Download as pptx, pdf, or txt
Download as pptx, pdf, or txt
You are on page 1of 44

Ինֆորմացիա

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

Ինֆորմատիկան ուսումնասիրում է ինֆորմացիայի


ստեղծման, պահպանման, մշակման և փոխանցման
առանձնահատկությունները։
Ինֆորմատիկայի հիմնական հասկացությունը
ինֆորմացիան է:
Ինֆորմացիա բառն առաջացել է լատիներեն informatio
բառից և բառացի նշանակում է բացատրություն,
շարադրանք, տեղեկություն:
Ինֆորմացիան ներկայացման ձևից անկախ
տեղեկություններ են, որոնք ընկալվում են
մարդու կամ հատուկ սարքերի կողմից, իբրև
նյութական կամ հոգևոր աշխարհի
արտահայտություն։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

Ինֆորմացիան իրական աշխարհի արտացոլումն է


հաղորդագրությունների միջոցով:
Ինֆորմացիան մինչ ստացման պահը անհայտ միմյանց
փոխպակակցված տեղեկույթներ են, որոնք
պատկերացում են տալիս երևույթների և օբյեկտների
մասին։
Ինֆորմացիան ազդանշանների համախումբ է, որը
ավելացնում է մարդու իմացությունը։
Ինֆորմացիան գիտելիքներն են, որը մարդը ստանում է
տարբեր աղբյուրներից։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

Ինֆորմացիան հաճախ նույնականացնում են տվյալների


հետ։
Ինֆորմացիայի ներկայացումը որևէ տեսքով, նյութական
կրիչի վրա, համարվում է տվյալ, այսինքն որևէ ձևով
գրանցված տեղեկույթն է։
Նյութը, էներգիան և ինֆորմացիան բնագիտության
հիմնասյուներն են։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Ինֆորմացիայի ներկայացումը հնարավոր է


իրականացնել 2 ձևով.
• Անընդհատ
• Դիսկրետ

Ազդանշանն անընդհատ է, եթե այն նկարագրող


պարամետրը կարող է տրված միջակայքի ցանկացած
արժեք ընդունել։
Դիսկրետ ազդանշանի դեպքում` միայն առանձին
սևեռված (ֆիքսված) արժեքներ:
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինֆորմատիկայում կարևորում են ինֆորմացիայի


հետևյալ հատկությունները`

• հավաստիություն,
• ամբողջականություն,
• արդիականություն,
• նույնականություն (համապատասխանություն)
• մատչելիություն:
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՍՏԱՑՈՒՄԸ

Մարդը ինֆորմացիան ստանում է իր


զգայարանների միջոցով.
• Տեսողական ( 80-90 % )
• Լսողական ( 8-15 % )
• Համային ( 1-5 % )
• Հոտային ( 1-5 % )
• Շոշափելիքի ( 1-5 % )
Այսինքն ինֆորմացիա ստանում ենք մեր
զգայարանների միջոցով.

Տեսողական
Ձայնային

Հոտառության

Համի Շոշափողական
Ինֆորմացիայի տեսակները
ԸՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԻ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ԼԻՆՈՒՄ Է՝
տեքստային Տեքստային է այն ինֆորմացիան,
որը գրված կամ տպագրված է
տառային կամ նշանային
համակարգի միջոցով: Օրինակ՝
գրքեր, նամակներ և այլն:

40
Թվային 30
ինֆորմացիայի 20 Դեկտեմբեր
Նոյեմբեր
տեսքով 10
Հոկտեմբեր
0
ներկայացվում են Սեպտեմբեր

միջավայրի
քանակական գրաֆիկական
բնութագրիչները:
Օրինակ՝ Նկարները, քարտեզները,
ջերմաստիճան, գծագրերը, զանազան
հեռավորություն, պատկերները ներկայացնում են
կշիռ և այլն թվային գրաֆիկական ինֆորմացիա:
Ինֆորմացիայի տեսակները
ԸՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԻ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ԼԻՆՈՒՄ Է՝

Այն ինչ մենք լսում


ենք ձայնային
ձայնային ինֆորմացիա է:
Օրինակ՝ երգ,
երաժշտություն և
այլն:

Տեսաինֆորմացիան
տեսաինֆորմացիա ներկայացվում է
տեսաֆիլմերի,
մուլտֆիլմերի միջոցով
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՔԱՆԱԿԸ

