները խիտ կապված են դիսպերս միջավայրի հետ։ Դրա համար էլ
այսպիսի տիպիկ կոլոիդ լուծույթները, ինչպիսիք են ազնվագույն
մետաղների զոլերը, ընդունակ չեն ժելեր առաջացնելու: Իսկ
բարձրամոլեկուլային միացությունների լուծույթների վերամշակումը
ուժեղդեհիդրատացնող նյութերով զրկում է նրանց
ժելատինացմանընդունակությունից:

Ժելատինացման պրոցեսը կարելի է


պատկերել հետևյալ կերապ․
Ժելատինացման վրա ազդում են հետևյալ գործոնները
կոնցենտրացիայի ջերմաստիճան, պրոցեսի տևողությունը,
էլեկտրոլիտները, դիսպերս մասնիկների մակերեսի
անհամասեռությունը իր սոլվատացման համեմատ, մասնիկների
ձևը ։Դոնդողագոյացումը հնարավոր է միայն մասնիկների այն
կոնցենտրացիայի դեպքում, որը բավական է ստրուկտուրա
առաջացնելու համար։ Շատ նոսր զոլերը և լուծույթները, կամ
դոնդողանում են առանձին փաթիլների տեսքով, կամ ընդհանրապես
չեն դոնդողանում: Որոշ նյութերի համար՝ կոնցետրացիայի այդ արժեքը
շատ աննշան է: Օրինակ, ժելատինի լուծույթը առաջացնում է դոնդող
սենյակային ջերմաստիճանում 1% կոնցենտրացիայի դեպքում, այն
դեպքում երբ ագար-ագարի համար բավական 2%: Ջերմաստիճանն
ուժեղ ազդում է դոնդողացման պրոցեսի վրա: Ջերմաստիճանի
նվազման հետ փոքրանում է մասնիկների ջերմային շարժման
էներգիան, դրա համար էլ ջերմաստիճանի ցածրացումը նպաստում է
դոնդողացմանը:Դոնդողացման պրոցեսը չի կատարվում
վայրկյանական, լուծույթի որոշակի ջերմաստիճանի հասնելու հետ,
անհրաժեշտ է որոշակի ժամանակ մածուցիկ համակարգը կազմող
մասերի վերախմբավորման համար։ Այսպիսի աստիճանաբար
դոնդողացումը կոչվում է հասունացում: Այն շարունակվում է նաև
դոնդողի առաջացումից հետո և արտահայտվում է մեխանիկական
ամրության ձեռքբերումով:
Ուռչեցում
Բարձրամոլեկուլային միացությունների հատկություններից է նաև
ուռչեցումը: Ուռչեցումը դա այն պրոցեսն է, երբ պինդ
բարձրամոլեկուլյար միացությունը կլանում է ցածրամոլեկուլյար
հեղուկ կամ գոլորշի: Այս դեպքում նկատվում է պոլիմերի ծավալի
և զանգվածի մեծացում։ Տարբերում են սահմանափակ և ոչ
սահմանափակ ուռչեցում։ Սահմանափակ ուռչեցումը ուղեկցվում
է ծավալի մեծացմամբ, իսկ ոչ սահմանափակը՝ Ժելի անցումով
զոլ։ Ըստ ժամանակակից պատկերացումների ուռչեցումը, դա
ցածրապոլիմեր հեղուկի լուծումն է բարձրամոլեկուլյար
նյութում:Ուռչեցումը հանդիսանում է սպեցիֆիկ փոխազդե-
ցություն լուծիչի և լուծվող նյութի միջև և այն կախված է ոչ միայն
ուռչող ժելի ստրուկտուրայից, այլ նաև երկու կոմպո-նենտների
քիմիական բնույթից:Ուռչեցումը ուղեկցվում է ժելի ծավալի
մեծացմամբ: ուռչեցված ժելի ծավալը ավելի փոքր է քան չոր ժելի
և կլանած լուծիչի ծավալների գումարը, այսինքն ուռչեցման
ժամանակ տեղի է ունենում ծավալի փոքրացում: Այս երևույթը
կոչվում է կոնստրակցիա:
ՎԵՐՋ

You might also like