Ինֆորմացիայի քանակը ինֆորմացիայի քանակական


բնորոշիչն է, որը ցույց է տալիս անորոշության այն
աստիճանը, որն անհետանում է ինֆորմացիայի
ստացումից հետո։
Ինֆորմացիայի քանակը չափելու տարբեր մոտեցումներ
կան: Որպես ինֆորմացիայի քանակի միավոր ընդունում
են ինֆորմացիայի այն քանակը, որն անորոշությունը
կրճատում է երկու անգամ: Իբրև քանակի միավոր
ընդունված է 1 բիթը։
Համակարգչում տեխնիկական խնդիրներից ելնելով
կիրառվում է 8 բիթի համախումբը, որն անվանում են
բայթ։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՔԱՆԱԿԸ

Ինֆորմացիայի քանակի չափման համար այլ միավորներ


ևս գոյություն ունեն – կիլոբայթ (Կբայթ), մեգաբայթ
(Մբայթ), գիգաբայթ (Գբայթ), տերաբայթ (Տբայթ),
պետաբայթ (Պբայթ), էկզաբայթ (Էբայթ) և այն: Սրանց
միջև հարաբերակցությունն այսպիսին է.
• 1 Կբայթ = 1024 բայթ=210 բայթ,
• 1 Մբայթ = 1024 Կբայթ=220 բայթ,
• 1 Գբայթ = 1024 Մբայթ=230 բայթ,
• 1 Տբայթ = 1024 Գբայթ=240 բայթ,
• 1 Պբայթ = 1024 Տբայթ=250 բայթ:
• 1 Էբայթ = 1024 Պբայթ=260 բայթ:
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՔԱՆԱԿԸ

Առաջին 12 Էկզաբայթ ինֆորմացիան ստեղծելու


համար մարդկությունը ծախսեց 300000 տարի,
սակայն հաջորդ 12 Էկզաբայթը ստեղծեց 2
տարում։
64 ցուցիչը կարող է հասցեավորել 16 Էկզաբայթ
ինֆորմացիա։
2007-ին մարդկությունը ստեղծել է 295 ԷԲ
ինֆորմացիա։
2013-ին – մոտ 4 ԶԲ։
2014-ին Google-ի սերվերներում պահվում էին 10 -15
ԷԲ տվյալներ։
Մարդու մեջ եղած ողջ ինֆորմացիայի ծավալը
կազմում է 60 զետտաբայթ։ /1 ԶԲ = 1024 ԷԲ/
Որքա՞ն է մարդու հիշողության ծավալը։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՔԱՆԱԿԸ

2011-ին Facebook-ի սերվերներում պահվում էին 21 ՊԲ


տվյալներ, 2012-ին` 100 ՊԲ, իսկ 2014-ին 300 ՊԲ
տվյալներ։
Amazon առցանց խանութի բազան մոտ 42 ՏԲ է։
YouTube –ի բազան մոտ 45 ՏԲ է։
2018-ին աշխարհում ստեղծված ինֆորմացիան մոտ 33 ԶԲ
էր։
2020-ին մարդկության ստեղծած ինֆորմացիան մոտ 40
ԶԲ է։
Ամենաշատ տվյալները արտադրում է Չինաստանը`
2018-ին 7.6 ԶԲ, ԱՄՆ-ն` 6.9 ԶԲ։
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

Ինֆորմացիայի ստացման (հավաքման), փոխանցման


(փոխանակման), պահպանման (կուտակման), մշակման
(փոխակերպման) հետ կապված գործողությունները
կոչվում են ինֆորմացիոն գործընթացներ։ Սրանք
հիմնական գործողություններն են, որոնք կարող են առաջ
բերել այլ գործընթացներ։
Օրինակ, ինֆորմացիայի ստացումը կարող է կապված
լինել ինֆորմացիայի որոնման հետ, փոխանցումը`
պաշտպանության, իսկ պահպանումը` կուտակման։
Ինֆորմացիոն բոլոր գործընթացները հարկ է որևէ ձևով
ներկայացնել, որի համար էլ կիրառվում է կոդավորումը։
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

Թվարկենք ինֆորմացիոն մի քանի այլ գործընթացներ.


Հավաքումը – ինֆորմացիան ամբողջական դարձնել
Որոնումը – հարկավոր պարամետրերով գրառումը գտնել
Ֆորմալացում – համեմատելու համար նույնական տեսքի բերել
Ֆիլտրում – ավելորդ տվյալները մաղել
Տեսակավորում – ըստ որոշակի պարամետրի կարգավորել
Արխիվացում – պահպանման նպատակով սեղմել
Պաշտպանություն – կորուստը, փոփոխումը արգելափակել
Տեղափոխում – աղբյուրից ընդունիչ տվյալները փոխանցել
Փոխակերպում – տվյալները մի ձևից մեկ այլ ձևի փոփոխել
Օգտագործում – որոշումն ընդունելու նպատակով կիրառել
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՈՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի որոնում է համարվում պահպանված


ինֆորմացիայի միջից փնտրվող ինֆորմացիայի
հայտնաբերումը։

Մեթոդներն են.
• Անուղղակի դիտում,
• Մասնագետի հետ խորհրդատվություն
• Ընթերցանություն, կինոդիտում, ունկնդրում,
• Տեղեկատվական համակարգերում հարցում
• Այլ մեթոդներ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԿՈՒՏԱԿՈՒՄ

Ինֆորմացիայի կուտակումը նախատեսված է հետագա


բազմակի օգտագործման համար։ Իրականացվում է
ինֆորմացիայի պահպանման միջոցով։ Պահպանման համար
պիտի լինի համապատասխան ինֆորմացիայի կրիչ։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ինֆորմացիայի փոխանցումը իրականացվում է


կապուղիներով։ Որոշ դեպքերում անհրաժեշություն է
առաջանում նախապես ինֆորմացիան կոդավորել, վերջում`
ապակոդավորել։
Փոխանցման ժամանակ առաջանում են խանգարումներ,
աղմուկ, երբեմն կորուստ։ Խանգարումները նվազեցնելու
համար կիրառվում են հատուկ սարքեր ու տեխնոլոգիաներ։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինֆորմացիայի պաշտպանությունը ներառում է հետևյալը


գործընթացները.
• Ինֆորմացիայի փոփոխման արգելում, ոչ միտումնավոր
աղավաղում կամ առանց թույլտվության օգտագործում,
• Համապատասխան թույլտվություն չունեցող անձանց
համար տվյալների հասանելիության արգելափակում։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՍՏԱՑՈՒՄԸ

Հետազոտման ենթակա օբյեկտի, գործընթացի կամ


երևույթի վերաբերյալ տեղեկույթի ստացումը կոչվում է
ինֆորմացիայի ստացում: Այդ գործընթացը կատարվում է
ինֆորմացիայի աղբյուրը մարդու զգայարանների
միջոցով ընկալելու շնորհիվ։ Ընկալումը լավացնելու
համար երբեմն անհրաժեշտություն է առաջանում
ստեղծել սարքավորումներ` մանրադիտակ, կշեռք,
գալվանոմետր, ջերմաչափ։ Դրանք թույլ են տալիս
գնահատել ինֆորմացիան և չափել նրա քանակը։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Թեև մարդկային հիշողությունը ստացված ինֆորմացիայի


պահպանման հիանալի գործիք է, սակայն այլ մարդկանց այն
փոխանցելու համար հարկավոր է ինֆորմացիան պահպանել
ոչ միայն մարդկային ուղեղում։
Ինֆորմացիայի պահպանումը նախատեսված է ինֆորմացիայի
հետագա բազմակի օգտագործման և այն ապագա փոխանցելու
համար։ Երկարաժամկետ պահպանման և փոխանցման
համար մարդիկ ստեղծել են գիրքը, լուսանկարը,
մագնիսաօպտիկական սկավառակը, իսկ բնությունը ստեղծել է
ԴՆԹ մոլեկուլը։
Ինֆորմացիայի արդյունավետ պահպանման և արագ որոնում
իրականացնելու համար այն հարկավոր է կարգավորել։
Գրադարաններում ստեղծվում են քարտադարաններ,
համակարգչային տվյալների դեպքում` տվյալների
շտեմարաններ։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՄԸ

Ինֆորմացիայի մշակումը գործընթաց է, որի դեպքում


առկա ինֆորմացիայից որոշակի ալգորիթմների
կիրառմամբ մեկ այլ` նպատակային ինֆորմացիա է
ստացվում: Ինֆորմացիայի մշակումը ներառում է
այնպիսի գործողություններ, ինչպիսիք են հաշվարկները,
խմբագրումը, կարգավորումը, ընդհանրացումը և այլն։
Օրինակներ. տեքստի թարգմանություն, թվերի
տեսակավորում ըստ աճման, գունային շտկում, ձայնային
աղմուկի պակասեցում։
Ներկայումս ինֆորմացիայի մշակման հիմնական
գործիքը համակարգիչն է։ Այն իրականացնում է
ինֆորմացիայի մշակումը միլիոնավոր անգամ ավելի
արագ։ Որոշ իֆորմացիայի մշակում համակարգչի
միջոցով դեռևս հնարավոր չի իրականացնել։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Ինֆորմացիայի տարածման համար կատարվում է


ինֆորմացիայի փոխանցում։ Դրա համար կիրառվում են
տարատեսակ սարքեր։ Ինֆորմացիան աղբյուրից
փոխանցվում է ընդունիչին կապուղիներով` լուսային,
մեխանիկական, ջերմային, էլեկտրական կամ այլ
ազդանշանների միջոցով։ Անհրաժեշտության դեպքում
փոխանցումից առաջ ինֆորմացիան կոդավորում են, իսկ
ստանալու առաջ` ապակոդավորում։ Ներկայումս
ինֆորմացիայի արագ փոխանցման համար կիրառում են
հեռախոսը, ռադիոն, հեռուստացույցը, համացանցը։
Փոխանցման ժամանակ հնարավոր է ինֆորմացիայի
աղճատում կամ կորուստ։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Ինֆորմացիա ստանալու, պահպանելու, մշակելու և


փոխանակելու նպատակով կիրառվող միջոցների,
սարքերի ու սարքավորումների ամբողջությունն
անվանում են ինֆորմացիոն համակարգ:
Ինֆորմացիոն համակարգերը բնութագրվում են
ինֆորմացիա փոխանցելու թողունակությամբ` միավոր
ժամանակահատվածում փոխանցված ինֆորմացիայի
քանակով (բիթ/վրկ): Թողունակության միավորը կոչվում է
Բոդ։ 1 Բոդ =1 բիթ/վրկ։

10 Մբիթ/վ թողունակությամբ կապուղով քանի՞ Կբայթ


ինֆորմացիա կտեղափոխվի 1 վայրկյանում։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Մի քանի սարքավորումների և կապուղիների թողունակությունը.
Մոդեմ 56K – 56 Կբիթ/վ
Bluetooth 1.1 – 1 Մբիթ/վ
Wireless USB - 480 Մբիթ/վ
Լոկալ ցանց Ethernet (10BASE-X) - 10 Մբիթ/վ
Լոկալ ցանց Fast Ethernet (100BASE-X) - 100 Մբիթ/վ
Լոկալ ցանց 100GB Ethernet (100GBASE-X) - 100 Գբիթ/վ
Գլոբալ ցանց OC-768 / STM-256 - 40 Գբիթ/վ
Հիմնական հիշողություն SATA 3.x 6Gb/s - 6 Գբիթ/վ
Օպեր. հիշողություն PC3-19200 (DDR3-2400) - 150 Գբիթ/վ
USB 3.0 - 4.8 Գբիթ/վ
Ռեկորդը` նոր օպտիկական մալուխ – 255 Տբիթ/վ, (5000 DVD/վ)
Արբանյակային կապի թողունակությունը - ? Գբիթ/վ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ

Ինֆորմացիան աղբյուրից ընդունիչին հասնում է


պայմանական նշանների կամ ազդանշանների՝ ձայնային,
լուսային, ջերմային, էլեկտրական ազդանշանի, ժեստերի,
շարժումների, խոսքի միջոցով:
Ազդանշանների փոխարկումը մի ձևից, որը հարմար է
անմիջական ընկալման և օգտագործման հարմար մեկ այլ`
հաղորդման, պահպանման և ավտոմատ մշակման հարմար
ձևի կոչվում է կոդավորում։
Ինֆորմացիոն գործընթացների համար կիրառվող
պայմանանշանների համակարգը կոչվում է կոդ։
Ինֆորմացիայի ներկայացման գործընթացը կոդի տեսքով
կոչվում է կոդավորում:
Հակառակ գործընթացը կոչվում է ապակոդավորում։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ

Կոդավորելու գործընթացում երկու տարբեր նշանային


համակարգերի պայմանանշանների միջև միարժեք կապը
հաստատվում է համապատասխանության աղյուսակի
միջոցով:
Կոդավորման ժամանակ օգտագործվող նշանների
բազմությունը կոչվում է այբուբեն։
Կոդավորումը տրված ինֆորմացիայի` որոշակի կոդով
ներկայացման եղանակն է:
Որպեսզի կատարվի ինֆորմացիայի փոխանցում, անհրաժեշտ
է, որ ընդունիչը կարողանա ապակոդավորել ստացած
ինֆորմացիան:
Նույն ինֆորմացիան կարելի է կոդավորել տարբեր ձևերով։
Կոդավորման ձևի ընտրությունը կախված է ինֆորմացիայի
հետագա մշակման ձևից (գրել քառասուն թե՞ 40)։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ

Կոդավորման մի տեսակ է գաղտնագրումը կամ ծածկագրումը,


նրա կոդավորումը հայտնի է միայն հեղինակին։
Տեխնիկական իրականացման տեսանկյունից ինֆորմացիայի
կոդավորումը համակարգչում առավել հեշտ է իրականացնել
2-ական համակարգի միջոցով։ Թեև 2-ական համակարգում
կոդերի ներկայացումը առավել մեծ տեղ է զբաղեցնում, սակայն
տեխնիկական տեսանկյունից ավելի նպատակահարմար է
գործ ունենալ մեծ քանակով պարզ տարրերի հետ, քան քիչ
քանակով բարդ տարրերի հետ։
Խոսքը գրվածքի ձևով այլագրվում է հատուկ
գրանիշերի միջոցով:
Գոյություն ունեն գրային բազմաթիվ համակարգեր`
այբուբեններ: Դրանցից մեկն էլ հայոց այբուբենն է:
19-րդ դարի կեսերին
ֆրանսիացի մանկավարժ
Լուի Բրայլը մշակեց
կույրերի համար տեղեկույթի
ներկայացման մի եղանակ`
Բրայլի այբուբեն:

Այդ այբուբենի յուրաքանչյուր


տառ զբաղեցնում է 2 սյունակ,
որոնցից յուրաքանչյուրի վրա
կարող է դրոշմվել 3 կետ:
Մատները սահեցնելով
ելուստների վրայով` կույրերը
տարբերում են տառերը և
կարդում:
Ձայնանիշերի միջոցով
գրի է առնվում ցանկացած
երաժշտական
ստեղծագործություն

Ճանապարհային
նշանների
կոդավորում
Մորզե Սեմյուել Ֆինլի Բրիզ -
ամերիկացի նկարիչ և
հեռագրության բնագավառի
գյուտարար:
1837 թվականին հայտնագործել է
հեռագրական ապարատը, իսկ
1838 թվականին՝ այդ ապարատի
համար մինչև այժմ կիրառվող
հեռագրական կոդը, որը կոչվում է
Մորզեի կոդ:
Մորզեյի այբուբենը բաղկացած է 3
նշանից` կետ, գիծ, բացատ։
(SOS …---…)
Մորզեի այբուբենը հայկական տառերի համար ունի հետևյալ տեսքը
ա - լ - ց --
բ - մ -- չ ---
վ -- մ - շ ----
գ -- ո, օ - - - × ---
դ, թ - պ -- ը -- -
ե, է  ռ, ր - ծ --
ժ - ս 
զ -- տ -
ի  ու -
հ, յ -- ֆ -
կ, ք -- խ, ղ    
Մինչև 14-րդ դարը խուլ ու համրերը համարվում էին հիմարներ,
մտավոր հետամնացներ: Նրանց պահում էին հատուկ վայրերում,
նույնիսկ սպանում էին:
17-րդ դարում ֆրանսիացի Շարլ դե Լապին ստեղծեց նշանների լեզու:
Այն իրենից ներկայացնում էր ձեռքերի և մատների պայմանական
ժեստեր, որոնք միտք էին փոխանցում: Այն ժամանակ նաև
հայտնագործվեց մատային այբուբենը, որը շատ նմանություններ ունի
այսօրվա այբուբենի հետ: Մոտավորապես 85 տարի առաջ դա միակ
միջոցն էր խուլ ու համրերի շփման համար` նշաններ, միմիկաներ և
մատային այբուբեն: Ոմանք նույնիսկ կարողացել են 130 բառ
փոխանակել մեկ րոպեում: Սակայն խուլ ու համրերի հետ աշխատող
շատ մանկավարժներ սկսեցին քննադատել ժեստերի ու մատերի
լեզուն` գտնելով, որ դա մեկուսացնում է խուլ ու համրերին նորմալ
մարդկանց հետ շփումներից:
Մեր օրերում արդեն խուլ ու համրերը կարողանում են հասկանալ
խոսակցի շուրթերի շարժումներից և կիրառել ուսուցման և
գրագրության ժամանակակից մեթոդներ: 
Խուլ և համրերի այբուբեն
ՏԵՔՍՏԱՅԻՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ

Համակարգչում տեքստային ինֆորմացիան կոդավորվում


է հատուկ ստանդարտ աղյուսակների օգնությամբ,
որտեղ ամեն մի սիմվոլին համապատասխանում է իր
երկուական կոդը: Սիմվոլների կոդավորման առաջին
այդպիսի ստանդարտը կոչվում է ASCII : Այս
ստանդարտում յուրաքանչյուր սիմվոլին հատկացվում է
8 բիթ (1 բայթ) հիշողություն։ 1 բայթով հնարավոր է
կոդավորել 256 տարբեր սիմվոլներ։ (28 = 256)
Հարկ է գիտակցել, որ սիմվոլներին հստակ կոդեր
համապատասխանեցնելը պայմանավորվածության
խնդիր է։ Հենց այդ պատճառով էլ կիրառվում է ASCII
համապատասխանության աղյուսակը։
ASCII –ի աղյուսակի առաջին
հատվածը
Հետագայում ավելի
շատ սիմվոլներ
կոդավորելու
անհրաժեշտություն
առաջացավ և այդ
նպատակով ստեղծվեց
Unicode ստանդարտը,
որտեղ կոդավորվող
յուրաքանչյուր սիմվոլի
համար տրամադրվում
է 16 բիթ հիշողություն:
Օրինակ` հայկական
տառերը սկսվում են
1329 կոդից և
ավարտվում 1415-ով։
ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ
Գրաֆիակական ինֆորմացիան համակարգչի մոնիտորի վրա
ներկայացվում է պատկերի տեսքով, որը էկրանի վրա
կազմվում է կետերով (պիքսելներ): Պարզագույն դեպքում (սև
ու սպիտակ պատկեր՝ առանց մոխրագույնի երանգների)
էկրանի վրա ամեն մի կետ կարող է ունենալ միայն 2 վիճակ՝
«սև» կամ «սպիտակ», այսինքն այդ վիճակներից ցանկացածը
պահելու համար անհրաժեշտ է միայն 1 բիթ:

Գունավոր պատկերները
կարող են ունենալ գույնի
տարբեր խորություն (մեկ
պիքսելին բաժին ընկնող
բիթերի քանակը 4, 8, 16,
24):
ՁԱՅՆԱՅԻՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ
Ձայնի մշակումը համակարգիչներով իրականացվեց ավելի ուշ,
քան թվերի, տեքստի և գրաֆիկայի մշակումը։
Ձայնային ազդանշանը անընդհատ ալիք է, որն ունի
փոփոխական հաճախականություն և ամպլիտուդ:
Կոդավորման ժամանակ անընդհատ ձայնային ազդանշանը
փոխարինվում է ըստ ժամանակի դիսկրետացված
հատվածների խմբով:
ՁԱՅՆԱՅԻՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ
Ձայնի կոդավորման որակը կախված է դիսկրետացման
հաճախությունից և կոդավորման խորությունից։
Դիսկրետացման հաճախությունը մեկ վայրկյանում եղած
ժամանակային հատվածների քանակն է։ Այն չափվում է հերցերով։
11025 հց – հեռախոս
22050 հց – ռադիո
44100 հց – աուդիո ձայնագրություն
5644800 հց – պրոֆեսիոնալ DSD ձայնագրություն
Տարածված ձայնային քարտերը աշխատում են 96 կհց և 192 կհց
հաճախություններով։
Կոդավորման խորությունը ազդանշանի չափման ճշգրտությունն է։
Գոյություն ունի ձայնային ազդանշանի 8 բիթ և 16 բիթ խորությամբ
կոդավորում։ Հանդիպում է նաև 24 բիթ խորությամբ կոդավորում։
ԽՆԴԻՐՆԵՐ

• Որքա՞ն է տեքստի ծավալը։ Տեքստը ունի 20 նախադասություն։


Դրանք սկսվում են մեծատառով, յուրաքանչյուրը պարունակում է
10 բառ, յուրաքանչյուր բառ կազմված է 5 սիմվոլից։ Ծավալը
հաշվել ASCII և UNICODE կոդավորման դեպքերի համար։
• Որքա՞ն տեղ կզբաղեցնի պատկերը։ Այն ունի 24 բիթ գունային
խորություն և 1024 x 768 պիքսել չափսեր։
• Որքա՞ն տեղ կզբաղեցնի կոդավորման 8 բիթ խորություն և
դիսկրետացման 22050 հց հաճախություն ունեցող 5 րոպեանոց
երգը։
Պրեզենտացիան կարելի է ներբեռնել այստեղից.

https://goo.gl/uWoqA9

You might also like